TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Շնաձկների օրգանիզմում COVID-9-ից պաշտպանություն են գտել

08:46 18.12.2021

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շնաձկների իմունային համակարգի սպիտակուցները կարող են կանխել մարդկային բջիջների վարակումը կորոնավիրուսով։ Վիսկոնսինի համալսարանի (Մեդիսոն) գիտնականները հրապարակել են իրականացված հետազոտության արդյունքները։ «Այս փոքր, հակամարմինների նման սպիտակուցները կարող են ներթափանցել այնպիսի մեկուսի վայրեր, որտեղ չեն կարող ներթափանցել մարդկային հակամարմինները: Դրանք կարող են ընդունել յուրահատուկ երկրաչափական ձևեր։Սա թույլ է տալիս նրանց ճանաչել կառուցվածքները, […]

̰
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դարձել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր

08:34 18.12.2021

ԳԴՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևան Իզորիան դարձել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իզորիային պարգևատրել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում «երկու երկրների միջև համագործակցության խորացման գործում ունեցած առանձնահատուկ ներդրման համար»։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Բեռլինում՝ Ֆրանսիայի […]

̰
Խոշտանգվե՞լ են, թե՞ ոչ. Սաակաշվիլիի բողոքի հիման վրա հետաքննություն է ընթանում

13:13 16.12.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի հետաքննության շրջանակներում պետական ​​տեսուչը Սաակաշվիլիին կրկին հարցաքննել է Գորիի զինվորական հոսպիտալում: «Անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք» հոդվածով քրեական գործը հարուցվել է մեղադրյալի փաստաբանների հայտարարություններից հետո՞, թե՞ նախկին նախագահը Ռուսթավիի թիվ 12 բանտից Թբիլիսիի բանտային հիվանդանոց տեղափոխվելիս ծեծի է ենթարկվել և նվաստացել։ Գործով քննիչ Գիորգի Միքելաձեի հայտարարությամբ նախկին […]

̰
Քիմ Քարդաշյանը փոխում է մասնագիտությունը

11:18 16.12.2021

TMZ-ի հաղորդմամբ՝  Քիմ Քարդաշյանը փոխում է մասնագիտությունը։ Նա մտադիր է փաստաբան դառնալ: Իրապատում շոուի աստղը համապատասխան քննություն է հանձնել: «Աստված իմ, ես հանձնեցի այս քննությունը»,-սոցցանցի իր էջում գրել է նա։ Աղբյուրը նշել է, որ Քարդաշյանը երեք անգամ ձախողել է քննություները: Դրանցից մեկի ժամանակ հիվանդացել է կորնավիրուսով:      

̰
Ոչ համարժեք վերաբերմունքի դեպքում Սաակաշվիլին կարող է հաշմանդամություն ձեռք բերել

10:57 16.12.2021

«Ամենավտանգավորը «Վերնիկե էնցեֆալոպատիան» է, որը բուժում է պահանջում, հակառակ դեպքում՝ դա հաշմանդամություն կառաջացնի»,-հայտարարել է վրացական «Էմպաթիա» կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին։ Նրա խոսքով, հիվանդությունը, որը Միխեիլ Սաակաշվիլիի մոտ զարգացել էր բանտում, կրկին ի հայտ է գալիս։ «Վերնիկե էնցեֆալոպատիան, որը զարգացել է սովի ֆոնին և անմարդկային վերաբերմունքի պատճառով, չի անհետացել։ Դա շատ վտանգավոր ախտանիշ է, որը կարող […]

̰
Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1550 դոլարը

15:48 15.12.2021

Հոկտեմբերի 6-ից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի ֆյուչերսների գները գերազանցել են հազար խորանարդ մետրի դիմաց 1550 դոլարը: Նախորդ օրվա գնահատված գնի՝ 1499 դոլարի համեմատ ինքնարժեքն աճել է 3,7%-ով։ Թանկանում են նաև տեղում պայմանագրերը։ Եթե ​​նոյեմբերին վառելիքի արժեքը մոտենում էր 950 դոլարին, ապա այժմ այն ​​մոտենում է 1130 դոլարի մակարդակին։ Էներգետիկ հետազոտությունների անկախ Rystad Energy […]

̰
ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առանցքային խնդիրն է. Ղարիբաշվիլի

14:51 15.12.2021

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առանցքային խնդիրն է, որին աջակցում է վրաց ազգի ճնշող մեծամասնությունը»,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում, 1TV.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք: Խոսեցինք տարածաշրջանում, երկրում ընթացիկ իրադարձությունների, Ռուսաստանի ներկայիս օկուպացիայի մասին… ՆԱՏՕ-ին […]

̰
ԵՄ առաջատար երկրները դեմ են հակառուսական նոր պատժամիջոցներին

13:52 15.12.2021

Ֆրանսիան և Գերմանիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ Ուկրաինայում ենթադրյալ ապագա ռազմական էսկալացիայի պատճառով։ Փարիզն ու Բեռլինը նախապատվությունը տվել են Մոսկվայի հետ բանակցություններին։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել էր Ուկրաինա հնարավոր ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ […]

̰
Իրանը կշարունակի զարգացնել հրթիռային և տիեզերական ծրագրերը․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

11:57 15.12.2021

Իրանը կշարունակի զարգացնել հրթիռային և տիեզերական ծրագրերը, քանի որ դա Թեհրանի անքակտելի իրավունքն է։ Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կշարունակենք մեր գործունեությունը՝ կապված բալիստիկ հրթիռների և տիեզերական սարքերի արձակման հետ, ինչն անհրաժեշտ է անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտում մեր շահերը պաշտպանելու համար։ […]

̰
Չինաստանի կարանտինը սպառնում է համաշխարհային տնտեսությանը. Reuters

10:32 15.12.2021

Չինաստանի առանցքային արդյունաբերական տարածքներից մեկում՝ Չժեցզյան նահանգում, որին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի մինչև վեց տոկոսը, տասնյակ ձեռնարկություններ կարանտինի են ենթարկվել COVID-19-ի բռնկման պատճառով, արտադրությունը դադարեցվել է։ Reuters-ի հաղորդմամբ՝ տեղական նավահանգիստներում սահմանափակող միջոցները սպառնում են համաշխարհային տնտեսությանը և կարող են սրել ծովային ճանապարհով փոխադրումների խնդիրները: Գործակալությունը պարզաբանել է, որ բորսայում գրանցված առնվազն 20 առևտրային ընկերություններ […]

̰
Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանի վարչական սահմանագծի երկայնքով, անընդունելի է. ԱՄՆ դեսպան

10:24 15.12.2021

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հույս է հայտնել, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի 2008 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և իր զինված կազմավորումները դուրս կբերի Վրաստանից, ճնշումները, որոնք տեղի են ունենում վարչական սահմանագծի երկայնքով, կդադարեն։ «Այն, ինչ կատարվում է վարչական սահմանագծի երկայնքով, ուղղակի անընդունելի է։ Սրան պետք է վերջ տալ։ Դա կավարտվի, հենց որ […]

̰
Ամերիկացի գիտնականները կզբաղվեն Վեներայի վրա կյանքի նշանների փնտրտուքով

10:15 15.12.2021

Ամերիկացի գիտնականները մտադիր են զոնդ ուղարկել Վեներա՝ մոլորակի վրա կյանքի նշաններ որոնելու համար։ Այս մասին հայտնել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Գիտնականները ենթադրում են, որ մոլորակի մակերևույթի վրա կա տարածություն, որը հարմար է միկրոօրգանիզմների կյանքի համար: Հետազոտության շրջանակում կլինի ընդամենը երեք առաքելություն՝ 2023, 2026 և 2029 թվականներին։ Առաջին փուլում «Ֆոտոն» տիեզերանավը կմեկնի Վեներա և զոնդ կարձակի, […]

̰
Սաակաշվիլին տառապում է խորը դեպրեսիայով և սթրեսային խանգարումներով․ բժիշկների կոնսիլիում

10:07 15.12.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ունի խորը դեպրեսիա և հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ինչի պատճառով նրա վիճակը պահանջում է ուշադրություն։ Այս մասին ասված է Վրաստանի հանրային պաշտպանին կից բժշկական կոնսիլիումի եզրակացության մեջ։ Օմբուդսմենի հրավիրած բժիշկ փորձագետները Սաակաշվիլիին այցելել էին Գորիի զինվորական հոսպիտալում, որտեղ նա բուժում է անցնում 50-օրյա հացադուլից հետո։ Նրանց եզրակացությամբ՝ Սաակաշվիլին ներկայում առողջական մի […]

̰
Կենսաբանները հայտնաբերել են պլաստիկով սնվող ունիվերսալ բակտերիաներ

13:00 14.12.2021

Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի (Շվեդիա) կենսաբանները հայտնաբերել են բակտերիաներ, որոնք կարող են քայքայել պլաստիկը ցամաքում և ջրի տակ, գրում է Microbial Ecology-ը։ Ըստ հետազոտողների՝ բակտերիաներն ունակ են էվոլյուցիայի և գրեթե ունիվերսալ են։ Դրանք հարմարվում են որոշակի տեսակի թափոններին և կարող են վերամշակել պլաստմասսաների լայն տեսականի: Գիտնականներն ուսումնասիրել են մոտ 200 միլիոն տարբեր բակտերիաների վարքագիծն ու բնութագրերը: […]

̰
Գիտնականները նշել են Երկրի ամենաանմարդաբնակ վայրը

10:46 14.12.2021

Ամերիկացի գիտնականները նշել են մեր մոլորակի ամենաանմարդաբնակ վայրը։ Նրանց կարծիքով՝ սա Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքրիկ կղզին է, որը կոչվում է «Նեմոյի կետ» կամ «Անմատչելիության բևեռ»։ Կղզի հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել մոտակա ցամաքից ավելի քան 2688 կիլոմետր կամ 1450 ծովային մղոն։ Ողջ երկրագնդի վրա նման այլ վայր չկա, որը գտնվում է մոտակա ցամաքից այդքպիսի […]

̰
Գերմանիայում կելտական ​​ոսկի են հայտնաբերել

10:44 14.12.2021

Գերմանիայում հնագետները հայտնաբերել են կելտական 41 ​​ոսկեդրամներ, հայտնում է Deutsche Welle-ն։ Մասնագետները հայտնում են, որ մետաղադրամները հայտնաբերվել են Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կելտերի բնակության ​​տարածքից շատ հեռու, ինչը գիտնականներին բարդ խնդիր է առաջադրում՝ բացատրություն գտնել, թե ինչպես են մետաղադրամները հայտնվել այս տարածաշրջանում: Մետաղադրամները հայտնաբերվել են դաշտում պատահաբար՝ առանց տվյալ տեղանքում հնագիտական ​​աշխատանքների իրականացման։ Գտնված ոսկեդրամներն […]

̰
Վրաստանն անընդունելի է համարում իր դրոշի օգտագործումը Մոսկվայում «3+2» ձևաչափով կայացած հանդիպմանը

10:32 14.12.2021

Վրաստանի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած «3+2» ձևաչափով բանակցություններին իր դրոշի օգտագործումը, քանի, որ նախապես հրաժարվել էր «3+3» ձևաչափով հանդիպման մասնակցությունից։ Այս մասին հայտնում է «Գռուզիա Օնլայնը»” «Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ներկայացվել էր վրացական դրոշը, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար, և որին մենք արձագանքել ենք՝ օգտագործելով համապատասխան դիվանագիտական ​​ուղիները: […]

̰
Իրանը դատապարտում է Իսրայելի վարչապետի և ԱՄԷ գահաժառանգի շփումները

08:28 14.12.2021

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ վնաս է հասցնում տարածաշրջանի անվտանգությունը, հայտնում է իրանական կառավարության կայքը։ Խաթիբզադեն մեկնաբանությամբ՝ նման գործողություններն իրականացվում են տարածաշրջանի ժողովրդի և արաբական երկրների շահերի դեմ։ Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը մեկնել էր ԱՄԷ-ից՝ ավարտելով թագաժառանգ Շեյխ Մուհամեդ բեն Զայեդի հրավերով […]

