TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Վրաստանի իշխանությունները բեռնատարներ են ուղարկել Մառնեուլ գյուղմթերք գնելու համար

19:55 23.04.2020

Մառնեուլի շրջանի գյուղերի բնակիչների արտակարգ իրավիճակի չեղարկման և իրենց գյուղատնտեսական արտադրանքն իրացնելու հնարավորություն ստեղծելու պահանջով երեկվա զանգվածային բողոքի ակցիայից հետո այսօր Վրաստանի իշխանությունները բեռնատարներ են ուղարկել Մառնեուլ գյուղմթերքի անհապաղ գնումների համար: Գյուղմթերքի գնումների առաքումն այսօր մեկնարկել է շրջանի 2 գյուղից: Քվեմո Քարթլիի մարզպետ Շոթա Ռեխվիաշվիլիի հայտարարությամբ՝ շրջան են ժամանել տրանսպորտային ընկերություններ, որոնք արտահանում են արտադրանքը […]

̰
Արտակարգ դրության վերացման պահանջով բողոքի ակցիա Թբիլիսիում

17:30 23.04.2020

Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության անդամները Թբիլիսիում բողոքի ակցիա են անցկացրել արտակարգ դրության վերացման պահանջով: Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քանի ցուցարարի, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին, տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: «Ակցիան կազմակերպել ենք, որ իշխանությունը հասկանա՝ այստեղ մարդիկ են ապրում, որոնք չեն ցանկանում ապրել նման ստրկական պայմաններում: Հասկանում ենք նաև, որ սահմանված կարգը կապ […]

̰
Ասլան Բժանիան պաշտոնապես ստանձնել է Աբխազիայի նախագահի պաշտոնը

17:20 23.04.2020

Աբխազիայի նորընտիր նախագահ Ասլան Բժանիան ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը երդմնակալության արարողությունից հետո, որը տեղի է ունեցել Սուխումում՝ նախագահի նստավայրում, հայտնում է РИА Новости-ն: Միջոցառումն անցկացվել է օտարերկրյա հյուրերի բացակայության պայմաններում, ներկա են եղել ՌԴ-ի, Հարավային Օսիայի, չճանաչված Մերձդնեստրի հանրապետության դեսպանները: Արարողությանը մասնակցել են նաև Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները, ԿԸՀ և գործադիր իշխանության ներկայացուցիչները, Սահմանադրական դատարանի […]

̰
Վրաստանն Իրանին կարտահանձնի ավելի քան 100 կալանավորի

16:00 23.04.2020

Վրաստանում պատիժը կրող Իրանի ավելի քան 100 քաղաքացի այսօր կարտահանձնվի հայրենիք: APA գործակալության իրանական ծառայության հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկությունը տարածել է Իրանի ԱԳՆ-ն: Նշվում է, որ Իրանի քաղաքացիները կալանավորվել են տարբեր հանցագործությունների կատարման համար: Նրանք իրենց պատժաչափի մնացած մասը կանցկացնեն հայրենիքում:

̰
Վրաստանի ԶՈՒ-ում կորոնավիրուս չի արձանագրվել. Ե․Տիկարաձե

14:58 23.04.2020

«Բանակում կորոնավիրուս չի արձանագրվել: Այն կա ՆԳՆ մի քանի աշխատակցի մոտ»: Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն՝ հավելելով, որ  այս պահի դրությամբ վարակված է մոտ 20 բժիշկ: «Այսօրվա  տվյալներով՝ մոտ 20 բժիշկների մոտ արձանագրվել է կորոնավիրուս: Սա ինչ-որ չափով սպասելի էր: Ընդհանրապես, խմբի վիճակը վերահսկելի է: Մենք լրացուցիչ աշխատում ենք անվտանգության […]

̰
Առատ ձյան պատճառով Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածը փակվել է կցորդիչով ավտոտրանսպորտի համար

10:02 23.04.2020

Առատ ձյան պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեթանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: Այս մասին հայտնում է imedinews.ge-ն։

̰
Մառնեուլի բողոքի ակցիայի կազմակերպիչները Սաակաշվիլիին սատարող ընդդիմադիր կուսակցություններն են․ Քվեմո Քարթլիի նահանգապետ

