TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Սարմատ հրթիռի փորձարկումների տեսանյութը

23:57 20.04.2022

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման նոր տեսանյութ։ Տեսանյութում երևում է Արխանգելսկի շրջանի  հանքավայրի տեղակայքից հրթիռի արձակումը։ Փորձարկումները հաջող են անցել, «Սարմատ» մարտագլխիկները հասել են Կամչատկայի «Կուր» զորավարժարանի տվյալ տարածք: Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Պլեսեցկ» տիեզերակայանում «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին։ Ինչպես և սպասվում էր, […]

̰
Իլոն Մասկը ծրագրում է Twitter-ը դարձնել մասնավոր ընկերություն

09:51 20.04.2022

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է իր սեփական միջոցներից մինչև 15 միլիարդ դոլար ներդնել Twitter-ը գնելու և այն մասնավոր ընկերության վերածելու համար: Դրանից հետո միայն նրա բաժնետոմսերը կարող են վաճառվել կամ փոխանակվել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Ավելի վաղ Մասկը TED-ին տված հարցազրույցում իրեն անօթևան էր անվանել՝ ասելով, որ քնում […]

̰
Ռուսաստանը միջազգային պահուստների վերադարձման հայցեր է նախապատրաստում

09:43 20.04.2022

ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ելույթ ունենալով Պետդումայում, հայտարարել է, որ Ռուսաստանը դատական կարգով վիճարկելու է արտերկրում իր ակտիվների սառեցումը։ «Սա ոսկու և արժութային պահուստների աննախադեպ սառեցում է: Մենք հայցեր ենք նախապատրաստելու և ներկայացնելու։ Համաշխարհային մասշտաբով աննախադեպ է, որ նման խոշոր երկրի ոսկեարժութային պահուստները սառեցվեն»,- ասել է Նաբիուլինան։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի դեմ լայնածավալ […]

̰
Մեդվեդևը զգուշացրել է ԵՄ-ին Ռուսաստանում դեֆոլտի հնարավոր հետևանքների մասին

10:15 18.04.2022

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում սպասվող դեֆոլտի մասին ապրիլի 17-ին արված հայտարարությանը։ Լյայենը նշել էր, որ Ռուսաստանում դեֆոլտը ժամանակի հարց է։ Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում, արձագանքելով ԵՀ ղեկավարի հայտարարությանը, ասել է, որ Ռուսաստանի դեֆոլտը կարող է բարոյական և նյութական դեֆոլտի վերածվել Եվրոպայում։ […]

̰
Ուկրաինայում զոհված վրացի կամավորների թիվը հասել է 9-ի

09:52 18.04.2022

Նախօրեին Լուգանսկի մարզի Ռուբեժնոյե քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերում զոհված 3 վրացի կամավորների մարմինները Թբիլիսի կտեղափոխվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին, փոխանցում է apsny.ge-ն։ Դեսպանի խոսքով՝ Կիևում կկատարվի հոգեհանգստի արարողություն։ Բոլոր հարակից փաստաթղթերի հավաքումից հետո մարմինները կհասցվեն Վարշավա, իսկ դրանից հետո միայն Վրաստան՝ օդային ճանապարհով։ Այս պահին դրությամբ հայտնի […]

̰
Թուրքիան մայիսին ավիաընկերություն կգործարկի ռուսաստանցիների համար

09:45 18.04.2022

Թուրքական իշխանություններն աշխատում են Անթալիայում նոր՝ Southwind ավիաընկերության գործարկման վրա՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով AirportHaber տեղեկատվական պորտալին։ Աշխատանքի մեկնարկը նախատեսված է մայիսի վերջին։ Ընկերության ստեղծման դիմումն ընդունվել է Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից։ Սպասվում է, որ «Southwind»-ը ​​առաջին փուլում կշահագործի 5 Airbus ինքնաթիռ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ […]

̰
Կադիրովը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի հետ 10 տարի էլ պայքարելու պատրաստակամության մասին հայտարարությանը

08:29 18.04.2022

Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը Telegram-ի իր ալիքում պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ 10 տարի պայքարելու պատրաստակամության մասին հայտարարությանը։ «Կարդացի Զելենսկու հայտարարությունը 10 տարի պայքարելու պատրաստակամության մասին։ Նա հիմար է, մենք այդքան ժամանակ չունենք: Օրերս կավարտենք գործերը քեզ հետ։ Դու շիզոֆրենիա ունես»,- ասել է Կադիրովը՝ խորհուրդ տալով Ուկրաինայի նախագահին գնալ «իր ավագ եղբոր՝ […]

̰
Ուկրաինայում զոհված վրացի զինծառայողների թիվը հասել է 6-ի

12:40 15.04.2022

Ապրիլի 9-ին Ուկրաինայի Խարկովի մարզի Իզումի քաղաքի մերձակայքում տեղի ունեցած բախման ժամանակ վրացի զինվորներ են զոհվել: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում զոհվածների աճյունները դիմավորել են զոհվածների ընտանիքի անդամներն ու հարազատները՝ մոմերով, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի դրոշներով։ Ուկրաինայում այս պահի դրությամբ զոհվել է 6 վրացի զինվոր:  

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 235 նոր դեպք

11:50 15.04.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 235 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 652 707 դեպք: Ապաքինվել է ևս 496 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 633 338: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է […]

̰
Փորձագետն իենի փոխարժեքի թուլացումը բացատրում է Ճապոնիայի նպատակաուղղված քաղաքականությամբ

11:42 15.04.2022

«Открытие Инвестиции» շուկայի վերլուծության վարչության գլոբալ հետազոտությունների բաժնի առաջատար վերլուծաբան Անդրեյ Կոչետկովը իենի թուլացումը բացատրել է Ճապոնիայի իշխանությունների կանխամտածված քաղաքականությամբ: Ըստ նրա՝ դա ձեռնտու է երկրի տնտեսական իշխանություններին։ Այս միջոցն օգնում է նրանց հաղթահարել ցածր գնանկումը՝ ճապոնական տնտեսության «քրոնիկ հիվանդությունը»: «Ճապոնիան բավականին ակտիվորեն օգտագործում է արժութային ինտերվենցիաների գործիքը նախորդ դարի 90-ականների երկրորդ կեսից։ Ընդունված է […]

̰
«Մոսկվա» հածանավը քարշակման ժամանակ խորտակվել է. ՌԴ ՊՆ

10:54 15.04.2022

«Մոսկվա» հրթիռային հածանավը, որում երեկ հրդեհ և պայթյուն էր տեղի ունեցել, փոթորկի ժամանակ խորտակվել է դեպի նավահանգիստ քարշակման ժամանակ։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Նշվում է, որ կորպուսի վնասման հետևանքով նավը կորցրել էր ջրի վրա հաստատուն մնալու ունակությունը։ Հինգշաբթի ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սևծովյան նավատորմի «Մոսկվա» հածանավը լրջորեն վնասվել է զինամթերքի պայթյունի […]

̰
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկում ամբարտակի ականապատման մասին

10:13 15.04.2022

ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ ազգայնականներն ականապատել են Դոնեցկի մարզի Ուգլեգորսկի ՋԷԿ-ի ջրամբարի ամբարտակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պայթյունի դեպքում հնարավոր ջրհեղեղի գոտում կհայտնվեն Սվետլոդարսկ քաղաքը, Միրոնովսկի, Լուգանսկոյե և մի շարք այլ բնակավայրեր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 15 հազար մարդ»,- ասել է Միզինցևը։ ՊՆ ներկայացուցչի հաղորդմամբ՝ […]

̰
Մոսկվայում կալանավորել են խոշոր թմրավաճառականի

09:15 15.04.2022

Մոսկվայի դատարանը կալանավորել է թմրանյութերի վաճառքի խոշորագույն՝ «Հիդրա» առցանց հարթակի համահիմնադիր Դմիտրի Պավլովին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 228.1-րդ հոդվածի 5-րդ մասով («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների ապօրինի արտադրություն, վաճառք կամ իրացում»): Ապրիլի 5-ին հայտնի էր դարձել հարթակի փակման մասին։ Գերմանական ուժային կառույցները […]

̰
Սահմանափակումների պատճառով չինացիներն անցել են սննդամթերքի փոխանակման

08:33 15.04.2022

Շանհայում կորոնավիրուսի հանդեպ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության շրջանակում մարտի 28-ից փակվել են բոլոր կազմակերպությունները, բացառությամբ կենսական նշանակության գործունեություն իրականացնողների։ Շանհայում հասարակական տրանսպորտը ժամանակավորապես չի գործում, մեքենաների տեղաշարժը հնարավոր է միայն հատուկ անցակետերով։ Այդ  պատճառով 25 միլիոնանոց Շանհայի բնակիչներից շատերը սկսել են սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ փոխանակել, հայտնում է Bloomberg-ը։ Ապրանքների գնման հետ կապված խնդիրները կապված […]

̰
Իսրայելը հարձակվել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա

08:21 15.04.2022

Սիրիայի պետական SANA գործակալությունը հայտնում է գիշերը մայրաքաղաք Դամասկոսի արվարձանների օբյեկտների վրա իսրայելական օդուժի հարձակման ու պայթյունների շարք մասին։ Հարձակումը կատարվել է Գոլանի բարձունքի կողմից։ Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել մի քանի հրթիռ։ Պատճառվել է միայն նյութական վնաս։ Իսրայելցի զինվորականները բազմիցս թիրախավում են Սիրիայում գտնվող օբյեկտները՝ բացատրելով իրենց գործողությունները թշնամու ձեռքում […]

̰
Թուրքիան կդառնա լոգիստիկ գերտերություն. Էրդողան

10:05 13.04.2022

Թուրքիան 2053թ․ տեսլականի շրջանակում ձգտում է դառնալ համաշխարհային լոգիստիկ գերտերություն։ «Թուրքիան գնում է  լայն աշխարհագրությամբ լոգիստիկ գերտերություն դառնալու ուղիով, որը ձգվում է Լոնդոնից մինչև Պեկին, Սիբիրից մինչև Հարավային Աֆրիկա…Թուրքիան հստակ ճանապարհ ունի՝ լոգիստիկ գերտերություն դառնալու համար»,-  ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքը մեջբերել է Sabah-ը: Նա նաև նշել է, որ Թուրքիայում գործադրվում են […]

̰
Լը Պենը երկրորդ փուլից առաջ փոխել է նախընտրական արշավի կարգախոսը

14:16 12.04.2022

Ֆրանսիայի նախագահի թեկնածու պահպանողական «Ազգային միավորում» կուսակցությունից Մարին Լը Պենը քվեարկության երկրորդ փուլից առաջ փոխել է իր նախընտրական քարոզարշավի հիմնական կարգախոսը՝  հայտարարելով, որ կդառնա նախագահ «բոլոր ֆրանսիացիների համար»: Այժմ նրա կարգախոսն է՝ «Բոլոր ֆրանսիացիների համար»: Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։ Նախկինում թեկնածուն օգտագործում էր՝ «Կին պետական ​​գործիչ Ֆրանսիայի համար» կարգախոսը։ Ֆրանսիայում ընտրությունների առաջին փուլի […]

̰
Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակումները երկարաձգվել են մինչև ապրիլի 19-ը

12:49 12.04.2022

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվել է մինչև ապրիլի 19-ը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը։ «Մինչև 2022 թվականի ապրիլի 19-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, երկարացվել է Ռուսաստանի 11 օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Խոսքը Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, […]

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք

11:55 12.04.2022

Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի 392 նոր դեպքից 177-ը գրանցվել է մայրաքաղաք Թբիլիսիում: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 նոր դեպք։ Համաճարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել 16779 մարդ։ Անցած մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 131 մարդ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը հասել է 1631846-ի։ Այս […]

̰
Ամերիկացի գենետիկները ցանկանում են 20 տարի հետո Արկտիկան բնակեցնել մամոնտներով

11:46 12.04.2022

Ամերիկացի գիտնականները մտադիր են վերակենդանացնել 10 հազար տարի առաջ անհետացած մամոնտներին։ Ծրագրում են 20 տարի անց Արկտիկան բնակեցնել նախապատմական կենդանիներով։ Նրանց կարծիքով՝ դա կօգնի գլոբալ տաքացման դեմ պայքարում։ Նախագծով զբաղվում են ամերիկյան Colossal ընկերության գենետիկները: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Բեն Լամը։ Ստարտափն արդեն հավաքել է 15 մլն դոլար։ Գիտնականները Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողների […]

̰
Ակնկալում եմ մեր գործընկերության շարունակական զարգացում․ Բորիս Ջոնսոնը՝ Իրակլի Ղարիբաշվիլիին

10:54 12.04.2022

Ապրիլի 27-ին լրանում է Միացյալ Թագավորության և Վրաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 30-ամյակը։ Այդ կապայցությամբ  Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական նամակ է հղել Վրաստանի  վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։ «Այն առաջընթացը, որին ականատես եղանք Վրաստանում անկախության վերականգնումից ի վեր, ուշագրավ է։ Վերջին 30 տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունը և […]

̰
ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ ցանկացող երկրների համար հարցերի թիվը կրճատվել է՝ գործընթացն արագացնելու համար. Կառլ Հարցել

10:51 12.04.2022

«ԵՄ հանձնաժողովը չորս շաբաթ ունի հարցաշարին պատասխանելու համար, ինչը սկզբունքորեն բավական կարճ ժամանակ է, սակայն պետք է ասեմ, որ հարցերի թիվը կրճատվել է՝ գործընթացն արագացնելու համար,- ասել է  Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն հնարավորինս արագացրել է գործընթացը, փոխանցում է 1tv.ge-ն։ «Մարտի 7-ին Եվրամիությունը որոշել է կիսել իր տեսակետները երեք դիմումների վերաբերյալ՝ Վրաստանի, […]

̰
Ուկրաինայում ՌԴ օպերացիան երկու անգամ կնվազեցնի համաշխարհային առևտրի աճը. ԱՀԿ

10:46 12.04.2022

Ուկրաինայի պատերազմը ոչ միայն համաշխարհային մասշտաբով հումանիտար ճգնաժամ ստեղծեց, այլև շոշափելի հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը։ Այս մասին ասվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ։ Ըստ ուսումնասիրության տվյալների՝ այս տարի ճգնաժամը պետք է նվազեցնի համաշխարհային ՀՆԱ-ի աճը մինչև 3,1%՝ սպասվող 3,7%-ի փոխարեն։ Համաշխարհային առևտրին պատերազմը կհարվածի ամենաշատը․ եթե անցած տարվա վերջում ԱՀԿ-ն սպասում […]

̰
Բելգիան վերադարձնում է իր դեսպանատունը Կիև

10:37 12.04.2022

Բելգիան մտադիր է վերսկսել Կիևում իր դեսպանատան աշխատանքը: Դեսպանատունն անվտանգության նկատառումներով փակվել էր մարտին, անձնակազմը տարհանվել էր՝ Ուկրաինյում ռուսական զորքերի լայնամասշտաբ օպերացիայի մեկնարկից հետո։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Սոֆի Ուիլմսը, ում խոսքերը մեջբերում է The Brussels Times-ը։ Նախարարը նաև նշել է, որ Բելգիան կշարունակի աջակցել Ուկրաինային և կարագացնի ռազմական տեխնիկայի մատակարարումը՝ ԵՄ-ի […]

̰
Իտալիան գազային պայմանագիր է կնքել Ալժիրի հետ

10:28 12.04.2022

Իտալիան պայմանագիր է ստորագրել Ալժիրի հետ գազամատակարարումը 40%-ով ավելացնելու մասին: Իտալիան, որը գազի մոտ 40%-ը՝ 29 միլիարդ խորանարդ մետր ստանում էր Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ակտիվորեն փորձում է դիվերսիֆիկացնել իր էներգամատակարարման կառուցվածքը։ Դիմել է բազմաթիվ երկրների՝ Կոնգոյին, Անգոլային, Ադրբեջանին և Քաթարին, որպեսզի հնարավորություն գտնի փոխարինելու ռուսական «կապույտ վառելիքի» ներկրման այս ծավալը։ Այսպիսով, Հռոմը ռուսական գազին փոխարինող […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք

12:44 11.04.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք։ Տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 651 577 դեպք: Ապաքինվել է ևս 281 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 631 715: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 777 մարդ։

̰
Բորելը հաստատել է ուկրաինական հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու ԵՄ ձգտումը

11:47 11.04.2022

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է ուկրաինական կոնֆլիկտն ուժային ճանապարհով կարգավորելու և այդ երկրին մատակարարվող ռազմական օգնությունն ընդլայնելու միության ձգտումը։ Նա այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգում՝ ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպման մեկնարկին, փոխանցում է TASS-ը։ Նրա խոսքով՝ իրենք կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնումը։  Բորելը հաստատել է իր հայտարարությունը՝ […]

̰
Մերձմոսկովյան Ստուպինո քաղաքում կենցաղային գազի պայթյունի հետևանքով կա 2 զոհ

10:51 11.04.2022

Մերձմոսկովյան Ստուպինո քաղաքի բնակելի շենքի 4-րդ հարկում պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 5 մարդ։ Պայթյունից վնասվել են 4-րդ և 5-րդ հարկերի բնակարանները:  Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ը: Պայթյունը տեղի է ունեցել ժամը 05:54-ին, Ցենտրալնի նրբանցքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է գազի արտահոսքը։

̰
Գերմանիան հնարավոր է համարել զանգվածային գործազրկություն ռուսական գազի կտրուկ մերժման դեպքում

15:52 10.04.2022

Բավարիայի վարչապետ Մարկուս Սոեդերը հնարավոր է համարել  է զանգվածային գործազրկություն Գերմանիայում՝ Ռուսաստանի Դաշնությունից գազից կտրուկ հրաժարվելու դեպքում։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Զեդերը զգուշացրել է, որ ռուսական ածխաջրածիններից կախվածությունը պետք է աստիճանաբար հաղթահարվի՝ հակառակ դեպքում Գերմանիան կբախվի բացասական հետեւանքների։ «Ես կիսում եմ դաշնային կառավարության կարծիքը, որ կարճաժամկետ հեռանկարում մենք կարող ենք գլուխ հանել առանց Ռուսաստանի […]

̰
Եվրոպան Կիևին խնդրել է ապացուցել ,որ կապ չունի Բուչայի իրադարձությունների հետ

15:15 10.04.2022

Եվրամիության առաջատար քաղաքական գործիչներից մեկը խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ապացույցներ ներկայացնել Բուչայի իրադարձություններին Կիևի չմասնակցելու մասին, հաղորդում է eadaily.com-ը: Այդ մասին գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 8-ին,հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Ասել է, որ «այլևս չի կարող լացել» Բուչայի և Կրամատորսկի զոհերի համար՝ միևնույն ժամանակ նշելով, որ Եվրամիության առաջատար […]

̰
BACK_TO_TOP