TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+9.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Կրեմլում բացատրել են՝ ինչու են Պուտինն ու Մակրոնը երկար սեղանի շուրջ նստել

13:53 11.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ չի հանձնել COVID-ի ռուսական թեստը, այդ պատճառով էլ նրանք հեռավորության վրա են եղել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Մակրոնի շրջապատի աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանում կորոնավիրուսի թեստ հանձնել։ […]

̰
Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել

00:08 11.02.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան պնդում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը բանտում դաժան վերաբերմունքի գործով տուժող է ճանաչել իր պաշտպանյալին։ «Վերջին լուրերը Ուկրաինայից. Դուք գիտեք, որ այնտեղ գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ ուժի գերազանցման և հնարավոր խոշտանգումների փաստերով։ Այսօր Միխայիլ Սաակաշվիլին արդեն ճանաչվել է տուժող։ Այսինքն՝ կա փաստ և կա. տուժող։ Մնում […]

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացմանը

23:40 10.02.2022

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի փոփոխություններին, գրում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործիչները կողմ են քվեարկել Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմը խստացնելու օրենքի փոփոխություններին, որոնք թույլ կտան սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի ֆիզիկական ավելի լայն շրջանակի  անձանց և ընկերությունների նկատմամբ: Լոնդոնի կարծիքով՝ այդ մարդիկ ու կազմակերպությունները ապակայունացնում են իրավիճակը Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ, այդ […]

̰
Պակիստանի բնակչուհին «բժշկողի» խորհրդով մեխ է խփել գլխին

10:17 10.02.2022

Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը փնտրում է մի կնոջ, ով մեխ է խփել իր գլխին, որպեսզի արու զավակ ծննդաբերի: Փնտրվում է նաև կնոջը նման խորհուրդ տված «բժշկողը»։ Այս մասին հայտնում է Dawn հրատարակչությունը։ Սոցցանցերում տարածվել է գլխին մեխով կնոջ ռենտգենյան լուսանկարը: Այժմ տեսախցիկների կադրերի օգնությամբ իրականացվում է տուժած կնոջ նույնականացում, պարզաբանել են իրավապահները։ Փաստի առթիվ […]

̰
Սենատորները Բայդենին կոչ են արել հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին

09:26 10.02.2022

ԱՄՆ Սենատի հետախուզական հարցերով հանձնաժողովի 16 անդամներ նամակ են հասցեագրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` Ուկրաինային հետախուզական տեղեկատվությանն առավելագույն հասանելիություն տրամադրելու խնդրանքով։ Համապատասխան նամակը զետեղվել է հանձնաժողովի նախագահ Մարկ Ուորների կայքում։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ դա անհրաժեշտ է «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական հզորության ընդլայնման» պատճառով: Նշվում է, որ Կիևին պետք է տրամադրվեն գործիքներ, որոնք օգտակար կլինեն […]

̰
Իսրայելի վարչապետն ԱՄՆ-ին կոչ է արել չվերադառնալ Իրանի միջուկային համաձայնագրին

09:08 10.02.2022

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել չվերադառնալ Իրանի միջուկային համաձայնագրին: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյային։ Բենեթը զրույցի ընթացքում վստահեցրել է, որ եթե ԱՄՆ-ն գործարք չկնքի Իրանի հետ, «ոչինչ տեղի չի ունենա»։ Իսկ եթե փաստաթուղթը ստորագրվի, Թեհրանը կստանա «միլիարդներ, որոնք կխթանեն նրա […]

̰
Աշխարհի բնակչության կեսը պատվաստված է կորոնավիրուսի դեմ․ Եվրահանձնաժողով

08:27 10.02.2022

Մոլորակի բնակիչների կեսը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ՝ չնայած որոշ պետությունների կողմից պատվաստանյութերի ոչ արդյունավետ կիրառմանը։ Այս մասին հայտարարել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Korrespondent-ը։ «Մենք մտել ենք մի փուլ, երբ համաշխարհային բնակչության 50 տոկոսն արդեն լիովին պատվաստված է քովիդի դեմ, սակայն եկել ենք գիտակցման, որ պատվաստանյութեր մատակարարելը բավարար […]

