TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Այս պատերազմում հաղթանակը մարտի դաշտում կլինի.Սթոլթենբերգ

13:55 10.04.2022

«ՆԱՏՕ-ն իր արևելյան սահմաններում ռազմական ուժերի լայնամասշտաբ տեղակայման պլաններ է մշակում՝ կապված Ռուսաստանի աճող ռազմական ակտիվության հետ»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բրիտանական The Sunday Telegraph թերթին տված հարցազրույցում։ Սթոլթենբերգ խոսքով՝ ՆԱՏՕ-ն «հիմնարար վերափոխման» ճանապարհին է, որը տեղի է ունենում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության պատճառով։ «Այս պատերազմում հաղթանակը մարտի դաշտում կլինի։Արևելյան […]

̰
Իտալիան դեմ է ուկրաինական հակամարտությանը ՆԱՏՕ-ի ռազմական ներգրավմանը

13:38 10.04.2022

Իտալիայի ԱԳՆ Լուիջի Դի Մայոի հայտարարությամբ՝  համաշխարհային պատերազմ է ընթանում «ոչ ռազմական ճանապարհով»:Նա նաև հայտարարել է, որ իր  երկիրը դեմ է կլինի ՆԱՏՕ-ի ռազմական ներգրավմանը Ուկրաինայի հակամարտությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործչի կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի միջամտությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի։ Միաժամանակ  հավելել է, որ համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է, «բայց ոչ ռազմական առումով»։  

̰
Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է Կիևի հրավերով այցելել Բուչա

09:13 09.04.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «անպատեհ» է անվանել ուկրաինական Բուչա քաղաք այցելելու Կիևից ստացած առաջարկը։ Պապուաշվիլին Բուչա այցելելու հրավեր էր ստացել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկից։ Նմանատիպ նամակներ ուղարկվել էին նաև այլ երկրների օրենսդիր մարմինների ղեկավարներին: Պատասխան նամակում Վրաստանի խորհրդարանի նախագահը մաղթել է, որ «ուկրաինական իշխանությունների առանձին ներկայացուցիչներ լիովին ընկալեն այն ամուր աջակցությունը, որը […]

̰
Բայդենը ռուսական էներգակիրների ներմուծումն արգելող օրինագիծ է ստորագրել

09:04 09.04.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրային նորմալ հարաբերությունները դադարեցնելու մասին օրինագծերը, որոնց ավելի վաղ հավանություն էր տվել Կոնգրեսը։ Բացի այդ, արգելք է մտցվում ռուսական էներգակիրների ներկրման վրա։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։ Ընդգծվում է, որ նա ստորագրել է «Ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու մասին» և «Ռուսաստանի […]

̰
Պենտագոնը հայտնել է Ռուսաստանի հետ էսկալացիայից խուսափելու ձգտման մասին

08:46 09.04.2022

«Պենտագոնը ձգտում է խուսափել ռազմական ոլորտում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության հետագա սրումից»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելիս հաշվի է առնում Ռուսաստանի միջուկային տիրություն լինելու հանգամանքը։ Քիրբին քննադատել է Կոնգրեսի անդամների հայտարարությունները, որոնք վերջերս Վաշինգտոնին Ուկրաինայում գրեթե ուղիղ ռազմական միջամտության կոչ […]

̰
Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ առաջարկել է Ելցինին ու Պուտինին անդամակցել ՆԱՏՕ-ին

08:30 09.04.2022

«Ես Պուտինին և Ելցինին ասացի, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ռուսաստանի անդամակցության համար»,-ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Քլինթոնը Atlantic-ում հրապարակված սյունակում ասել է, որ իր ռուս գործընկերներ Բորիս Ելցինին և Վլադիմիր Պուտինին ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն է առաջարկել: Նա խոսել է 90-ական թթ-ին Ռուսաստանի ու Դաշինքի միջև զարգացած կապերի մասին՝ նշելով Մոսկվայի մասնակցությունը «Գործընկերություն […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը Շոյգուի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

12:43 08.04.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, փոխանցում է Ermenihaber-ը։ Աքարն ընդգծել է հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ նպաստելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դիվանագիտական ​​լուծմանը, ինչպես նաև՝ ցամաքային կամ ծովային ճանապարհով խաղաղ բնակիչներին, մասնավորապես՝ Մարիուպոլից անվտանգ դուրս բերելու հրատապությունը: Շոյգուի հետ զրույցի […]

̰
ԱՄՆ-ը թույլատրել է ինտերնետ սարքավորումների հետ կապված գործարքները Ռուսաստանի հետ

12:33 08.04.2022

ԱՄՆ գանձապետարանը հակառուսական պատժամիջոցների ցանկից հանել է հեռահաղորդակցության և ինտերնետ սարքավորումների հետ կապված գործարքները։ «Թույլատրվում է արտահանել, վերաարտահանել, վաճառել, մատակարարել ուղղակիորեն կամ այլ երկրների միջոցով ԱՄՆ-ի տարածքից՝ Ամերիկայի քաղաքացու մասնակցությամբ (որտեղ էլ նա լինի) համացանցային հեռահաղորդակցության համար անհրաժեշտ ծառայություններ, ծրագրային ապահովում, սարքավորումներ կամ տեխնոլոգիա»,- ասված է հաղորդագրությունում։

̰
Մակրոնը խոստացել է շարունակել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա

12:24 08.04.2022

Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը: Մենք արդեն (ԵՄ-ում) առավոտյան որոշումներ ենք կայացրել, որոնց մղել է նաև Ֆրանսիան»,- ասել է Մակրոնը RTL ռադիոկայանի եթերում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը նախատեսում է […]

̰
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՌԴ անդամակցության կասեցումը Բլինկենը համարում է «սխալների ուղղում»

08:43 08.04.2022

Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կասեցվում է Ռուսաստանի Դաշնության անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանի անդամակցության դադարեցումը տրամաբանական է Ուկրաինայում նրա գործողության լույսի ներքո և հանդիսանում է սխալի ուղղում։ «Այսօր սխալը շտկվել է..․ Ռուսաստանը տեղ չունի մի կազմակերպությունում, որի հիմնական […]

̰
ԱՄՆ-ը համալրել է հակառուսական պատժամիջոցների ցանկը

08:37 08.04.2022

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների ցանկի լրացում, որում ներառվել են 8 քաղաքացիներ և 29 կազմակերպություններ Ռուսաստանի Դաշնությունից։ «Միացյալ նավաշինական կորպորացիայի հետ կապի համար»,-ցուցակի համալրումն այսպես է բացատրել Ֆինանսների նախարարությունը։ Ցուցակում ընդգրկված անձանց թվում է նաև Միացյալ նավաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ռախմանովը։

̰
Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա

08:17 08.04.2022

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը: Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ:

̰
Թրյուդոն հրաժարվել է ռուս դիվանագետներին արտաքսել Կանադայից

12:55 07.04.2022

«Կանադան չի պատրաստվում արտաքսել ռուս դիվանագետներին, քանի որ դա հակասում է երկրի շահերին»,- հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա խոսքով՝ ռուսների արտաքսումը կբերի հայելային միջոցառումների և կխանգարի Օտտավային կապ պահպանել Մոսկվայի հետ և աջակցել կանադացիներին Ռուսաստանում։ «Մենք պետք է շատ զգույշ լինենք: Մենք չենք ուզում զրկվել Մոսկվայում տեղեկատվության աղբյուրներից այս ճգնաժամի պահին, երբ դիվանագիտական ​​խնդիրներ […]

̰
Չինաստանը բողոք է արտահայտել Թայվանի հետ ԱՄՆ-ի գործարքի պատճառով

12:46 07.04.2022

Չինաստանը բողոք է արտահայտել՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի սպասարկման ԱՄՆ-Թայվան գործարքի կապակցությամբ: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Քեֆեյը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ամերիկյան սպառազինության վաճառքը Թայվանին լրջորեն խախտում է «Մեկ Չինաստան» սկզբունքը և ԱՄՆ-Չինաստան երեք համատեղ կոմյունիկեները: Դա կոպիտ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին և լրջորեն վնասում է Չինաստանի ինքնիշխանությունը։ […]

̰
ԱՄՆ-ը 5 մլն դոլար է խոստացել ռուսաստանցի Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար

08:56 07.04.2022

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Սեմյոն Մոգիլևիչի՝ նույն ինքը Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար խոստացել է մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նա ՀԴԲ-ի կողմից հետախուզման մեջ է 2003 թվականից: Ներկայում Մոգիլևիչը բնակվում է Ռուսաստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ։ Ենթադրվում է, որ 1993-ից 1998 թվականներին […]

̰
ԱՄՆ Սենատը հաստատել է Ջեյմս Օ’Բրայենին ԱՄՆ պատժամիջոցների համակարգողի պաշտոնում

23:37 06.04.2022

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չորեքշաբթի հավանություն է տվել նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված Ջեյմս Օ՛Բրայենի թեկնածությանը Ամերիկյան պատժամիջոցների քաղաքականության համակարգողի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։ Կողմ է քվեարկել 71 սենատոր, դեմ՝ 26 օրենսդիր։ Պետքարտուղարության պատժամիջոցների համակարգողի պաշտոնը սահմանվել է 2013 թվականին 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։ Պաշտոնը վերացվել է 45-րդ պետության […]

̰
Ռուսաստանից նավթի էմբարգոն կհանգեցնի գների արագ աճի. ԱՄՆ ֆինանսների նախարար

22:36 06.04.2022

Ռուսական նավթի արտահանման վրա էմբարգոյի սահմանումը կհանգեցնի գների արագ աճի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։ «Ռուսաստանից նավթի արտահանման արգելափակման խնդիրն այն է, որ շատ երկրներ՝ հատկապես Եվրոպայում, շատ ուժեղ են կախված դրանից: Եվ մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք գների […]

̰
Շվեդիան Ռուսաստանին կանջատի ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգից

21:50 06.04.2022

Շվեդիայի կառավարությունը որոշել է անջատել Ռուսաստանին ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակման ազգային համակարգից։ Այս մասին ասված է կառավարության գրասենյակի հաղորդագրության մեջ։ Երկրի կառավարությունը հայտնել է, որ այդ միջոցները ձեռնարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս տվյալների փոխանակումն իրականացվում է Ընդհանուր հաշվետվության ստանդարտի շրջանակներում, որը հաշիվների մասին տեղեկատվության ավտոմատ փոխանակման համաշխարհային ստանդարտն է: Կանոնակարգի փոփոխության […]

̰
ԱՄՆ-ը չի մասնակցի G20-ի «հանդիպումների շարքին», եթե ներկա լինի Ռուսաստանը

21:34 06.04.2022

ԱՄՆ-ը չի մասնակցի Ինդոնեզիայում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի որոշակի միջոցառումներին, եթե ներկա լինի Ռուսաստանը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Նախագահ [ԱՄՆ Ջո] Բայդենը հստակ հասկացրեց, և ես, իհարկե, համաձայն եմ նրա հետ, որ Ռուսաստանը չի կարող սովորական ձևաչափով բիզնես անել […]

̰
Կիևին զենքի մատակարարումները չեն խանգարի Ռուսաստանին հասնել իր նպատակներին. Պեսկով

21:23 06.04.2022

Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող զենքերը չեն կարողանա կանգնեցնել Ռուսաստանին և խանգարել նրան հասնել Ուկրաինայում իր նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, կա դիմադրություն և նյութական վնաս, որը պատճառվել է այդ զենքի  մատակարարման հետևանքով, բայց այդ զենքերը բավարար չեն մեր հարձակումը կասեցնելու համար և չեն խանգարի մեզ հասնել մեր նպատակներին»: Այդ մասին […]

̰
Հնդկաստանում արձանագրվել է Omicron-ի նոր ենթատեսակի առաջին դեպքը

19:50 06.04.2022

Հնդկաստանի Մումբայ քաղաքում գրանցվել է Omicron-ի նոր ենթատեսակի՝ COVID-19 XE շտամի առաջին դեպքը։ Տեղեկությունը փոխանցել է The Times of India-ն։ Նոր տեսակը ռեկոմբինանտ շտամ է և նախկինում հայտնաբերված Omicron BA.1 և BA.2 շտամների հիբրիդն է։ Այն հայտնաբերվել է 50-ամյա կնոջ մոտ, որը Հարավային Աֆրիկայից Մումբայ էր եկել դեռևս փետրվարին։ Նա ոչ մի ախտանիշ չի ունեցել: […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի ընտանիքների նկատմամբ

19:41 06.04.2022

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի ընտանիքի անդամների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր մենք պատժամիջոցներ ենք կիրառում Պուտինի չափահաս երեխաների, նախարար Լավրովի կնոջ և նրա դստեր, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների նկատմամբ»,- ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ Հայտարարության ամբողջական տեքստում, որը հրապարակվել է Սպիտակ տան […]

̰
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմը չի բխում Վաշինգտոնի շահերից․ Սպիտակ տուն

09:12 06.04.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզված է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմը չի բխում Վաշինգտոնի շահերից։Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդի նպատակներն ու պարտականություններն են՝ ընդունել որոշումներ, որոնք բխում են Միացյալ Նահանգների, երկրի ազգային անվտանգության և ամերիկացի ժողովրդի շահերից։ Սպիտակ տան նպատակը […]

̰
Սպիտակ տանն Օբամայի հայտնվելով Բայդենը մենակ է մնացել

09:00 06.04.2022

Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել ամերիկացիների համար առողջապահական ծախսերի կրճատմանը, պարզվել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը: Նա միջոցառման ժամանակ ավելի մեծ ուշադրւթյան է արժանացել հավաքվածների կողմից։ Նախկին նախագահը շրջապատվել է մեծաթիվ մարդկանցով, ներգրավվել բուռն քննարկումների մեջ, մինչդեռ Բայդենը […]

̰
Արևմուտքի նոր պատժամիջոցները կարգելեն ներդրումները Ռուսաստանում

08:46 06.04.2022

Սպիտակ տունը հաստատել է, որ պատժամիջոցների հաջորդ փաթեթը, որը նախատեսվում է հրապարակել չորեքշաբթի, կներառի Ռուսաստանում նոր ներդրումների արգելքը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Ապրիլի 6-ին մենք կհայտարարենք G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցված արմատական պատժամիջոցների լրացուցիչ փաթեթի մասին, որը կմեծացնի ծախսերը Ռուսաստանի համար և նրան կմղի տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական մեկուսացման։ Այն կներառի Ռուսաստանում բոլոր […]

̰
Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

08:33 06.04.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Haqqin.az-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կայանալիք հանդիպմանը։ Ալիևը նշել է Ադրբեջանի առաջարկներն ու դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և […]

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 578 նոր դեպք

11:45 05.04.2022

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 578 նոր դեպք. Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 389 մարդ։ Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1,650,008 դեպք, որից ապաքինվել է 1,629,032 մարդ, մահացել է 16,761 մարդ։

̰
Պետդեպը սպառնացել է հակառուսական պատժամիջոցները շրջանցող երկրներին

11:25 05.04.2022

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այն երկրները, որոնք կշրջանցեն հակառուսական պատժամիջոցները կամ կաջակցեն Ռուսաստանի Դաշնությանն Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելու հարցում, կբախվեն լուրջ հետևանքների։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Առանց որևէ կոնկրետ երկրի անուն նշելու, մենք հստակ հասկացրել ենք, որ այն պետությունները, որոնք փորձում են շրջանցել […]

̰
Վրաստանի խորհրդարանի նախագահն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան

10:50 05.04.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանի Հանրապետությունում, հայտնում է apsny.ge-ն։ Վրաստանի խորհրդարանի նախագահը Հայաստանում հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ծրագրված է նաև Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։  

̰
ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին խնդրում են ավելացնել զենքի մատակարարումներն Ուկրաինային

10:38 05.04.2022

Ավելի քան 30 պատգամավորներից բաղկացած Կոնգրեսի երկկուսակցական խումբը Բայդենի վարչակազմին հորդորում է ավելացնել ուկրաինացի զինվորականներին մատակարարվող զենքի քանակը։Այս մասին ապրիլի 5-ին հայտնել է CNN-ը՝ հղում անելով նախագահին հասցեագրված նամակին։ Կոնգրեսականներ Էնդի Քիմը, Ջեյսոն Քրոուն և Փիթեր Մեյերն ԱՄՆ նախագահից պահանջում են ուկրաինական կողմին տրամադրել «երկիր-օդ» դասի հրթիռներ, կործանիչներ և հականավային հրթիռներ։ Նրանք իրենց պահանջները հիմնավորում […]

̰
BACK_TO_TOP