TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+5.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

18:29 22.04.2024

Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը համարում է նշանակալի քայլ, որը կարող է ամրապնդել երկխոսության կամուրջներն ու նպաստել կովկասյան տարածաշրջանում կայունությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարության կայքում: Հայտարարությամբ մասնավորապես նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի տարածքում սահմանների սահմանազատման և […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

18:23 22.04.2024

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին:

̰
35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. Ոստիկանության տեսանյութը

18:19 22.04.2024

Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել: Նաև հայտնել էր, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետև փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով: Ոստիկանության Կապանի բաժնի […]

̰
Ամփոփվել են Քրեական ոստիկանության ձևավորման մրցույթի արդյունքները. առաջիկայում կմեկնարկեն կրթական գործընթացները

18:14 22.04.2024

Ամփոփվել են Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման նպատակով ՆԳՆ կրթահամալիրում անցկացված մրցույթի արդյունքները։ Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Արական սեռի դիմորդներից համապատասխան մրցութային տեղերը առաջին հայտով համալրել է 514-ը, իսկ 45-ն անցել է երկրորդ հայտով։ Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով նրանց հատկացված մրցութային տեղերից համալրվել […]

̰
SHANTNEWS

18:00 22.04.2024

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:56 22.04.2024

Ապրիլի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4315 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 233 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 255 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 842, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 207, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Ամփոփվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համադպրոցական մրցույթը

17:52 22.04.2024

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համահայկական դպրոցական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվել են այսօր: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի նպատակն էր մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պաշարը դպրոցահասակների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևել անվտանգ համացանցի կանոններին: Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում աշխատանքներ են ներկայացրել իրենց նախընտրելի […]

̰
Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններ

17:47 22.04.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններում: Արմավիրի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի հնարավորություններին, վերակառուցվող ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում` հետևել շինարարական աշխատանքների ընթացքին: Ներկայացվել են բժշկական կենտրոնների բաժանմունքների աշխատանքները, մատուցվող ծառայությունների ծավալը, […]

̰
Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց առերևույթ հափշտակություն կատարելու համար մեղարդվող երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

17:38 22.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ վարույթով հետախուզվող անձը։ 2024 թվականի մարտի 21-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։ […]

̰
Վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

17:33 22.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: […]

̰
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները

17:27 22.04.2024

Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն Բյուրակն գյուղի քարհանքում վարձակալել է 3,9 հեկտար տարածք, սակայն արդյունահանում է իրականացնում վարձակալած տարածքից դուրս: Տեղեկությունը ստուգելու նպատակով ապրիլի 12-ին առավոտյան իրավապաները մեկնել են քարհանք: Վարձակալած 3,9 հեկտարից դուրս տարածքում հայտնաբերվել են թրթուրավոր էքսկավատոր, վերամբարձ ավտոկռունկ և մեծաբեկոր տուֆ քարով բարձած բեռնատար: Առանց […]

̰
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ

17:16 22.04.2024

Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող, 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։ «Արմենպրես»-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև […]

̰
Սյունիքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

17:11 22.04.2024

Ապրիլի 19-ին՝ ժամը 23.50-ին, Գորիս քաղաքի Գետափնյա փողոցում ծառայություն իրականացնող Սյունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և Գորիսի բաժին են տեղափոխել 32 և 33 տարեկան երկու տղամարդու։ Անձնական խուզարկությամբ 32-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մարխուանայի նմանվող 18 գրամից ավելի զանգված և նույն զանգվածով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

̰
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 27-ամյա համագյուղացուն

16:57 22.04.2024

Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Նալբանդյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գինու գործարանի մոտ Նալբանդյան գյուղի 34-ամյա բնակիչը իր […]

̰
Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մասնակցել է Պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային վեհաժողովին

16:53 22.04.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը ապրիլի 16-18-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում մասնակցել են Պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային 6-րդ վեհաժողովին։ Վեհաժողովի շրջանակներում Ամբակում Գրիգորյանը եվրոպական այլ երկրների քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, այցելել է տեղի […]

̰
Դեսպան Սմբատյանն ու Միհալ Բալան մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանականների միջև փոխգործակցության վերաբերյալ

16:46 22.04.2024

Ապրիլի 21-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Միհալ Բալայի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանականների միջև փոխգործակցության վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության […]

̰
Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ

16:41 22.04.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Հանրապետության էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և կարևորել Հայաստան-Լիտվա խորացող բարեկամական հարաբերությունները, որն ընդգծվել է նաև երկու երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ։ Քննարկվել […]

