TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+8.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Ֆրանսիայի ԱԺ-ն մերժել է Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու մասին բանաձևը

09:53 05.02.2022

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է բանաձևի նախագիծը, որում կոչ է արվում կառավարությանը քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Բանաձևի նախագիծը քննարկման էր ներկայացվել մի խումբ խորհրդարանականների կողմից։ Նրանք Ֆրանսիայի իշխանություններին առաջարկել են Ասանժին ապաստան տալ մի երկրում, որը պաշտպանում է մամուլի և անհատի ազատությունը։ Բանաձևին կողմ է արտահայտվել […]

̰
ԱՄՆ-ը վերականգնում է բացառություններն Իրանի դեմ պատժամիջոցներից

08:46 05.02.2022

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել Իրանի միջուկային ծրագրի դեմ սահմանված պատժամիջոցներից նախկինում չեղարկված բացառությունները։ Վաշինգտոնը, սակայն, սա չի համարում զիջում Թեհրանին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցչին։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է բացառությունները վերականգնելու մասին՝ երրորդ կողմերին թույլ տալու «մասնակցել Իրանում միջուկային զենքի չտարածման և անվտանգության նախագծերին»: Գերատեսչության պաշտոնյան նշել է, որ […]

̰
Ինչպե՞ս են որոշակի գումարի դիմաց անվանակոչվում ցիկլոններն ու անտիցիկլոնները

10:09 04.02.2022

ՌԴ հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ​​ղեկավար Ռոման Վիլֆանդը պատմել է, թե ինչպես են որոշակի գումարի դիմաց  Բեռլինում անվանակոչում ցիկլոններն ու անտիցիկլոնները։ Նրա հայտարարությամբ` ցիկլոնների և անտիցիկլոնների անունները տրվում են Բեռլինի ազատ համալսարանի օդերևութաբանության ֆակուլտետի կողմից՝ վճարովի հիմունքներով: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Վիլֆանդը՝ նշելով, որ համալսարանն ունի օդերևութաբանական կայան, որը դժվար է պահել, […]

̰
Պետդեպը Կիևին ու Անկարային կոչ է արել պատասխանատվությամբ գործածել սպառազինությունը

09:51 04.02.2022

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հորդորել է Ուկրաինային և Թուրքիային պատասխանատվությամբ օգտագործել զենքը։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Փրայսն այսպես է մեկնաբանել Ուկրաինայում թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունն ընդլայնելու մասին կողմերի պայմանավորվածությունը․ «Պաշտպանական բնագավառում համագործակցությունն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի միջև, կարծում ենք, ուժեղացնում է տարածաշրջանային կայունությունը և […]

̰
Մոսկվայում ստեղծել են ուսուցիչների օգնական ռոբոտներ

09:43 04.02.2022

Մոսկվայի «Եռման կետ.Կոմունա» կենտրոնում փետրվարի 3-ին պարգևատրել են արհեստական ինտելեկտ ստեղծած  ծրագրավորողներին: Հաղթողների ստեղծած խելացի սարքավորւմները չեն փոխարինի ուսուցիչներին, բայց կօգնեն նրանց պետական ​​քննությունների ժամանակ ավելի սեղմ ժամկետում բարձր մակարդակով ստուգել և գնահատել ուսանողների գիտելիքները: Ազգային տեխնիկական «PROчтение» նախաձեռնության շրջանակում անցկացված մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 255 մլն ռուբլի։ Հաղթողները պատմել են, որ իրենց […]

̰
Ուկրաինայում ընդունել են Ղրիմը «նվաճելու» անհնարինությունը

09:34 04.02.2022

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «1+1» հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ Ղրիմն այսօր անհնար է գրավել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեզ համար Ղրիմի հարցը լուծված չէ, դա մեր հողն է, և մենք հանգիստ կանենք ամեն ինչ, որպեսզի Ղրիմը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջանների օկուպացված տարածքները վերադարձնենք։ Եվ մենք […]

̰
Ֆրանսիան չի տեսնում Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու մտադրություն

20:15 02.02.2022

Ֆրանսիան չի դիտարկում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք ռազմական ներխուժում իրականացնելու ցանկությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ «Իրավիճակը շատ լուրջ է. տասնյակ հազարավոր ռուս զինվորներ գտնվում են ուկրաինական սահմանի մոտ, Ուկրաինայի սահմանների մոտ սպասվում են զորավարժություններ ռուսական և բելառուսական զորքերի մասնակցությամբ: Ներխուժման համար բոլոր պայմանները կան»,- […]

̰
Գվինեա-Բիսաուում կառավարական պալատի վրա հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ 

14:10 02.02.2022

Առնվազն վեց մարդ է զոհվել երեքշաբթի երեկոյան Գվինեա-Բիսաուում կառավարական պալատի վրա հարձակման հետևանքով, հայտնում է Lusa գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։ Փետրվարի 1-ին քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ՝ զինված գնդացիրներով և նռնականետերով, հարձակվել են Գվինեա-Բիսաուի կառավարության շենքի վրա՝ մայրաքաղաք Բիսաուում, որտեղ այդ պահին տեղի է ունեցել նախարարների խորհրդի նիստը, որն անցկացվում էր պետության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ […]

̰
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում հրաժարվել հակաարբանյակային զենքի փորձարկումները

13:55 02.02.2022

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) ցանկանում է, որ Ռուսաստանը զերծ մնա հակաարբանյակային զենքի փորձարկումից։ Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, գրել է իսպանական El Pais թերթը։ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկում է զերծ մնալ հակաարբանյակային զենքի փորձարկումից, որը հանգեցնում է մեծ քանակությամբ բեկորների»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր Ռուսաստանի կողմից հակաարբանյակային համակարգեր  փորձարկելու մասին: […]

̰
ԱՄՆ-ը Լեհաստան կուղարկի մոտ 2,5 հազար զինվորական

12:42 02.02.2022

ԱՄՆ-ը Լեհաստան կտեղափոխի մոտ 2,5 հազար զինվորական։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը։ «Մենք հույս ենք դնում ամերիկացի զինվորների վրա, և նման բանակցություններ եղել են։ Մենք կարծես թե կունենանք մոտ 2,5 հազար լրացուցիչ զինվոր»,- ասել է Սոլոխը Polskie Radio ռադիոկայանի եթերում։ Նշվում է, որ ներկայում Լեհաստանում […]

̰
Էկվադորի մայրաքաղաքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի

12:31 02.02.2022

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում անձրևների և սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։ Այս մասին չորեքշաբթի՝ փետրվարի 2-ին, հայտարարել է Ռիսկերի և արտակարգ իրավիճակների կառավարման ազգային ծառայությունը։ Փրկարարները շարունակում են դիեր գտնել Կիտոյի փողոցներում: Որոնումները շարունակվում են նաև ցեխածածկ բնակավայրերում ու փողոցներում։ Զոհերի թիվը կարող է աճել: Նշվում է, որ ևս 48 մարդ վիրավորվել է, 12-ը […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 320 նոր դեպք

11:47 02.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 320 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 226 444 դեպք: Ապաքինվել է ևս 9 555 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 030 065: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 15 […]

̰
Վրաստանում «օմիկրոնի» հարուցած բարդություններից մահվան դեպքեր կան

12:44 01.02.2022

Վրաստանում արդեն արձանագրվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակված հիվանդների շրջանում մահվան դեպքեր, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Վրաստանն ապրում է կորոնավիրուսային համաճարակի վեցերորդ ալիքը, որը պայմանավորված է նոր՝ «օմիկրոն» շտամով։ Վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնից, մահացածների թիվը մոտենում է 15 հազարին։ Երկրի չափահաս բնակչության միայն 42,4%-ն է […]

̰
Լեհաստանն Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի արկեր կփոխանցի

12:40 01.02.2022

Լեհաստանն Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի արկեր կփոխանցի։ Լեհական կողմի որոշման մասին փետրվարի 1-ին հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը։ «Ես հիմա չէի ցանկանա հստակեցում անել։ Օրինակ՝ կլինեն զենիթային արկեր»,- նշել է նա։ Ուկրաինայի սպառազինության մեծ մասը մատակարարում է ԱՄՆ-ն։ Այսպիսով, փետրվարի 1-ին ԱՄՆ-ից բեռնատար ինքնաթիռը Կիև է հասցրել զենքի հինգերորդ խմբաքանակը։ Կրեմլի […]

̰
Իլոն Մասկը սոցցանցերում արգելափակել է իրենից գումար խնդրող երկրպագուին

12:32 01.02.2022

Ֆլորիդացի 19-ամյա ուսանող Ջեք Սվինին գումար է խնդրել Tesla-ի և SpaceX-ի ղեկավար, գյուտարար Իլոն Մասկից։ Վերջինս սոցցանցերում արգելափակել է նրան։ Բանն այն է, որ Սվինին Twitter-ում օգտահաշիվ է ստեղծել, որտեղ բոտի միջոցով հետևում է միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռի տեղաշարժին, իսկ «հետախուզումը» դադարեցնելու խնդրանքին ի պատասխան՝ Մասկից 50 հազար դոլար է խնդրել։ «Ես SpaceX-ի և Tesla-ի երկրպագու […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 201 նոր դեպք

