TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

ՄԱԿ-ը հայտարարել է Ուկրաինայում իրավիճակի հետագա սրացման ռիսկի մասին

09:22 23.02.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի հետագա սրացման վտանգի մասին: «Եկել է դեէսկալացիային, բանակցություններին ու երկխոսությանը վերադառնալու ժամանակը։ Կարծում եմ՝ ներկայիս ճգնաժամը կործանարար կլինի Ուկրաինայի և Ռուսաստանի համար»,-ասել է նա։ Գուտերեշը նշել է, որ Ուկրաինայի արևելքում գտնվող ռուս զինվորականները չեն կարող համարվել խաղաղապահներ, ինչը պնդում է Մոսկվան։ «Երբ մի պետության զորքերը […]

̰
Զելենսկին հայտնել է «տնտեսական հայրենասիրության» ծրագրի գործարկման մասին

09:13 23.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է չորեքշաբթի հանդիպել խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Տեսաուղերձում նա հայտնել է «տնտեսական հայրենասիրություն» ծրագրի գործարկման մասին, որը նախատեսում է բիզնեսի համար խթանների ստեղծում և հարկային բեռի նվազեցում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Սրանք լրացուցիչ խթաններ են՝ մեր արտադրությունը տեղայնացնելու համար: Նպատակային ծրագրեր են՝ աջակցելու որոշ ճյուղերի՝ նվազեցնելով բիզնեսի հարկային […]

̰
Համաշխարհային բանկն ու մի շարք երկրներ ֆինանսապես կաջակցեն Ուկրաինային

08:49 23.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, Կանադան, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան և Համաշխարհային բանկը որոշումներ են կայացրել Ուկրաինային ֆինանսապես աջակցելու վերաբերյալ։Այս մասին նա հայտարարել է երկրի քաղաքացիներին հղված իր տեսաուղերձում, փոխանցում է NTV-ն։ «Մենք արդեն ստացել ենք ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Համաշխարհային բանկի որոշումները։ Սրանք անհրաժեշտ ռեսուրսներն […]

̰
Բլինկենը Լավրովի հետ հանդիպումն անիմաստ է անվանել

08:22 23.02.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է փետրվարի 24-ին նախատեսված իրենց հանդիպումը չեղարկելու մասին, քանի որ այն իմաստ չունի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Այս հանդիպմամբ առաջ շարժվելն անիմաստ է։ Ես խորհրդակցել եմ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ, բոլորը համաձայնել են»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ […]

̰
Վրաստանի ավելի քան 50 քաղաքական և հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել Պուտինին

12:07 22.02.2022

Վրաստանի ավելի քան 50 քաղաքական և հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակի հեղինակները Վրաստանի ռազմական չեզոքության կողմնակիցներն են, ովքեր ցանկություն են հայտնում հանդիպել Պետդումայի և ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ՝ «փոքր, բայց իրագործելի ներդրում ունենալու արդյունավետ համակարգի ձևավորման գործում»։ «Գիտակցելով, որ Ռուսաստանի հետ առճակատումը վնաս է Վրաստանին, մենք՝ 53 […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն Կիևում իր դեսպանատան աշխատակիցներին խորհուրդ է տվել երկրից դուրս բերել ընտանիքների անդամներին

11:56 22.02.2022

«Ուկրաինայում դիվանագիտական ​​առաքելության ղեկավարն ու անձնակազմը շարունակում են մնալ իրենց տեղում: Վրացի դիվանագետներին հանձնարարություն է տրվել ցանկության դեպքում երկրից դուրս բերել իրենց ընտանիքի անդամներին»,- հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ մի շարք երկրների իշխանություններ անվտանգության նկատառումներով կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան։  

̰
Ֆրանսիան անհանգստացած է Դոնբաս ռուսական ուժեր ուղարկելու որոշմամբ

10:17 22.02.2022

Ֆրանսիայի կառավարությունն անհանգստացած է Ուկրաինայի արևելք ռուսական ուժեր ուղարկելու որոշմամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Նիկոլյա դե Ռիվիերը՝ ուկրաինական թեմային նվիրված Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է TASS-ը։ «Մեզ հատկապես անհանգստացնում է (Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի) որոշումը՝ անջատողական տարածքներ խաղաղապահության պատրվակով բանակ ուղարկելու մասին», – ասել է նա։ Դիվանագետի խոսքով՝ դա կարող […]

̰
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը մտադիր է «3+3» ձևաչափով Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել մի շարք հարցեր

23:29 20.02.2022

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ մտադիր է մարտին Պրահայում հանդիպել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հետ։ Գրել է Aliq.ge-in: Ըստ Կարասինի՝ կողմերը պետք է քննարկեն մի շարք հարցեր՝ «3+3» ձևաչափով բանակցությունների […]

̰
Եղբայրներն աճեցրել են քաշով աշխարհի ամենամեծ ելակը` 289 գրամ

22:46 20.02.2022

Իսրայելում ռեկորդ են սահմանել՝Իսրայելում տղամարդիկ 18 սանտիմետր երկարությամբ և 289 գրամ քաշով ռեկորդային ելակ են աճեցրել:Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը։ 2021 թվականի փետրվարի 12-ին Արիել եղբայրները որոշեցին կշռել Իլան սորտի հսկայական ելակը, որն աճել էր  Կադիմա-Ցորան բնակավայրում գտնվող ընտանեկան պլանտացիայում:Նրանք հերթով ստացված բերքի հատիկները համեմտել էին  iPhone XR-ի հետ՝՝ հերթով կշռելով […]

̰
Բելառուսում կանխել են հանրաքվեի խափանումը

19:18 20.02.2022

Բելառուսի Պետանվտանգության կոմիտեն հայտնաբերել է խմբեր, որոնք դրսից հրահանգներ են ստացել՝ խափանել սահմանադրական հանրաքվեն։ Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է ONT հեռուստաալիքը։ Ըստ լրագրողների՝ դրսից հրահանգներ ստացած անձինք կոչ են արել փչացնել քվեաթերթիկները, ահաբեկել ընտրական հանձնաժողովների անդամներին և սպառնացել նրանց։ Նշվում է, որ բացահայտվել են արտասահմանից ժամանած հրահանգիչներ, իսկ Բելառուսի համակարգողներն ու շարքային կատարողները ձերբակալվել […]

̰
2022 Օլիմպիական խաղեր. ֆիններն առաջին անգամ դարձել են տափօղակով հոկեյի օլիմպիական չեմպիոններ

16:43 20.02.2022

Պեկինում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի վերջին օրը ֆին հոկեյիստներն առաջին անգամ դարձան օլիմպիական չեմպիոններ՝ եզրափակչում հաղթելով Ռուսաստանին, իսկ բրիտանացիները նվաճեցին իրենց առաջին և վերջին ոսկե մեդալը քյորլինգ վարժությունում։ Ֆինլանդիայի և Ռուսաստանի հոկեյի հավաքականների հանդիպումն անցկացվել է ֆինների զգալի առավելությամբ, սակայն երկարաժամկետ հեռանկարում նրանց առավելությունը նվազագույն է՝ 2:1։ Այս ձմեռային օլիմպիական խաղերին, ինչպես և նախորդին NHL-ի […]

̰
Դոնբասի ավելի քան 40 հազար բնակիչ ժամանել է Ռոստովի մարզ

15:43 20.02.2022

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի խոսքով՝Դոնբասից գնացքով Ռոստովի մարզ է ժամանել ԴԺՀ-ի և ԼժՀ-ի ավելի քան 40 հազար բնակիչ։  Դոնբասից ավելի քան 2 հազար փախստականներ գնացքով ուղարկվել են Վորոնեժի և Կուրսկի շրջաններ։ «Մենք ամբողջությամբ ճշգրտել ենք առաքման սխեման, մարդկանց տեղաշարժի նյութատեխնիկական ապահովումը, և այժմ առաջնորդվում ենք դրանով։Այժմ նրանք ժամանակավոր կացարաններում են գտնվում:Յուրաքանչյուր […]

̰
Բրազիլիայում  շարունակվում են ջրհեղեղի հետևանքով անհետ կորած 200 բնակիչների որոնումները

15:36 20.02.2022

Բրազիլիայի Պետրոպոլիս քաղաքում շարունակվում են անցած շաբաթ սողանքների պատճառ դարձած զանգվածային ջրհեղեղի  հետևանքով անհետ կորած բնակիչների որոնումները:Մոտ 200 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, և նրանց ողջ գտնելու հույս չկա: Հարյուրավոր փրկարարներ ձեռքով փորում են Պետրոպոլիսի փլատակները, քանի որ տեխնիկան չափազանց վտանգավոր է օգտագործելու համար: Շաբաթ օրը նրանք ստիպված են եղել մի քանի անգամ ընդհատել […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոսել է ռուսական ընկերությունների համար դոլարով և ֆունտով առևտուրն արգելելու ռիսկի մասին

15:30 20.02.2022

Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը սահմանափակումներ կսահմանեն ռուսական ընկերությունների  արտարժույթով առևտրի համար՝ Ուկրաինա ռուսական  ներխուժման դեպքում։ Նման նախազգուշացումով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կիրակի օրը խոսել է BBC Broadcasting Corporation-ին տված հարցազրույցում։ Նրա խեսքերով, Լոնդոնը և Վաշինգտոնը թույլ չեն տա ռուսական ընկերություններին «առևտուր անել ֆունտով և դոլարով»՝ նշելով, որ այս քայլի հետևանքները կլինեն«շատ, շատ դաժան»: Հարցազրույցից հակիրճ […]

̰
ԴԺՀ-ում ուկրաինացի դիվերսանտներ են գերեվարել. տեսանյութ

15:27 20.02.2022

Դոնեցկի «Oplot.TV» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել ուկրաինացի դիվերսանտների գերեվարման մասին։Կադրերում երևում է  զրահափոխադրիչի /БТР/կիրառմամբ թեժ մարտը, որի ժամանակ վիրավորվել են ԴԺՀ-ի երկու հատուկ ջոկատայիններ։ Պետական ​​անվտանգության նախարարությունում հայտարարել են, որ , չեզոքացված դիվերսիոն-ահաբեկչական խմբավորումը ծրագրել էին պայթեցնել ինքնահռչակ հանրապետության տարածքում գտնվող էլեկտրական ենթակայաններ, գազատարներ և ֆիլտրակայաններ։ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն ութ տարի, այդ […]

̰
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին հետախուզության տվյալների համար՝վստահություն հայտնելով իր հետախուզությանը

14:50 20.02.2022

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին հետախուզության տվյալների համար,սակայն նշել է, որ վստահում է ուկրաինական հետախուզությանը, որը հասկանում է, թե ինչ է կատարվում սահմաններին։ «Ես շնորհակալ եմ մեր երկու հետախուզական գործակալությունների կատարած աշխատանքի համար: Բայց այն հետախուզությունը, որին ես վստահում եմ, իմ հետախուզությունն է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը: Զելենսկին նաև բացատրել է, որ որոշել է գալ […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել լսելու Ռուսաստանի մտահոգությունները

14:39 20.02.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները և գտնել լուծում, որը կօգնի երկու կողմերին։ Նրա խոսքերը ARD հեռուստաալիքի եթերում մեջբերել է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով, դաշինքը և ԱՄՆ-ը գրավոր առաջարկներ են ներկայացրել սպառազինությունների վերահսկման և թափանցիկության վերաբերյալ։ «Սա ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք […]

̰
Վրաստանում կարող են հայտնվել կրիպտոարժույթի բորսաներ. Ղարիբաշվիլի

14:19 20.02.2022

Վրաստանի կայուն և գրավիչ բիզնես միջավայրը արժանացել է մայնինգի առաջատար առաջնրդների ուշադրւթյանը: Վրաստանում Կրիպտոարժույթի ֆոնդային բորսայի հայտնվելու հարցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի համաժողովի ժամանակ քննարկել է Կրիպտոարժույթի ֆոնդային բորսայի (FTX Crypto Derivatives Exchange) հիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդի հետ։ «Վրաստանի դիրքը, մեր երկրի կայուն և գրավիչ բիզնես միջավայրը շատ լավ հարթակ են ստեղծում կրիպտոարժույթների ածանցյալների ֆոնդային […]

̰
Զելենսկին հնարավոր է համարել Ուկրաինայի՝ միջուկային զենքից հրաժարվելու մասին Բուդապեշտի պայմանագրի վերանայումը

13:55 20.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է համարել Կիևի կողմից միջուկային զենքից հրաժարվելու հարցի վերանայումը, որը նախատեսված է Բուդապեշտի հուշագրով։ Հայտարարել է,որ մասնակից երկրների հետ խորհրդակցությունների համար արտգործնախարարությունը փաստաթղթեր է հավաքում։Ըստ նրա,եթե ​​դրանք նորից չկայանան կամ դրանց արդյունքում իր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան բոլոր իրավունքներն կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, և 1994 […]

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման  9.400 նոր դեպք

11:58 20.02.2022

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է  9 400-ով:Մահացել է 34 մարդ:։ Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից հանրապետությունում գրանցվել է վարակի 1 548 893 դեպք։Կորոնավիրուսից բուժվել է 18 770 մարդ, համաճարակի սկզբից՝ 1 388 534մարդ, մահացել է 15 856 մարդ: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ 2 մլն 796 հազար 876 պատվաստում […]

̰
ՆԱՏՕ-ն հայտնել է սառը պատերազմից ի վեր Եվրոպայում զորքերի ամենամեծ կենտրոնացման մասին

10:09 19.02.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է սառը պատերազմից ի վեր Եվրոպայում զորքերի ամենամեծ կենտրոնացման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։ Նրա խոսքով, եվրոպական անվտանգության համար ստեղծված բարդ իրավիճակը կապված է Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղակայման, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանության հետ։ «Կասկած չկա, որ […]

̰
Դոնբասում Մինսկի համաձայնագրերով արգելված ականանետեր են կիրառվել

08:48 19.02.2022

Դոնբասում իրավիճակի սրվել է փետրվարի 17-ից։ Կողմերը միմյանց մեղադրում են զինադադարի բազմակի խախտումների և բնակավայրերի գնդակոծությունների մեջ։ Ուկրաինայում հերքում են Դոնբասի վրա հարձակման պլանները՝ հայտարարելով դիվանագիտական ​​կարգավորմանն իրենց հանձնառության մասին: Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները դատապարտել են Դոնբասում շփման գծի երկայնքով բնակելի շրջանների գնդակոծություններն ու ծանր սպառազինության կիրառումը։ Այս մասին ասվում է նախարարներ Աննալենա Բերբոկի և […]

̰
«Յունիս» փոթորիկը հարվածել է Մեծ Բրիտանիային․ կա 3 զոհ

08:21 19.02.2022

Բրիտանական կղզիներին հարվածել է «Յունիս» փոթորիկը, որը վերջին 4 տասնամյակում ամենաուժեղներից է: Կա 3 զոհ։ Ավերվել է O2 Arena-ի տանիքը։ Փոթորիկը հարվածել է ժամեր անց այն բանից հետո, երբ «Դադլի» փոթորիկը ավերածություններ էր գործել Կենտրոնական Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Անգլիայում: Տագնապի բարձրագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել Լոնդոնի, Անգլիայի հարավարևելյան և արևելյան շրջանների համար: Հաղորդվում է, […]

̰
Եղիսաբեթ Երկրորդը դժվարանում է քայլել

10:17 18.02.2022

95-ամյա Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գանգատվում է ոտքերի հետ կապված խնդիրներից, դժվարանում է քայլել։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայում Operation Golden Orb ծածկանունով ծրագիր է մշակվում արքայազն Չարլզի և նրա կնոջ՝ Քորնուոլի դքսուհի Կամիլայի թագադրման հետ կապված։ Եղիսաբեթ II-ը ցանկանում է, որ Չարլզի  հետ ամուսնանալուց […]

̰
Հրեական կազմակերպությունները քննադատել են Իլոն Մասկին՝ Թրյուդոյին Հիտլերի հետ համեմատելու համար

08:34 18.02.2022

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն իր թվիթերյան էջում արձագանքել է CoinDesk պորտալի հաղորդագրությանը, որ Կանադայի կառավարությունը խստացնում է կրիպտոարժույթով գործարքները, որոնք նպատակ ունեն օգնել պատվաստումների դեմ բողոքող բեռնատարների վարորդներին: Նա հրապարակել, ապա ջնջել է թվիթը, որտեղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին համեմատել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Զետեղելով Հիտլերի լուսանկարը՝ գրել է․ «Դադարե՛ք ինձ Ջասթին Թրյուդոյի […]

̰
Կիևը Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիք չի տեսնում

08:25 18.02.2022

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության նշաններ չի տեսնում։ Այդ մասին նա հայտարարել է «1+1» հեռուստաալիքի եթերում։ «Եթե մենք խոսում ենք մեր պետության դեմ լայնածավալ գործողության մասին, ապա մենք նման բան չենք տեսնում»,- ասել է նա։ Դանիլովի խոսքով՝ Կիևը Դոնբասում Ռուսաստանի […]

̰
ԱՄՆ-ը լիահույս է, որ Ռուսաստանը կընդունի Ժնևում Բլինկեն-Լավրով հանդիպում անցկացնելու առաջարկը

08:18 18.02.2022

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ռուսական կողմը կընդունի հաջորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը կազմակերպելու առաջարկը։ Այդ մասին հինգշաբթի օրը Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ նշելով, որ նախատեսվում է նման հանդիպում կազմակերպել Ժնևում։ «Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինկենը արտգործնախարար Լավրովին հրավիրել է […]

̰
Ռուսաստանը հայտարարել է Ղրիմից 10 ռազմական շարասյան դուրսբերման մասին

12:59 17.02.2022

Ղրիմից հեռացել է մոտ տասը ռազմական շարասյուն՝ չափազանց մեծ, ծանր և վտանգավոր բեռներով։ Փետրվարի 17-ին այս մասին  հայտնել է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգին: Հաղորդվում է, որ զորավարժությունների ավարտից հետո Արևմտյան ռազմական օկրուգի տանկային ստորաբաժանումներն անձնակազմով և զինտեխնիկայով սկսել են տեղափոխվել մշտական ​​տեղակայման վայրեր։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ […]

̰
«Ձախողված փորձ». Էրդողանը նշել է տնտեսության գլխավոր խնդիրը

12:55 17.02.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնաճն անվանել է Թուրքիայի տնտեսության գլխավոր խնդիրը: Թուրքիայի իշխանությունները նախատեսում են քայլեր ձեռնարկել գնաճի դեմ պայքարելու համար։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Հիմա մեր հիմնական խնդիրը բարձր գնաճն է։ Մենք էլ կհաղթահարենք»,- ասել է  նա՝ առաջնահերթություն անվանելով այն։ Էրդողանի խոսքով՝ թուրքական իշխանությունները հետեւելու են, թե արդյո՞ք հիմնական պարենային ապրանքների […]

̰
Թուրքիան փետրվարի 26-ին կբացի Դարդանելի նեղուցով անցնող ամենաերկար կամուրջը

12:17 17.02.2022

Փետրվարի 26-ին Թուրքիայում կբացվի Դարդանելիով անցնող աշխարհի ամենաերկար կամուրջը՝ Canakkale 1915-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն հեռարձակվել է թուրքական հեռուստատեսությամբ, հայտնում է RIA Novosti-ն։ Կամուրջը կառուցվում է 2017 թվականի մարտից։ Երկարությունը կկազմի 3,7 կիլոմետր, այն կդառնա Մալկարա-Չանաքքալե մայրուղու 101-րդ կիլոմետրի կարևոր օղակը։ Այն կունենա ամենաերկար կենտրոնական բացվածքն աշխարհում՝ 2023 մետր: Աշտարակների և […]

̰
BACK_TO_TOP