17:00 16.08.2018
2019 թվականի մարտից Հայաստանում կներդրվի բուսաբուծության ապահովագրության նոր փորձնական ծրագիր: Այն հնարավորություն կտա գյուղացիներին ու անհատ ձեռներեցներին բնական աղետների դեպքում վնասի փոխհատուցում ստանալ ապահովագրական կազմակերպություններից: Պիլոտային ծրագիրը նախ կներդրվի Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերում։ Յուրաքանչյուր մարզի համար առանձնացվել են բանջարաբոստանային այն կուլտուրաները, որոնց համար էլ կսահմանվեն փոխհատուցումներ։ Արմավիրի և Արարատի մարզերի բնակավայրերի համար գյուղնախարարությունը առաջարկում […]
12:30 16.08.2018
«Չնայած Արմավիրի մարզում գրանցված կարկտահարությանը` այս տարի խաղողի բերքն առատ է, ու սպասվում է նախորդ տարվանից ավելի բերքի մթերում»,- այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է գյուղնախարար Արթուր Խաչատրյանը։ Նախարարը նշել է, որ արդեն հանդիպումներ են ունեցել մթերող բոլոր կազմակերպությունների հետ ու քննարկել գնային քաղաքականությունը։ Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ գյուղացու մշակած խաղողի ողջ […]
21:40 15.08.2018
Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Գյումրիի սելեկցիոն կայանում, որտեղ այս տարի արդեն չորս տեսակի աշնանացան ցորենի ու երկու տեսակի գարնանացան գարու սերմեր են արտադրում: Նախարարը շրջայց է կատարել սելեկցիոն կայանի լաբորատորիաներում ու ցանքատարածություններում, ծանոթացել բարձրորակ սերմատեսակների աճեցման տեխնոլոգիաներին, իսկ զտման կայաններում հետևել է սերմացու ցորենի և գարու տեսակավորման գործընթացին: […]
19:40 15.08.2018
Կառավարությունը ազատանցիներին կարկտահարության փոխհատուցում հատկացնելու մասին որոշում կկայացնի: Այս մասին այսօր հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Ազատանի մոտ 800 հեկտար ցանքերը կարկտահարվել են օգոստոսի 8-ին: Այժմ գնահատվելու է յուրաքանչյուր տնտեսության կրած վնասի չափը: Գյուղատնտեսության նախարարը շրջել է կարկտահարված դաշտերում և լսել ազատանցիների դժգոհությունները, որոնք նախարարին խնդրել են աջակցել […]
19:30 15.08.2018
Կառավարությունը ազատանցիներին կարկտահարության փոխհատուցում հատկացնելու մասին որոշում կկայացնի: Այս մասին այսօր հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Ազատանի մոտ 800 հեկտար ցանքերը կարկտահարվել են օգոստոսի 8-ին: Այժմ գնահատվելու է յուրաքանչյուր տնտեսության կրած վնասի չափը: Գյուղատնտեսության նախարարը շրջել է կարկտահարված դաշտերում և լսել ազատանցիների դժգոհությունները: Վերջիններս նախարարին խնդրել են աջակցել […]
16:14 13.08.2018
Գերցեն փողոցը ևս ընդգրկված է Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում: Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ և 7 մ լայնությամբ փողոցը համարվում է երկրորդական, այն քաղաքի երկու կարևոր` Շիրակացի և Վազգեն Սարգսյան փողոցները իրար կապող կարևոր հանգույց է համարվում, բայց տասնամյակներով չի հիմնանորոգվել, 30 տարի է՝ դարձել է հողային հիմքով: Փողոցաշինական ծրագրով հիմնանորոգվում է նաև Գյումրի գետակի վրա […]
14:40 11.08.2018
Սարապատ խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերում մշակույթի տները հանդիսությունների սրահի վերածելու ծրագիր է իրականացվում: Մտահղացումը գյուղերի երիտասարդներինն է, իսկ աջակցությունը՝ բարերարներինը: Մշակույթի տները քայքայումից կամ անգործությունից փրկելու այս տարբերակը համայնքների բնակիչների որոշումն է։ Գյուղական մշակույթի տներից մի քանիսը տարբեր ներդրումային ծրագրերով տարիներ առաջ հիմնանորոգվել են, որից հետո դռները փակվել են, մշակութային որևէ միջոցառում համայնքներում չի […]
11:47 10.08.2018
Գյումրիի հակատանկային հրետանային ուսումնական զորամասում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հարյուրից ավելի նորակոչիկներ մի քանի շաբաթ անցել են նախազորակոչային պատրաստություն, ծանոթացել զինվորական առօրյային: Հանրապետության մարզերի բնակավայրերից ծնողները, հարազատներն ու սիրած աղջիկները առավոտ շուտ արդեն զորմասի շարահրապարակում սպասում էին իրենց զինվոր տղաներին։ Բոլորն անհանգիստ էի ու հուզված, ծնողները փորձում էին շարք կանգնած զինվորների […]
11:22 09.08.2018
Երկրաշարժից հետո Գյումրիի Մարմաշենի սևահողերում կառուցված Մուշ 2/2 թաղամասում զբոսայգի է կառուցվում: Շուրջ 3 հեկտար տարածք է այդ նպատակի համար հատկացվել, որը գտնվում է հին ու նոր թաղամասերի միջնամասում: Շինարարության համար կառավարությունն է սուբվենցիա տրամադրել: Ծրագիրը համաֆինանսավորմամբ է, գումարի կեսը համայնքային բյուջեից է: Կառավարությանը ներկայացրած ծրագրերից մարզն առաջնահերթություն տվել է այս մեկին՝ հիմնավորմամբ, որ ծայրամասային […]
15:33 08.08.2018
Գյումրիի կենտրոնական գրեթե բոլոր փողոցները շինհրապարակի են վերածվել: Վարկային և մի փոքր մասն էլ դրամաշնորհային ծրագրով, որի արժեքը դեռ 2015-ից էր հայտնի, կազմում է 23.8 մլն եվրո, մեծ ծավալի շինարարություն է սկսված Երևանյան խճուղի, Վազգեն Սարգսյան, Տիգրան Մեծ, Գերցեն, Գարեգին Նժդեհ փողոցներում, Շառլ Ազնավուրի հրապարակում, իսկ Մուշ թաղամասը Անի թաղամասին կապող փողոցների ու մյուս հրապարակների […]
17:58 06.08.2018
Օգոստոսի 5-ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի վարչական տարածքում` Կապսի ձոր հանգստավայրում, անցկացվել է գյուղմթերքի ցուցադրության փառատոն, որին մասնակցել են խոշորացված փնջում ընդգրկված բոլոր բնակավայրերի ներկայացուցիչները: Յուրաքանրյուր գյուղ ներկայացրել է իր լավագույն ուտեստներն ու էկոլոգիապես մաքուր արտադրանքը: Վահրամաբերդ գյուղի գունեղ սեղանը աչքի էր ընկնում իր կաթնամթերքի տեսականիով, գոմեշի մածունով ու բուսական ավանդական ուտեստներով: Գյուղի կանայք […]
19:34 02.08.2018
Համամասնական, մեծամասնական, թե ռեյտինգային: Իշխանափոխությունից հետո սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շարունակվում է քննարկվել նոր ընտրակարգի հարցը: Ստեղծված հատուկ հանձնաժողովում քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները օրենսգրքի փոփոխություների շուրջ ներկայացրել են իրենց տեսակետները: Այսօր Գյումրիում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրել է կառավարության առաջարկած տարբերակը, որին կողմ է նաև «Ելք» դաշինքն ու որոշ վերապահումներով նաև «Բարգավաճ Հայաստան» […]
19:27 02.08.2018
Ռեյտինգային ընտրակարգից անցում դեպի համամասնական ընտրակարգի առաջարկվում է նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Հանրապետության երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում ավագանիների ռեյտինգային գործող ընտրակարգը, ըստ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, արդյունավետ չէ. այն որոշ դեպքերում կարող է մանիպուլյացիաներ կիրառելու հնարավորություն տալ, ինչպես եղավ Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքում: ԱԺ պատգամավորի կարծիքով՝ հատկապես խոշորացված համայնքներում պետք է […]
17:50 01.08.2018
Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի նախկին պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի հայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի: Հայցվոր կողմը վիճարկում էր համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն ու պահանջում չեղյալ հայտարարել անօրինական որոշումն ու վերականգնել իր իրավունքներն ու հարկադիր պարապուրդի ընթացքում կրած վնասները: […]
18:25 31.07.2018
Մասնագիտական ուսումնական հաստատություններում ու արհեստագործական ուսումնարաններում դիմորդների փաստաթղթերի ընդունումը մեկնարկել է ուշացումով: Պատճառը ատեստատների ու վկայականների տրամադրման գործընթացի ժամկետների փոփոխությունն է եղել: Հետաձգումներով է պայմանավորված նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և արհեստագործական ուսումնարաններում դիմորդների ցածր դիմելիությունը, թեև այս տարի այս հաստատություններում էլ շատ դիմումներ չեն սպասում: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս քոլեջների և արհեստագործական […]
20:47 28.07.2018
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը Ամասիա խոշորացված համայնքին է տրամադրել բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա, ինչի օգնությամբ այսուհետ հնարավոր կդառնա հոգալ համայնքում բնակվող միայնակ ու սոցիալապես անապահով տարեցների կենցաղային խնդիրները: Մեքենայի ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն աջակցել է նաև «Մարդը կարիքի մեջ» հասարակական միջազգային կազմակերպությունը: Դրամաշնորհային այս ծրագիրը Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում իրականացնում է առաջին անգամ, որի արժեքը մոտ 29 հազար դոլար […]
15:32 28.07.2018
Համերգային հյուրախաղերով Հայաստանում է Նյու Յորքի Բրուքլինի «Աստղիկներ» հայկական մանկական երգչախումբը: Հայկական համայնքի նախաձեռնությամբ նյույորքյան հայտնի թաղամասում գործող մանկական երգչախումբը ստեղծման օրվանից և կարճ ժամանակում լավ ճանաչում է ձեռք բերել: Երգչախումբը համերգներ է ունեցել հայաշատ քաղաքներում՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու արվեստը: Միացյալ Նահանգների եկեղեցիներում փոքրիկ երգիչները հնչեցրել են նաև հայկական շարականներ, Մակար Եկմալյանի պատարագը: Մեկ […]
18:53 27.07.2018
2017 թվականին պաշտպանության նախարարությունը հանրությանը ներկայացրեց զինվորական ծառայության այլընտրանքային երկու ծրագիր՝ «Պատիվ ունեմ» ու «Ես եմ»: Առաջին ծրագիրը վերաբերում էր բուհական կրթություն ստացող երիտասարդներին, ովքեր ուսմանը զուգահեռ անցնում են զինվորական պատրաստության դասընթացներ, իսկ ուսումն ավարտելուց հետո, որպես սպաներ, մեկնում ծառայության: «Ես եմ» ծրագիրն այլ կերպ կոչվում է ժամկետային-պայմանագրային, այն կամովի ընտրում են զորակոչային տարիքում գտնվող այն երիտասարդները, ովքեր […]
18:30 25.07.2018
Կյանքի է կոչվել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աջակցության տրամադրման ծրագիրը, ըստ որի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը մայրերի՝ աշխատանքի վերադառնալու դեպքում պետությունը աջակցություն կցուցաբերի երեխայի խնամքը կազմակերպելու գործում: Այլ կերպ ասած՝ պետական մոտեցում է ցուցաբերվում դայակներին, և մինչ օրս ստվերում գործող մասնագետները բերվում են օրինական դաշտ: Ծրագիրը դեռ փորձնական է, նրանից […]
16:54 25.07.2018
Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրիում: «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը Սայաթ-Նովա-Ռուսթավելի խաչմերուկում կորցրել է ղեկի կառավարումը և բախվել ճանապարհի եզրին կայանած «Վազ 21-08» մակնիշի մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «Վազ 21-08»-ը ամբողջությամբ ճզմվել է և վերածվել մետաղի ջարդոնի: Բարեբախտաբար, վթարի պահին վարորդը մեքենայում չի եղել: Հարվածի ուժեղ ձայնը լսել է մոտակա շենքի իր բնակարանից […]
19:27 23.07.2018
Գյումրիում այսօր բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանում և Օսմանյան կայսրությունում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազի արձանը: Այն Գյումրիում տեղադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հոմենըթմենը (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն), իսկ առիթը եղել է Հայաստանում սկաուտական շարժման հիմնադրման 100-ամյակը: Վահան Չերազը քաղաքական գործիչ լինելուց բացի հայտնի մարզիկ էր, նա առաջինն էր, որ Թուրքիայում հիմնեց ֆուտբոլային խմբեր և […]
15:54 18.07.2018
Շիրակի մարզում այս տարի հացահատիկի բարձր բերք է սպասվում: Անցած տարվա համեմատ մարզում 6300 հեկտարով պակաս են հացահատիկի ցանքերը, բայց բարձր բերքատվության հաշվին այդ պակասը կլրացվի ու հնարավոր է՝ մինչև 120.000 տոննա հացահատիկ ստացվի: Եղանակային բարենպաստ պայմանները մի կողմից բարձր բերք են ապահովել, մյուս կողմից էլ, մարզի որոշ տարածքներում դարձել հացահատիկի ցանքերը վնասվելու պատճառ: Մարզի […]
16:20 17.07.2018
Այսօր առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում ներկայումս չգործարկվող երկաթգծի կայարանի մերձակայքում։ Պայմանական մարտական գործողությունները ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների ուժեղ ձայներով ու ցնցումներով, ինչից վախեցել են երկաթգծի կայարանի հարևանությամբ ապրող բնակիչները, դուրս վազել տներից, երեխաներից մեկն անգամ վախից ուշաթափվել է։ Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը SHANTNEWS.AM-ի թղթակցի […]