10:25 09.04.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը վերջնականապես հավանություն է արժանացրել այն օրինագիծը, որը լիազորում է վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելից խնդրել Brexit-ի ժամկետի երկարաձգում: Ըստ այդմ, Բրյուսելը երկարաձգի ապրիլի 12-ին նախատեսված Brexit-ը մինչև հունիսի 30-ը: Այս մասին հայտնել է BBC-ն: Օրինագծի հեղինակ, լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը նշել է, որ խորհրդարանի երկու պալատները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել գործարքին […]
23:35 06.04.2019
Ֆրանսիայում հերթական անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները ընդդեմ վառելիքի գնաճի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ոստիկանները բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Իսկ ֆրանսիական իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ խստիվ արգելվելում է […]
22:52 06.04.2019
Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիբիան: Երկրում իրավիճակը լարվում է: Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ իր վերահսկողության տակ է վերցրել մայրաքաղաք Տրիպոլին ու ևս 2 քաղաք, Իսկ Մեծ յոթնյակի երկրները Ֆրանսիայում հանդիպել են՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը: «Անհապաղ դադարեցրե՛ք Տրիպոլիի վրա հարձակումը»,- այսպիսի կոչով են հանդես եկել Մեծ յոթնյակի երկրները Ֆրանսիայում կայացած […]
22:07 06.04.2019
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ իր 4-րդ երեխայի համար հայկական անուններ է փնտրել համացանցում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Այս մասին 38-ամյա Քիմը խոսել է Kimmy Kimmel-ի հեռուստաշոուի ժամանակ: Քարդաշյանը հայտնել է, որ մտածում է երեխային անվանել Ռոբ՝ ի պատիվ իր եղբոր և ի հիշատակ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի: Նա նաև նշել է, […]
21:44 06.04.2019
Սուդանում հազարավոր մարդիկ ուղևորվել են երկրի նախագահ Օմար Ալ-Բաշիրի նստավայր: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրը նշում է, որ իրավապահները ցույցերը ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ: Հիշեցնենք, որ Սուդանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա դեկտեմբերից:
16:02 06.04.2019
Ֆրանսիայում տասնյակ մարդիկ հավաքվել են Ավստրալիայի դեսպանատան մոտ՝ աջակցելու «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Ակտիվիստները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կարող են վտարել Ջուլիան Ասանժին: Էկվադորի իշխանությունները արդեն պայմանավորվել են Մեծ Բրիտանիայի հետ Ասանժի ձերբակալության հարցով: Վտարելու […]
13:10 06.04.2019
Ամերիկյան Boeing ավիաընկերությունը ժամանակավորապես կրճատում է 737 ինքնաթիռների արտադրությունը: Այս մասին հայտնել է BBC-ն: Ընկերությունը 52-ի փոխարեն ամսական կարտադրի 42 ինքնաթիռ: Ավաիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս որոշումը կապված է տվյալ տեսակի ինքնաթիռների առաքման կասեցման պատճառով: Միևնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ այս քայլի հետևանքով չի կրճատվի աշխատողների թիվը: Հիշեցնենք, որ տվյալ ինքնաթիռների մասնակցությամբ արդեն եղել […]
11:49 06.04.2019
Լիբիայում տեղի ունեցած բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու իրականացված գործողությունների ընթացքում, որին մասնակցում էր մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակը: Լիբիայում ներկայումս տիրում է անիշխանություն. տարբեր զինված խմբեր փորձում են հաստատել իրենց իշխանությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաֆթարի ուժերը իրենց վերահսկողության տակ […]
10:44 06.04.2019
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներգաղթային համակարգը ծանրաբեռնված է: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային գոտի կատարած այցի ընթացքում: Թրամփը նշել է, որ երկիրն այլև չի կարող ընդունել ներգաղթյալներին: ԱՄՆ նախագահը նաև հերքել է Մեքսիկայի, Հոնդուրասի, Գվատեմալայի և Էլ Սալվադորի առաջնորդների հետ առաջիկա հանդիպման մասին լուրերը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու […]
10:31 06.04.2019
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ ճնշում գործադրելով նախագահ Մադուրոյի վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փոխնախագահն ընդգծել է, որ պատժամիջոցները սահմանվում են վենեսուելական նավթային ընկերության 34 նավերի նկատմամբ, որոնք անցած ամիս նավթ էին տեղափոխել Կուբա: Փենսը նաև նշել է, որ Վենեսուելայի նախագահը պետք է […]
23:57 02.04.2019
Կլիմայական փոփոխությունների դեմ բողոքող մի քանի կիսամերկ ակտիվիստներ ներխուժել են Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ, որտեղ այդ ժամանակ ընթանում էր Brexit-ի հարցով այլընտրանքային տարբերակների քննարկումն ու քվեարկությունը: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Աղբյուրը նշում է, որ շենքում ակտիվիստները գրեթե ամբողջովին մերկացել են: Նրանք նաև իրենց գրեթե մերկ մարմիններով հպվել են պատգամավորների նիստին հետևող ներկաներից բաժանող […]
21:56 02.04.2019
Brexit-ի շուրջ Եվրոպական Միության գլխավոր բանակցող Միշել Բարնիեն հայտարարել է, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան դեռ ունեն հնարավորություն «կոշտ» Brexit-ից խուսափելու համար: Այսինքն՝ ԵՄ-ի կազմից առանց համաձայնագրի դուրս գալուց: Սակայն նա նաև նշել է, որ առանց համաձայնագրի Brexit-ը երբեք լավ սցենար չի համարվել, բայց Եվրոպական միության 27 պետությունները պատրաստ են դրան: Այս մասին հայտնել է […]
19:11 02.04.2019
Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք կհարվածեն տնտեսության այն ոլորտներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները դեռ չեն առնչվել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցած տարվա մայիսին էր հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային […]
18:37 02.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ իր թիմը կօգնի ցանկացած նախագահի, որին կընտրի Ուկրաինայի ժողովուրդը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները` 2019 թվականի հոկտեմբերին: «Կես տարի ժամանակը (մինչ խորհրդարանի ընտրությունները) մենք չենք կորցնի, մենք կօգնենք […]
15:55 02.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, թե ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն է ունեցել իր ազգանվանակցի՝ Յուրի Տիմոշենկոյի մասնակցության գործոնը: Այդուհանդերձ, Տիմոշենկոն նաև ասել է, որ չի դիմի դատարան նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները բողոքարկելու համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ դեռ քարոզարշավի սկզբում Յուլյա Տիմոշենկոն դիմել […]
14:00 02.04.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորել է հինգշաբթի օրը հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում՝ այս հինգշաբթի»,- ասվում է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշում է, որ ռուս-իսրայելական երկխոսության օրակարգում հիմնական թեմաներից մեկը փոխգործակցության […]
12:49 02.04.2019
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում դիրքերը զիջել է ընդդիմությանը: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Կուսակցությունը հայտարարել է, որ լիովին համաձայն չէ ընտրության արդյունքների հետ: Կուսակցության փոխնախագահի պնդմամբ՝ Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի […]
12:28 02.04.2019
Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշում է ընդունել արգելել ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին լքել երկրի տարածքը առանց թույլատվության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դատարանը Գուաիդոյին մեղավոր է ճանաչել իշխանությանը չհարգելու համար: Դատարանը նաև դիմել է Ազգային հիմնադիր ժողովին` Գուաիդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով: Ընդդիմության առաջնորդն էլ ի նշան բողոքի՝ հանրահավաք է կազմակերպել մայրաքաղաք Կարակասում, որի ընթացքում […]
11:57 02.04.2019
Պենտագոնը հաստատել է, որ ամերիկյան կողմն ամբողջովին դադարեցրել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս քայլը կապված է Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի ձեռբերման հետ: Պենտագոնը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ շարունակում է երկխոսությունն այդ հարցի շուրջ: ԱՄՆ-ը վերջին ամիսներին բազմիցս զգուշացրել է Թուրքիային, որ С-400-ի […]
11:51 02.04.2019
Շոումեն, դերասան և Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին և երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների ավելի քան 95%-ի հաշվարկից հետո: Վերջին տվյալներով`առաջին տեղը գրավում է Զելենսկին, Պորոշենկոն ստացած քվեներով երկրորդն է, իսկ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ երրորդը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի […]
22:43 30.03.2019
Կոսովոյի իշխանությունները որոշում են ընդունել արգելել երկրում մոլախաղերը՝ խաղատներից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Երկրի իշխանությունները հաջորդ 10 տարիներին արգելել են մոլախաղերը: Խաղադրույքային խաղերը վերջին շրջանում լայն տարածում են գտել երկրում, որտեղ բնակչության 1/3-ը գործազուրկ է: «Մենք թույլ չենք տա, որպեսզի այս վայրերը դառնան հանցագործությունների ասպարեզ, որոնք ոչնչացնում են […]
21:00 30.03.2019
Հունաստանում հզոր երկրաշարժ է եղել: Ցնցումները զգացվել են նաև Աթենքում, որը էպիկենտրոնից 129 կմ հեռավորության վրա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Աղբյուրը նշում է, որ 5.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Գալակսիդիոն քաղաքի մոտակայքում:
19:26 30.03.2019
Այսօր աշխարհի տարբեր անկյուններում Երկիր մոլորակի բնակիչները և տարբեր կազմակերպությունները կոչ են անում մեկ ժամով անջատել էլեկտրականությունը: Այս կերպ նրանք փորձում են ուշադրություն հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա: Բնապահպանական այս ուշագրավ միջոցառումը ամենամյա է և կրում է «Մոլորակի ժամ» անվանումը: Հայաստանը նույնպես մասնակցում է այս նախաձեռնությանը: Այսօր` ժամը 20:30-21:30-ը, կանջատվեն Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին […]
13:54 30.03.2019
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախկին գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել` կապված Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից հեռացնելու հետ: «Կարդացել եմ, որ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը, ով ամբողջապես վերակենդանացնում է հայկական օպերան, ազատվել է տնօրենի աշխատանքից: Ես իսկապես հույս ունեմ, որ Մշակույթի նախարարությունը […]
11:10 30.03.2019
Ուկրաինայում այսօր «լռության օր» է: Մինչև ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչների օգտին ցանկացած քարոզչություն: Ուկրաինայում նախընտրական քարոզարշավն ավարտվել է մարտի 29-ին: Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ այս տարի նախագահական ընտրություններին մասնակցում է 44 թեկնածու: Այս թիվը ռեկորդային է երկրի համար: Նշենք նաև, որ սա թվով 7-րդ նախագահական ընտրություններն […]
10:53 30.03.2019
Մեծ Բրիտանիայում զանգվածային ցույցեր են: Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են Brexit-ի աջակիցներն ու դրան դեմ արտահայտվողները: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ, 5 մարդ է ձերբակալվել: Մինչ այս, բրիտանական խորհրդարանը երրորդ անգամ չեղարկել էր Եվրամիության հետ Brexit-ի հարցով համաձայնագիրը: Փաստաթղթին դեմ էր քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286: Քվեարկության տապալումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ […]
10:46 30.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հաջորդ շաբաթ փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, եթե միջոցներ չձեռնարկվեն ապօրինի ներգաղթյալների մուտքը դադարեցնելու համար: Այս մասին Թրամփը հայտարարել Twitter-ի իր միկրոբլոգում: Նախագահը նշել է, որ Մեքսիկան վատնում է ԱՄՆ-ի գումարները և ոչինչ չի անում: Ավելի վաղ նախագահ Թրամփը երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթ էր ստորագրել, որը նրա […]
22:19 26.03.2019
Մեծ Բրիտանիայում կառավարության 3 անդամներ, համաձայն չլինելով երկրի վարչապետ Թերեզա Մեյի՝ Brexit-ի հարցով վարած քաղաքականության հետ, հրաժարական են ներկայացրել: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Մասնավորապես՝ հրաժարական են ներկայացրել արդյունաբերության հարցերով փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, արտաքին գործերի փոխնախարար Ալիսթեր Բերտը և առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը: Ավելի վաղ Բրիտանիայի օրենսդիրները քվեարկել էին Brexit-ի գործընթացը խորհրդարանական վերահսկողության տակ վերցնելու […]
21:53 26.03.2019
Նոր Զելանդիայի Ուեսթ Քոսթ շրջանում տեղատարափ անձրևները ուղեկցվել են հզոր փոթորիկներով: Այս մասին հայտնել է CGTN-ը: Մասնավորապես, Ֆրանս Ժոսեֆ քաղաքում փոթորիկը քշել-տարել է կամուրջներից մեկը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Ուեսթ Քոսթ շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն: Երկրի օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրևները այդ շրջաններում կշարունակվեն դեռ մի քանի օր: