TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Կրեմլն անբարյացակամ երկրների առաջնորդներին անձնական պատժամիջոցներ է խոստացել

15:43 16.03.2022

Անձնական պատժամիջոցները սպառնում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ղեկավարներին. Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա կարելի է և պետք է ակնկալել, իհարկե»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ակնկալել, որ Մոսկվան պատժամիջոցներ կհայտարարի, այդ թվում՝ անձնական, ընդդեմ մյուս պետությունների ղեկավարների, որոնք ընդգրկված են […]

̰
Ուկրաինայի համար քննարկվում են ավստրիական կամ շվեդական տարբերակները. Կրեմլ

14:38 16.03.2022

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններում քննարկվում է Ուկրաինայի ապառազմականացումը ավստրիական կամ շվեդական սցենարով։ Պեսկովի խոսքերով՝ այս տարբերակները կարող են դիտվել որպես փոխզիջումային տարբերակ։ «Սա այն տարբերակն է, որը ներկայումս քննարկվում է և կարող է դիտարկվել որպես որոշակի փոխզիջում: Ես նախընտրում եմ չմանրամասնել: Ընթացիկ բանակցությունների համատեքստում այս թեմայի հետագա […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 099 նոր դեպք

11:58 16.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 099 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 800 մարդ, ևս 10-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 21 281 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,16 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 12,39 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,41 տոկոս: […]

̰
Վերջին 3 շաբաթվա ընթացքում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 3 միլիոն մարդ. ՄԱԿ

11:50 16.03.2022

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից ի վեր 3 միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան։ Սպասվում է, որ մինչև մարտի վերջ ընդհանուր թիվը կհասնի առնվազն 4 միլիոնի, իսկ առաջիկա ամիսներին այդ թիվը կարող է հասնել մոտ 7 միլիոնի: Կազմակերպության ներկայացուցիչ Փոլ Դիոնի խոսքով՝ 3 միլիոնից 1,4 միլիոնը երեխաներ են, իսկ 157 հազարը՝ օտարերկրյա քաղաքացիներ։ […]

̰
Տոկաևը հորդորել է արգելել նախագահի հարազատներին պետական ​​պաշտոններ զբաղեցնել

10:46 16.03.2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անհրաժեշտ է համարում պետության ղեկավարի հարազատների կողմից քաղաքական պաշտոններ զբաղեցնելու արգելքը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Պետության ղեկավարը պետք է հանդես գա որպես բոլոր քաղաքացիների հավասար հնարավորությունների անսասան երաշխավոր։ Ուստի օրենսդրական արգելք է մտցվելու նախագահի մերձավոր ազգականների համար», – ասել է նա՝ չորեքշաբթի ելույթ ունենալով  խորհրդարանի պալատների համատեղ նիստում։

̰
Սպիտակ տունը բացատրել է ՆԱՏՕ-ում որոշումների ընդունման կանոնները

10:38 16.03.2022

Ռուսաստանի վերաբերյալ հնարավոր ռազմական որոշումները պետք է նախապատրաստեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հավաքական հիմունքներով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ-ը։ Փսակին մեկնաբանել է Խորվաթիայում խորհրդային արտադրության անօդաչու թռչող սարքի վթարման, ինչպես նաև Լեհաստանի օդային տարածք չարտոնված «ներխուժման» մասին լուրերը։ ԱՄՆ վարչակազմում պարզաբանել են, որ ՆԱՏՕ-ում որոշումները չպետք է պատրաստվեն առանձին […]

̰
Ալպինիստն ընկել է 200 մետր բարձրությունից ու ողջ մնացել

10:10 16.03.2022

Բրիտանիայի Հելվելին լեռան ձյունառատ գագաթը բարձրանալիս տղամարդը սայթաքել է և վայր ընկել 200 մետր բարձրությունից՝ ստանալով միայն թեթև վնասվածքներ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ Տղամարդու վայր ընկնելու մասին հաղորդումներից հետո դեպքի վայր են ժամանել փրկարարների խումբը և շտապօգնության ուղղաթիռը։ Պարզվել է, որ ընկնելուց հետո անգլիացին նույնիսկ ի վիճակի էր ինքնուրույն քայլել։ «Նա կարծես ռետինե […]

̰
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Արկտիկայում ռազմական ներկայությունն ավելացնելու հնարավորությունը

09:42 16.03.2022

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Արկտիկայում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու հնարավորությունը։ Այս մասին մարտի 15-ին հայտարարել է երկրի ցամաքային զորքերի նախարար Քրիստին Ուորմութը՝ անվտանգությանը նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ։ «Մենք կարող ենք ավելին անել: Մտածում ենք, թե ինչպես օգտագործել այն հնարավորությունները, որոնք մենք արդեն ունենք Արկտիկայում: Ակնհայտ է, որ սա շատ կարևոր ռազմավարական վայր է: Մենք ուսումնասիրում ենք, թե […]

̰
Ղրիմը կվերականգնի Ուկրաինայի հետ երկաթուղային բոլոր գծերը․ Ղրիմի խորհրդարանի նախագահ

08:49 16.03.2022

Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ թերակղզին կվերականգնի երկաթուղային բոլոր գծերը, որոնք նախկինում կապում էին Ղրիմն ու Ուկրաինայի Խերսոնի շրջանը և ոչնչացվել էին։ «Այժմ ​​վերականգնվում է։ Իսկ հետագայում անպայման կվերականգնվի տարանցումը Խերսոնշինայով դեպի Օդեսա և Խարկով»,- ասել է Կոնստանտինովը։ Ղրիմի խորհրդարանի ղեկավարը նաև նշել է, որ իրենք կվերականգնեն Ուկրաինայի հարավ-արևելք տանող […]

̰
ԱՄՆ-ը հրաժարվում է ռուսական նավթը փոխարինել իրանականով

08:43 16.03.2022

ԱՄՆ-ը հրաժարվում է փոխարինել ռուսական նավթի մատակարարումներն իրանական նավթով՝ Ռուսաստանից էներգակիրների արտահանման արգելք սահմանելուց հետո, անկախ իրանական միջուկային համաձայնագրի վերականգնումից։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Կլինի Գործողությունների համատեղ համապարփակ պլան, թե ոչ, իրանական նավթի արգելքի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվի։ Մենք ռուսական նավթը չենք փոխարինի իրանական նավթով։ […]

̰
ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել

08:34 16.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է չորեքշաբթի հայտարարել Ուկրաինային 1,01 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները։ Օգնության նոր փաթեթը կներառի հակատանկային և հակաօդային սպառազինություն, այդ թվում՝ Javelin և Stinger համակարգեր: Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի առջև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ չորեքշաբթի կայանալիք ելույթի […]

̰
Հյուսիսային Կորեան այս տարվա 10-րդ հրթիռային արձակումն է իրականացրել

08:26 16.03.2022

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի բալիստիկ հրթիռ է արձակել, որը 10-րդ արձակումն է տարեսկզբից ի վեր։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաքում և վերլուծում է արձակման հետ կապված տեղեկատվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հարավկորեացի զինվորականները հայտնել են անհաջող արձակման մասին։ Նախորդ արձակումն իրականացվել էր մարտի 5-ին։ Սեուլի տվյալներով՝ հրթիռն անցել էր մոտ 270 կիլոմետր, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել էր մոտ […]

̰
Ռուսական բանակն Ուկրաինայում ոչնչացրել է մոտ 180 օտարերկրյա վարձկանի․ Կոնաշենկով

09:36 14.03.2022

Ուկրաինական բանակի ուսումնական կենտրոններին ՌԴ զինված ուժերի հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել է մինչև 180 վարձկան և օտարերկրյա զինատեսակների մեծ խմբաքանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա հայտարարությամբ՝ մարտի 13-ի առավոտյան գերճշգրիտ հարվածներ են հասցվել Ստարիչի բնակավայրում տեղակայված Ուկրաինայի ԶՈւ ուսումնական կենտրոններին և Յավորովսկի զորավարժարանին։ Այդ […]

̰
Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ այսօր կայանալիք բանակցությունների նպատակը

08:17 14.03.2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր կկայանան բանակցություններ։ Բանակցությունների նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ նպատակն «արդյունավետ երաշխիքներ» ստանալն է: Նա չի հստակեցրել, թե ինչ երաշխիքների մասին է խոսքը։ Զելենսկու հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության խնդիրն է հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպմանը: «Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել […]

̰
Մահացել է ամերիկացի օսկարակիր դերասան Ուիլյամ Հերթը

08:06 14.03.2022

71 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ուիլյամ Հերթը՝ իր 72-ամյակից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է Deadline հրատարակությունը։ Հերթը հատկապես հայտնի է 1980-1990-ականներին իր կինոդերերով։ 1985 թվականին «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի համար ամերիկացի դերասանն արժանացել էր «Օսկարի»։    

̰
Ուկրաինայում գազի պաշարները կազմում են 9,5 միլիարդ խորանարդ մետր.Ուկրաինայի վարչապետ Շմիգալ

14:00 13.03.2022

Ուկրաինայում գազի պաշարները կազմում են մոտ 9,5 միլիարդ խորանարդ մետր, արդյունահանումը շարունակվում է բոլոր օբյեկտներում, բացառությամբ պատերազմական գոտում տեղակայվածների, ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Գազի պաշարներն այժմ գտնվում են մոտ 9,5 միլիարդ խորանարդ մետրի մակարդակում։ Շարունակվում է գազի ներկրումը Հունգարիայից, Սլովակիայից և Լեհաստանից։ «Укргаздобыча»-ն շարունակում է գազ արտադրել բոլոր օբյեկտներում, բացառությամբ նրանց, որոնք գտնվում […]

̰
Ասանժի հարսնացուն հայտնել է WikiLeaks-ի հիմնադրի հետ հարսանիքի ամսաթիվը

13:32 13.03.2022

Ասանժի հարսնաց Ստելլա Մորիսը և նրա երկու երեխաների մայրը «Թվիթերում» գրել է, որ իր հարսանիքը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, ով գտնվում է բրիտանական Բելմարշ բանտում, տեղի կունենա մարտի 23-ին: Մորիսը նոյեմբերի վերջին հայտարարեց, որ ինքը և Ասանժը պաշտոնապես ամուսնության հայց են ներկայացրել։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պետական ​​բանտային ծառայության մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիին հաստատել […]

̰
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մտադիր է այցելել Կիև

12:24 13.03.2022

Ուկրաինայի ազգային միջուկային էներգիա արտադրող «NAEK Energoatom» պետական ​​ձեռնարկության ղեկավար Պետր Կոտինը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին մտադիր է ժամանել Կիև, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ այցի ժամկետը դեռ որոշված ​​չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննել Չեռնոբիլի […]

̰
Միջուկային պատերազմն, ըստ էության, անհնար է, այն կհանգեցնի քաղաքակրթության ավարտի․ ՌԴ ԱԳՆ

11:16 11.03.2022

Միջուկային պատերազմն, ըստ էության, անհնար է, քանի որ այն կհանգեցնի քաղաքակրթության ավարտի։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ-ի Չտարածման և սպառազինությունների վերահսկման վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնևեսկին «Վալդայ» միջազգային ակումբում անցկացված քննարկման ժամանակ։ «Միջուկային պատերազմ չի կարող լինել: Միջուկային պատերազմը, ըստ էության, քաղաքակրթության վերջն է»,- ասել է Վիշնևսկին։ Նշվում է, որ «միջուկային հնգյակի» երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, […]

̰
ԱՀԿ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել լաբորատորիաներում ոչնչացնել վտանգավոր պաթոգենները

09:33 11.03.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) Ուկրաինային խստորեն խորհուրդ է տվել ոչնչացնել բոլոր պաթոգեններն Ուկրաինայի լաբորատորիաներում։ Այս մասին ասվում է Reuters-ին ուղղված ԱՀԿ էլեկտրոնային նամակում։ «ԱՀԿ-ն հորդորել է Ուկրաինայի առողջապահության նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին ոչնչացնել խիստ վտանգավոր պաթոգենները՝ կանխելու հնարավոր արտահոսքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև կոչ է արվել բոլորին, ովքեր կարող են որևէ կերպ շփվել […]

̰
Facebook-ն ու Instagram-ը թույլատրել են բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ

08:38 11.03.2022

Ամերիկյան Meta ընկերությունը ժամանակավորապես թույլատրել է Facebook և Instagram սոցցանցերում բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ՝ Ուկրաինայում իրականացվող ռուսական ռազմական հատուկ օպերացիայի ֆոնին, սակայն ՌԴ քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանության կոչերը նախկինի պես մնում են արգելքի տակ։ «Մենք ժամանակավորապես հասանելի են դարձրել քաղաքական արտահայտման ձևերը, որոնք սովորական իրավիճակում կխախտեին մեր կանոնները, այդ թվում՝ դաժան հռետորաբանությունը, ինչպիսին է, […]

̰
ԱՄՆ-ում մահացել է առաջին մարդը, որին խոզի սիրտ էին փոխպատվաստել

23:56 10.03.2022

ԱՄՆ-ում մահացել է 57-ամյա Դեյվիդ Բենեթը, որին երկու ամիս առաջ խոզի սիրտ էին փոխպատվաստել, գրում է New York Times-ը։ Վիրահատությունից հետո Դեյվիդ Բենեթը վերականգնման կուրս է անցել, այդ թվում՝ ֆիզիոթերապիայի։ Բայց, չնայած դրան, շուտով տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Վիրաբույժ Բարթլի Գրիֆիթի խոսքով, որը կատարել է Բենեթի վիրահատությունը` բժիշկները դեռ չեն պարզել մահվան պատճառը՝ դիահերձում դեռ […]

̰
ԱՄՆ-ում վերջին 40 տարվա ռեկորդային գնաճը Բայդենը կապել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ

20:21 10.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրում 40 տարվա ռեկորդային գնաճը կապել է հակառուսական պատժամիջոցների հետ։ Այս մասին ասվում էՍպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ամերիկացիների ընտանեկան բյուջեները սպառվում են գների աճի պատճառով: Բայդենն ասել է, որ երկրի ներքին ծախսերը կապված են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ։ Ավելի վաղ ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը […]

̰
Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների պահանջները տարօրինակ են թվում․ Պուտին

19:17 10.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ՝ ոչ բարեկամ երկրների կոչերն իրենց քաղաքացիներին՝ «ավելի տաք հագնվել», ինչպես նաև Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն այս իրավիճակի պատճառով տարօրինակ են թվում, հատկապես, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարում է իր բոլոր էներգետիկ պարտավորությունները: «Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք անբարյացակամ քայլեր են անում մեր երկրի և տնտեսության նկատմամբ, ես և դուք լավ գիտենք, […]

̰
Եվրահանձնաժողովը որոշել է ստեղծել հակաճգնաժամային ծրագիր՝ ուղղված  ԵՄ տնտեսության աջակցմանը

18:42 10.03.2022

Եվրահանձնաժողովը որոշել է ԵՄ երկրների հետ քննարկել իր նախաձեռնած  հակաճգնաժամային ծրագրի նախագիծը, որն առնչվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին ԵՄ տնտեսության աջակցմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը։ «Այսօր Եվրահանձնաժողովը անդամ պետություններին խորհրդակցությունների համար ուղարկել է  Ուկրաինայում Ռուսաստանի գործողության համատեքստում պետական ​​աջակցության ժամանակավոր հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ առաջարկի նախագիծը»,- ասված է տեքստում: […]

̰
Ռադան հրավիրել է ՄԱԳԱՏԷ-ին՝ գնահատելու Ուկրաինայի ատոմակայաններում տիրող իրավիճակը

18:19 10.03.2022

«Մենք ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին հրավիրում ենք Ուկրաինա, որպեսզի նրանք ոչ միայն մեր խոսքերից իմանան, այլև անձամբ տեսնեն, թե ինչ է կատարվում ուկրաինական ատոմակայաններում»,- հայտարարել է Գերագույն ռադայի էներգետիկայի կոմիտեի ղեկավար Անդրեյ Գերուսը: Նրա խոսքերը մեջբերել է Գերագույն ռադայի Telegram ալիքը։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Լավրովի հետ քննարկել է ուկրաինական ատոմակայանների հետ կապված իրավիճակը: Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված ՌԴ […]

̰
Բոլիվիայի նախկին նախագահն ԱՄՆ-ին մեղադրել է «պատերազմներ հրահրելու մեջ»

10:14 10.03.2022

«ԱՄՆ-ը պատերազմներ է հրահրում՝ զենք վաճառելու և երկրների ռեսուրսներին տիրանալու նպատակով»,- հայտարարել է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը RIA Novosti-ին տված հարցազրույցում: Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծել է, որ այս դեպքում էլ ԱՄՆ-ն առիթ է փնտրում՝ զավթելու այդ երկրի ռեսուրսները։ Բացի այդ, ըստ նրա, նպատակներից մեկը Վաշինգտոնի ռազմական ներկայությունն է Ռուսաստանի սահմանների մոտ։ Ավելի […]

̰
Պենտագոնը հրաժարվել է աջակցել լեհական կործանիչների փոխանցմանն Ուկրաինա

10:07 10.03.2022

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հրաժարվում է աջակցել Լեհաստանի կողմից Կիևին կործանիչներ փոխանցելուն, հայտնում է RIA Novosti-ն: ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ ԱՄՆ հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ կործանիչների տեղափոխումը Կիև կարող է մեծացնել ուկրաինական հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի ներքաշվելու հավանականությունը։ Օսթինի խոսքով՝ լեհական ՄիԳ-29-ին այլընտրանք կարող է լինել հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը։ «Այլընտրանքային տարբերակներ են՝ աշխատել […]

̰
Ուկրաինայի վարչապետը հայտնել է երկրի արագացված եվրաինտեգրման հարցում աճող աջակցության մասին

09:52 10.03.2022

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլայի հետ քննարկել է Եվրամիությանը երկրի անդամակցության ընթացակարգը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Շմիգալը հայտարարել է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված ինտեգրմանն աճող աջակցության մասին։ «Ավելի շատ երկրներ են սկսել աջակցել արագացված ընթացակարգով Ուկրաինայի ԵՄ ինտեգրմանը։ Հետագա քայլերը մենք համաձայնեցրել ենք Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա […]

̰
Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է ուժեղացնել հակառուսական պատժամիջոցները

09:44 10.03.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը: Վարչապետը խոստացել է էլ ավելի կոշտացնել պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության դեմ՝ առավելագույն տնտեսական էֆեկտ ստեղծելու համար։ Նա նաև ուրվագծել է այն աշխատանքը, որը Մեծ Բրիտանիան անում է՝ Ուկրաինային ինքնապաշտպանվելու համար անհրաժեշտ սպառազինությամբ […]

̰
BACK_TO_TOP