TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+7.95 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Մերիլենդի շենքերից մեկում բռնկված հրդեհի մարման ժամանակ 3 հրշեջ է զոհվել

12:47 25.01.2022

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում բնակելի շենքում բռնկված հրդեհը մարելիս երեք հրշեջ է զոհվել։ Այս մասին հայտարարել է  քաղաքապետ Բրենդոն Սքոթը։ «Մենք այսօր կորցրել ենք Բալթիմորի երեք խիզախ հրշեջի», – գրել է նա Twitter-ում: Նշվում է, որ հրդեհի ժամանակ շենքը մասամբ փլուզվել է։ Տեղի հրշեջ ծառայությունը հայտնել է մեկ վիրավոր աշխատակցի հոսպիտալացման մասին։

̰
Ճապոնիայում առաջարկել են արգելել բնական գազի ներկրումը Ռուսաստանից

12:41 25.01.2022

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության անդամներն առաջարկել են տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում։ Նման առաջարկ է արվել արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստում։ Հանդիպման մասնակիցները նշել են, որ Ուկրաինա «ռազմական ներխուժման» դեպքում Ռուսաստանի դեմ պետք է սահմանափակող միջոցներ մտցվեն, մասնավորապես՝ ռուսական գազի ներկրման արգելք։ Բացի այդ, կարծիքներ են հնչել, որ անհրաժեշտ է սկսել […]

̰
Հայտնի է Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառը

12:31 25.01.2022

Կենտրոնական Ասիայում զանգվածային հոսանքազրկումը տեղի է ունեցել Ղազախստանում տարանցիկ գծի գերծանրաբեռնվածության պատճառով: Այս մասին հայտնում է էլեկտրացանցերի կառավարման ղազախական օպերատոր KEGOC-ի մամուլի ծառայությունը։ Արդյունքում տեղի է ունեցել Ղազախստանի «Հյուսիս-Արևելք-Հարավ» տարանցիկ գծի վթար։ Ներկայում փորձագետները վերացնում են հոսանքազրկման պատճառ դարձած վթարի հետևանքները։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել Ուզբեկստանում, […]

̰
Հյուսիսային Կորեան երկու թևավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

10:36 25.01.2022

Կորեայի Հանրապետությունը (Հարավային Կորեա) հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ենթադրաբար երկու թևավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։ Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն ներկայում վերլուծում է այդ հրթիռների բնութագրերը։ Մինչ այս, ԿԺԴՀ-ն տարեսկզբից արդեն չորս արձակում է իրականացրել․ վերջինը տեղի է ունեցել հունվարի […]

̰
Կանադայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Ուկրաինա մեկնելուց

10:18 25.01.2022

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել անհրաժեշտւթյուն չներկայացնող ճանապարհորդություններից դեպի Ուկրաինա։ «Խուսափեք Ուկրաինա ոչ պարտադիր ճանապարհորդությունից՝ Ռուսաստանի կողմից շարունակվող սպառնալիքների և երկրի տարածքում և դրա շուրջ ռազմական կուտակումների պատճառով», – ասված է գերատեսչության կայքում: Նրանց, ովքեր արդեն գտնվում են Ուկրաինայում, Կանադայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել գնահատել այս երկրում մնալու անհրաժեշտությունը: Վերջերս […]

̰
Ամերիկյան F-35 կործանիչն ընկել է Հարավչինական ծովը

10:09 25.01.2022

ԱՄՆ ռազմածովային ուժերի նորագույն F-35 կործանիչը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովում Carl Vinson ավիակրի վրա վայրէջք կատարելիս, հայտնում է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ օդաչուն կատապուլտի է ենթարկվել, նրան օգնության է հասել ռազմական ուղղաթիռը: Նրա վիճակը կայուն է: Միջադեպի հետևանքով տուժել են 7 նավաստիներ, որոնցից 3-ը տեղափոխվել են Ֆիլիպինների հիվանդանոց:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք

12:10 24.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 550 մարդ, մահացել՝ 31-ը։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 059 392 դեպք, որից 967 585 հիվանդ ապաքինվել է, 14 732-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 658 343 […]

̰
Սոչիի նյարդավիրաբույժները կապիկի ուղեղում չիպ են տեղադրել՝ տեսողությունը վերականգնելու համար

11:32 24.01.2022

Սոչիում նյարդավիրաբույժները եզակի վիրահատություն են կատարել. նրանք կապիկի ուղեղում չիպ են տեղադրել՝ տեսողությունը վերականգնելու համար։ Դա թույլ կտա հետագայում վերականգնել տեսողությունը մարդկանց մոտ։ Այս տեխնոլոգիայի մասին հաղորդում  է NTV-ն։ Ռուս գիտնականները վիրահատությանը պատրաստվել են մի քանի տարի։ Հավաքվել էին վիրաբույժներ, ինժեներներ, ծրագրավորողներ և անասնաբույժներ։ Արթուր Բեքտիմիրովը Հեռավոր Արևելքի համալսարանի նյարդավիրաբույժ է: Նա տարեկան 250 վիրահատություն […]

̰
Աբու Դաբիի ուղղությամբ արձակված երկու հրթիռները ոչնչացվել են. ԱՄԷ ՊՆ

10:35 24.01.2022

Աբու Դաբիի ուղղությամբ արձակված երկու հրթիռները ոչնչացվել են։ Այս մասին հայտնել է ԱՄԷ պաշտպանւթյան նախարարությունը, փոխանցում է TASS-ը: Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության ուժերը երկուշաբթի որսացել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի ուղղությամբ արձակված երկու հրթիռ: Այս մասին հայտնում է ԱՄԷ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄԷ պաշտպանության նախարարությանը։ Պաշտպանական գերատեսչության […]

̰
Գինարբուքային սկանդալի պատճառով Բորիս Ջոնսոնին անվանել են «քայլող դիակ»

10:09 24.01.2022

Համաճարակի թեժ oրերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ երեկույթների նկատմամբ ունեցած սերը խարխլել է նրա հեղինակությունն ու քաղաքական կարիերան: Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Փիթ Դորեյի հայտարարությամբ՝ Ջոնսոնը կորցրել է ժողովրդի հեղինակությունն ու վստահությունը: Նրա համոզմամբ՝ կուսակցական սկանդալից հետո երկիրը մեկ տարվա ընթացքում կփոխի կառավարության ղեկավարին։ 2021 թվականի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնվել էր աղմկահարույց […]

̰
Ֆրանսիան պահանջում է ուղիղ երկխոսություն Ռուսաստանի և ԵՄ-ի միջև

09:43 24.01.2022

Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը պահանջում է ուղիղ երկխոսություն ԵՄ-ի և Ռուսաստանի միջև՝ Ուկրաինայի դեմ հնարավոր ռուսական ագրեսիայի պատճառով, հայտնում է DW-ն։ Նրա խոսքով՝ Պուտինը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վրա․ դա հիշեցնում է սառը պատերազմը և ամրապնդում է Ռուսաստանի պահվածքը որպես գերտերություն։ Բացի այդ, նա նշել է, որ Պուտինը նպատակ ունի […]

̰
Կենդանիների հոգեբանը նշել է կատուների ամենախելացի ցեղատեսակները

14:17 23.01.2022

Մասնագետների կարծիքով՝ կատուները շատ խելացի կենդանիներ են, և տերերը հաճախ չգիտեն նրանց կարողությունների մասին և զարմանում են, որ կատուներին կարող են վարժեցնել հրամանները։ Ըստ կենդանահոգեբանի՝ Մեյն Քունսն ամենախելացի կատուներից են մեյն կունի / мейн-куны /տեսակի կատուները:Ճիշտ է, այս ցեղի ներկայացուցիչները հաճախ ամաչկոտ են, և դա խանգարում է նրանց դրսևորել «արտասովոր մտավոր ունակություններ»: Երկրորդ տեղում եվրոպական կարճամազերն […]

̰
Վրաստանի քաղաքացիների համար կորոնավիրուսի էքսպրես թեստավորումն անվճար է

12:56 22.01.2022

Վրաստանի քաղաքացիների համար կորոնավիրուսի էքսպրես թեստավորումն անվճար է: Վրաստանի քաղաքացիների էքսպրես-թեստավորումը COVID-19-ի համար ֆինանսավորվում է պետական ​​ծրագրով և պետք է անվճար լինի երկրի բոլոր բժշկական հաստատություններում։ Այս մասին ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է apsny.ge-ն։ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Facebook-ի վրացական հատվածը սկսել է տեղեկատվություն տարածել, որ […]

̰
Բիտքոինի արժեքը նվազել է մինչև 35․4 հազար դոլար

12:46 22.01.2022

Գիշերը բիտքոինի գինը նվազել է՝  հուլիսից ի վեր առաջին անգամ հասնելով 35․4 հազար դոլարի։ Այժմ այն ​​կանգ է առել շուրջ 36,2 հազար դոլարի սահմանագծին։ Այս մասին են վկայում Binance կայքի տվյալները։ Հունվարի 21-ին հաղորդվել էր, որ բիտքոինի գինը 2021 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ նվազել է մինչև 37,95 հազար դոլար։ Անկումը կազմել է ավելի […]

̰
Վրաստանը պատրաստ է վերականգնել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը․ Աբաշիձե

12:22 22.01.2022

«Վրաստանը միշտ պատրաստ է վերականգնել ուղիղ կապը Ռուսաստանի հետ, քանի որ Վրաստանում ռուսներին ոչինչ չի սպառնում»,- ասել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ օրը հայտարարել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման պայմանների մասին։ Խոսքը Վրաստանում իրավիճակի կայունացման, ռուսաֆոբ արշավի դադարեցման և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության […]

̰
Ռուսաստանը զորավարժություններին մասնակցելու համար Բելառուս է ուղարկում Սու-35 կործանիչներ

12:14 22.01.2022

Փետրվարի 10-20-ը Բելառուսում կանցկացվեն ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները: Մասնակիցների թիվը չի նշվում, սակայն դրանցում ներգրավվելու է Բելառուսի գրեթե ողջ ԶՈՒ-ն և Ռուսաստանի Դաշնության Արևելյան ռազմական օկրուգի զորամասերը։ Զորավարժություններում ընդգրկված կլինի ռուսական 12 Սու-35 կործանիչ: Ռուսաստանն արդեն սկսել է կործանիչներ ուղարկել Բելառուս։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նախօրեին նաև հաղորդվել էր, որ Ռուսաստանը սկսել […]

̰
Նոր հակառեկորդ. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11039-ով

11:34 22.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 039 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 041 749 դեպք: Ապաքինվել է ևս 5 199 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 956 627: Ընդհանուր առմամբ Վրաստանում կատարվել է 2 651 265 պատվաստում։ Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել […]

̰
Մեծ Բրիտանիան կարող է մի քանի հարյուր զինվոր ուղարկել Ուկրաինայի հարևան երկրներ. The Times

12:59 21.01.2022

Մեծ Բրիտանիան դիտարկում է Ուկրաինայի մերձակայքում գտնվող ՆԱՏՕ-ի երկրներ ևս մի քանի հարյուր զինծառայող ուղարկելու հնարավորոթյունը, հայտնում է The Times-ը՝ հղում անելով պաշտպանական աղբյուրներին։ Հրատարակության համաձայն՝ Լոնդոնը ցանկանում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում՝ որպես «զսպող գործոն» Ռուսաստանի համար։ Վերջին շրջանում արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են «ագրեսիվ գործողությունների» և Ուկրաինայի վրա […]

̰
Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել 

12:50 21.01.2022

Ամերիկացի բժիշկներն իրականացրել են եզակի վիրահատություն՝ մարդուն փոխպատվաստելով խոզի երկու երիկամ։ Այս մասին գրում է  American Journal of Transplantation-ը։ Փոխպատվաստվողը եղել է կոմայի մեջ գտնվող 57-ամյա տղամարդ։ Վիրահատությունն իրականացնելու համար գիտնականները ստացել են նրա հարազատների համաձայնությունը։ Մինչ վիրահատությունն աշխատանքներ են տարվել խոզի գենոմի այն հատվածների վերացման ուղղությամբ, որոնք մերժվում են մարդու իմունային համակարգի կողմից։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 767 նոր դեպք

12:26 21.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 767 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 030 710 դեպք: Ապաքինվել է ևս 5 173 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 951 428: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 631։ […]

̰
Տոկաևը նշել է Ղազախստանում անկարգությունների հիմնական պատճառը

11:28 21.01.2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրում հունվարյան անկարգությունների հիմնական պատճառը եղել է եկամուտների շերտավորումը, փոխանցում է РИА Новости-ն։ «Հարուստների և աղքատների եկամուտների միջև անթույլատրելի ճեղքվածքը եղել է հունվարյան անկարգությունների առաջնային պատճառ։ Կոռուպցիայի ֆոնին եկամտի նման շերտավորումը վառոդի տակառում վառված լուցկու դեր է խաղացել, ինչից օգտվել են ահաբեկիչները»,- […]

̰
ԱՄՆ-ում առաջարկել են պարզեցնել Ուկրաինա զենքի մատակարարումները

10:54 21.01.2022

Ամերիկացի չորս սենատորներ գրանցել են արագացված ծրագրով Ուկրաինային զենք տրամադրելու վերաբերյալ օրինագիծ։ Այս մասին ասվում է փաստաթղթի համահեղինակ, հանրապետական Ջոն Կորնինի մամլո ծառաության տարածած հայտարարության մեջ։ Առաջարկվող օրինագիծը Սպիտակ տան ղեկավարին ընդլայնված լիազորություններ կտա՝  Կիևի հետ արագ պայմանագրեր կնքելու համար։ «Այս օրինագիծը նախագահին ընդլայնված լիազորություններ կտա՝ անմիջականորեն Ուկրաինայի հետ լենդ-լիզի համաձայնագրի ավելի արագ կնքման և […]

̰
Ճապոնիան հավանություն է տվել Pfizer-ով 5-11 տարեկան երեխաների պատվաստմանը

10:45 21.01.2022

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաների համար Pfizer-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառմանը։ Այս տարիքի երեխաների համար պատվաստանյութի չափաբաժինը կկազմի մեծահասակների պատվաստման դեղաչափի մեկ երրորդը։ Նշվում է, որ մեծահասակների և երեխաների համար պատվաստանյութի ակտիվ բաղադրիչները նույնն են: Նոյեմբերի 22-ին Pfizer և BioNTech ընկերությունները հայտարարել էին, որ իրենց պատվաստանյութը 100%-ով արդյունավետ է […]

̰
Կոլումբիայում ահաբեկչության հետևանքով տուժել է 20 մարդ

10:12 21.01.2022

Վենեսուելայի հետ սահմանին գտնվող Կոլումբիայի Սարավենա քաղաքի կենտրոնում ռումբ է պայթել։ Զոհվել է 1 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել, հայտնում է Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայում, որը գտնվել է կառավարական շենքերի մոտ։ Պայթյունի հետևանքով զոհվել է հաստատություններից մեկի անվտանգության աշխատակիցը։ Երկրի իշխանությունները ենթադրում են, որ տեղի ունեցածի հեղինակը Անտոնիո Մեդինան է՝ խմբավորման […]

̰
Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել էլիտար ստորաբաժանման մարտիկների

09:36 21.01.2022

Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել հատուկ գործողությունների բանակային բրիգադի նորաստեղծ էլիտար ստորաբաժանման մոտ 30 մարտիկի։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մարտիկների խումբը ժամանել է Ուկրաինա՝ սովորեցնելու ուկրաինացի զինվորականներին Բրիտանիայի տրամադրած նոր հակատանկային զինատեսակների գործածությունը։ Մեծ Բրիտանիայի ՊՆ կայքում նշվում է, որ հատուկ գործողությունների բրիգադում ներառված է չորս ռեյնջերական գումարտակ։ Գերատեսչության պլանների համաձայն՝ […]

̰
Վրաստանը միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագիր է մշակում

10:46 20.01.2022

Վրաստանի կառավարությունը շուրջ քառասուն ներդրումային ծրագիր է պատրաստել տարբեր ոլորտներում, որոնք կներգրավեն միլիարդավոր դոլարների նոր ներդրումներ, որոնք կընդգրկեն վերականգնվող էներգիայի աղբյուրների գործածումը, Սև ծովի ընդերքով էլեկտրահաղորդման գծերի անցկացումը և այլն։ «Մենք խոսում ենք հողմային էներգիայի, արևային էներգիայի և նոր տեխնոլոգիայի մասին, որը մենք առաջինն ենք զարգացրել տարածաշրջանում։ Սա կանաչ ջրածին է, այսպես ասած՝ ապագայի էներգիան»,- […]

̰
Նշվել է անկարգությունների ժամանակ Ղազախստանի բանկերի կրած վնասի չափը

09:40 20.01.2022

Ղազախական բանկերն անկարգությունների ժամանակ կրել են 4 միլիարդ տենգեի (9,2 միլիոն դոլար) վնաս։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։ Այս գումարի հիմնական մասը կազմում է ոչնչացված բանկոմատների արժեքը՝ 1,6 մլրդ տենգե։ Բանկոմատներից գողացել են կես միլիարդ տենգե, գրասենյակներին հասցված վնասը կազմել է 750 միլիոն տենգե: Փորձագետները նախկինում գնահատել են անկարգություններից հետո Ղազախստանի տնտեսության կրած վնասների […]

̰
Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում Սպիտակ տունը սպառնացել է Ռուսաստանին «կոշտ պատասխանով»

09:01 20.01.2022

ԱՄՆ-ն ու դաշնակիցները մտադիր են Ռուսաստանին «արագ և կոշտ պատասխան» տալ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ։ «Նախագահ Բայդենը հասկացրել է Ռուսաստանի նախագահին. եթե ռուսական զինված ուժերը հատեն Ուկրաինայի սահմանը, ապա դա կարժանանա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների արագ, կոշտ և միասնական պատասխանին»,- ասել […]

̰
ԱՄՆ-ում կրակել են դպրոցական ավտոբուսի վրա

08:52 20.01.2022

Ամերիկյան Փիտսբուրգ քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել դպրոցական ավտոբուսի ուղղությամբ: Միջադեպի պահին ավտոբուսում եղել են վարորդն ու մի աշակերտ: Կրակոցների հետևանքով 15-ամյա տղան վիրավորվել է: Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են։ Տղան հիվանդանոցում մահացել է: «Նա առնվազն մեկ հրազենային վնասվածք ուներ կրծքավանդակի շրջանում: Նրա վրա կրակել են դպրոցական ավտոբուսում նստած ժամանակ: Բժիշկները նրան հիվանդանոց են […]

̰
Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները պահանջում են նրան տուժող ճանաչել

11:57 19.01.2022

Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են Վրաստանի գլխավոր դատախազություն։ Պահանջում են նախկին նախագահին տուժող ճանաչել և հոգեբուժական-հոգեբանական փորձաքննություն անցկացնել: Ըստ ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի՝ փաստաբանների համար կարևոր է Սաակաշվիլիին տուժող ճանաչելը, որպեսզի լիարժեք հասանելիություն ունենան բոլոր այն նյութերին, որոնք առկա են Պետական ​​տեսուչի մոտ: «Կոչ ենք անում պետական ​​տեսուչին հրապարակել իր մոտ եղած […]

̰
BACK_TO_TOP