̰
ԱՄՆ-ում պտտահողմի զոհերի թիվը հասել է 100-ի

11:51 13.12.2021

Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 30 պտտահողմեր ավերածությունների պատճառ են դարձել Միսսուրի, Արկանզաս, Իլինոյս և Թեննեսի նահանգներում։ Աղետի հետևանքով առաջացել են էլեկտրաէներգիայի զանգվածային խափանումներ։ Բնության տարերքի հիմնական հարվածն ընկել է Կենտուկիի վրա։ Հզոր ավերիչ պտտահողմերն անցել են Միացյալ Նահանգների տարածքով մոտ 241 կմ/ժ արագությամբ։ Ըստ նախնական տվյալների, զոհվել է մոտ 100 մարդ։ Իշխանությունները նշում […]

̰
Բրազիլիայում հազարավոր մարդիկ անօթևան են մնացել հորդառատ անձրևների և ջրհեղեղի հետևանքով

11:35 13.12.2021

Բրազիլիայի հյուսիսում գրանցվել է վերջին 35 տարվա ամենասաստիկ ջրհեղեղը: Ցիկլոնի հետևանքով պատուհասած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով  մահացել է 7 մարդ, 175-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է UOL պորտալը։ 3700 մարդ մնացել է անօթևան: Ընդհանուր առմամբ, վատ եղանակի հետևանքով  տուժել է 70 հազար մարդ։  

̰
Ռուսաստանում բրիտանական Sky Saber նոր համակարգը համեմատել են С-400-ի հետ

12:25 09.12.2021

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Sky Saber հակաօդային պաշտպանության նոր համակարգի (ՀՕՊ) ստեղծման մասին, որն ունակ է խոցել ձայնի արագությամբ թռչող թենիսի գնդակի չափսերի թիրախը: Ռուս ռազմական փորձագետ, գնդապետ Սերգեյ Խատիլևը համեմատել է բրիտանական մշակումները ռուսական С-400 համակարգի հետ։ «Մենք ավելի քան 20 տարի առաջ այս օրինակով լուսաբանել ենք օդային և տիեզերական մարմիններին հետևելու […]

̰
ԱՄՆ-ը հայտնել է համաշխարհային ֆինանսական համակարգից Ռուսաստանի լիակատար մեկուսացման հնարավորության մասին

12:39 08.12.2021

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին դիտարկում է Ռուսաստանը համաշխարհային ֆինանսական համակարգից ամբողջությամբ մեկուսացնելու տարբերակը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով, այս քայլը ազդեցություն կունենա Ռուսաստանի բնակիչների աշխատանքի, ճանապարհորդության և առևտրի հնարավորությունների վրա: Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվային ագրեսիայից զերծ պահելու համար […]

̰
Օմիկրոնը կարող է թոքաբորբ առաջացնել քովիդի մյուս շտամներից ավելի արագ․ ռուս գիտնական

11:40 08.12.2021

Կորոնավիրուսային Օմիկրոն շտամը կարող է թոքաբորբ առաջացնել երկու-երեք անգամ ավելի արագ, քան քովիդի՝ նախկինում հայտնի տարբերակները: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր, վիրուսաբան, «Վեկտոր» կենտրոնի Եկատերինբուրգի գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Սեմյոնովը։ Նրա խոսքով, Օմիկրոն շտամի առաջացման հետ կապված նախնական իրարանցումը և բուռն արձագանքը պայմանավորված են նրանով, որ վիրուսի այն հատվածում, որը […]

̰
Իսրայելն ավարտել է Գազայի հետ սահմանի անվտանգության պատի արդիականացումը

10:39 08.12.2021

Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ավարտվել են Գազայի հետ սահմանի 65 կմ երկարությամբ անվտանգության ցանկապատի արդիականացումը։ Պաշտպանության նախարար Բենի Գանցն ասել է, որ ցանկապատը «երկաթե պատ է, սենսորներ և բետոն»: Գանցն ասել է, որ զինվորականները կշարունակեն չեզոքացնել պաղեստինցիների կողմից ցանկացած սպառնալիք: «Մենք կկանխենք իրանական տեխնոլոգիաների փոխանցումը Գազա և կշարունակենք կանխել ՀԱՄԱՍ-ի՝ մասնաճյուղերը Հրեաստանում, Սամարիայում […]

̰
Եթե ԱՄՆ-ն սպառնալիք չստեղծի Իրանի համար, դա պետք է անի Իսրայելը. Նեթանյահու

10:29 08.12.2021

Իսրայելը պետք է պատրաստ լինի գործելու անկախ՝ Իրանի միջուկային ծրագրից պաշտպանվելու համար: Նման հայտարարություն է արել այդ երկրի ընդդիմության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն։ «Իրանի հետ  կարելի է դիտարկել միայն մեկ գործարք: Միակ գործարքը, որը մենք կարող ենք ընդունել, Իրանի միջուկային ներուժը վերացնելու գործարքն է», – ասել է նա: Նեթանյահուի խոսքերով, Իսրայելը պետք է գործի առանց մտավախությունների։ […]

̰
Ի նշան բողոքի՝ Սաակաշվիլին դադարեցրել է բուժումը

08:20 08.12.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Գորիի զինվորական հոսպիտալում բուժումը դադարեցնելու մասին, որտեղ նա տեղափոխվել էր բանտային հոսպիտալից։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ ինքը որոշել է բողոքել՝ հանդիպումների սահմանափակումների և հեռուստացույց դիտելու հնարավորությունից զրկվելու դեմ։ Նրա խոսքով՝ ինքը պատժվել է այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել […]

̰
ԱՄՆ-ում նշել են ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղին

11:55 07.12.2021

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ուղիները։ Նրա կարծիքով՝ իրավիճակը դեռ կարող է լուծվել դիվանագիտական ​​ճանապարհով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կարծում ենք, որ կա դիվանագիտական ​​լուծման հնարավորություն՝ առաջին հերթին Մինսկի պայմանավորվածությունների կատարման միջոցով։ Դա մեր առաջնահերթությունն է»,- ասել է Փրայսը` հավելելով, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար դիմելու […]

̰
Ֆրանսիայի ճանապարհներին կհայտնվի ավտոնոմ ռեժիմով աշխատող ավտոբուս

11:47 07.12.2021

Ֆրանսիական EasyMile ընկերությունը ստացել է առանց վարորդի ավտոբուսով ուղևորափոխադրման թույլտվություն։ Այսպիսով, Ֆրանսիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ առանց վարորդի ավոբուսը կերթևեկի հանրային օգտագործման ճանապարհներով։ Այս մասին հայտնում է CVBJ-ն։ EasyMile EZ10 ինքնավար միկրոավտոբուսը փորձարկվել է աշխարհի ավելի քան 400 վայրերում: Սակայն մինչ այժմ այս թեստերն իրականացվել են մասնավոր տարածքներում կամ խստորեն վերահսկվող տարածքներում, որտեղ երթևեկությունը […]

̰
Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ վրձիններով կնկարեն կտավի վրա

11:40 07.12.2021

Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ կտավի վրա կնկարեն վրձիններով, ինչպես նաև կարձանագրեն ներկերի և ջրի խառնումն անկռելիության պայմաններում, գրում է «Известия»-ն։ Դեկտեմբերի 8-ին երկու ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկներ՝ գործարար Յուսակու Մաեզավան և պրոդյուսեր Յոզո Հիրանոն, տիեզերք կմեկնեն Soyuz MS-20 տիեզերանավով։ Անձնակազմի թվում կլինի նաև ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը։ Սպասվում է, որ նրանք 12 օր կանցկացնեն տիեզերքում: Երկիր […]

̰
Իրանական նավահանգստում նավը կողաշրջվել է․ կա զոհ

10:42 07.12.2021

Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստում կողաշրջվել է ռազմածովային ուժերի՝ դեռևս կառուցման փուլում գտնվող Talayieh նավը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Իրանցի պաշտոնյաները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։ Թե ինչն է հանդիսացել կողաշրջման պատճառ, չի նշվում։ Iranian Navy ship named Talayieh which was still under construction was […]

̰
BACK_TO_TOP