18:39 19.05.2020
Վրաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, չնայած կորոնավիրուսի պահպանվող սպառնալիքին և դրա բացասական ազդեցությանը տնտեսության վրա: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: «Այսօր մենք ամբողջությամբ մոբիլիզացված ենք՝ հաղթելու Covid-19-ը, վերականգնելու տնտեսությունը և առաջիկա խորհրդարանական ընտրությունները հանգիստ մթնոլորտում անցկացնելու համար»,- ասել է Գախարիան ճեպազրույցում: Նրա խոսքերով՝ ընդդիմությունը, իր հերթին, […]
16:22 19.05.2020
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ շաբաթ օրը Սաակաշվիլին մասնակցել է G7 երկրների դեսպանների հետ անցկացվող տեսակոնֆերանսին, սակայն հեռավար եղանակով: Այս մասին հայտնում է gruzinform-ը: Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրները, ենթադրել են, որ Սաակաշվիլին կարող է վարակված լինել կորոնավիրուսային վարակով: Վրաստանի նախկին նախագահը դեռ պաշտոնապես չի հայտարարել այդ մասին: G7-ի դեսպանների հետ տեսակոնֆերանսի ժամանակ […]
16:10 19.05.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վրացի դեսպաններին հանձնարարել է երկիրը ներկայացնել աշխարհին որպես անվտանգ և գրավիչ զբոսաշրջային երկիր: Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր Գիորգի Գախարիան տեսակոնֆերանսի ձևաչափով զրուցել է մոտ վրացի շուրջ 70 դիվանագետների հետ, որոնք ներկայացնում են երկիրն արտերկրում: «Բոլորի հետ զրուցեցինք, որպեսզի Վրաստանը դառնա առաջին երկրներից մեկը, որը կկարողանա հյուրեր ընդունել: Շատերի հետ […]
19:44 18.05.2020
Թբիլիսիի քաղդատարանի կողմից ընդդիմադիր գործիչ Գիորգի Ռուրուային ազատ արձակելու սպասումները չարդարացվելուց հետո Վրաստանի միավորված ընդդիմությունը Լեյբորիստական կուսակցության գրասենյակում կազմակերպած խորհրդակցությունից հետո հանդես է եկել համատեղ հայտարարությամբ: Ընդդիմությունը հույս է հայտնել, որ Ռուրուան շուտով կլքի բանտը, որից հետո վրացական խորհրդարանը կանցնի համաձայնեցված սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև քայլեր կձեռնարկի ընտրական օրենսդրությունը փոփոխելու համար՝ հիմնվելով միջազգային առաջարկությունների վրա: […]
18:44 18.05.2020
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը, որում քննարկել են սահմանափակումների վերացման ընթացքը և այդ գործընթացի հնարավոր ազդեցությունը համաճարակաբանական իրավիճակի վրա: «Կառավարության որոշմամբ, առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով և չափորոշիչներով բացվել են գեղեցկության սրահները և էսթետիկ բժշկության կենտրոնները, բացի դրանից՝ վերացել է հանրային վայրում երեք անձից ավելի հավաքի […]
17:30 18.05.2020
Միջազգային հանրությունը ողջունեց օրեր առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից 2 ընդդիմադիր գործիչների՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության 2 բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի՝ համաներմամբ ազատ արձակվելը: Թվում էր, թե քաղաքական հակադիր բևեռների միջև կոնսենսուս կկայանա և միասին ձեռնամուխ կլինեն երկրում սահմանադրական փոփոխություններին, սակայն ընդդիմությունը բանակցությունների […]
15:25 18.05.2020
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն բնակչությանը խորհուրդ է տվել պատվաստվել գրիպի դեմ, որպեսզի միաժամանակ չբուժվեն գրիպից ու կորոնավիրուսից: «Նման դեպքում հիվանդությունը ավելի ծանր կընթանա: Այդ պատճառով մտածում ենք պատվաստանյութ ձեռք բերել, որպեսզի կորոնավիրուսը ու գրիպը միանգամից «չհարձակվեն»: Որքան շատ մարդ հիվանդանա, այնքան ծանրաբեռնված կլինի բժշկական համակարգը: Մեր նպատակն է`անել […]
21:53 16.05.2020
Վրաստանում ավանդական դարձած «Ընտանիքի սրբության օրը»՝ մայիսի 17-ին, Թբիլիսիում նշվել է մեծ շուքով, կազմակերպվել է մի քանի հազարանոց երթ: Սակայն կորոնավիրուսի հետ կապված սահնմանափակումների կապակցությամբ՝ պատրիարքարանը ստիպված էր հրաժարվել տոնակատարության ավանդական ձևաչափից: «Մայիսի 17-ին տոնական արարողությունից հետո,Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը կօրհնի ընտանիքներին, մայրաքաղաքը և ողջ Վրաստանը: Նրա օրհնությամբ հոգևորականները սրբապատկերներով կանցնեն Թբիլիսիի փողոցներով և […]
21:49 16.05.2020
Բաթումի լողափերն ու բուլվարն այսօր մարդաշատ են եղել, ոմանք անգամ համարձակվել են լողալ։ Վարակաբան, «Մեդալֆ» կլինիկայի մենեջեր Լևան Անթաձեի խոսքերով ՝ ծովում լողալը մարդկանց համար վտանգ չի ներկայացնում: Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն հայտարարել է, որ ծովի ջուրը վտանգավոր չէ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից: «Ծովում լողալն անվտանգ է, սա արդեն բազմիցս ասվել է: Բայց խորհուրդ է […]
21:08 16.05.2020
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալել է նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի եղբորը: Ըստ Վրաստանի Առաջին ալիքի՝ խուզարկության ընթացքում իրավապահները Թորնիկե Պարցխալաձեից առգրավել են Սուբոկսինի մեկ դեղահաբ: Ըստ ՆԳՆ-ի ՝ հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի առաջին մասով, որով նախատեսվում է ազատազրկում մինչև 6 տարի: Ի դեպ, աղբյուրը հետաքրքիր տեղեկություն է ներկայացրել […]
20:32 16.05.2020
Վրացական կառավարությունը փորձում է վտարել ամերիկյան բիզնեսները: Ցանկացած նման ակտիվություն պատճառաբանվում է աշխարհաքաղաքական նկատառումներով, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ Իվանիշվիլիի կապերի մասին զեկույցներից: ԱՄՆ սենատորներ Թեդ Քրուզը և Ջոն Կորնինը, ինչպես նաև կոնգրեսականներ Ջուդի Արինգթոնն ու Մարկվեն Մալին նամակ են հղել պետքարտուղար Մայք Պոմպեոյին և գանձապետարանի քարտուղար Ստեֆան Մնուչինին` անհանգստություն հայտնելով Վրաստանում ամերիկյան ընկերությունների և […]
20:22 16.05.2020
Եվրախորհրդարանը հաստատել է 3 միլիարդ օգնության փաթեթ Եվրամիության գործընկերների և հարևան երկրների համար: Այս մասին հաղորդվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վարկային օգնությունը նախատեսված է 10 երկրի համար, ներառյալ Վրաստանը: Մասնավորապես, այս փաթեթի ամենամեծ գումարը կստանա Ուկրաինան ՝ 1,2 միլիարդ եվրո: Վրաստանի համար հատկացված փաթեթը 150 միլիոն եվրո է: Օգնություն կստանան […]
10:27 16.05.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ընդդիմադիր դաշտի 2 կարևոր խաղացողներին համաներմամբ բանտից ազատելը, որը տեղի ունեցավ նախագահի հրամանագրի հրապարակումից ժամեր անց, միանշանակ չի ընդունվել ո՛չ իշխող քաղաքական դաշտում և ո՛չ էլ հանրության կողմից: Ընդդիմությունը ցնծությամբ է ողջունել իր 2 կարկառուն ներկայացուցիչների (Սաակաշվիլիի իշխանության տարիների պաշտոնավարած պաշտպանության նախարարի և Թբիլիսիի քաղաքապետի) ազատ արձակումն ու վերադարձը քաղաքական […]
10:13 16.05.2020
«Մենք համաձայն չենք այն գնահատականների հետ, երբ հայտարարում են, թե Վրաստանում քաղբանտարկյալներ կան: Նման հայտարարություններ արվում էին նաև նախկինում»,- ասել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Գիորգի Կախիանին: Ըստ նրա՝ խնդիրը շատ կարևոր է երկրի համար, և իրենք յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում դրան, քանի որ այդ մասին հաճախ են լսում նաև բարեկամ երկրներից: «Նման հայտարարություններ առաջ էլ […]
23:37 15.05.2020
Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել Վրաստանի ՊՆ նախկին ղեկավար Իրակլի Օքրուաշվիլիին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային: «Համաներում չեմ շնորհում քաղբանտարկյալների, քանի որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վրաստանում այդպիսիք չկան: Հասկանալի լինելու համար կավելացնեմ`քաղաքական գործիչը, որ բանտում կրում է պատիժ քրեական հանցագործության համար, քաղբանտարկյալ չի կոչվում: Համաներում չեմ շնորհում ինչ-որ մեկի […]
18:27 15.05.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան դիմել է երկրի խորհրդարանի խոսնակին և տեղեկացրել, որ պատրաստ է պատասխանել արտակարգ դրության պայմաններում երկիրը ղեկավարելու կառավարության ձեռնարկած միջոցների մասին ցանկացած հարցին և ցանկացած ժամանակ: «Մենք պատրաստ ենք, անձամբ ես էլ, ցանկացած պահի, երբ խորհրդարանը գտնի, որ անհրաժեշտ է, ներկայացնել մանրամասն զեկույց այն մասին, թե ինչպես էր կառավարությունը կառավարում երկիրը արտակարգ […]
17:44 15.05.2020
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ այսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի նիստում տեղի կունենա ԵԽ նախարարների կոմիտեի նախագահության պաշտոնական փոխանցումը Վրաստանից Հունաստանին: Նիստին ելույթով հանդես կգա Վրաստանի ԱԳ ղեկավար Դավիթ Զալկալիանին: Հանդիպմանը ելույթ կունենան նաև ԵԽ գլխավոր քարտուղարն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Ելույթներից հետո Վրաստանի դեսպանը նախագահության խորհրդանշական բանալին կհանձնի Եվրոպայի խորհրդում Հունաստանի մշտական […]
17:13 15.05.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ կառավարությունը չի խնդրելու նախագահին երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մայիսի 22-ից հետո, քանի որ երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Համաճարակաբանական իրավիճակի խորը վերլուծությունից հետո Վրաստանի կառավարությունը որոշեց չդիմել նախագահին և խորհրդարանին արտակարգ դրությունը երկարաձգելու համար»,- ասել է նա: Գախարիան հիշեցրել է, որ արտակարգ դրությունը մտցվել է […]
20:43 14.05.2020
Հարավային Օսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի: Ի դեպ, 5 նոր դեպքից 4-ը ռուսական ռազմական ուսումնարանի կուրսանտներ են: Ըստ տեղեկատվության՝ բժիշկների հսկողության տակ է գտնվում 279 մարդ: Հարավային Օսիայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մայիսի 6-ին:
19:22 14.05.2020
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է ՇՀԿ և ԱՊՀ տարածքներում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների, ինչպես նաև դրանց տարածմանը հակազդելու միջոցների մասին, հայտնում է gruzinform.ge-ն: «Մենք բազմիցս ուշադրություն ենք հրավիրել կենսաբանական լաբորատորիաների ստեղծման ու զարգացման վրա, որոնց մեծ մասն իրականացվում է Պենտագոնի հովանու ներքո: ԱՄՆ-ն դրանք ստեղծում է ամբողջ աշխարհում, ներառյալ Շանհայի համագործակցության կազմակերպության ու հետխորհրդային […]
19:15 14.05.2020
Ներկայումս կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի հաստատված դեպքերի 39%-ը մնում է հիվանդանոցներում: Նրանց թիվը 258-ն է: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է վարակի հինգ նոր դեպք, առողջացել է 11 մարդ: Բոլոր հիվանդները կարանտինային գոտուց են տեղափոխվել կլինիկաներ: Հայտնի են բոլոր նոր դեպքերի […]
18:44 14.05.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ: Երկու երկրների նախագահները խոսել են Վրաստանում և Ֆինլանդիայում տիրող կորոնավիրուսային իրավիճակի մասին: Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆինն գործընկերոջը տեղեկացրել է երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակի մասին: Երկու երկրների նախագահները խոսել են նաև Վրաստանի եվրոպական ինտեգրման մասին: Ըստ Զուրաբիշվիլիի՝ Վրաստանի համար ներկայիս ճգնաժամը հնարավորություն է՝ […]
18:20 14.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վրացական իշխանությունները որոշել են երկրի ներսում զբոսաշրջային սեզոնը սկսել հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից բացել սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է՝ ավելի քան 20 ավիաընկերություն է ցանկություն հայտնել վերսկսել թռիչքները դեպի Վրաստան: Դրանց թվում են Ryanair-ը, ինչպես նաև Turkish Airlines-ը, Qatar-ը, Israel Airlines-ը և այլ […]
15:22 14.05.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է ոչ միայն միմյանց հորդորել ձեռք բերել վրացական արտադրանք, այլև սկսել դրանց արտադրությունը՝ անհրաժեշտ քանակությամբ: Վարչապետը գտնում է, որ գյուղատնտեսությանը սատարելու կառավարության ծրագիրը կօգնի երկրին նվազեցնել կախվածությունը ներմուծումից: Ըստ նրա, դա «ծայրահեղ կարևոր» է նաև գյուղատնտեսական սննդի անվտանգության, գների վերահսկման և աշխատատեղերի ստեղծման առումով: […]
21:39 13.05.2020
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարոթյամբ՝ արտակարգ դրության չեղարկման վերաբերյալ որոշում կկայացնեն սահամանափակումների մասամբ վերացման արդյունքների հիման վրա: Ըստ նրա՝ այսօրվա համաճարակաբանական իրավիճակը տալիս է այդ հնարավորությունը, այդուամենայնիվ, որոշումը կկայացվի մայիսի 22-ին: «Այսօրվա համաճարակաբանական իրավիճակը տալիս է այդ հնարավորությունը, սակայն մինչև մայիսի 22-ը մնացել է մեկ շաբաթից ավելի: Հույս ունեմ, որ մայիսի 11-ի`սահմանափակումների մասամբ […]
21:19 13.05.2020
«Օրենքով գողերը» դատական հայց են ներկայացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ: Այդ մասին տեղեկացնում է «Прайм Тайм» գործակալությունը: Խոսքը վերաբերում է նախագահի այն որոշմանը, ըստ որի ՝ շատ քրեական «հեղինակություններ» զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, ինչը սահմանափակել է նրանց տեղաշարժվելու իրավունքն այլ երկրներ: Միաժամանակ, չլինելով այդ երկրի քաղաքացի, այլ երկրում ձերբակալվելիս չեն արտաքսվի Վրաստան` հասկանալի պատճառով: […]
19:00 13.05.2020
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է՝ քաղաքապետարանը պատրաստ է վերսկսել հասարակական տրանսպորտի աշխատանքը, սակայն սպասում է ոլորտի մասնագետների ցուցումներին: Լրագրողների հետ զրույցում Կալաձեն հայտնել է, որ ստույգ չգիտի, թե Թբիլիսիում երբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը: «Հասարակական տրանսպորտի վերսկսման հետ կապված՝ մենք զանգեր ենք ստանում «թեժ գծին»: Դա մեր որոշումը չէ: Մենք սպասում ենք, երբ ոլորտի […]
18:50 13.05.2020
«Իմ կարծիքով՝ ներկայիս համաճարակաբանական իրավիճակը մեզ հնարավորություն է տալիս, սոցիալական հեռավորություն պահպանելով, անցկացնել տարբեր տեսակի բողոքի միջոցառումներ»,- ասել է վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Թինա Բոկուչավան: Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաների նպատակն է՝ միջազգային ճնշումներին զուգահեռ, նաև իշխանությունների վրա ճնշումներ գործադրել ներսից, որպեսզի մարտի 8-ի պայմանավորվածությունը կատարվի: «Ինչ վերաբերում է հանրահավաքներին, մենք պետք է գործենք […]
15:56 13.05.2020
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Սերգի Ռատիանիին արձագանքել է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշիի` Վրաստանում կան քաղբանտարկյալներ հայտարարությանը: Ռատիանիի խոսքերով՝ դա ամենածանր գնահատականն է, որ իշխող «Վրացական երազանք»-ը ստացել է: Նրա խոսքերով՝ իշխանությունները կարող են ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանին հրավիրել խորհդատվությունների նպատակով: «Կոբախիձեն պարզաբանումներ էր պահանջում և ստացավ այդ բացատրությունը, որ Վրաստանում կան […]
22:29 12.05.2020
Վրաստանը պետք է զբոսաշրջության համաշխարհային շուկայում վիրուսի տարածման տեսանկյունից անվտանգ երկրի դիրք գրավի: Այսպիսի ցանկություն է հայտնել երկրի վարչապետ Գիորգի Գախարիան: «Վրաստանը կարող էր օգտագործել կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած ճգնաժամը ՝ որպես տնտեսական զարգացման հնարավորություն»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Աջարիայում` հյուրանոցային և զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Քննարկվել են զբոսաշրջության վերաբացման կառավարության առաջիկա […]