18:18 19.10.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 37 տարվա մեջ առաջին անգամ նիստ է անցկացնում շաբաթ օրը: Նախատեսվում է քննարկել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ երկրի` Եվրամիության կազմից դուրս գալու նոր առաջարկը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նիստի սկզբում վարչապետ Ջոնսոնը հանդես է եկել ելույթով, որտեղ հորդորել է Համայնքների պալատի ներկայացուցիչներին ընդունել Brexit-ի նոր համաձայնագիրը: Ըստ դրա՝ Մեծ Բրիտանիան Եվրամիության […]
16:23 19.10.2019
Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլին: Այս մասին գրված է Azadlıq Qəzeti-ի ֆեյսբուքյան էջում: «Մեր տվյալներով՝ «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիին ոստիկանները ձերբակալել են, երբ վերջինս դուրս է եկել տնից, որպեսզի մասնակցեր այսօրվա հանրահավաքին»,- գրված է գրառման մեջ: Ավելի վաղ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավարությունը հայտնել էր, որ հանրահավաքի նախօրեին մի շարք […]
13:42 19.10.2019
Չիլիում հակակառավարական բողոքի ցույցեր են: Այդտեղ բողոքի ակցիաների են դուրս եկել ուսանողները: Նրանք դժգոհ են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակիցները կառուցել են արգելապատնեշներ և խափանել են մետրոյի մի քանի կայարանների աշխատանքը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են […]
12:53 19.10.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է միջազգային տիեզերակայան, որպեսզի շնորհավորի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ «բաց տիեզերք կանանց առաջին ելքի կապակցությամբ»: Թրամփը սկզբում հետաքրքրվել է տիեզերագնացների առողջությամբ, ապա շնորհավորել նրանց: Նախագահը ասել է, որ նրանց կատարած աշխատանքը անհավանական է: “You’re doing an incredible job,” says @POTUS to @Astro_Christina and @Astro_Jessica during […]
12:20 19.10.2019
Աֆղանստանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի գցել։ Զոհվել է 62, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Միջադեպը տեղի է ունեցել Նանգանհար նահանգի մզկիթներից մեկում: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ պայթյունի ժամանակ մզկիթում եղել է մոտ 300 մարդ: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
22:57 15.10.2019
Ռուսաստանցի իրավապահ մարմիններն ամբողջ երկրով մեկ խուզարկություններ են սկսել ընդդիմադիր գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի շտաբներում: Համաձայն Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում երկրի 30 շրջաններում բացված գրասենյակներում, ինչպես նաև Նավալնու հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում, որպես փողերի լվացման հետաքննության մաս: Նավալնին իր հակակոռուպցիոն հիմնադրամի դեմ հարուցված գործը անվանել է «ամբողջովին շինծու»: […]
20:59 15.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին Կարմիր գրքում գրանցված բազե է նվիրել: Այս մասին հայտնել է Life.ru-ն: Թռչնին անվանել են Ալֆա` Երկրին ամենամոտ գտնվող Ալֆա Կենտավրա աստղի անունով: Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին կտրվի հնարավորություն վերանվանելու թռչնին: Հավելենք, որ Ռուսաստանում այդ տեսակի բազեից ընդամենը մի քանի հազար է մնացել:
20:20 15.10.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտահայտել են իրենց խոր անհանգստությունը Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված իրավիճակի հետ կապված: Նրանք երկուսն էլ նշել են, որ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները Սիրիայում պետք է դադարեցվեն: Ջոնսոնը և Ստոլտենբերգը համաձայնել են, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները, ներառյալ Թուրքիան, պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն «Իսլամական […]
18:57 15.10.2019
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանակցողները մինչև օրվա ավարտը պետք է համաձայնեցնեն Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու նոր ծրագիրը, որպեսզի Brexit-ի հարցով ԵՄ բանագնաց Միշել Բարնիեն կարողանա այդ փաստաթուղթը ներկայացնել Բրյուսելում ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում: Այդտեղ պետք է որոշվի Brexit-ի ճակատագիրը: Բարնիեն կարծում է, որ Մեծ Բրիտանիայի առաջարկները մշակման կարիք ունեն: Այս մասին հայտնել […]
16:58 15.10.2019
Սիրիայի կառավարական ուժերը ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը Մանբիջ քաղաքի և հարակից բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է RIANovosti լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Հայտնի է նաև, որ ամերիկյան զորքերը դուրս ես եկել այդ տարածքում իրենց ռազմաբազաներից: Կա նաև տեղեկություն, որ Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներում այժմ տեղակայվելու են ռուսական ուժերը։ Ամերիկյան Newsweek ամսագիրը, հղում անելով […]
14:40 15.10.2019
Իսպանիայի Լեպե քաղաքի ներգաղթյալների ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի ընդգրկած տարածքը կազմում է գրեթե 4 հեկտար: Այս մասին հայտնել է Huelva Información-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի պատճառով տարածքից տարհանվել է 300 մարդ: Հրդեհը բռնկվել է կացարաններից մեկում: Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է և ոչնչացրել է 400 շինություն: Հայտնի է, որ ներգաղթյալների այդ ճամբարում […]
14:09 15.10.2019
Խոշոր պայթյուն է որոտացել Չինաստանի քիմիական գործարաններից մեկում: Զոհվել է 4, վիրավորվել՝ 6 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Այս մասին հայտնել է Global Times-ը: 4 killed, 6 injured in an explosion at a chemical plant in Yulin, South China's Guangxi Zhuang Autonomous Region. pic.twitter.com/HqZirASIvg — Global Times (@globaltimesnews) October […]
13:11 15.10.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ իր համար ավելի կարևոր է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, քան Թուրքիա-Սիրիա սահմանը: Սպիտակ տան առաջնորդի խոսքերով՝ որոշ մարդիկ սպասում են, որ ԱՄՆ կպաշտպանի 7 հազար մղոն հեռավորության վրա գտնվող Սիրիայի սահմանը, որի համար պատասխանատու է Բաշար Ասադը, որին Թրամփը կոչում է «Վաշինգտոնի թշնամի»: Թրամփն ընդգծել է, […]
20:27 12.10.2019
Ճապոնիայի ափերին հասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 2-ի: Անհետ կորած է համարվում 3 մարդ, ավելի քան 50 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է NHK-ը: Երկրի մի քանի պրեֆեկտուրաներում ավելի քան 770 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի իշխանությունները 11 միլիոն մարդու խորհուրդ են տվել […]
16:43 12.10.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգում` Բրուքլինում, հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4 մարդ, վնասվածքներ ստացել՝ 3-ը: Այս մասին հայտնել է New York Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Բրուքլինի հարավային հատվածում գտնվող գիշերային ակումբներից մեկու: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
16:26 12.10.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան է առաջադրել Ջոն Սալիվանին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: ԱՄՆ նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Ջոն Սալիվանը պետքարտուղար Մայք Պոմպեոյի տեղակալն է: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հանթսմանը հրաժարական էր տվել օգոստոսին:
16:14 12.10.2019
Ճապոնիայի իշխանությունները տարհանման որոշում են կայացրել բնակչության մի մասի համար, մյուս մասին էլ խորհուրդ են տվել տարհանվել: Այս մասին հայտարարել է Russia Today-ը: Տարհանման հրամանը վերաբերում է 1.12 միլիոն մարդու: Եվս 7.917 միլիոն մարդ ստացել է տարհանվելու խորհուրդ: Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները երկրի 7 պրեֆեկտուրաներում, ներառյալ` Տոկիոյում, սահմանել էին վտանգավորության ամենաբարձր մակարդակ՝ կապված «Հագիբիս» անվանումը […]
12:50 12.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քևին Մակալինան հեռանում է պաշտոնից: «Թվիթերի» իր միկրոբլոգում Թրամփը գրել է, որ Մակալինան հրաշալի աշխատանք է կատարել և հիմա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: ԱՄՆ նախագահը նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ կհայտարարի երկրի ներքին անվտանգության նախարարի նոր […]
12:13 12.10.2019
Էկվադորում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Դրանք սկսվել են այն ժամանակ, երբ հարկային ոլորտի փոփոխությունների հետևանքով ավարտվեց նաև վառելիքի բնագավառում սուբսիդիաների հատկացումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր, ինչին ի պատասխան, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցերի […]
21:23 08.10.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է քաղաքական մեկնաբան Լորա Քյունսբերգը՝ հղում անելով Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցչին։ Մեկնաբանի փոխանցմամբ՝ Մերկելը մերժել է Brexit-ի վերաբերյալ Լոնդոնի նոր գարծարքը և ասել, որ Brexit-ի գործարքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հյուսիսային Իռլանդիան մնա ԵՄ-ի […]
23:45 05.10.2019
Իսպանիայի Կատալոնիա քաղաքի Կամբրիլս հանգստավայրում 14 զբոսաշրջիկ է թունավորվել քիմիական նյութերից: Նրանցից 6-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի պատճառով, որը հյուրանոցի մարզասրահի և սպա սրահի մոտակայքում պահեստային բաքը սխալմամբ լցրել էր սպիտակեցնող և աղաթթվի խառնուրդով: Դրանից հետո քիմիական ռեակցիա է տեղի ունեցել, որի հետևանքով հանգստացողները […]
15:34 05.10.2019
Հոնկոնգի բնակիչներին դուր չի եկել բողոքի ակցիաների ընթացքում դիմակներ կրելու արգելքը, որը սահմանել էին երկրի իշխանությունները: Իրենց բողոքն արտահայտելու համար ցուցարարները կոտրել են խանութների ապակիներ, այրել են աղբամաններ, անվադողեր: Իրավապահ մարմիններն էլ ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Հոնկոնգում այսօր չի գործի մետրոն, փակ կլինեն նաև առևտրի կենտրոնները և սուպերմարկետները: Այս մասին հայտնել է […]
15:26 05.10.2019
Իրաքում անկարգությունների զոհերի թիվը հասել է 100-ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 4 հազարի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները չեղարկել են ավելի վաղ երկրում սահմանված պարետային ժամը: Բաղդադում վերականգնվել է երթևեկությունը: Իրաքում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, […]
15:07 05.10.2019
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում անցկացվել է տակո ուտելու միջազգային մրցույթը: Հաղթողի տիտղոսը նվաճել է Ջոյի Չեսթնաթը: Նա 8 րոպեում կարողացել է ուտել 82 տակո: Տղամարդը այս արդյունքով նոր ռեկորդ է սահմանել և գերազանցել նախորդ տարվա մրցույթի՝ իր իսկ գրանցած արդյունքը: Հաղթողը նաև ստացել է 2500 դոլար պարգև: Չեսնաթը նմանատիպ մրցույթներին մասնակցում է ավելի […]
12:44 05.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննության հետ կապված` Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները Սպիտակ տնից պահանջել են նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցի փաստաթղթերը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Կոնգրեսականները նշել են, որ եթե Սպիտակ տունը մինչև հոկտեմբերի 18-ը չներկայացնի փաստաթղթերը, ապա դա կընկալվի որպես «հետաքննության խոչընդոտելու փորձ»: Թրամփի իմփիչմենթի հարցով […]
12:26 05.10.2019
Իրաքում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երկրում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել Աբդուլ Մահդի կառավարության հրաժարականը:
12:25 05.10.2019
Հայիթիում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող տնտեսական և քաղաքական ճգնաժամից: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել տարբեր իրեր: Այս մասին հայտնել է Russia Toady-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև: Վերջիններս բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ:
22:10 01.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է հանրահայտ ամերիկյան դերասան Թոմ Քրուզի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Զելենսկին, լինելով նախկինում դերասան, հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Թոմ Քրուզի դերասանական վարպետությունը և նրան պատմել է իր դերասանական անցյալի մասին: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Քրուզը «լավ տեսք ունի, ինչպես ֆիլմերում»: Աղբյուրը նշում է, որ […]
17:20 01.10.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեին Ֆերեյդուն, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Fars-ին: Իրանի նախագահի եղբայրը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Իրանի դատարանի խոսնակի փոխանցմամբ՝ նախագահի եղբորն առաջիկայում հնարավոր է` ներկայացվեն մեղադրանքներ նաև այլ հոդվածներով:
17:17 01.10.2019
Ֆինլանդիայի Կուոպիո քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել: Զոհվել է 1, վիրավորվել ՝ 10 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել քաղաքի առևտրի կենտրոնում գտնվող կրթական հաստատությունում: Ոստիկանները միջադեպի առնչությամբ ձերբակալել են մեկ մարդու: Տեղի ունեցածի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: