20:27 06.04.2020
Թբիլիսիի Ծովային հիվանդանոցի կլինիկական բժշկության բաժանմունքի վարիչ Մարեխի Բեկայան հաստատել է, որ երեկ ուշ երեկոյան ստացած երկու աշխատակիցների անալիզների պատասխանը եղել է դրական: Նրա հայտարարությամբ` վարակվածների վիճակն այժմ կայուն է: Տեղեկացնում է apsny.ge-ն «Նրանց վիճակը ծանր չէ, սակայն նրանք ևս տեղափոխվել են Առաջին համալսարանական հիվանդանոց, ինչպես նաև երեկվա վարակվածները… Նախօրեին վարակաբանների ցուցումով ժամանակավորապես, մինչև բուժանձնակազմի […]
19:49 06.04.2020
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ առողջապահության մասնագետները 60-ն անց տարեց մարդկանց մոտ ուսումնասիրություններ են անցկացրել և պարզել, որ խոցելի այդ խմբերը հիմնականում հիվանդանում են թոքաբորբով: Նախարարի հայտարարությամբ` ուսումնասիրելով եվրոպական առաջատար մասնագետների և որոշ երկրների փորձն ու նաև խորհուրդները, որոշում են կայացրել թոքաբորբի դեմ պատվաստել ռիսկային խմբի մեջ մտնող տարեց մարդկանց: «Այս փուլում մենք ունենք […]
19:11 06.04.2020
«Վրաստանում չի լինելու քրեակատարողական հիմնարկ՝ նախատեսված բարձրաստիճան պաշտոնյաների համար»,- ասել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «Մենք կարծում ենք, որ պետական կառույցներում ծառայած նախկին պաշտոնատար անձը կամ ծառայողը, անկախ աստիճանից և կոչումից, գտնվելու է նույն հաստատությունում, ինչ սովորական դատապարտյալները, իսկ մայիսի 1-ից երկրում չի գործի առանձին հաստատություն՝ նախատեսված քաղաքական գործիչների և […]
18:59 06.04.2020
Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգման նիստից առաջ Վրաստանի վարչապետը խոսել է կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի մասին և նշել, որ այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի առողջապահության համակարգի պատրաստվածության մակարդակը, հաղորդում է imedinews.ge-ն: «Փաստն այն է, որ թվերն ավելանում են, և այժմ հիմնական խնդիրն է աստիճանաբար պատրաստվել հիվանդության թեթև դեպքերը կառավարել տնային պայմաններում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: Հիշեցնենք, որ […]
18:37 06.04.2020
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքերով՝ երկրում կա ավելի քան 700 շնչառական սարք, և մինչ այժմ դրանց օգտագործումը անհրաժեշտ է դարձել կորոնավիրուսով վարակված ութ պացիենտի: Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով ՝ արհեստական շնչառության սարքերի քանակը բավարար է, գրել է 1tv.ge-ն: «Այս փուլում երկրում շնչառական ապարատների քանակը բավարար է: 188 պացիենտից 81-ն ուներ երկկողմանի թոքաբորբ, որոնցից միայն […]
13:26 06.04.2020
Վրաստանը պատրաստ է հիվանդանոցներում տեղավորել կորոնավիրուսով վարակված մոտ 3,5 հազար հիվանդ, իսկ ավելի քան հինգ հազար մարդ` կարանտինային գոտիներում, ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն Վրաստանի «Առաջին ալիքի» եթերում: Այս մասին հայտնում է gruzinform.ge-ն: Նախարարի խոսքերով՝ COVID-19-ի դեմ պայքարում ընդգրկված է 20 հիվանդանոց, անհրաժեշտության դեպքում կմիացվի ևս 40-ը: «Կորոնավիրուսով վարակումների միջին թիվը, որոնք այսօր […]
11:56 06.04.2020
Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Վրաստանի ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի՝ երկրում սպասվում է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճ։ Նրա խոսքերվ` այդ առումով առանձնապես ծանր կլինի ապրիլը, և հավանաբար՝ մայիսի առաջին կեսը։ Այս մասին հայտնում է Грузинформ-ը։ «Կլինի վարակման դեպքերի աճ: Մենք հնարավորինս ձգեցինք վարակի տարածման զսպման փուլը և կանխեցինք վարակի զանգվածային տարածումը: Այդ եղանակով մենք […]
20:29 04.04.2020
Կախեթիի շրջանում բնակվող 63-ամյա ծաղկաբույծը անակնկալ է մատուցել Թբիլիսիի երեք կլինիկաների բժիշկներին և բուժքույրերին, ովքեր ընդունում և բուժում են կորոնավիրուսով հիվանդներին`նրանց նվիրելով 1,5 հազար կակաչ: Կախեթիի բնակիչ Կակո Ջեյրանիշվիլիի համար ծաղկի ֆերման եկամտի միակ աղբյուրն էր։ Նա իր աճեցրած 5 հազար կակաչները ծառայեցնելու էր ընտանեկան հոգսերը կարգավորելուն: Ծաղկաբույծը հիասթափված էր, քանի որ կորոնավիրուսի հետևանքով սպառել […]
19:42 04.04.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ գլոբալ խաղացողները կարող են օգտագործել կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ ճգնաժամը իրենց նպատակների համար՝ փորձելով վերաբաշխել աշխարհը: «Ինտերֆաքս»-ին վկայակոչելով՝ այս մասին գրել է interpressnews.ge-ն: Ըստ նրա` այսօր արդեն շատերն են մտածում հիմնական հարցի շուրջ. ի՞նչ է լինելու կորոնավիրուսային համավարակից հետո: «Բայց մի՞թե չի թվում, որ այս աշխարհի հզորներն առանց […]
18:45 04.04.2020
Վրաստանում կորոնավիրուսից առաջին մահացության դեպքից հետո վարչապետ Գեորգի Գախարիան չի բացառել կարանտինային պայմանների խստացումը: Գախարիան հայտարարել է, որ իշխանությունները ձեռնարկում են խիստ միջոցառումներ նման ողբերգական դեպքերը նվազագույնի հասցնելու համար, տեղեկացնում է newsgeorgia.ge-ն: «Այս դեպքը պետք է մեզ ապացուցի, որ այս պայքարում որևէ փոխզիջում չկա: Խիստ քայլերը ինչ-որ մեկի քմահաճույքը չէ, դա ողբերգական անհրաժեշտություն է: Մեզանից […]
17:30 04.04.2020
Վրաստանի վարչապետը Բաթումի նավահանգստում դիմավորել է երկու նավի, որոնք ընդհանուր առմամբ երկիր են ներկրել 63,000 կգ սնունդ և դեղամիջոց, հայտնում է 1tv.ge-ն: Կառավարության ղեկավարը կարևորել է, որ նույնիսկ համընդհանուր կարանտինի ժամանակ վրացական նավահանգիստները մնում են բաց: Գեորգի Գախարիան կարևորել է Բաթումում և Փոթիում երկրի գլխավոր նավահանգիստների գործունեությունը: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտ ամսից խստացվել են […]
10:21 04.04.2020
Վրացի գիտնականներին հաջողվել է 6 հիվանդներից կատարված նմուշառման ուսումնասիրություն անցկացնել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն՝ փոխանցում է apsny.ge-ն։ Նրա խոսքով` կորոնավիրուսի շտամմի գենետիկական վերլուծությունը շատ կարևոր է՝ դրա էվոլյուցիան և տարածման դինամիկան հասկանալու համար: «Վիրուսները շատ ճշգրտությամբ տեղավորվում են խմբերի մեջ. վարակված իրանցու մոտ առկա […]
20:20 03.04.2020
Վրաստանի համակարգող խորհրդի որոշմամբ ՝ ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն ախտահանել է Մառնեուլ քաղաքի դաշտային հիվանդանոցը և ապամոնտաժել այն: Գրում է 1tv.ge-ն։ «Ելնելով այն բանից, որ Մառնեուլի «Ջեո հիվանդանոց» կլինիկայում հանվել է կարանտինային ռեժիմը և այն, որ անհրաժեշտության դեպքում այն կդառնա հիվանդների ընդունման հիմնական կենտրոն, որոշում է կայացվել դադարեցնել Մառնեուլում 100 հիվանդների համար նախատեսված հիվանդանոցի […]
19:57 03.04.2020
Սալոմե Զուրաբիշվիլին և նախագահի աշխատակազմը երեք ամսվա աշխատավարձի մի մասը կփոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ ելնելով երկրում տիրող իրավիճակից՝ նախագահը և նրա վարչակազմը որոշել են այս համերաշխության ակտով նպաստել կորոնավիրուսի դեմ պայքարին: «Սա մեր քաղաքացիական պատասխանատվությունն է, և մենք բոլորս պետք է միասին աշխատենք` հաղթահարելու այս դժվար մարտահրավերը», – ասված է […]
19:44 03.04.2020
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը եկեղեցիների ավագ երեցներին երեք հանձնարարական է տվել: Պատրիարքության մամուլի կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ հաշվի առնելով պարետային ժամը՝ պատրիարքի օրհնությամբ վաղվանից եկեղեցիներում ծառայությունները պետք է սկսվեն ժամը 16:00-20։00-ն՝ մինչև եկեղեցիների փակվելը: Նա նաև հիշեցրել է, որ անհրաժեշտ է ժամանակին տաճարների բակերում 1,5 մետր հեռավորությամբ նշաններ անել: «Մենք խնդրում ենք ձեզ […]
18:17 03.04.2020
Ըստ Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի՝ կորոնավիրուս է հաստատվել արտերկրում գտնվող Վրաստանի 35 քաղաքացու մոտ, նրանցից 5-ը մահացել է, հայտնում է 1tv.ge-ն: Ինչպես հայտարարել է Տիկարաձեն, նախարարությունը մշտական կապի մեջ է դեսպանների հետ և նրանցից ստանում է տեղեկատվություններ: «Մեր դեսպանները մշտական կապի մեջ են ինչպես մեզ հետ, այնպես էլ տեղի գերատեսչությունների: Նրանք մեզ տեղեկություններ են […]
17:15 03.04.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել է Թբիլիսիի քաղաքապետի՝ մայրաքաղաքի բոլոր փողոցներն ախտահանելու որոշումն ու հրահանգել նմանատիպ գործողություններ իրականացնել երկրի բոլոր խոշոր քաղաքներում, հայտնում է apsny.ge-ն: «Սա չափազանց կարևոր է, քանի որ սրանք պարզ ու ճիշտ քայլեր են, որոնց միջոցով մենք կարող ենք կանխել այս վարակի տարածումը»,- ասել է Գիորգի Գախարիան:
09:00 03.04.2020
Վրաստանում հետաքրքրված են՝ արդյո՞ք կորոնավիրուսը փոխանցվում է թղթադրամների միջոցով։ Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել Ազգային բանկի պահոցների 7 աշխատակից: Նրանք շփում են ունեցել փողի հետ: Հասարակության մեջ կասկածներ են առաջացել, թե վիրուսը նրանց փոխանցվել է թղթադրամների միջոցով: Այդ մասին գրում է sputnik-georgia-ն: Վարկածը, թե կորոնավիրուսը փոխանցվում է կանխիկ դրամի միջոցով, տարածվել էր […]
08:48 03.04.2020
«2012 թվականից ի վեր մեր ընդդիմախոսները քննադատում էին մեզ երեք ոլորտի հետ կապված ՝ համընդհանուր առողջապահություն, գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորում և բյուջեից ազգային կամ տեղական արտադրության սուբսիդավորում», -«Իմեդի» ՀԸ-ի «Բաց եթեր» հաղորդման ժամանակ ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն: Նրա խոսքերով՝ այսօր, երբ կորոնավիրուսի պատճառով երկրում ճգնաժամ է ստեղծվել, պարզվեց՝ այդ 3-ն էլ կարևոր են, […]
00:14 03.04.2020
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի «Առաջին ալիքը»: Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 134 հաստատված դեպք, նրանցից 26-ը ապաքինվել է: Կարանտինի ռեժիմում է մնում 5550 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 281-ը:
17:50 02.04.2020
Շենժենը կդառնա մայրցամաքային Չինաստանի առաջին քաղաքը, որտեղ կարգելվի սննդի մեջ շան և կատվի մսի օգտագործումը, եթե հաստատվի քաղաքային իշխանության ներկայացրած որոշման նախագիծը: Այս մասին գրում է The Guardian-ը: Շան և կատվի մսի սպառումն ամենից շատ տարածված է Գուանդունում, որտեղ գտնվում է Շենժենը, ինչպես նաև Չինաստանի հյուսիսարևելյան հատվածում: Շան միսը, սակայն, Չինաստանում լայնորեն չի օգտագործվում: Այստեղ […]
17:26 02.04.2020
«Եկեղեցին, ինչպես մարդկանց զանգվածային հավաքման ցանկացած այլ վայր, կարող է դառնալ վարակի տարածման աղբյուր. այս դեպքում մենք խոսում ենք կորոնավիրուսի մասին»: Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան իր հերթին հավատացյալներին հորդորել է մտածել շրջապատի առողջության մասին և մինչև կորոնավիրուսի համաճարակի ավարտը […]
14:30 02.04.2020
«Կորոնավիրուսը հաստատվել է Վրաստանի Ազգային բանկի յոթ աշխատողների մոտ, նրանք ինքնամեկուսացման մեջ են եղել»: Տեղեկությունը տարածել է Վրաստանի Ազգային բանկը: «Մեկ շաբաթ առաջ Ազգային բանկի մեկ աշխատողի մոտ արձանագրվել էր COVID-19-ին բնորոշ ախտանիշներ, որոնց մասին տեղեկացվել էին համապատասխան ծառայությունները: Ազգային բանկն ապահովեց տվյալ անձի և նրա հետ շփման մեջ գտնվող անձանց ինքնամեկուսացման պայմանները: Նրանց աշխատավայրը […]
