TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Կահիրեն ծածկվել է փոշու հաստ շերտով

15:50 17.01.2019

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավազամրրիկ է: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբողջ քաղաքը ծածկվել է փոշու հաստ շերտով: Մայրաքաղաքում քամու արագությունը հասնում է 50 կմ/ժ-ի: Համաձայն իրավապահ մարմինների տարածած տեղեկությունների՝ ավազամրրիկի պատճառով Կահիրեի օդանավակայանում հետաձգվել են չվերթներ: Փակվել են նաև մի քանի նավահանգիստներ: Եգիպտոսի առողջապահության նախարարությունը շնչառական խնդիրներ ունեցող քաղաքացիներին խորհուրդ է տվել դուրս […]

̰
Լիոնի համալսարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել

13:55 17.01.2019

Ֆրանսիայի Լիոն քաղաքի համալսարաններից մեկի տանիքում հզոր պայթյուն է որոտացել: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունից տուժել է 1 մարդ: Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել տանիքում վերանորոգման աշխատանքների ժամանակ. պայթել են գազի պահեստավորված բալոնները: https://twitter.com/eliote_sama/status/1085821664632418304

̰
Մեքսիկայում ՆԳ նախարարն առաջարկել է բենզինի գողությունը դասել ծանր հանցագործությունների թվին

13:40 17.01.2019

Մեքսիկայում բենզինի գողությունը կարող է դասվել ծանր հանցագործությունների շարքին: Այսպիսի առաջարկությամբ է հանդես եկել Մեքսիկայի ներքին գործերի նախարար Օլգա Սանչեզ Կորդերոն: Այս մասին հայտնել է Известия-ն: Նախարարն ընդգծել է, որ բենզինի գողությունը Մեքսիկայի համար դարձել է պատուհաս, և այս հարցը պետք է լուծվի դատարանում: Ներքին գործերի նախարարը նաև նշել է, որ երկրում չկա բենզինի պակասուրդ՝ […]

̰
Բրազիլիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև

13:06 17.01.2019

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հազարավոր մարդիկ բողոքում են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել 15 մարդու: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները նաև կրակ են բացել ռետինե փամփուշտներով: Ավելի վաղ՝ […]

̰
Չիլիում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների

12:54 17.01.2019

Չիլիի հարավային հատվածում գտնվող Վալդիվիա քաղաքում ձկնորսությունը կարգավորող օրենքների փոփոխությունների հետ կապված բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները, ի նշան բողոքի, կառուցել են արգելապատնեշներ և այրել անվադողեր: Սրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները կրակ են բացել ռետինե փամփուշտներից, կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

̰
Թերեզա Մեյը խորհրդարանականներին միավորման կոչ է արել

10:47 17.01.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բոլոր կուսակցությունների պատգամավորներին կոչ է արել մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և սկսել հետագա գործողությունների քննարկումները՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չէր աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 325-ը։ […]

̰
Էրդողանը հունվարի 23-ին մտադիր է հանդիպել Պուտինի հետ

22:44 15.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը: Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի […]

̰
Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

22:29 15.01.2019

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգից: Happening Now: Foreign Minister #ElmarMammadyarov is holding a meeting with the @OSCE Minsk Group Co-Chairs in Paris pic.twitter.com/kZiBju2F5C — MFA Azerbaijan 🇦🇿 (@AzerbaijanMFA) January 15, 2019 Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի […]

̰
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում ընթանում է Brexit-ի գործարքի շուրջ վերջին քվեարկությունը

22:13 15.01.2019

Այս պահին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում ընթանում է վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած Brexit-ի գործարքի շուրջ վերջին քվեարկությունը, որով ստորին պալատի պատգամավորները կամ կհաստատեն, կամ էլ կմերժեն այն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.AM-ը, 321 կողմ և 152 դեմ ձայներով Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը մերժել էր Մեյի կառավարության առաջարկած Brexit-ի գործարքը: Պալատը հավանություն էր տվել […]

̰
Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի «հայկական» նոտա է հղել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությանը

19:18 15.01.2019

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացել է բողոքի նոտա՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում դիվանագիտական աղբյուրին: «Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ստացել է բողոքի նոտա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության դրսևորման […]

̰
Թրամփը ստորագրել է «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» մասին Էլի Վիզելի ակտը

18:01 15.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» մասին Էլի Վիզելի ակտը, որն ավելի վաղ Սենատում և Կոնգրեսում արժանացել էր հավանության: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից: Փաստաթղթի ստորագրմանն անդրադարձել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նրանք նշել են, որ այս օրենքը հաղթանակ է նոր ցեղասպանությունների ու վայրագությունների կանխարգելման քաղաքական գործընթացների […]

̰
Չինական տիեզերական սարքի կողմից Լուսին տարված սերմերը ծիլ են տվել

16:59 15.01.2019

Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը հայտարարել է, որ չինական «Chang’e 4» տիեզերական սարքի կողմից Լուսին տարված սերմերը ծիլեր են տվել: Այս մասին հայտնել է BBC-ն: Սա բացառիկ երևույթ է, քանի որ առաջին անգամն է, որ Լուսնի վրա աճում է կենսաբանական նյութ: Մասնագետներն ընդգծել են, որ սա կարևորագույն քայլ է տիեզերքի երկարաժամկետ ուսումնասիրման համար: Այս ձեռքբերումը տիեզերագնացներին […]

̰
ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի տարածաշրջանում թույլ տված քաղաքական սխալներից. Իրանի ԱԳՆ

16:18 15.01.2019

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները՝ կապված Իրանի հետ: Այս մասին հայտնել է Irana.ir լրատվական գործակալությունը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի տարածաշրջանում թույլ տված քաղաքական սխալներից: Ներկայացուցիչը հավելել է, որ Իրանը տարածաշրջանի իր հարևանների հետ կշարունակի փոխգործակցության և խաղաղ […]

̰
Կալիֆոռնիայում ավելի քան 30 հազար ուսուցիչներ գործադուլ են հայտարարել

15:39 15.01.2019

Կալիֆոռնիական Լոս Անջելես քաղաքի 900 միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ գործադուլ են հայտարարել: Այս մասին հայտնել է The New York Times-ը: Աղբյուրը նշում է, որ նահանգում ավելի քան 40 տարի այդպիսի ակցիաներ չեն անցկացվել: Ուսուցիչները պահանջում են աշխատավարձի բարձրացում, դասարանների կրճատում և լրացուցիչ աշխատուժի ներգրավում: Նշենք, որ աշակերտների քանակը յուրաքանչյուր դասարանում մոտ 40 […]

̰
Մեյի կառավարությունը պարտություն կրեց Լորդերի պալատում

13:22 15.01.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Դա տեղի ունեցավ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում քվեարկությունից մեկ օր առաջ: Այս մասին հայտնել է Tass լրատվական գործակալությունը Լորդերի պալատի թվիթերյան պաշտոնական էջում հայտարարվել է, որ 321 անդամներ կողմ, իսկ 152-ը դեմ են քվեարկել լեյբորիստ […]

̰
Ահաբեկչություն Քաբուլում. կան զոհեր և վիրավորներ

11:27 15.01.2019

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 110 մարդ: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:  

̰
Աթենքում բախումներ են տեղի ունեցել ուսուցիչների և ոստիկանների միջև

11:25 15.01.2019

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ուսուցիչներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև՝ բողոքելով կրթական ոլորտի նոր օրենքի դեմ: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել իրավապահների հետ, քանի որ ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք: Սրան ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: […]

̰
Մագնիտոգորսկում փլատակներից փրկված երեխայի վիճակը լավանում է

22:40 12.01.2019

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաքսիմ Ռադեցկին հայտարարել է, որ Մագնիտոգորսկում փլատակներից փրկված երեխայի վիճակը լավացել է: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ներկայացուցչի խոսքերով՝ բժիշկներին հաջողվել է խուսափել երեխայի ոտքի հետ կապված բարդություններից: Նա նաև հավելել, է, որ երեխան աստիճանաբար անցնում է ինքնուրույն սնվելուն: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Մագնիտոգորսկում փլատակներից […]

̰
Սպիտակ տունը հերքել է Թրամփի՝ ՌԴ-ի հետ ունեցած կապերի ստուգման մասին տեղեկությունը

19:59 12.01.2019

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսի կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս նախագահը «իրականում բավական դաժան» է Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտնել է TASS-ը: Սպիտակ տանը նաև մերժել են The New York Times-ի հոդվածը, ըստ որի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնի հետաքննություն է սկսել՝ պարզելու համար արդյո՞ք ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կապ ունի Ռուսաստանի հետ: Ըստ լրագրողների՝ երբ նախագահ […]

̰
Փարիզում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

17:23 12.01.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող հացաբուլկեղենի խանութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել ՝ 12 մարդ: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստանյերը հաստատել է այդ տեղեկությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:

̰
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը

16:14 12.01.2019

Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի հակակառավարական ցույցերը: Այս մասին հատնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ են դուրս են եկել փողոցներ և պահանջել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ անցկացվում են ամբողջ երկրով մեկ: Ֆրանսիայի կառավարությունը ցուցարարներին զսպելու և ապօրինությունները կանխելու համար մոտ 80 հազար ոստիկան ու ժանդարմ է մոբիլիզացրել երկրի […]

̰
Էկվադորի նարկոլոգիական կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր

15:00 12.01.2019

Էկվադորի հարավարևմտյան հատվածում գտնվող Գուայակիլ քաղաքի նարկոլոգիական կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 18 մարդ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդները մահացել են ծխից թունավորման պատճառով: Մի քանի մարդ էլ շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 60 հրշեջ: Հրդեհի բռնկման պատճառներ պարզելու համար կատարվում է հետաքննություն:

̰
Փարիզի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

13:17 12.01.2019

Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող հացաբուլկեղենի խանութում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է The Journal.ie-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի մարդ վիրավորվել է: Պայթյունից կոտրվել են նաև հարակից շինությունների պատուհանները: Համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: #PARIS Énorme #explosion au cœur de #Paris #75009 pic.twitter.com/d6f7oI2MIB https://t.co/wwN3UvbRZs via @franceinfo — Serge Doucet 😇🐶📖⚽️🎼 […]

̰
Բախումներ Գազայի սահմանին

10:54 12.01.2019

Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 1 մարդ զոհվել է, իսկ 26-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից, այսպես կոչված, […]

̰
Կանադայում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ. կան զոհեր և վիրավորներ

10:43 12.01.2019

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է Վեսթբորո կայարանի ավտոբուսային կանգառի մեջ, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է: Տեղի ունեցածի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն: Վթարի առնչությամբ իր ցավակցություններն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: “I want to send my deepest condolences […]

̰
Հունաստանում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև

10:34 12.01.2019

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հազարավոր ուսուցիչներ հավաքվել են խարհրդարանի և կառավարության շենքերի առջև` ի նշան ուսուցիչների աշխատանքի ընդունման նոր օրենքի դեմ բողոքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ, քանի որ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել խորհրդարանի շենք: Սրան ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: Ըստ այդ օրենքի՝ […]

̰
Ձյան և ցածր տեսանելիության պատճառով Թուրքիան անորոշ ժամանակով փակել է Բոսֆորի նեղուցը

22:13 08.01.2019

Ձյան և ցածր տեսանելիության պատճառով Թուրքիան փակել է Բոսֆորի նեղուցը նավարկության համար: Այս մասին հայտնել է Interfax-ը: Թուրքական իշխանությունները դեռ չեն կարող կանխատեսել, թե երբ կվերականգնվի նավարկությունը նեղուցով: Նշենք, որ Բոսֆորի և Դարդանելի նեղուցները համարվում են սևծովյան նավահանգիստներից ռուսական նավթի և հացահատիկի արտահանման գլխավոր տրանզիտային կետերը: Ամեն տարի այդ նեղուցներով տեղափոխվում է ավելի քան 120 […]

̰
Թուրքիան վերսկսել է իրանական նավթի ներկրումը

21:30 08.01.2019

Թուրքիան դեկտեմբերին վերսկսել էր իրանական նավթի ներկրումը, չնայած այն բանի, որ ԱՄՆ-ը նոյեմբերին պատժամիոցներ էր սահմանել Իրանի նկատմամբ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Թուրքիա իրանական նավթի ներմուծումը նոյեմբերին հավասար էր 0-ի: Սակայն Թուրքիան դեկտեմբերին ստացավ իրանական նավթի երկու մատակարարում, որոնց ծավալը կազմում է օրական 54 հազար բարել: Նշենք, որ ավելի վաղ նոյեմբերին ԱՄՆ-ը […]

̰
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է ցանցահենության մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդին

19:30 08.01.2019

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա երիտասարդի, որը կասկածվում էր 2018 թվականի դեկտեմբերին մի շարք քաղաքական գործիչների անձնական տվյալները հրապարակելու մեջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Գերմանական Der Spiegel շաբաթաթերթն էլ գրում է, որ երիտասարդը խոստովանել է իր հանցանքը: Նա նաև նշել է, որ չի գիտակցել իր արարքի վտանգավորության աստիճանը: Ավելի վաղ SHANTNEWS.AM– հայտնել […]

̰
Թուրքիայի նախագահը հրաժարվել է հանդիպել Թրամփի խորհրդականի հետ

19:22 08.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Թուրքիայի նախագահը նաև ելույթ է ունեցել խորհրդարանում, որտեղ անընդունելի է անվանել Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայի ամերիկյան զորքերի դուրս գալը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը: «Մենք […]

̰
BACK_TO_TOP