TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Պուտինն իրավունք է ստացել հատուկ միջոցներ սահմանել արտարժույթի վաճառքի համար

21:36 28.06.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն առանձին օրենսդրական նորմով սահմանում է պետության ղեկավարի իրավունքը՝  պատժամիջոցների պայմաններում սահմանելու ֆինանսական կայունությունն ապահովելու հատուկ միջոցներ։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Նախագահը հնարավորություն է ստացել՝ արգելել ցանկացած գործարքի իրականացումը կամ դրանց համար հատուկ թույլտվություն սահմանելը, այդ թվում՝ արտարժույթի գործարքները, փոխել արտարժույթի պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, պահանջներ […]

̰
Բորիս Ջոնսոնը նախատեսում է Զելենսկիին պետական ​​այցով հրավիրել Լոնդոն

21:16 26.06.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հոկտեմբերին պետական ​​այցով հրավիրել Լոնդոն։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Sunday Times-ին։ Հրատարակության տվյալներով՝ դիտարկվում է Զելենսկիի և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի անձնական հանդիպման հնարավորությունը։ Ուկրաինայի նախագահը նաև կկարողանա մասնակցել իշխող կուսակցության համագումարին։ «Կարծում եմ՝ Զելենսկին բացարձակապես հրաշալի աշխատանք է կատարել՝ […]

̰
Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Արևմտյան Վրաստանի բնակիչների համար

18:50 26.06.2022

Վրաստանի մի քանի շրջանի՝ Սամեգրելոյի, Իմերեթիի և Ռաճա-Լեչխումիի բնակչությունը հորդառատ անձրևների պատճառով խնդիրների առջև է հայտնվել: Չիաթուրայի շրջանի Իխվիսի գյուղում գետնի վրա հսկայական ճաքեր են առաջացել, նույնիսկ ամբողջ տներ են հայտնվել դրանց մեջ, գրանցվել են սողանքներ: Հաղորդվում է, որ սողանքը վնասել է գազատարը: Հեղեղվել են ճանապարհները, տան բակերը, եգիպտացորենի արտերն ու այգիները: Աղետի գոտի են […]

̰
Նշվել են մարդկանց համար կատուների հետ ապրելու վտանգները

17:46 26.06.2022

Պրոֆեսոր, բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, թունաբան Միխայիլ Կուտուշովը նշել է այն վտանգները, որոնց կարող են բախվել կատուների տերերը։ Նրա խոսքով՝ կենդանիների հետ համատեղ ապրելը կարող է նրանց տերերի մոտ առաջացնել վտանգավոր, նույնիսկ մահացու հիվանդություններ։ «Ընտանի կենդանիների հետ միասին ապրելը շատ երկար տարիների պատմություն ունի: Բայց նրանք նաև տարածում են վարակիչ հիվանդություններ: Կատուների հետ սերտ […]

̰
Իրաքում ավազե փոթորկից ավելի քան 2000 մարդ է տուժել

17:26 26.06.2022

Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ավելի քան 2000 մարդ է դիմել հիվանդանոցներ՝ ավազե փոթորկի հետևանքով առաջացած շնչառական խնդիրների բողոքներով: «Բաղդադում և Իրաքի մի շարք նահանգներում բուժհաստատություններն ավելի քան 2250 կանչ են գրանցել տարբեր ծանրության շնչահեղձության բողոքներով»,-ասվում է հաղորդագրությունում: Հունիսի 25-ի երեկոյան ավազամրրիկը պատել էր հանրապետության մարզերի մեծ մասը։  

̰
Բայդենը և Շոլցը քննարկել են Ուկրաինային ռազմական աջակցության հարցը

16:47 26.06.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են Վաշինգտոնի և Բեռլինի հավատարմությունը Ուկրաինայի ռազմական և տնտեսական աջակցությանը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Նախագահ Ջո Բայդենն այսօր Գերմանիայում հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ G7-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ: Առաջնորդներն ընդգծել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ուկրաինային ռազմական, […]

̰
Նյարդաբանն անվանել է այն մթերքները, որոնք գլխացավ են առաջացնում

16:12 26.06.2022

Միգրենով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն գլխացավ առաջացնող որոշ մթերքների օգտագործումը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է նյարդաբան Պավել Խորոշևը։ Բժշկական վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն յոթերորդ մարդ գանգատվում է միգրենի նոպաներից։ Որոշ դեպքերում այս տհաճությունը պայմանավորված է «սննդային սովորություններով», կարծում է Խորոշևը։ Նրա խոսքով՝ ենթադրություն կա, որ յուղոտ միս ուտելը կարող է միգրենի նոպա առաջացնել։ […]

̰
Բայդենը հաստատել է Ռուսաստանից ոսկու ներկրումն արգելող G7-ի որոշումը

15:00 26.06.2022

ԱՄՆ նախագահ Բայդենը հաստատել է, որ G7-ը էմբարգո է սահմանում Ռուսաստանից ոսկու ներկրման նկատմամբ: G7 երկրները կհրաժարվեն Ռուսաստանից ոսկի գնելուց, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ ««Մեծ յոթնյակը»  կհայտարարի ռուսական ոսկու՝ երկրի հիմնական արտահանման ապրանքի համար ներմուծման արգելքի մասին, որը Ռուսաստանին բերում է տասնյակ միլիարդավոր դոլարներ»,- պարզաբանել է նա Twitter-ի իր էջում։ Ավելի […]

̰
Ուկրաինայում առաջարկել են Ռուսաստանի հետ սահմանն ամրացնել ականապատ դաշտերով

14:17 26.06.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները Գերագույն Ռադա են ներկայացրել Ռուսաստանի և Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանների ամրապնդման մասին օրինագիծը։ Օրինագիծը, որը կքննարկի Գերագույն Ռադան, նախատեսում է սահմանային գոտու ընդլայնում և դրա վրա պաշտպանական օբյեկտների կազմակերպում, այդ թվում՝ ականապատ դաշտերի ստեղծում։ Նախատեսվում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Ուկրաինայի պետական ​​սահմանի մասին» […]

̰
Սանկտ Պետերբուրգում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է սահմանվել

13:11 26.06.2022

Սանկտ Պետերբուրգում շոգի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ, որը նշանակում է պոտենցիալ վտանգավոր եղանակային պայմաններ, հայտնում է նահանգապետարանի մամուլի ծառայությունը։ «Ռոսհիդրոմետ» կենտրոնի տվյալներով՝ հունիսի 26-ին, ինչպես նաև հունիսի 27-ին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև +30 և +31 աստիճան։ Քաղաքի իշխանությունները բնակիչներին խնդրում են  ցուցաբերել լրացուցիչ զգուշություն:  

̰
Պատմական օր է, Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչված է. Զուրաբիշվիլի

17:00 25.06.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի «Twitter»-ի իր էջում կատարած գրառմանը. «Եվրամիության խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ առաջնահերթությունները կատարվեն…Շնորհավորում եմ վրաց ժողովրդին։ Սա պատմական պահ է ԵՄ-Վրաստան հարաբերություններում. Վրաստանի ապագան ԵՄ-ում է»: «Պատմական օր է: Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչված է: […]

̰
Օսլոյում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

12:30 25.06.2022

Օսլոյի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան 10 մարդ վիրավորվել է. իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը որպես ահաբեկչություն, հայտնում է գործակալությունը։ «Ոստիկանությունը բերման է ենթարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին։ Միջադեպը հետաքննվում է որպես ահաբեկչություն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը շտաբ է ստեղծել հանցագործությունը հետաքննելու համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, […]

̰
Բրիտանացի մոտոցիկլավարը հայտնվել է ճանապարհին անսպասելի հայտնված հսկա փոսի մեջ

09:54 23.06.2022

Լոնդոնից ոչ հեռու գտնվող Բեքսլիհիթ քաղաքում մոտոցիկլավարն ընկել է ասֆալտի վրա անսպասելի հայտնված 6 մետր լայնությամբ  և 4.9 մետր խորությամբ փոսը, հայտնում է The Daily Mail-ը։ Դեպքը տեղի է ունեցել Մարթենս պողոտայի բանուկ հատվածում։ Դեպքի վայր են կանչվել ոստիկաններ և հրշեջներ, ովքեր չեն կարողացել պարզել միջադեպի պատճառը։ Տարածքը սահմանազատվել է, ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունը դադարեցված […]

̰
ԱՄՆ-ը G7-ին առաջարկներ կներկայացնի Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար

09:16 23.06.2022

ԱՄՆ իշխանությունները Յոթնյակի (G7) խմբի գագաթնաժողովում պատրաստվում են ներկայացնել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու և Ուկրաինային աջակցելու կոնկրետ առաջարկների փաթեթ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Առաջինը, գագաթնաժողովում մենք կներկայացնենք առաջարկների կոնկրետ փաթեթ՝ ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա և ցույց կտանք մեր հավաքական աջակցությունն Ուկրաինային», – ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով, G7-ի ղեկավարները կքննարկեն […]

̰
ԱՄՆ-ում զինված ծերուկը հարձակվել է կնոջ վրա և շան վզկապ ամրացրել նրա պարանոցին

08:56 23.06.2022

ԱՄՆ-ում ձերբակալել են 72-ամյա տղամարդու, ով զինված հարձակում է իրականացրել զբոսաշրջիկ ամուսինների վրա՝ շան վզկապ ամրացնելով կնոջ պարանոցին: Այս մասին հայտնում է True Crime Daily-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Կոլորադոյի Ջեֆերսոն շրջանում հունիսի 17-ին: Հանցագործության մասին ոստիկանությանը տեղեկացրել էր մի արշավորդ՝ ներկայացնելով միջադեպը որպես ականատես: Ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին: Հանցագործ Քերրի Էնդսլին ձերբակալության ժամանակ […]

̰
ԱՄՆ-ում հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդության ավելի քան 150 դեպք

08:34 23.06.2022

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) տվյալներով՝ ԱՄՆ-ում  հայտնաբերվել է կապիկի ծաղկի ավելի քան 150 դեպք: Հունիսի 22-ի դրությամբ երկրում հաստատվել է օրթոպոքսվիրուսի 156 դեպք։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Ֆլորիդայում՝ (40 դեպք), որին հաջորդում են Նյու Յորք նահանգը (22 դեպք), Իլինոյսը (19 հաստատված դեպք):  

̰
Twitter-ի տնօրենների խորհուրդը բաժնետերերին խորհուրդ է տվել աջակցել Մասկին ընկերության վաճառքին

10:53 22.06.2022

Twitter-ի տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տվել բաժնետերերին քվեարկել ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից այս ամերիկյան ընկերության ձեռքբերման օգտին։ Այս մասին ծանուցումը հրապարակվել է երեքշաբթի օրը ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում։ Տնօրենների խորհուրդը «միաձայն որոշել է, որ պայմանագիրը խելամիտ է», և որ գործարքն արդար է և բխում է ընկերության և նրա բաժնետերերի շահերից: Twitter-ի ղեկավարությունը […]

̰
Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու հայտից

10:04 22.06.2022

Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) տարածաշրջանային կառավարությունների միջև տարաձայնությունների պատճառով որոշել է հետ կանչել 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՕԿ-ի մամուլի ծառայությանը։ Հաղորդվում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ Արագոնի և Կատալոնիայի ինքնավար համայնքների միջև մարզական միջոցառումների բաշխման շուրջ, որտեղ պետք է անցկացվեին խաղերը։ Միևնույն […]

̰
Զելենսկին ասել է, որ ստորագրել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման օրենքը

22:57 21.06.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է  օրենք  կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին։ Երկուշաբթի օրը Ուկրաինայի խորհրդարանը աջակցեց կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ «Ստորագրվել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին օրենքը: Դրա հիմնական բովանդակությունը պարզ է, բայց չափազանց կարևոր:Մենք կիսում […]

̰
Տաշքենդն ու Բաքուն պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործակցության շուրջ

20:48 21.06.2022

Ալիևը հունիսի 21-22-ը պետական ​​այցով գտնվում է Ուզբեկստանում։ Ըստ մամուլի ծառայության՝ Տաշքենդի «Կուկսարոյ» նստավայրում կայացած արդյունավետ բանակցությունների արդյունքներով տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Միրզիյոևն ու Ալիևը ստորագրել են հռչակագիր Ուզբեկստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության խորացման և համապարփակ համագործակցության ամրապնդման մասին, հայտնում է մամուլի ծառայությունը։ Ստորագրել են 19 փաստաթուղթ, այդ թվում՝ ռազմական, […]

̰
Բայդենի գործողությունները Ուկրաինայի հարցում կարող են հանգեցնել համաշխարհային պատերազմի. Թրամփ

19:59 21.06.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի գործողությունները կարող են հանգեցնել համաշխարհային պատերազմի։ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ իր իրավահաջորդի և քաղաքական հակառակորդի՝ Ջո Բայդենի «թուլությունն ու անկարողությունը» հնարավորություն են տվել Ռուսաստանին հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում, և որ իր վարչակազմի օրոք «դա, իհարկե, չէր լինի»։ «Մեր երկիրը մեծ […]

̰
Ֆինլանդիան հուլիսի 1-ից կչեղարկի ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումները

19:49 21.06.2022

Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպանատունը հայտարարել է հուլիսի 1-ից  մուտքի արտոնագրերի տրամադրման սահմանափակումների վերացման մասին, որոնք գործում էին  կորոնավիրուսի պատճառով։ «Մուտքի սահմանափակումների վերացման հետ կապված՝ Ֆինլանդիան հուլիսի 1-ից հանում է նաև վիզայի դիմումների ընդունման սահմանափակումները: Ֆինլանդիայի վիզաների կենտրոններում վիզայի դիմումներն ընդունվում են միայն նախնական գրանցումով»,- ասվում է Ֆինլանդիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։ Նշվում է, որ երրորդ երկրներից […]

̰
Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել Խաղաղ օվկիանոսի Նաուրուի Հանրապետությունում

19:35 21.06.2022

Խաղաղ օվկիանոսում գտնվող Նաուրու կղզի պետությունում արձանագրվել է COVID-19-ի իր առաջին լուրջ բռնկումը։ Այս մասին հունիսի 21-ին հայտնել է Radio Rnz-ը։ Այս պահին դրական թեստ է հաստատվել 337 քաղաքացու մոտ։ Կառավարության տեղեկատվական գրասենյակի տնօրեն Ջոաննա Օլսոնն ասել է, որ սահմանին հայտնաբերվել է վարակի միայն 13 դեպք: Մարտի 31-ին ժամանած ճանապարհորդների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն […]

̰
Իտալիայի մոտ 28%-ին անապատացում է սպառնում

19:11 21.06.2022

Իտալիայի մոտ 28%-ին սպառնում է անապատացում՝ երաշտի և շոգի պատճառով։ Այս մասին երեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին, հայտարարել են երկրի գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայում։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ դաշտերում ջրի պակասը խիստ կզգացվի Իտալիայում սպասվող շոգ եղանակների պատճառով, երբ, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը։ Նշվում է, որ Պավիա նահանգի ամենամեծ իտալական Պո գետի մակարդակը […]

̰
Պարսից ծոցում իրանական մոտորանավակները մոտեցել են ամերիկյան նավերին. WP

09:37 21.06.2022

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի երեք մարտական ​​մոտորանավակ Պարսից ծոցում «վտանգավոր մեծ արագությամբ» մոտեցել են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավերի, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Sirocco պարեկային նավը և USNS Choctaw County ռազմատրանսպորտային նավն անցնելիս են եղել Պարսից ծոցի միջազգային ջրեր, երբ իրանական երեք նավ սկսել է շարժվել նրանց […]

̰
Արևմուտքը երբեք չի կարողանա վերականգնել Մոսկվայի վստահությունը. Պեսկով

09:05 21.06.2022

Ուկրաինայի ճգնաժամը կձգձգվի, և արևմտյան երկրները երբեք չեն կարողանա վերականգնել Մոսկվայի վստահությունը, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը MSNBC-ին տված հարցազրույցում։ «Այո, դա կլինի տևական ճգնաժամ, բայց մենք այևս երբեք չենք վստահի Արևմուտքին»,- ասել է Պեսկովը։ Փետրվարի 24-ից Ռուսաստանը ռազմական հատուկ օպերացիա է իրականացնում Ուկրաինայի ապազգայնացման ու ապառազմականացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել […]

̰
Ռուսաստանը մեկ որոշմամբ կարող է կանգնեցնել ամերիկյան բոլոր ատոմակայանները. The Hill

11:34 14.06.2022

Եթե ​​Ռուսաստանը դադարեցնի հարստացված ուրան մատակարարել ամերիկյան էներգետիկ ընկերություններին, դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ատոմակայանների ռեակտորների դադարեցմանը: Այս մասին նախազգուշացրել են Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի հետազոտողներ Մեթ Բոուենը և Փոլ Դաբարը։ The Hill ամերիկյան հրատարակությունում տպագրված հոդվածում փորձագետները նշում են, որ Ռուսաստանը վերահսկում է ուրանի արդյունահանման համաշխարհային շուկայի 6%-ը և դրա վերամշակման 40%-ը։ […]

̰
ԱՄՆ-ը որոշել է ամսական 1,5 միլիարդ դոլար ուղարկել Կիև

08:34 14.06.2022

Միացյալ Նահանգները որոշել է ամսական մոտ 1,5 միլիարդ դոլար տրամադրել Կիևին՝ կառավարության աշխատանքին աջակցելու համար: Այս մասին ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ «Այդ նպատակով, տարբեր մեխանիզմների միջոցով, մենք արդեն հատկացրել ենք մեկ միլիարդ դոլաl: Մտադիր ենք չորսից հինգ ամսվա ընթացքում ամեն ամիս […]

̰
Հակառուսական պատժամիջոցները հարստացնում են Բաքվին

11:34 09.06.2022

Ռուսական նավթի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրամիության վերջին որոշումը արագացրել է սև ոսկու գների աճը։ Առավոտյան Լոնդոնում Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը կազմել է 124 դոլար: Համաշխարհային շուկայում Azeri Light նավթի մեկ բարելի գինն աճել է 2,08 դոլարով կամ 1,63%-ով և կազմել 130,02 դոլար։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, հայտնում է Report լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով […]

̰
Պարարտանյութերի շուկան կարող է դառնալ Ռուսաստանի թաքնված լծակն Արևմուտքի դեմ

11:06 09.06.2022

Պարարտանյութերի շուկան կարող է դառնալ Ռուսաստանի թաքնված լծակն Արևմուտքի դեմ: Այս մասին հայտարարել է The Hill Tobias Burns (Tobias Burns) ամերիկյան հրատարակության հոդվածագիրը։ Մասնավորապես մտահոգիչ են պարարտանյութերի արտահանման համար Ռուսաստանի սահմանած քվոտաները։ Փորձագետների կարծիքով՝ դրանք կարող են հանգեցնել պարենային ապրանքների համաշխարհային գների էլ ավելի մեծ աճի։ Բացի այդ, Բերնսը նշել է, որ պարարտանյութերի ոլորտում Ռուսաստանի […]

̰
BACK_TO_TOP