TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Էնդոկրինոլոգը խոսել է հնդկաձավար ուտելու տհաճ հետևանքների մասին

10:00 28.08.2022

  Հնդկաձավարի օգտագործման պատճառով կարող են առաջանալ այրոց, գազեր և այլ տհաճ հետևանքներ, վստահ է էնդոկրինոլոգ, սննդաբան Նատալյա Լազուրենկոն։ Այս մասին նա խոսել է Մոսկվա-24-ին տված հարցազրույցում։ Եթե ​​մարդն ունի գրգռված աղիքի համախտանիշ, դիսբակտերիոզ, բակտերիաների գերաճ կամ ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների պակաս, ապա մարմինը կարող է պատշաճ կերպով չընկալել այս հացահատիկը,- ասել է բժշկուհին։ Դիետոլոգը զգուշացրել […]

̰
Դիետոլոգը հայտնել է ալկոհոլ օգտագործելու և նիհարակազմ մնալու միջոցը

19:40 27.08.2022

Բարձր կալորիականության քաղցր ալկոհոլային խմիչքների շնորհիվ կարելի է արագ և աննկատ գիրանալ, վստահ է դիետոլոգ Նատալյա Կրուգլովան։ Սննդաբանը պարզաբանել է, որ մեկ գրամ ալկոհոլի մեջ կա մոտ յոթ կիլոկալորիա։ Քաղցր լիկյորներն ու աղանդերային գինիները նույնպես պարունակում են մեծ քանակության արագ ածխաջրեր, որոնք բացասաբար են անդրադառնում կազմվածքի վրա։ Բացի դրանից,Կրուգլովան ընդգծել է, որ հնարավոր է գիրանալ […]

̰
Գյումրիի հրաձգության մարզադպրոցում շենքային պայմանները չեն փոխվում, փոխարենը մեդալների քանակն է ավելանում․  աշխարհի առաջնության ոսկին նվաճել է մարզադպրոցի սանը 

17:51 27.08.2022

Ֆրասիայի Շատորու քաղաքում կայացած գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել ՝ 6 հրաձիգներով։ Առաջնության միակ ոսկին Հայաստանի հավաքականում վաստակել է Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձիգ Գոռ Խաչատրյանը: Երիտասարդների մրցապայքարում Գոռը 386 միավորով դարձել է Աշխարհի չեմպիոն։ Իսկ Աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը, հավաքելով 367 միավոր, դարձել […]

̰
«Մայլից մայլա»․ Գյումրիի «Մտորումների թատրոնը» նոր ներկայացումով բացում է թատերաշրջանը

21:00 26.08.2022

Գյումրիի «Մտորումների  թատրոնը» օգոստոսի 27-ին բացում է նոր թատերաշրջանը՝ նոր ներկայացումով։ Բեմադրությունը գյումրեցի ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի  «Մայլից մայլա» պատմվածքների ժողովածուի հիման վրա է։ Երեկոյան գյումրվա հայաթներում հարևաններով հավաքվելը, խոսք ու զրույցի բռնվելն ու օրվա կարևոր անցուդարձը քննարկելը հին ավանդույթներից մեկն էր։ Հիմա այս միջավայրն է վերականգնված «Մտորումների  թատրոն»-ի նոր ներկայացման մեջ։ Գործողությունները ծավալվում են […]

̰
Հայ կինոյի արխիվային լուսանկարներն ու անհայտ պատմությունները կինոյի քաղաք Գյումրիում․ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի բակում բացվել է «Կինոտուն»

19:39 26.08.2022

Կամարաձև ու նեղլիկ բակային մուտքերը ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ են եղել: Հիմնականում սև, սրբատաշ քարերով կառուցած ու մինչև 10 մետր  երկարության ինքնատիպ կառույցներին «Թոլ» են անվանում, Գյումրիի պատմական միջուկում այդպիսի թոլով բակեր շատ կան, որտեղ դուռ-դռանը կպած տասնյակ ընտանիքներ են ապրում: Շիրազի փողոցի ամենահայտնի դարձած  բակում  նկարահանվել են հայկական կինոյի անկրկնելի 7 ֆիլմերը : Ընդհանուր բակը […]

̰
SMS հաղորդագրություն՝ նամակների ու գրությունների փոխարեն․ Գյումրիի քաղաքապետարանում կգործարկվի  իրազեկման նոր համակարգ

20:51 25.08.2022

Գյումրիի քաղաքապետարանում առաջիկայում  կգործարկվի քաղաքացիների դիմումներին SMS հաղորդագրությամբ պատասխանելու ձևաչափը: Ծրագիրը մոտ մեկ ամիս է փորձարկման փուլում է։ «Տարվա կտրվածքով՝ մոտավոր, ուղարկում ենք 9-10 հազար նամակներ փոստային ծառայության միջոցով։ Էս ծրագիրը ներդնելուց հետո ինձ թվում է մի քանի միլիոն տնտեսում կունենանք, սա ավելի մատչելի տարբերակ է»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարության բաժնի պետ Աննա […]

̰
Գյումրիի շուկայամերձ տարածքներում բացօթյա առևտուրը կասեցվել է․ առաջարկվող այլ տարածքներ վաճառականների մի մասը հրաժարվում է տեղափոխվել

20:00 24.08.2022

Գյումրիի շուկայամերձ հատվածներն ու փողոցները, որոնք բացօթյա առևտրի վայրեր էին, արդեն 20 օր է մաքրված են տաղավարներից, գետնին վաճառվող միրգ ու բանջարեղեն, կենդանական ծագման մթերքներ չկան։ Փողոցներն ու Հաղթանակի պողոտային հարող մայթերն անցուդարձի համար ազատ են։ Բացօթյա առևտրով զբաղվողներից շատերն իրենց առևտուրն այլ տեղ են կազմակերպում։ «Մի քանի հոգի արդեն տեղափոխվել է Միկրոյի շուկա, մի […]

̰
 Գյումրիի մի շարք դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումն ավարտված չէ․ Շիրակի մարզում առաջին դասարանցիների  կանխատեսվող թիվ է նշվում 

19:08 24.08.2022

Ուսուցչական կազմի համար ամառային արձակուրդներն արդեն ավարտված են, նոր ուսումնական տարվա մեկնարկի տրամադրություն է։ Սկսել են դասասենյակների վերադասավորումներն ու վերանորոգման աշխատանքները։ Գյումրիի հիմնական դպրոցներից մեկում՝ թիվ 15-ում առաջին դասարանցիների համար 2 դասասենյակ են պատրաստել՝ նախորդ տարվա նման։ Այս ուսումնական տարում կունենան գրեթե նույն թվակազմով առաջն դասարանցի, ինչ նախորդին էր։ Արդյունքում առաջին դասարանցիների սահմանային թիվը դեռ […]

̰
Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրն ավարտվում է առանց փողոցների հիմնանորոգման․ Գյումրիի «Անի» թաղամասում միայն երկու փողոց կասֆալտապատվի

18:20 23.08.2022

«Անի» թաղամասի մի քանի փողոցներում դեռ քանդման աշխատանքներ են, անցած տարվանից սկսված ջրամատակարարման համակարգի նորացումն ավարտել են, բայց մեկ -երկու տեղամասերում կոյուղատար ցանցի նորոգման գործեր են բացվել։ Դրանց ավարտից հետո էլ, բացի երկու փողոցից մնացածում հիմնանորոգումներ այս տարի չեն լինի։ Սա հայտնի դարձավ գարնանը, երբ 58-ի բոլոր բնակիչները բողոքում էին ցեխից, ամռան այս ամիսներին արդեն […]

̰
Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր

20:00 22.08.2022

Ավարտվել է  Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Անի խոշորացված համայնքի ավագանու առաջադրման հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժերի 147 թեկնածուներ։ Առաջադրումների առաջին փաթեթները թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և«Ազգ-համայնք» դաշինքը։ ՔՊ-ն  ընտրություններին կմասնակցի  63 թեկնածուներով, իսկ  ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։ «Ազգ-համայնք» դաշինքը ձևավորվել է  Ռեֆորմիստների և Հայաստանի […]

̰
 Շիրակի մարզի 176 ուսուցիչներ մասնակցում են ՇՊՀ-ի պարտադիր վերապատրաստումներին 

19:45 20.08.2022

ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Շիրակի պետական համալսարանը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում է անցկացնում։ Նեղ մասնագիտական, առարկայական կրթությունից բացի, վերապատրաստման ընթացքում ուսուցիչները գիտելիքներ են ստանում կամ թարմացնում հանրակրթության պետական չափորոշիչի հիմնական դրույթների, ծրագրերի, դասավանդման մեթոդների ու գնահատման համակարգի մասին: Սա 5 տարին մեկ մանկավարժների համար պարտադիր գործընթաց է, որին հաջորդում է նաև պարտադիր ատեստավորումը։ Այն ուսուցիչներին […]

̰
Միջին նորոգման աշխատանքներ են հանրապետական նշանակության Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհին

17:26 20.08.2022

Նորոգվում է հանրապետական նշանակության Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհը։ Մոտ 11 կմ երկարության ճանապարհն անցնում է Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերով։ «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը ուսումնասիրություններ է կատարել նշված հատվածում և տվել եզրակացություն, որ ճանապարհը ենթակա է միջին նորոգման, ըստ այդմ՝ կատարվում է մասնակի կամ ոչ հիմնային նորոգում, որն համարվում է քիչ ծախսատար և արդյունավետ։ Ծրագիրն իրականացվում է պետական […]

̰
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձն առայժմ չի փոխվի, կնվազեցվի վարորդների աշխատավարձը․ Գյումրիի  ավագանին արտահերթ նիստ է անցկացրել

21:00 19.08.2022

Այսօր Գյումրիի ավագանին արտահերթ նիստ է անցկացրել։ Օրակարգի բոլոր չորս հարցերը վերաբերել են 2020-ի սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված նոր միկրոավտոբուսների շահագործմանն ու նոր ձևավորված «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակների և դրույքաչափերի հաստատմանը։ Առաջինը hայտնի դարձավ, որ կատարվել է բյուջեի հոդվածների տեղաշարժ։ Համատիրությունների հաշվից ավտոբուսային պարկին է փոխանցվել 8 միլիոն դրամ, որը կծախսվի նոր 64 միկրոավտոբուսների ԱՊՊԱ […]

̰
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատմական շենքի վերակառուցման ճարտարապետական նախագծի մրցույթն ավարտվել է․ հաղթող կոնցեպտը հայտնի կդառնա սեպտեմբերին

20:40 18.08.2022

Ավարտվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատմական շենքի  վերակառուցման համար հայտարարված ճարտարապետական նախագծերի մրցույթը: Մինչ այդ,  ապրիլին հայտարարվել էր  վերականգնման էսքիզային տարբերակների մրցույթ, մասնակցության հայտ էին ներկայացրել հայաստանյան, ինչպես նաև արտասահմանյան ճարտարապետական ընկերություններ, որոնք առաջարկել էին շենքի վերակառուցման ինքնատիպ տարբերակներ՝ ալեքպոլյան շրջանի հին ճարտարապետական ոճը համադրելով նորարարական լուծումների հետ: Շենքը 2019 թվականին կառավարության որոշմամբ հատկացվել […]

̰
Նոր ուսումնական տարում Շիրակի մարզի դպրոցները նոր տպագրված 12 անուն  դասագրքի հայտ են ներկայացրել․ դպրոցներին բաժանվում են դասագրքերը   

20:00 17.08.2022

Շիրակի մարզը ստացել է հանրակրթական դպրոցներին տրամադրվող նոր ու թարմացված դասագրքերը։ Նոր ուսումնական տարվա համար մարզին հատկացվել է ավելի քան 100 հազար կտոր դասագիրք։ Դպրոցները դասագրքային ֆոնդի թարմացումների մասին նախկինում հայտ ներկայացնում էին մարզպետարան, իսկ նոր կարգի համաձայն դպրոցներն իրենք են էլեկտրոնային եղանակով ցանկն ուղարկում ԿԳՄՍ նախարարություն։ Շիրակի մարզը նոր ուսումնական տարվա մեկնարկին 12 անուն […]

̰
Գյումրիում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին տեղեկություններ են ստացվել Երկաթգծի կայարանում և «Շիրակ» օդանավակայանում

15:19 17.08.2022

Այսօր առավոտյան ժամը 11։30-ին ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել այն մասին, որ պայթուցիկ սարք է տեղադրված Գյումրիի երկաթուղային կայարանի վարչական շենքում։ Նշված վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատներն ու ոստիկանության աշխատակիցները։ Տարածքը սահմանազատվել է, կայարանի և կից գործող «Հայփոստ»-ի ու Միասնական ծառայությունների կենտրոնի աշխատակիցները տարհանվել են։ Ներսում տարվել են  զննման, որոնողական […]

̰
Գյումրիի քաղաքային մարզադաշտում տեղադրվում է գիշերային լուսավորության նոր համակարգ

20:00 16.08.2022

Գյումրիի քաղաքային մարզադաշտը կունենա գիշերային լուսավորության համակարգ, այն ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի պարտադիր չափորոշիչներից մեկն է։ Ստանդարտներին համապատասխան լուսավորության համակարգի կառուցումից հետո քաղաքային մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումներ կանցկացվեն նաև երեկոյան ժամերին: Մասնագիտությամբ ինժեներ Գարիկը մինչև 80 մ բարձրության աշտարակների վրա լուսավորության համար նախատեսված սարքավորումներ ու մալուխներ է տեղադրել: Աշխատանքին երբեմն խանգարում է ուժեղ քամին, բայց վերևում ամեն […]

̰
Աշոցքի բնակավայրերի զբոսաշրջային պոտենցիալը․ կազմվել է բնության հուշարձանների և պատմական կառույցների էլեկտրոնային քարտեզը

18:21 16.08.2022

Շիրակի մարզը  գյուղական տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի, բայց մնում է չբացահայտված կամ քիչ բացահայտված։ Մարզի բնական հուշարձաններն ու ճարտարապետական նշանակության կառույցները տուրայցելությունների պահանջված ուղղություններից դուրս են մնում ոչ միայն ենթակառուցվածքների բացակայության, նաև հանրայնացված չլինելու պատճառով։ «Բիոսոֆիա» ՀԿ-ն ուսումնասիրել և կազմել է էլեկտրոնային քարտեզ, որը պարզեցված ուղեցույց կարող է դառնալ զբոսաշրջիկների համար, որոնք կնախընտրեն ոչ […]

̰
Ռումբի ու նռնակների տեղադրման կեղծ ահազանգ Գյումրիում. հեղինակը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել

14:53 16.08.2022

Այսօր՝ ժամը 12։06-ին ԱԻՆ Շիրակի մարզային  վարչության ճգնաժամային կառավարման  կենտրոն  Երևանի ոստիկանությունից ահազանգ է փոխանցվել, որ Պետեկամուտների կոմիտեի Շիրակի մարզային թիվ 11 տարածքային բաժնի  շենքում ռումբ է տեղադրված։ Ոստիկանություն զանգահարած քաղաքացին  հայտնել է, որ շենքի տարբեր հատվածներում տեղադրել է նաև  5 նռնակներ։ Դեպքի վայր են  մեկնել Գյումրիի  հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության Մուշի բաժնի […]

̰
Մեկ վիտամինի պակասը կարող է հանգեցնել ձեռքերի թմրածության. սննդաբան

23:40 14.08.2022

Սննդաբան Ժանել Օներ Սայարը խոսել է օրգանիզմում վիտամին B6-ի դեֆիցիտի հետևանքների մասին։ «B6-ի անբավարարության պատճառով զարգանում է սակավարյունություն՝ արյան կարմիր բջիջների նվազման պատճառով, առաջանում է մշտական ​​հոգնածություն, թուլություն և ուժի կորուստ: Մաշկային ցաներ, բերանի և շուրթերի շուրջ չորություն և ճաքեր, ինչպես նաև  թուլանում է իմունային համակարգը, մեծանում է վարակիչ հիվանդություններով վարակվելու վտանգը, նկատվում են ձեռքերի, […]

̰
Աղի փոխարինիչը նվազեցնում է ինսուլտի ռիսկը

22:15 14.08.2022

  Օքսֆորդի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ աղի փոխարինիչ  օգտագործելը նվազեցնում է արյան ճնշումը և կյանքին սպառնացող սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և մահվան վտանգը: Գիտնականները վերլուծել են կլինիկական փորձարկման արդյունքները, որին մասնակցել է գրեթե 32000 մարդ, որոնք սովորական աղի փոխարեն օգտագործել են կալիումի քլորիդ: Պարզվել է, որ փոխարինիչն իջեցրել է արյան ճնշումը բոլոր կամավորների մոտ՝ անկախ […]

̰
Ուսումնասիրվել է խաղողի ազդեցությունը կյանքի տևողության վրա

20:15 14.08.2022

Արմտյան Նոր Անգլիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են խաղողի օգտագործման ազդեցությունը առողջության և երկարակեցության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակված են Foods and Antioxidants ամսագրերում:   Առաջին հետազոտության ընթացքում հեղինակները պարզել են, որ օրական երկու բաժակից քիչ խաղող ուտելը, ինչպես նաև ճարպային սննդակարգի պահպանումը, նպաստում են լյարդի ճարպակալման նվազեցմանը և երկարակեցությանը: Բացի այդ, ապացուցվել է, որ այս միրգը […]

̰
Կլիմայի փոփոխությունը կարագացնի  հարուցիչների տարածումը

19:23 14.08.2022

Ամերիկացի կլիմայագետներն ու կենսաբանները պարզել են, որ կլիմայի փոփոխությունը և դրա հետ կապված փոփոխությունները էկոհամակարգերի գործունեության մեջ կհանգեցնեն  հիվանդությունների և մակաբույծների 58%-ի արագ տարածմանը: Հետազոտությունները հրապարակվել են Nature Climate Change ամսագրում:   Ջերմաստիճանի բարձրացումն ու տեղումների օրինաչափությունների փոփոխությունն արդեն փոխել են մեղուների, թիթեռների և բազմաթիվ այլ միջատների քանակը, ինչպես նաև փոխել են մակաբույծների բաշխվածությունը ծովային […]

̰
Երկու գլխով և վեց ոտքով յուրահատուկ կրիայի ձագ է ծնվել

16:40 14.08.2022

  Հոլանդիայի Պուտեն քաղաքում առջևի 4 ոտքերով երկգլխանի կրիայի ձագ է ծնվել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Երկու գլուխ և վեց ոտք ունեցող կրիայի ձագին  տրվել է Sorte մականունը, որը պորտուգալերեն նշանակում է «Հաջողություն»: Համակարգչային տոմոգրաֆիան պարզել է, որ  ունի միայն մեկական ներքին օրգաններ: «Հոլանդիայում ծնված կրիան ունի միայն մեկ սիրտ և մեկ ստամոքս-աղիքային […]

̰
Դդումի «կախովի այգի», բանջարեղեն ու մրգեր՝ արտասովոր գունատեսակներով․ էկզոտիկ կանաչ միջավայր Գյումրիում

19:06 13.08.2022

Կանաչ ու էկզոտիկ միջավայր՝ այն էլ քաղաքում, հազվադեպ է պատահում, երբ այն ոչ թե ժամանցի կամ գումար աշխատելու պահանջով է։ Չբացահայտված գողտրիկ մի անկյուն կա Գյումրիում, որտեղ մրգատու ծառերի կողքին կարելի է տեսնել  բանջարեղենի եզակի և գունային  տնկիներ։ Փոքր այգու խնամքով ու բուսաբուծությամբ զբաղվում է մասնագիտությամբ բժիշկ-կինեզոթերապևտ, Գինեսի ռեկորդակիր, Միջազգային կարգի սպորտի վարպետ Գալուստ Աբրահամյանը։ […]

̰
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի Շիրակի մարզով անցնող հատվածում հիմնանորոգումներ են

17:13 13.08.2022

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության 75 կմ երկարության ավտոճանապարհի մոտ 45 կիլոմետրն անցնում է Շիրակի մարզի տարածքով։ Ավտոմայրուղում երկրորդ տարին է հիմնանորոգումները հատվածային են։ Կապիտալ նորոգումների ենթարկվել է ավելի քան 10 կմ ճանապարհահատված։ 2 կմ  երկարության հատվածը, որն անցնում է Շիրակի մարզի Բագրավան գյուղի վարչական տարածքով, համարվում է մայրուղու երթևեկության համար վտանգավորներից մեկը, որտեղ ընթացիկ նորոգումներ 2008 […]

̰
Գիտական փորձի արդյունքում ստացված հացահատիկի և հատիկընդեղենի նոր սորտերը Գյումրիի սելեկցիոն կայանի փորձադաշտերում առատ բերք են տվել

21:00 12.08.2022

Գյումրիի սելեկցիոն կայանի փորձադաշտերումշ ընթացքի հացահատիկային մշակաբույսերի և հատիկընդեղենի բերքահավաք է: Այս տարի ստացված բերքը 2021-ի համեմատ մի քանի անգամ ավելին է: Ըստ մասնագետների, սա պայմանավորված է գիտական բաժիններում ստեղծված հայկական սերմերի արտադրությամբ, որոնք հարմարեցված են տեղի կլիմայական պայմաններին ու ապահովում են բարձր բերքատվություն: Օրեր առաջ հավաքած տեղական արտադրության գարու հատիկները գիտահետազոտական կայանում զտման պրոցես […]

̰
157-րդ թատերաշրջան՝ երեք նոր բեմադրություններով․ Գյումրիի թատրոնը կներկայանա նոր ձևաչափով ու համատեղ նախագծերով

20:00 10.08.2022

Գյումրիի դրամատիկական թատրոնը 157-րդ թատերաշրջանում կներկայանա  երեք նոր ներկայացումներով, որոնցից երկուսը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ համատեղ բեմադրություններ են։ Երկու թատրոնների դերասանական կազմը միասին խաղալու են նախ Գյումրիում, հետո՝ Երևանում։ Թատերական գործերը դառնալու են երկու թատրոնների  խաղացանկի մշտական  ներկայացումները։ Դրամատիկական թատրոնի մեծ բեմում նոր ներկայացման դեկորներն են արդեն։ Թատրոնի ստեղծագործական կազմը ամառային արձակուրդ չի […]

̰
Գյումրիի առաջնային բուժօղակներում սուր շնչառական վիրուսների ախտանշաններով դիմելիությունն աճել է․ Covid վարակվածության ֆոնին կասկածելի դեպքերը թեստավորվում են

18:38 10.08.2022

Հայաստանում վերջին երկու շաբաթներին արձանագրվում է Covid վարակվածության դեպքերի կտրուկ աճ: Մի քանի ամիս առաջ ունեցած համաճարակային հանդարտ իրավիճակը չէ, դրական թեստերի մասնաբաժինն ավելանում է։ Ինչպես սուր շնչառական վարակների դեպքում, հիմա էլ մասնագետները սա համարում են սեզոնին բնորոշ երևույթ՝ պայմանավորված մարդկանց տեղաշարժի ակտիվությամբ։Սուր շնչառական վիրուսների ախտանշաններով Գյումրիի պոլիկլինիկաներ դիմելիությունը շատացել է, այդ ֆոնին նաև կասկածելի […]

̰
Շախմատի միջազգային մրցաշար Գյումրիում․ «Gyumri open»-ին մասնակցում են 10 երկրի 211 շախմատիստներ

18:50 09.08.2022

Գյումրիում անցկացվում է  «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը: Մարզական միջոցառմանը, որն արդեն  երկրորդ անգամ  է անցկացվում, մասնակցում են Հայաստանի, Արցախի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի, Հնդկաստանի, ինչպես նաև ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող 211 շախմատիստներ։ Մրցաշարը երկու տարիքային խմբերում է, որի  ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է երկու միլիոն դրամ։ […]

̰
BACK_TO_TOP