̰
Լոնդոնը պետք է փոխի տոնայնությունը Մոսկվայի հետ երկխոսությունում. ՌԴ ԱԳՆ

23:51 09.02.2022

«Ռուսաստանը կողմ է Բրիտանիայի հետ հավասար երկխոսությանը: Լոնդոնը պետք է փոխի Մոսկվայի նկատմամբ հռետորաբանության տոնը: Հարաբերությունների զարգացմանը չպետք է խոչընդոտեն սահմանափակումները»,- չորեքշաբթի հայտարարել են  ՌԴ ԱԳՆ-ում՝ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա բրիտանացի գործընկեր Լիզ Թրասի հանդիպումից առաջ։ «Ռուս-բրիտանական հարաբերություններն այժմ գտնվում են ցածր մակարդակի վրա, և ոչ մեր մեղքով… Միջպետական ​​երկխոսության մեջ իրավիճակը սրվում […]

̰
Բայդենը զրուցել է Մակրոնի հետ

23:31 09.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը զրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս Մոսկվա և Կիև կատարած այցերից հետո։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ «ԱՄՆ նախագահն այսօր առավոտյան խոսեց նախագահ Մակրոնի հետ»,- ասել է նա։ «Ես ակնկալում եմ, որ նա շաբաթվա ընթացքում կխոսի մի […]

̰
Կիևի մերձակայքում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել

22:51 09.02.2022

Կիևի մարզի Օբուխովսկի շրջանային որսորդական ֆերմայի տարածքում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել։ Ֆերմայի տարածքում տեսուչները հայտնաբերել են սատկած երկու վայրի խոզ։ Հետագա հետազոտությունը հաստատել է աֆրիկյան ժանտախտի ախտորոշումը։ Տարածաշրջանում կարանտինային սահմանափակումներ են մտցվել. այս մասին փետրվարի 9-ին հայտնել են շրջվարչակազմի մամուլի ծառայությունից Խոզերի աֆրիկյան ժանտախտը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է: Այն առաջին անգամ գրանցվել […]

̰
Ռուսաստանը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

22:16 09.02.2022

«Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` ռուս պաշտոնյաները տարբեր պատճառներով չեն մասնակցի այս տարվա փետրվարի 18-20-ին Մյունխենում կայանալիք Անվտանգության քաղաքականության առաջիկա համաժողովին»,- փետրվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, վերջին տարիներին Մյունխենի համաժողովն ավելի ու ավելի է վերածվում «տրանսատլանտյան ֆորումի»՝ կորցնելով իր օբյեկտիվությունն ու ներառականությունը։ Ավելի վաղ՝ հունվարի 27-ին, ՌԴ նախագահի […]

̰
ԱՄՆ-ից Ուկրաինա է ժամանել 80 տոննա զինամթերքով ինքնաթիռ

20:59 09.02.2022

Ամերիկյան իններորդ ինքնաթիռը Ուկրաինա է ժամանել 80 տոննա զինամթերքով, որը մատակարարվել է Կիևին՝ ռազմատեխնիկական օգնության շրջանակներում։ Այս մասին  հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Նա հայտնել է, որ Կիևը ստացել է 80 տոննա զինամթերք։ Նաև նշել է, որ մինչ այդ Ուկրաինա է ժամանել Մեծ Բրիտանիայի ռազմատեխնիկական աջակցությամբ բեռ։ Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը […]

̰
Գերմանիան մտահոգված է պահեստարաններում գազի պաշարների ցածր մակարդակով

20:45 09.02.2022

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը Բեռլինում կայացած ճեպազրույցում մտահոգություն է հայտնել երկրի գազի պահոցներում եղած քանակի վերաբերյալ։ Նշվում է, որ այս պահին լցված է նրա մոտ մեկ երրորդ մասը: «Գազը մեզ մատակարարվում է հիմնականում խողովակաշարերով: Եվ, իհարկե, մենք վերահսկում ենք իրավիճակը գազապահեստարաններում, և դա, իհարկե, անհանգստություն է առաջացնում»,- մեջբերել է «Прайм»-ը Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի խոսքերը։ Գազապահեստարանների լցվածության […]

̰
Վրաստանի և Ռուսաստանի սահմանին երկրաշարժ է գրանցվել

19:52 09.02.2022

Ռուսաստանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 61 կմ հեռավորության վրա 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:26-ին Ինգուշեթիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։ Զոհվածների ու ավերվածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Ռուսաստանի տարածքն ամբողջությամբ բնութագրվում է որպես չափավոր սեյսմիկ, բացառությամբ ակտիվ գոտիներում գտնվող տարածքների։ Ռուսաստանի […]

̰
Թուրք ջրասուզակը պատահաբար հայտնաբերել է հին հունական նավահանգստի ավերակներ

12:57 08.02.2022

Թուրքիայում ջրասուզակը Էգեյան ծովի ափերի մոտ՝ Իզմիրի շրջանում, սուզվելիս պատահաբար հայտնաբերել է հին հունական նավահանգստի ավերակներ, հայտնում է Hurriyet Daily News-ը։ Ջրասուզակ Դենեմ Օրհուն համակարգչային ինժեներ է և աշխատում է ԱՄՆ-ում։ Ինչպես պարզվել է, նա կլոր սյուները պատահաբար հայտնաբերել է մեկուկես տարի առաջ, ապա անօդաչու թռչող սարքով մի քանի կադրեր է արել ավերակներից և դրանք […]

̰
Ճապոնիայի իշխանությունները բանաձև են ընդունել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի

12:44 08.02.2022

Բանաձևը, որը համերաշխություն է հայտնում Ուկրաինային և աջակցություն արտահայտում նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդունվել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից։ Ինչպես հայտնում է Kyodo News-ը, փաստաթուղթը կոչ է անում շահագրգիռ երկրներին «որքան հնարավոր է շուտ վերականգնել կայունությունն Ուկրաինայի շուրջ դիվանագիտական ​​ճանապարհով»։ Բանաձևում նշվում է, որ «ստատուս քվոյի ցանկացած ուժային փոփոխություն անընդունելի է»։ Ստորին պալատը […]

̰
Լարսի անցակետ տանող Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումներ են մտցվել

12:25 07.02.2022

Ռուսաստանի հետ սահման տանող վրացական կենտրոնական մայրուղու վրա իրավիճակը փոխվել է ձյան տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար տեղաշարժն արգելվել է։ Մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար Ռազմավիրական մայրուղով Ռուսաստանի ուղղությամբ երթևեկությունն ազատ է։ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի շուրջօրյա՝ միայն […]

̰
Շոլցը Ռուսաստանին խոստացել է «շատ մաշտաբային, շատ կոշտ» պատժամիջոցներ՝ իրավիճակի լարման դեպքում 

11:15 07.02.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն հայտարարել է, որ արևմտյան երկրների ջանքերն ուղղված են այն բանին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն չլինի։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում խիստ սահմանափակումներ կմտցվեն ՌԴ-ի դեմ: Նա չի բացառել, որ պատժամիջոցներ սահմանվեն նաև «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ: Ըստ նրա՝ ոչինչ չի բացառվում: «Մենք մեր ԵՄ և ԱՄՆ դաշնակիցների […]

̰
Ամերիկացի բժիշկները բացահայտել են ուղեղի համար կորոնավիրուսի վտանգավոր հետևանքները

09:14 07.02.2022

Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի հետևանքով մահացած մարդկանց ուղեղում նեյրոնների կենսաքիմիական կազմի նույն փոփոխություններն են հայտնաբերվել, ինչ Ալցհեյմերի հիվանդության դեպքում։ Ինչպես գրում է Alsheimer’s and Dementia ամսագիրը, սրանք են ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նշվում է, որ նախկինում նմանատիպ եզրակացությունների են եկել այլ գիտական ​​կենտրոնների հետազոտողներ ևս։ Ամերիկացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսի ծանր […]

̰
Մակրոնն ու Բայդենը քննարկել են ռուսական ուժերին զսպելու միջոցները

08:17 07.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ քննարկել է զսպման միջոցները՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանին ռազմական ուժերի կուտակման: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Առաջնորդները քննարկել են շարունակվող դիվանագիտական ջանքերն ու ​​զսպման միջոցները՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական կուտակումների»,-ասված է հաղորդագրության մեջ: Նախագահները […]

̰
Հունվարին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի նույնքան դեպք, ինչքան նախորդ վեց ամիսներին

19:30 06.02.2022

Հունվարին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 90 միլիոն դեպք, ինչը 3,6 անգամ ավելի է, քան անցած տարվա դեկտեմբերին, հաշվարկել է ՏԱՍՍ գործակալությունը։ Բացի այդ, տարվա առաջին ամսվա դեպքերը համադրելի են եղել 2021 թվականի ամբողջ երկրորդ կիսամյակի դեպքերի ընդհանուր թվի հետ։ Անցած շաբաթվա ընթացքում մոլորակի վրա հայտնաբերվել է մոտ 22 միլիոն վարակակիր, սա առավելագույնն է […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք

18:38 06.02.2022

Վրաստանում պահպանվում է կորոնավիրուսով հիվանդացության բարձր ցուցանիշը, թեև ըստ կառավարության stopcov.ge կայքի տվյալների՝ նախորդ օրվա 23 134 թվի համեմատ այսօր այն զգալիորեն նվազել է: Արձանագրվել է  19 098 նոր դեպք: Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է  38 հիվանդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 314 603 դեպք, որից 1 089 091 հիվանդ ապաքինվել […]

̰
Ուկրաինայի զինվորականները պահեստայինների են պատրաստում Դոնբաս ուղարկելու համար

18:12 06.02.2022

«Ուկրաինայի անվտանգության ուժերը պահեստայիններ են պատրաստում Դոնբասում գործողության գոտի հետագա տեղակայման համար»,- լրագրողներին ասել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության  պաշտպանության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն։ «Կազմավորման հրամանատարությունը ստիպված է օգտագործել համակցված զինապահեստի օգնությունը: Դրա հետևանքով, բրիգադի վերահսկողության սպաների ղեկավարությամբ, իրականացվում է պահեստային ստորաբաժանումների ակտիվ պատրաստություն, որին հաջորդելու է նրանց ուղարկումը դիրքեր»,- ասել է Ֆիլիպոնենկոն։  

̰
Լուկաշենկոն սպառնացել է պատասխանել, եթե Ուկրաինան պատերազմ սկսի Դոնբասի դեմ

17:52 06.02.2022

Մինսկը և Մոսկվան համատեղ պատասխան կտան, եթե Կիևը պատերազմ սկսի Դոնբասի դեմ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Соловьев Live» YouTube ալիքին տված հարցազրույցում։ Հարցերից մեկը վերաբերել է իրավիճակին, թե ինչպես իրեն կպահի բելառուսական բանակը, եթե Ուկրաինայի իշխանությունները որոշեն ուժ կիրառել Դոնբասի դեմ։ «Ինչպես ռուսականը»,- պատասխանել է Լուկաշենկոն։ Ճշտող հարցին, թե դա կլինի Բելառուսի և […]

̰
Ձյուն և փոթորիկ ծովում. Աջարիայում պայքարում են հետևանքների դեմ

17:40 06.02.2022

Աջարիայի բարձրադիր շրջաններում շարունակվում են ճանապարհների ձնամաքրման աշխատանքները, հայտնում է ինքնավարության կառավարությունը։ Բաթումում փոթորիկը և ուժեղ քամին լրջորեն վնասել են Նոր բուլվարը։ Տարածքում ծովի ալիքներն ավազ ու խճաքար են տարել, վնասել ենթակառուցվածքները, ողողել առափնյա գիծը։ «Բաթումի փողոցների և առափնյա գծի մաքրման աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա։ Աշխատանքներին ներգրավված է ավելի քան 200 մարդ։ Ճանապարհը մաքրվում է […]

̰
Առանց Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակը. Մակրոն

16:48 06.02.2022

Առանց Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակը: Այս մասին Մոսկվա այցի նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ «այժմ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը երկխոսության միջոցով՝ զինված հակամարտությունից խուսափելու համար»։ «Վերջին շրջանը հաստատեց, որ եթե մենք հրաժարվում ենք երկխոսությունից, ապա անհնար է որևէ հակամարտություն […]

̰
Վրաստանում խնդրել են ԵՄ-ին պաշտոնական փաստաթղթերից հեռացնել ստալինյան «Հարավային Օսիա» տերմինը

10:55 05.02.2022

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն դիմել է Եվրախորհրդարանի Վրաստանի հարցով զեկուցող Սվեն Միկսերին՝ խնդրելով հեռացնել ստալինյան «Հարավային Օսիա» տերմինը ԵՄ պաշտոնական փաստաթղթերից։ Այդ մասին Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է եվրաինտեգրման և միջազգային հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, որն անցկացվել է ԵԽ զեկուցող Սվեն Միկսերի մասնակցությամբ, գրում է gruzinform.ge-ն։ «Այստեղ է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը: […]

̰
Մեծ Բրիտանիան փետրվարին հարյուրավոր զինվորներ և տանկեր կուղարկի Էստոնիա

10:38 05.02.2022

Լոնդոնը կարող է փետրվարին հավելյալ զորակազմ ուղարկել Էստոնիա, հայտարարել է հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոսս Ալենը, գրել է ՏԱՍՍ-ը: Ալենը հավելել է, որ Գերմանիայում գտնվում բրիտանական գունդը պատրաստվում է ուղարկման։ «Խոսքը մոտ 850 զինվորականների, տանկերի, հրետանու և այլնի մասին է, այսինքն՝ նույնպիսի մարտական ​​խմբի մասին է, ինչպիսին արդեն տեղակայված է Էստոնիայում»,- ընդգծել է նա։ Դեսպանը […]

̰
ՆԱՏՕ-ին միանալու հարցով մենք Ռուսաստանի հետ չենք խոսի. Ուկրաինայի ՊՆ

10:25 05.02.2022

«Մենք Ռուսաստանի հետ չենք խոսում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Վրաստանն ինքնիշխան երկրներ են: Մենք ձգտում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Սա ամրագրված է մեր Սահմանադրությամբ։ Սա մեզ համար օրենք է։ Մենք այդ հարցի շուրջ չենք խոսի Ռուսաստանի հետ»,- Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի հարցին ի պատասխան ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ուկրաինայի […]

̰
Ռուս նախարարին ձերբակալել են՝ հրավառության փառատոնի հետ կապված խարդախության պատճառով

10:15 05.02.2022

Ստավրոպոլի երկրամասի զբոսաշրջության նախարարը, ով կասկածվում է լիազորությունները չարաշահելու, հրավառության փառատոնի հետ կապված խարդախության մեջ, ձերբակալվել է։ Ներկայում քննարկվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս մասին հայտնել է շրջանային դատախազությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Քննությունը նախարարին կասկածել է հրավառության փառատոնի կազմակերպման գործում խարդախության մեջ։ 2021 թվականին նա փառատոնի անցկացման պետական ​​պայմանագիր է կնքել, սակայն […]

̰
BACK_TO_TOP