TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 234-ի․ apsny.ge

22:36 10.04.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 234-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ `stopcov.ge կայքում: Տեղեկացնւմ է apsny.ge-ին Կարանտինային ռեժիմում մնում է 4908 մարդ, իսկ հսկողության տակ գտնվող հիվանդանոցում `429 մարդ: 234 վարակվածներից 54-ն արդեն ապաքինվել է, իսկ երեքը մահացել են:  

̰
Բաթումից Թբիլիսի տեղափոխված 6-ամյա երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ Aliq.ge

19:52 10.04.2020

Թբիլիսիի Վախթանգ Բոչորաշվիլիի կլինիկա է տեղափոխվել կորոնավիրուսով հիվանդ 3 նոր պացիենտ, մեկը 6 տարեկան է: Տեղեկացնում է aliq.ge-ն: Մեկը Վրաստանի ազգային բանկի կլաստերից (վարակված խումբ) է, երկուսը՝ Բաթումի դեպքերի հետ են կապված: Հիվանդներից մեկը 30-ամյա տղամարդ է, նրա վիճակը բավարար է: Հիվանդացել է նաև երեխայի 40-ամյա մայրը, նրանց վիճակը ևս կայուն է: Ընտանիքի մյուս անդամները՝ […]

̰
Ցխինվալը վրացական կողմին մեղադրում է պարենի և դիմակների մաքսանենգության մեջ. interpressnews.ge

18:33 10.04.2020

Պաշտոնական Ցխինվալը մեղադրել է Վրաստանի հատուկ ծառայություններին պարենի, բժշկական դիմակների և ձեռնոցների մաքսանենգության մեջ, հայտնում է interpressnews.ge-ն: Մասնավորապես, Ցխինվալում հայտարարում են՝ «կազմակերպված մաքսանենգության» հետևում կանգնած են Վրաստանի հատուկ ծառայությունները: Նշվում է՝ վերոնշյալ ապրանքատեսակները նախատեսված էին Գորիի խանութներում իրացնելու համար: Նշվում է, որ մաքսանենգ ապրանքների տեսականին բաղկացած է առաջին անհրաժեշտության ապրանքներից՝ ալյուր, բուսական յուղ, խտացրած կաթ, […]

̰
Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը 32 մլն դոլար է փոխանցել StopCoV հիմնադրամին. gruzinform

18:23 10.04.2020

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը StopCoV հիմնադրամին նվիրաբերել է 100 մլն լարի: Նվիրատվության մասին լուրը հաստատել է Իվանիշվիլիի բարեգործական հիմնադրամի վարչության նախագահ Նիկոլոզ Չխեթիանին: «Մի քանի օր առաջ պարոն Բիձինան 100 միլիոն լարի (32 մլն դոլար) է փոխանցել «Քարթու» հիմնադրամին StopCoV հիմնադրամի համար»,- ասել է  Չխեթիանիին: StopCoV հիմնադրամի կողմից ստացված գումարներն արտացոլված են […]

̰
Կորոնավիրուսը հասել է Արևմտյան Վրաստան. sputnik-georgia

18:00 10.04.2020

Արևմտյան Վրաստանի Ցագերի և Լենտեխի շրջանների մուտքերը խիստ հսկողության տակ վերցնելու որոշումը կայացվել է ապրիլի 8-ին, երբ շրջաններում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին հայտնում է sputnik-georgia-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին: Լենտեխին խիստ հսկողության տակ վերցնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել ամուսինների մոտ: Նրանց հետ շփում ունեցած անձինք ինքնամեկուսացել […]

̰
Վրաստանում կորոնավիրուսային վարակից առողջացած հիվանդների թիվը հասել է 54-ի. «Գրուզիա օնլայն»

16:35 10.04.2020

Վրաստանում կորոնավիրուսային վարակից առողջացած հիվանդների թիվը հասել է 54-ի, ևս 2 առողջացած հիվանդ այսօր դուրս է գրվել Թբիլիսիի Առաջին համալսարանական հիվանդանոցից, հայտնում է apsny.ge-ն: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրանք պետք է երկու շաբաթ անցկացնեն ինքնամեկուսացման մեջ: Փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 230 դեպք, որից 3-ը՝ մահվան ելքով: Ներկայումս վրացական կլինիկաներում բուժումը […]

̰
ՀՀ 26 քաղաքացի Վրաստանից այսօր մեկնել է Հայաստան

15:58 10.04.2020

Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս […]

̰
Կախեթիում 18 պացիենտ բացասական պատասխան է ստացել Լուգարի ​​լաբորատորիայից. 1tv.ge

15:42 10.04.2020

Կորոնավիրուսը չի հաստատվել Կախեթիից Լուգարի ​​լաբորատորիա ուղարկված 18 հիվանդների նմուշներում, հայտնում է 1tv.ge-ն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի Կախեթիի բաժանմունքի ղեկավար Նելի Խիզանիշվիլին: Ըստ նրա՝ նախատեսվում է կասկածելի ախտանիշ ունեցող քաղաքացիների նմուշներ այսօր էլ ուղարկել Լուգարի ​​լաբորատորիա, իսկ պատասխանը հայտնի կդառնա վաղն առավոտյան: Այս փուլում Կախեթիում կա 11 կարանտինային տարածք, որտեղ գտնվում […]

̰
Գիտնականները պարզել են առանց ախտանշանի ընթացող կորոնավիրուսային վարակի հետևանքները. ՌԻԱ

09:57 10.04.2020

Կորոնավիրուսային վարակն առանց ախտանշանների անցկացրած մարդկանցից շատերի մոտ արձանագրվել են թոքերի վնասվածքներ: Այս մասին հայտնել են ճապոնացի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են Diamond Princess զբոսանավում կորոնավիրուսով վարակված ուղևորների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական միության պորտալին։ Նավում վարակված 104 մարդկանցից 76-ի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանների։ Սակայն […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 208-ի. gruzinform.ge

19:01 09.04.2020

Վրաստանի կառավարության stopcov.ge կայքում տեղադրված վերջին տեղեկության համաձայն՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակման 208 դեպք, հայտնում է gruzinform.ge-ն: Նշվում է, որ առողջացել է 46 քաղաքացի, 3 հիվանդ մահացել է կորոնավիրուսի հետևանքով: 4674 մարդ գտնվում է կարանտինում, 362 մարդ հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո:

̰
Աբխազիայի ռուսական ռազմաբազայում դաշտային հոսպիտալ է տեղակայվել. interpressnews.ge

18:24 09.04.2020

Աբխազիայի ռուսական ռազմաբազայում տեղակայված դաշտային հոսպիտալը կարող է ընդունել ավելի քան 200 հիվանդի, հայտնում է interpressnews.ge-ն: «Աբխազիայում 200 հիվանդի համար նախատեսված ռազմական հոսպիտալը տեղակայված է Աբխազիայի Հանրապետության տարածքում՝ ՌԴ Հարավային ռազմական օկրուգում՝ բժիշկների զորավարժությունների և պլանային պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացման նպատակով: Հոսպիտալը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեխնիկայով»,- ասված է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի […]

̰
Կորոնավիրուսի տարածման գագաթնակետին պետք է սպասել ապրիլի վերջին, մայիսի սկզբին. Գախարիա. interpressnews.ge

18:13 09.04.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է՝ երկրում կորոնավիրուսի տարածման գագաթնակետին պետք է սպասել ապրիլի վերջին, մայիսի սկզբին: Այդուամենայնիվ, նրա խոսքերով, այսօր Վրաստանը, ինչպես և ամբողջ աշխարհը, կանգնած է այնպիսի մարտահրավերների առջև, որ բոլոր կանխատեսումները պայմանական են: Այս մասին հայտնում է interpressnews.ge-ն: «Մենք գտնվում ենք վարակի ներքին տարածման փուլում: Համաճարակաբանները դեռևս չեն կարողանում ճշգրիտ կանխատեսել վարակի […]

̰
Վրաստանը ԱՄՆ-ից հայրենիք հատուկ չվերթով վրացի աշակերտների հետ կտեղափոխի ՀՀ 35 քաղաքացու․ imedinews.ge

14:30 09.04.2020

«ԱՄՆ-ում գտնվող վրացի դպրոցականներին վաղը հատուկ չվերթով կտեղափոխենք Վրաստան»: Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է imedinews.ge-ն։ «Մենք մեկ շաբաթ, 10 օր շարունակ աշխատում էինք և համատեղ որոշում կայացրեցինք, որ ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի դպրոցականներին հայրենիք վերադարձնենք հատուկ միջոցներով: ԱՄՆ կառավարությունը Դոհայից կկազմակերպի չվերթ Վրաստան, իսկ վրացական կողմը կապահովի Դոհայից աշակերտների հայրենիք […]

̰
Լոնդոնում 34-ամյա տղամարդուն ազատազրկել են դիմակներ գողանալու համար. The Telegraph

11:42 09.04.2020

Լոնդնում 34-ամյա տղամարդը եռամսյա ազատազրկման է դատապարտվել բժշկական դիմակներ գողանալու համար: The Telegraph-ի հաղորդմամբ՝ մեղադրյալը 34-ամյա Լերուն Հուսեյնն է, ով ներխուժել է Լոնդոնի կլինիկաներից մեկն ու գողացել 4 դիմակ: Ոստիկանները նրան ձերբակալել են հենց հիվանդանոցի մոտ: Ըստ մեղադրող կողմի՝ դիմակներ գողանալը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել, քանի որ հիվանդանոցում պաշտպանիչ միջոցների խիստ պակաս կա։  

̰
Կորոնավիրուսի պատճառվ վրացական բանակում ծառայությունը կշարունակվի զորանոցային պայմաններում. apsny.ge

11:39 09.04.2020

Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ԶՈՒ-ն ծառայությունը կշարունակի զորանոցային պայմաններում, հայտնում է apsny.ge-ն: Վրաստանի ԶՈՒ-ն զորանոցային ծառայության է անցել մարտի 21-ից`Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո: ՊՆ  փոխանցմամբ՝ ռազմակայաններում գործում են անվտանգության խիստ կանոններ, ստորաբաժանումների մուտքն ու ելքը սահմանափակված է: Ճաշարաններն ու զուգարաններն ախտահանվում են: Բանակը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում երկրի 9 քաղաքների ելքերում ու մուտքերում։ […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 211-ի․ interpressnews.ge

23:43 08.04.2020

Վրացական stopcov.ge. պաշտոնական կայքի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 211-ի: Նրանցից 50 բուժվել է: Գրանցվել է մահացությանն 3 դեպք: Այդ մասին տեղեկացնում է interpressnews.ge-ին: Կարանտինի մեջ է 4559, իսկ  ստացիոնար վերահսկողության ներքո` 353 մարդ:  

̰
Մեր երկրից ավելի հզոր վարակներ, համաճարակներ գոյություն չունեն. Էրդողան

20:45 08.04.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ (COVID-19): TRT-ին հղում անելով՝  գրել է interpressnews.ge-ն: «Անցած 18 տարիների ընթացքում առանցքային ծառայությունների ոլորտի զարգացման շնորհիվ Թուրքիան Covid-19-ի համաճարակի դեմ ամենապատրաստված երկրներից մեկն է: Մենք ունենք բուժանձնակազմի հսկայական բանակ, ներառյալ 165 հազար բժիշկ, 205 հազար բուժքույր, 460 […]

̰
Մոբիլիզացրել ենք 3500 մահճակալ.  Վրաստանի առողջապահության նախարար

19:44 08.04.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ այս փուլում մոբիլիզացվել է 3500 մահճակալ, ինչը նշանակում է, որ Վրաստանի առողջապահական համակարգը կկարողանա օրական հարյուրավոր վարակակիրներ ընդունել: «Հիվանդանոցների պատրաստվածությունը ստուգվում է ամեն օր: Այս փուլում մոբիլիզացրել ենք 3500 մահճակալ, ինչը նշանակում է, որ երկրի առողջապահական համակարգը կկարողանա, առանց որևէ խոչընդոտի, օրական ընդունել  հարյուրավոր վարակակիրների: Զուգահեռաբար, հիմնվելով այն բանի […]

̰
Վրաստանը խստացրել է վերահսկողության չափանիշները Վերին Լարսում. «Ռուսթավի-2»

18:50 08.04.2020

«Ռուսթավի-2» ՀԸ-ի հաղորդմամբ՝ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետի մոտ դաշտային վրան է տեղադրվել: Սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացի ջերմաչափվում է, կասկածելի ախտանիշների դեպքում  մարդը կտեղակայվի վրանում, այնուհետև կտեղափոխվի բժշկական հաստատություն, որտեղ բժիշկները կպարզեն՝ արդյո՞ք տվյալ անձը վարակված չէ կորոնավիրուսով: Բացի դրանից՝ Վրաստան մուտք գործող քաղաքացիները պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին Գուդաուրի առողջարանում գտնվող կարանտինային գոտում: Այս […]

̰
Կորոնավիրուսի պատճառով ՆԱՏՕ-ի նավերը Փոթիում կանցկացնեն հեռավար վարժանքներ. newsgeorgia.ge

17:30 08.04.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով վրացական սահմանային ոստիկանությունը հատուկ պայմաններում պլանային համատեղ վարժանքներ կիրականացնի ՆԱՏՕ-ի նավերի հետ, հայտնում է newsgeorgia.ge-ն: Փոթիի նավահանգիստ մուտք է գործել ՆԱՏՕ-ի մշտական ​​երկրորդ ռազմածովային ստորաբաժանման չորս նավ, որոնք ներկայացնում են Իտալիան, Կանադան, Ռումինիան և Բուլղարիան: Նրանց կմիանա նաև Թուրքիայի TCG SALIHREIS նավը: Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի և Վրաստանի առափնյա պահպանության նավերի միջև համագործակցության […]

̰
Թբիլիսիում շենքի ապամոնտաժման ընթացքում պատը փլուզվել է. վիրավորվել է 3 բանվոր

16:05 08.04.2020

Թբիլիսիի Միխայիլ Լերմոնտովի անվան փողոցում վթարային շենքի ապամոնտաժման ընթացքում փլուզվել է պատերից մեկը, ինչի հետևանքով երեք աշխատող մնացել է փլատակների տակ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ հրշեջ-փրկարարները բանվորներին արագ դուրս են բերել: Բոլոր երեքն էլ մարմնական թեթև վնասվածքներ են ստացել: Շտապօգնության բժիշկներն արդեն իսկ առաջին օգնություն են ցուցաբերել աշխատողներին:

̰
Ի՞նչ ենք ուտելու. Լուկաշենկոն` կարանտին սահմանելու հետևանքների մասին․ korrespondent.net

00:00 08.04.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ է երկրում կարանտին սահմանելուն: Նախագահը կարծում է, որ երկրում կարանտին հայտարարելը դժվար չէ, սակայն, ըստ նրա, տնտեսությունն աղետալի հետևանքներ կկրի: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 7-ին կառավարության անդամների հետ հանդիպմանը, գրել է korrespondent.net-ը: Լուկաշենկոն խոսել է նաև այլ երկրներում կարանտինի բացասական հետևանքների մասին: «Այստեղ ամեն տեղ խոսում են. կարանտին, […]

̰
Վրաստանի բանտարկյալներն իրենց աճեցրած ծաղիկներն ուղարկել են բժիշկներին․ imedinews.ge

23:34 07.04.2020

Վրաստանի N12 քրեակատարողական հիմնարկի բանտարկյալներն իրենց աճեցրած ծաղիկներից հավաքած ծաղկեփնջեր են ուղարկել նոր կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին: Ըստ imedinews.ge-ի՝ տեղեկությունը տարածել է Քրեակատարողական ծառայությունը: Բժիշկներին ծաղկեփնջերը հանձնել են Քրեակատարողական ծառայության աշխատակիցները: Վրաստանում կորոնավիրուս ախտորոշվել է 195 մարդու մոտ, որոնցից 39-ն արդեն ապաքինվել են: 2 մարդ մահացել է: Երկրում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հաստատվել է 2020 […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ հիվանդ է մահացել․ imedinews.ge

23:26 07.04.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ մարդ է մահացել: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակել է stopcov.ge պաշտոնական կայքը: Հաղորդում է imedinews.ge կայքը: Կորոնավիրուսը Վրաստանում ախտորոշվել է 195 մարդու մոտ, որոնցից 45-ն արդեն ապաքինվել են: Վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հաստատվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Մարտի 21-ին հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ մարտի 31-ից` ընդհանուր կարանտինային ռեժիմ: […]

̰
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստերն այսուհետ կանցնեն տեսակոնֆերանսի ռեժիմով

22:50 07.04.2020

Այսօրվանից սկսած ՝ կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից ելնելով՝  Վրաստանի վարչապետի գլխավորությամբ անցկացվող միջգերատեսչական համակարգող խորհուրդը կշարունակի աշխատել հեռահար: Տեղեկացնում է interpressnews.ge-ն: Ըստ Վրաստանի կառավարության աշխատակազմի՝ այս որոշումը կայացվել է մարդաշատ հավաքներից խուսափելու համար: Խորհրդի աշխատանքներին կմասնակցեն բոլոր համապատասխան գերատեսչությունները, Վրաստանի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը: Հանդիպման ավարտին տեղի կունենան ավագանու անդամների ճեպազրույցները:  

̰
Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թվում կա 120 բուժաշխատող. CNN

18:47 07.04.2020

Իտալիայում կորոնավիրուսի համավարակն սկսելուց ի վեր մահացել է 94 բժիշկ և 26 բուժքույր: Այս մասին հայտնում է CNN-ը: Իտալիայի առողջապահության ինստիտուտի տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների ընդհանուր թիվը հասել է 12.681-ի, որից ավելի քան 6.5 հազարը՝ բուժքույր: Նրանց կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Ներկայումս Իտալիայում կորոնավիրուս է հայտնաբերվել […]

̰
Բաթումում ինքնամեկուսացվել է շտապօգնության երկու բրիգադ. «Գրուզիա օնլայն»

18:08 07.04.2020

Բաթումի շտապօգնության երկու բրիգադ՝ վեց անձ, մեկուսացվել է 60-ամյա հիվանդի հետ շփման պատճառով, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է apsny.ge-ն: «Շտապօգնության երկու բրիգադի անձնակազմը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, թեև կնոջ մոտ չէին հայտնաբերվել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ, նա չի ճանապարհորդել»,- ասել է Բաթումի շտապօգնության ծառայության ղեկավար Մինդիա Կախիձեն: Որտեղ և ինչպես կարող էր 60-ամյա հիվանդը […]

̰
Վրաց ուղղափառ եկեղեցին հավատացյալների առաջ բացել է եկեղեցիների դռները. «Գրուզիա օնլայն»

17:30 07.04.2020

Վրաց ուղղափառ եկեղեցին հավատացյալների համար այսօր բացել է եկեղեցիների դռները՝ անտեսելով կորոնավիրուսի տարածման վտանգը: Այսօր ուղղափառները նշում են Ավետման տոնը՝ չնայած կորոնավիրուսի տարածման սպառնալիքին և Վրաստանի գլխավոր համաճարակաբան Պաատա Իմնաձեի կոչերին ՝ չուղևորվել եկեղեցի, հայտնում է apsny.ge-ն: Ավելի վաղ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդն «անհնարին» էր համարել տաճարի դռները հավատացյալների առաջ փակելը: Մատուցվող պատարագին պատրիարքը ներկա […]

̰
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 կին դատապարտյալի

16:44 07.04.2020

Ավետման տոնի կապակցությամբ Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 9 դատապարտյալ կանանց: «Բոլոր դատապարտյալները փոքր երեխաներ ունեն, նրանց հանցագործությունները բռնություն չեն պարունակում: Բոլոր ինը դատապարտված կանայք այսօր դուրս կգան ՔԿՀ-ից»,- ասված է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում:

̰
Վրաստանի կառավարությունը մտադիր է կորոնավիրուսի բուժման համար ծախսերում ներգրավել մասնավոր ապահովագրական ընկերություններին․ apsny.ge

21:09 06.04.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքերով ՝ պետությունը ամբողջությամբ կհոգա կորոնավիրուսով հիվանդների բուժման ծախսերը, սակայն կարծիք կա, որ գործընթացում պետք է ներգրավված լինեն նաև մասնավոր ապահովագրական ընկերություններ: Գրել է apsny.ge-ն: Նրա մեկնաբանությամբ, խնդրի շուրջ բանակցություններ կիրականացվեն: Նախարարի խոսքերով ՝ որոշումը կկայացվի մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ խորհրդակցելուց հետո:    

̰
BACK_TO_TOP