13:53 22.12.2018
Նիդերլանդների Հաագա քաղաքի համանուն եկեղեցում հոկտեմբերից ապաստանած Թամրազյանների ընտանիքին երկրում բնակվելու իրավունք չեն տա: Այս մասին հայտնել Dutchnews-ը: Բեթել եկեղեցու խոսնակը հոլանդական պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ չի օգտագործի իր կապերը ընտանիքի համար կեցության թույլտվություն ստանալու համար: Հաագայի եկեղեցին, բնութագրելով նախարարության ներկայացուցչի որոշումը, որպես կոշտ և անարդար, հայտարարել […]
10:56 22.12.2018
Փարիզից ոգեշնչված՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում և Պորտուում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակտիվիստները սոցկայքերով մարդկանց կոչ են արել երկրի 17 քաղաքներում փողոց դուրս գալ: Նրանք կառավարությունից պահանջում են նվազագույն աշխատավարձի, գործազրկության նպաստի բարձրացում, ինչպես նաև ԱԱՀ-ի և փոքր ձեռնարկությունների համար հարկերի նվազեցում: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, […]
10:50 22.12.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների դեմ: Արհմիությունները դա անվանում են «ստրկության մասին օրենք»: Այն ավելացնում է թույլատրելի արտաժամյա աշխատաժամերը՝ տարեկան 250-ից հասցնելով 400-ի: Իշխանությունները կարծում են, որ այդպես հնարավոր է լրացնել աշխատուժի պակասը և ավելացնել արտադրությունը: Ակցիայի […]
10:43 22.12.2018
Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ 3 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 40-ը վիրավորվել: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Իսրայելական ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել և օգտագործել արցունքաբեր գազ: Հիշեցնենք, որ իսրայելապաղեստինյան սահմանին ցույցերը սկսվել էին դեռ մարտ ամսից, երբ սկսվել էր «Վերադարձ»-ի մեծ երթը, որը պաղեստինցիների համար իրավունք […]
23:24 18.12.2018
Գերմանիայի Քյոլն քաղաքի գազալցակայաններից մեկի տարածքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 225 կգ-ոց ռումբ: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Քաղաքի իշխանություններն անմիջապես տարածքից տարհանել են ավելի քան հազար մարդու: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ սակրավորները սկսել են ռումբի վնասազերծման աշխատանքները:
19:28 18.12.2018
ՆԱՏՕ-ն վերջին հնարավորությունն է տվել Ռուսաստանին՝ կատարելու «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կետերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Postimes-ին տված հարցազրույցում: «Մենք վերջին հնարավորությունն ենք տվել Ռուսաստանին նորից կատարելու համար պայմանագիրը, կոչ ենք արել այն կատարել 60 օրվա ընթացքում: Եթե նրանք դա կրկին չկատարեն, ապա ԱՄՆ դուրս կգա […]
18:15 18.12.2018
Ամերիկյան Google որոնողական ընկերությունը օրեր առաջ հրապարակել է 2018 թվականի ամփոփիչ տեսանյութը: Այստեղ տեղ են գտել տարվա ուշագրավ թրենդները, ըստ՝ Google Trends-ի: Համաձայն արդյունքների՝ մարդիկ այս տարի ավելի շատ տեղեկություններ են որոնել դրական երևույթների և իրադարձությունների մասին: Google-ը նաև հրապարակել է ամենաշատ որոնված դերասանների, աթլետների, ֆիլմերի, նորությունների թոփ 5 արդյունքները: Մարդիկ Մեգան Մարքլ Դեմի Լովատո […]
10:45 18.12.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկությունը կկայանա 2019 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա մեջ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մեյը նշել է, որ մինչ այդ, հունվարի 7-ից սկսած՝ մեկ շաբաթվա ընթացքում, խորհրդարանը կսկսի համաձայնագրի շուրջ քննարկումները: Վարչապետը հավելել է, որ ավելի վաղ Եվրոպական երկրների առաջնորդների հետ իր հանդիպումները պսակվել […]
22:42 15.12.2018
Մեծ Բրիտանիայի Չեսթեր քաղաքի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է բռնկվել:Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այգուց անմիջապես տարհանվել են բոլոր այցելուները: Կենդանաբանական այգու աշխատողները այժմ փորձում են փրկել նաև կենդանիներին: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ոստիկանները կատարում են հետաքննություն: Նշենք, որ Չեսթերի կենդանաբանական այգին բացվել է 1931 թվականին: Այն համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող այգիներից […]
19:43 15.12.2018
Բրյուսելում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շրջանակում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Իրավապահ մարմինները կարգազանցներին ձերբակալել են Լյուսեմբուրգի հրապարակում, որը մոտ է Եվրախորհրդարանի շտաբին: Այստեղից էլ «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցները պատրաստվում են շարժվել ԵՄ դիվանագիտական հաստատությունների թաղամաս: Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառով ձերբակալվել […]
17:36 15.12.2018
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան անդամ Ռոբերտ Մենենդեսը իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել աշխատել ՀՀ-ում ԱՄՆ-ի կողմից առաջադրված դեսպան Լինն Թրեյսիի և Ադրբեջանում ԱՄՆ-ի կողմից առաջադրված դեսպան Էրլ Լիթցենբերգերի հետ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հայտնել է Asbarez.com-ը: «Սենատում աշխատելիս ես միշտ պայքարել եմ Հայոց […]
16:30 15.12.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հարյուրավոր մարդիկ արդեն 3 օրն է, ինչ բողոքում են աշխատանքային բարեփոխումների դեմ: Ըստ այս բարեփոխումների՝ գործատուները կարող են իրենց աշխատակիցներից պահանջել տարեկան 400 ժամ արտաժամյա աշխատանք: Ցուցարարներն այս օրինագիծը որակել են որպես «ստրկության օրենք» և պահանջում են կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Euronews-ը: Thousands already in front of Parliament. #Budapest #Hungary […]
10:54 15.12.2018
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Տեղի ունեցածի հետևանքով 28 մարդ տուժել է: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դեպքի վայր են անմիջապես շտապել ավելի քան 50 փրկարար: Բոլոր ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահները փորձում են պարզել վթարի պատճառը:
10:41 15.12.2018
Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում հարյուրավոր մարդիկ, հետևելով Ֆրանսիայի «դեղին բաճկոնների» օրինակին, դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու գնաճի դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները դժգոհ են ջրի, էլեկտրականության, սննդի գների բարձրացումից, նաև հարկերի աճից: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի մի շարք փողոցներ: Իրավապահ մարմիններն էլ արդեն ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին՝ անկարգություններ հրահրելու համար:
10:30 15.12.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ երեկոյան այցելել է Ստրասբուրգ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել օրեր առաջ սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահը Կլեբեր հրապարակում սպիտակ վարդ է դրել զոհվածների նկարների առաջ, խոնարհվել, ապա մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Մակրոնն այնուհետև շրջել է վերաբացված տոնավաճառում և խոսել […]
21:01 11.12.2018
Emerging Europe կայքը կազմել է տարածաշրջանում ձմեռային լավագույն հանգստյան գոտիների ցանկը, որի մեջ տեղ է գտել նաև Հայաստանը: Կայքը գրում է, որ Ծաղկաձորը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Աղբյուրը նշում է, որ հանգստյան գոտու ճոպանուղին հասնում է մինչև Թեղանիս լեռ (ծովի մակարդակից 2800 մետր բարձր.), որը կգնահատեն դահուկասահքով զբաղվող մարդիկ: Emerging […]
19:57 11.12.2018
Կիրակի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում նավթի արտահոսք է եղել: Տեղի ունեցածի հետևանքով ավելի քան 60 հազար լիտր նավթ է լցվել Էստրելա գետը, որը թափվում է Գուանաբարա ծովածոց: Այս մասին հայտնել է France-Presse լրատվական գործակալությունը: Իրավապահ մարմինները հայտնել են, որ արտահոսքը տեղի է ունեցել գողության փորձի ժամանակ: Կողոպտիչները փորձել են նավթ գողանալ, ինչի հետևանքով էլ […]
19:50 11.12.2018
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 6 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ըստ ականատեսների՝ մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենա է պայթեցրել ռազմական ավտոշարասյան մոտ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնում է «Թալիբան» ահաբեկչական շարժումը:
19:41 11.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ հետաձգված «Բրեքսիթի» համաձայնագրի քվեարկությունից հետո մեկնել է Գերմանիա՝ հանդիպելու կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրա հետ Մեյը քննարկելու է «Բրեքսիթի» շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո Մեյը զրույց կունենա նաև Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հետ, ապա կմեկնի Բրյուսել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ […]
14:23 11.12.2018
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հայտարարություն է հրապարակել: Հիմնվելով ընտրություններին հետևող դիտորդների նախնական զեկույցների վրա՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դրական է գնահատում խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը Հայաստանի և ԱՄՆ-ի հետագա հարաբերությունների վրա: «Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն շնորհավորում է հայ ժողովրդին ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ ողջունելով այս նշանակալի […]
11:38 11.12.2018
