23:49 09.04.2025
Ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […]
23:44 09.04.2025
Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […]
23:35 09.04.2025
Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից։ «Անբարենպաստ եղանակային պայմանների և Հյուսիսային Օսիայում Վրացական Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով, 2025 թվականի ապրիլի 9-ի, ժամը 14:00-ից հայտարարվել է արտակարգ դրություն։ Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անցումը ժամանակավորապես սահմանափակվում է 2025 թվականի […]
23:27 09.04.2025
Ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Պարզվել է, որ ծառը շրջվել և ընկել է Ռուբեն Շեղոյանին պատկանող «Opel» մակնիշի […]
23:15 09.04.2025
ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ազգային հավաքականի նկատմամբ պատիժ է կիրառել: Պատճառը Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպն է: ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով: Բացի այդ, Վրաստանն Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է […]
23:06 09.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների նկատմամբ փոխադարձ հիմունքներով սահմանված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը։ Truth Social-ում ամերիկացի առաջնորդը նշել է, որ «ավելի քան 75 երկիր դիմել է ԱՄՆ ներկայացուցիչներին՝ բանակցելու առևտրի, առևտրային արգելքների, մաքսատուրքերի, արժութային մանիպուլյացիաների և ոչ դրամական սակագների հետ կապված հարցերի շուրջ»։ Այդ պետությունները, ըստ Թրամփի, […]
22:56 09.04.2025
Ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Սերոբ Գասպարյանի վարած «Jeep» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Արկադյա Նանյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել […]
22:25 09.04.2025
Ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Էրիկ Կ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած […]
22:08 09.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ Այս մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։ Յուրաքանչյուր հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն […]
21:58 09.04.2025
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Տոմիսլավ Գալիչի և խորվաթական ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել […]
21:39 09.04.2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Լսումներին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ և այլ շահագրգիռ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալներ: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման […]
21:33 09.04.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]
21:24 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնիին և հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Արման Գասպարյանին: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ Արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների […]
21:15 09.04.2025
Արսեն Հարությունյանը Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին: Հարությունյանը աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։
21:04 09.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի, Լվովյան, Ջուղայի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 6, 12 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 2 փողոց 3-րդ նրբանցքի առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ, Արտաշատի խճուղու նրբանցքի առանձնատներ […]
20:41 09.04.2025
Ապրիլի 8-ին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները՝ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող օրենսդրական նախագծեր:
20:13 09.04.2025
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մարտ ամսից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-արդբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ գիշեր-ցերեկ ապահովելով իրենց մշտական ներկայությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […]
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […]
23:59 08.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:55 08.04.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […]
23:49 08.04.2025
Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […]
23:42 08.04.2025
Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
23:36 08.04.2025
Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում հյուրընկալել է «Միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ինստիտուտ» կազմակերպությանն անդամակցող մի խումբ ուսանողների՝ կազմակերպության հիմնադիր, Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի դասախոս Կևան Գաֆաիթի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ողջունելով հյուրերին և կարևորելով ապագա միջազգայնագետների և քաղաքագետների կողմից Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելու կարևորությունը՝ […]
23:29 08.04.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին կայացել է հանդիպում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Հայաստանում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը: Նախարարն անդրադարձել է Հայաստանում համացանցի հասանելիությանն ու թվային տեխնոլոգիաների զարգացմանը, ընդգծել դրանց ստեղծած հնարավորությունները: Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ հատկապես սոցիալական մեդիայի, […]
23:24 08.04.2025
Ապրիլի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Վաղարշապատի Տարածքային կազմակերպության աշխատանքներին առնչվող հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:02 08.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: «Խորհրդակցություն եմ անցկացրել Լոռու մարզպետարանում՝ մարզպետ Արամ Ղազարյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։ Խորհրդակցության նպատակը ներկայումս պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների, առաջիկա հրատապ անելիքների […]
22:43 08.04.2025
Վաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի կայքում հրապարակված հոդվածում։ Մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 12-ին Օմանում կայանալիք անուղղակի բանակցությունները՝ նա նշել է, որ իրանական կողմը «պատրաստ է լուրջ փոխգործակցության՝ գործարք կնքելու նպատակով»։ Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ […]
22:23 08.04.2025
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բաևին: Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ […]