23:15 06.07.2022
Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը 30%-ով աճել են, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Գեբրեյեսուսի խոսքով՝ BA.4 և BA.5 տարբերակները ալիքներով տարածվում են Եվրոպայում և Ամերիկայում, իսկ Հնդկաստանում հայտնաբերվել է BA.2.75 նոր ենթատեսակ, որը վերահսկվում է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԱՀԿ ղեկավարը […]
22:38 06.07.2022
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Իրանի նավթային հատվածի հետ կապված 13 ընկերությունների, երկու ծովային լցանավերի և երկու ֆիզիկական անձանց նկատմամբ, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Պատժամիջոցների ցանկում ներառված են Արաբական Միացյալ Էմիրություններում, Չինաստանում և Վիետնամում գրանցված ընկերությունները, Գաբոնի և Պանամայի դրոշներով նավթատարներ։ Պատժամիջոցները ներառում են ԱՄՆ իրավասության մեջ գտնվող ակտիվների արգելափակում և ԱՄՆ ֆիզիկական և իրավաբանական […]
22:14 06.07.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Շոտլանդիայի նախագահ Նիկոլա Սթերջենին ուղղված նամակում ասել է, որ այժմ ժամանակը չէ զբաղվել անկախության հանրաքվեի հարցով՝ երկրի ներսում և աշխարհում առկա խնդիրների պատճառով։ «Ես ուշադիր ուսումնասիրել եմ Բրիտանիայի խորհրդարանից Շոտլանդիայի խորհրդարանին իշխանության փոխանցման վերաբերյալ ձեր ներկայացրած փաստարկները ՝ անկախության ևս մեկ հանրաքվե անցկացնելու համար։: Այն ժամանակ, երբ մեր երկիրը բախվում […]
15:24 06.07.2022
Թուրքիան գրավոր պահանջ է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիայի՝ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) անդամներին արտահանձնելու համար։ «Նամակ է ուղարկվել Շվեդիա և Ֆինլանդիա՝ հիշեցնելով PKK-ի և FETO-ի ահաբեկիչների արտահանձնման պահանջների մասին»,- TRT Haber պետական հեռուստաալիքը մեջբերում է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի խոսքերը։ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Շվեդիան, Ֆինլանդիան և […]
12:59 06.07.2022
Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն կանխատեսում է Վրաստանում այս տարվա աշնանը կորոնավիրուսային հիվանդության պիկ։ «Եթե օրական միջինը մինչև 100 դեպք էր գրանցվում, ապա այժմ՝ մոտ 600-700: Դեպքերը հատկապես հաճախ են արձանագրվում արտասահման այցելածների մոտ: Առջևում ամառ է՝ զբոսաշրջային ակտիվ սեզոն է, և մենք աշնանն ակնկալում ենք հիվանդության պիկ»,- ասել է Ցերցվաձեն: Միաժամանակ նա կոչ […]
11:13 06.07.2022
63 տարեկանում մահացել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մոհամմեդ Սանուսի Բարկինդոն։ Այս մասին Twitter-ում հայտնել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի (NNPC) ղեկավար Մալլամ Մելե Քյարին։ Բարկինդոն ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի օգոստոսից, իսկ 2006 թվականին եղել է նաև դաշինքի ղեկավարի պաշտոնակատարը: 15 տարի Բարկինդոն եղել է Նիգերիայից ՕՊԵԿ-ի տնտեսական […]
21:20 04.07.2022
Հուլիսի 15-ից Ռուսաստանում հանվում են ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2020 թվականին կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Օպերատիվ շտաբի հայտարարությանը։ «Տեղի ունեցած քննարկումից հետո օպերատիվ շտաբը որոշում է կայացրել 2022 թվականի հուլիսի 15-ից չեղարկել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատելու համաճարակային հետևանքով առաջացած ժամանակավոր սահմանափակումները»,- նշել […]
19:52 04.07.2022
Վրաստանի գլխավոր դատախազությունում անցկացված համալիր հետաքննության արդյունքում բացահայտվել է 2 000 000 դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման անդրազգային հանցագործություն,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։ Գերատեսչության տեղեկություններով քրեական հետապնդում է սկսվել՝ մեկ ֆիզիկական և երեք իրավաբանական անձի նկատմամբ: «Հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ-ում գրանցված ձեռնարկության սեփականատերը և նրա հետ հանցավոր կապ ունեցողները բարձր համբավ […]
12:57 04.07.2022
Ուզբեկստանի Կարակալպակստանի ինքնավարության Նուկուս քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 18 մարդ, 243-ը՝ վիրավորվել: Նրանցից 94-ը հիվանդանոցներում են։ Այս մասին հայտնել են Ուզբեկստանի Ազգային գվարդիան և գլխավոր դատախազությունը, փոխանցում է kommersant-ը: «Հուլիսի 1-2-ը բերման է ենթարկվել 516 անձ, կատարվում է քննություն։ Առանձին քաղաքացիների նկատմամբ կիրառվել են վարչական միջոցներ, նրանք ազատ են արձակվել»,- ասել է […]
12:37 04.07.2022
Ավստրալիայի արևելյան ափերի մոտ անձնակազմի 21 անդամով բեռնատար նավ է խորտակվում, կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է 9News տեղական հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը: Նշվում է, որ ուժեղ ալեկոծության ժամանակ նավը խրվել է Սիդնեյի հարավում գտնվող Թագավորական ազգային պարկի ծանծաղ ջրերի մեջ՝ ափից 1 կմ հեռավորության վրա: Նավը գտնվում է շատ վտանգավոր դիրքում։ Դեպքի […]
12:26 04.07.2022
Մեքսիկական Օահակա նահանգի Սան Պեդրո Հուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Հյուգո Սոսան ամուսնացել է 7-ամյա կոկորդիլոսի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Քաղաքի բնակիչները երաժշտությամբ ու պարով շքեղ տոնախմբություն են կազմակերպել։ Փեսան հարսնացուին գրկած շրջել է փողոցներով, իսկ տղամարդիկ գլխարկներով երկրպագել են նրանց։ Հարսանիքից հետո Սոսան համբուրել է Փոքրիկ արքայադստերը և պարել նրա հետ։ Էլյա […]
12:46 02.07.2022
Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Անկարան, Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու գործարքի շրջանակներում, կսպասի 73 «ահաբեկիչների» արտահանձնմանը թուրքական կողմին: «Մարդկանց այլ երկրներ հանձնելու վերաբերյալ որոշումները կայացնում է «անկախ դատարանը»։ Այս մասին, հուլիսի 1-ին Sky News Arabia լրատվական պորտալի փոխանցմամբ, հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը։ […]
11:10 02.07.2022
Ամերիկացի հայտնի միլիարդատեր և էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ»,- լուսանկարին կից գրել է միլիարդատերը։ Իտալական Repubblica թերթի փոխանցմամբ՝ Մասկի հետ հովվապետի հանդիպման մասին պաշտոնական տեղեկագրում չի հաղորդվել: […]
10:48 02.07.2022
ԱՄՆ-ում բողոքի նոր ալիք է բարձրացել Օհայոյում սևամորթ տղամարդու հերթական սպանության պատճառով։ ԱՄՆ-ում ձերբակալության ժամանակ ոստիկանները տղամարդու ուղղությամբ 90 փամփուշտ են արձակել։ Եվ դա չնայած այն բանին, որ, ըստ տեղական մամուլի, կասկածյալն անզեն է եղել։ Այժմ ուսումնասիրվում է սպայի կրծքավանդակին ամրացված տեսախցիկի ձայնագրությունը, և միայն դրանից հետո այն կհրապարակվի։ Հետո պարզ կդառնա՝ տղամարդը դիմադրե՞լ է, […]
10:15 02.07.2022
Իսրայելը շաբաթ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական Տարտուս նահանգին, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ «Այսօր առավոտյան՝ ժամը 06:30-ին, Իսրայելը Միջերկրականի կողմից մի քանի հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել Ալ Համիդիա քաղաքի շրջանում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկաների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ կին, վիրավորվել են»,- […]
09:38 02.07.2022
