TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

ԱՄՆ-ն այս շաբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին

10:22 05.04.2022

ԱՄՆ իշխանությունները մտադիր են այս շաբաթ հայտարարել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին, Վաշինգտոնը նման քայլերը համակարգում է Եվրոպայում իր դաշնակիցների հետ։ Այս մասին երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Այս շաբաթ կարող եք ակնկալել հետագա պատժամիջոցների մասին հայտարարություններ՝ տնտեսական ճնշման լրացուցիչ տարրերի մասին», – […]

̰
Եվրոպան ցրտի պատճառով կրկին սկսել է օգտագործել գազի պահուստայի պաշարները

12:59 04.04.2022

Ապրիլյան ցուրտը ստիպել է Եվրոպային օգտագործել ստորգետնյա պահեստների գազի պաշարները: Ըստ Gas Infrastructure Europe ասոցիացիայի տվյալների՝ մարտի 22-ից մինչև մարտի 30-ը ԵՄ գազի պահեստներում արձանագրվել էր գազի պաշարների մակարդակի աճ, սակայն մարտի 31-ից կրկին դուրսբերում է սկսվել։ Ապրիլի 2-ի տվյալներով՝ պաշարները նվազել են 26,29%-ով։ Ապրիլի սկիզբն այս տարի բավականին ցուրտ էր Եվրոպայում՝ վերջին տարիների նույն […]

̰
Վրաստանի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին չմեկնել Ուկրաինա, համերաշխություն արտահայտել այլ ձևերով

12:49 04.04.2022

«Աշխարհում ոչ մի երկրի կառավարություն իր քաղաքացիներին կոչ չի անում գնալ Ուկրաինա և մասնակցել ռազմական գործողություններին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, եվրոպական երկրների ղեկավարները կոչ են արել իրենց քաղաքացիներին այլ կերպ համերաշխություն հայտնել։ «Ես միանում եմ համաշխարհային առաջնորդների այս կոչին և ևս մեկ անգամ ուզում […]

̰
Լատվիան դիտարկում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը

11:40 04.04.2022

Լատվիական Latvijas Gāze ընկերությունը հնարավոր է համարել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման անցումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ըստ ընկերության մամուլի հաղորդագրության՝ ֆորմալ կերպով ռուսական ազգային արժույթով վճարումը չի խախտում պատժամիջոցների ռեժիմը և հնարավոր է թվում։ Latvijas Gāze-ն հայտարարել է, որ իրենք շարունակում են վերլուծել մատակարարումների համար առաջարկվող վճարման եղանակը՝ ինչպես իրավական, այնպես էլ բիզնես […]

̰
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 բնապահպան ակտիվիստի

10:53 04.04.2022

Բրիտանական ոստիկանությունը երեք օրում Լոնդոնում ձերբակալել է ավելի քան 200 ցուցարարի, ովքեր խափանել են նավթային տերմինալների աշխատանքը, հայտնում է Sky News-ը։ Ցուցարարների բողոքը վերաբերել է էներգակիրների գնաճին Ուրբաթ օրվանից էկոակտիվիստներն արգելափակել էին նավթի արդյունաբերության օբյեկտները՝ պահանջելով կառավարությունից դադարեցնել ածխաջրածնային վառելիքի օգտագործումը: Կիրակի օրը ցուցարարները ներխուժել էին Հերթֆորդշիրի նավթային տերմինալ, փակել այն՝ ստիպելով դադարեցնել աշխատանքը: Ոմանք […]

̰
Մոսկվան ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել՝ կապված ուկրաինական Բուչա քաղաքից հրապարակված սկանդալային տեսանյութի հետ

08:35 04.04.2022

Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել ապրիլի 4-ին՝ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում «ուկրաինացի արմատականների բացահայտ սադրանքի պատճառով»։ Այս մասին Telegram-ում հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Ապրիլի 3-ին Ուկրաինայի իշխանությունները, ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մասին (մոտ 400 մարդու սպանության […]

̰
Սլուցկին Նուլանդին հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայում բիոլաբորատորիաների հարցը

23:45 03.04.2022

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովը պատրաստ է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին հրավիրել Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հարցը, ասել է գերատեսչության ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նա նշել է, որ ապրիլի 4-ին Դաշնային խորհուրդը հերթական նիստն է անցկացնելու՝ կապված Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների հետ։ Հանձնաժողովի անդամները կքննարկեն իրենց գործունեության ազդեցությունը Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակի վրա։ «Պետդումայի […]

̰
ՌԴ մարտական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի 42 ռազմական օբյեկտ. Կոնաշենկով

22:56 03.04.2022

«Ռուսաստանի Դաշնության մարտական ​​ավիացիան մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի 42 ռազմական օբյեկտ»,-, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա պարզաբանել է, որ ոչնչացվել են զենիթահրթիռային համակարգերի երեք կայան, այդ թվում՝ մեկ Buk-M1 և երկու Osa-AKM, մեկ հրետանային մարտկոց, բազմակի հրթիռային համակարգերի երկու կայանք, հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի երկու […]

̰
Սպիտակ տանը կարծում են, որ Ուկրաինայում հակամարտությունը հեռու է ավարտվելուց

22:05 03.04.2022

Ուկրաինայի հակամարտությունը հեռու է ավարտվելուց, ԱՄՆ-ն այս իրավիճակում կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել։ Թեև Միացյալ Նահանգները չի միջամտում Ուկրաինայի քաղաքական ապագային, սակայն ռազմական աջակցությունը երկրին կշարունակի: Այս մասին կիրակի օրը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը։ Քլեյնը չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի […]

̰
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրել Ուկրաինային. Զելենսկի

21:50 03.04.2022

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան դեռ ոչ մեկից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, չի ստացել անվտանգության երաշխիքներ, որոնք նա փնտրում է Ռուսաստանի հետ հարցերի կարգավորման համար։ «Մենք շատ շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին աջակցության համար: Սա իսկապես շատ նշանակալի օգնություն է: Բայց ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, մենք դեռ ոչ մեկից չենք ստացել դրանք: Մենք պետք է […]

̰
Չինաստանի արևելքում կարող է հայտնաբերվել «օմիկրոն» շտամի նոր տարբերակ. ԶԼՄ-ներ

20:48 03.04.2022

Արևելյան Չինաստանի գիտնականները հնարավոր է՝ հայտնաբերեն օմիկրոն շտամի նոր տարբերակ: Այս մասին կիրակի օրը հայտնել է Շանհայի տեղեկատվական Shine ռեսուրսը: Նոր տարբերակը նշվել է omicron BA.1.1 տարբերակով: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ, վերլուծություններ և համեմատություններ։ Օմիկրոնի նոր տարբերակի առաջացման վերաբերյալ նախնական եզրակացությունները հիմնված են գիտնականների՝ COVID-19 գենոմի տվյալների բանկերում բարձր […]

̰
Մեծ Բրիտանիայում երեխայի՝ եկեղեցում թաքցրած նամակը գտել են 125 տարի անց

23:20 01.04.2022

Մեծ Բրիտանիայում եկեղեցու վերականգնմամբ զբաղվող բանվորները գտել են եկեղեցական խմբում երգող տղայի 125 տարի առաջ թաքցրած գրությունը: Այս մասին հայտնել է Daily Mirror-ը։ Նամակը հայտնաբերվել է Թայն և Վիրում գտնվող Սանդերլենդի ծխական եկեղեցու վերականգնման ժամանակ։ Մասնագետներին հաջողվել է պարզել, որ այն գրվել է 1897 թ, հեղինակը 13-ամյա Ուիլյամ Էլիոթն է: Նա թուղթն ամրացրել էր եկեղեցու […]

̰
Միացյալ Նահանգները ցանկանում է համոզել Չինաստանին և Հնդկաստանին հանել նավթի պաշարները

15:13 01.04.2022

Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Բրայան Դիզը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է համոզել Չինաստանին և Հնդկաստանին հանել պահուստային նավթի պաշարները՝ շուկայում առաջարկը մեծացնելու համար։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Դիզի խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել այն երկրների հետ, որոնք Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԱ) անդամ չեն՝ մասնավորապես Չինաստանի հետ։ «Եվ մենք կշարունակենք դա անել»,- վստահեցրել է […]

̰
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի ճանաչում Հարավային Օսիայի հանրաքվեն

11:30 01.04.2022

Երեկ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը մտադիր է մտնել Ռուսաստանի կազմ և միավորվել Հյուսիսային Օսիայի հետ։ ԱՄՆ-ը չի ճանաչի Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեն: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Մենք չենք ճանաչի Ռուսաստանի կամ [հարակից] ուժերի կողմից վրացական տարածքը բաժանելու ջանքերի արդյունքները»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է նրա […]

̰
Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս Ուկրաինային դեռ համաձայնագիր չկնքել Ռուսաստանի հետ.The Times

09:52 01.04.2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրերի կնքման հարցում Մեծ Բրիտանիան ավելի կոշտ դիրքորոշում է ցուցաբերում, քան ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան։ Այս մասին գրում է The Times-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բրիտանական կառավարության աղբյուրի համաձայն՝ Լոնդոնը մտահոգված է, որ արևմտյան այլ երկրներ պատրաստ են Կիևին մղել զիջումների Մոսկվային։ Բրիտանիայում նրանք չեն ձգտում կարճաժամկետ հեռանկարում հասնել երկու երկրների միջև […]

̰
Դիսնեյը ապրիլին ամբողջությամբ կասեցնում է իր ֆիլմերի վարձույթը Ռուսաստանում

22:58 31.03.2022

Ապրիլի 7-ից Disney-ն ամբողջությամբ կասեցնում է իր ֆիլմերի վարձույթը ռուսական կինոթատրոններում, հայտնում է Film Distributor Bulletin-ը (BK)՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ընդ որում, սահմանափակումը կտարածվի ինչպես արտասահմանյան «Մահը Նեղոսի վրա», այնպես էլ ռուսական ՝ «Мистер Нокаута» նախագծի վրա:  

̰
Ռուսաստանը  Եվրամիության բարձրագույն ղեկավարությանն ընդգրկել է սև ցուցակում

20:03 31.03.2022

Եվրամիության բարձրագույն ղեկավարությունը հայտնվել է ՌԴ սև ցուցակում. Նրանց մուտքը Ռուսաստանի տարածք արգելված է։ Նման գործողությունները ձեռնարկվում են որպես պատասխան ԵՄ պատժամիջոցներին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Թե կոնկրետ ովքեր են հայտնվել պատժամիջոցների ցանկում, հաղորդագրությունում  չի նշվում։ Գերատեսչությունը հավելել է, որ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ նոտա է փոխանցվել Մոսկվայում ԵՄ պատվիրակությանը։ «Սահմանափակումները վերաբերում […]

̰
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը քառակողմ հռչակագիր են ստորագրել «Տրանսկասպյան արևելք-արևմուտք միջանցքի վերաբերյալ»

19:40 31.03.2022

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը քառակողմ հռչակագիր են ստորագրել «Տրանսկասպյան արևելք-արևմուտք միջանցքի վերաբերյալ»՝ ընդգծելով Անդրկասպյան արևելք-արևմուտք միջանցքի կարևորությունը և հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի հզորացմանն ուղղված քայլերը: Տեղեկությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Նրանց խոսքերով՝ հռչակագրում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների զարգացման և տարանցիկ ներուժի ավելացման, միջազգային տրանսպորտային […]

̰
Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրների» հետ ռուբլով գազի առևտրի վերաբերյալ

19:25 31.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ «ոչ բարեկամ երկրներին» գազի մատակարարումների հաշվարկները կիրականացվեն ռուբլով։ Գազի վաճառքի նոր կանոնները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից։ Հրամանագրում ասվում է, որ ռուբլով հաշիվների բացման լիազորություն է ստացել «Գազպրոմբանկը»։ Ստորագրված փաստաթղթի հիման վրա ռուսական գազի կապալառուներին առաջարկվում է հետևյալ սխեման. նրանք արժույթը փոխանցում են «Գազպրոմբանկ»-ում բացված հատուկ […]

̰
Վրաստանում կիրականացվեն բնական գազի որոնման աշխատանքներ

18:30 31.03.2022

Ավստրիական նավթի և գազի OMW Petrom ընկերությունը Վրաստանում կիրականացնի ուսումնասիրություններ բնական գազ և նավթ արդյունահանելու նպատակով, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հանդիպել է ավստրա-ռումինական OMW Petrom ընկերության պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է OMW Petrom-ի գործունեությունը Վրաստանում, որը նախատեսում է Վրաստանի սևծովյան ավազանում գտնվող բնական գազի […]

̰
Իսպանիայում հայտնել են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին

17:55 31.03.2022

Ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Իսպանիան Ուկրաինա է ուղարկել տասը ինքնաթիռ՝ զենքով, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Ներկա դրությամբ մենք հարձակողական զինատեսակներով տասը ինքնաթիռ ենք ուղարկել Ուկրաինա: Մենք միշտ ասել ենք՝ մենք այս նյութը կուղարկենք օրինական պաշտպանության համար, երբ Ուկրաինան խնդրի»,- ասել է Իսպանիայի  պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը: Նախարարի խոսքերով՝ ռազմական առաքումները պետք […]

̰
Չավուշօղլուն Լավրովի և Կուլեբայի հետ քննարկել է նրանց նոր հանդիպման կազմակերպումը

12:38 31.03.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չորեքշաբթի օրը զրուցել է ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ՝ նրանց հանդիպումը կազմակերպելու համար։ «Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման վրա, երեկ ես բանակցություններ եմ վարել Լավրովի և Կուլեբայի հետ այդ հարցի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված […]

̰
Ռուսաստանում մտադիր են արգելել արտարժույթով պայմանագրեր կնքելը

11:35 31.03.2022

Ռուսաստանի  Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ՀԱԾ) մշակել է օրենքի նախագիծ, որն արգելում է արտարժույթով պայմանագրային գների սահմանումը։ Այն ներկայացվել է քաղաքացիական օրենսդրության կոդավորման և կատարելագործման նախագահական խորհրդի քննարկմանը, հայտնում է РБК-ն։ Գործակալությունը կոչ է արել ամբողջությամբ արգելել Ռուսաստանի ներսում արժույթի կամ համաշխարհային ապրանքային ինդեքսների հետ կապված պայմանագրերը: Սա կարող է հանգեցնել ապրանքների լրիվ կանխավճարի ներդրմանը և […]

̰
Զելենսկին հետ է կանչել իր դեսպանին Վրաստանից

08:20 31.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վրաստանից hետ է կանչել Ուկրաինայի դեսպանին՝ Կիևին օգնելու հարցում այդ երկրի հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա տեսաուղերձին։ «Կան մարդիկ, ովքեր ժամանակ են վատնում և աշխատում են միայն պաշտոնում մնալու համար։ Չի լինի զենք, պատժամիջոցներ, սահմանափակումներ ռուսական բիզնեսի համար. խնդրում եմ այլ աշխատանք […]

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 553 նոր դեպք

12:48 30.03.2022

Անցած 24 ժամվա ընթացքում կատարված թեստավորումների արդյունքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 553 նոր դեպք։ Մինչ օրս հանրապետությունում հայտնաբերված COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը 1 647 796 է։ Անցած մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 1021 մարդ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը հասել է 1623453-ի։ Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 9 նոր դեպք։ Համաճարակի սկզբից […]

̰
Վոլոդինն առաջարկել է ընդլայնել ռուբլով արտահանվող ռուսական ապրանքների ցանկը

12:45 30.03.2022

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ ճիշտ կլինի ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը, առաջարկում է ռուսական արժույթի դիմաց վաճառել ոչ միայն գազը, այլև հացահատիկը, նավթը և փայտանյութը։ «Եվրոպական պետություններն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար, դրանում ոչ մի ողբերգություն չկա, իրավիճակը շատ ավելի վատ է, երբ փող կա, բայց ապրանք չկա: <…> Եթե […]

̰
Լավրովն ու Վան Ին նշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հակաարդյունավետությունը

12:23 30.03.2022

Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին չինական Թունսի քաղաքում կայացած բանակցությունների ժամանակ նշել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների հակաարդյունավետությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, փոխանցում է РИА Новости-ն։ Գործընկերները քննարկել են նաև գլոբալ և տարածքաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, ներառյալ ընթացիկ իրադրությունն Աֆղանստռանում, […]

̰
Մեքսիկայի մերձակայքում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

00:28 30.03.2022

Մարտի 29-ին սեյսմոլոգները 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Մեքսիկայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Լազարո Կարդենաս քաղաքից 383 կմ հարավ-արևմուտք (ավելի քան 79 հազար մարդ): Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցունամիի, հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։  

̰
Հերթական ահաբեկչությունն Իսրայելում. կան զոհեր

23:50 29.03.2022

Մարտի 29-ի երեկոյան Բնեյ Բրակ քաղաքի փողոցներում հրաձգության հետեևանքով չորս իսրայելցի է սպանվել։ Տեղեկացնում է jewishpress.com-ը: Անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել փողոցում։ Նախնական տվյալներով՝ ահաբեկիչների զոհ է դարձել չորս մարդ: 40-ամյա մի տղամարդ ծանր վիրավորվել է ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ահաբեկիչներից մեկը, ով շարժվում էր մոտոցիկլետով, սպանվել է հարևան […]

̰
Մակրոնը Պուտինին ասել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու անհնարինության մասին

23:14 29.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ անհնար է համարում կատարել Ռուսաստանի Դաշնության պահանջները ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։ Պուտինը հանձնարարել է անբարյացակամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումները փոխանցել ռուբլով։ Նա հայտարարել է, որ […]

̰
BACK_TO_TOP