TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Ադրբեջանում ձերբակալել են «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստներից մեկին

19:49 19.02.2019

Ադրբեջանում ձերբակալել են «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռովշան Գուլիևին: Այս մասին հայտնել է Turan լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռովշան Գուլիևը ձերբակալվել է երեկ՝ փետրվարի 18-ին: Կուսակցության ղեկավարն էլ հայտնել է, որ Գուլիևի բնակարանում խուզարկություն են կատարել, որի ընթացքում նաև առգրավվել է ակտիվիստի համակարգիչը: Գուլիևի ընտանիքի անդամների վկայությամբ՝ ընդդիմադիր ակտիվիստը պահվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի […]

̰
Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է դարձել Ջելալ Ադանը

16:16 19.02.2019

Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP)  կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ջելալ Ադանը։ Այս մասին հայտնել է թուրքական Hurriyet պարբերականը: Աղբյուրը հաղորդում է, որ մինչ խորհրդարանի կողմից նոր նախագահ ընտրելը Յըլդըրըմն իր լիազորությունները փոխանցել է Ջելալ Ադանին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել […]

̰
Մահացել է Կարլ Լագերֆելդը

15:43 19.02.2019

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական Chanel նորաձևության տան մոդելյեր, ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը: Այս մասին հայտնել է  Le Figaro-ն: Պարբերականի տեղեկություններով` նրա ինքնազգացողությունը վատացել էր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: 1983 թվականից նա Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրենն էր: Նա 1974թ. հիմնել է սեփական Karl Lagerfeld  ապրանքանիշը: Լագերֆելդը ծնվել է Համբուրգում` բանկային ծառայողի ընտանիքում: […]

̰
Սաստիկ քամու պատճառով Կալիֆոռնիայում 16 մարդ արգելափակվել է ճոպանուղու խցիկներում

13:27 19.02.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի SEAWORLD զվարճանքների այգում 16 մարդ արգելափակվել է ճոպանուղու խցիկներում: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ոստիկանության աշխատակիցները հաղորդել են, որ ճոպանուղու ավտոմատ շարժիչն անջատվել էր հզոր քամու պատճառով: Աղբյուրը նաև հայտնել է, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բոլոր ուղևորներին բարեհաջող դուրս են բերել խցիկներից: «Բոլոր 16 մարդիկ, ովքեր արգելափակվել էին […]

̰
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է հարսանքավորների բազմության մեջ. կան զոհեր և վիրավորներ

12:18 19.02.2019

Հնդկաստանի հյուսիսային Ռաջաստան նահանգում մեծ արագությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է հարսանեկան տոնախմբության հյուրերի բազմության մեջ: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 22 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ պատահարից հետո բեռնատարի վարորդը դիմել է փախուստի: Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուժածներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Տեղի ունեցածի […]

̰
Բոլիվիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 24 մարդ է զոհվել

11:46 19.02.2019

Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Բոլիվիայում, ինչի հետևանքով զոհվել է 24, վիրավորվել՝ 12 մարդ: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օրուրո քաղաքում: Միմյանց են բախվել ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը: Ավտոբուսում այդ ժամանակ եղել է 45 ուղևոր: Համաձայն իրավապահ մարմինների նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է թանձր մառախուղը: Կատարվում է հետաքննություն:

̰
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում․ Անգելա Մերկել

23:18 16.02.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Սխալ կլինի քաղաքական առումով բացառել Ռուսաստանին»,- ասել է կանցլերը: Այս քայլով, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրին: «Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի […]

̰
Սենատոր Էնթոնի Փորթանթինոնը ներկայացրել է Կալիֆոռնիա-Հայաստան առևտրային գրասենյակի վերաբացման բանաձևը

23:13 16.02.2019

Կալիֆոռնիա նահանգի Սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է 302 բանաձևը, որն առաջարկում է վերաբացել Կալիֆոռնիա-Հայաստան առևտրային գրասենյակը: Այս մասին հայտնել է Asbarez.com-ը: Աղբյուրը նշում է, որ առևտրային գրասենյակը հիմնադրվել է 2005 թվականին՝ նահանգային նախկին սենատոր Ջեք Սքոթի նախաձեռնությամբ: Գրասենյակը փակվել էր 2008 թվականին նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կրճատումների քաղաքականության հետևանքով: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատում ներկայացվել […]

̰
«Դեղին բաճկոնները» Թուլուզում շրջափակել են Amazon-ի լոգիստիկ կենտրոնի շենքը

22:08 16.02.2019

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները շրջապատել են Amazon ընկերության  լոգիստիկ կենտրոնի մուտքերը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ ցուցարարները մտադիր են խաթարել առևտրային կազմակերպությունների աշխատանքները: Դրա համար ցուցարարները քաղաքի 6 տարբեր կետերում ուղեկալներ են տեղակայել: Մասնավորոպես՝ Auchan և Carrefour սուպերմարկետների մոտակայքում խաթարվել է երթևեկությունը: Լրատվամիջոցը նշում է, […]

̰
Սանկտ Պետերբուրգի համալսարաններից մեկի շենքում մի քանի հարկ է փլուզվել

21:59 16.02.2019

Սանկտ Պետերբուրգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանում փլուզում է եղել: Ռուսական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին, որ փլատակներում հնարավոր է մնացած լինի 7-ից մինչև 21 մարդ: Ավելի ուշ, սակայն, փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ փլուզման հետևանքով զոհեր չկան: Փրկարարները շենքից 86 մարդու են տարհանել: Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ:

̰
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

18:41 16.02.2019

Ֆրանսիայում արդեն 3 ամիս է` շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Մասնավորապես՝ Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր: «Դեղին […]

̰
ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու պատճառով նախագահ Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել

16:23 16.02.2019

Սպառողների իրավունքները պաշտպանող Public Citizen ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու դեմ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ Public Citizen-ը դատարան է դիմել Տեխաս նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության և 3 տարածքի սեփականատերերի անունից, ում ավելի վաղ դաշնային հաստատությունները նախազգուշացրել էին այն մասին, որ ԱՄՆ […]

̰
Էրդողանը Մակրոնին քաղաքականության մեջ «նորեկ» է անվանել

15:52 16.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A-Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ֆրանսիացի գործընկերոջը «քաղաքականությունում նորեկ» է անվանել: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը ապրիլի 24-ը հռչակել էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր: «Ես ասում եմ Մակրոնին՝ քաղաքականության մեջ դու դեռ նորեկ ես, սկզբում սովորիր քո երկրի պատմությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նախագահը նաև անդրադարձել է այն […]

̰
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը

15:14 16.02.2019

Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը` կապված Կերչի նեղուցի իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Որոշումն արդեն ընդունվել է ըստ ընթացակարգի»,- հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում […]

̰
Նովոկուզնեցկում և Կիսելյովսկում սև ձյուն է տեղացել

13:24 16.02.2019

Արտասովոր դեպք է տեղի ունեցել Սիբիրի Նովոկուզնեցկ և Կիսելյովսկ քաղաքներում: Այդտեղ տեղացած ձյունն օդի աղտոտվածության պատճառով սև գունավորում է ստացել: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղի ունեցածն անհանգստացրել է շրջանի բնակիչներին: Իր հերթին Ռուսաստանի բնապահպանության գործակալությունը թիմ է ուղարկել այդ շրջան` պարզելու արդյո՞ք այնդտեղ գործող ածխաարդյունաբերական գործարանների կողմից օդի աղտոտումը գերազանցել է թույլատրելիի սահմանը:

̰
Գազայի սահմանին բախումները շարունակվում են․ կան տուժածներ

11:00 16.02.2019

Գազայի սահմանին բախումները են տեղի ունեցել իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից՝ «Վերադարձ»-ի մեծ երթից. պաղեստինցիները շարունակում […]

̰
Գուաիդոն 2 շաբաթ ժամանակ է տվել զինված ուժերին

10:56 16.02.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն երկրի զինված ուժերին 2 շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի աջակցեն՝ Կարակասում նավթային արդյունաբերության համաժողովում նրա ժամանակավոր նախագահ դառնալուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ընդդիմության առաջնորդն ընդգծել է, որ դա Վենեսուելայի հասարակության համար կարևոր քայլ է, քանի որ նրանք հնարավորություն ունեն ոչ միայն վերջ դնելու երկրում տիրող արտակարգ իրավիճակին, այլև […]

̰
Թրամփը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը

10:40 16.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Նախագահ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային անվտանգության  ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիրը»,- գրել է Սանդերսը: Թվիթերի իր միկրոբլոգում Սանդերսը նաև հայտնել է, որ […]

̰
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և չեչենների միջև

23:57 15.02.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ 100 մարդ։ Այս մասին հայտնել է Izvestia.ru-ն: Կադրերում կարելի է տեսնել, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Աղբյուրի հաղորդմամբ՝ վեճն սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ՝ ստիպելով ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ հենց […]

̰
Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն. Պուտին

23:42 15.02.2019

Ավարտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եռօրյա աշխատանքային այցը Ռուսաստան: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել Սոչիում: Երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են առևտրային, էներգետիկայի, ինտեգրացիոն հարցերի վերաբերվող թեմաներ: Բանակցություններից հետո ՌԴ նախագահը հայտարարել է, որ աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: «Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: Բոլորը՝ […]

̰
Ես կստորագրեմ արտակարգ դրություն սահմանելու մասին փաստաթուղթը. Թրամփ

22:14 15.02.2019

Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կստորագրի երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը և այդպիսով վերջ կդնի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական ներգաղթին և հանցագործություններին: Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա նախագահ Թրամփին այդ պատի կառուցման վրա ծախսել այլ ոլորտներից վերցված մինչև 8 միլիարդ դոլար: President Trump Speaks on the National […]

̰
Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ է անում շտապել

21:25 15.02.2019

Ֆրանսիայի կառավարությունում եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լուազոն Մեծ Բրիտանիային կոչ է արել կողմնորոշվել և վերջնական որոշում կայացնել Brexit-ի հարցում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ֆրանսիական ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պետք է որոշի՝ կլքի Եվրամիությունը ընկերական ձևով, թե կտրուկ կերպով: «Ես ցանկանում եմ մեր բրիտանացի գործընկերներին ասել, որ […]

̰
Կալիֆոռնիայի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են

14:56 15.02.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Խաղաղօվկիանոսյան հզոր փոթորիկը իր հետ բերել է հեղեղումներ և սողանքներ: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Այս մասին հայտնել է BBC-ն: Tree crews are out again today in San Francisco for fallen trees. This one is near Davis St. A parked truck is in there. @nbcbayarea #AtmosphericRiver pic.twitter.com/gWuaqRjEkw — Christie Smith (@christies_nbc) February […]

̰
Իսպանիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

14:32 15.02.2019

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրում ապրիլի 28-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետ Սանչեսի այդ հայտարարությունը կապված է օրեր առաջ երկրի խորհրդարանում 2019-ի բյուջեի նախագծի չընդունման և Կատալոնիայի տարածքային խնդիրների հետ: Այս մասին հայտնել է El Pais-ը: Նշենք, որ ավելի վաղ վարչապետը կառավարության արտահերթ նիստ էր հրավիրել:

̰
Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը

13:36 15.02.2019

Իտալիայի արևելյան հատվածում գտնվող Սիցիլիա կղզում ակտիվացել է Էտնա հրաբուխը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբխից սկսել է ծուխ ու վիթխարի քանակությամբ մոխիր արտանետվել։ Ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը սահմանափակել է իր աշխատանքները: Էտնան Իտալիայի 3 գործող հրաբուխներից ամենամեծն է, այն նաև Եվրոպայի ամենաբարձր գագաթն է (3340 մ):

̰
ՌԴ նախագահը ձյուդոիստների հետ մարզման ժամանակ վնասել է մատը

10:12 15.02.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վնասել է աջ ձեռքի մատը՝ Սոչիում Ձյուդոյի ազգային հավաքականի և ակումբային թիմերի մարզիկների հետ մարզվելու ժամանակ: Այդ մասին հայտնում է Russia Today-ը: Աղբյուրը հաղորդում է, որ ՌԴ առաջնորդը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, որից հետո շարունակել է մարզումները: Նշենք, որ երեկ Սոչիում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի և […]

̰
Թուրքիան ավելի քան 1100 անձանց ձերբակալելու արտոնագիր է տվել

00:13 13.02.2019

Թուրքիայի դատախազությունը ավելի քան 1110 անձանց ձերբակալելու արտոնագիր է տվել: Այս մասին հայտնել է Deutsce Welle լրատվական գործակալությունը: Այդ մարդիկ մեղադրվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ։ Ձերբակալություններն իրականացվում են երկրի 76 նահանգներում: Նշենք, որ գործող նախագահ Էրդողանը հենց Գյուլենին է մեղադրում երկրում 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Դրանից հետո […]

̰
Հումանիտար օգնության առաջին խմբաքանակը ժամանել է Վենեսուելա. Գուայդո

23:10 12.02.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկիր է ժամանել առաջին հումանիտար օգնությունը, որի մուտքը երկրի պաշտոնական իշխանությունները հրաժարվում էին թույլատրել: Այս մասին ընդդիմության առաջնորդը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գուայդոն, սակայն, չի հայտնել, թե ինչ ճանապարհով է այդ օգնությունը մուտք գործել երկրի տարածք: Ավելի վաղ, Գուայդոյի ներկայացուցիչները հայտարարել էին, որ փետրվարի 14-ին Վաշինգտոնում […]

̰
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ամբողջ ընթացքում 1800-ից ավելի դատական որոշում է կայացվել

21:47 12.02.2019

Ֆրանսիայում, այսպես կոչված, «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ամբողջ ընթացքում 1800-ից ավելի դատական որոշում է կայացվել: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ «Այս շարժման սկզբից դատարանը կայացրել է 1796 դատական որոշում: 1422 մարդ էլ դեռ սպասում է իր դատական որոշմանը»,- ասել է երկրի վարչապետը: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին դեռ անցած տարվա […]

̰
Իրանի նախագահը Թրամփին «հիմար» է անվանել

16:30 12.02.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «հիմար» է անվանել: Այդ մասին Իրանի նախագահն ասել է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: «Այսօր երկրի փողոցներում մարդկանց ներկայությունը նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին»,- ասել է Ռոհանին: Իրանի առաջնորդի խոսքերով՝ երկիրը հիմա […]

̰
BACK_TO_TOP