TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Վրաստանի խիստ կարանտինային գոտում համաճարակաբանական իրավիճակը բարելավում է

19:23 12.05.2020

Վրաստանի Բոլնիսի շրջանում, որը մինչ օրս համարվում է խիստ կարանտինային գոտի, ևս հինգ մարդ է առողջացել կորոնավիրուսից, տեղեկացնում է Վրաստանի «Առաջին ալիքը»: Ընդհանուր առմամբ, Բոլնիսի շրջանում գրանցվել է վարակի 121 դեպք, առողջացել է 37-ը, 3-ը՝ մահացել: Շրջանում կարանտինը չի հանվել վարակման նոր դեպքերի գրանցման հետևանքով: Այս պահին համաճարակաբանները շարունակում են աշխատել Սավանեթի գյուղում, որտեղ ապրիլի […]

̰
1 հա հողի համար վրացի ֆերմերները կստանան 200 լարիի չափով օգնություն

18:58 12.05.2020

Մեկ հա հողի համար ֆերմերները կստանան 200 լարիի չափով օգնություն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրի գյուղատնտեսության զարգացման ծրագրի ներկայացման ժամանակ: «Յուրաքանչյուր ֆերմեր, որը գրանցված հողատարածք ունի, պետությունից սուբսիդիայի ձևով կստանա 200 լարի՝ 1 հա հողի դիմաց: Սա նշանակում է, որ միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունները, որոնք, օրինակ՝ ունեն 10 հա հողատարածք […]

̰
Գախարիան կոչ է արել բնակչությանը գնել վրացական ապրանքներ

18:47 12.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է արել հայրենակիցներին գնել վրացական ապրանքներ: Նրա խոսքերով՝ Վրաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի վրացական արտադրանքը մրցունակ լինի միջազգային շուկաներում: «Մեր երկրի պարենային անվտանգությունը չափազանց կարևոր է: Այս նպատակին հասնելու համար ագրարային գործընթացներից ոչ մեկը չպետք է դադարեցվի նույնիսկ մեկ րոպե: Գյուղական վայրերում ֆերմերները պետք է շարունակեն աշխատել, և […]

̰
Վրաստանի քաղաքների անցակետերը հսկող պաշտպանական ուժերի ներկայացուցիչները հանվել են

17:56 12.05.2020

Կառավարության որոշմամբ՝ այսօրվանից միայն ոստիկանության ներկայացուցիչները կմնան մեծ քաղաքների մուտքերի և ելքերի մոտ՝ այսպես կոչված անցակետերում: Որոշումը կայացվել է վարչապետի գլխավորությամբ անցկացված միջգերատեսչական խորհրդի մայիսի 12-ի նիստում: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանվել են անցակետերից և հետայսու քաղաքների մուտքերի մոտ կլինեն միայն Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Թբիլիսին բացվել է […]

̰
Դժվար թե որևէ բան խոչընդոտի հոկտեմբերի 31-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն. Կոբախիձե

21:56 11.05.2020

Համաձայն Վրաստանի Սահմանադրության` խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հոկտեմբերին՝ երեք ամսվա ընթացքում: Այնուամենայնիվ, կորոնավիրուսային համաճարակի և երկրում արտակարգ դրություն մտցնելու պատճառով ընտրությունների օրենսդրական դաշտի նախապատրաստումը հետաձգվեց: Այս պահի դրությամբ օրենսդիրները կարղացել են նախապատրաստել երկրի Սահմանադրության փոփոխության մի նախագիծ. համաձայն որի՝ խոհրդարանական ընտրությունները երկրում կկայանան 2020թ աշնանը: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ հատուկ միջոցներ կձեռնարկվեն […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից մահացած տղամարդու կինը ևս մահացել է նույն վարակից

19:59 11.05.2020

Աջարիայում կորոնավիրուսից մահացել է 81-ամյա մի տղամարդ, որ վերջին մի քանի օրերի ընթացքում միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Հիվանդանոցի տնօրեն Ալեքսեյ Գոխելաշվիլի հայտարարությամբ՝ կորոնավիրուսով հիվանդ տղամարդը ունեցել է հարակից մի շարք հիվանդություններ, տարել է նաև ինսուլտ: «Անկողնային հիվանդ էր: Ուներ մի շարք հարակից քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև նյարդաբանական խնդիրներ»,- ասել է Գոխելաշվիլին: Վրաստանում կորոնավիրուսից […]

̰
Մենք կհետևենք, թե ինչպես են փորձելու զսպել Սաակաշվիլիին, որ չմիջամտի Վրաստանի ներքին գործերին. Գախարիա   

18:10 11.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանի դեսպանին հետ կանչելը Ուկրաինայից ամենևին չէր նշանակում որ իրենք կասկածի տակ են դնելու Ուկրաինայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները կամ ռազմավարական գործընկերությունը՝ մեկնաբանելով Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայում պաշտոն ստանալու փաստը: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի հետ իր երկրի ռազմավարական գործընկերությունը կասկածի տակ չի դրվի «որոշ անպատասխանատու քաղաքական գործիչների պատճառով»: Ըստ նրա՝ Վրաստանը […]

̰
Ուկրաինան Վրաստանի համար ավելի կարևոր է, քան Վրաստանը՝ Ուկրաինայի. Սաակաշվիլի

17:44 11.05.2020

Վրաստանի ժողովրդին սովը կսպառնա, եթե Կիևի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատթարանան: Այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայում օրերս պաշտոն ստացած Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին  վրացական Mtavari Arkhi-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Թբիլիսին Կիևի կարիքն ավելի շատ ունի, քան հակառակը: Ըստ նրա՝ ապրանքների մեծ մասը, որ ժողովուրդը ձեռք է բերում վրացական խանութներից, օրինակ՝ հացահատիկ, հնդկաձավար, մսամթերք, […]

̰
Մեկ շաբաթից ավելի է` կորոնավիրուսային դեպքերի ավելացումը չի գերազանցում միանիշ թիվը. Էզուգբայա

13:30 11.05.2020

«Մեկ շաբաթից ավելի է՝ վարակի դեպքերի ավելացումը չի գերազանցում միանիշ թիվը: Եթե այսպես շարունակվի, կարղ ենք ասել, որ հաղթահարել ենք վարակի գագաթնակետը: Նախապես դրա մասին խոսելն անհնար է, սակայն հույս ունենք, որ կարող ենք ունենալ հենց այդ սցենարը, և դա հուսադրող է»,- հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Ըստ նրա՝ սահմանափակումները […]

̰
Վրաստանում վարակված բժիշկների թիվը հասել է 72-ի

23:08 09.05.2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Տերտցվաձեի խոսքով ՝ Վրաստանում բժիշկների վարակվելու դեպքերի թիվն աճել է ՝ հասնելով 72-ի: Նրա գնահատմամբ` Վրաստանի չափանիշներով այդ թիվը մեծ է, Եվրոպայի համաեմատ՝ չնչին ցուցանիշ: «Բժիշկների կողմից վարակի դեպքերն աճել են`հասնելով 10% -ի: Իհարկե, դա լավ չէ, և տոկոսը կարծես բարձր է այն պատճառով, որ երկրում կա ընդամենը 660 վարակակիր: […]

̰
Զելենսկին խոստվանել է, թե ինչ սպասումներ ունի Սաակաշվիլիից

21:58 09.05.2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահին՝  Միխեիլ Սաակաշվիլիին վստահելով երկրի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար պաշտոնը, հույս է հայտնել, որ վերջինս կարող է դրական արդյունքներ ցույց տալ բիզնեսի կանոնակարգման և մաքսային ոլորտի բարեփոխումների ոլորտում, քանի որ, ըստ նրա, Սաակաշվիլին ամենաարդյունավետն էր հենց ժամանակակից մաքսատան ստեղծման գործում: Վրաստանում նրա նախագահության օրոք զգալիորեն նվազել է կոռուպցիոն խարդախությունների […]

̰
Ռուսաստանը խախտում է ՄԱԿ-ի սկզբունքները. Վրաստանի ԱԳՆ

19:32 09.05.2020

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առցանց տեսակոնֆերանսին՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին: Իր ելույթում նա խոսել է ՄԱԿ-ի սկզբունքներին հավատարիմ մնալու և Ռուսաստանի՝ ՄԱԿ-ի սկզբունքներին հակասող գործողություններին մասին: «Այսօր մենք նշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակը, որը միլիոնավոր կյանքեր խլեց ամբողջ աշխարհում: Խորհրդանշական է, որ ՄԱԿ-ը […]

̰
Վրաստանը մտադիր չէ վերանայել Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերությունը. Գախարիա

