TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Օրակարգում 42 հարց՝ հիմնական մասը դրամական հատկացումների ու նվիրատվությունների վերաբերյալ․ արձակուրդից առաջ Գյումրիի ավագանին նիստ է գումարել

19:42 22.06.2022

Ամառային հանգստի մեկնելուց առաջ Գյումրիի ավագանին անցկացրել է հերթական նիստը, որի օրակարգում էր 42 հարց։ Մոտ 5 ժամ տևած նիստի ընթացքում ֆինանսական  հատկացումների ու նվիրատվությունների հարցերն էին առաջնահերթ: Քաղաքային բյուջեի եկամուտների և ծախսային մասի  դրույթներում փոփոխություններ չկան։ Նիստի սկզբում, ավանդույթի համաձայն, ամփոփ տվյալներն են ներկայացվում, որից հետո առաջին հատկացումը՝  3 միլիոն 500 հազար դրամ, կատարվեց […]

̰
Սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված նոր միկրոավտոբուսները Գյումրիի քաղաքային երթուղի դուրս կգան մաս-մաս․ շահագործումը մեկ տարի է՝ հետաձգվում է

19:13 22.06.2022

Մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով և ընդհանուրը՝ մոտ մեկ միլիարդ դրամ արժողության 63 նոր միկրոավտոբուսների մի մասն առաջիկա օրերին փորձնական դուրս կգա երթուղի։ Թե առաջինը որ երթուղով կշահագործվեն,  առայժմ հստակ չէ, բայց Գյումրիի քաղաքապետն առաջարկում է այլևս չսպասել, որպեսզի բոլոր տեսակի խնդիրները լուծվեն։ Շիրակի մարզպետի մասնակցության Գյումրիի քաղաքապետարանում  անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրանսպորտային միջոցները մեկ […]

̰
Շինարարական որակի թերություններ ու ժամկետների խախտումներ Գյումրիում իրականացված սուբվենցիոն ծրագրերում․ 2018-ից անավարտ է Մուշ թաղամասի հրապարակի շինարարությունը

18:38 22.06.2022

2022-ին Գյումրիում նախատեսված է իրականացնել 14 մլրդ դրամի կապիտալ շինարարության պետական ծրագիր, որից 3,4 մլրդը բաժին է ընկնում սուբվենցիոն ծրագրերին։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետը Գյումրիի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը։ Մարզպետարանի և քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների որակին, հայտնաբերված թերություններին ու ժամկետներում արձանագրվող ուշացումներին առնչվող հարցերը։ Թերացումներով […]

̰
Հանրային քննարկում Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերակառուցման ծրագրի շուրջ․ մեկնարկի ժամկետներն առայժմ հստակեցված չեն

19:05 21.06.2022

Համաշխարհային բանկի միջոցներով պատմական միջուկի փողոցների վերակառուցման աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետներ դեռ չեն նշվում, նախագծող ընկերության պատասխանատուները սա պայմանավորում են  ընթացող նախապատրաստական աշխատանքներով։ Այսօր քաղաքապետարանում երրորդ հանրային քննարկումն է անցկացվել ծրագրի շուրջ, որտեղ բնապահպաններն ու նախագծողները ներկայացրել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության եզրակացությունները, խոսել են առկա ռիսկերից ու նախագծային մանրամասները քննարկել։ Ընդհանուր […]

̰
«ART շաբաթ»․ Գյումրիում մեկնարկել է դասական երաժշտության փառատոնը

18:08 21.06.2022

Միջազգային բեմերում ծափերի արժանացած «Խաչատրյան տրիո»-ի համերգով Գյումրիում բացվեց «ART շաբաթ» դասական երաժշտության փառատոնը։ Երաժշտարվեստի ընտրյալ հատիկն համարվող դասական երաժշտության անհատ կատարողներին և համույթներին համախմբելու, մեկ հարթակ ստեղծելու համար երեք տարի առաջ սկիզբ դրվեց «ART շաբաթ» փառատոների անցկացման։ 2020 և 21 թվականներին համավարակի սահմանափակումների պատճառով մշակութային այս նախագծում դադար եղավ։ Եվ միայն այս տարի հնարավորություն […]

̰
5000 տոննայի փոխարեն՝ 3500-ը. Շիրակի մարզում պետական սուբսիդավորման ծրագրով պարարտանյութի հայտավորված քանակը չի իրացվել

18:42 20.06.2022

Անցած երկու ամիսների ընթացքում  Շիրակի մարզի  գյուղացիական  ու ֆերմերային տնտեսություններին  պետական աջակցության ծրագրով մատակարարվել է  շուրջ 3500 տոննա պարարտանյութ՝ նախապես  հայտագրված 5000 տոննայի փոխարեն: Նախնական պահանջի ծավալների նվազումը պայմանավորված է մեկ պարկ պարարտանյութի շուկայական արժեքի թանկ գնով, ինչի պատճառով հողօգտագործողների մի մասը հրաժարվել է և ցանք կատարել առանց հողը պարարտացնելու: Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղում այս տարի […]

̰
Ինչպես է գիշերային սնունդն ազդում առողջության վրա

23:59 19.06.2022

Ինչու է վնասակար ինչպես ընթրիքից հրաժարվելը, այնպես էլ քնելուց առաջ չափից շատ ուտելը: Այս մասին է խոսել  գաստրոէնտերոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։ Որոշ մարդիկ սովոր են ընթրել ուշ երեկոյան՝ քնելուց առաջ, իսկ ոմանք փորձում են խուսափել երեկոյան կերակուրներից։ Երկուսն էլ վնասակար են առողջության համար, նշել է   բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։ «Ուշ սնվելը […]

̰
Կլիմայի փոփոխությունը կարող է խախտել սննդային շղթան քաղցրահամ ջրերում

22:54 19.06.2022

  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ա.Ն.Սևերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ քաղցրահամ ջրային ռեսուրսներում ջերմաստիճանի բարձրացումը կարող է փոխել մակաբույծների կյանքի ցիկլը: Սա կխաթարի տրոֆիկ հարաբերությունները և կվերափոխի էկոհամակարգերի ամբողջ դեմքը: Հետազոտական աշխատանքը հրապարակվել է Parasitology ամսագրում։ Գիտնականները ձեռնամուխ են եղել պարզելու, թե ինչպես է ջերմաստիճանը ազդում էկոհամակարգերում վարակների փոխանցման ռիսկի վրա: […]

̰
Ռուս դիետոլոգները զգուշացրել են ձմերուկի դիետայի վտանգների մասին

21:59 19.06.2022

Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան նշել է, որ ձմերուկով դիետաները հակացուցված են շաքարային դիաբետով հիվանդներին։ Սննդաբան Ելենա Սոլոմատինան նախազգուշացրել է առողջության համար ձմերուկով դիետայի վտանգի մասին։ Evening Moscow-ին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչու դիաբետիկները պետք է ձեռնպահ մնան ձմերուկ ուտելուց և որքան պետք է ուտեն: Սննդաբանը նշել է, որ ձմերուկով նիհարելը հատկապես տարածված է դառնում […]

̰
Փողկապը կարող է ինսուլտի պատճառ դառնալ

21:25 19.06.2022

Շոգ եղանակին ամուր սեղմած փողկապը կարող է ինսուլտ առաջացնել, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է սրտաբան Վլադիմիր Խորոշևը։ Նա բացատրել է, թե ինչպես է այս աքսեսուարը խաթարում ուղեղին արյան մատակարարումը։ Հագուստի գործնական ոճը հուշում է, որ նույնիսկ օդի բարձր ջերմաստիճանի դեպքում չպետք է հրաժարվել փողկապից։ Սակայն այս իրը կարող է լրջորեն վնասել առողջությունը, ասում է […]

̰
Քեմբրիջի մերձակայքում հնագետները գորտերի զանգվածային գերեզմանոց են հայտնաբերել

21:13 19.06.2022

  Հնագետները շփոթված են Քեմբրիջի մոտ գտնվող գորտերի զանգվածային գերեզմանոցից: Նրանք հայտնաբերել են այս երկկենցաղների ավելի քան 8000 ոսկորներ, որոնք պատկանում են միջնադարյան և վաղ երկաթի դարաշրջանին (մ.թ.ա. 400 – մ.թ. 43): Այդ մասին գրում է The Guardian-ը։ Բոլոր մնացորդները հայտնաբերվել են նույն փոսից, ինչը նույնպես հազվադեպ է պատահում։ Դրանք հիմնականում պատկանում են սովորական դոդոշներին […]

̰
Աստղագետները ֆիքսել են ամենապայծառ եվ ամենաարագ նոր աստղը

20:03 19.06.2022

Արիզոնայի պետական ​​համալսարանի եվ  Օհայոյի պետական ​​համալսարանի աստղագետները գրանցել են ամենապայծառ և ամենաարագ նոր աստղը: Հետազոտության արդյունքները ներկայացված են «Research Notes of the American Astronomical Society» ամսագրում հրապարակված հոդվածում: 2021 թվականի հունիսին գիտնականները V1674 Hercules-ից նկատեցին վառ բռնկում, որը կարելի էր դիտել նույնիսկ անզեն աչքով: Մեկ օր անց այլևս հնարավոր չէր դրան հետևել երկնքում, չնայած […]

̰
Փորձագետը պարզաբանել է սմարթֆոնների և նոութբուքերի տեսախցիկների «սոսնձման» իմաստը

18:55 19.06.2022

CyberMoscow նախագծի ղեկավար Գրիգորի Պաշչենկոն բացատրել է, թե ինչու պետք է կնքված լինեն նոութբուքի կամ սմարթֆոնի տեսախցիկները։ Փորձագետը նշել է, որ համացանցում տարածված են ծրագրեր, որոնք կարող են միանալ էլեկտրոնային սարքերի տեսախցիկներին եվ լրտեսել դրանց տերերին։ Նման ծրագրաշարը կարող է օգտագործվել նաև որոշակի մարդկանց մասին զգայուն տեղեկություններ հավաքելու համար, օրինակ՝ հսկողության կամ ապացույցները զիջելու նպատակով: […]

̰
Գյումրի-Հացիկ 4 կմ երկարության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նախագծում փոփոխություններ են կատարվել

19:50 18.06.2022

2020 թվականին նախագծվել ու հաստատվել, բայց միայն այս գարնանն են սկսվել Գյումրի-Հացիկ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ 35 տարվա մեջ ճանապարհն առաջին անգամ է կապիտալ նորոգվում։ Նախագծով մեկնարկած աշխատանքների ընթացքում տարբեր խնդիրներ են ծագել։ Շինարարը, երբ սկսել է գործը, ճանապարհով անցնող կոյուղագիծ է հայտնաբերել, որի մասին գյուղացիները գիտեին, նախագծողները՝ ոչ։ 4 կիլոմետր երկարության ճանապարհի երկայնքով է անցել […]

̰
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի մի քանի ընտանիքներ անօթևանի կարգավիճակի հարցը վիճարկում են դատարանում

17:37 18.06.2022

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում անօթևանության խնդրի լուծման պետական ծրագիրը, որի բուն մեկնարկը եղել էր երկու տարի առաջ, երկու բաղադրիչ ուներ, կա՛մ բնակարանաշինություն, կա՛մ վկայագրի տրամադրում։ Շիրակի մարզի 7 գյուղերի 25 ընտանիքների համար նախընտրելին բնակարանաշինությունն էր։ Ծրագրով, սակայն, առայժմ ոչ ամբողջական լուծում է տրվել բնակապահովման խնդրին։ Գյուղական բնակավայրերում կան ընտանիքներ, որոնք դեռ անօթևանության կարգավիճակը հստակեցնում են […]

̰
Կապիտալ նորոգված փողոցում կրկին նորոգումներ են․ փոխվում են Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի մայթերի սալիկները

17:09 18.06.2022

ՎԶԵԲ-ի փողոցաշինական լայնածավալ ծրագրով հիմնանորոգված Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի մայթերին, շինավարտի երաշխիքային ժամկետը դեռ չլրացած, լրացուցիչ կամ կրկնակի աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել։  Շինարարական թերությունները թե՞ այլ, ասենք, սալիկների անորակությունն են  պատճառը․ երկուսն էլ պատասխանատուները չեն բացառում։ 10 օր է, որ շինարարության պատասխանատուն «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը սկսել է մայթերի վերանորոգումները։ Գարեգին Նժդեհ փողոցի ասֆալտապատումը և մայթերի […]

̰
Հենրիխ Մխիթարյանը ինձ համար եղել և մնում է ֆավորիտ․ Վահան Բիչախչյանը Գյումրիում պատանի ֆուտբոլիստներին պատմել է իր մարզական կարիերայի մասին

20:00 17.06.2022

Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջում հանդիպում էր կազմակերպվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լեհաստանի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ։ Վահանը քոլեջի մենեջմենթի բաժնում մի քանի տարի առաջ է սովորել։ Սպորտային կարիերան ու մասնագիտությունը խոստումնալից ֆուտբոլիստն այդպես էլ չի կարողացել համատեղել։ Կարճ ժամանակ անց  հրավեր է ստանում Սլովակիայի «Ժիլինա» ակումբից։ Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնում […]

̰
Ֆրանսիական Մոն դը Մարսանի պատվիրակությանը ընդունել է Գյումրիի քաղաքապետը

20:42 16.06.2022

Ֆրանսիական Մոն դը Մարսան քաղաքի պատվիրակությունը այցելել է քույր քաղաք Գյումրի։ Այսօր պատվիրակությանը ընդունել է Գյումրիի քաղաքապետը։ Հանդիպման ընթացքում քննարկվել ու կարևորվել  են երկու քաղաքների միջև մշակութային ու տնտեսական ուղղվածության կապերի ամրապնդման հնարավորությունների գործնական քայլերը ։ «Քննարկվել են  ոչ միայն մշակութային, այլև տնտեսական հնարավոր համագործակցության  ուղիները և  տարբերակները։ Մշակութայինից կարող եմ առանձնացնել թանգարանների շուրջ ունեցած […]

̰
Աշոցքի անջրդի հողերում՝ 40 հեկտար տարածքում ցրտադիմացկուն սերմեր են աճեցնում

19:17 16.06.2022

Նախկինում պաշտոնյա, իսկ հիմա ակտիվ գյուղատնտես․․․Սիզավետի նախկին գյուղապետ Արարատ Պողոսյանը 6 տարի է՝ սերմարտադրությամբ է զբաղվում։ Սկզբնական շրջանում փորձարկումները 3 հեկտար հողատարածքում է սկսել, հիմա այն 10 անգամ ավելին է։ 40 հեկտար ցանքատարածքի վրա ամեն տարի մի նոր բուսատեսակ է փորձարկում։ Հյուսիսային ցուրտ տարածաշրջանում՝ Աշոցքում, մշակում է հացիկ-ընդեղենի ցրտադիմացկուն տեսակներ և համոզվել է, որ անջրդի […]

̰
Գյումրիում անցկացվել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոն

19:59 15.06.2022

Գյումրիում անցկացվել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոն, որին մասնակցել են Շիրակի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Փառատոնը նախաձեռնել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը և բաց է Հանրապետության բոլոր երգչախմբերի համար։ Մեկ մրցութային փուլով, 8 երգչախումբ՝ 207 մասնակցով հայտ էին ներկայացրել Գյումրիի «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնին։ Երգչախմբային մրցույթների անցկացման փորձ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները Գյումրիում […]

̰
Սեփական եկամուտների հավաքագրման թերակատարումներ են արձանագրվել Շիրակի մարզի բոլոր համայնքներում

