16:21 29.01.2019
Պաղեստինի կառավարությունը՝ վարչապետ Ռամի Համադալլահի գլխավորությամբ, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը: «Կառավարությունը հրաժարականի դիմում է ներկայացրել պարոն նախագահին: Կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները և ծառայել մեր ժողովրդին մինչ նոր կառավարության ձևավորումը»,- հայտարարել է վարչապետը: Նա […]
14:18 29.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է պահպանել Սիրիայի «տարածքային միասնությունը» և միաժամանակ պաշտպանել Թուրքիայի շահերը: Այդ մասին նախագահը հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության ժողովի ընթացքում: Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ գլխավոր նպատակներից մեկն է ստեղծել անվտանգ տարածքներ, որպեսզի 4 միլիոն փախստականներ կարողանան վերադառնալ իրենց տները: Էրդողանը նաև հաստատել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ավարտել […]
12:15 29.01.2019
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում արդեն 8-րդ օրն է՝ շարունակվում են տաքսու վարորդների բողոքի ակցիաներն ընդդեմ առցանց տաքսի ծառայությունների անազնիվ մրցակցության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տաքսու վարորդները փակել են Մադրիդի ամենահայտնի Պլազա դել Սոլ հրապարակը և գործադուլ հայտարարել: Նրանք բողոքում են, որ առցանց տաքսի ծառայությունները չեն ենթարկվում այն նույն օրենքներին, ինչ սովորական տաքսի ծառայությունները և […]
12:14 29.01.2019
Հունաստանում բազմաթիվ ֆերմերներ բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմաններից: Ի նշան բողոքի՝ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆերմերները դժգոհ են հարկերի բարձրացումից և ապահովագրական ոչ արդյունավետ քաղաքականությունից: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են նաև հարկերի նվազեցում և կենսաթոշակային պայմանների բարելավում:
22:53 26.01.2019
Մեծ Բրիտանիան նույնպես վերջնաժամկետ է ներկայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Մեծ Բրիտանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: «Գուայդոն այն մարդն […]
18:10 26.01.2019
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Անթալիա քաղաքում տորնադոներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: #video #breaking #news🇹🇷Turkey, Heavy Tornado 26.01.2019 🌪️ 🌪️#storm #stormhour#Follow #IFB #followback #Nature #Photography #Photo #Travel #Love#SaturdayMotivation #SaturdayThoughtsvia:https://t.co/7kZs9HUK3h — unusual_whales (parody)🐳 (@unusual_vvhaIes) January 26, 2019 Տորնդադոյի հետևանքով ավերվել են բազմաթիվ շինություններ, շրջվել բազմաթիվ մեքենաներ: Ականատեսները համացանցում […]
17:13 26.01.2019
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Ֆրանսիայի կառավարությունը ցուցարարներին զսպելու և ապօրինությունները կանխելու համար երկրի տարբեր քաղաքներում ներգրավել է լրացուցիչ ոստիկանների ու ժանդարմների: «Դեղին […]
16:57 26.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել մի քանի երկրների կողմից Վենեսուելայի նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մադուրոն նշել է, որ պատրաստ է երկխոսության, քանի որ հավատում է իր երկրին և ժողովրդավարությանը: Ընդդիմության առաջնորդի պատասխանը չի ուշացել: Նա հրաժարվել է հանդիպել և բանակցել Նիկոլաս Մադուրոյի […]
14:21 26.01.2019
ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» ժամանակավորապես ավարտվել է։ Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության են եկել երկրի կառավարության աշխատանքի վերսկսման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նշել, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է. կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 5,7 միլիարդ դոլարի հատկացման: «Ես շատ […]
13:04 26.01.2019
Համացանցում հրապարակվել է մի զվարճալի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Կիևի քաղաքապետ և բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն դժվարանում արտաբերել անգլերեն digitalization բառը (թարգմանաբար՝ թվայնացում): Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում՝ Ուկրաինայի մայրաքաղաքի զարգացման հարցերին նվիրված քննարկման ժամանակ:
11:00 26.01.2019
Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին բախվել են ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի տեղի լեռնային փրկարարական ծառայության աշխատակիցներին դեպքի վայրում հաջողվել է փրկել 2 տուժածի, ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: #ValledAosta, ghiacciaio del #Rutor: le prime immagini […]
10:56 26.01.2019
Բրազիլիայի հարավարևելյան հատվածում գտնվող Մինաս Ժերայիս նահանգի Բուրմադինյո քաղաքում ամբարտակներ են փլուզվել, որի հետևանքով զոհվել է 7, անհետ կորել՝ ավելի քան 150 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ամբարտակների փլուզման հետևանքով մետաղագործական հանքարդյունաբերական թափոններ պարունակող ջուրը լցվել է մոտակա գյուղի տները՝ ավերելով դրանք: Դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների աշխատակիցները մոտակա գյուղերից անմիջապես տարհանել են […]
10:48 26.01.2019
Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 1 մարդ զոհվել է, իսկ 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից, այսպես կոչված, «Վերադարձ»-ի […]
22:02 22.01.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմական Ախեն քաղաքում ստորագրել են ֆրանկո-գերմանական համագործակցության և ինտեգրացիայի նոր պայմանագիր: Այն դառնալու է 1963-ին Կոնրադ Ադենհաուերի և Շառլ դե Գոլի միջև կնքված Ելիսեյան համաձայնագրի լրացումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ պայմանագիրը կկարգավորի համագործակցությունը արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա […]
18:50 22.01.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցը, եթե Ռուսաստանը համաձայնի Շիկոտան, Հաբոմայ և Կուրիլյան կղզիները փոխանցել Ճապոնիային: Հիշեցնենք, որ Ճապոնիան չի ընդունում Կուրիլյան 4 կղզիների՝ ՌԴ-ին պատկանելը: Խորհրդային միությունը դրանք գրավել էր Երկրորդ […]
17:20 22.01.2019
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են տեղի ունեցել հակաիշխանական ցուցարարների և Վենեսուելայի անվտանգության ուժերի միջև այն բանից հետո, երբ Ազգային գվարդիայի 27 անդամներ ապստամբություն էին կազմակերպել ընդդեմ կառավարության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները, ի նշան բողոքի, կառուցել են արգելապատնեշներ և նետել քարեր իրավապահների ուղղությամբ: Սրան ի պատասխան՝ անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ: Ավելի […]
17:05 22.01.2019
Վրաստանի վարչապետը կմասնակցի Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին: Մամուկա Բախտաձեն Դավոսում կլինի հունվարի 22-25-ը: Այս մասին հայտնում է «Грузия Online»-ը: Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են քաղաքական հարցերով բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև բանակցություններ բիզնես առաջնորդների և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարների: Վրաստանի կառավարության առաջնորդի խոսքով՝ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպումների նպատակներից […]
16:18 22.01.2019
Իսպանիայի հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցի են դուրս եկել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստիպված են 1 կգ նարինջը վաճառել ընդամենը 9 ցենտով: Իսպանացի ֆերմերները պնդում են, որ 2017-ին Բրյուսելի և Հարավային Աֆրիկայի միջև ստորագրված առևտրային պայմանագրի պատճառով իրենք անցած տարի կորցրել են մոտ 150 միլիոն եվրո: Նշենք, որ համաձայն այդ պայմանագրի՝ Հարավային Աֆրիկան առանց […]
12:10 22.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ այն գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ ծրագրից: Միակ տարբերությունն այն է, որ կվերանա Մեծ Բրիտանիայում մնալ ցանկացող Եվրամիության քաղաքացիներից պահանջվող 65 ֆունտ սթեռլինգ գումարը: Մեյն ասել է, որ բանակցություններ է վարում պատգամավորների հետ՝ լուծելու Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրները: Հենց այս խնդրի պատճառով […]
11:52 22.01.2019
Այսօր Դավոսում մեկնարկում է ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումը: Շվեյցարական հանգստյան գոտին այս տարի կընդունի շուրջ 3000 պետական մարմինների, միջպետական կառույցների ներկայացուցիչների, հասարակական գործիչների, խոշոր ընկերությունների և բանկերի ղեկավարների: Ֆորումի այս տարվա թեման հետևյալն է՝ «Գլոբալիզացիա. Գլոբալ ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում»: Մի քանի երկրների առաջնորդներ այս տարի չեն մասնակցի ֆորումին: Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
11:40 22.01.2019
Իսրայելը և Ուկրաինան ազատ առևտրի պայմանագիր են կնքել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակնկալվում է, որ այս պայմանագրի շնորհիվ հինգ տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կավելանա ավելի քան 1 մլրդ դոլարով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանագիրն անվանել է «պատմական», քանի որ այն կնքելու համար պահանջվել է 15 տարի: Պորոշենկոն նաև նշել է, որ […]
23:59 18.01.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ բելառուսներին և ռուսներին գժտեցնել չի հաջողվի՝ չնայած այդ ուղղությամբ արվող քայլերի: Նախագահը դատապարտել է այդ քայլերը և ընդգծել է, որ այդ հարցով «խաղալը» շատ վտանգավոր է: Այս մասին նախագահը հայտարարել է Բելառուսի դիվանագիտական ծառայության 100-ամյակի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հանդիպման ընթացքում նախագահը […]
21:08 18.01.2019
Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որով պարզաբանումներ է ակնկալում Բաքվից՝ այդ երկրի տարածք ծագումով հայ ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ: Այս մասին գրված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում: «Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին՝ կապված մեր կողմից արված հայտարարությանը՝ այդ երկրի տարածք հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների մուտքի արգելմանը: Նշում […]
19:14 18.01.2019
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը միացել է համացանցում մեծ տարածում գտած #10yearschallenge-ին: Նախարարության Instagram-ի պաշտոնական էջը հրապարակել է մի լուսանկար, որն արվել է 10 տարի առաջ: Լուսանկարում պատկերված են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: https://www.instagram.com/p/BsxoO1BlCfr/
16:57 18.01.2019
ԿԺԴՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Յոն Չոլը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ առաջիկա բանակցություններում կպահանջի խաղաղության պայմանագրի կնքում և տնտեսական պատժամիջոցների վերացում՝ Յոնբյոնում միջուկային օբյեկտների ապամոնտաժման դիմաց: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Ըստ կանխատեսումների՝ Կորեան կառաջարկի Յոնբյոնում ապամոնտաժել միջուկային օբյեկտներն՝ ի նշան ապամիջուկայնացման երաշխիքի, բայց փոխարենն ԱՄՆ-ից կպահանջի անվտանգության երաշխիքներ՝ խաղաղության պայմանագրի տեսքով […]
16:07 18.01.2019
ՌԴ ՊՆ-ն քիչ առաջ հաստատել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է ծովից ողջ դուրս բերել կործանիչներից մեկի 2 օդաչուներին, քանի որ նրանք մինչ բախումը կարողացել էին կատապուլտով դուրս ցատկել։ Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Հավելենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում էին Խաղաղօվկիանոսյան նավատորմի 6 նավեր և ուղղաթիռներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.AM-ը, […]
13:24 18.01.2019
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներն ընդդեմ աշխատանքի ընդունման նոր օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև: Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձել են մուտք գործել խորհրդարան, ինչին ի պատասխան՝ իրավապահները սկսել են հետ մղել ցուցարարներին: Հունաստանում ցույցերը […]
00:58 18.01.2019
Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների իրավիճակի մասին իր 2019թ. համաշխարհային զեկույցում անդրադարձել է Հայաստանին: Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական կայքում: Աղբյուրն իր զեկույցում նշում է, որ Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով և բազմաթիվ մարդկային իրավունքների խնդիրներով: Քանի որ նոր իշխանությունները սկսել են ինստիտուտների վերակառուցումը […]
19:43 17.01.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հունվարի 29-ին կքվեարկություն կանցկացնի Brexit-ի նոր պայմանների համար: Մինչ այդ կառավարությանը հունվարի 21-ին կներկայացվի Brexit-ի նոր պայմանները: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չէր աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է […]