TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Թբիլիսիում, մեքենաների երթևեկությունն արգելելուց հետո, հեծյալ է շրջում

16:35 17.04.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից սկսած մինչև ապրիլի 21-ը երկրում ամբողջությամբ արգելվում է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը։ Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա: Հնարամիտ քաղաքացիներից մեկը, սակայն, որոշել է Թբիլիսիում շրջել ձիով: Տեսանյութը՝ այստեղ: Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ապրիլի 15-ից 10 […]

̰
Օտարերկրացիների համար Վրաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է. «Ալիք Մեդիա»

16:11 17.04.2020

Կորոնավիրուսով պայմանավորված` երկարաձգվել է  օտարերկրացիների համար Վրաստանում  գտնվելու թույլատրելի ժամկետը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Նորությունը կվերաբերի մինչև 2020թ. մարտի 14-ը Վրաստանում օրինական գտնվող, Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձանց: Այն դեպքում, եթե նրանք չեն կարող լքել Վրաստանը մի շարք պատճառներով, երկրում գտնվելու օրինական ժամկետը կերկարաձգվի մինչև 2020-ի հունիսի 30-ը: Նման պատճառ կարող է համարվել, եթե. […]

̰
Վրաստանում վարակի տարածման հետագա ընթացքն այսօր հավատացյալների ձեռքերում է. վարակաբան

14:53 17.04.2020

Վրաստանի Ուղղափառ եկեղեցին, անկախ իշխանությունների հորդորներին, մտադիր է խաղաղ պայմաններում ընդունված կարգով ապրիլի 19-ին նշել Սուրբ Հարության տոնը: Հանրությանն արդեն իսկ տեղեկացրել է պատարագի օրն ու ժամը: Իշխանության և վարակաբանների հորդորները չփոխեցին Վրաստանի Մայր եկեղեցու որոշումը, թեև պատրիարքարանի կեցվածքի հետ համաձայն չեն մի շարք հոգևորականներ: 13 հոգևորական հրաժարվել է մասնակցել Սուրբ Հարության տոնի արարողություններին: Ավելին՝ […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 77-ի. imedinews.ge

13:28 17.04.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370-ի:  Հաղորդվում է, որ այսօր կորոնավարակի 3 դեպք է հաստատվել 2 բժշկի և 1 հիվանդի մոտ: 77 մարդ արդեն ապաքինվել է, տեղեկացնում է imedinews.ge-ն:

̰
Թբիլիսիի հանրապետական ​​հիվանդանոցի 10 հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուս

19:59 16.04.2020

«Հանրապետական ​​հիվանդանոցում վերահսկողության տակ է գտնվում 74 հիվանդ: Երեկ ուղարկված նմուշներից 10-ը դրական է, և այսօր ունենք 21 հաստատված դեպք։ Այսօր մենք պատրաստվում ենք հետազոտության ուղարկել 30 նմուշ»,- ասել է կլինիկայի տնօրեն Լևան Գոփոձեն: Նա խնդրել է բնակչությանը մոբիլիզացվել և պաշտպանել միմյանց՝ հաշվի առնելով, որ բոլոր կլինիկաներում համեմատաբար աճել է պացիենտների քանակը: «Ինչ վերաբերում է […]

̰
Վրաստանում կարող է հայտարարվել համընդհանուր կարանտին. Ամիրան Գամկրելիձե

18:51 16.04.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին «Ռուսթավի 2» ՀԸ եթերում հայտարարել է, որ երկիրը մեկ քայլ է հեռու համընդհանուր կարանտին հայտարարելուց: Միաժամանակ, նա չի բացառել դաշտային հոսպիտալների բացումը: «Համընդհանուր կարանտինին մնացել է մեկ քայլ»,- ասել է նա: Նրա խոսքերով ՝ վարակի ներքին փոխանցումը շատ ավելին է, քան նույնականացված է, ուստի […]

̰
Թբիլիսիում գերեզմանատներ տանող ճանապարհները փակ կլինեն. Կալաձե

16:22 16.04.2020

Թբիլիսիում գերեզմանատների ճանապարհները փակ կլինեն: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Վերջինս բնակչությանը կոչ է արել մնալ տանը: «Մենք, համապատասխան ծառայության հետ մեկտեղ, գերեզմանատների ճանապարհները կփակենք: Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ բնակչությանը կոչ եմ անում և խնդրում, որ մնան տանը, սա շատ կարևոր է մեր առողջության անվտանգության տեսանկյունից: Ցանկանում եմ խնդրել՝ հնարավորինս հաշվի առնեն […]

̰
Մինչև տարեվերջ մեզ հասանելի կլինի մոտ 3 մլրդ դոլարի միջազգային օգնություն. Գախարիա

21:04 15.04.2020

«Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ հաջող համագործակցության արդյունքում մինչև տարեվերջ, որպես միջազգային օժանդակություն, Վրաստանին հասանելի կլինի մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանասական միջոցներ»,- այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան`միջգերատեսչական համակարգող խորհրդի տնտեսական նիստի ժամանակ:

̰
«Գլխավոր դերը». առցանց պրեմիերա Թբիլիսիի հայկական թատրոնի կողմից

20:15 15.04.2020

Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը միացել է Վրաստանի կառավարության՝ տանը մնալու հորդորներին: Ադամյանցիներն առաջարկում են ամեն շաբաթ օր, ժամը 18:00-ին դիտել տարբեր ժամանակներում բեմադրված ներկայացումների տեսագրությունները:: Տեղեկացնում է Aliq.ge-ն: Առաջիկա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, թատրոնի յութուբյան ալիքում կցուցադրվի վրաց ռեժիսոր Դիմիտրի Խվթիսիսաշվիլիի բեմադրությամբ՝ «Գլխավոր դերը» ներկայացումը: Հեղինակը ևս ազգությամբ վրացի է՝ Թամար Բարթաիան: Պիեսը պատմում է թատրոնի […]

̰
ԱՄՀ-ն Վրաստանին հատկացվող օգնության շրջանակներում կտրամադրի 450 մլն դոլար

20:00 15.04.2020

Վրաստանը «ընդլայնված  ֆինանսավորման մեխանիզմի» ծրագրի շրջանակներում կստանա ընդհանուր առմամբ մոտ 450 միլիոն դոլար: Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՀ առաքելության ղեկավար Մերսեդես Վերա Մարտինին: Նրա հայտարարությամբ՝ արդյունավետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի կառավարության և ԱՄՀ առաքելության միջև Վրաստանում ընթացիկ ծրագրի վեցերորդ բաժնի հաջողությամբ ավարտելու վերաբերյալ: «ԱՄՀ-ի թիմը առաջարկում է ավելացնել ԱՄՀ-ի ընդհանուր աջակցություն […]

̰
Facebook-ը Վրաստանի կառավարության խնդրանքով հեռացրել է Գամկրելիձեի կեղծ օգտահաշիվները

17:30 15.04.2020

Վրաստանի կառավարությունից հայտնել են, որ իրենք ակտիվորեն համագործակցում են Facebook սոցիալական ցանցի հետ՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կեղծ լուրերի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Facebook-ն արդեն հեռացրել է կեղծ օգտահաշիվները, որոնք իբրև պատկանել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին: «Կոնկրետ խմբերը դիտավորյալ տարածել են ապատեղեկատվություն»,- […]

̰
ՆԱՏՕ-ն Սևծովյան տարածաշրջանում սերտորեն համագործակցում է Վրաստանի և Ուկրաինայի հետ. Ստոլտենբերգ

17:15 15.04.2020

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ թեև կորոնավիրուսն ազդում է բոլորի վրա, սակայն անվտանգության խնդիրները մնում են անփոփոխ: Նրա խոսքերով՝ դաշինքը շարունակում է սերտորեն համագործակցել Ուկրաինայի և Վրաստանի հետ: Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ուկրաինայում գործող անջատողականներին, ընդգծել է նաև, որ ռուսական նավերը ներկայացված են Սև ծովում: Այս մասին հայտնում […]

̰
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսակիր վեց դեռահաս

17:00 15.04.2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում են կորոնավիրուսով վարակված վեց դեռահասներ: Այս մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան: «Այս փուլում մենք ունենք վեց անչափահաս: Նրանցից մեկը՝ ամենափոքրը, բոլորից լավ է զգում, մյուսների վիճակը բավարար է»,- ասել է Էզուգբայան: Վերջին տվյալների համաձայն՝ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 39 հիվանդ: Նրանց կեսը թոքաբորբ ունի: Էզուգբայան նաև […]

̰
1.5 միլիարդ դոլար` վրացական տնտեսությանն աջակցելու համար

20:50 14.04.2020

Միջազգային դոնոր կազմակերպությունները մինչև տարեվերջ Վրաստանին 1,5 միլիարդ դոլարի աջակցություն կտրամադրեն տնտեսությանն աջակցելու համար: «Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանին կտրամադրի 447 միլիոն դոլար տնտեսական մարտահրավերների լուծման համար»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան: «Մենք ակտիվ բանակցություններ ենք վարում միջազգային կազմակերպությունների հետ: Արդեն ավարտել ենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունները ծրագրի երկարացնելու վերաբերյալ: Սա նշանակում […]

̰
Նոր սահմանափակումներ Վրաստանում․ արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի մինչև մայիս

20:00 14.04.2020

«Մենք տեղափոխվել ենք վարակի ներքին լայնամասշտաբ տարածման փուլ»,- այսօր մոտ մեկ ժամ տևած ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Գախարիան` մտադրություն հայտնելով կարանտինը երկրում երկարաձգել մինչև մայիսի 10-ը: Բացի դրանից՝ վարչապետի հայտարարությամբ՝ ապրիլի 15-ին` ժամը 21-ից 10 օր կարգելվի երկրի չորս խոշոր քաղաքների՝ Թբիլիսի, Ռուսթավի, Բաթում և Քութայիս ելքն ու մուտքը: Այս մասին այսօր հայտարարել է […]

̰
Ապշում եմ, երբ լսում եմ Չինաստանին ուղղված որոշ երկրների մեղադրանքները. Լավրով 

19:20 14.04.2020

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարել կորոնավիրուսի պատճառով Չինաստանին ուղղված որոշ երկրների մեղադրանքները, հայտնում է RIA Novosti-ն: «Մենք դա տեսնում ու լսում ենք: Սա նույնպես ցավալի է, քանի որ մեր չինացի ընկերները, որոնք իրենց երկրում հաղթահարեցին համավարակի գագաթնակետը, տնտեսությունը վերադարձնում են նորմալ հուն, նրանք իրենց մեջ չեն պարփակվում, այլ փորձում են օգնել ուրիշ պետությունների […]

̰
Վրաստանի Բոլնիսում կորոնավիրուսով վարակվել է 4 բուժաշխատող. imedinews.ge

16:30 14.04.2020

Վրաստանի Բոլնիսի հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցի 3 բուժաշխատող, որոնցից 2-ը բուժքույր է, մյուսը՝ Թբիլիսիից ժամանած բժիշկ: Ինչպես հիվանդանոցից «Իմեդի» ՀԸ-ի լրագրողին տեղեկացրել են, բուժաշխատողները վարակվել են  կորնավիրուսով վարակվածների հետ շփվելու հետևանքով: Ներկայումս Բոլնիսում կա կորոնավիրուսի 12 հաստատված դեպք:

̰
Թբիլիսիի ռուսական եկեղեցու սպասավորներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Палитраньюс

16:15 14.04.2020

Թբիլիսիում գտնվող ռուսական Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավորներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, երբ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս: Հիվանդանոց են տեղափոխվել նաև նրա հետ շփում ունեցած եկեղեցու 4 սպասավորները և նրանց ընտանիքի անդամները, գրում է Палитраньюс-ը: Աղբյուրի համաձայն՝ հիվանդ եկեղեցականը մասնակցել է Սուրբ Հարության տոնին նախորդող եկեղեցական երկու ծեսերին: Քանի որ կորոնավիրուսով վարակված եկեղեցու սպասավորի քույրը […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 272-ի

21:15 13.04.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 272-ի, որոնցից 68-ն արդեն ապաքինվել են: Տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքում: Կարանտինային ռեժիմով կա 4890 մարդ, իսկ 439 քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցային հսկողության տակ:

̰
«Փորձեք քնել որովայնի վրա, դա դեղորայքից ավելի լավ է պաշտպանում COVID-19-ով վարակվածների թոքերը». բժիշկ-սրտաբանի խորհուրդները

19:59 13.04.2020

ԱՄՆ-ում 20 տարվա բժշկական ստաժ ունեցող բժիշկ-սրտաբան Նանա Գեգեչկորին, որ վերջին 5 տարիներին աշխատում է Նյու Յորքի «Mount Sinai» հիվանդանոցային ցանցի սրտաբանական բաժանմունքում, իր ֆեյսբուքյան էջում խորհուրդներ է տվել COVID-19-ով վարակված իր հիվանդներին: Նա իր գործընկերներին հորդորել է առանց լուրջ ախտանշանների հիվանդներին դեղորայքային բուժում չնշանակել։ «Կորոնավիրուսային հիվանդության ժամանակ դեղամիջոցներն օգտագործվում են միայն այն դեպքում, եթե […]

̰
Սահմանված կանոններին հետևելու դեպքում միայն հնարավոր կլինի մայիսից աստիճանաբար հանել սահմանափակումները. Թալակվաձե

19:57 13.04.2020

«Պետության կողմից տրված առաջարկություններին և սահմանված կանոններին հետևելու դեպքում միայն հնարավոր կլինի մայիս ամսվա ընթացքում աստիճանաբար հանել սահմանափակումները»: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն։ «Յուրաքանչյուր քաղաքացու կողմից պատասխանատվության գիտակցումն ու սահմանված կանոններին հետևելն ավելի է մեծացնում հավանականությունը, որ հասարակությունն ու երկիրը շուտ վերադառնան այն բնականոն ապրելակերպին, որը գոյություն ուներ մինչ կորոնավիրուսային […]

̰
Հնարավոր է Վրաստանում արտակարգ դրությունը որոշ ժամանակով երկարաձգվի. Կոբախիձե 

19:49 13.04.2020

«Եթե ​​նայենք այսօրվա պատկերին, հավանաբար, կպահանջի որոշ ժամանակով երկարաձգել արտակարգ դրությունը, որպեսզի հնարավորինս արդյունավետ կերպով կանխենք համաճարակի տարածումը: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- «Ռուսթավի-2» ՀԸ-ի եթերից հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղարը: Նրա խոսքերով՝ արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 22-ը, սակայն այն երկարաձգելու հարցում կառավարությունը ևս մեկ շաբաթ ունի: «Համաճարակի տարածման հետ կապված […]

̰
Վրաստանում ծանր վիճակում գտնվող 80-ամյա կինը ապաքինվել է. Ռատիանի

19:44 13.04.2020

Թբիլիսիի պետական ​​բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի խոսքերով՝ 80-ամյա մի կին, որի վիճակը ծանր էր, երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել, և արդյունքները բացասական են եղել, ենթադրաբար, այսօր կամ վաղը դուրս կգրվի: Ըստ նրա՝ այս փուլում բուժվող 81 հիվանդներից 66-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս: «Այս փուլում ինտենսիվ խնամքի մեջ կա 9 հիվանդ: […]

̰
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

19:28 13.04.2020

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» կուսակցության ներկայիս առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է sputnik-georgia-ն: Նրան ձերբակալել էին 2019 թվականի հուլիսի 25-ին: Օքրուաշվիլին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել 2019թ. հունիսի 20-21-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ անկարգություններին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի զանգվածային […]

̰
Օդեսայում բնակիչները կարանտինը խախտել են մուլտֆիլմերի հերոսների հագուստներով

23:51 12.04.2020

Հումորով հայտնի Օդեսայի բնակիչները կարանտինի ժամանակ զբոսնելու օրիգինալ ձև են գտել: Տեղական «СЬОГОДНИ» հրատարակչության հաղորդմամբ՝ քաղաքի բնակիչներն իրենց հատուկ հումորով են պատասխանել քաղաքի իշխանությունների որոշմանը: Կարանտինի ընթացքում Օդեսայի բնակիչներին թույլատրվել է փողոց դուրս գալ ընտանի կենդանիների հետ: Օդեսայի հնարամիտ քաղաքացիները յուրովի էին արձագանքել քաղաքապետի որոշմանը և փողոց էին դուրս եկել զբոսնելու հայտնի «Մաշան և արջը» […]

̰
Վրաստանում Ազգային բանկը նոր թղթադրամներ է տրամադրում բանկերին

21:40 11.04.2020

Վրաստանի Ազգային բանկը հերթական անգամ հորդորել է  բնակչությանը առավելագույնս օգտվել անկանխիկ վճարման եղանակներից: Բանկը նոր թղթադրամներ է փոխանցել առևտրային բանկերին, որոնք շրջանառության  մեջ եմ մտնում նախորդների փոխարեն: Մարտի 21-ից  շրջանառությունից ստացված թղթադրամները, նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, տեղադրվել   են դրամարկղային կենտրոնում և 14 օր կպահվեն առանձին վայրում: Վարակաբանները խորհուրդ են տալիս թղթադրամներն արդուկել, կամ ախտահանող […]

̰
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 242 դեպք․ նրանցից 57-ն առողջացել են

21:11 11.04.2020

Վրաստանի պաշտնական stopcov.ge կայքի վերջին տվյալներով՝ Վրաստանում կա կորոնավիրուսի հաստատված 242 դեպք: Նրանցից 57-ը ապաքինվել է: Կորոնավիրուսի հետևանքով երկրում 3 մարդ է մահացել: Միևնույն ժամանակ, 4856 քաղաքացի գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 370-ը` հիվանդանոցային հսկողության ներքո:

̰
Փոթիում վարժանքներ են իրականացվել ՆԱՏՕ-ի ռազմանավերի մասնակցությամբ

18:53 11.04.2020

Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությունը համատեղ վարժանքներ է անցկացրել ՆԱՏՕ-ի նավերի հետ Սև ծովում: Այս մասին հաղորդել է Վրաստանի ԳՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է newsgeorgia.ge-ն: Զորավարժություններն անցկացվել են Փոթիում ՆԱՏՕ-ի Մշտական երկրորդ ռազմածովային ստորաբաժանման (SNMG2) նավերի այցի շրջանակում: Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի և Վրաստանի առափնյա պահպանության նավերի միջև համագործակցության մակարդակի բարձրացումն է: COVID-19-ի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով […]

̰
Թբիլիսիում կորոնավիրուսից 2 տարեկան երեխայի են բուժել. newsgeorgia.ge

18:05 11.04.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 56-ի: Թբիլիսիի Վախթանգ Բոչորաշվիլիի անվան կլինիկայի դիտորդական խորհրդի նախագահ Մակա Սոլոգաշվիլին հայտնել է, որ բուժված հիվանդների թվում կա 2-ամյա երեխա, որին հոսպիտալացրել էին մարտի 26-ին: Երեխայի ծնողները ևս վարակակիրներ են եղել: Այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ն: «Եթե չհաշվենք առողջացած երեխային, հիվանդանոցում դեռևս մնում է […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը հասել է 56-ի. «Գրուզիա օնլայն»

17:41 11.04.2020

Վրաստանում 56 մարդ է առողջացել նոր կորոնավիրուսից: Այս մասին տեղեկությունները հասանելի են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Կարանտինային ռեժիմում է գտնվում 4856 մարդ, հիվանդանոցներում`հսկողության ներքո՝ 370 մարդ: Հիշեցնենք՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 233 դեպք: 3 մարդ մահացել է: Արտերկրից Վրաստան տեղափոխված 3 վարակակիր բուժվում է երկրի հիվանդանոցներում:

̰
BACK_TO_TOP