̰
Ճապոնական ծովում երկրաշարժ է տեղի ունեցել

16:35 22.04.2024

Ճապոնական ծովում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղեկատվության մշակման տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչը։ «Երկուշաբթի ժամը 16.40-ին (Մոսկվայի ժամանակով 09.40-ին) 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնական ծովում՝ ավելի քան 200 կիլոմետր խորության վրա, ցունամիի վտանգ չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ այլ երկրաշարժեր չեն հաջորդել։

̰
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

16:29 22.04.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ապրիլի 21-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

̰
ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին

16:23 22.04.2024

Ապրիլի 22-ին՝ ժամը 12:49-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ռ. Ս.) և «VAZ» (վարորդ՝ […]

̰
Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպանը

16:17 22.04.2024

Ապրիլի 17-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը: Դեսպանին ուղեկցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ համագործակցության և քաղաքական հարցերի գծով պատասխանատու աշխատակիցներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՄԱԿ կոմիտեի նախագահի պարտականություններ կատարողը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, AOSA (Armenian On-Site Assistance) ծրագրի փորձագետը և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը: Հայկական կողմը համառոտ ներկայացրել է ՀԱԷԿ-ի […]

̰
Հոգեկան խնդիրներ ունեցող որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով նա մահացել է

16:12 22.04.2024

Ապրիլի 20-ին՝ ժամը 19.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 64-ամյա տղամարդը հայտնել էր, որ եկել է տուն և տեսել կնոջը սպանված: Մեկնած օպերատիվ խումբը Դուրյան թաղամասում գտնվող նշված բնակարանում հայտնաբերել է 63-ամյա տանտիրուհու դիակը՝ պարանոցի և գլխի կտրած-ծակած վնասվածքներով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17-ի սահմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 33-ամյա որդին […]

̰
Ֆրանսիայի դեսպանն ու Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս

16:06 22.04.2024

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս և ծանոթացել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից իրականացվող աշխատանքներին։ «Պատիվ է ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ֆրանսիական Սենատի պատվիրակությանը։ Լավ և արդյունավետ քննարկում՝ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է առաքելության՝ «X» սոցիալական ցանցում արված գրառման մեջ: Նշվում […]

̰
Արարատ Միրզոյանը ողջունել է G7 խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ

19:30 19.04.2024

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է G7-ի արտգործնախարարների՝ Իտալիայում հանդիպման ավարտին տարածած հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: «Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ.Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել […]

̰
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան

19:26 19.04.2024

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կապակցությամբ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: «Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը միտված վճռորոշ և լեգիտիմ գործոն: […]

̰
Օձուն համայնքում վերացվել է 2 մանկապարտեզի խոհանոցների արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

19:22 19.04.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարաններում: Պարզվել է, որ նախկինում խոհանոցներում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները շտկվել են։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների […]

̰
Վկայի կողմից գործի քննությանը առերևույթ միջամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. պարզաբանում ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպի առթիվ

19:18 19.04.2024

Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարչական շենքից պատգարակով շտապօգնության մեքենային մոտեցնելու տեսարաններով տեսանյութ՝ կից գրառմամբ այն մասին, թե տվյալ անձը քննչական նշված ստորաբաժանումում ենթարկվել է խոշտանգման, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Գրառման մեջ տրված որակումը իրականության խեղաթյուրման և […]

̰
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռում պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդին

19:14 19.04.2024

Ապրիլի 19-ին դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռում պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառային: Ինչպես տեղեկացնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների, պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունների և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խորացումը:

̰
Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում

19:06 19.04.2024

Արդարադատության միջազգային դատարանում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Շոն Մըրֆին ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար սպառնալիք չէր հանդիսանում, ապա ինչու 100 հազարից ավել մարդ նախորդ տարվա սեպտեմբերին լքեցին իրենց նախնիների տները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա իր ելույթում նշել է, որ դատական գործի շրջանակներում առկա ապացույցներն […]

̰
Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում. Հռիփսիմե Գրիգորյան

18:57 19.04.2024

Ստրասբուրգում գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի բացման նիստին ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Մեծարգո՛ նախագահ, Ես ցանկանում եմ խոսել իմ երկրի համար շատ կարեւոր իրադարձության մասին, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում: Այդ իրադարձությունը եռակողմ հանդիպումն է ՀՀ […]

̰
BACK_TO_TOP