19:43 15.06.2022

Անցած 5 ամիսների ամփոփ տվյալներով՝ մարզի վեց խոշորացված համայնքները սեփական եկամուտների հավաքագրումներում թերակատարումներ ունեն, որը կազմում է 275 միլիոն դրամ։ Խնդրին անդրադարձ է կատարվել մարզխորհրդի հերթական նիստում։ Հավաքագրումների թերացումները հիմնականում վարձակալական հողերի և ավտոմեքենաների գույքահարկի չվճարումների հետևանք են։ Համայնքների ղեկավարները սա պայմանավորում են նաև սեփականատերերի երկրում չապրելու հանգամանքով, ինչը  գումարները գանձելու հարցում խնդիրներ է առաջացնում։ […]

̰
Գյումրիի արվեստների ակադեմիայի բակը կվերածվի արվեստների այգու

18:52 15.06.2022

Գյումրիի արվեստների ակադեմիայի բակը կփոխի իր նշանակությունը և կվերածվի բացօթյա արվեստային կանաչ միջավայրի։ Նախագծի հեղինակը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղն է։ Բացօթյա մշակութային այգու բարեկարգումն ու կառուցումը բուհի ուսանողների և աշխատակազմի համատեղ ուժերով սկսել են անցած տարվանից։ 1600 քառակուսի մետր տարածքը մաքրել են աղբից, ստեղծել կանաչ գոտիներ, որը կվերածվի մշակույթի ու արվեստի բացօթյա հարթակի։ […]

̰
Շիրակի մարզում անասնագլխաքանակի պատվաստումները կատարվել են թերացումներով, անճշտություններ են հայտնաբերվել հաշվառման գործընթացում

18:40 15.06.2022

Այսօր մարզխորհրդի հերթական նիստում քննարկված հարցերի մեծ մասը վերաբերել է  գյուղատնտեսության ոլորտին: Լավ նորությունն այն էր, որ մարզի ջրամբարներում կուտակված ջրի պաշարները բավարար են, ու առայժմ շատ քիչ ծավալի ոռոգման ջրի պահանջ կա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հաջողվել է  կուտակել  մոտ երկու անգամ ավելի  ջուր, միայն  Վարդաքարի ջրամբարում դեռ անհրաժեշտ ծավալ չկա։ Հավաստիացում եղավ, […]

̰
Գյումրիի արյան փոխներարկման կայանը այսօր միացել է Դոնորի համաշխարհային օրվան նվիրված արյունատվության արշավին

19:59 14.06.2022

Հունիսի 14-ին աշխարհը նշում է Արյան դոնորի օրը։ Այս օրը Դոնորի համաշխարհային օրն անցկացնելու նախաձեռնողները  չորս միջազգային կազմակերպություններ են, որոնք խրախուսում են արյան կամավոր և անվճար հանձնումը։ Իսկ դոնորի արյունը կարող է կյանքեր նվիրել։ Արյան դոնորի համաշխարհային օրվա առիթով Հայաստանում անցկացվել է արյունատվության արշավ, որին միացել է Գյումրիի արյան փոխներարկման կայանը։ Պահեստավորվող արյան խմբերը  առաջին […]

̰
Հանրապետության վնասվածքաբան-օրթոպեդները Գյումրիում մասնակցել են մասնագիտական վերապատրաստումների

18:26 14.06.2022

Հունիսի 11-14-ը Գյումրիում կազմակերպվել են կոտրվածքների ապարատային բուժման պրակտիկ դասընթացներ, որոնք անցկացրել են Ռուսաստանից հրավիրված նեղ բժիշկ-մասնագետները։ Մոսկովյան հիվանդանոցներից մեկի առաջատար օրթոպեդ-վնասվածքաբան Անդրեյ Վոլնան տեղի բժիշկներին ներկայացրել է կոտրված ոսկրերի համար Ելիզարովի ապարատի ճշգրիտ կիրառումը, որը թեև ունիվերսալ, բայց բարդ մեխանիզմ է, վնասվածքների ժամանակ թույլ է տալիս անշարժացնել ոսկորը՝ առանց ներսից իմպլանտ տեղադրելու, այլ դրսից՝ […]

̰
 «Հայոց լեզու և գրականություն» առարկայից Շիրակի մարզում միասնական քննություն է հանձնել 452 դիմորդ

18:08 14.06.2022

Այսօր Հանրապետության բուհերի դիմորդները միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ Շիրակի մարզի դիմորդները բաշխվել են Գյումրիի 3 քննական կենտրոններում։ Դրանցից մեկը թիվ 21 հիմնական դպրոցն է, «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնողները միայն այս քննական կենտրոնում 154-ն են եղել։ Եվ ընդհանուր առմամբ, օտար լեզուներից հետո ամենաշատ հայտագրված դիմորդները «Հայոց լեզու և […]

̰
Հանդիպում հայտնի երաժիշտների հետ և վարպետաց դասեր ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղում․ հյուրն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը

18:57 13.06.2022

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը  անցած տարվանից  հանդես է գալիս կարևոր նախաձեռնությամբ։ Հանդիպումների շարք է նախաձեռնել հայտնի ու մեծանուն  երաժիշտների ու կոմպոզիտորների հետ։ «Ժամանակակից կոմպոզիտորները և կատարողները Գյումրիում» խորագրով ծրագիրն իրականացվում է  բուհի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների  շրջանակներում։ «Մեր նախագծի հյուրերը հայկական երաժշտարվեստի նշանավոր դեմքերն են, որոնք միշտ հասանելի չեն ուսանողությանը։ […]

̰
Գյումրիում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի  բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը․ կառուցվում է 9 հարկանի 2 շենք

18:30 13.06.2022

Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող երկու շենքերի շինարարությունը, այժմ կառուցապատողն իրականացնում է տարածքի բարեկարգման աշխատանքները։ Զուգահեռ, նորակառույց շենքերի հարևանությամբ, մեկնարկել են ևս 2 բազմահարկ շենքի հիմքերի փորման աշխատանքները։ Նշենք, որ հիմնադրամ բնակարանաշինական երկու ծրագրերով 88-ի երկրաշարժից հետո առաջին անգամ Գյումրիում կառուցվում են բարձրահարկ շենքեր։ Երկրորդ փուլով մեկնարկած շիննախագծով երկու […]

̰
Գյումրիում նշել են Ռուսաստանի օրը․ հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսարանում

18:30 11.06.2022

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանում նշվել է Ռուսաստանի օրը։ 1990 թվականի հունիսի 12-ին ժողովրդական պատգամավորների համագումարում ընդունվել է Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը, որից հետո անկախ Ռուսաստանը դարձել է Դաշնություն, իսկ 2002 թվականից հունիսի 12-ը պաշտոնապես նշվում է որպես Ռուսաստանի օր։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Շիրակի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները, զինվորականներ, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ։ Կարևորելով […]

̰
Ավետիք Իսահակյանի Գյումրիի տուն-թանգարանին են փոխանցվել Վարպետի ձեռագիր նամակն ու եզակի նկարներ

17:20 11.06.2022

Վարպետի տուն-թանգարանում 1700-ից ավելի ցուցանմուշ կա։ 1975 թվականի հոկտեմբերին հիմնված տուն -թանգարանը զբաղվում է նաև հավաքչական գործունեությամբ՝ մեկտեղելով Վարպետի անձնական իրերը: Թանգարանում ցուցադրվող  իրերի շարքում, սակայն, Վարպետի  ստեղծագործությունների ձեռագիր ցուցանմուշներ չկան, միայն կրկնօրինակներ են։ Առաջին բնօրինակ ցուցանմուշը տուն-թանգարանին փոխանցեցին «Շիրակ» հայրենակցական միության  անդամները։ Ավետիք իսահակյանի ձեռագիր նամակն ու ծրարը տարիներ առաջ գտնվել են ժողկրթբաժնի նախկին […]

̰
BACK_TO_TOP