TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Շառլ Միշելը Պուտինի հետ երկխոսության կոչ է արել՝ «դուր է գալիս, թե ոչ» արտահայտությամբ

08:41 28.03.2022

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ռուսաստանը «ռազմական հանցագործություններ է կատարել» Ուկրաինայում, սակայն հորդորել է շարունակել երկխոսությունը՝«դուր է գալիս, թե ոչ» արտահայտությամբ։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքական գործչի Twitter-ին։ «Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում։ Բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտությունից ելնելով, կարծում եմ, որ հարկավոր է երկխոսություն […]

̰
«Օսկար»-ի մրցանակակիրների անունները հայտնի են

08:25 28.03.2022

Հոլիվուդի Dolby Theatre-ում անցկացվեց «Օսկար»-ի 94-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «ԿՈԴԱ (Խուլ ծնողների երեխան)» (CODA.Child of Deaf Adults) կինոնկարը: Այն «Օսկարի» արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog) ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացավ միայն մեկ մրցանակ «Լավագույն […]

̰
Ղազախստանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցությունը

09:16 26.03.2022

Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ռուսլան Ժակսիլիկովը հանդիպել է Ղազախստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուդի Կուոյի հետ։ Այս մասին հայտնում է tengrinews.kz-ը՝ հղում անելով ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը։ Հանդիպման թեման եղել է ղազախա-ամերիկյան ռազմական համագործակցությունը։ «Կողմերը քննարկել են համագործակցության հարցերը, այդ թվում՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը հնգամյա ծրագրի շրջանակներում՝ խաղաղապահության և լեզվի ուսուցման, մասնագետների պատրաստման […]

̰
Ուկրաինական հակամարտության հետևանքով մեկ ամսում 4,3 միլիոն երեխա դարձել է փախստական. ՅՈՒՆԻՍԵՖ

08:44 26.03.2022

Ուկրաինական հակամարտության հետևանքով մեկ ամսվա ընթացքում 4,3 միլիոն երեխա դարձել է ներքին տեղահանված։ Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ Ուկրաինայում 7,5 միլիոն երեխաներից 4,3 միլիոնը տեղահանվել է, որոնցից 1,8 միլիոնը լքել են երկիրը։ «Պատերազմը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երեխաների ամենամեծ զանգվածային տեղաշարժերից մեկին։ Սա չարագուշակ պահ է, որը կարող է տևական […]

̰
Ճապոնիան զգուշացնում է Կուրիլյան կղզիների պատճառով Ռուսաստանի հետ բախման վտանգի մասին

08:35 26.03.2022

Կուրիլյան կղզիների հարցով Ճապոնիայի և Ռուսաստանի միջև բանակցությունների, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման չեղարկումը կարող է հանգեցնել երկու երկրների միջև բախման։ Այս մասին Shukan Gendai-ին տված հարցազրույցում ասել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի անդամ Մունեո Սուզուկին։ Նրա խոսքով՝ նման բանակցությունների բացակայության դեպքում Տոկիոն կարող է էլ ավելի ընկնել ԱՄՆ-ի ազդեցության տակ։ Այս դեպքում Ճապոնիան ի […]

̰
Նիդերլանդներում ուկրաինացի փախստականներին կտեղավորեն կառավարական շենքերում և բանտերում

08:19 26.03.2022

Նիդերլանդների բնակարանաշինության և տարածքային պլանավորման նախարար Ուգո դե Յոնգը հայտարարել է, որ ուկրաինացի փախստականների հոսքի աճի և տարածքի սղության պատճառով իշխանությունները կսկսեն փախստականներին տեղավորել հին բանտերում և կառավարական շենքերում։ Նրա խոսքերը հայտնել է RTL Nieuws-ը։ Այսպիսով, 15 հազար մարդ կտեղավորվի կառավարական շենքերում և բանտերում։ Երկրի նախարարների կաբինետը 75 մլն եվրո է հատկացրել տարածքների վերանորոգման համար, […]

̰
Ջոնսոնն ու Էրդողանը քննարկել են Սև ծովում անվտանգության ամրապնդման հարցը

11:30 25.03.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, փոխանցում է TASS-ը։ Երկու երկրների առաջնորդները խորը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Նրանք քննարկել են Ուկրաինայի կառավարության համար ռազմական և տնտեսական աջակցությունը մեծացնելու համագործակցության ուղիները: Կողմերը քննարկել են նաև «տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը նոր սպառնալիքների դեպքում, այդ թվում՝ Սև […]