Ականատեսները համացանցում տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է փլուզվում Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլ թերակղզում գտնվող քարափի մի մասը: Փլուզումը տեղի է ունեցել երեկ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղի իշխանությունները մարդկանց հորդորել են հեռու մնալ տարածքից և լինել ուշադիր: Տեսանյութը՝ այստեղ:
23:06 09.12.2018
Իսպանիայի մայրաքաղաքում հազարավոր Սանտա Կլաուսներ դուրս են եկել փողոցներ՝ վազքի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Սանտաները կարմիր հագուստներով և գլխարկներով վազել են մոտ 5 կմ տարածք: Ճանապարհին նրանց ուղեկցել են էլֆերը՝ երեխաները կանաչ հագուստներով: Ընդհանուր առմամբ, վազքին մասնակցել է մոտ 7 հազար մարդ: Վազքի նպատակն է հավաքել գումար Intheos ֆոնդի համար, որը […]
22:43 09.12.2018
Բելգիայում իշխանական կոալիցիան լուծարվել է: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ինչպես նշվում է, «Նոր ֆլամանդական ալյանսը» դուրս է եկել կառավարության կազմից: Կոալիցիայի բաժանման պատճառը սուր քաղաքական ճգնաժամն է՝ կապված ներգաղթյալների քաղաքականության հետ: «Վարչապետն այս պահին թագավորի հետ հանդիպման է: Այստեղ նա կհայտարարի առանց «Նոր ֆլամանդական ալյանսի» կառավարության վերակազմավորման մասին»,- հայտնել է Բելգիայի արտաքին […]
22:18 09.12.2018
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ԱՄՆ նախահահ Դոնալդ Թրամփին կոչ է արել չմիջամտել Ֆրանսիայի ներքին գործերին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք չենք միջամտում ԱՄՆ ներքին քաղաքականությանը և ցանկանում ենք, որ սա լինի փոխադարձ»,- հայտարարել է նախարարը: Այսպես է Լե Դրիանը արձագանքել Թրամփի «թվիթներին»՝ կապված Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: «Ես ասում […]
22:07 09.12.2018
Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությանը հետևում են միջազգային լրատվամիջոցները: Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը գրում է, որ համազգային բողոքի ակցիաներից գրեթե 9 ամիս հետո հայերն անցկացնում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Associated Press-ն էլ գրում է, որ այս ընտրությունը Հայաստանի նոր վարչապետի իշխանությունը ամրապնդելու միջոց է: Գործակալությունը նաև ներկայացնում է Հայաստանում իշխանափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները, նոր […]
20:24 09.12.2018
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորան 48-ժամյա հացադուլ է սկսել՝ հաջակցություն կատալոնացի քաղաքական գործիչների, ովքեր գտնվում են կալանքի տակ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Կիրակի առավոտյան Տորան ուղևորվել է կատալոնական Սարի համայնք, որտեղ մի քանիսը նույնպես հացադուլ էին հայտարարել՝ որպես բողոքի նշան: Այստեղ կատալոնական կառավարության ղեկավարը մտադիր է մնալ մինչև երեկո, որից հետո […]
20:06 09.12.2018
ԱՄՆ մի շարք նահանգներում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում հազարավոր խրախճասեր մարդիկ Սանտա Կլաուսի հագուստով դուրս են գալիս փողոցներ՝ մասնակցելու ամենամյա Santa Con կոչվող հարբելու տոնախմբությանը: Այս մասին հայտնել է SantaCon.info-ն: Շքերթի մասնակիցներն այն նկարագրում են որպես շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական, ոչ կրոնական տոն, որը հրավիրում է մարդկանց գնալ բարեր և բացօթյա […]
19:10 09.12.2018
Հակակառավարական ցույցեր են եղել նաև Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու նախագահ Ալեքսանդր Վուչիչի և նրա կառավարության դեմ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Բողոքի ակցիաների պատճառը ձախակողմյան կուսակցության առաջնորդին և նրա կողմնակիցներին ծեծի ենթարկելն է: Ընդդիմադիր կուսակցությունները համոզված են, որ միջադեպը տեղի է ունեցել իշխող կոալիցիայի ստեղծած «դաժանության և վախի […]
17:16 09.12.2018
Իրանի հարավարևելյան Չաբահար քաղաքում օրերս տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 10 մարդ: Այս մասին հայտնել է Tansim լրատվական գործակալությունը: Իրանի իրավապահ մարմինների ղեկավար Հոսեին Աշտարին հայտարարել է, որ ոստիկանները ձերբակալել են 10 մարդու: Սրանից բացի, ներկա պահին ճշտվում է նաև այլ մարդկանց ինքնությունը, որոնք կարող են կապ ունենալ ահաբեկչության հետ: Շուտով նրանք էլ կձերբակալվեն: […]
17:06 09.12.2018
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է, որ ռուսական իշխանությունները, հնարավոր է, առնչություն ունենան Ֆրանսիայում կազմակերպված բողոքի ակցիաներին: Համաձայն ծառայության՝ Ֆրանսիայում սկսված բողոքի ակցիաները, կապված վառելիքի գնաճի հետ, անցկացվում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության «հովանու ներքո»: Որպես ապացույց՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ներկայացնում է Փարիզից մի լուսանկար, որտեղ պատկերված է […]