TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Եվրոպական 25 քաղաքներում ակցիաներ կանցկացվեն՝  հաջակցություն Ուկրաինայի

10:48 17.02.2022

Փետրվարի 18-20-ը եվրոպական 25 քաղաքներում տեղի կունենա STAND WITH UKRAINE «Կանգնենք Ուկրաինայի կողքին» ակցիան։ Այն կոչված է ցույց տալու աշխարհին, որ Ուկրաինան Եվրոպայի կարևոր մասն է, և Եվրոպան պետք է պահպանի միասնությունն ու համերաշխությունը Ուկրաինայի հետ այս դժվար պահին։ Հանրահավաքների մեծ մասը կլինի շաբաթ օրը։ Ընդհանուր առմամբ, կհնչի Ուկրաինայի օրհներգը, իսկ ազգային դրոշը կծածանվի եվրոպական […]

̰
Թուրքիայի տնտեսության ազդեցությանը դիմակայելու համար Վրաստանն ու Հայաստանը պետք է զարգացնեն համագործակցությունը. Նաչկեբիա

09:42 17.02.2022

Տարածաշրջանային համագործակցության զարգացումն անհրաժեշտ է առաջին հերթին փոքր պետությունների՝ Վրաստանի և Հայաստանի համար։ Այս մասին ասել է պրոֆեսոր, Ահաբեկչության և քաղաքական բռնության հետազոտման վրացական կենտրոնի տնօրեն Բադրի Նաչկեբիան։ Փորձագետը Sputnik Georgia-ի մամուլի կենտրոնում խոսել է այն ոլորտների մասին, որոնցում անհրաժեշտ է խորացնել համագործակցության մակարդակը։ Բադրի Նաչքեբիայի խոսքով, տարածաշրջանային հսկայի՝ Թուրքիայի, և ոչ միայն Թուրքիայի տնտեսության […]

̰
Բայդենը համաձայնել է Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​լուծման Պուտինի գաղափարին

10:52 16.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում դիվանագիտական ​​ճանապարհով գնալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկներին։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է հեռուստաուղերձում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ միասին պետք է աշխատեն իրավիճակի դիվանագիտական ​​լուծման ուղղությամբ: «Երեկ Ռուսաստանի կառավարությունը հրապարակավ առաջարկեց շարունակել դիվանագիտությունը: Ես համաձայն եմ, մենք […]

̰
Մենք անդունդի եզրին ենք, բայց դեռ ժամանակ կա, որ նախագահ Պուտինը հետքայլ անի. Ջոնսոն

10:44 15.02.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անվանել է «շատ, շատ վտանգավոր» և կոչ է արել Վլադիմիր Պուտինին նահանջել անդունդի «եզրից», քանի որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին կենտրոնացված է մոտ 130 հազար զինվորական և ծանր սպառազինություն, փոխանցում է The Mirror-ը։ «Սա շատ, շատ վտանգավոր, բարդ իրավիճակ է: Մենք անդունդի եզրին ենք, բայց դեռ ժամանակ […]

̰
Պետդուման ՆԱՏՕ-ի ընդլայնումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի հետ

10:19 15.02.2022

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովը BBC ռադիոկայանի եթերում ՆԱՏՕ-ի ընդլայնումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի հետ։ Նրա խոսքերով՝ Դաշինքի մոտեցումը ռուսական սահմաններին նույն մարտահրավերն է, ինչ Հիտլերը ԽՍՀՄ-ի համար։ Պատգամավորի խոսքով՝ Մոսկվան դեռ սպասում է անվտանգության երաշխիքների իր առաջարկների վերաբերյալ Վաշինգտոնի կողմից կառուցողական պատասխանի, սակայն չի պատրաստվում «հավերժ սպասել»։ Նրա հայտարարությամբ՝ Ռուսաստանն […]

̰
Նավթի գները հասել են 2014 թվականի մակարդակին

09:26 15.02.2022

WTI ամերիկյան թեթև նավթի գինը հասել է 2014 թվականի սեպտեմբերի մակարդակին՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 95 դոլարը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։ Մոսկվայի ժամանակով 22:25-ի դրությամբ՝ մարտյան ֆյուչերսների արժեքն իր գագաթնակետին է հասել է՝ մեկ բարելի դիմաց արձանագրելով 95,5 դոլար արժեք։ Հյուսիսծովյան Brent նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսները հասել են 96,5 դոլարի։ Ավելի վաղ Bloomberg-ի […]

̰
Կանադան Ուկրաինային կտրամադրի մի քանի միլիոն դոլարի մահաբեր զենք

08:20 15.02.2022

Կանադայի իշխանություններն Ուկրաինային կտրամադրեն 7,8 մլն կանադական դոլարի (6,1 մլն ԱՄՆ դոլար) մահաբեր զենք և զինամթերք։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է CTV News-ը։ Կանադացի քաղաքական գործիչը նաև հավելել է, որ հավանություն է տվել 500 միլիոն կանադական դոլարի (մոտ 390 միլիոն դոլար) լրացուցիչ վարկի տրամադրմանը՝ Ուկրաինայի տնտեսական կայունությանն աջակցելու համար։ Այս […]

̰
Թբիլիսիի քովիդ-հիվանդանոցից հիվանդը ցած է նետվել

08:00 15.02.2022

Թբիլիսիի համալսարանական քովիդ կլինիկայի 5-րդ հարկի պատուհանից հիվանդը ցած է նետվել: 52-ամյա տղամարդը տեղում մահացել է: Հիվանդանոցում հետաքննություն է սկսվել: Բուժող բժշկի հայտարարությամբ՝ տղամարդու վիճակը բավարար էր: Նա բուժվել էր կորոնավարակից: Հոգեկան խնդիրներ չուներ: Պատրաստվում էին նրան դուրս գրել: Արարքի դրդապատճառներն անհայտ են: Նշվում է, որ տղամարդը եղել է ներքին տեղահանված։ Հիվանդանոցի բակում մեկ այլ […]

̰
Պենտագոնն արձագանքել է Ուկրաինայի վերաբերյալ Լավրովի հայտարարություններին

23:55 14.02.2022

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ողջունել է Լավրովի խոսքերը Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական ​​կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: CNN-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է Լավրովի խոսքերը, ով ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել անվտանգության խնդիրների բանակցային լուծման հնարավորությունները պահպանելու հարցում և հանդես է եկել դիվանագիտական ​​ջանքերի «շարունակման և ընդլայնման» օգտին։ «Մենք ողջունում ենք նախարար […]

̰
Ջոնսոնը կոչ է արել բոլոր երկրներին երկխոսել ՌԴ-ի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կանխելու համար

23:05 14.02.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել բոլոր երկրներին երկխոսել Ռուսաստանի Դաշնության հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կանխելու համար։ Այս մասին վարչապետը երկուշաբթի օրը գրել է Twitter-ի իր էջում։ «Մենք անդունդի եզրին ենք, սակայն ՌԴ նախագահ [Վլադիմիր] Պուտինը դեռ ժամանակ ունի՝ եզրից ետ քայլ անելու: Մենք բոլորին կոչ ենք անում մասնակցել երկխոսությանը և կոչով դիմել Ռուսաստանի […]

̰
Զելենսկին ուղերձով դիմել է ժողովրդին

22:25 14.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ խոսելով փետրվարի 16-ի ներխուժման սպառնալիքի մասին։ Նա ասել է, որ Ուկրաինային «վախեցնում են մեծ պատերազմով», սակայն երկիրը «ուժեղ է, քան երբևէ»։ Զելենսկին նշել է, որ Դոնբասը և Ղրիմը կվերադառնան Ուկրաինայի կազմ, բայց միայն դիվանագիտական ​​ուղիներով։ Զելենսկին դիմել է ուկրաինական լրատվամիջոցներին՝ կոչ անելով աշխատել Ուկրաինայի, այլ ոչ թե երկրից […]

̰
Մյունխենում գնացքներ են բախվել. կան վիրավորներ և զոհ

22:12 14.02.2022

Մյունխենի հարավում բախվել են երկու ուղևորատար գնացքներ: Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, առնվազն 10-ը՝ վիրավորվե: Տեղեկությունները թարմացվում են:

̰
Երկրաշարժը՝ վրացական հեռուստաալիքի եթերում

00:50 14.02.2022

Հայ-վրացական սահմանային գոտում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հզոր ցնցումների տեսանյութը հրապարակվել է Newsach/Dvach Telegram ալիքում։ Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները երկրաշարժը զգացել են տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Մոսկվայի ժամանակով 21։25-ին)։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է ներկայացրել այսօր տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` […]

̰
Կիևը հանդիպում է խնդրել ՌԴ-ի և Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից երկրների հետ

00:00 14.02.2022

Կիևը խնդրում է 48 ժամվա ընթացքում հանդիպում  կազմակերպել Ռուսաստանի և Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից երկրների հետ՝ քննարկելու անվտանգության իրավիճակը։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 13-ին, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Ռուսաստանը չի պատասխանել Վիեննայի փաստաթղթի մեր խնդրանքին։ Մենք անում ենք հաջորդ քայլը. Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում հանդիպում է հրավիրում Ռուսաստանի Դաշնության և բոլոր […]

̰
Պենտագոնը մտահոգություն է հայտնել Սև ծովում Ռուսաստանի զորավարժությունների կապակցությամբ

23:12 13.02.2022

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սև ծովում ռուսական զորավարժությունները, իբր, կարող են սպառնալ Ուկրաինայի ինքնիշխանությանը։ Կիրակի օրը MSNBC-ին տված հարցազրույցում Քիրբին իր պնդումները հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել: «Մենք պետք է դա դիտարկենք այն համատեքստում, ինչ տեղի է ունենում [Ուկրաինայի շուրջ],  որը կարող է սպառնալ Ուկրաինայի ինքնիշխանությանը».-պնդել է նա՝ հավելելով, որ «nույնը վերաբերում […]

̰
Գերմանիայի նախագահ Շտայնմայերը Պուտինին կոչ է արել խաղաղություն հաստատել Եվրոպայում

21:59 13.02.2022

Կիրակի օրը Գերմանիայի նախագահի պաշտոնում վերընտրված  Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր ելույթում  դիմել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին և հորդորել ուղիներ փնտրել մայրցամաքում լարվածությունը նվազեցնելու համար։ «Մեզ հետ փնտրեք ճանապարհ, որը երաշխավորում է խաղաղությունը Եվրոպայում»,- ասել է նա՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Շտայնմայերը Ռուսաստանին համարել էր Եվրոպայում լարվածության աճի պատասխանատու: Շտայնմայերի խոսքով՝ […]

̰
ԱՄՆ Սենատը Բելառուսին սպառնացել է պատժամիջոցներով՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում

11:54 13.02.2022

ԱՄՆ սենատոր Ջեյմս Լանկֆորդը երկրի Սենատ է ներկայացրել Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Բելառուսի պատասխանատվության մասին օրինագիծը։ Այս մասին հայտնի է դարձել շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին։ «Սենատոր Ջեյմս Լանկֆորդը ներկայացրել է Բելառուսի ագրեսիայի համար պատասխանատվության մասին օրենքը, որպեսզի հետ պահի Բելառուսին՝ թույլ տալ Ռուսաստանին օգտագործել իր տարածքը Ուկրաինա ներխուժելու համար»,- ասվում է քաղաքական գործչի կայքում: Պատժամիջոցներ […]

̰
Զախարովան մեկնաբանել է Կիևում բրիտանական դրոշը դեսպանատնից հանելու փաստը

11:40 13.02.2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Soloviev Live YouTube ալիքի եթերում անդրադարձել է Կիևում  Բրիտանիայի դեսպանատան շենքից բրիտանական դրոշը հանելու փաստի` նշելով, որ այն դարձել է, իբր, Ռւսաստանի` «Ուկրաինա ռուսական ներխուժման» մասին տեղեկատվական շքերթի մի մաս: Նրա մեկնաբանությամբ` «Դա (դրոշի հանելը. – RT) տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ դեսպանատունը պաշտոնապես դադարեցնում է աշխատանքը»,- մեջբերում […]

̰
Եվս մեկ երկիր Կիևում դադարեցրել է իր դեսպանատան աշխատանքը

10:28 13.02.2022

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը կարգադրել է կասեցնել Կիևում իր դեսպանատան աշխատանքը և կոչ է արել աշխատակիցներին լքել երկիրը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է Ավստրալիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում: «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման պատճառով անվտանգության վատթարացման ֆոնին Ավստրալիայի կառավարությունը հրահանգել է Կիևում դադարեցնել Ավստրալիայի դեսպանատան աշխատանքը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշվում […]

̰
Պենտագոնը հերքել է ռուսական ջրերում ամերիկյան սուզանավի առկայությունը

10:15 13.02.2022

ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավը չի գտնվել Ռուսաստանի տարածքային ջրերում՝ Կուրիլյան կղզիների մոտ։ Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Պենտագոնում: «Ռուսաստանի պնդումները, թե մենք գործողություններ ենք իրականացնում իր տարածքային ջրերում, չեն համապատասխանում իրականությանը», – ՏԱՍՍ-ին ասել է ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Քայլ Ռեյնսը:Միաժամանակ, ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ իշխանությունները տեղյակ են Կուրիլյան լեռնաշղթայի […]

̰
Զելենսկին և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

23:51 12.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում անվտանգության իրավիճակը, ինչպես նաև նորմանդական ձևաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) և կոնտակտային խմբի շրջանակներում բանակցությունների ակտիվացման ուղիները: Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է շաբաթ օրը Twitter-ում։ «Մենք շարունակեցինք երկխոսությունը Էմանուել Մակրոնի հետ: Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինա կատարած այցի համար: Մենք […]

̰
Կրեմլը բացահայտել է Պուտինի և Մակրոնի զրույցի մանրամասները

23:24 12.02.2022

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցում քննարկվել են Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի ենթադրյալ ծրագրերի մասին սադրիչ շահարկումների թեման։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ առաջնորդների զրույցի արդյունքներով։ «Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են  իրավիճակը՝ կապված ՌԴ-ի կողմից իբր  Ուկրաինա «ներխուժման» մասին սադրիչ շահարկումների թեման, երբ այն ուղեկցվում է […]

̰
Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ղեկավարների զրույցը տևել է մոտ 1 ժամ 20 րոպե

23:30 11.02.2022

ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրամիության (ԵՄ) մի շարք պետությունների ղեկավարների հեռախոսազրույցը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ տևել է գրեթե 1 ժամ 20 րոպե։ Այդ մասին Սպիտակ տունը հայտնել է լրագրողներին ուրբաթ օրը զրույցից հետո։ Ամերիկյան կողմի այս խորհրդակցությունների արդյունքները դեռևս չեն բացահայտվել։ Ինչպես ավելի վաղ նշել էր Սպիտակ տունը, Կանադայի վարչապետից բացի, պետք է մասնակցեին Ֆրանսիայի, […]

̰
Իտալիայում հերթական անգամ ժայթքել է Էտնա հրաբուխը

23:23 11.02.2022

Երեկոյան և ուրբաթ գիշերը Սիցիլիայում տեղի է ունեցել Էտնա հրաբխի հերթական ժայթքումը: Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավ-արևելյան խառնարանում՝ մոտ 2900 մետր բարձրության վրա՝ ութ կիլոմետր բարձրության վրա երկինք նետելով մոխիր և ծուխ։ Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականի հունիսին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային […]

̰
Զախարովան մեկնաբանել է Ստոլտենբերգի՝ ռազմական հակամարտության ռիսկի մասին խոսքերը

21:49 11.02.2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը պատրվակ է ստեղծում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը զարգացնելու համար։ Ուրբաթ օրը դիվանագետն իր Telegram ալիքում գրել է, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Եվրոպայում նոր ռազմական հակամարտության վտանգ կա՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։ Նաև հայտարարել է Ուկրաինայում […]

̰
Մոսկվայում մեծ սառցաբեկոր է ընկել երեխայի մանկասայլակի վրա․ մայրն ու երեխան հոսպիտալացվել են

16:55 11.02.2022

Մոսկվայի  հյուսիս-արևմուտքում  խանութներից մեկի մոտ մեծ սառցաբեկոր է ընկել տանիքից յոթ ամսական երեխայի մանկասայլակի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին խանութներից մեկի մոտ: «Известия»-ի տեղեկությամբ` խանութից դուրս գալով՝ մայրը որդուն դրել է շքամուտքում տեղադրված մանկասայլակի մեջ և բացել է սայլակի գլխածածկոցը։ Այդ պահին տանիքից սառցաբեկորն ընկել է մանկասայլակի վրա: Կինը և նրա որդին հոսպիտալացվել […]

̰
Համավարակը դեռ չի ավարտվել․ ԱՀԿ

16:48 11.02.2022

«Համավարակը դեռ չի ավարտվել»,- ասել է ԱՀԿ խոսնակ Սումիա Սվամինաթանը։ Նա նախազգուշացրել է COVID-19-ի նոր տարբերակների սպառնալիքի մասին: Այդ մասին գրում է Reuters-ը։ «Մենք հետևում ենք վիրուսի զարգացմանը, մուտացիային: Այնպես որ, մենք գիտենք, որ կլինեն նոր տարբերակներ, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն, ուստի,  մենք չենք մոտեցել համաճարակի վերջին»,- ասել է կազմակերպության գլխավոր գիտնականը։ Կորոնավիրուսի «Օմիկրոնի» […]

̰
Պուտինը ԱԽ անդամներին առաջարկել է քննարկել ԱՊՀ երկրների հետ համագործակցությունը

16:44 11.02.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել ԱՊՀ երկրների հետ համագործակցությունը և բարելավել այդ ոլորտում մեխանիզմները։ «Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը հետխորհրդային տարածքում ԱՊՀ երկրների հետ հարաբերություններն են։ Այսօր մենք կքննարկենք հենց այս թեման։ Եվ ես ուզում եմ կրկին ընդգծել, որ դա, անշուշտ, առանցքայիններից […]

̰
ՆԱՏՕ-ն չի բացառում նոր մարտական ​​խմբերի տեղակայումը սևծովյան տարածաշրջանում

15:13 11.02.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դիտարկում է նոր մարտական ​​խմբեր տեղակայելու հնարավորությունը ոչ միայն Ռումինիայում, այլև սևծովյան տարածաշրջանի այլ երկրներում։ «Մենք արդեն ուժեղացրել ենք մեր ներկայությունը, բայց մենք դիտարկում ենք հետագա հզորացման հնարավորությունը, ներառյալ մարտական ​​խմբերի տեղակայումը Ռումինիայում, բայց ոչ միայն նաև սևծովյան տարածաշրջանի այլ երկրներում»,- ասել է նա Ռումինիայի Միխայիլ […]

̰
Իրանը կշարունակի հետևել «ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք» սկզբունքին

14:16 11.02.2022

Իրանի իշխանությունները կշարունակեն հետևել «ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք՝ Իսլամական Հանրապետություն» արտաքին քաղաքականության սկզբունքին, որն առաջին անգամ հնչեցրել է Իրանի հեղափոխության առաջնորդ իմամ Ռուհոլլա Խոմեյնին 1979 թվականին, հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։ Այդ օրը իրանցիները նշում են Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձը, որը երկիրը կառավարելու բերեց իսլամական հոգևորականներին: «Իսլամական իշխանությունը (Իրանում) կշարունակի հավատարիմ մնալ 1979 […]

̰
BACK_TO_TOP