18:48 19.04.2024
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 34012-ի, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34,012-ի, վիրավորվել է 76,833 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել իսրայելական բանակի գործողությունների հետևանքով մահացած […]
18:44 19.04.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի վերահսկողություն են իրականացրել Ալբերտ Հակոբյան Ա/Ձ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, ք. Սպիտակ)։ Համաձայն ՍԱՏՄ ղեկավարի որոշումների ՝ կաթնամթերքի արտադրամասի և մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումները վերացվել են։
18:40 19.04.2024
Ապրիլի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան։ Դաշտ բնակավայրի մի բնակիչ տանը, կից հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրանույթ, ինչպես նաև պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Քիչ անց իրավապահները Դաշտ գյուղում էին։ Բացատրական աշխատանքը արդյունավետ էր։ Տղամարդը ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով 5 փաթեթ, ընդհանուր՝ 27,44 գրամ, […]
18:34 19.04.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ ապրիլի 22-ից արգելվել է Ռուսաստանի Դաշնության «Տիմոշա» ՍՊ ընկերության արտադրության «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ, «Հալվա արևածաղկի չամիչով» 250գր, արտադրված 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ, «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված 23․02․2024թ, պիտանի է մինչև 23․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110գր, արտադրված 28․01․2024թ, պիտանի է մինչև […]
18:29 19.04.2024
ՆԳՆ Կրթահամալիրի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի միջև ստորագրվել է ակադեմիական համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակում ՆԳՆ Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի փոխանակման ծրագրերին, ինչպես նաև տարաբնույթ հետազոտություններ կատարել իրավապահ ոլորտում։ Համագործակցության համաձայնագրի նպատակն է բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտներում ձևավորել երկարաժամկետ և կայուն փոխգործակցություն կրթական երկու […]
18:19 19.04.2024
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզի փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սիսիան քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել հրացան և ռազմամթերք։ Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» […]
18:10 19.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ իրանցիների իրավունքների պաշտպանությանը: Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ […]
18:05 19.04.2024
Ապրիլի 19-ին`ժամը 13:16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Սաթյան փողոցի առաջին նրբանցքի տներից մեկի մոտակա ժայռից առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 10 խմ)։
17:55 19.04.2024
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացնելիս Ջաջուռ բնակավայրում ձերբակալել և ոստիկանությանԱխուրյանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։ Թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ իրավապահների կասկածանքը հիմնավոր էր։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է, ձեռք է […]
17:46 19.04.2024
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքները: Մենք պետք է ապահովենք կրթական համակարգի ներսում անվտանգության ուժեղ միջոցներ՝ երեխաներին պաշտպանելու համար՝ միեւնույն ժամանակ ստեղծելով […]
17:42 19.04.2024
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի […]
17:37 19.04.2024
ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել։ Ձեռնարկվել էին անհրաժեշտ գործողություններ, և իրավապահների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց։ Ապրիլի 11-ին բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրվել 21 և 29 տարեկան երկու երիտասարդ։ Նրանք խոստովանել են, որ մարտ ամսվա ընթացքում Մեղրաշեն գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի պատուհանը բացել, մտել են ներս և […]
17:32 19.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրի պատասխանատուներին: Քննարկվել է ԱԶԲ-ի նախաձեռնությամբ մշակվող Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության նախագծի կրթության բաղադրիչը: Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից է, որի […]
17:22 19.04.2024
Ապրիլի 16-ին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր շրջանառվում. «Մերսեդեսի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասից 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Պարեկային ծառայողները ապրիլի 18-ի ժամը 10.45-ի սահմաններում վերոհիշյալ «Մերսեդեսը» հայտնաբերել են մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ […]
17:18 19.04.2024
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ […]
17:10 19.04.2024
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1988 թվականին ծնված Ջաթին Շարման: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Մալաթիայի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
17:06 19.04.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 22 հայտ: Հանդիպման ավարտին փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել դեռևս չհաստատված որոշ նախագծերը […]
19:51 18.04.2024
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։ Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և […]
19:46 18.04.2024
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, երկրաշարժի օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝ 6 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։
19:40 18.04.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Ողջունելով համանախագահի այցը Հայաստան՝ փոխվարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ […]
19:31 18.04.2024
Ապրիլի 11-ին` ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է: Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները […]
19:23 18.04.2024
Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է զոհվել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Կորուստների թվերը ապշեցուցիչ են և աննախադեպ իմ՝ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ընթացքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ավելի քան 13,900 պաղեստինցի երեխա է սպանվել ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով», – ասել է Գուտերեշը: […]
19:10 18.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի առցանց նիստին։ Մասնակիցներն անդրադարձ են կատարել ENNHRI-ի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև քննարկել եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն […]
19:03 18.04.2024
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների քաղաքական երկխոսության օրակարգին և քննարկել առանցքային ոլորտներում առկա համագործակցությունը: Կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները՝ ինչի շրջանակներում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և բազմակողմ հարթակներում համագործակցության […]
18:55 18.04.2024
Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը […]
18:45 18.04.2024
Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատված Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, գնահատման այս փուլը վերաբերում է «Կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության խթանմանը բարձրագույն գործադիր և իրավապահ մարմիններում»։ Զեկույցում ԳՐԵԿՈ-ն ընդգծել է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կողմից ձեռնարկված […]
18:39 18.04.2024
Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները, մեծանում է սիրտ-անոթային սուր հիվանդությունների հավանականությունը: Զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն ունեցող անձանց մոտ հատկապես կարող են նկատվել արյան շրջանառության համակարգի հետ կապված փոփոխություններ` ☑️ զարկերակային ճնշման բարձրացում ☑️ սրտի կծկումների հաճախության բարձրացում ☑️ սրտի իշեմիկ հիվանդության երևույթներ: Սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պետք է […]
18:25 18.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: Վարչապետը ողջունել է այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով գերմանական ընկերության պատվիրակության այցը Հայաստան և կարևորել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը մեր երկրում: Քննարկվել […]