TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--3.91 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Վրաստանում բացօթյա ռեստորանները կարող են նախատեսվածից վաղ բացվել

15:42 05.05.2020

Վրաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա սահմանափակումներից որոշները նախատեսված ժամկետից ավելի վաղ են հանվում: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ այս պահին քննարկվում է նաև նախատեսվածից ավելի վաղ բացել բացօթյա ռեստորաններն ու սրճարանները: Ինչ վերաբերում է գեղեցկության սրահների վերաբացմանը, համավարակի պայմաններում կառավարությունն այս ոլորտի գործունեությունն ավելի […]

̰
Առաջիկա շաբաթներին հնարավոր է նոր վարակման դեպքերի կտրուկ անկում. վրացի վարակաբան

20:36 04.05.2020

«Առաջիկա շաբաթներին հնարավոր է նոր վարակման դեպքերի կտրուկ անկում արձանագրվի»,- POS TV-ի եթերից հայտարարել է Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Ալեքսանդր Գոգինավան: «Համաճարակի ժամանակ լավ ցուցանիշ է, երբ բուժվածների թիվն ավելի մեծ է, քան վարակվածներիը: Սա ցույց է տալիս, որ համաճարակը դանդաղ հետընթաց է ունենում, և մենք հաղթահարում ենք վարակի պիկային շրջանը, ու մի քանի շաբաթ […]

̰
Դիմակը և սոցիալական հեռավորությունը մեր կյանքի մասն են դառնում. Գախարիա

19:59 04.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերով՝ տնտեսության բացման և վերականգնման հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նրա խոսքերով՝ տնտեսության վերականգնումը կախված կլինի համաճարակի արդյունավետ կառավարումից: «Տնտեսության բացման, երկրի հետճգնաժամային կառավարումը մեզ համար առաջնահերթություն է, սակայն այս ամենի հնարավորությունը մենք կունենանք միայն այն դեպքում, երբ առողջապահության նախարարությունը արդյունավետ կառավարի համաճարակը»,- հայտարարել է Գախարիան: Վարչապետի խոսքերով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք […]

̰
Վրաստանի կառավարությունը մշակում է զբոսաշրջության ոլորտի վերականգնման ծրագիր. Գախարիա

19:45 04.05.2020

Վրացական կառավարությունը ապրիլի 27-ից կսկսի սահմանափակումների փուլային վերացումը: Տնտեսական գործունեությունը վերականգնելու համար երկրի բոլոր ընկերությունները պետք է կատարեն նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ առողջապահության նախարարության կողմից մշակված կետերը: Վարչապետը կարևորել է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է զբոսաշրջության բնագավառին՝ ընդգծելով, որ համաճարակի հետևանքով առավել շատ տուժել է […]

̰
Վրաստանում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել են մի շարք ապրանքատեսակներ

18:30 04.05.2020

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը` «Գրուզստատը», հրապարակել է ապրիլյան գնաճի ցուցանիշները երկրում, հայտնում է interpressnews.ge-ն: Ըստ այդմ` 2020 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կաթնամթերքը թանկացել է 23%-ով, մսամթերքը՝ 15%-ով, հացամթերքը՝ 8.4%-ով: «Գրուզստատ»-ը հրապարակել է ինֆլյացիայի ապրիլյան ցուցանիշը, որի համաձայն՝ ապրիլին Վրաստանում տարեկան ինֆլյացիան կազմել է 6.9%: Տարեկան գնաճի ձևավորումը հիմնականում ազդել է սննդի […]

̰
Գամկրելիձեն Զախարովային հրավիրել է Վրաստանի Լուգարի անվան ​​լաբորատորիա

17:51 04.05.2020

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է՝ զարմացած է Լուգարի անվան ​​լաբորատորիայի մասին Ռուսաստանի ներկայացուցիչների որոշ արտահայտություններից: Գամկրելիձեի խոսքերով՝ ինքը ՌԴ ԱԳՆ խոնակ Մարիա Զախարովային հրավիրում է Վրաստան՝ անձամբ ծանոթանալու լաբորատորիայի գործունեությանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Նրա խոսքերով՝ նման հայտարարությունները կապված են կորոնավիրուսի դեմ պայքարի Վրաստանի հաջողությունների հետ: Գամկրելիձեն հայտարարել […]

̰
Կորոնավիրուսից մահացածների տարիքը երիտասարդացել է. Տիկարաձե

17:11 04.05.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք, ինչի հետևանքով երկրում կորոնավիրուսային դեպքերի ընդհանուր թիվը ավելացել է՝ հասնելով 593-ի: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «Կարևոր է, որ մահացածների ընդհանուր թիվը 9 է: 58-ամյա կին է մահացել նախօրեին: Մեր բժիշկները շատ ավելի զգույշ […]

̰
Վրաստանը հույս ունի ստանալ ԱՄՆ-ում հավանության արժանացած կորոնավիրուսի դեմ պայքարող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը

10:30 03.05.2020

Վրաստանն ակնկալում է ամերիկյան բիոդեղագործական Gilead ընկերւթյունից ստանալ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը, որն արդյունավետ միջոց է ճանաչվել կորոնավիրուսի ծանր ձևերի բուժման հարցում: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Ռեմդեսիվիրը» հակավիրուսային դեղամիջոց է, որը ստեղծվել էր Էբոլայի դեմ պայքարելու համար: Այս շաբաթ ԱՄՆ սննդամթերքի և դեղերի  վերահսկման վարչությունը […]

̰
Մի շարք ընկերություններ ցանկություն են հայտնել իրենց բիզնեսը տեղափոխել Վրաստան. Թուրնավա

19:04 02.05.2020

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան հայտարարել է, որ ճապոնական, հարավկորեական և գերմանական ընկերությունները ցանկություն են հայտնել իրենց բիզնեսի մի մասը տեղափոխել Վրաստան: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Նրա խոսքով՝ այդ խոշոր ընկերությունները կստանան շատ առավելություններ՝ իրենց բիզնեսը Վրաստան տեղափոխելով: Դետալային պլանը, ըստ նրա, արդեն առկա է: Թուրնավայի կարծիքով՝ խոշոր ընկերությունները մտածում […]

̰
Ծովահենները Նիգերիայում վրացի նավաստիների են առևանգել

18:30 02.05.2020

Վրաստանի Ծովային տրանսպորտի գործակալության հաղորդմամբ՝ ապրիլի 30-ին Նիգերիայի տնտեսական գոտում ծովահենները հարձակվել են Պանամայի դրոշի ներքո նավարկող նավի վրա և առևանգել 10 նավաստու, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «10 նավաստիներից 9-ը Վրաստանի քաղաքացիներ են: Նավի վրա մնացած չորս նավաստիների կյանքին, որոնք նույնպես Վրաստանի քաղաքացիներ են, վտանգ չի սպառնում»,- ասված է հայտարարության մեջ: Ծովային տրանսպորտի գործակալությունը, Վրաստանի […]

̰
Վրաստանի ՊԱԾ աշխատակիցը մահացած  է հայտնաբերվել իր աշխատասենյակում

17:55 02.05.2020

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության աշխատակցին մահացած են հայտնաբերել Պետական անվտանգության ծառայության շենքում: «Մենք հաստատում ենք Պետական անվտանգության ծառայության աշխատակցի մահը: Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում»,- հայտնել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից «ԻնտերպրեսՆյուզին»: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցն ինքնասպան է եղել իր աշխատասենյակում: Քննությունն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը […]

̰
Միասին անպայման կհաղթենք անտեսանելի թշնամուն. Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին

17:45 02.05.2020

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ գործադիր տնօրենների խորհրդին: Գեորգի Գախարիան իր թվիթերյան պաշտոնական էջում հայտնել է, որ ԱՄՀ-ի 200 մլն դոլար արժողությամբ ծրագիրը նշանակալի ազդակ է միջազգային դոնորների համար: «Դա զգալի ազդակ է միջազգային դոնորների համար: Միասին մենք անպայման կհաղթենք անտեսանելի թշնամուն»,- գրել է Գախարիան Twitter-ում: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հավանություն է տվել […]

̰
Մարտի 1-ի դրությամբ աշխարհի 23 երկրում Covid-19 ախտորոշմամբ 55 լրագրող է մահացել. 1Tv.ge

