TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

ԱՄՆ-ը կենսաբանական և քիմիական զենք չունի Եվրոպայում․ Բայդեն

10:11 22.03.2022

ԱՄՆ-ը կենսաբանական և քիմիական զենք չունի Եվրոպայում։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Այն պնդումները, թե Ամերիկան ​​Եվրոպայում կենսաբանական, ինչպես նաև քիմիական զենք ունի, պարզապես չեն համապատասխանում իրականությանը: Ես ձեզ երաշխավորում եմ»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Բայդենի խոսքով՝ Ռուսաստանը ենթադրում է, որ Ուկրաինան ունի կենսաբանական զենք և, իբր, «ցանկանում է ձեռք […]

̰
Ճապոնիան անընդունելի է համարել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցումը

09:40 22.03.2022

Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հրաժարվում է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։ Խորհրդարանում դեբատների ժամանակ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ երկիրն անընդունելի է համարում Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցումը: Կիսիդան Մոսկվայի որոշումը անվանել է «բացարձակապես անարդարացի և լիովին անընդունելի»։ «Խիստ բողոք ենք հայտնում»,- ասել է նա։ Ճապոնիայի վարչապետը նաև […]

̰
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայացել է գերիների առաջին փոխանակումը

09:08 22.03.2022

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են առաջին գերիներին: Ազատ է արձակվել 9 ռուս զինծառայող: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ «Առաջին փոխանակումը տեղի ունեցավ: Մեր տղաներից 9 հոգի վերադարձավ»,- ասել է օմբուդսմենը RT-ի եթերում։ Նա հաստատել է տարածված տեղեկությունը, թե ռուս զինծառայողները փոխանակվել են Մելիտոպոլի քաղաքապետի հետ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում […]

̰
Զելենսկին հայտնել է Պուտինի հետ Ղրիմի և Դոնբասի հարցերը քննարկելու պատրաստակամության մասին

08:47 22.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը, սակայն խոստովանել, որ առաջին հանդիպման ժամանակ հաջողության հասնել չի ստացվի։ «Ռուսաստանի նախագահի հետ առաջին իսկ հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք տեղին են, կարևոր են մեզ համար»,-Զելենսկու խոսքերը մեջբերում է«ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ որոշումը […]

̰
Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումը պետք է հանրաքվեի դրվի Ուկրաինայում. Զելենսկի

08:35 22.03.2022

Ուկրաինայի նախագահը «նորմալ փոխզիջում» է համարել իրավիճակը, երբ Ուկրաինան համաձայնի չանդամակցել ՆԱՏՕ-ին՝ փոխարենը Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին անդամ երկրներից ստանալով անվտանգության երաշխիքներ։ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումային համաձայնությունները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, պետք է հանրաքվեի դրվեն Ուկրաինայում։ «Ես բացատրել եմ բանակցային բոլոր խմբերին, որ երբ խոսում ենք այս բոլոր փոփոխությունների մասին, դրանք […]

̰
Վրաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ համակարգչային վարժանքներ կանցկացնեն

22:29 20.03.2022

Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ հրամանատարաշտաբային համակարգչային վարժանքներ կանցկացվեն, դրանք կսկսվեն մարտի 20-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Միջոցառումներին կմասնակցեն Դաշինքի անդամ 23 երկրների ներկայացուցիչներ և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներ։ «Մասնակիցները կզարգացնեն համակարգչային սիմուլյացիաների միջոցով գործողություններ պլանավորելու, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակման համար անհրաժեշտ հմտություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վարժանքների նպատակը Վրաստանի […]

̰
Գերմանիայում բացատրել են ՌԴ-ի դեմ Թուրքիայի պատժամիջոցներ չսահմանելու պատճառները

22:12 20.03.2022

Գերմանական Bild հրատարակությունը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, քանի որ այն կարող  է վնասել երկրի տնտեսությանը:Հաղորդում է lenta.ru-ն: Գերմանիայում կարծում են, որ թուրքական տնտեսությունը կործանման եզրին է, բացի այդ, թուրքական լիրան արդեն երկար ժամանակ է, ինչ անկում է ապրում։ Այդ իսկ պատճառով, նշում են Bild-ի լրագրողները, […]

̰
Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի բազմամիլիարդանոց ակտիվները

21:58 20.03.2022

Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները՝ ընդհանուր 22 մլրդ եվրոյի չափով։ Կիրակի օրը՝ մարտի 20-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի էկոնոմիկայի նախարարությանը հղումով։ «Մենք սառեցրել ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի 22 միլիարդ եվրոյի ակտիվները։ Մենք սառեցրել ենք նաև ֆրանսիական հաստատություններում ֆիզիկական անձանց հաշիվների միջոցները՝ 150 մլն եվրոյի չափով»,- ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար […]

̰
Ռոսգվարդիան Իզյումում գերել է ուկրաինական ազգային կազմավորումների ղեկավարներին և СБУ-ի հանցակիցներին

21:25 20.03.2022

ՌԴ Ազգային գվարդիան հաջողությամբ հատել է գետը Խարկովի մոտ գտնվող Իզյում քաղաքի ծայրամասում և գերել ուկրաինացի ազգայնականների մի քանի առաջնորդների, ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։ «Մարտի ընթացքում նրանք կարողացան ընդլայնել կամուրջը, ինչպես նաև գերեվարել ազգայնական կազմավորումների մի քանի ղեկավարների և СБУ-ի հանցակիցների, առգրավել կարևոր փաստաթղթեր: Ռուս գվարդիայի հատուկ նշանակության ջոկատների գրագետ գործողությունների շնորհիվ նրանց հաջողվել […]

̰
Զելենսկին Ուկրաինայում 30 օրով երկարացրել է ռազմական դրությունը

19:41 20.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագիծ՝ մարտի 26-ից ևս 30 օրով երկարաձգելու ռազմական դրության ռեժիմը, հայտնում է խորհրդարանի կայքը։ «Գերագույն Ռադան որոշում է՝ հաստատել Ուկրաինայի նախագահի 2022 թվականի մարտի 14-ի թիվ 133/2022 «Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգման մասին» հրամանագիրը»,- ասվում է օրինագծում։ Ուկրաինայում ռազմական դրություն մտցվել է փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ […]

̰
Զելենսկին Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինային աջակցելու հիմնադրամի ստեղծման հարցը

00:13 19.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է երկրում խաղաղ կարգավորման հեռանկարները։ Այս մասին պետության ղեկավարը գրել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Միշելy նշել է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցությունների կոնկրետ տարրեր։ Քննարկվել է նաև երկրին աջակցելու համար Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամի ստեղծման հարցը։ «Հիմնադրամը լիկվիդայնություն […]

̰
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական ինքնաթիռների կայանատեղիի ոչնչացման մասին

23:51 18.03.2022

Ռուս զինվորականները, օգտագործելով գերճշգրիտ զենքեր, Լվովի մոտ ուկրաինական ռազմական ինքնաթիռներով հարձակվել են կայանատեղիի վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Ինքնաթիռները գտնվել են ինքնաթիռների վերանորոգման գործարանի տարածքում։ Բացի այդ, ոչնչացվել են պաշարների և ուկրաինական ռազմական տեխնիկայի պահեստները Նիկոլաևի և Վոզնեսենսկի արվարձաններում։ Ուրբաթ՝ մարտի 18-ի դրությամբ, Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են […]

̰
Բայդենը նախազգուշացրել է Չինաստանին Ռուսաստանին աջակցելու հետևանքների մասին

23:43 18.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Զրույցների ընթացքում ամերիկացի առաջնորդը նախազգուշացրել է իր գործընկերոջը Ռուսաստանին աջակցելու դեպքում Չինաստանին սպասվող հետեւանքների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

̰
Ռուսական ավիացիան  Ուկրաինայում մեկ օրում ոչնչացրել է 54 ռազմական օբյեկտ. ՌԴ ՊՆ

21:46 18.03.2022

«Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 54 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ երեք հրամանատարական կետ, չորս հրթիռային բազմակի կայանք, չորս զինամթերքի պահեստ և 44 ռազմական տեխնիկայի կուտակման վայր», – ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Բացի այդ, ըստ նրա, օրվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են մեկ ուկրաինական անօդաչու […]

̰
Պետդեպարտամենտն աշխատում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառող կոալիցիայի ընդլայնման ուղղությամբ

21:37 18.03.2022

ԱՄՆ-ն աշխատում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների «կոալիցիան»՝ կապված Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Պետդեպարտամենտի ներկայացուցչին հղումով։ Նրա խոսքով, ամերիկյան կողմը կշարունակի աշխատել իր գործընկերների և դաշնակիցների հետ համակարգված՝ Ռուսաստանի Դաշնության և նրա ղեկավարության վրա երկարաժամկետ հետևանքներ պարտադրելու համար։ «Մենք աշխատում ենք նաև այնպիսի երկրների կոալիցիայի ընդլայնման […]

̰
Լուկաշենկոն չի պլանավորում Բելառուսում միջուկային զենք տեղակայել

21:25 18.03.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում Բելառուսում միջուկային զենք տեղակայել կամ արտադրել։ «Ես չեմ նախատեսում այստեղ միջուկային զենք տեղադրել, այստեղ միջուկային զենք արտադրել, ստեղծել և օգտագործել այդ միջուկային զենքերը որևէ մեկի դեմ: Դա երբեք չի եղել Բելառուսի ղեկավարության և իմ ծրագրերի մեջ», – ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Բելառուսի […]

̰
Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

21:17 18.03.2022

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Պուտինն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։    

̰
Մեծ Բրիտանիան կանխատեսում է «ՆԱՏՕ-ի ինքնասպանությունը»՝ Ուկրաինայի հարցում ԱՄՆ դիրքորոշման պատճառով

20:38 18.03.2022

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը և Ուկրաինայում տիրող իրավիճակը երկիրը կհանգեցնեն վաղաժամ անկման՝ չինական Global Times թերթին տված հարցազրույցում ասել է բրիտանական խորհրդարանի նախկին պատգամավոր, Բրիտանական աշխատավորական կուսակցության ղեկավար Ջորջ Գալոուեյը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նա ավելի վաղ Twitter-ում գրել էր, որ ամերիկացիներն ու եվրոպացիները կվճարեն ՆԱՏՕ-ի խելահեղ և ինքնասպանության առաքելության գինը՝ Ռուսաստանին զսպելու համար: «Ես […]

̰
ՌԴ Կենտրոնական բանկը հայտնել է, որ գնաճը երկրում 2022-2023 թթ. գերազանցում է նախորդ կանխատեսումները

20:12 18.03.2022

2022 և 2023 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կգերազանցի նախկին կանխատեսումները, սակայն, միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը թույլ չի տա, որ գնաճային շղթան թափ առնի, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան՝ Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի նիստից հետո: «Հիմա շատ դժվար է կոնկրետ կանխատեսումային թվեր նշել: Այս տարի և, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի գնաճը կլինի […]

̰
Սի Ծինփինը և Բայդենը ավարտել են գրեթե երկու ժամ տևած զրույցը

19:26 18.03.2022

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավարտել են տեսակոնֆերանսի ձևաչափով մոտ երկու ժամ տևած զրույցը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ինչպես պարզաբանել է հեռուստաալիքը, այն անցկացվել է փակ ձևաչափով և նվիրված է եղել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Չինաստանի ղեկավարը հանդես է եկել խաղաղության պահպանման օգտին […]

̰
Ուզբեկստանը հրաժարվել է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը

19:16 18.03.2022

Ուզբեկստանը հավատարիմ է իրավիճակի խաղաղ լուծում գտնելուն և հակամարտությունը դիվանագիտական ​​միջոցներով լուծելուն։ Մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ ելնելով մեր ազգային շահերից, այս մասին ասել է Ուզբեկստանի ԱԳՆ ղեկավար Աբդուլազիզ Կամիլովը։ Նա ընդգծել է, որ Տաշքենդը ճանաչում է Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև խոստացել է Կիևին մարդասիրական օգնություն […]

̰
ԼԺՀ-ում պարետային ժամ է սահմանվել

18:56 18.03.2022

Ուկրաինայի զինված ուժերից ազատագրված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքներում պարետային ժամ է սահմանվել։ Հրամանագիրը հրապարակել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ «Սահմանվել է պարետային ժամ՝ ժամը 21:00-ից մինչև 05:00-ը»,- ասվում է փաստաթղթի մեջ։ Հանրապետության մնացած մասում պարետային ժամը գործում է 23։00-ից մինչև 04։00-ը։  

̰
Կրեմլը բացատրել է «Լուժնիկիում» Պուտինի ելույթի ընդհատված հեռարձակման պատճառը

18:23 18.03.2022

«Լուժնիկիում» «Ղրիմյան գարուն» համերգի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի հեռարձակումն ընդհատվել է տեխնիկական անսարքության պատճառով, հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Դա առաջացել է սերվերի տեխնիկական անսարքության հետևանքով»,- ասել է նա: Երկրի ղեկավարն իր ելույթի ընթացքում շնորհավորել է քաղաքացիներին Ղրիմի և Սևաստոպոլի՝ Ռուսաստանի հետ վերամիավորման ութերորդ տարեդարձի առթիվ։

̰
Սպիտակ տունը հաստատել է ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների միջև բանակցությունների սկիզբը

18:16 18.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը սկսել են իրենց ծրագրված զրույցը ուրբաթ օրը՝ տեսազանգի ձևաչափով: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինչպես ավելի վաղ ասել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ջո Բայդենը այս զրույցի ընթացքում կզգուշացնի Սի Ծինպինին, որ Պեկինը պատասխանատվություն կկրի, եթե աջակցություն ցուցաբերի Մոսկվային Ուկրաինայի […]

̰
Զելենսկին պատրաստվում է ելույթ ունենալ Գերմանիայի խորհրդարանում

10:17 17.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի 17-ին տեսակապով ելույթ կունենա Գերմանիայի խորհրդարանում։ Զելենսկին ընդգծել է, որ շարունակելու է պայքարել էլ ավելի մեծ աջակցության համար։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը խոստովանել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «բավականին ծանր» են ընթանում։ Իսկ մինչ այդ ասել էր` ժամանակն է խոստովանել, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի […]

̰
Պուտինը կանխատեսել է Ռուսաստանում գործազրկության և գների աճ

10:09 17.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր իրողության պայմաններում, որոնց հետևանքը կլինի գործազրկության ու գների աճը, կպահանջվի ռուսական տնտեսության կառուցվածքային փոփոխություններ։ Նրա խոսքով, իշխանությունների խնդիրն է լինելու նվազագույնի հասցնել վերոնշյալ ռիսկերը։ Մոտ ապագայում որոշումներ կկայացվեն կենսաթոշակների, սոցիալական նպաստների բարձրացման վերաբերյալ։ Պուտինի խոսքով՝ անհրաժեշտ է ոչ միայն կատարել սոցիալական բոլոր պարտավորությունները, այլև գտնել քաղաքացիներին աջակցելու […]

̰
Նյու Յորքում գողացել են Ուկրաինայի համար նախատեսված մոտ 400 զրահաբաճկոն

09:04 17.03.2022

Նյու Յորքում գողացել են Ուկրաինայի համար նախատեսված մոտ 400 զրահաբաճկոն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Զրահաբաճկոններն անհետացել են գիշերը, «Ամերիկայի ուկրաինական կոնգրեսի կոմիտե» ՀԿ-ի շենքից։ Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել հայտնաբերել գողոնը։ Թե ով էր զրահաբաճկոնները հանձնել կազմակերպությանը, հայտնի չէ։

̰
Ուկրաինայի հարցով 6 երկրներ նախաձեռնել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացում

08:50 17.03.2022

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ևս 4 երկրներ Ուկրաինայի հարցով դիմել են ՄԱԿ-ին՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով: Այս մասին Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ում բրիտանական առաքելությունը։ «Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան և Միացյալ Նահանգները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայի հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մարտի 11-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախաձեռնել […]

̰
Իրանի հարավը ցնցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժից

08:37 17.03.2022

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Իրանի հարավում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումը գրանցվել է Երևանի ժամանակով 03։15-ին։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից 166 կիլոմետր հարավ-արևմուտք (ունի 352 հազար բնակչություն): Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Մարսելում վառելիքի թանկացման դեմ մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել

17:16 16.03.2022

Անցած գիշեր հարյուրավոր ցուցարարներ՝ վարորդներ, ֆերմերներ, հասարակ քաղաքացիներ, վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույցեր են անցկացրել Մարսելում ու գրեթե այրել քաղաքի մի ամբողջ թաղամաս։ Բրեստում և Լորիենում ցուցարարները փակել են նավթի պահեստը և իշխանություններից պահանջում են ինչ-որ բան անել վառելիքի թանկացումը կասեցնելու համար։

̰
BACK_TO_TOP