20:00 22.04.2020

Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին Մառնեուլի շրջանում այսօր կայացած բողոքի ակցիան անվանել է քաղաքականապես առաջնորդվող գործընթաց` «դիմակահանդես»: Նա ակցիայի կազմակերպիչ է համարել Մառնեուլի ակցիայի ժամանակ ներկա գտնվող Սաակաշվիլիի նախկին կուսակիցներին`«Միացյալ ազգային շարժումից» և « Եվրոպական Վրաստանից», որոնց ներկայացուցիչները ցույցի ամբողջ ընթացքում վանկարկում էին «Միշա, Միշա», «Միշա վերադարձիր»: «Քաղաքական ուժերը չպետք է ստեղծեն մարդկանց նման հավաքույթ, […]

̰
Զուրաբիշվիլին ցավակցել է COVID-19-ի հետևանքով մահացածների ընտանիքներին

18:15 22.04.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ամբիոնից ցավակցություն է հայտնել երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընտանիքներին, հայտնում է sputnik-georgia.ru-ն: «Ուզում եմ ցավակցել այն ընտանիքներին, որոնց հարազատները մահացել են համավարակի հետևանքով»,- ասել է  Զուրաբիշվիլին: Իր խոսքում Վրաստանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ նրանց կատարած աշխատանքի համար: Մինչ օրս Վրաստանում COVID-19-ի հետևանքով մահացել է 5 մարդ:

̰
Վրաստանի խորհրդարանն արտակարգ դրության ժամկետը երկարաձգեց մինչև մայիսի 22-ը

17:29 22.04.2020

Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը մինչև մայիսի 22-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 21-ին հաստատել էր նախարարների կաբինետի առաջարկությունը՝ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 22-ը: Երկրի խորհրդարանի 97 պատգամավոր կողմ է քվեարկել որոշմանը: Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 411 մարդու, մահացել է […]

̰
ԱՄՀ-ն Վրաստանում 2021թ. կանխատեսում է 4% տնտեսական աճ

16:50 22.04.2020

Անցած շաբաթ ԱՄՀ-ն հրապարակել էր կանխատեսում, համաձայն որի՝ վրացական տնտեսությունը 2020 թվականին կնվազի 4%-ով, բայց 2021-ին սպասվում է 4% աճ, հայտնում է newsgeorgia.ge-ն: ԱՄՀ-ն պատրաստ է օգնել Վրաստանին մոբիլիզացնել 1,6 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի նպատակով: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Սելիմ Չակիրը: Ավելի վաղ Արժույթի միջազգային […]

̰
Կախեթիայում գյուղատնտեսական աշխատանքների համար թույլատրվել է օրական 4 ժամ ավտոմեքենաների երթևեկությունը

16:29 22.04.2020

Կախեթիայում, գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված, արտոնություններ են սահմանվել ավտոմեքենաների երթևեկության համար: Գյուղացիներին թույլատրվել է ավտոմեքենաներով տեղաշարժվելու 4-ժամյա իրավունք: Այս մասին հաղորդել են շրջանային իշխանությունները, հայտնում է newsgeorgia.ge-ն: Հիշեցնենք՝ ավտոմեքենաների երթևեկությունն արգելվել է Վրաստանում ապրիլի 17-ից: «Մինչև ապրիլի 27-ը Վրաստանի շրջաններում՝ առավոտյան ժ. 06:00-08:00-ն և երեկոյան ժ. 18:00-19:00-ն, մարդատար մեքենաների տեղաշարժը թույլատրելի է, ինչը հատկապես կարևոր […]

̰
Վրաստանը նվազեցնում է կարանտինը խախտելու համար սահմանված տուգանքը

15:51 22.04.2020

Կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 2000 լարիով՝ 3000 լարիի փոխարեն: Փոփոխությունը ներառված է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Ըստ օրենքի նախագծի, կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար իրավաբանական անձանց նկատմամբ կիրառված տուգանքը սահմանվում է 10 հազար լարի՝ 15 հազար լարիի փոխարեն: Նշված օրենսդրական փոփոխության մասին Իրավական […]

̰
Ռուսաստանը փորձում է Վրաստանում իր հատուկ ծառայությունների համար ապօրինի գրասենյակ բացել. Գվարամիա 

21:41 21.04.2020

«Ռուսաստանը փորձում է իր հատուկ ծառայությունների համար ապօրինի գրասենյակ բացել Վրաստանում»: Այսպես է մեկնաբանել վրացի  անկախ փորձագետ Գոչա Գվարամիան Լավրովի`Ռուսաստանը պատրաստ է Վրաստանում առևտրական ներկայացուցչության     գրասենյակը բացելու մասին հայտարարությանը: Վերլուծելով COVID-19 համաճարակով  պայմանավորված իրավիճակը` նա կասկածելի է համարել, որ առաջարկը  հնչել է այն ժամանակ, երբ աշխարհի բոլոր երկրները մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու […]

̰
Զուրաբիշվիլին ստորագրել է Վրաստանում արտակարգ դրության ժամկետը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը

19:59 21.04.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է երկրի մասշտաբով արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը: Կառավարությունը խնդրանքով դիմել էր  նախագահին` երկրում արտակարգ դրությունը շարունակելու խնդրանքով: Վաղը արտահերթ նիստում խորհրդարանը քվեարկության կդրվի արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշումը: Այդուամենայնիվ, անկախ վարչապետի ու նախագահի արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հրամանի ստորագրությունից հետո, եթե անգամ այն մտցվի, օրինական ուժ […]

̰
Վրացի ութ զինծառայողների մոտ հաստատվել է կորոնավիրուս

17:35 21.04.2020

Գորիի հիվանդանոցում կարանտինի մեջ գտնվող վրացի 40 զինծառայողներից 8-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տարածել է «Մթավարի Արխի» հեռուստաընկերությունը՝ ընդգծելով, որ երկրի ՊՆ-ն չի հաստատում այս լուրը: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ զինծառայողներից մեկի վիճակը լուրջ է` պայմանավորված ուղեկցող հիվանդությամբ՝ շաքարախտով: Նշենք, որ Վրաստանում ապրիլի 21-ի տվյալներով վարակվածների թիվը 408 է: Ըստ կառավարության stopcov.ge հատուկ […]

̰
Ռուսաստանը շահագրգիռ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. Լավրով

16:30 21.04.2020

Մոսկվան շահագրգիռ է զարգացնել համագործակցությունը վրացական կողմի հետ: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կլոր սեղանի մասնակիցների հետ առցանց հանդիպմանը: Սակայն հարաբերությունների ջերմացման առաջին քայլը նա ակնկալում է  Վրաստանից: «Մենք դիվանագիտական ​​հարաբերությունների խզման նախաձեռնող չենք եղել … Կրկին պատրաստ կլինենք վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները, բայց, քանի որ մենք հարաբերությունների […]

̰
Այս տարի Թբիլիսիում Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի ակցիաներ չեն անցկացվի

16:12 21.04.2020

«Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված, ծրագրված ավանդական բողոքի ակցիաները՝ ապրիլի 23-ի ջահերով երթը և ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվելիք ցույցը չեղարկվում են: Համայնքը կոչ է անում մեկական մոմ վառել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր հորդորն […]

̰
Թբիլիսիում Սաակաշվիլիի նախագահական գրադարանը հրդեհելու գործով կա ձերբակալված

09:57 21.04.2020

Թբիլիսիում Սաակաշվիլիի նախագահական գրադարանը հրկիզելու համար ոստիկանությունը թեժ հետքերով ձերբակալել է նախկինում դատված 29-ամյա երիտասարդի, ով, ի դեպ, նույնիսկ թաքնվելու փորձ չի արել: Ավելին, հեռախոսով տեսանյութ է նկարահանել և սոցցանցերում տարածել, թե ինչպես է հրկիզում այն։ Հրդեհն արագ տեղայնացվել է: Այրվել է գրադարանի առաջին հարկի մոտ 15 քմ տարածքն ու գույքը: 29-ամյա Բաչո Քաթամաձեն խոստովանել […]

̰
Վերջերս Վրաստանի Լուգարի անվան լաբորատորիա այցելած Պենտագոնի ներկայացուցիչներն առաջարկել են ընդլայնել նոր հետազոտությունների սահմանները. Զախարովա

21:41 20.04.2020

«Երրորդ երկրներում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ» ապրիլի 17-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն  է հրավիրել արտերկրում ամերիկյան կենսաբանական ներկայության ամրապնդմանը: Ուշադրություն  է  հրավիրել արտերկրում՝ մասնավորապես նախկին ԽՍՀՄ երկրներում, ամերիկյան կենսաբանական ներկայության ամրապնդմանը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ ՊՆ-ի «Սպառնալիքների համատեղ նվազեցման» ծրագրի շրջանակներում այդ հանրապետւթյուններում, բիոտեռորիզմի դեմ պայքարի պատրվակով, ստեղծվում են երկակի նշանակության բիոլաբորատորիաներ: […]

̰
Առանց տնտեսական ամբողջական ծրագրի մենք չենք կարող աջակցել արտակարգ դրության ժամկետի երկարաձգմանը.Դավիթ Բաքրաձե

19:46 20.04.2020

Վրաստանի ընդդիմությունը հրաժարվում է աջակցել իշխանությունների՝ արտակարգ դրության ռեժիմն երկարաձգելու մտադրություններին` առանց լիարժեք տնտեսական ծրագրի ներկայացման: Վրաստանի նախկին ԱԳ նախարար, խորհրդարանի նախկին խոսնակը գտնում է, որ կառավարությունը չի դիմագրավում արտակարգ դրության հետևանքով առաջացած խնդիրներին: «Իհարկե, մենք կաջակցենք հանրային առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումներին, բայց անցած ամիսը ցույց տվեց, որ կառավարությունը պատրաստ չէ արտակարգ […]

̰
Սաակաշվիլին մտադիր է Վրաստան ներդրումներ բերել քրեական հետապնդումից ազատվելու համար

19:30 20.04.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացական իշխանություններին առաջարկել է իրեն տալ պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի ժամանակավոր կարգավիճակ և մինչև աշուն հետաձգել իր դեմ հարուցված քրեական գործերի քննությունը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն: Ի պատասխան՝ Սաակաշվիլին խոստացել է  արտասահմանյան գործընկերներից 5,5 միլիարդ դոլար ներդրում բերել՝ կորոնավիրուսի հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասի հետևանքները վերացնելու համար: «Երբ աշունն […]

̰
Վրաստանի 6 747 քաղաքացի կորոնավիրուսի հետևանքով վերադարձել է հայրենիք

19:14 20.04.2020

Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրականացրված հատուկ ուղևորափոխադրումների միջոցով՝ օդային ու ցամաքային ճանապարհով, ապրիլի 20-ի դրությամբ հայրենիք է վերադարձել 6 747 քաղաքացի: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Սրա հետ մեկտեղ, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչները արտերկրում օգնություն են ցուցաբերել երկրի 9 058 քաղաքացու: Վրաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում COVID-19-ի տարածման պայմաններում արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն եվրոպական երկրներում գտնվող վրացիներին սնունդ է մատակարարել. 1tv.ge

17:30 20.04.2020

Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում և Բելգիայում Վրաստանի դեսպանատները Վրաստանի քաղաքացիներին տրամադրել են ապաստան և սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև խիստ անհրաժեշտության  դեպքում ապահովել անվճար երթևեկություն գնացքով: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին: Նշվում է, որ օգնություն ստացողների թիվը հասնում է մի քանի տասնյակի: «Արտերկրում գտնվող Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները, միջգերատեսչական համակարգող խորհրդի ղեկավարությամբ, շարունակում […]

̰
Իվանիշվիլին Վրաստանի պատմության մեջ ամենամեծ ներդրումն է արել առողջապահության ոլորտում. Daily Express

17:13 20.04.2020

Վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին դարձել է խոշորագույն մասնավոր դոնորն աշխարհում կորոնավիրուսների դեմ պայքարում, գրում է բրիտանական Daily Express պարբերականը: Իշխող կուսակցության առաջնորդ, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ, վրացի գործարար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը  կառավարության հիմնադրած StopCoV հիմնադրամին նվիրաբերել է հարյուր միլիոն լարի (ավելի քան 31,5 միլիոն դոլար): Գումարն ապրիլի 8-ին փոխանցվել է հիմնադրամի հաշվին: «Ի […]

̰
Կորոնավիրուսը դեռևս չի ներթափանցել Վրաստանի Գուրիայի և Կախեթիայի շրջաններ

16:30 20.04.2020

Վրաստանի 11 շրջաններից երկուսում` Գուրիայում ու Կախեթիայում, COVID-19-ով վարակման դեպք դեռևս չի գրանցվել, հայտնում է Աջարիայի ՀԸ-ն: Մինչ ապրիլի 19-ը Սամցխե-Ջավախեթին ևս համարվում էր «կանաչ գոտի», երբ ապրիլի 10-ին Ախալդաբա գյուղում կորոնավիրուս հայտնաբերվեց 30-ամյա մի բնակչի մոտ: Վերջին տվյալներով՝ Վրաստանում վարակվածների թիվը 399 է, 93 մարդ առողջացել է, 4 հիվանդ՝ մահացել:

̰
Վրաստանում ԱՄՆ դեսպանն ու ԵՄ ներկայացուցիչը կոչ են արել Ցխինվալին չսրել իրավիճակը

19:06 18.04.2020

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է, որ Ցխինվալի անվտանգության ծառայության աշխատակիցները Վրաստանի և  Հարավային Օսիայի սահմանային Թախտիսծղարո գյուղի մոտ վերսկսել են սահմանազատման աշխատանքները: Այդ մասին ասված է  Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ: «Մենք դատապարտում ենք Ցխինվալի դե-ֆակտո իշխանությունների ցանկացած գործողություն, որը սրում է լարվածությունը հատկապես Զատկի օրերին և համավարակի պայմաններում: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել […]

̰
Վրաց եկեղեցին անտեսում է առողջապահության ոլորտի պատասխանատուների կոչերը. CNN

17:28 18.04.2020

Առաջին հայացքից Վրաստանը հաջողությունների է հասել կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց այժմ երկիրը պետք է լուրջ քննություն անցնի: Կիրակի օրը Վրաց ուղղափառ եկեղեցին տոնում է Զատիկը, և ազդեցիկ եկեղեցին պլանավորում է մեծ տոնակատարություններ անցկացնել, որոնք, ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուների, կարող են ճակատագրական լինել, այս մասին ասվում է CNN-ի հոդվածում:   «Վրաց ուղղափառ եկեղեցին անտեսում է առողջապահության ոլորտի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից բուժվողների թիվն ավելացել է 7-ով. «Գրուզիա օնլայն»

16:48 18.04.2020

Վրաստանում արդեն 84 մարդ է առողջացել կորոնավիրուսից: Այս մասին լրագրողներին հաղորդել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «Առողջացածների թիվն ավելացել է ևս 7-ով: Ընդհանւր առմամբ նրանց թիվը 84-ն է: Նրանցից 50-ից ավելին բուժվել է մեր հիվանդանոցում»,- ասել է նա: Հիշեցնենք՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 385 […]

̰
Վրաստանի Բոլնիս քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք. «Գրուզիա օնլայն»

18:21 17.04.2020

Վերջին օրերին Վրաստանի Բոլնիս քաղաքում, որը շաբաթներ առաջ Մառնեուլի հետ մեկուսացվել էր, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք: Այդ մասին IPN-ին հայտնել է Քվեմո Քարթլի նահանգապետ Շոթա Ռեհվիաշվիլին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Նրա խոսքերով՝ վարակվածների թվում կա մեկ հոգևորական: «Անցած օրերին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք: Վարակակիրներից մեկը շտապօգնության աշխատակից […]

̰
Գերմանիան 100 հազար դիմակ և ախտահանող միջոցներ է նվիրել Վրաստանին

18:00 17.04.2020

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Վրաստանին է փոխանցել 100 հազար դիմակ և երկու հազար լիտր ախտահանող լուծույթ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «Տրամադրված օգնությունը բաշխվելու է Վրաստանի տարբեր շրջանների միջև և կօգնի տեղական իշխանություններին և բուժանձնակազմին համաճարակի դեմ պայքարում»,- հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գեորգբիանին: Վրաստանի և Գերմանիայի միջև գործում է շուրջ […]

̰
BACK_TO_TOP