TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ կսահմանի ռուսական նավթավերամշակման արդյունաբերության համար

23:15 02.03.2022

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ էներգառեսուրսների արտադրության սարքավորումների արտահանման սահմանափակումներ է մտցնում, որպեսզի ժամանակի ընթացքում թուլացնի Ռուսաստանի դիրքերը շուկայում, հայտնում է РИА Новости-ն։ «Արտահանումը վերահսկում է նավթի վերամշակումը, որը ռուսական բանակին աջակցող եկամտի հիմնական աղբյուրն է: Նավթի և գազի արդյունահանման սարքավորումների արտահանման վերահսկողության միջոցով ԱՄՆ Առևտրի նախարարությունը սահմանափակումներ կսահմանի տեխնոլոգիաների արտահանման վրա, […]

̰
Վրաստանը ԵՄ-ին  անդամակցության հայտ կներկայացնի

22:08 02.03.2022

Վրաստանի կառավարությունը արագացված կարգով ԵՄ-ին անդամակցության հայտ կներկայացնի վաղը՝ մարտի 3-ին։ Այս մասին «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Նրա մեկնաբանությամբ՝ կարևոր է  թեկնածուի կարգավիճակ ստանալու որոշումը վերաբերի ոչ թե 2024 թվականին, ինչպես նախատեսված էր, այլ այժմ՝ կապված «ընդհանուր քաղաքական համատեքստի փոփոխության և նոր իրողությունների հետ»։ […]

̰
Դեսպանին հետ կանչելու Ուկրաինայի նախագահի որոշումն անհասկանալի է․ Վրաստանի կառավարություն

12:59 02.03.2022

Մարտի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին։ Պատճառներից մեկն այն էր, որ պաշտոնական Թբիլիսին ինքնաթիռի վայրէջքի թույլտվություն չի տվել, որպեսզի վրացի կամավորները թռչեին Ուկրաինա։ Վրաստանի կառավարության համար անհասկանելի է դեսպանին հետ կանչելու Զելենսկու որոշումը: «Ցանկանում ենք հանրությանը բացատրել, որ, ցավոք, չեն դադարում Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերն ու սադրանքները, որոնցում […]

̰
ՌԴ ​​ներկայացուցիչը պահանջել է ամեն տեղից հեռացնել միջուկային մարտագլխիկները

12:58 02.03.2022

ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Գենադի Գատիլովը պահանջել է ամեն տեղից հեռացնել միջուկային մարտագլխիկները։ Նրա խոսքով՝ այժմ եկել է մարտագլխիկներն արևմտյան և արևելյան Եվրոպայից և միևնույն ժամանակ ամբողջ աշխարհից հեռացնելու ժամանակը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Գատիլովն ընդգծել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ Վաշինգտոնից պահանջում էր Ռուսաստանի սահմաններից հեռացնել ռազմակայանները։ Նաև նշել է, որ ԱՄՆ-ին […]

̰
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել ուկրաինական Խերսոնը

12:11 02.03.2022

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը լիովին վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի Խերսոն քաղաքի նկատմամբ։ Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նշվում է, որ քաղաքի բոլոր ենթակառուցվածքներն ու կենսական նշանակության օբյեկտները գործում են սովորական ռեժիմով։ «Քաղաքը սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չի զգում»,- նշել է Կոնաշենկովը։ Ավելի վաղ ՌԴ […]

̰
Ճապոնիան պնդում է, որ ռուսական ուղղաթիռը խախտել է իր օդային սահմանները

12:08 02.03.2022

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ չորեքշաբթի՝ 2022 թվականի մարտի 2-ին, ռուսական ուղղաթիռը խախտել է երկրի օդային տարածքը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել հյուսիսճապոնական Հոկայդո կղզու ափերի մոտ։ Նշվում է, որ ուղղաթիռը որսալու համար օդ են բարձրացվել ճապոնական կործանիչներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Պենտագոնը մտադիր է շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինա

10:52 02.03.2022

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ զենքի մատակարարման տեսքով։ Այս մասին  հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում։ «Նախարար Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելու հարցում միակարծիք է իր դաշնակիցների և գործընկերների հետ, այդ թվում՝ պաշտպանական ռազմական օգնության տրամադրումը շարունակելու միջոցով: Առաջնորդները (Օսթին […]

̰
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

09:03 02.03.2022

Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին նավթի համաշխարհային գներն արագացրել են աճի տեմպերը։ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը 2014 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 110 դոլարը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ WTI ամերիկյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը հասել է 108,55 դոլարի։ Ռուսական Urals-ի գինը նույնպես բարձրացել է՝ գերազանցելով 90 դոլարը։ Նույնքան […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 847 նոր դեպք

12:39 01.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 847 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 612 319 դեպք: Ապաքինվել է ևս 9 003 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 513 164: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 36 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսին […]

̰
Ղազախստանը պատրաստ է միջնորդել Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորմանը

12:32 01.03.2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հանրապետությունը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման համար։ «Ղազախստանն իր հերթին պատրաստ է տրամադրել բոլոր տեսակի օգնությունները, այդ թվում՝ միջնորդական ծառայություն, եթե անհրաժեշտ լինի», -այսօր՝ մարտի 1-ին ասել է Ղազախստանի ղեկավարը։ Տոկաևը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառը Մինսկի […]

̰
Վրաստանը պատրաստ է ընդունել ուկրաինացի փախստականներին

11:53 01.03.2022

Վրաստանը պատրաստ է ընդունել փախստականների Ուկրաինայից: Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ «Եթե Ուկրաինայից փախստականներ լինեն, մենք նրանց առավելագույն աջակցություն կցուցաբերենք։ Ես բացեիբաց հայտարարում եմ, որ Վրաստանը պատրաստ է այս դեպքում փախստականներ ընդունել»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ հումանիտար աջակցությունն Ուկրաինայի քաղաքացիներին […]

̰
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն Վրաստանին․ «Վրացական երազանք»

11:46 01.03.2022

Վրաստանում իշխող ուժի՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն մեկնաբանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՌԴ-ի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը: «Եթե մեր երկիրը միջոցառումներ անցկացնի կամ պատժամիջոցներ սահմանի, դա հազարապատիկ շատ վնաս կհասցնի մեր երկրին, և նման որոշում կայացնելիս պետք է անխոհեմ կամ թշնամաբար տրամադրվել սեփական երկրի դեմ»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։ Նրա […]

̰
Վրաստանում այսօրվանից գործարկվել է պաշտոնատար անձանց հանցագործությունները հետաքննող ծառայություն

11:28 01.03.2022

Մարտի 1-ից Վրաստանում աշխատանքը սկսել է Հատուկ քննչական ծառայությունը՝ Վրաստանի գլխավոր դատախազության հետաքննության ընթացակարգային կառավարման բաժնի ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորությամբ, հայտնում է Sputnik Georgia-ն։ Ծառայությունը կզբաղվի պաշտոնատար անձանց հանցագործությունների քննությամբ։ Նոր ծառայությունը ստեղծվել է Վրաստանում Պետական ​​տեսուչի ծառայության բազայի վրա: Խորհրդարանը համապատասխան որոշումն ընդունել է արագացված կարգով, ինչը հարուցել է ընդդիմության, օմբուդսմենի, անձամբ պետական ​​տեսուչի […]

̰
NASA-ն Մարսի վրա «քարե ծաղիկ» է հայտնաբերել

09:50 01.03.2022

NASA-ի Curiosity մարսագնացը Մարսի վրա տարօրինակ «ծաղիկ» է լուսանկարել: «Քարի ծաղիկը», ինչպես այն արդեն անվանել են համաշխարհային լրատվամիջոցները, հանքային գոյացություն է։ Ունի նուրբ կառուցվածք և, ըստ մասնագետների, ձևավորվել է հանքանյութերի նստվածքից։ «Մենք հետաքրքիր բաներ ենք գտնում Մարսի վրա, բայց մեզ իսկապես անհրաժեշտ են ավելի շատ ապացույցներ, որպեսզի ասենք՝ մենք կյանք ենք հայտնաբերել»,- գործակալությունը մեջբերել է […]

̰
Անայցագիր ռեժիմ է սահմանվել Ուկրաինայի պաշտպանությանը մասնակցել ցանկացողների համար

09:19 01.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է ներդնել անայցագիր ռեժիմ օտարերկրացիների համար, ովքեր ցանկություն ունեն երկիր ժամանել Կիևի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը՝ հղում անելով պետության ղեկավարի հրամանագրին։ «Ուկրաինայի միջազգային պաշտպանության լեգեոնին» միանալ ցանկացողների համար փաստաթուղթը կգործի «ռազմական դրության ժամանակաշրջանի ընթացքում»։ Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ ռազմական դրության պայմաններում […]

̰
Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսության անցկացմանը

09:12 01.03.2022

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չժան Ցզյունն ասել է, որ Չինաստանը ստեղծված իրավիճակից միակ ելքը համարում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսությունը և վճռականորեն աջակցում է դրան։ Նրա խոսքով՝ այժմ ամենակարևորը հնարավորինս արագ վերադարձն է քաղաքական կարգավորման ուղի։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դեէսկալացնել իրավիճակը, խուսափել քաղաքացիական զոհերից: Բոլոր խաղաղ բնակիչների, օտարերկրյա օբյեկտների և […]

̰
Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացնում պարզեցված ընթացակարգով. Շմիգալ

16:53 28.02.2022

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան մոտ ժամանակներում հատուկ ընթացակարգով կդիմի ԵՄ-ին անդամակցելու համար։ «Ուկրաինացիները վաղուց ապացուցել են, որ մենք բոլորս եվրոպական հանրության անբաժանելի մասն ենք: Ժամանակն է դա ամրագրել  թղթի վրա: Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմում է ԵՄ-ին անդամակցելու համար: Գիշերը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի […]

̰
ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

10:25 28.02.2022

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, Դոնբասում ռուսական զորքերի հատուկ գործողության պատճառով արգելել է Ռուսաստանում անցկացնել միջազգային հանդիպումներ: Ռուսաստանի հավաքականը տնային հանդիպումները պետք է անցկացնի չեզոք տարածքում, առանց հանդիսատեսի և հանդես գա որպես «Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմ»: Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ ՖԻՖԱ-ն իր հովանու ներքո անցնող միջազգային մրցաշարերում Ռուսաստանի հավաքականին զրկել է նաև դրոշի […]

̰
ԵՄ երկրները ցանկանում են Ուկրաինան տեսնել ԵՄ կազմում. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

10:10 28.02.2022

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Euronews-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունն ու Ուկրաինան սերտորեն համագործակցում են տարբեր հարցերի շուրջ, նշել նաև, որ իրենք ցանկանում են ժամանակի ընթացքում Ուկրաինան տեսնել ԵՄ-ի շարքերում։ «Մենք Ուկրաինայի հետ գործընթաց ունենք: Օրինակ՝ ուկրաինական շուկայի ինտեգրւմը մեր միասնական շուկայում: Մենք շատ սերտ համագործակցում ենք, օրինակ՝ էլեկտրացանցերի հետ կապված, կան […]

̰
Եվրոպացիները ստիպված կլինեն վճարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համար․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

08:25 28.02.2022

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Euronews-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ եվրոպացիները կտուժեն Ռուսաստանի դեմ ձեռնարկված միջոցների պատճառով։ Հարցին, թե «որքա՞ն հեռու կգնա Ուկրաինայի հետ համերաշխությունը», քանի որ Եվրոպան «անշուշտ, պետք է վճարի այդ միջոցների գինը», ԵՀ ղեկավարը պատասխանել է. «Այո՛, մենք գիտենք, որ յուրաքանչյուր պատերազմ ունի իր գինը, և մենք շատ համերաշխ ենք […]

̰
Ուկրաինայում արկն ընկել է ռադիոակտիվ թափոնների հորերի վրա․ ԱԷՄԳ

08:19 28.02.2022

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ անցած գիշեր մի քանի հրթիռներ են հասել Ուկրաինայի ռադիոակտիվ թափոնների հորերին: Ռադիոակտիվ ֆոնի նորմերի գերազանցման նշաններ, արտանետում չկա։ Տեղի ունեցածի մասին գործակալությանն իրազեկել է ուկրաինական կողմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Ըստ Գրոսսիի՝ հրետակոծության տակ հայտնված թափոնները թեև չունեն բարձր ռադիոակտիություն, սակայն նման իրադարձությունների դեպքում […]

̰
Ֆրանսիան կմոբիլիզացնի 9,5 հազար զինվոր և ռազմական տեխնիկա կուղարկի Ուկրաինա

15:07 27.02.2022

Ֆրանսիական Le Parisien-ը շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, հաղորդել էր, որ  Ֆրանսիան մտադիր է մեծացնել Ուկրաինային հատկացվող օգնությունը և ավելի շատ զինտեխնիկա մատակարարել Ռուսաստանից պաշտպանվելու համար: Այդ մասին  հայտնել էր Ելիսեյան պալատը՝ պաշտպանության խորհրդի արտակարգ նիստից հետո: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի իշխանություններին ռազմական տեխնիկայի լրացուցիչ մատակարարման որոշման մասին։ Ֆրանսիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ հաջորդ […]

̰
Կուլեբան հորդորել է օտարերկրացիներին օգնել Ուկրաինայի պաշտպանությանը

14:43 27.02.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է՝ այն օտարերկրացիները, ովքեր ցանկանում են պաշտպանել Ուկրաինան որպես նոր ստորաբաժանման՝ Միջազգային տարածքային պաշտպանության լեգեոնում, կարող են  դիմել իրենց բնակության երկրներում գտնվող Ուկրաինայի դիվանագիտական ​​ներկայացուցչություններին։ Ուկրաինական UNIAN գործակալության փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին կիրակի հայտարարել է «Ուկրաինայի տարածքային պաշտպանության միջազգային լեգեոնի» ստեղծման մասին, որը կհավաքագրվի օտարերկրացիներից, ովքեր ցանկանում են պաշտպանել […]

̰
Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել՝ Ռուսաստանի գործողությունները ճանաչել որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն

11:40 27.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել Ռուսաստանի Դաշնության գործողությունները ճանաչել որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Twitter-ում։ «Ագրեսոր երկրին զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայնի իրավունքից, Ռուսաստանի Դաշնության գործողություններն ու հայտարարությունները որակել որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն, օգնել ռուս զինվորների մարմինների հանձնմանը։ Այս մասին ես խոսել եմ […]

̰
Իլոն Մասկը հայտարարել է Ուկրաինայում Starlink արբանյակային կապի համակարգի հասանելիության բացման մասին

10:45 27.02.2022

Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայում բացել է մուտքը դեպի Starlink գլոբալ արբանյակային կապի համակարգ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Starlink-ի ծառայություններն այժմ մատուցվում են Ուկրաինայում։ Նոր տերմինալներն արդեն ճանապարհին են»,- ասել է ձեռնարկատերը։ Starlink-ը արբանյակային կապի գլոբալ համակարգի նախագիծ է, որը նախատեսված է օգտատերերին ինտերնետ հասանելիություն ապահովել ամբողջ աշխարհում՝ մեծ թվով փոքր սարքերի միջոցով: Ավելի վաղ […]

̰
Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել արևելքի ուղղությամբ

10:36 27.02.2022

Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել արևելյան ուղղությամ։Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։ Միացյալ Նահանգները դատապարտում է Հյուսիսային Կորեայի նոր հրթիռի արձակումը և այդ կապակցությամբ խորհրդակցում է իր դաշնակիցների ու գործընկերների հետ: Այս մասին ասվում է շաբաթ օրը ԱՄՆ հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ։   Պենտագոնն ընդգծել է, որ Միացյալ […]

̰
Թբիլիսիում պահանջում են վարչապետի հրաժարականը՝ ուկրաինական հարցում նրա դիրքորոշման պատճառով

08:21 26.02.2022

Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցութունների անդամներն ու նրանց համախոհները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանության՝ պահանջելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։ Պատճառն ուկրաինական հարցում նրա դիրքորոշումն է։ Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ «Հեռացի՛ր»,- վանկարկել են Վրաստանի կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներն  ու նրանց […]

̰
Զելենսկին փորձել է զրուցել Պուտինի հետ, սակայն առաջարկն անպատասխան է մնացել

10:19 24.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ տարբեր ձևաչափերով և ցանկացած հարթակում խոսելու երկրի պատրաստակամության մասին։ Պետության ղեկավարն ասել է, որ ռուսներն ու ուկրաինացիները տարբեր են, բայց «դա թշնամի լինելու պատճառ չէ.․.Մեզ պատերազմ պետք չէ՝ ո՛չ սառը, ո՛չ տաք, ո՛չ հիբրիդային։ Բայց մենք պաշտպանվելու ենք»,- ասել է նա տելեգրամյան տեսաուղերձում։ Զելենսկու խոսքով՝ ռուսները մոլորության […]

̰
Ուկրաինան հայտնում է ռազմական ենթակառուցվածքի հրթիռակոծման մասին

09:29 24.02.2022

Ուկրաինական ռազմական շտաբներին և աերոդրոմներին հրթիռային հարվածներ են հասցվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում։ Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են ռազմական ղեկավարման կենտրոններին, Կիևի, Խարկովի և Դնեպրի աերոդրոմներին և ռազմական պահեստներին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանին ընթանում են հրետանային կրակոցներ։ «Այսօրվանից աշխարհում նոր աշխարհաքաղաքական իրողություն […]

̰
Նշվել է Լեհաստանում օտարերկրյա զորքերի գտնվելու ժամկետը

10:38 23.02.2022

Ուկրաինային սահմանակից Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան թույլ է տվել ամերիկյան, բրիտանական և կանադական զորքերին մնալ երկրում մինչև մայիսի 31-ը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Լեհաստանի նախագահի հրամանագիրը։ Լեհաստանում ժամանակավորապես գտնվում են մինչև 6,5 հազար ամերիկացի զինվորներ և քաղաքացիական անձինք, մինչև 700 բրիտանացի զինվորականներ և քաղաքացիական անձինք և 350 կանադացի զինծառայողներ։ Նրանց թույլատրվել է […]

̰
BACK_TO_TOP