TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան. Մադրիդի մրցաշար

12:58 28.04.2024

Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մադրիդում (Իսպանիա) ընթացող Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել։ Իր երկրորդ շրջանի խաղում մարզիկը երեք սեթում հաղթել է աշխարհի 87-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին։ Հանդիպումն ավարտվել է 3:6, 6:3, 7:5 հաշվով։ Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 27 րոպե։ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Ֆլավիո Կոբոլիի […]

̰
«Ռմբակոծություն» մթնոլորտից. Չինաստանում հսկայական չափի կարկուտ է տեղացել

12:40 28.04.2024

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. ««Ռմբակոծություն» մթնոլորտից: Չինաստան, Գուանդուն նահանգ»:

̰
Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն

12:25 28.04.2024

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սամուել Տոնոյանի վարած «Jeep Grand Cherokee» և Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Արտակ Տերտերյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային […]

̰
Գազայում վեց ամսվա ընթացքում ավելի շատ երեխա է մահացել, քան չորս տարվա ընթացքում աշխարհի բոլոր հակամարտություններում

12:05 28.04.2024

Գազայի հատվածում վերջին վեց ամսվա ընթացքում սպանված երեխաների թիվը ցնցող է, ՏԱՍՍ-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ Նա նշել է, որ պատերազմական պայմաններում շատ դժվար է ճշգրիտ տվյալներ ստանալը։ «Բայց ես կարծում եմ, որ հրապարակված թվերը (ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ Գազայում զոհերի […]

̰
Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

11:44 28.04.2024

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցում են ՀՀ 10 մարզի և Երևան քաղաքի դպրոցականները:

̰
Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի կենտրոնում գտնվող քաղաքներին

11:30 28.04.2024

Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցնում Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Ալ-Զավաիդա և Ալ-Մուրաքա քաղաքներին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Al Jazeera Arabic-ի մեր գործընկերները հայտնում են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Ալ-Զավաիդա և Ալ-Մուրաքա քաղաքներին», – նշում է հեռուստաալիքը:

̰
Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

11:12 28.04.2024

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 73 տարեկանում մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ Այս մասին հայտնում են նրա հարազատները: Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու՝ կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի […]

̰
Փրկարարները Գութանասարից իջեցրել են քաղաքացիներին. նրանցից մեկը կոտրել է ոտքը

11:00 28.04.2024

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:59-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի վերջնամասից չորս քաղաքացի ոտքով բարձրացել է Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. քաղաքացուն սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացիներին սարից իջեցրել […]

̰
Իլոն Մասկն անսպասելի այցով մեկնել է Չինաստան

10:45 28.04.2024

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը կիրակի օրը անսպասելի այցով մեկնել է Չինաստան, հայտնում է Reuters-ը: «Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կիրակի օրը անսպասելի այցով մեկնեց Պեկին՝ էլեկտրական մեքենաներ արտադրող երկրորդ խոշոր շուկա»,-հայտնում է գործակալությունը: Նշվում է, որ Մասկը ցանկանում է հանդիպել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Չինաստանում ամբողջովին ինքնակառավարվող մեքենաների համար ծրագրային ապահովման տեղակայման հարցը և […]

̰
Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

10:30 28.04.2024

Երեկ՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:19 28.04.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:10 28.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

̰
Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Սուրենյան

10:00 28.04.2024

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008 թվականին՝ + 35 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

̰
Հայաստանի երեք մարզում իրականացվել է գարնանային ծառատունկ. ՇՄՆ

16:52 27.04.2024

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության երեք մարզում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։ Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, թեղի, հացենի, տնկվեց շուրջ 14,000 ծառ։ Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների […]

̰
ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

16:42 27.04.2024

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներին պատուհասած հզոր տորնադոների հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունեցել ուժեղ անձրևների ֆոնին՝ Միացյալ Նահանգների կենտրոնական մասում, առնվազն երեք մարդ վիրավորվել է: Առնվազն հինգ նահանգում ուրբաթ օրը մոտ 80 հաղորդում է եղել տորնադոների […]

̰
Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

16:29 27.04.2024

Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը հայտնել է, որ Լիտվայի և Լատվիայի հետախուզական ծառայությունները փորձում են սահմանին հավաքագրել բելառուսների և ռուսների։ «Գործող անցակետերում Բալթյան երկրները խստացրել են վերահսկողության միջոցները Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, Լիտվայի և Լատվիայի հատուկ ծառայությունների անդամների կողմից նրանց հավաքագրելու փորձեր են արձանագրվում», – ասել է Մոլոստովը «Բելտա» լրատվական գործակալությանը տված […]

̰
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

16:18 27.04.2024

Նոր կյանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական դարձած «Ծաղկահավաք»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկներն արդեն տարիներ շարունակ վերամշակվում են և ոչ թե այրվում, ինչպես արվում էր 10 տարի առաջ: Բոլոր ծաղիկները հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու թերթիկները: «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրներից […]

̰
Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց

16:00 27.04.2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ։ Հատկանշական է, որ լրատվամիջոցները, անանուն աղբյուրներին հղում կատարելով, առանց ՊՆ համապատասխան […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ

15:54 27.04.2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա 30-ամյակի առթիվ։ «Ոգեկոչելով Հարավաֆրիկյան Հանրապետության ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին։ Հայաստանը ցանկանում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային արդարադատության ընդհանուր արժեքների վրա»,-ասվում է ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

15:43 27.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան տարեդարձի` Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։ «Հայաստանին և Նիդերլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

̰
Արարատ Միրզոյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

15:35 27.04.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթին Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան օրվա առթիվ: «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդերլանդների Թագավորություն Թագավորի օրվա կապակցությամբ։ Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդերլանդներ և Հայաստան-Եվորպական միություն նախաձեռնություններով»,-X-ի իր միկրոբլոգում գրել է […]

̰
Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

15:16 27.04.2024

Ապրիլի 27-ին՝ ժամը 12:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարոդ՝ Ա. Վ.) և «Nissan» (վարորդ՝ Ա. Բ.) […]

̰
Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

15:07 27.04.2024

Շուշիի շրջանի Ղայբալու (հայկական անվանումը՝ Ղայբալիշեն) գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների […]

̰
SHANTNEWS

15:00 27.04.2024

̰
Բոլորիս ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու գործին. Տավուշի մարզպետ

14:44 27.04.2024

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Քաղաքացու օրը մեր տոնացույցի ամենաերիտասարդ տոներից է և նշվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը։ Տոնը կարևորում է Քաղաքացու առանցքային դերակատարությունը պետության կայացման ու զարգացան գործում։ Յուրաքանչյուրիս […]

̰
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ

14:33 27.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթացող «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ նա նշել է, որ տվյալ որոշումները կայացրել են ֆիքսելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ «Քաղաքացիներից մեկն ինձ հարցրեց, թե ի՞նչի ենք […]

̰
Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

14:14 27.04.2024

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողմնակից է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը բոլոր վիճելի հարցերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է՝ անդրադառնալով Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ընթացակարգի դեմ բողոքի ցույցերին։ Նա կարծիք է հայտնել, որ այդ շփումներն անհրաժեշտ են ընդհանուր […]

̰
ՄԻՊ-ի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն այցելել է Իջևանի ԲԿ՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու

14:03 27.04.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ: Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական […]

̰
Պայթյունի սպառնալիքով պայմանավորված՝ տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

13:43 27.04.2024

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում են ՌԴ իրավապահ մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ տարհանումը կատարվել է վարչական շենքի յոթերորդ հարկում, կատարվում է ստուգում։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին

13:34 27.04.2024

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի […]

̰
BACK_TO_TOP