19:45 01.05.2020

Մարտի 1-ի դրությամբ աշխարհի 23 երկրում Covid-19-ի  ախտորոշմամբ 55 լրագրող է մահացել: Տեղեկատվությունը տարածել է «Press Emblem Campaign» հասարակական կազմակերպությունը: Ըստ տարածված տեղեկությունների` լրագրողների հաճախակի վարակի պատճառը աշխատանքային գործընթացում վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն է: Լրագրողները Covid-19-ով ախտորոշվել են  նաև Բանգլադեշում, Եգիպտոսում, Պակիստանում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Շվեդիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և Ավստրիայում: Ապրիլի 26-ին […]

̰
ՎԶԵԲ-ը 75 մլն եվրո կտրամադրի Թբիլիսիի մետրոյի նորացման աշխատանքների համար

19:27 01.05.2020

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) կհատկացնի 75 միլիոն եվրո Թբիլիսիի մետրոպոլիտենի վերականգնման աշխատանքների համար: Այս մասին ասված է միջազգային ֆինանսական կազմակերպության հայտարարության մեջ: Ներդրումները կբարձրացնեն հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը: Այդ նպատակով ձեռք կբերվեն մետրոյի ժամանակակից շուրջ 40 վագոններ, որպեսզի ընկերությունը փոխարինի հնացած շարժակազմերը, ինչպես նաև վերանորոգի մետրոյի կայարաններն ու թունելները: ՎԶԵԲ-ը գումարը […]

̰
ՆԱՏՕ-ում հայտարարել են՝ Վրաստանը կներառվի «հիբրիդային պաշտպանության» համակարգում

18:20 01.05.2020

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում է խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ Սև ծովի անվտանգության հարցերում, այդ նպատակով կձեռնարկվի չորս քայլ: «ՆԱՏՕ-ն չորս քայլ կձեռնարկի Սև ծովի անվտանգության հարցերում ավելի շատ ներգրավված լինելու համար»,- հայտարարել է Ջեյմս Ապաթուրայը Վրաստանի հանրային հեռարձակողի ռադիոկայանին տված հարցազրույցում: […]

̰
Զելենսկին Սաակաշվիլիի համար նոր պաշտոն է գտել Ուկրաինայի կառավարությունում

17:10 01.05.2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոն կտա Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին  նախարարների կաբինետում, ինչը չի պահանջում Գերագույն ռադայի հաստատումը: Այս մասին հայտնում է ZN.UA-ն՝ վկայակոչելով Զելենսկու աշխատակազմում իր աղբյուրներին: Նշվում է, որ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը նախարարների կաբինետում, նաև Բարեփոխումների ազգային խորհրդի քարտուղարը, որը ղեկավարում է Զելենսկին: Ի դեպ, Սաակաշվիլիի նշանակումը բարեփոխումների […]

̰
Կորոնավիրուսը չի վերանա, մենք ստիպված կլինենք ապրել դրա հետ. Ցերցվաձե

16:45 01.05.2020

«Այս համաճարակն ամբողջությամբ չի վերանա: Մենք պետք է կարողանանք թուլացնել համավարակի տարածումն այն բանից հետո, երբ հասնի գագաթնակետին, այնուհետև երկու-երեք շաբաթվա ընթացքում այն ​​կընթանա հարթ: Այդ դեպքում ավելի կարևոր կլինի ողջ բնակչության հասարակական պատասխանատվության մակարդակը: Կորոնավիրուսն ամբողջությամբ չի վերանա: Կլինեն վարակման դեպքեր, բայց այնպիսի քանակությամբ, որոնք չեն առաջացնի անհապաղ միջոցների անհրաժեշտություն: Մենք ստիպված կլինենք ապրել […]

̰
Սաակաշվիլին չի լինի Ուկրաինայի փոխվարչապետ. Ռադա

19:23 30.04.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն ավելի վաղ համաձայնել էր ստանձնել Ուկրաինայի բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը, կստանա այլ պաշտոն: Այդ մասին ուկրաինական «112. Украина» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան: Ըստ նրա՝ Սաակաշվիլին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի օր բանակցել են Սաակաշվիլիի ապագա պաշտոնի շուրջ և գտել համագործակցության նոր […]

̰
Վրաստանի սահմանին բեռնատար ավտոմեքենաների վարորդները կթեստավորվեն. Գամկրելիձե

19:17 30.04.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ կորոնավիրուսային թեստավորումը լայնորեն կկիրառվի մի քանի փուլով: Ըստ այդմ՝ առաջին փուլով կթեստավորվեն հիվանդանոցներում ջերմող հիվանդները կամ նրանք, ովքեր ունեն շնչառական վարակի ախտանշաններ: Յուրաքանչյուր 14 օրը մեկ կթեստավորվեն հիվանդանոցների բուժանձնակազմերը՝ բժիշկները, բուժքույրերը, տեխնիկական աշխատողները: Կթեստավորվեն նաև կարանտինի մեջ գտնվող անձինք՝ կարանտինից դուրս […]

̰
Ցխինվալի և Ռուսաստանի սահմանները փակվել են մինչև մայիսի 31-ը

17:02 30.04.2020

Հարավային Օսիա-Ռուսաստան սահմանահատման արգելքը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը, արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ կմնա մինչև մայիսի 11-ը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Հարավօսական խորհրդարանի խոսնակ Դինա Գասիևան հայտարարել է, որ արգելքը չի տարածվում  Ռուսաստանից հայրենիք վերադարձող համերկրացիների, ինչպես նաև Ցխինվալում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների վրա: Սահմանափակումները չեն տարածվում նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր կառավարական […]

̰
Վրաստանում արյան դեֆիցիտ է ստեղծվել

15:42 30.04.2020

Վրաստանի Արյան բանկը հայտարարել է, որ COVID 19-ի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով երկրում արյան պակաս է առաջացել: Արյուն ստանալու միակ միջոցը արյուն հանձնելն է: Այդ պատճառով Կենտրոնական արյան բանկը կոչ է արել բնակչությանը հնարավորինս աջակցել արյան բոլոր դոնորներին և հանձնել արյուն: Հիշեցնենք, որ Արյան բանկը արյուն է տրամադրում մոտ 80 հիվանդանոցների ու կլինիկաների:

̰
Վրաստանը հնարավոր է լինի առաջիններից մեկը, որ զբոսաշրջիկների համար կբացի սահմանները

15:11 30.04.2020

Զբոսաշրջային ​​ոլորտի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպումից հետո, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի զբոսաշրջության շուկա խիստ ուղեցույցներ մտցնելու համատեքստում` Վրաստանը դառնա առաջիններից մեկը, որը կբացվի օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Ըստ նրա՝ հանդիպումը ներկայացուցչական էր, և քննարկվել են արդյունաբերության առջև ծառացած հիմնական մարտահրավերները, […]

̰
Ռուսթավիի շուկայի վաճառականները բողոքի ակցիա են անցկացնում

14:30 30.04.2020

Ռուսթավիի, այսպես կոչված, Ստամբուլյան շուկայի վաճառականները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց խոսքերով՝ Վրաստանում շուկաները բացվել են, իսկ Ռուսթավիում դեռ թույլ չեն տալիս աշխատել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ «Պահանջում ենք բացել շուկան: Ընտանիքներ, երեխաներ ունենք, և շուկան պետք է բացվի: Այս շուկան համապատասխանում է բոլոր ստանդարտներին: Տնօրինությունը պատրաստ է: Ամեն ինչ պատրաստ է` կարող ենք […]

̰
Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է Ուկրաինայում Սաակաշվիլիի նշանակումը ցանկացած պետական ​​պաշտոնի. Կոբախիձե

20:00 29.04.2020

«Սաակաշվիլիի նշանակումը Ուկրաինայում ցանկացած պետական ​​պաշտոնում ընկալվում է որպես անբարյացակամ քայլ: Հուսով ենք, որ գործը դրան չի հասնի»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Նա ընդգծել է, որ խնդրի շուրջ վրացական իշխանությունները հստակ դիրքորոշում են հայտնել Սաակաշվիլիի հնարավոր նշանակման վերաբերյալ: Նրա հայտարարությամբ, խնդրի շուրջ շփում են ունեցել Ուկրաինայի իշխանության գործընկերների […]

̰
Վրաստանում առաջնագծում աշխատող լրագրողներն ու օպերատորները կորոնավիրուսի արագ թեստավորում կանցնեն

19:58 29.04.2020

Առաջնագծում աշխատող լրագրողներն ու օպերատորները, որոնց մոտ վարակվելու վտանգը ծայրաստիճան մեծ է, ապրիլի 29-ից արագ թեստավորում կանցնեն Թբիլիսիի հանրապետական ​​կլինիկական հիվանդանոցում: Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց հիվանդանոցի տնօրեն Լևան Գոպոձեն: Կորոնավիրուսային վարակի ստուգում անցկացվել է այսօր՝ ապրիլի 29-ին, հանրապետական ​​հիվանդանոցում նկարահանվող լրագրողների անձնական նախաձեռնությամբ: Մինչ այժմ Վրաստանում COVID-19-ով լրագրողների վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցել է վարակվածներինը

18:15 29.04.2020

Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսից բուժված հիվանդների թիվը գերազանցել է վարակվածների թիվը: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia-ն: Ըստ նրա՝ վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, 12 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից: Ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը ավելացել է՝ հասնելով 168-ի: «Դա […]

̰
Հայաստանը 3 օրով ցամաքային սահմանը կբացի Վրաստանի քաղաքացիների համար

17:32 29.04.2020

Վրացական կողմի խնդրանքով Հայաստանը երեք օրով կբացի ցամաքային միջանցքը Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին «Նովոստի Գրուզիային» հայտնել են ԱԳՆ-ից: Նշվում է, որ հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիները հաճախ են օգտվում Մինսկ-Երևան տարանցիկ երթուղուց: Մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները Երևան կժամանեն «Բելավիա» ավիաընկերության չվերթով: Վրաստանի արտգործնախարարությունը կապահովի Երևանից ուղևորների Վրաստան մեկնումը հայրենիք ավտոբուսներով: Վրաստանի […]

̰
Մինչև տարեվերջ պարտադիր կմնան մի շարք սահմանափակումներ. Գամկրելիձե

16:43 29.04.2020

«Մի շարք սահմանափակումներ կմնան մինչև տարեվերջ: COVID-19-ը դեռևս անհայտ վիրուս է, ոչ ոք չգիտի, թե ինչպես այն իրեն կպահի, հետևաբար, սահմանափակումների թուլացումը չպետք է ընկալվի այնպես, որ կյանքը կարելի է շարունակել նախկին ռեժիմով … Մի շարք սահմանափակումներ, անշուշտ, կմնան մինչև տարեվերջ՝ ձեռքերը հաճախակի լվանալը, փակ տարածքներում դիմակներ կրելը, մարդկանց հավաքները և այլն»,- ասել է Գամկրելիձեն: […]

̰
Հատուկ չվերթով Վրաստան է բերվել 40 հազար PCR թեստ

15:08 29.04.2020

Պեկինից Թբիլիսիի միջազգային օդանավակայան իրականացվել է հատուկ չվերթ, որով Վրաստան է բերել 52 տոննա բեռ, այդ թվում՝ 40 հազար կորոնավիրուսի ախտորոշման PCR թեստ, 20 հազար հակամարմինների թեստ, ինչպես նաև պաշտպանիչ սարքավորումներ: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Չինաստանից բերված ապրանքների բեռնաթափման գործընթացին ներկա է գտնվել նաև Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինե Տիկարաձեն: «Բեռի […]

̰
Վրաստանի շրջաններից մեկում կարանտինային ռեժիմը հանվել է

14:59 29.04.2020

Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեի հաղորդմամբ, այսօրվանից Լենտեխիի շրջանը բացվել է՝ հանվել է խիստ կարանտինային ռեժիմը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Ջափարիձեի խոսքերով՝ տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է, և գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են ակտիվ փուլով: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի պատճառով Լենտեխիում և Ցագերիում հսկիչ անցակետեր էին տեղադրվել:

̰
BACK_TO_TOP