16:23 18.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն անդրադարձել է մարդու իրավունքների կրթության բնագավառում առկա խնդիրներին, սոցիալ-տնտեսական իրավունքների, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների պաշտպանությանը, իրավահավասարությանը, խտրականության արգելքին և հանդուրժողականությանն առնչվող մի շարք […]
16:17 18.04.2024
Իրանը պատրաստ է հայելային պատասխանի՝ իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների հրամանատար Ահմադ Հաքթալաբը, մեջբերում է Tasnim գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Եթե Իսրայելը ցանկանում է գործողություններ ձեռնարկել մեր միջուկային օբյեկտների դեմ, նա անպայման կբախվի մեր պատասխանին. Իսրայելը և նրա միջուկային […]
16:12 18.04.2024
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցության անհրաժեշտությունն ու հիմք ընդունելով կողմերի գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունն, այսօր ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Թաթուլ Հայրապետյանի և Երևանի […]
16:06 18.04.2024
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը։ Նա նշել է, որ այն, ինչ […]
19:48 17.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուս կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 17-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպումը մեկնարկել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների քննարկմամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգային իրավիճակին Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում: Ալեն Սիմոնյանը լիտվացի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` […]
19:41 17.04.2024
Անցած հանգստյան օրերին Իրանի հրթիռային գրոհից Իսրայելը պաշտպանելու, ինչպես նաև 2023-ի հոկտեմբերից ի վեր Կարմիր ծովում առևտրային նավերի վրա Եմենի հութիների գրոհները կանխելու համար Միացյալ Նահանգները ծախսել են մոտ 1 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամերիկյան Սենատի՝ հատկացումների ենթահանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Կառլոս Դել Տորոն: «Զինամթերքի համար մեր ծախսերը […]
19:33 17.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականցվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին: […]
19:14 17.04.2024
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին: «Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, ի պատասխան Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին: Թույլ տվեք հստակություն մտցնել. օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, […]
19:07 17.04.2024
Ապրիլի 3-16-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը, որին մասնակցում էր 920 դիմորդ: Հարցազրույցներն ավարտվեցին ապրիլի 16-ին՝ Ոստիկանության համար խորհրդանշական օրը։ Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Հարցազրույց անցկացնող չորս հանձնաժողովները նախագահում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալներ […]
18:59 17.04.2024
Ապրիլի 23-ին NVIDIA ընկերությունը «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպում է տեխնոլոգիաներով, արհեստական բանականությամբ, խաղերի ստեղծմամբ հետաքրքրված աղջիկների համար միջոցառում՝ NVIDIA Girls’ Day, որին կարող են մասնակցել 11-16 տարեկան աղջիկները: Ինչպես տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, միջոցառման նպատակն է բարձրացնել աղջիկների տեղեկացվածությունը և հետաքրքրությունը տեխնիկական մասնագիտությունների և նորարարությունների նկատմամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ […]
18:52 17.04.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KFW)՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում էներգետիկայի և ռեսուրսների կառավարման բաժնի տնօրեն Թոմաս Այզենբախի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։ Նախարարը ողջունել է գործընկերներին և մեկ անգամ ևս ընդգծել Գերմանիայի […]
18:44 17.04.2024
Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության […]
18:39 17.04.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով տնօրեն, փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման, […]
18:33 17.04.2024
Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Վրաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Մամուկա Խաբարելիի հրավերով այցելել է Վրաստանի օլիմպիական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Կոմիտեում ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանին ներկայացվել են 2025թ. Բակուրիանիի եվրոպական երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնի (EYOF Bakuriani 2025) կազմակերպման մանրամասները։ Փառատոնին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 48 երկրներ՝ այդ […]
18:24 17.04.2024
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ «Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։ Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև […]
18:18 17.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է համագործակցությունը ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության, մասնավորապես՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի […]
18:12 17.04.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին և կոմիտեի պատասխանատուներին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքին ու արձանագրված թերացումների վերացմանն առնչվող հարցեր։ «Մեզ համար կարևոր է, որ համագործակցված աշխատանքով […]
18:06 17.04.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր […]
17:54 17.04.2024
Ապրիլի 17-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Խորհրդակցություններն անցկացվել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի գլխավորությամբ: Կողմերը անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակին: Ընդգծվել է Հայաստանի և […]
17:48 17.04.2024
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական […]
17:42 17.04.2024
Իրանի իշխանությունները պատրաստվում են Իսրայելի պատասխան հարվածին իրանական տարածքի ուղղությամբ և իր անձնակազմի ու վստահված անձանց դեմ գրոհներին` այլ երկրների տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է The Wall Street Journal թերթը։ Թերթի տվյալներով` Իրանն ապրիլի 17-ին հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը պատրաստում է հարվածների, իսկ իր ռազմածովային նավատորմը կսկսի Կարմիր ծովում […]
17:39 17.04.2024
Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց ապրիլի 1-ին: Կարբի գյուղի բնակիչը հայտնում էր, որ առավոյան ժամը վեցի սահմաններում իր տնկարանից գողացել են 300 տնկի: Նախաձեռնվեց քրեական վարույթ, դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը: Գողացել էին վաճառքի պատրաստ խրձերով տնկիներ` պատճառելով 300 հազար դրամի վնաս: Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել […]
17:28 17.04.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում այսուհետ աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։ ԿԱՐԵՎՈՐ Եթե Դուք նշված […]
17:22 17.04.2024
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրիի Թբիլիսյան խճուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2,71 գրամ զանգվածով կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է։ Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի […]
17:16 17.04.2024
Ինչպես արդեն տեղեկացվել է, իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը: Ստուգման ընթացքում նմուշներ են վերցվել առկա պատրաստի արտադրանքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ստացված արդյունքներով՝ «տոմատի մածուկ Эко Солт» 1կգ (արտադրված 06.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ Браво» 1կգ (արտադրված 12.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 […]
17:12 17.04.2024
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև Ոստիկանության 106-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլի 17-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Մինչ պարգևների հանձնումը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար։ Արամ Հովհաննիսյանը ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար «Համագործակցության համար» մեդալներ է հանձնել ոստիկանության […]
17:06 17.04.2024
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շոայբ Կասուին (նստավայրը` Կիեւ): Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում: Խոսելով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին` հանձնաժողովի նախագահն առաջարկել է […]