̰
Միաբևեռ աշխարհի վերջը եկել է. Մեդվեդև

11:19 25.03.2022

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի հանդիսանում ամենագլխավորն այս մոլորակի վրա։ «Միաբևեռ աշխարհի վերջը եկել է, ամերիկացիներն այլևս Երկիր մոլորակի տերը չեն»,- ասել է նա։ Այսպիսով, Մեդվեդևը RIA Novosti-ին և RT-ին տված համատեղ հարցազրույցում մեկնաբանել է աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, խոսել ռուսական ռազմական հատուկ գործողության ու ռուսաֆոբիայի մասին։

̰
Զելենսկին կոչ է արել ԵՄ-ին չհետաձգել Ուկրաինայի անդամակցությունը կառույցին

10:16 25.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Եվրամիությունը չպետք է ուշացնի կառույցին Ուկրաինայի անդամակցության հետ կապված որոշումը: «Եվ հիմա մենք ճանապարհ ենք կառուցում, որպեսզի Ուկրաինան միանա Եվրամիությանը: Խնդրում եմ չուշացնել որոշումը…Տատանվելու ժամանակ չկա, ժամանակն է որոշելու։ Մենք հավատում ենք ձեզ, մենք ձեր աջակցության կարիքն ունենք, մենք հավատում ենք ձեր ժողովրդին, մենք հավատում ենք Եվրամիությանը»,-ասել է […]

̰
ԱՄՆ-ը 10 մլն դոլար պարգևավճար է խոստացել կիբերհարձակումների մեջ մեղադրվող 3 ռուսաստանցիների մասին տեղեկության համար

10:07 25.03.2022

ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել կիբերհարձակումների մեջ մեղադրվող «ՌԴ անվտանգության դաշնային ծառայության 3 սպաների» մասին տեղեկություն հայտնողներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, փոխանցում է РИА Новости-ն։ Խոսքը Պավել Ակուլովի, Միխայիլ Գավրիլովի և Մարատ Տյուկովիի մասին է։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք ներգրավված են եղել համակարգչային կոտրումների, խարդախության, տվյալների հափշտակման և էներգաօբյեկտին հասցված վնասի […]

̰
Լուկաշենկոն և ռուսաստանցի լրագրողները, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանը, հայտնվել են Ավստրալիայի պատժամիջոցային ցուցակում

09:19 25.03.2022

Ավստրալիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Սև ցուցակում են հայտնվել ռուսական ԶԼՄ-ների 22 աշխատակիցներ, ովքեր մեղադրվում էին Կրեմլի համար աշխատելու և քարոզչական գործունեության մեջ։ Այդ ցուցակում են ընդգրկվել նաև Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը։ Հայտնի է, որ նոր պատժամիջոցների ցանկում են հայտնվենաև […]

̰
ԵՄ-ն և ԱՄՆ-ն քննարկել են լրացուցիչ հակառուսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

08:53 25.03.2022

Եվրամիության 27 երկրների և Միացյալ Նահանգների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու և արդեն իսկ ներդրված միջոցները շրջանցելու Մոսկվայի ցանկացած փորձ կասեցնելու պատրաստակամությունը։ Այս մասին հաղորդվում է Եվրոպական խորհրդի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությունից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք քննարկել են Ռուսաստանի և Բելառուսի վրա […]

̰
Բայդենը հանձնարարել է ուժեղացնել կիբերանվտանգությունը ԱՄՆ-ում ռուս հաքերների սպառնալիքների պատճառով

13:45 24.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է 50 պետությունների ղեկավարներին ամրապնդել համակարգչային համակարգերի և ենթակառուցվածքների կիբերանվտանգությունը ռուս հաքերների կողմից «պոտենցիալ հաքերային սպառնալիքների» պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը: «Կան բաներ, որոնք միայն դուք՝ որպես նահանգապետ, կարող եք անել՝ պաշտպանելու նահանգի համակարգչային համակարգերը, ձեր կարևոր ենթակառուցվածքը, ձեր քաղաքացիներին և այս բոլոր ջանքերի շնորհիվ՝ մեր երկիրը»,- ասվում է […]

̰
Ռուսաստանին հետևող եվրոպական Sentinel-1B արբանյակը վերականգնել չի հաջողվում

09:42 24.03.2022

Copernicus համակարգի Sentinel-1B ռադիոտեղորոշիչ արբանյակը, որն օգտագործվում է Ռուսաստանի տարածքի մոնիտորինգի համար, դեռ չի վերականգնվել։ Այս մասին հայտնում է SpaceNews-ը։ Հրատարակությունը գրում է, որ արբանյակի հիմնական և պահեստային էներգամատակարարման համակարգերի հետ կապված խնդիրների բացահայտման աշխատանքները շարունակվում են, սակայն դեռևս չի հայտնաբերվել անոմալիայի հիմնական պատճառը՝ սանտիմետրային հաճախականության տիրույթում ռադարային պատկերներ ստանալու անհնարինությունը: Ներկայումս ուսումնասիրվում են արբանյակի […]

̰
Գազի դիմաց ռուբլով վճարելը ԵՄ-ին կստիպի շրջանցել սեփական պատժամիջոցները․ գերմանացի պատգամավոր

09:23 24.03.2022

Տեխնիկապես հնարավոր է գազի համար վճարել ռուբլով, բայց դա կստիպի ԵՄ-ին շրջանցել սեփական պատժամիջոցները, ասել է Բունդեսթագի էներգետիկայի և կլիմայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստը։ «Այո, տեխնիկապես հնարավոր կլիներ վճարել ռուբլով: Ռուսաստանի տեսանկյունից դա նպատակահարմար է: (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի որոշումը կստիպի «ոչ բարեկամ պետությունների» ցուցակում հայտնված երկրներին շրջանցել ընդունված պատժամիջոցները: Դա կարող է էլ […]

̰
ՆԱՏՕ-ի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան այցով Թբիլիսիում է

09:16 24.03.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետախուզության և անվտանգության հարցերով օգնական Դեյվիդ Քաթլերը Թբիլիսիում է։ Երեկ՝ մարտի 23-ին, նա հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի և Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ։ Վրաստանի ՊՆ տվյալներով՝ նախարար Բուրչուլաձեի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են պատերազմական իրավիճակն Ուկրանայում, գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվել նաև Աբխազիային և […]

̰
Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

08:58 24.03.2022

Կիևի պատվիրակությունը չի մասնակցի մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Մենք չենք մասնակցում այդ գագաթնաժողովին, այնտեղ ֆիզիկապես չի լինի ուկրաինական պատվիրակություն»,- ասել է նախարարը «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում։ Խոսելով հանդիպման արդյունքներով հնարավոր «բեկման» մասին՝ Կուլեբան խոստովանել է, որ չի ակնկալում «կոշտ» և «արմատական» որոշումներ, սակայն, նրա […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ուկրաինայի վերաբերյալ ռուսական բանաձևը

08:43 24.03.2022

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) չի ընդունել Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած մարդասիրական բանաձևը, որում կոչ է արվում դադարեցնել կրակը և տարհանել խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը չի հավաքել 15-ից անհրաժեշտ 9 ձայնը։ Բանաձևի օգտին քվեարկել են Ռուսաստանը և Չինաստանը։ Անվտանգության խորհրդի մնացած 13 անդամները ձեռնպահ են մնացել։ Ռուսական բանաձևի համահեղինակներն են Բելառուսը, Հյուսիսային […]

̰
Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարը

19:43 23.03.2022

Եվրոպայում գազի գինը մարտի 11-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարը։ Ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու կարգադրությունից հետո, գները Եվրոպայում, շարունակում են արագ աճել՝ մարտի 11-ից ի վեր առաջին անգամ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարը, և, ըստ Լոնդոնի ICE բորսայի՝ աճել են գրեթե 34%-ով: Չորեքշաբթի օրը […]

̰
Ռուսաստանը հատուկ գործողության գոտի է հասցրել 6000 տոննա մարդասիրական բեռ

19:07 23.03.2022

Ռուսաստանը ավելի քան 6000 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Դոնբաս և Ուկրաինայի որոշ շրջաններ, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Մինչ օրս առաքվել է ավելի քան 6000 տոննա մարդասիրական բեռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ խոսքը հիմնականում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է։ «Օգնությունը գալիս է Ռուսաստանի բոլոր շրջաններից։ Հակամարտության սրման […]

̰
Պուտինը Եվրոպայից պահանջել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

18:25 23.03.2022

Որոշում է կայացվել Եվրոպա գազի մատակարարման համար վճարումները հնարավորինս արագ փոխանցել ռուբլիով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների դիմաց վճարումներ ընդունել փոխզիջումային արժույթներով, այդ թվում՝ դոլարով և եվրոյով։ «Ես որոշել եմ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ռուսական ռուբլով մատակարարվող […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 817 նոր դեպք

12:10 23.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 817 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 017 մարդ, ևս 3-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 23 553 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 3,47 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,64 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 4,45 տոկոս: Ընդհանուր […]

