TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

ԱՄՆ-ը հակատանկային Javelin համակարգերը կվաճառի ևս մեկ եվրոպական երկրի

09:19 22.12.2021

ԱՄՆ-ը որոշել է Javelin հակատանկային հրթիռային համակարգեր մատակարարել եվրոպական ևս մեկ երկրի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Հավանություն է տրվել 125 մլն դոլարի չափով վաճառքին, գնորդը կլինի Լիտվան։ «Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լիտվայի կառավարությանը Javelin հրթիռների և հարակից սարքավորումների հնարավոր օտարերկրյա վաճառքին, որոնց արժեքը գնահատվում է 125 միլիոն դոլար»,- նշել են զինվորականները՝ հավելելով, որ գործարքի մասին […]

̰
Վաշինգտոնը մտադիր է չափազանց կոշտ պատժամիջոցներ սահմանել ռուսական ապրանքների նկատմամբ

08:43 22.12.2021

ԱՄՆ իշխանությունները մտադիր են Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի դեմ չափազանց կոշտ պատժամիջոցներ սահմանել։ Խոսքը սմարթֆոնների, ինքնաթիռների և մեքենաների արտադրության բաղադրիչների ներմուծման սահմանափակման մասին է։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս միջոցառումները կդառնան հավելում տնտեսական պատժամիջոցներին, որոնք դիտարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։ Գործակալությունը նշում է, որ քննարկվող պատժամիջոցներն ամենալուրջ ազդեցությունը կունենան ռուս սպառողների և նույնիսկ երկրում գործազրկության […]

̰
ԱՀԿ-ն զգուշացրել է Եվրոպայում Oմիկրոն շտամի մոտալուտ գերակայության մասին

08:31 22.12.2021

Առաջիկա շաբաթների ընթացքում Օմիկրոն շտամը գերկայող կդառնա եվրոպական շատ երկրներում։ Ինչպես հայտնել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, այսօր «մենք կարող ենք տեսնել հերթական փոթորկի մոտենալը», քանի որ Օմիկրոնի շտամը, որը շուտով կտարածվի ամբողջ Եվրոպայում, «արդեն իսկ ծանրաբեռնված առողջապահական համակարգերը կմոտեցնի անդունդի եզրին»: Կլյուգեն ավելացրել է, որ Օմիկրոն շտամ է հայտնաբերվել եվրոպական 53 […]

̰
Ճապոնիայում վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժ է իրականացվել

08:20 22.12.2021

Ճապոնիայում երկար ժամանակ անց առաջին անգամ մահվան երեք դատավճիռ է իրականացվել։ Մահապարտների ցուցակում է եղել սերիական մարդասպան և երկու կողոպտնիչ, որոնք կրակել և սպանել են երկու վաճառողի։ Մահապարտները բանտում են 2000-ականների սկզբից։ Ճապոնացի իրավապաշտպանները վաղուց են ձգտում երկրում վերացնել մահապատիժը և այն փոխարինել ցմահ ազատազրկմամբ։ Մահապատիժը Ճապոնիայում չի կիրառվել վերջին 3 տարիների ընթացքում: Այն վերադարձվել […]

̰
Օմիկրոնով վարակվածների մոտ համի ու հոտի կորուստ հազվադեպ է պատահում

10:07 21.12.2021

Ռուս իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը նշել է կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակվելու հիմնական նշանները, հայտնում է URA.ru-ն։ «Օմիկրոնի ամենաբնորոշ ախտանշանը խիստ արտահայտված գլխացավն է, հանկարծակի թուլությունն ու ուժի կորուստը: Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի բոլոր տարբերակների համար նկարագրվել է ավելի քան 70 տեսակի ախտանշան։ Դրանք կրկնվում են տարբեր շտամերում, սակայն որոշների պարագայում ախտանշաններն ավելի ցայտուն են»,- ասել […]

̰
Իմունոլոգը հնարավոր է համարում Oմիկրոնի կողմից կորոնավիրուսի նախորդ շտամների կլանումը

09:46 21.12.2021

«Երևի դեռ կուրախանանք կորոնավիրուսի Օմիկրոն շտամի հայտնվելով»,-հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Արեգ Թոթոլյանը: Նա պատմել է, թե ինչու կարելի է կորոնավիրուսի Օմիկրոն շտամը փրկություն համարել համաճարակից: Նրա հայտարարությամբ՝ Օմիկրնի հայտնվելուց հետո ռուսներն ավելի մեղմ ձևով են սկսել տանել վարակը։ Մինչ այդ, ըստ գիտնականի, հյուսիսարևմտյան […]

̰
Պետդեպը գնահատել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները

08:50 21.12.2021

Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները հաշվի չեն առնում ԱՄՆ-ին հուզող հարցերը։ Այսպիսի հայտարարություն է արել Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Մեր մտահոգությունները փարատող դեռ ոչինչ չենք տեսել», – ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։ Փրայսը նշել է, որ Մոսկվան ընդգծել է իրեն անհանգստացնող կետերը, սակայն Վաշինգտոնն ունի մտահոգության իր պատճառները: Պետքարտուղարության […]

̰
Օմիկրոնն ԱՄՆ-ում դարձել է COVID-19-ի գերիշխող շտամ

08:31 21.12.2021

Կորոնավիրուսային Օմիկրոնի շտամը գերիշխող է դարձել Միացյալ Նահանգներում՝ մեկ շաբաթվա ընթացքում կազմելով վարակման նոր դեպքերի գրեթե երեք քառորդը, ասել է բժշկական կարգավորիչ մարմինը (CDC): Օմիկրոնը, որի առաջին դեպքն ԱՄՆ-ում գրանցվել է միայն դեկտեմբերի 1-ին, մեկ շաբաթում, որն ավարտվել է դեկտեմբերի 18-ին, կազմել է բոլոր հաստատված դեպքերի 73,2%-ը, մինչդեռ դրանից մեկ շաբաթ առաջ այս շտամով վարակվածների […]

̰
Պեկինը հայտարարել է, որ Չինաստանը չի վախենում ԱՄՆ-ի հետ առճակատումից

12:46 20.12.2021

Չինաստանի իշխանությունները չեն վախենում ԱՄՆ-ի հետ առճակատումից, սակայն պատրաստ են փոխշահավետ ու իրավահավասար համագործակցության։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Մենք չենք վախենում առճակատումից, բայց միշտ ձգտելու ենք փոխգործակցության: Համագործակցությունը ձեռնտու է երկու կողմերին,  թշնամանքը կվնասի և՛ Չինաստանին, և՛ ԱՄՆ-ին», – ասել է նա չինական դիվանագիտությանը նվիրված սիմպոզիումում: «Հուսով եմ, որ […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում ձյան պատճառով ավելի քան 30 չվերթ է չեղարկվել և հետաձգվել

12:37 20.12.2021

Մոսկվայի օդանավակայաններում առատ ձյան պատճառով դեկտեմբերի 20-ին հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 30 չվերթ։ Այս մասին է վկայում Yandex-ի ժամանակացույցը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում 2 չվերթ է չեղարկվել, ևս 2-ը՝ հետաձգվել։ «Դոմոդեդովոյում» 1 չվերթ չեղարկվել է, 15-ը՝ հետաձգվել։ «Շերեմետևոյում» 6 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, Մոսկվայի երեք օդանավակայաններում առատ ձյան […]

̰
Հունաստանում զբոսաշրջիկների համար սահմանվել է ՊՇՌ թեստի պարտադիր պահանջ

12:13 20.12.2021

Հունաստանի իշխանությունները այսօրվանից բոլոր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար պարտադիր են դարձրել ՊՇՌ թեստի հանձնումը։ Այս մասին ասել է Հունաստանի կառավարության խոսնակ Իոանիս Իկոնուն։ Որոշումն ընդունվել է Օմիկրոնի շտամի տարածման հետ կապված: Սա COVID-19-ի դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումներից մեկն է։ Իշխանությունները ցանկանում են ժամանակ շահել բնակչության պատվաստումների մակարդակը բարձրացնելու համար։ Նշվում է, որ իշխանությունների որոշումը կգործի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1296 նոր դեպք

12:05 20.12.2021

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 296 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 127 մարդ, մահացել՝ 45-ը: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 910 456 դեպք, 863 076 հիվանդ ապաքինվել է, 13 116-ը ՝ մահացել: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,89 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,93 տոկոս, իսկ վերջին […]

̰
Չինացի գիտնականները պնդում են, որ Օմիկրոնն առաջացել է լաբորատոր մկների շրջանում

09:24 20.12.2021

Չինացի գիտնականները պնդում են, որ լաբորատոր մկների համար COVID-19-ի արհեստականորեն ստեղծված պաթոգեններից մեկը կարող էր հանգեցնել կորոնավիրուսի Օմիկրոն շտամի առաջացման։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով չինացի գիտնականների հետազոտությանը։ Ինչպես նշում է պարբերականը, սովորական SARS-CoV-2-ը վտանգավոր չէ մկների համար, հետևաբար՝ լաբորատորիաներում կան հատուկ ստեղծված կորոնավիրուսներ։ Կրծողների մեջ COVID-19-ի նոր շտամի ստեղծման վարկածն առաջ են […]

̰
Թբիլիսիի շենքերից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

09:11 20.12.2021

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասում 9 հարկանի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ։ Պայթյունը տեղի է ունեցել առաջին հարկում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել մասնակի փլուզում։ Տարհանված բնակիչներին տեղակայել են հյուրանոցներում՝ գիշերելու: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ հղում անելով շրջանային վարչակազմի ներկայացուցիչ Նիկա Էլիսաշվիլին։ […]

̰
Պուտինը նշել է 2021 թվականին Ռուսաստանում կանխված ահաբեկչությունների թիվը

08:58 20.12.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2021 թվականի 11 ամսում Ռուսաստանում 32 ահաբեկչություն է կանխվել: Այս մասին նա խոսել է Անվտանգության մարմինների աշխատակցի օրվա կապակցությամբ իր շնորհավորանքում։ Պուտինը նշել է, որ անցնող տարվա 11 ամիսների ընթացքում կանխվել է ահաբեկչական ուղղվածության 61 հանցագործություն, այդ թվում 32 ահաբեկչություն՝ շնորհիվ ոլորտի աշխատակիցների համախմբվածության և օպերատիվության։ Ընդհանուր առմամբ, […]

̰
ԵՄ-ն Մոսկվային կասկածում է Եվրոպայում անվտանգության համակարգը փոխելու ցանկության մեջ

08:24 20.12.2021

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կասկածել է Ռուսաստանին անվտանգության հետ կապված բանակցություններից եվրոպական երկրներին բացառելու մտադրության մեջ։ Այս մասին նա գրել է իր բլոգում։ Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ինչի է ուզում հասնել Ռուսաստանը։ Բորելը նշել է, որ Մոսկվան կարող է օգտագործել ճգնաժամը Եվրոպայում անվտանգության բարելավման իր հռչակած նպատակի համար: Կարող է փորձել նաև […]

̰
Վերին Լարսով դեպի Ռուսաստանի հետ սահման երթևեկությունը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:14 20.12.2021

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ ձնահոսքի վտանգի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է Ռուսաստանի հետ սահման տանող, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, հայտնում է sputnik-georgia.ru-ն։ Վերջին օրերին երթևեկությունը տվյալ հատվածում պարբերաբար փակվում էր ծանր բեռնատարների համար: Ձյան չդադարող տեղումների պատճառով երթևեկությունն իրականացվում է միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով՝ ոստիկանության աշխատակիցների հսկողությամբ և […]

̰
Թրամփը կարծում է, որ Չինաստանը պետք է փոխհատուցում վճարի աշխարհին կորոնավիրուսի առաջացման համար

21:15 19.12.2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը կորոնավիրուսի առաջացման համար պետք է աշխարհին փոխհատուցում վճարի 60 տրիլիոն դոլարի վնաս պատճառելու համար: Fox News-ին տված հարցազրույցում, սակայն,  քաղաքական գործիչը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր կարծիքը հիմնավորելու համար։ «Չինաստանը բավարար գումար չունի այս փոխհատուցումները վճարելու համար: Չինաստանը չունի 60 տրիլիոն դոլար… Բայց նրանք պետք […]

̰
Պեսկովը համոզված է, որ Պուտինին ոչ ոք չի կարող վարակել կորոնավիրուսով

20:47 19.12.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն ​​կերպ շփվում և աշխատում է Ռուսաստանի ղեկավարի հետ, պահպանում է կարանտինային և համաճարակային անվտանգության անհրաժեշտ կանոնները։ Պետության ղեկավարը պատվաստված է, ուստի նման արդյունքը քիչ հավանական է, նման կարծիք է հայտնել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերից: «Դե, լսեք, […]

̰
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է սիրիացի գրոհայիններին կամիկաձե ԱԹՍ-ով ոչնչացնելու տեսանյութը

19:49 19.12.2021

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է ցուցադրել Սիրիայում ռուսական «Ланцет» մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կողմից ահաբեկիչների և նրանց զենքերի ոչնչացման մասին։ Տեսանյութը Telegram-ի իր ալիքում հրապարակել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Ալեքսանդր Ռոգատկինը։ Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի հատուկ գործողությունների ուժերի  Անդրեյ անունով մարտիկը պատմել է, որ  2020 թվականի ապրիլին «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալը կրակել է սիրիական […]

̰
Հունաստանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

16:46 18.12.2021

Հունաստանի հարավում շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնում է Ekathimerini-ն՝ վկայակոչելով Աթենքի գեոդինամիկ ինստիտուտը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պելոպոնեսի և Կրետե կղզու միջև ընկած ծովում։ Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Աթենքից մինչև Կրետե ընկած ընդարձակ տարածքում։ Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտնել […]

̰
Չինաստանում 135 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչը

16:41 18.12.2021

Չինաստանում 135 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչը՝ Ալիմիխան Սեյիչին: Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Նշվում է, որ Ալիմիխան Սեյիչին ծնվել է 1886 թվականի հունիսի 25-ին՝ Քաշգարի շրջանի Կոմուշերիկ գյուղում: 2013 թվականին նա գլխավորել է Չինաստանի ամենատարեց բնակիչների ցուցակը: Ալիմիխանն ապրել է շատ պարզ, չափավոր կյանքով և […]

̰
Փարիզում չեղարկվել են Ամանորի տոնակատարությունները

16:29 18.12.2021

Փարիզի իշխանությունները չեղարկել են դեկտեմբերի 31-ին Ելիսեյան դաշտերում Ամանորին նվիրված միջոցառումները, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Դեկտեմբերի 31-ի երեկոյան Ելիսեյան դաշտերում նախատեսված տոնակատարությունները չեղարկվել են կառավարության հայտարարություններից հետո և առողջապահական մարմինների առաջարկությամբ», – ասվում է հայտարարության մեջ: Քաղաքապետարանը հայտարարել է, որ համերգը և ավանդական պիրոտեխնիկական շոուն նույնպես չեղարկվելու են։ Ուրբաթ օրը Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել […]

̰
ԱՄՆ Պետդեպը պարզել է, թե ինչպես է կորոնավիրուսն օգնել Վրաստանին հաղթահարել ահաբեկչությունը

14:56 18.12.2021

2020 թվականին ահաբեկիչների կողմից Վրաստանի սահմանները հատելու ոչ մի փաստ չի արձանագրվել, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչության վերաբերյալ տարեկան զեկույցում։ Վարչությունն այս փաստն ուղղակիորեն կապել է կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումների հետ։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ ահաբեկիչները դադարեցրել են Վրաստանն օգտագործել որպես տարանցիկ երկիր, քանի որ սահմանները փակ էին COVID-19 համավարակի պատճառով։ «2020 թվականին Վրաստանի ոչ մի քաղաքացի […]

̰
Չինաստանը «լուսնային» հրթիռ կարձակի

14:27 18.12.2021

Չինաստանը ծրագրել է հրթիռ արձակել 2026 թվականին: Այն կարող է օգտագործվել մինչև 2030 թվականը տայկոնավտներ Լուսին ուղարկելու համար, հայտնում է SpaceNews-ը։ Նշվում է, որ նոր փոխադրողը կստանա կերոսինով և հեղուկ թթվածնով աշխատող շարժիչներ։ Չինաստանը հրթիռի մշակման հարցում համեմատաբար արագ առաջընթացի հույս ունի։ Ըստ SpaceNews-ի՝ նոր հրթիռը հիմնված կլինի Long March 5 ծանր կրիչի տեխնոլոգիայի վրա […]

̰
ՌԴ hիդրոմետկենտրոնը հայտնել է ուժեղ սառնամանիքների մասին

13:58 18.12.2021

Ռուսաստանում առաջիկա օրերին սպասվում է նորմայից 16-20 աստիճանով ցածր ջերմաստիճան։ Այս մասին հայտնել է հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ​​տնօրեն Ռոման Վիլֆանդը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: Ըստ աղբյուրի՝ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի և Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսի բնակիչներին սպասվում են ծայրահեղ սառնամանիքներ։ Այնտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 41 աստիճան։ «Կիրակի օրվանից ցուրտ օդը կներթափանցի երկրի հյուսիս-արևմտյան շրջան, դեկտեմբերի 20-ից՝ […]

̰
Glonass-K2 տիեզերանավը կարող է արձակվել 2022 թվականի երկրորդ եռամսյակում

12:57 18.12.2021

Ռուսական Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (ԳԼՈՆԱՍՍ) նոր սերնդի առաջին «Glonass-K2» տիեզերանավը կարող է արձակվել 2022 թվականի երկրորդ եռամսյակում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հրթիռային և տիեզերական արդյունաբերության աղբյուրին։ «Ռուսական նավիգացիոն Glonass-K2 արբանյակի արձակումը ծրագրվում է իրականացնել 2022 թվականի երկրորդ եռամսյակի կեսերին»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ տիեզերանավը ներկայում հավաքվում է և փորձարկում է անցնում։ Հոկտեմբերին […]

̰
ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված՝ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հետաքննություն է սկսել

12:47 18.12.2021

Վրաստանի երեք կազմակերպություններ հայտնվել են ԱՄՆ արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության շահերին հակասող ընկերությունների սև ցուցակում։ Ցանկում ներառված են Gensis Engineering-ը, ROV Solutions-ը և SAEROS Safety ERO ընկերությունը: Պատժամիջոցներով դե ֆակտո արգելք է դրվել ԱՄՆ-ի որոշ տեսակի ապրանքների և տեխնոլոգիաների գնման վրա, որոնք ենթակա են արտահանման հսկողության: Պատժամիջոցները սահմանվել են՝ «ամերիկյան ապրանքները Իրանի ռազմական ծրագրերին […]

̰
ՌԴ-ում շրջանառությունից դուրս է բերվել 700 կգ արհեստական թնրանյութ

09:40 18.12.2021

ՌԴ Վլադիմիրի շրջանի անվտանգության մարմինները ձերբակալել են սինթետիկ թմրանյութեր արտադրող և վաճառող խմբի անդամների: Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել և առգրավվել ավելի քան 700 կգ պատրաստի սինթետիկ թմրանյութ և գրեթե 3 տոննա բաղադրիչ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը Թմրամիջոցների դեմ պայքարի պետական ​​կոմիտեի նիստում, որտեղ ամփոփվել են անցնող տարվա աշխատանքի արդյունքները։ […]

̰
Վրաստանում բարձր գնաճի պատճառը նաև հայ-ադրբեջանական հակամարտությունն է․ Ազգային բանկի նախագահ

08:58 18.12.2021

Վրաստանում, Ադրբեջանի և Հայաստանի համեմատ, ավելի բարձր գնաճ է նկատվել։ Ըստ Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է։ Այս մասին փոխանցում է Aliq.ge-ն։ «Գիրչի» կուսակցության անդամ Յագո Խվիչիան Գվենետաձեից հետաքրքրվել է, թե ինչպես է ստացվել, որ Վրաստանում գնաճն ավելի բարձր է, քան հակամարտության կողմ հանդիսացող երկրներում: Գվենետաձեն նշել է, որ Վրաստանում […]

̰
BACK_TO_TOP