18:31 09.05.2020

Վրաստանիւ վարչապետը վստահեցրել է, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի պատճառով Վրաստանը չի խզի դիվանագիտական ​​հարաբերությունները Ուկրաինայի հետ, սակայն մարտավարություն կմշակի «արկածախնդիրներից վրաց-ուկրաինական հարաբերությունները պաշտպանելու համար»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրեն հետաքրքիր է՝ ինչպես են Ուկրաինայի իշխանությունները զսպելու Սաակաշվիլիին, որպեսզի չմիջամտի Վրաստանի հետ գործերին: «Բնականաբար, մենք չենք կասկածի տակ չենք դնի մեր ռազմավարական […]

̰
ԱՄՆ-ը Վրաստանին ևս 3 մլն դոլար է հատկացրել COVID-19-ին հակազդելու համար. Վրաստանում ԱՄՆ դեսպան

18:27 09.05.2020

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնը Վրաստանին հատկացրել է ևս 3 միլիոն դոլար COVID-19-ին հակազդելու համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն իր տեսաուղերձում՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ն շարունակում է օգնել Վրաստանի առողջապահական ոլորտին: Այս մասին տեղեկացնում է interpressnews.ge-ն: «Ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնը հավելյալ 3 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի […]

̰
Վրաստանը կլինի առաջին երկիրը, որը կբացի իր սահմանները. UNWTO-ի գլխավոր քարտուղար

18:12 09.05.2020

«Մենք շատ ուրախ ենք, որ իրականացվել ևկոնկրետ ձևակերպվել է հակաճգնաժամային ծրագիր, որը ենթադրում է այն փուլերը, թե ինչպես կարելի է առաջին հերթին բացել տեղական զբսաշրջությունը, այնուհետ միջազգայինը»,- հայտարարել է ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին: Ըստ նրա՝ անհրաժեշտ է համակարգել արաբերությունները եվրոպական երկրների հետ: «Հայտարարվեց, որ Վրաստանը, ամենայն հավանականությամբ, կլինի առաջին երկիրը, […]

̰
Ուկրաինայի ԱԳ նախարարը խոստացել է ջանքեր գործադրել, որպեսզի վրաց-ուկրաինական հարաբերությունները մնան բարեկամական

19:26 08.05.2020

«Միխեիլ Սաակաշվիլին, իր ամբողջ խարիզմայով հանդերձ, Ուկրաինայի քաղաքացի է, որը նաև նախկինում էր այստեղ պաշտոն զբաղեցնում: Այդ պատճառով իմ կողմից ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի Վրաստանի հետ մեր հարաբերությունները մնան իսկապես բարեկամական և ռազմավարական: Եթե վրացի գործընկերների կողմից կտրուկ քայլեր ձեռնարկվեն, հետագայում կվերականգնենք կորցրածը»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան LB.UA-ին տված հարցազրույցում: Նա ընդգծել […]

̰
Վրաստանը միշտ պատրաստ է ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսության. Աբաշիձե

15:40 08.05.2020

ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևի նախօրեին արած հայտարարությունը: «Վրաստանը միշտ պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, բայց այդպիսի երկխոսությունը պահանջում է ռուսական կողմի պատրաստակամությունը` քննարկել բարդ հարցեր»,- ասել է Աբաշիձեն: Նրա խոսքով՝ Վրաստանը ավելի վաղ հայտարարել էր ՌԴ-ի […]

̰
Վրաստանում հանձնարարվել է ուժեղացնել սահմանը հատող մարդկանց նկատմամբ վերահսկողությունը

20:00 07.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ` զբոսաշրջությունը վերականգնելու համար անհրաժեշտ են մի քանի կարևորագույն հսկիչ կետերի նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Դա վերաբերում է ինչպես ցամաքային, այնպես էլ օդային սահմաններին: Վարչապետի խոսքերով՝ առողջապահության նախարարությանն արդեն հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը Վրաստան մուտք գործող անձանց նկատմամբ: «Եթե այս հսկողությունը ներդրվեր շատ ավելի վաղ, ապա մեզ հարկավոր չէր լինի 14-օրյա 24 […]

̰
Ռուսաստանը պատրաստ է վերականգնել խորհրդարանական երկխոսությունը Ուկրաինայի և Վրաստանի հետ. Կ․Կոսաչև

19:51 07.05.2020

«Ռուսաստանը պատրաստ է վերականգնել խորհրդարանական երկխոսությունը Ուկրաինայի և Վրաստանի հետ»: Այդ մասին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը` «Ռուսաստանն այսօր» մեդիա կենտրոնի կողմից կազմակերպված տեսակամրջի ժամանակ: «Կցանկանայի իմ գործընկերների, ռուս խորհրդարանականների անունից հաստատել մեր առավելագույն պատրաստակամությունը՝ լիովին վերականգնելու մեր խորհրդարանական երկխոսությունը ինչպես մեր համախոհների, այնպես էլ ընդդիմախոսների հետ»,- ասել է Կոսաչևը` […]

̰
Վրաստանում մայիսի 11-ից կբացվեն բոլոր տեսակի խանութները` բացի կոշիկի ու հագուստի

17:50 07.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կառավարության որոշմամբ՝ մայիսի 11-ից կբացվեն բոլոր տեսակի մանրածախ ու մեծածախ խանութները, բացի կոշիկի ու հագուստի խանութների: «Մայիսի 11-ից մենք կբացենք բոլոր տեսակի արտադրամասերը: Կբացվեն նաև բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ խանութները, որոնք փողոցից մուտք ունեն: Սա չի վերաբերում առևտրի կենտրոններին»,- ասել է Գախարիան:

̰
Մայիսի 1-ից կթույլատրվի Թբիլիսի ազատ ելումուտը

17:21 07.05.2020

«Մայիսի 11-ից Թբիլիսիում կվերացվեն տեղաշարժման բոլոր տեսակի սահմանափակումները, իսկ մայիսի 14-ից ամբողջությամբ կբացվի հաղորդակցությունը Ռուսթավիի և Գարդաբանի, իսկ մայիսի 18-ից՝ Մառնեուլի հետ»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստում: Ըստ այդմ, Թբիլիսիում և Ռուսթավիում կվերացվեն տեղաշարժման բոլոր սահմանափակումները: Մինչ այդ՝ մայիսի 5-ից, հանվել էին Քութայիս և Բաթում քաղաքների սահմանափակումները:

̰
Վրաստանում ավիափոխադրումները կվերականգնվեն միայն թուրքական ավիաընկերությունների համար

16:34 07.05.2020

Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված դադարեցված ավիաչվերթները կվերսկսվեն մայիսի վերջից: Այս մասին տեղեկացնում է «Մթավարի» հեռուստաընկերությունը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ըստ տեղեկատվության՝ արտոնություններից այս պահի դրությամբ օգտվելու են միայն թուրքական ավիաընկերությունները: Turkish Airlines-ի կայքում արդեն վաճառվում են Թբիլիսի-Ստամբուլ և հակառակ ուղղություններով տոմսեր: Սակայն փոխվել են անվտանգության կանոններն ուղևորների համար: Նրանք անպայման պետք է դիմակ և ձեռնոցներ կրեն, անցնելու […]

̰
Օտարերկրացի զբոսաշրջիկների համար Վրաստանն իր սահմանները կբացի հուլիսի 1-ից

16:32 07.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում հայտնել է, թե առաջիկայում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված որ սահմանափակումներն են վերացվելու: Մայիսի 11-ից բացվելու է ելումուտը մայրաքաղաք Թբիլիսի, սկսելու են գործել արտադրամասերն ու խանութները, սակայն կոշիկի և հագուստի խանութներն առայժմ փակ կմնան: Մայիսի 14-ից կբացվեն Ռուսթավի քաղաքն ու Գարդաբանի շրջանը, իսկ մայիսի 18-ից՝ Մառնեուլը: Գեորգի Գախարիան հայտնել է, […]

̰
Վրաստանի շտապօգնության բժշկի մոտ սխալմամբ ախտորոշել են կորոնավիրուս

19:55 06.05.2020

Քարելի քաղաքի շտապօգնության բժշկի մոտ մայիսի 2-ին սխալմամբ ախտորոշել են կորոնավիրուս: Հաջորդ 2 կրկնակի թեստերի պատասխանը եղել է բացասական: Այսպիսով, Կախեթին շարունակում է մնալ «կանաչ գոտի». տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: Սխալի ստույգ պատճառը հայտնի չէ: Թե՛ առաջին, և թե՛ կրկնվող անալիզները կատարվել են Լուգարի ​​լաբորատորիայում: Օգտագործվել է ՊՇՌ տեխնոլոգիան, որը Վրաստանում անվանում են «ոսկու […]

̰
Թբիլիսիի քաղաքապետը ցանկանում է վերականգնել մայրաքաղաքի տնտեսությունը

19:47 06.05.2020

Համաճարակի սկսվելուց առաջ՝ 2019-ի աշնանը, Վրաստանում սկսել էր գործել «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» նախագիծը: Այն նախատեսում է պետական ​​գույքի մասնավորեցում պարզեցված ընթացակարգով: Հարյուր պետական ​​օբյեկտներից 50-ն արդեն վաճառվել է: Այժմ, երբ  համաճարակը բացասաբար է անդրադարձել քաղաքի կառավարման բյուջեի վրա,  իշխանությունները, մասնավորապես` քաղաքապետ Կախա Կալաձեն, միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի պանդեմիայից տուժած քաղաքի տնտեսությունը վերականգնելու  ուղղությամբ: […]

̰
Վրաստանը կմիանա ԱՀԿ-ի՝ COVID-19-ի դեմ դեղամիջոցների հետազոտություններին

16:41 06.05.2020

ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների հետազոտության գործընթացին միանում է նաև Վրաստանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Նրա խոսքով՝ այդ հարցով բանակցությունները արդեն սկսվել են, հայտնում է sputnik-georgia-ն: ԱՀԿ-ն սկսել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցների կլինիկական հետազոտությունը: Հետազոտությունը ստացել է Solidarity անվանումը: Էզուգբայան զերծ է մնացել հայտնել դեղամիջոցների անվանումները, որոնք […]

̰
Սաակաշվիլին հայտնել է՝ ինչ պաշտոն են իրեն ցանկանում տալ Ուկրաինայում

15:30 06.05.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է, որ պաշտոն կստանա Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդում: Այդ մասին հայտնում է «Цензор.НЕТ»-ը՝ վկայակոչելով DW-ին: «Գործադիր կոմիտեի նախագահ, ոչ թե քարտուղար»,- հստակեցրել է Սաակաշվիլին, թեև դժվարացել է պաշտոնի նշանակման ստույգ ամսաթիվ նշել: Ավելի վաղ «Цензор.НЕТ»-ը հաղորդել էր, որ, ամենայն հավանականությամբ, մայիսի 6-ին Ուկրաինայի նախագահը հանդես կգա հայտարարությամբ՝ Սաակաշվիլիին Բարեփոխումների […]

̰
Զուրաբիշվիլին և Ստոլտենբերգը համաձայնեցրել են կորոնավարակից հետո Վրաստտանի և ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը Սև ծովի ավազանում

15:02 06.05.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին նա գրել է Twitter սոցիալական ցանցում ՝ խոսակցությունն անվանելով «շատ արդյունավետ»: «Սև ծովը վճռորոշ դեր կխաղա համաճարակի ավարտից հետո, և դրա կայունությունը առաջնային է մեր համագործակցության համար: Մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ կշարունակվի՝ չնայած ներկայիս ճգնաժամին»,- գրել է Զուրաբիշվիլին: ՆԱՏՕ-ի գլխավոր […]

̰
Արտակարգ դրության ռեժիմը երկարացնելն իսկական աղետ կդառնա․ Բոկերիա

09:57 06.05.2020

«Արտակարգ դրության ռեժիմը երկարացնելը կդառնա իսկական աղետ: Սահմանափակումները պետք է հանվեին օրեր առաջ, այլ ոչ թե մայիսի 22-ից հետո»,-ասել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգա Բոկերիան: Ըստ նրա՝ նույնիսկ ներկայում գործող ռեժիմի պայմաններում անհրաժեշտ է արագ բացել տնտեսությունը, և ռացիոնալ կլինի արտակարգ դրության ռեժիմի միայն որոշ բաղադրիչների, օրինակ՝ արտասահմանից երկիր վերադարձած քաղաքացիների ինքնամեկուսացման կարգի պահպանումը: Բոկերիայի […]

̰
Թբիլիսիում առողջացել է 2 ամիս հիվանդանոցում COVID-19-ից բուժվող մի հիվանդ

18:00 05.05.2020

Թբիլիսիի Վարակիչ հիվանդությունների հիվանդանոցում առողջացել է 2 ամիս կորոնավիրուսից բուժվող մի հիվանդ: Այդ մասին լրագրողներին հայտնել է կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Նրա խոսքերով՝ հիվանդը եղել է կորոնավիրուսով վարակված առաջին հինգ քաղաքացիների թվում, նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 5-ին: Մարինա Էզուգբայան տեղեկացրել է նաև, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում 57 հիվանդ: […]

̰
BACK_TO_TOP