TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Արքայազն Էնդրյուն իրեն բռնաբարության մեջ մեղադրող կնոջը վճարել է մինչև 12 միլիոն ֆունտ

10:50 09.03.2022

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն մեղադրվել է տարիներ առաջ տեղի ունեցած բռնաբարության մեջ: Մեղադրող կողմը՝  Վիրջինիա Ջուֆրեին հայտարարել է, որ արքայազնը 2001 թվականին, երբ ինքը 17 տարեկան էր իր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է իրականացրել: Այս մասին հայտնում է Sky News-ը։ Դատարանը բավարարել է հայցվորի պահանջը: Արքայազն Էնդրյուին դատարանը մեղավոր է ճանաչվել բռնաբարության մեջ […]

̰
Արևմուտքի գործողություններն են հանգեցրել նավթի գների բարձրացման․ թուրք փոխնախարար

10:41 09.03.2022

Թուրքիայում կարծում են, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների տնտեսական պատժամիջոցների պատճառով նավթի համաշխարհային գները կշարունակեն աճել, ասել է էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Այո, սա պարզ մաթեմատիկա է, եթե առաջարկը կրճատվի, գները կբարձրանան», – ասել է Բայրաքթարը՝ ի պատասխան ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե հնարավո՞ր է «սև ոսկու» հետագա թանկացումը՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Նավթի և […]

̰
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն արգելել է զինվորականներին մեկնել Ուկրաինա

10:26 09.03.2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինվորականներին արգելված է մեկնել Ուկրաինա։ Հրամանը չկատարողները կարող են ենթարկվել կարգապահական և վարչական պատասխանատվության: «Բոլոր զինվորականներին արգելվում է մեկնել Ուկրաինայի տարածք մինչև հետագա ծանուցումը: Այս հրամանը վերաբերում է բոլոր զինվորականներին, անկախ նրանից՝ ծառայության մեջ են, թե ոչ»,-ասվում է բրիտանական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է Independent-ը։ Նշվում է, […]

̰
Ռուսական հումքից հրաժարվելու դեպքում Եվրոպայում փլուզում են կանխատեսել

09:54 09.03.2022

Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու դեպքում փորձագետները կանխատեսում են Եվրոպայում ռեցեսիա և փլուզում, նաև՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ։ «Известия»-ն հետաքրքրվել է ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Ստանիսլավ Միտրախովիչից՝ ի՞նչ է սպասվում պետություններին հումքի էմբարգո մտցնելու դեպքում։ Ռուսաստանն օրական մոտ 700 մլն եվրո է ստանում Եվրոպա գազ մատակարարելու համար։ ԵՄ երկրները դեռ միայն քննարկում են ռուսական […]

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2783 նոր դեպք

11:53 08.03.2022

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2783 նոր դեպք։ Այս մասին հայտնում է  stopcov.ge կայքը: Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 5 450 մարդ, մահացել՝ 32-ը: Ընդհանուր առմամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1 629 065 դեպք, ապաքինվել է 1 568 064 մարդ, մահացել է 16 430-ը։ Երկրում առ այսօր պատվաստվել է 2 827 683 […]

̰
Եվրահանձնաժողովը ծրագիր է մշակել ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար

10:34 08.03.2022

Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը հայտարարել է, որ ծրագիր են մշակելել, որը կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ նրա՝ ԵՀ-ն պատրաստվում է ծրագիրը ներկայացնել արդեն երեքշաբթի՝ մարտի 8-ին: Դրա իրականացումը կնպաստի մատակարարումների նվազմանն արդեն 2022թ։ «Եվ տարիների ընթացքում ծրագրի իրականացումը մեզ անկախ կդարձնի ռուսական գազի ներկրումից։ Կարծում եմ, որ դա […]

̰
Եվրահանձնաժողովը կգնահատի ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը

10:23 08.03.2022

Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն (COREPER)  հանձնարարել Եվրահանձնաժողովին` կարծիքներ հայտնել և գնահատականներ տալ ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դիմումների վերաբերյալ, գրում է РИА Новости-ն: Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հայտերը ներկայացրել էին մարտի 3-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նման դիմում էր ստորագրել փետրվարի 28-ին։ ԵԽ ղեկավար Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ […]

̰
Ամերիկյան ականակիր նավերը մտել են Բալթիկ ծով

10:10 08.03.2022

Կառավարվող հրթիռներով ամերիկյան ռազմածովային ուժերի ականակիր նավերը մտել են Բալթիկ ծով: Այս մասին հայտնել  է Ռուսաստանի ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնը, փոխանցում է RT-ն։ «Բալթյան նավատորմի ուժերն ու միջոցները սկսել են վերահսկել նավերի գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ ՊՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն ավելի վաղ հայտարարել էր «ՆԱՏՕ-ի՝ ուղիղ սադրանքների պրակտիկային անցնելու մասին», որոնք կապված […]

̰
Ուկրաինան զենք է ստանում 15 երկրից. Պենտագոն

09:20 08.03.2022

Ուկրաինական զորքերը զենք են ստանում 15 երկրներից: Պենտագոնում կարծում են, որ դրանք օգտագործվում են արդյունավետորեն: Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին։ «Միայն մենք չենք, այլ ևս 14 երկրներ: Մենք գիտենք, որ նրանք օգտագործում են դրանք և բավականին արդյունավետ»,- ասել է Քիրբին լրագրողների համար հրավիրված ճեպազրույցում։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը […]

̰
Ռուսաստանը մարտի 8-ին՝ ժամը 10։00-ից, Ուկրաինայում խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմ» է հայտարարել

09:03 08.03.2022

Ռուսաստանը հայտնել է Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմի» մեկնարկի ժամանակը՝ ուկրաինական կողմից պահանջելով ներկայացնել հայտարարված երթուղիների անվտանգությունն ապահովելու մոտեցումների և երաշխիքների վերաբերյալ գրավոր փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Տարհանումն իրականացնելու համար առաջարկվում է շարունակական կապ ստեղծել ռուսական և ուկրաինական կողմերի միջև՝ տեղեկատվության փոխադարձ փոխանակման համար։

̰
Ուկրաինայի ԱԳ նախարարը հաստատել է ռուս գործընկերոջ հետ հանդիպման ամսաթիվը

08:52 08.03.2022

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ամսաթիվը։ Հանդիպումը նախատեսված է մարտի 10-ին, Անթալիայում: «Եթե նա հասնի Անթալիա, ես էլ կթռչեմ, կնստենք, կխոսենք»,- ասել է Կուլեբան։ Նրա խոսքերը փոխանցել է RIA Novosti-ն։ Դմիտրի Կուլեբան ասել է, որ տրամադրված է Թուրքիայում Սերգեյ Լավրովի հետ լուրջ զրույցի։ Նրա խոսքով՝ եթե ռուս […]

̰
Զելենսկին պնդում է Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակականության անհրաժեշտությունը

08:43 08.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը կշարունակի Ռուսաստանի հետ բանակցություններ վարել այնքան ժամանակ, քանի դեռ չի գտել խաղաղության հասնելու միջոց։ «Մենք բանակցություններ կպահանջենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել միջոց՝ ասելու մեր ժողովրդին, թե ինչպես հասնել խաղաղության», – ՌԻԱ Նովոստին մեջբերել է Զելենսկու հայտարարությունը։ Նա ընդգծել է, որ թիմի հետ մնում է տեղում՝ […]

̰
Չինաստանն անարդյունավետ է համարում արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցները

08:32 08.03.2022

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չժան Ցզյունն Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին միակողմանի պատժամիջոցները, ինչպես նաև այդ երկիր հարձակողական զենքի մատակարարումը միայն խորացնում են ճգնաժամը։ «Մենք խորապես մտահոգված ենք միակողմանի պատժամիջոցների ներդրմամբ։ Պատժամիջոցները խնդրի լուծման անարդյունավետ միջոց են»,- դիվանագետի խոսքերն է մեջբերել է ՏԱՍՍ-ը: Ցզյունի խոսքով՝ սահմանափակումներն աղետալի հումանիտար հետևանքներ են ստեղծում, […]

̰
Վրաստանի սահմանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:20 07.03.2022

Վրաստանի սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Չեչնիայում (ՌԴ), հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքը։ Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:24-ին։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել […]

̰
Վրաստանի արևմուտքում սողանքը կամուրջ է փլուզել և վնասել երկաթգիծը

13:33 07.03.2022

Վրաստանի արևմտյան հատվածում գտնվող Ռիկոտ լեռնանցքում տեղի ունեցած սողանքը մասամբ փլուզել է կամուրջը և վնասել երկաթգիծը։ Այս մասին հայտնում է sputnik-georgia-ն՝ հղում անելով Վրաստանի երկաթուղու հաղորդագրությանը։ Միջադեպը տեղի է ունեցել Մարելիսի կայարանի մոտ լուսադեմին։ Փլուզվել է երկաթգծի վրայով անցնող կամրջի մի հատվածը։ Վնասվել են ռելսերն ու կոնտակտային ցանցը։ «Առավոտյան տեղի ունեցածի պատճառով դադարեցվել է բեռնատար […]

̰
Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 7-ի տվյալները

13:25 07.03.2022

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 910-ով: Վիրուսի հարուցած բարդություններից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 16 398։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է StopCov-ի պաշտոնական կայքում։ Համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակման 1 626 282 դեպք։ Անցած 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 8081 մարդ:

̰
Չինաստանը պատրաստ է միջնորդություն առաջարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

12:57 07.03.2022

Չինաստանը հուսով է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ավելի շատ առաջընթաց կունենան բանակցությունների երրորդ փուլում, երկուշաբթի օրը կայացած ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների երկու փուլ են անցկացրել, և մենք հուսով ենք, որ կողմերը նոր առաջընթաց կունենան բանակցությունների առաջիկա՝ երրորդ փուլում»,- ասել է նախարարը։ Չինաստանը նաև պատրաստ է շարունակել […]

̰
Խարկովում միջուկային ռեակտորի պայթեցմամբ սադրանք է նախապատրաստվում․ TASS

08:59 07.03.2022

Ուկրաինացի ազգայնականներն ականապատել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի փորձարարական հաստատության միջուկային ռեակտորը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։ ՌԴ ռազմական գերատեսչությունում հայտնել են, որ խոսքը լայնածավալ սադրանքի մասին է, որը պատրաստում է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը՝ Ռուսաստանում արգելված ազգայնական «Ազով» գումարտակի զինյալների հետ։ Ծրագրվում է ականապատ ռեակտորը պայթեցնել՝ դրանում Ռուսաստանին մեղադրելու համար, իբրև թե […]

̰
Մեծ Բրիտանիան 100 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի աջակցությանը

08:34 07.03.2022

Մեծ Բրիտանիան լրացուցիչ 100 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի կառավարությանը՝ բյուջեն վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի հայտարարությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ նոր ֆինանսավորման շնորհիվ Լոնդոնն Ուկրաինայում կշարունակի օգնել «նրանց, ում սպառնում է վատթարացող հումանիտար իրավիճակը»։ Ավելի վաղ պաշտոնական Լոնդոնն Ուկրաինային հատկացրել էր 132 մլն դոլար՝ տնտեսական բարեփոխումների […]

̰
Brent նավթի գինը 2012 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 130 դոլարը

08:10 07.03.2022

Լոնդոնյան ICE բորսայի տվյալներով՝ Brent տեսակի նավթի գինը հատել է մեկ բարելի դիմաց 130 դոլարի սահմանագիծը: Այսպիսի ցուցանիշ գրանցվում է 2012 թվականից ի վեր առաջին անգամ։ Այն ժամանակ առավելագույն ցուցանիշը կազմել է ավելի քան 128 դոլար: Մոսկվայի ժամանակով ժամը 02:28-ի դրությամբ՝ Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 9,35 տոկոսով՝ հասնելով 130,89 դոլարի, որոշակի […]

̰
Եթե չեք կարող միանալ պատժամիջոցներին, ապա գոնե փակեք Ստալինի թանգարանը. Վրաստանում Լեհաստանի դեսպան

14:21 05.03.2022

Վրաստանում Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկևիչը մարտի 4-ին Թբիլիսիի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում ելույթ է ունեցել «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա» թեմայով: Իր ելույթի վերջում դեսպանն ասել է. «Ուզում եմ դիմել իմ վրացի ընկերներին: Ես մեկ առաջարկ ունեմ: Հասկանում եմ, որ դուք ծանր վիճակում եք: Դուք փոքր երկիր եք՝ հսկայական հարևանով և գտնվում եք ծանր տնտեսական […]

̰
Բելգրադում, հաջակցություն ռուսական հատուկ գործողության, ցույց է տեղի ունեցել 

11:46 05.03.2022

Բելգրադի կենտրոնում հանրահավաք է անցկացվել՝ հաջակցություն Դոնբասում Ռուսաստանի հատուկ գործողության։ Հավաքին սերբերը եկել էին ռուսական դրոշներով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարներով, ինչպես նաև Z տառի պատկերներով, որը դարձել է հատուկ գործողության իրական խորհրդանիշը։ Ցուցարարներն աջակցության խոսքեր են բացականչել ու երգեր երգել։ Սերբերը հիշել են  1999 թվականին ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Բելգրադի ռմբակոծությունը։ Նրանք այդ իրադարձությունների ժամանակ […]