12:16 01.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 201 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 10 732 մարդ, ևս 36-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 200 124 դեպք։ 1 020 510 հիվանդ ապաքինվել է, 15 016-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 722 […]

̰
Իրանի հետ ուղիղ երկխոսությունը թույլ կտա արագացնել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները․ ԱՄՆ

08:59 01.02.2022

Իրանի հետ ուղիղ երկխոսությունը թույլ կտա արագացնել բանակցությունները Թեհրանի՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլան վերադառնալու շուրջ։ Այս մասին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Դրանք բարդ բանակցություններ են, որոնցում հնարավոր են թյուրիմացություններ: Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը կհեշտացնի բանակցությունները և թույլ կտա արագացնել դրանք»,- նրա խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Պետդեպարտամենտը […]

̰
Ստոլտենբերգը գնահատել է ուկրաինական բանակի մարտունակությունը

08:38 01.02.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գնահատել է ուկրաինական բանակի մարտունակությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նրա կարծիքով՝ այսօր ուկրաինական բանակն ավելի լավ է պատրաստված, քան 2014 թվականին, այդ թվում՝ դաշինքի շնորհիվ։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն տարբեր ձևերով պատրաստել և աջակցել է Ուկրաինայի զինված ուժերին։ «Այժմ դա մեծ բանակ է՝ ավելի լավ պատրաստված, ավելի […]

̰
Վաշինգտոնը Ռուսաստանից պատասխան է ստացել անվտանգության երաշխիքների վերաբերյալ

08:31 01.02.2022

Միացյալ Նահանգները պատասխան է ստացել Ռուսաստանից՝ ավելի վաղ Վաշինգտոնի կողմից Մոսկվա ուղարկված՝ անվտանգության և Ուկրաինայի շուրջ դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկների դիմաց։ Այս մասին TASS-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։ «Կարող ենք հաստատել, որ գրավոր պատասխան ենք ստացել Ռուսաստանից»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, Պետդեպի ներկայացուցիչը հրաժարվել է մանրամասներ հայտնել և գաղտնազերծել փաստաթղթի բովանդակությունը։ «Հրապարակային բանակցություններ […]

̰
Իրանը մի քանի շաբաթվա ընթացքում կարող է հասնել ուրանի հարստացման «բեկման կետի»․ Պետդեպ

08:19 01.02.2022

ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ Իրանը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում կուտակել այնքան միջուկային նյութ, որն անհրաժեշտ է մարտագլխիկ ստեղծելու համար: «Իմ կարծիքով՝ արդարացի է ասել, որ երբ խոսքը վերաբերում է մարտագլխիկի համար անհրաժեշտ բավարար քանակությամբ նյութ ձեռք բերելու Իրանի կարողությանը, ապա մենք խոսում ենք շաբաթների, ոչ թե ամիսների մասին»,-նրա խոսքերը մեջբերել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք

12:42 31.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 503 մարդ, ևս 35-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 175 923 դեպք։  1 009 778 հիվանդ ապաքինվել է, 14 980-ը ՝ մահացել: Վիրուսի տարածման սկզբից ի վեր […]

̰
Եթե Ռուսաստանն անի այն, ինչ արդեն 2008-ին արել է Վրաստանի, իսկ 2014-ին՝ Ուկրաինայի հետ, ամբողջ դաշինքը կարձագանքի դրան. Ստոլտենբերգ

11:45 31.01.2022

«Մենք պետք է ապահովենք, որ պարզ լինի, որ եթե Ռուսաստանն անի այն, ինչ արդեն արել է Վրաստանի հետ 2008-ին և Ուկրաինայի հետ 2014-ին, ապա ողջ դաշինքը կպատասխանի», – «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Ըստ Ստոլտենբերգի՝ եթե ՆԱՏՕ-ի որևէ երկիր տուժի, կակտիվանա կազմակերպության կանոնադրության՝ հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը։ Նրա […]

̰
ԵՄ-ն Կատարի և Ադրբեջանի հետ կքննարկի գազի մատակարարումների հարցը

23:40 30.01.2022

ԵՄ-ն գազի շուրջ բանակցություններ է վարում Կատարի և Ադրբեջանի հետ Ռուսաստանից մատակարարումների հնարավոր  դադարեցման դեպքում: Եվրամիությունը գազի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, ինչպես նաև Ադրբեջանի և Կատարի հետ, եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները Եվրոպա։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 30-ին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ «Մենք պետք է պատրաստ լինենք, […]

̰
Ռուսաստանում բուժել են այսպես ասած՝ «Բեթմենի դիմակով» ծնված երեխային

22:55 30.01.2022

Դեմքի վրա անսովոր բծով երեխան՝ Լունա Ֆենները ծնվել է 2019 թվականի մարտին՝ դեմքին «Բեթմենի դիմակ» հազվագյուտ բնածին արատով ՝ հսկա մելանոցիտային նևուսով։ Աղջկա մորը լրջորեն անհանգստացրել է հսկա խալ, ուստի դիմել է բժիշկների օգնությանը։ Աղջկան հետազոտելուց հետո պարզվել է, որ բացի էսթետիկ խնդրից, բնածին հետքը կարող է ուռուցքաբանական վտանգ ներկայացնել։ ԱՄՆ-ի բժիշկները չէին համարձակվում ստանձնել […]

̰
Կանադական զորքերը տեղաբաշխվել են Ուկրաինայում

22:45 30.01.2022

Կանադայի պաշտպանության նախարար Անանդը հայտարարել է Ուկրաինայում Դնեպրից արևմուտք գտնվող զորքերի տեղակայման մասին: Նրա խոսքերով Ուկրաինայում տեղակայված կանադական զորքերը տեղափոխվել են Դնեպր գետից դեպի արևմուտք, քանի որ իրավիճակը սրվում է երկրի շուրջը։ «Մեր կանադական ուժերը, օրինակ, շարժվել են Դնեպր գետից դեպի արևմուտք, և մենք կշարունակենք ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցառումներ մեր կանադական ուժերի անվտանգությունն ապահովելու համար»,- […]

̰
Բրյուսելում COVID-սահմանափակումների հակառակորդները պահանջում են կառավարության հրաժարականը

22:10 30.01.2022

Հազարավոր ցուցարարներ կիրակի դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ կրկին բողոքելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառվող սահմանափակումների դեմ, ինչպես նաև պահանջում են կառավարության հրաժարականը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Այս անգամ ակցիայի կազմակերպիչը «Միացյալ Բելգիան հանուն ազատության» հասարակական շարժումն է։ Ակցիայի ընթացքում կազմակերպիչները ստորագրություններ են հավաքել՝ դիմելու Բելգիայի Ներկայացուցիչների պալատ (խորհրդարան)՝ ներկայիս կոալիցիոն կառավարության լուծարման ընթացակարգ սկսելու համար։ […]

̰
Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել 10 իսլամիստի

21:30 30.01.2022

Կիրակի օրը Կահիրեի քրեական դատարանը մահապատժի է դատապարտել երկրում ահաբեկչական ճանաչված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ​​միության 10 կողմնակիցների՝ դիվերսիոն գործունեության համար: Այս մասին հայտնում է Al Youm As Sabi լրատվական պորտալը։ Ընդհանուր առմամբ, այս գործում ներգրավված է 215 մարդ: Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, ասված է, որ մեղադրյալները 2013 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի փետրվարը ղեկավարել են […]

̰
Գերմանիայում «Նադյա» ցիկլոնի հետևանքով մեկ մարդ մահացել է

20:57 30.01.2022

Գերմանիայում «Նադյա» ցիկլոնի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Կիրակի օրը՝ հունվարի 30-ին, հայտնել է Bild թերթը։ Նշվում է, որ ցիկլոնն ուղեկցվում է սաստիկ քամիներով, որոնք հիմնական հարվածն հասցրել են երկրի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներին, հայտնել է Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը իր Twitter-ում։ Քամու արագությունը հասել է ավելի քան 100 կմ/ժ-ի։Աղետի հետևանքով  տուժել է 2 մարդ,նրանցից մեկը […]

̰
«Վրաստանի հայ համայնքը» ակցիա է անցկացրել ՆԳՆ շենքի մոտ

19:45 30.01.2022

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում հրապարակում է տարածել, ըստ որի՝ «Վրաստանի երիտասարդական միության և «Րաֆֆի» ուսանողական միության մի խումբ անդամներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց պիկետ են անցկացրել»: Ակցիայի մասնակիցներն այս ձևով  իրենց բողոքն են արտահայտել օրերս տեղի ունեցած մի միջադեպի՝ հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնություն գործադրելուն: Այս մասին […]

̰
Եվրոպայում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ԵՄ-ի դիվանագիտությունն անարդյունավետ են անվանել

23:37 29.01.2022

Եվրոպայի ծայրահեղ աջ կուսակցությունների առաջնորդները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Մադրիդում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում Եվրամիության դիվանագիտությունն անվանել են անարդյունավետ։ Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հռչակագիրը կոչ է անում «աշխատել՝ ապահովելու համար, որ Եվրոպայի երկրները համերաշխ գործեն արտաքին հարձակումների սպառնալիքի պայմաններում։ «Եվրոպական երկրների միջև պաշտպանության ոլորտում համերաշխությունը, վստահությունը և համագործակցությունը անհրաժեշտ են նման […]

̰
BACK_TO_TOP