17:22 19.04.2024
Ապրիլի 16-ին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր շրջանառվում. «Մերսեդեսի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասից 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Պարեկային ծառայողները ապրիլի 18-ի ժամը 10.45-ի սահմաններում վերոհիշյալ «Մերսեդեսը» հայտնաբերել են մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ […]
17:18 19.04.2024
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ […]
17:06 19.04.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 22 հայտ: Հանդիպման ավարտին փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել դեռևս չհաստատված որոշ նախագծերը […]
19:51 18.04.2024
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։ Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և […]
19:46 18.04.2024
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, երկրաշարժի օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝ 6 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։
19:40 18.04.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Ողջունելով համանախագահի այցը Հայաստան՝ փոխվարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ […]
19:31 18.04.2024
Ապրիլի 11-ին` ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է: Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները […]
19:23 18.04.2024
Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է զոհվել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Կորուստների թվերը ապշեցուցիչ են և աննախադեպ իմ՝ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ընթացքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ավելի քան 13,900 պաղեստինցի երեխա է սպանվել ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով», – ասել է Գուտերեշը: […]
19:10 18.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի առցանց նիստին։ Մասնակիցներն անդրադարձ են կատարել ENNHRI-ի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև քննարկել եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն […]
19:03 18.04.2024
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների քաղաքական երկխոսության օրակարգին և քննարկել առանցքային ոլորտներում առկա համագործակցությունը: Կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները՝ ինչի շրջանակներում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և բազմակողմ հարթակներում համագործակցության […]
18:55 18.04.2024
Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը […]
18:45 18.04.2024
Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատված Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, գնահատման այս փուլը վերաբերում է «Կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության խթանմանը բարձրագույն գործադիր և իրավապահ մարմիններում»։ Զեկույցում ԳՐԵԿՈ-ն ընդգծել է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կողմից ձեռնարկված […]
18:39 18.04.2024
Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները, մեծանում է սիրտ-անոթային սուր հիվանդությունների հավանականությունը: Զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն ունեցող անձանց մոտ հատկապես կարող են նկատվել արյան շրջանառության համակարգի հետ կապված փոփոխություններ` ☑️ զարկերակային ճնշման բարձրացում ☑️ սրտի կծկումների հաճախության բարձրացում ☑️ սրտի իշեմիկ հիվանդության երևույթներ: Սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պետք է […]
18:25 18.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: Վարչապետը ողջունել է այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով գերմանական ընկերության պատվիրակության այցը Հայաստան և կարևորել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը մեր երկրում: Քննարկվել […]
18:18 18.04.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 7-13-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Արարատում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, ▪️ Հրազդանում՝ ապրիլի 7-ին և 11-ին, ▪️ Գյումրիում և Վանաձորում՝ չի գերազանցել։
18:12 18.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան […]
17:54 18.04.2024
Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր են տարածվում ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են թուղթ, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Ի՞նչ կասեք սրա մասին: Պատասխան. Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի […]
17:45 18.04.2024
Երկու տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ «Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա երկու տղամարդու մեղադրանք է […]
17:40 18.04.2024
Ապրիլի 15-ին Մասիսի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը 72-ամյա մի տղամարդու վերաբերյալ էր։ Ըստ տեղեկության՝ նա տանը կից արհեստանոցում պահում էր կանեփի չորացված զանգված։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողությունների ընթացքում տղամարդը իրավապահներին է ներկայացրել կանեփից պատրաստած մոտ 87 գրամ թմրանյութ։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։ […]
17:33 18.04.2024
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փելոնը Միացյալ Նահանգներին կոչ է անում ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, որպեսզի վերինս կարողանա իրականացնել սեփական պաշտպանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փելոնը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ժամանակ։ Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ […]
17:25 18.04.2024
Ապրիլի 18-ին՝ ժամը 12:59-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ա. Գ.-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
17:20 18.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Արմենուհի Հարությունյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են «Պատվավոր հյուպատոսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված Կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը նպատակ ունի իրավական կարգավորումներ տալ մի շարք հարցերի, որոնք կարգավորման տեսանկյունից բաց են մնացել կամ թերի են և տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: […]
17:03 18.04.2024
ՄԱԿ-ի գրասենյակում այսօր ամփոփվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձարկման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացված հետազոտական ուսումնասիրության արդյունքները: Առողջապահական կրթության կարճաժամկետ և միջանկյալ արդյունքների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Տավուշի մարզի երկու դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների շրջանում՝ պարզելու, թե ինչ գիտելիք, հմտություններ և վերաբերմունք են նրանք զարգացրել […]
16:54 18.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ 2024թ․ մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Սյունիքի մարզի Քաջարան-Կապան ավտոճանապարհից ձերբակալվել էին 42-ամյա կին ու 27-ամյա երիտասարդ։ Վերջինիս վարած ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել […]
16:46 18.04.2024
Ապրիլի 13-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով։ Նպատակը ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնված բարեփոխումների շրջանակում՝ անձը հաստատող փաստաթղթերի, մասնավորապես՝ միգրացիայի և անձնագրի կապի, նորաստեղծ կառուցվածքային միավորների, դրանց ինստիտուցիոնալ հիմքերի քննարկումն էր։ Մասնակցում էր նաև ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության ղեկավար անձնակազմը: Քննարկվել են անձը […]
16:39 18.04.2024
Պաղեստինցի ֆոտոլրագրող Մուհամմեդ Սալեմի լուսանկարը, որում պատկերված է իր մահացած զարմուհուն գրկած պաղեստինուհին, World Press Photo միջազգային մրցույթի կողմից ճանաչվել է տարվա լուսանկար, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ: «Տարվա լուսանկար» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆոտոլրագրողի «Պաղեստինուհին գրկել է իր զարմուհու մարմինը» աշխատանքը։ Լուսանկարում պատկերված է Ինաս Աբու Մամար անունով 36-ամյա պաղեստինցի կինը՝ գրկած սպիտակ […]
16:30 18.04.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 13-ին և 14-ին, Արաբկիրում չի գերազացնել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոնում՝ ապրիլի 11-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի […]