TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+7.95 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Առաջիկայում զորքեր կուղարկեմ Արևելյան Եվրոպա, ՆԱՏՕ-ի երկրներ․ Բայդեն

08:32 29.01.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մոտ ժամանակներս մտադիր է զորքեր ուղարկել Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։ «Առաջիկայում ԱՄՆ զորքեր կտեղափոխեմ Արևելյան Եվրոպա, ՆԱՏՕ-ի երկրներ՝ ոչ շատ»,- ասել է Բայդենը։ Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին հերքել էր Ուկրաինա զորքեր մտցնելու ԱՄՆ մտադրության մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ […]

̰
ԱՄՆ-ն Ուկրաինա է մատակարարել 81 տոննա զինամթերք

08:23 29.01.2022

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է ԱՄՆ-ից ռազմական օգնության հերթական խմբաքանակի մատակարարման մասին։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Twitter-ում։ Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել ևս մեկ Boeing 747՝ 81 տոննա զինամթերքով։ Հաջորդ շաբաթ սպասվում են նոր մատակարարումներ՝ Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդման համար։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության […]

̰
Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակումներ ծրագրելու մեջ

08:09 29.01.2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակումներ և այլ գործողություններ ծրագրելու մեջ, որոնք ուղղված են արևմտյան պետությունների անվանարկմանը և Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակի հետագա բարդացմանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ուոլեսի խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները միանգամից իրականացվում են բազմաթիվ ոլորտներում։ «Ես կցանկանայի ակնկալել, որ ցանկացած ռուսական հարձակում ֆիզիկականին հավասար ունենար կիբերնետիկ բաղադրիչ: […]

̰
Թբիլիսիում կալանավորել են 2 ոստիկանի՝ խուլուհամր դեռահաս Լևոն Համբարձումովին մետրոյում ծեծելու համար

12:56 28.01.2022

Հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ Թբիլիսիի մետրոյում բռնություն գործադրելու գործով Թբիլիսիի դատարանը կալանավորել է 2 ոստիկանի՝ մտահոգվելով, որ մեղադրվող ոստիկանները կարող են դատական գործի ընթացքում թաքնվել կամ նոր հանցագործություն կատարել: Նրանք մեղադրվում են հաշմանդամություն ունեցող, խուլուհամր Լևոն Համբարձումովին «Իսանի» մետրոկայարանում հունվարի 23-ին ծեծի ենթարկելու մեջ։ Նրան ծեծել են՝ նույնիսկ տղայի հաշմանդամության մասին ընկերների նախազգուշացումներից հետո: Միջադեպը […]

̰
Կատարը, Թուրքիան և թալիբները Դոհայում քննարկել են Քաբուլի օդանավակայանի ղեկավարման հետ կապված հարցեր

12:33 28.01.2022

Հինգշաբթի օրը Դոհայում Քաբուլի օդանավակայանի շահագործման շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Կատարի, Թուրքիայի և Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող ​​թալիբների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Եռակողմ խորհրդակցությունների ընթացքում համաձայնեցվել են ավիահանգույցի շահագործման հետ կապված մի շարք առանցքային կետեր։ Ինչպես նշել են Կատարի ԱԳՆ-ում, Քաբուլի օդանավակայանի վերաբերյալ եզրափակիչ հանդիպումը պետք է անցկացվի հաջորդ շաբաթ, սակայն […]

̰
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարց օրակարգում չկա. Գերմանիայի ԱԳՆ

11:53 28.01.2022

ՆԱՏՕ-ն ներկայում չի պատրաստվում իր շարքերն ընդունել Արևելյան Եվրոպայի նոր երկրների։ Այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը։ «Այս պահին ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում, ուստի, ես Մոսկվայում երկար քննարկում ունեցա Ռուսաստանի արտգործնախարարի (Սերգեյ Լավրով) հետ այն մասին, թե ինչի շուրջ ենք մենք ընդհանրապես վիճում»,-ասել է Բերբոկը։ Պատասխանելով ՆԱՏՕ-ի անդամ […]

̰
Պենտագոնը մտադիր է օդադեսանտային էլիտար ստորաբաժանումներ տեղափոխել Եվրոպա

11:49 28.01.2022

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ից Եվրոպա կտեղափոխվեն ստորաբաժանումներ։ Նա հասկացնել է տվել, որ  Եվրոպա ուղարկման պատրաստվող ամերիկյան ուժերի ողնաշարը կազմում են էլիտար օդադեսանտային ստորաբաժանումները։ Ուկրաինական ճգնաժամի պայմաններում ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար երկուշաբթի 8500 ամերիկացի զինվորականի տրվել է տեղափոխման համար պատրաստ լինելու հրաման։ Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել […]

̰
Իլոն Մասկը խիստ քննադատել է Ջո Բայդենին

11:00 28.01.2022

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարը թերագնահատում է երկրի քաղաքացիներին։ Միլիարդատիրոջ վրդովմունքնի պատճառ էր դարձել էլեկտրական մեքենաների մասին ամերիկացի առաջնորդի խոսքերը: «Բայդենը հիմարի տեղ է դնում ամերիկացիներին»,- գրել է Մասկը իր հրապարակումներից մեկում։ Ավելի վաղ Բայդենը թվիթ էր հրապարակել, որում գովաբանել էր ամերիկյան ընկերություններին […]

̰
Ռուսաստանը պահանջել է անհապաղ դուրս բերել օտարերկրյա զորքերը Սիրիայից

10:14 28.01.2022

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պահանջում են դուրս բերել օտարերկրյա զորքերը Սիրիայից։ Նրա խոսքերը փոխանցել  է RIA Novosti-ն։ Պոլյանսկին ընդգծել է, որ Սիրիայում ապօրինի գտնվող զորքերը պետք է անհապաղ լքեն երկիրը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի հաղթահարում ահաբեկչության դեմ պայքարը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը […]

̰
Պենտագոնը մտահոգված է Սև ծովում ռուսական նավատորմի ակտիվությամբ

09:52 28.01.2022

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հետևել ռուսական ռազմական հզորության կուտակմանն Ուկրաինայի և Բելառուսի սահմանների երկայնքով, ինչպես նաև ռազմածովային ակտիվությանը Միջերկրականում, Ատլանտիկայում և Սև ծովում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Քիրբին նշել է, որ այս ամբողջ ակտիվությունը Վաշինգտոնում անհանգստություն է առաջացնում՝ կապված Ռուսաստանի մտադրությունների  հետ, որոնք, «ինչպես միշտ, մնում են […]

̰
ԱՄՆ-ը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով

08:31 28.01.2022

Միացյալ Նահանգները խնդրել է հունվարի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, փոխանցում է РИА Новости-ն։ Վաշինգտոնը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկել Ռուսաստանի սպառնալից պահվածքը և ռուսական զորքերի կուտակումը Ուկրաինայի սահմանին և Բելառուսում։ Թոմաս-Գրինֆիլդի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները […]

̰
Շոյգուն ստուգել է խոշոր չափերի ռազմական ԱԹՍ-ների ռուսական առաջին մասնագիտացված գործարանը

00:01 28.01.2022

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է խոշոր չափերի ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրության ռուսական առաջին մասնագիտացված գործարանը, որը Կրոնշտադտ ընկերությունը կառուցել է մերձմոսկովյան Դուբնայում։ Պոլիմեր-կոմպոզիտային նյութերի արտադրամասում «Կրոնշտադտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Բոգատիկովը նախարարին զեկուցել է կոմպոզիտներից դետալների ստեղծման ընթացքի մասին։ Պոլիմեր-կոմպոզիտային նյութերի արտադրամասում «Կրոնշտադտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Բոգատիկովը նախարարին զեկուցել է կոմպոզիտներից […]

̰
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին կրակոցները շարունակվում են․ բանակցությունները ձախողվել են

23:29 27.01.2022

Սահմանային գործակալության տվյալներով՝ երկու նահանգների զինվորականների միջև բախումները ներկայումս շարունակվում են «Կոչո-Բոյու և Դահմայի շրջաններում»։ Երկու պետությունների սահմանին զինված հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների միջև հինգշաբթի նախատեսված բանակցությունները չեն կայացել փոխհրաձգությունների շարունակման պատճառով։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի (GKNB) սահմանային ծառայությունը։ «2022 թվականի հունվարի 27-ին Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների […]

̰
Ռուսաստանը  կստեղծի ԱԹՍ-ների օդային կառավարման կենտրոն

23:23 27.01.2022

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համար կստեղծվի հարձակողական անօդաչուների օդային կառավարման կենտրոն: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը։ Հինգշաբթի օրը պաշտպանության նախարարը մերձմոսկովյան Դուբնայում ստուգել է խոշոր չափերի անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջին մասնագիտացված գործարանը, որը կառուցվել է «Կրոնշտադտ» ընկերության կողմից։ Շոյգուին ներկայացրել են արբանյակային կապով «Օրիոն» անօդաչու […]

̰
Առաջիկա օրերին ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի նոր մատակարարումներ կհասնեն Ուկրաինա. Բլինկեն

12:37 27.01.2022

Առաջիկա օրերին ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի նոր մատակարարումներ կհասնեն Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում։ «Այս շաբաթ ԱՄՆ-ի ռազմական օգնության երեք խմբաքանակ է մատակարարվել»,- ասել է պետքարտուղարը։ «Առաջիկա օրերին սպասվում են ավելի շատ մատակարարումներ»,- պարզաբանել է նա։ «Անցյալ շաբաթ մենք Կոնգրեսին ծանուցեցինք Մի-17 ուղղաթիռներ Ուկրաինա մատակարարելու մեր մտադրության մասին»,- […]

̰
Թուրքիան առաջարկում է Դոնբասի հարցով հանդիպումներ անցկացնել Ստամբուլում

23:57 26.01.2022

Ուկրաինայում ԵԱՀԿ գործող նախագահի և Դոնբասում հակամարտությունների կարգավորման կոնտակտային խմբի ներկայացուցիչ, դեսպան Միկո Կինունենը կարծում է, որ դեմ առ դեմ հանդիպումները կբարձրացնեն քննարկումների որակն ու գաղտնիությունը։ Թուրքիան, ի պատասխան ԵԱՀԿ նախագահի խնդրանքին, առաջարկել է՝ Ստամբուլը որպես պոտենցիալ վայր եռակողմ շփման խմբի անձնական հանդիպումների համար՝ կապված արևելյան Ուկրաինայում կարգավորման հարցի հետ: Այս մասին չորեքշաբթի օրը կոնտակտային […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը «երեք երկրներից»

23:32 26.01.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությամբ՝ Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից: «Ռուսաստանի հետ բանակցությունների ֆոնին և դեէսկալացիայի ակնկալիքով ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը, այդ թվում՝ Բալթիկ և Սև ծովերի տարածաշրջաններում»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ դեէսկալացնել իրավիճակը: ՆԱՏՕ-ն […]

̰
Ամերիկացիներին Ուկրաինան լքելու առաջարկները չեն նշանակում վստահություն «ներխուժմանը».Բլինկեն

23:15 26.01.2022

ԱՄՆ քաղաքացիներին Ուկրաինայից հեռանալու վերաբերյալ առաջարկությունները չեն նշանակում, որ ԱՄՆ վարչակազմը վստահ է, որ Ռուսաստանը կսկսի ենթադրյալ «ներխուժումը» հանրապետության տարածք։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում։ Նա հիշեցրել է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին առաջարկությունը՝ դիտարկել երկիրը անհապաղ լքելու հնարավորությունը։ «Առայժմ մենք չգիտենք, թե Ռուսաստանը կշարունակի՞ իր ագրեսիան […]

̰
ԱՄՆ-ը չի հրաժարվի ՆԱՏՕ-ի բաց դռների սկզբունքից. Բլինկեն

23:00 26.01.2022

ԱՄՆ-ը չի հրաժարվի ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության սկզբունքից և կպահպանի ուժեղ ներկայությունը Կիևում։ Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին պատասխանում: Միաժամանակ պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ համագործակցությունը հնարավոր է։ Դրանց թվում են հարվածային հրթիռային համակարգերը, վարժանքների թափանցիկությունը և սպառազինությունների վերահսկումը։ «Կան շատ դրական […]

̰
Բուլղարիան հրաժարվում է զորքեր ուղարկել Ուկրաինա

22:33 26.01.2022

Բուլղարիայի պաշտպանության նախարար Ստեֆան Յանևը հայտարարել է, որ ոչ մի բուլղարացի զինվոր չի մասնակցի ռազմական հակամարտության Ուկրաինայի կամ այլ երկրի տարածքում առանց խորհրդարանի հավանության, հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն (BNR): Այդ մասին հայտարարությունն արվել է երկրի ՊՆ-ի,ԱԳՆ-ի ու  Անվտանգության ծառայության ղեկավարների հետ առանձին հանդիպումից հետո: «Ոչ մի բուլղարացի զինվոր չի մասնակցի Ուկրաինայի կամ որևէ այլ […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասուլիս է հրավիրել ՌԴ-ին անվտանգության պահանջներին պատասխանելուց հետո

22:17 26.01.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի արտակարգ ասուլիս կհրավիրի Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանի ֆոնին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ մամուլի ասուլիսը սկսվել է Երևանի ժամանակով 21:00-ին: Չորեքշաբթի ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը գրավոր պատասխան է տվել ՌԴ ԱԳՆ-ին անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին։ ԱԳՆ-ն […]

̰
Ռուսաստանը ստացել է ԱՄՆ պատասխանը անվտանգության երաշխիքների առաջարկներին

21:55 26.01.2022

ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ռուսական կողմին է փոխանցել Վաշինգտոնի գրավոր պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ Սպիտակ տան աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանին գրավոր պատասխան կուղարկի հունվարի 26-ին անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։ Սպիտակ տան պաշտոնյաները նշել են, որ պատասխանը կնշանակի այն […]

̰
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը

21:21 26.01.2022

Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ մտածել Ուկրաինայից հեռանալու մասին․ «Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ռազմական գործողության բարձր ռիսկը, և կա դրա հետագա հանկարծակի վատթարացման վտանգ: Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներին մտածել Ուկրաինան անհապաղ լքելու մասին»:  

̰
Ուկրաինային սպառնացող վտանգը սպառնալիք է Եվրոպայի համար. Շառլ Միշել

20:40 26.01.2022

Ուկրաինայի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք նշանակում է սպառնալիք նաև Եվրոպայի համար։ Այս մասին չորեքշաբթի օրը Բրատիսլավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «Ուկրաինայի դեմ սպառնալիքը սպառնալիք է Եվրոպայի դեմ»,- ասել է նա։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանակցում են ՆԱՏՕ-ի կողմից Մոսկվայի անվտանգության երաշխիքների, մասնավորապես՝ դաշինքի չընդլայնման և հարվածային զենքի դուրսբերման շուրջ։ Արդեն […]

̰
Հինգ երկրներ Ուկրաինայից կտարհանեն իրենց դիվանագետներից մի քանիսին և նրանց ընտանիքներին

21:22 25.01.2022

Հինգ երկրներ հայտարարել են Ուկրաինայից իրենց դիվանագետներից մի քանիսին և նրանց ընտանիքներին տարհանելու որոշման մասին: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այս որոշումը վաղաժամ է անվանել: ԱՄՆ-ը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան Ուկրաինայից տարհանում են իրենց դիվանագետներից մի քանիսին և նրանց ընտանիքներին։Ավելի ուշ, իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից տարհանելու որոշման մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ-ն, իսկ […]

̰
Ստոլտենբերգը նշել է Ռուսաստանի հետ քննարկման թեմաները

21:10 25.01.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի ասել է, որ դաշինքը գրավոր պատասխան կպատրաստի այս շաբաթ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին և կուղարկի Մոսկվա։ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն զիջումների չի գնա Ռուսաստանին իր հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ կազմակերպությունում նոր երկրների ընդունման հարցում։ Նա, սակայն, հայտարարեց, թե անվտանգության ինչ հարցեր է պատրաստ քննարկել դաշինքը Ռուսաստանի հետ։ Դրանք […]

̰
Վրաստանում 50-ն անց այն քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն խթանիչ դեղաչափով, կստանան 100 լարի

20:41 25.01.2022

«Որոշվել է, որ 50-ից բարձր տարիքի քաղաքացիների համար պատվաստումների խրախուսման ծրագիրը կշարունակվի ևս մեկ ամիս,- այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։ Նա նաև հավելել է,որ «խրախուսվելու են 50 տարեկանից բարձր այն քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն խթանիչ դեղաչափով, այս դեպքում նրանք կստանան 100 լարի»,- 1tv.ge-ի փոխանցմամբ ասել […]

̰
Ջոնսոնը հայտարարել է Պուտինի հետ նոր զրույցի պատրաստակամության մասին

20:32 25.01.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի բոլոր մտահոգությունները իր անվտանգության վերաբերյալ կարող են վերացվել երկխոսության միջոցով: Նա հայտարարել է, որ պատրաստ է նոր զրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ռուսաստանի նպատակն է ՆԱՏՕ-ին հեռու պահել իր սահմաններից: Եթե դա այդպես է, ապա դժվար է պատկերացնել ավելի […]

̰
ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառնացել է ավելի խիստ պատժամիջոցներով, քան 2014-ին

20:08 25.01.2022

Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառեն, որոնք ավելի մեծ կլինեն, քան 2014-ին։ Այս մասին այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչը՝ հավելելով, որ խոսքը միանվագ, այլ ոչ թե աստիճանական սահմանափակումների մասին է։ «Երբ 2014-ին մենք կիրառեցինք պատժամիջոցներ, որոնք շատ ավելի մեղմ էին, քան այն, ինչ այժմ դիտարկում ենք, Ռուսաստանում աշխատելու […]

̰
Խորվաթիան դուրս կբերի իր զինուժը ՆԱՏՕ-ից Ուկրաինայում իրավիճակի սրվելու դեպքում

19:17 25.01.2022

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ երկիրը դուրս կբերի իր զորքերը ՆԱՏՕ-ից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում: Նա ընդգծել է, որ իշխանությունները ոչ միայն չեն ուղարկի իրենց զինվորներին հակամարտության գոտի, այլև խորվաթ բոլոր զինվորականներին կվերադարձնեն իրենց հայրենիք: «Խորվաթիան ոչ միայն չի ուղարկի, այլև սրման դեպքում հետ կկանչի բոլորին՝ մինչև վերջին խորվաթ զինվորը: Մինչև […]

̰
BACK_TO_TOP