̰
Ֆինլանդիայի իշխանությունները մտածում են ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

08:48 05.03.2022

Ֆինլանդիայի նախագահ Նիինիստեն հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցությունը քննարկելու երկրի պատրաստակամության մասին: Ֆինլանդիայի իշխանությունները բաց են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Սաուլի Նիինիստեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, Ֆինլանդիայի կողմից ոչ բլոկային պետության կարգավիճակի վերանայումը կապված է աշխարհում փոխված իրավիճակի հետ։ Ավելի վաղ Ֆինլանդիայի խորհրդարանի քննարկմանը ներկայացվել էր ՆԱՏՕ-ին երկրի […]

̰
Հյուսիսային Կորեան ևս մեկ անհայտ արկ է արձակել

08:39 05.03.2022

Հյուսիսային Կորեան առնվազն մեկ անհայտ արկ է արձակել դեպի Ճապոնական ծով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։ 2022 թվականի սկզբից ի վեր սա արդեն իններորդ միջադեպն է։ Հյուսիսային Կորեան հունվարին արձակել էր 7 հրթիռ։ Փետրվարի 27-ին, հետախուզական արբանյակի մշակման շրջանակներում, Հյուսիսային Կորեան ևս մեկ արբանյակ էր  արձակել։    

̰
Պուտինը ստորագրել է ՌԴ ԶՈՒ գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվության մասին օրենքը

08:30 05.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է  ՌԴ զինված ուժերի գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ռուսաստանի Քրեական օրենսգիրքը լրացվում է «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության հրապարակային տարածում» հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1,5 միլիոն ռուբլի: […]

̰
Մակրոնը Շոլցի, Ջոնսոնի և Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

08:16 05.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Փարիզի հաղորդագրության համաձայն՝ Մակրոնն ու իր զրուցակիցները քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակը։ Երկրների ղեկավարները ողջունել են Մակրոնի կոչը՝ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի միջուկային […]

̰
Վրաստանից հետո ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել նաև Մոլդովան

10:21 04.03.2022

Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել՝ «երկրի բնակիչների ապագա սերունդների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար», ճեպազրույցում ասել է նախագահ Մայա Սանդուն։ Ավելի վաղ Սանդուն կարծիք էր հայտնել, որ պետք է արագացնել հանրապետության եվրաինտեգրումը, նրա ցանկությունը կիսում է երկրի կառավարությունը։ «Մենք ապագա սերունդների համար արժանապատիվ կյանք ապահովելու հնարավորություն ենք տեսնում, այսօր ստորագրում ենք Եվրամիությանն անդամակցելու դիմումը, […]

̰
Վրաստանի վարչապետը ստորագրել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցելու դիմումը

18:17 03.03.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակի դիմումը։ Հայտնում է AliQ Media-ն: Ղարիբաշվիլիի խոսքերով՝ սա պատմական օր է Վրաստանի համար։ Ըստ կառավարության ղեկավարի՝ Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելը Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհի ևս մեկ կարևոր փուլ է։

̰
Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսին»

00:22 03.03.2022

Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսին»։ Միլիարդատերը նշել է, որ «Չելսիից» հեռանալու որոշումը «անհավանական դժվար» է եղել իր համար, սակայն նշել է, որ ինքը «միշտ որոշումներ է կայացրել՝ ելնելով ակումբի շահերից»։ «Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, ամենաճիշտ որոշումը ակումբը վաճառելն է»,- հայտարարել է Աբրամովիչը։ Նա նաև հայտարարել է բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին, որին կփոխանցվի «Չելսիի» վաճառքից […]

̰
Պուտինն Իսրայելի վարչապետի հետ զրույցում ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ

23:38 02.03.2022

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը մի քանի այլ երկրների ղեկավարների հետ շփումներից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կիսվել է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ իր տեսակետներով: Հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նաֆթալի Բենեթը Դոնբասի պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ որոշ նկատառումներ է հայտնել նախագահ Պուտինին՝ հաշվի առնելով վերջին շփումները մի […]

̰
BACK_TO_TOP