ԱՄՆ ռազմածովային ուժերը և ռազմաօդային ուժերը սկսել են միկրոալիքային համակարգերի օգտագործմամբ նոր հրթիռների վերջնական և առանցքային փորձարկումները, գրում է Defense News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրին։ Հինգ տարի շարունակվող ծրագրի վերջնական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ամառվա վերջ։ Փորձագետները նշել են, որ իրենց մշակումը բարձր հզորությամբ էլեկտրամագնիսական, ոչ կինետիկ հարվածային զենք է (HiJENKS): Այն նախատեսված է հակառակորդի […]
09:48 01.07.2022
29 ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայի Մուղլա քաղաքի մերձակայքում գտնվող Կոյջեգիզ լճի տարածքում բախվել է բետոնախառնիչին: Այս մասին հայտնում է տեղական Haberler պորտալը։ Վթարը տեղի է ունեցել ժամը 19:15-ին. տուրիստական ավտոբուսը, որը Ֆեթհիյեից շարժվում էր դեպի Մուղլա, խաչմերուկում բախվել է բետոնախառնիչին։ Հարվածի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։ Վթարի ականատեսները շտապօգնություն են կանչել, իսկ մինչ բժիշկների ժամանումը, […]
08:43 01.07.2022
Իսրայելի նոր վարչապետ Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իսրայելական «Կան» ռադիոկայանին։ Մինչ այդ Լապիդը զբաղեցնում էր Իսրայելի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Նա գլխավորել է կառավարությունն այն բանից հետո, երբ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հրաժարվել է մասնակցել Կնեսետի (խորհրդարան) առաջիկա ընտրություններին։ Կոալիցիոն գործընկեր Լապիդի՝ կառավարության ղեկավարի պաշտոնը […]
08:27 01.07.2022
Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ռուսաստանցիները կարող են մուտքի համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Կալինինգրադի, Կազանի, Նովոսիբիրսկի, Դոնի Ռոստովի և Սամարայի VFS Global վիզաների կենտրոններում։ Միաժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վիզայի առկայությունը երաշխիք չէ սահմանները հատելու համար, քանի որ վերջնական […]
18:28 30.06.2022
«Առաջիկա օրերին մենք նախատեսում ենք հայտարարել Ուկրաինային ավելի քան 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգեր, լրացուցիչ հրետանի և զինամթերք, հակամարտկոցային ռադարներ, լրացուցիչ զինամթերք HIMARS բազմակի արձակման համար։ Հրթիռային համակարգերն արդեն փոխանցվել են Ուկրաինային»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ինչպես ավելի վաղ ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, դաշինքը […]
17:47 30.06.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո։ «Առավելագույն զգուշավորության շահերից ելնելով` նախագահը համապատասխան թեստավորումից հետո կվերադառնա աշխատանքային միջավայր»,- հայտարարել են նախագահի աշխատակազմից։ Մամուլի ծառայությունը չի հստակեցնում, թե կոնկրետ երբ է Զուրաբիշվիլին շփվել կորոնավիրուսով հիվանդի հետ։ Օրերս նախագահը այցելել էր Վատիկան։ Պետության ղեկավարի այցը համընկել է Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև […]
20:40 29.06.2022
Միջբանկային SWIFT համակարգի ռուսական անալոգին՝ ֆինանսական տեղեկությունների փոխանցման SPFS համակարգին են միացել ավելի քան 70 արտասահմանյան բանկեր՝ 12 երկրներից: Այս մասին հունիսի 29-ին հայտարարել է Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան՝ ընդգծելով ազգային արժույթով վճարումների զարգացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, կարգավորիչը պատրաստ է բոլորին բավականին արագ միացնել համակարգին, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական լուծումները։ […]
16:54 29.06.2022
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը: Այս մասին ասված է չորեքշաբթի՝ հունիսի 29-ին, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցները ներառում են երկիր մուտքի արգելք և ակտիվների սառեցում։ Սև ցուցակում ընդգրկվել են ռուս ձեռնարկատեր Վլադիմիր Պոտանինը, Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևը և նրա կինը՝ Աննան, «Տուվայի էներգետիկ արդյունաբերական կորպորացիայի» տնօրենների խորհրդի […]
16:30 29.06.2022
Նորվեգիան, Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ, Ուկրաինային կտրամադրի համազարկային կրակի երեք MLRS համակարգեր և 5000 միավոր զինամթերք։ Նորվեգիայի զինված ուժերը ծրագրում են զինանոցի զանգվածային արդիականացում, ուստի նրանք պայմանավորվել են երեք MLRS MLRS փոխանցել Մեծ Բրիտանիային, իսկ վերջինս դրա դիմաց նույն տիպի երեքը կուղարկի Ուկրաինա։ Ավելի վաղ Նորվեգիան Ուկրաինային էր փոխանցել 22 M109 ինքնագնաց հաուբից՝ պահեստամասերով ու զինամթերքով, […]
08:49 29.06.2022
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ուշադիր կուսումնասիրեն Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Սթերջենի ներկայացրած անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման առաջարկը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը, փոխանցում է Telegraph-ը: Շոտլանդիայում մտադիր են անկախության հանրաքվե անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 19-ին: Ջոնսոնի ներկայացուցիչն ասել է, որ բրիտանական իշխանությունները պատրաստ են համատեղ աշխատել Շոտլանդիայի կառավարության հետ հարցերի շուրջ, որոնք իսկապես կարևոր […]
08:37 29.06.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը NTV-ին տված հարցազրույցում կոչ է արել շարունակել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա պարզաբանել է, որ ներկայում Պուտինի հետ հեռախոսազրույցներ նախատեսված չեն: «Ոչինչ համաձայնեցված չէ, սակայն անհրաժեշտ է խոսել միմյանց հետ, նույնիսկ եթե բոլորովին այլ կարծիքներ ունեք, սա ուղիղ եմ ասում։ Այս հարցում ես համաձայն եմ շատերի հետ»,- ասել է […]
08:21 29.06.2022
ՆԱՏՕ-ն համաձայնության է եկել Թուրքիայի հետ՝ դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով: Համաձայնագրի ստորագրումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը ՆԱՏՕ-ի գոյության ընթացքում ամենաարագն է: «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, հավանաբար պատմության ամենաարագ գործընթացն է… Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարևոր է այդ երկրների համար։ […]
23:49 28.06.2022
Միացյալ Նահանգների իշխանությունները կանգնեցրել են Ռուսաստանից դեպի Նոր Օռլեան քաղաք (ԱՄՆ Լուիզիանա նահանգ) ուղևորվող նավթատար լցանավը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ լցանավը պատկանում է հունական TMS Tankers Ltd ընկերությանը և վարձակալվել է շվեյցարա-հոլանդական նավթային Vitol ընկերության կողմից։ Հրատարակության տվյալներով՝ լցանավը կիրակի պետք է ժամաներ Նոր Օռլեան։ […]
23:34 28.06.2022
Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները համատեղ հուշագիր են ստորագրել Մադրիդում Հելսինկիի և Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարների շուրջ բանակցությունների արդյունքում, հայտնում է NTV հեռուստաալիքը։Այն հաշվի է առնում անվտանգության ոլորտում Թուրքիայի պահանջները, և այժմ Անկարան պատրաստ է աջակցել այդ երկրների՝ դաշինք մտնելուն։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ուրախ եմ հայտարարել, որ […]
22:18 28.06.2022
Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ավարտվել «մինչև օրվա վերջ», եթե Կիևը հրամայի ազգայնականներին վայր դնել զենքերը, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինական կողմը կարող է դադարեցնել ամեն ինչ մինչև ընթացիկ օրվա ավարտը.պետք է հրաման, որպեսզի ազգայնական ստորաբաժանումները վայր դնեն զենքերը և կատարեն ՌԴ-ի պայմանները, և ամեն ինչ կարող է ավարտվել մինչև […]