18:02 01.04.2020
«Վրացական կողմը աշխատանքներ է տանում Վրաստանում բջջային հավելված ներդնելու մասին, որը կնախազգուշացնի քաղաքացիներին, եթե նրանք մոտ գտնվեն կորոնավիրուսով վարակված անձին»,- հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ճեպազրույցի ժամանակ: Այդ մասին տեղեկացրել է imedinews.ge-ն: «Մենք պլանավորում ենք մեզ մոտ ներդնել այս մոդելը: Այս հարցում համաձայնություն ունենք ավստրիական կողմի հետ: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել մեզ: […]
17:26 01.04.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրամիությունը Վրաստանին 90 մլն եվրո է հատկացնում: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը գումարը կծախսվի կորոնավիրուսի ազդեցության նվազեցման և սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար: ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին այս մասին անդրադարձել է Թվիթերյան իր էջում և շնորհակալություն հայտնել ԵՄ-ին օգնության համար: «Մենք բարձր ենք գնահատում ԵՄ համերաշխությունն […]
17:00 01.04.2020
«Կինը, որի վիճակը Վրաստանի մասշտաբով կորոնավիրուսով վարակվածների թվում ամենածանրն էր, առողջացել և այսօր դուրս է գրվում հիվանդանոցից: Նրան հիվանդանոց էին ընդունել երկկողմ սուր թոքաբորբով, սուր շնչառական անբավարարությամբ: Վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն մեծ ուրախությամբ հայտարարում եմ, որ տիկինն այսօր դուրս է գրվում հիվանդանոցից: Սա Վրաստանի բժշկության մեծ հաղթանակն է»,- հայտարարել է Վրաստանի Առաջին համալսարանային կլինիկայի […]
15:51 01.04.2020
«Առողջացած մարդու արյան պլազմայով կամ արյամբ բուժման եղանակը բավական կիրառելի մեթոդ է, մենք ևս բուժման այդ ձևը կիրառել ենք նաև Վրաստանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Այս մասին հայտնում է imedinews.ge-ն: «Մեծ թվով առողջացած մարդու արյուն պետք է ունենանք, որպեսզի այնուհետև դրանք կիրառվեն ծանր հիվանդների բուժման ժամանակ: […]
21:31 31.03.2020
Վրաստանում մարտի 31-ից մինչև արտակարգ դրության ավարտը (ապրիլի 21-ը) ալկոհոլային խմիչքների վաճառքի համար նախատեսված բոլոր օբյեկտների գործունեությունն արգելված է: Այս մասին ասված է «COVID-19 տարածումը կանխելու միջոցների վերաբերյալ» կառավարության որոշման մեջ: Միևնույն ժամանակ, նշվում է, որ արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում ռեստորանների, հանրային սննդի օբյեկտների, այդ թվում կազմակերպություններին կից սննդի կետերում թույլատրվում է միայն առաքման ծառայության։ […]
18:21 31.03.2020
Համաճարակաբանական բարձր ռիսկի պատճառով քաղաքացիների առողջությունը վերահսկելու նպատակով ստեղծվել են անցակետեր Թբիլիսիի, Բաթումի, Քութայիսի, Ռուսթավի, Զուգդիդի, Փոթիի և Գորիի մուտքերի մոտ, գրում է 1tv.ge-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, պաշտպանության ուժերի հետ միասին, վերահսկում են նշված քաղաքների վարչական սահմանների ուղղությամբ մարդկանց տեղաշարժը` արտակարգ դրության խստացման պատճառով։ Տեղում իրականացվում է նաև քաղաքացիների թերմոսքրինինգը։ […]
17:26 31.03.2020
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ եթե 16 տարեկանից փոքր երեխաները խախտեն սահմանված արտակարգ դրության պայմանները, ապա նրանց ծնողները ստիպված կլինեն տուգանք վճարել, հայտնում է sputnik-georgia-ն: Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ՝ անչափահասների համար սահմանափակումները վերաբերում են նաև ավտոմեքենայով ուղևորություններին: «Պետք է այնպես կազմակերպել ուղևորությունը, որ մեքենայում 3 հոգուց ավելի մարդ չլինի, այդ թվում` ցանկացած տարիքի երեխաներ»,- […]