̰
Արևմուտքի պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն ընդհանուր առմամբ կորցրել է 78 ինքնաթիռ

11:28 23.03.2022

Արևմուտքի պատժամիջոցների պատճառով ռուսական ավիաընկերությունները կորցրել են ընդհանուր առմամբ 78 ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։ Նախարարի խոսքով, երկրում գրանցված է 1367 ինքնաթիռ, որից 78-ն այլ երկրներում հայտնվել են կալանքի տակ։ Ինքնաթիռները վերադարձնելու նպատակով ներկայում աշխատանքներ են տարվում տարբեր լիզինգային ընկերությունների հետ։  

̰
Ջեն Փսակիի մոտ կորոնավիրուս է հաստատվել

10:53 23.03.2022

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին նա մարտի 22-ին հայտնել է Twitter-ի իր էջում։ «Եվրոպա մեկնելու նախապատրաստության ընթացքում հանձնեցի PCR թեստ: Թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է Փսակին։ Նրա խոսքով՝ ինքն իրեն լավ է զգում, սակայն չի կարողացել մեկնել Եվրոպա։ 2021 թվականի նոյեմբերին Փսակին հայտնել էր, որ վարակվել […]

̰
Հիլարի Քլինթոնը վարակվել է կորոնավիրուսով

10:48 23.03.2022

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր կորոնավիրուսային թեստը դրական է եղել։ Այդ մասին նա գրել է Twitter-ում՝ հավելելով, որ իր մոտ առկա են մրսածության թեթև նշաններ, սակայն իրեն լավ է զգում։ Նրա ամուսինը՝ Բիլ Քլինթոնը, նույնպես անցել է կորոնավիրուսի թեստ, սակայն նրա թեստի արդյունքը բացասական է եղել։  

̰
Հայտնի է դարձել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Զելենսկու հնարավոր մասնակցության մասին

10:42 23.03.2022

Հայտնի է դարձել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր մասնակցության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հաղորդվում է, որ Զելենսկին մարտի 24-ին տեսաուղերձով կդիմի ՆԱՏՕ-ի անդամներին։ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված արտահերթ գագաթնաժողովի մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում կներկայացվի Ուկրաինա […]

̰
ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին

10:29 23.03.2022

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ առաջիկա օրերին հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ կներկայացվի։ «Պատժամիջոցների մասին ավելի շատ տեղեկություններ կունենանք առաջիկա օրերին»,- ասել է նա ճեպազրույցում։ Սալիվանը մանրամասնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպա կատարած այցի ընթացքում արդեն քննարկել է Ռուսաստանի նկատմամբ «գոյություն ունեցող սահմանափակումների խստացման և նոր պատժամիջոցների ներդրման» […]

̰
Շոլցը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների «հակառակ էֆեկտի» մասին

08:47 23.03.2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրանց «հակառակ էֆեկտը»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ըստ նրա՝ Գերմանիայի իշխանությունները նախկինում բազմիցս դեմ են արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն այս փուլում մերժելուն, սակայն չեն բացառել, որ իրադարձությունների բացասական զարգացման դեպքում նման որոշում կարող է կայացվել, ուստի այդ էֆեկտը պետք է […]

̰
Թուրքիան ԱՄՆ-ի ճնշման ներքո չի հրաժարվի ռուսական S-400-ներից

08:20 23.03.2022

Թուրքիան չի քննարկում S-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու հարցը՝ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ճնշման ներքո, հայտարարել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ «Սա մեզ համար քննարկման թեմա չէ: Մենք նախկինում քննարկել ենք այդ հարցը, իսկ հիմա պարզապես շարունակում ենք համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Դրանից հրաժարվելը նույնիսկ չի քննարկվում», – ասել է նա «Известия»-ին տված հարցազրույցում: […]

̰
ԵՄ պաշտպանական ռազմավարությունը չի նախատեսում համաեվրոպական բանակի ստեղծում. Բորել

10:47 22.03.2022

ԵՄ պաշտպանական ռազմավարությունը չի նախատեսում համաեվրոպական բանակի ստեղծում, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Մենք չենք խոսում եվրոպական բանակ ստեղծելու մասին»,- նրա խոսքերը մեջբերել է  РИА Новости-ն։ Նրա խոսքով, եվրոպական երկրների բանակները կշարունակեն գոյություն ունենալ ինքնուրույն, սակայն անհրաժեշտ կլինի ավելի սերտ համակարգում և փոխգործակցություն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիության արտաքին գործերի և […]

̰
BACK_TO_TOP