20:08 26.09.2018
Վարկային ու դրամաշնորհային ծրագրով Գյումրիի փողոցների վերակառուցման աշխատանքները մի մասում դանդաղել են, որոշ հատվածներում՝ դադարեցվել: Պատճառները նույնն են, իսկ հետևանքները դեռ չեն վերացվել: Նախագծային թերություններից բացի՝ մեղքի բաժին ունեն նաև շինարարները: Որոշ հատվածներում անորակ աշխատանքի պատճառով կրկնակի աշխատանք է կատարվելու: Բայց, ընդհաուր առմամբ, ծրագիրը ժամկետներից շեղվում է հիմնականում պատվիրատուի, հանրային ծառայությունների օպերատորների և նախագծողի չհամաձայնեցված […]
16:03 26.09.2018
Անի համայնքի բնակիչներն այսօր մի քանի ժամ փակել էին Գյումրի- Արմավիր մայրուղին՝ պահանջելով համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու նրա թիմակիցների հրաժարականը։ Այս կերպ ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել նաև այն համայնքների վարչական ղեկավարներին, ովքեր օրեր առաջ, ի պաշտպանություն Արտակ Գևորգյանի, գնացել էին Շիրակի մարզպետարան ու գոհունակություն հայտնել նրա աշխատանքից։ Ոստիկանների միջամտությունից հետո Լուսաղբյուր գյուղի մոտ […]
12:06 25.09.2018
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանը վերադառնում է Շիրակի պետական համալսարան: Իր նախկին աշխատանքում վերականգնվելու և հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձի բռնագանձման պահանջը դատարանն ամբողջությամբ բավարարել է: Հիշեցնենք` Հովհաննես Խորիկյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի՝ իրեն աշխատանքից ազատելու այս տարվա մարտի 15-ի ստորագրած հրամանը: Ուղիղ մեկ տարի Հովհաննես […]
21:20 22.09.2018
Ջրհորներ, կամ ժողովրդական լեզվով ասած, փանջարաները մարդիկ հնում փորում էին գյուղամեջերում, որտեղից «ղանթարներով» կախված դույլերով ջուր էին տանում տներ: Այնպես չէ, որ հիմա ջրհորները գյուղերում վերացել են: Ջրի սակավության անհրաժեշտությունից ելնելով, իսկ ոմանք էլ հետաքրքրության ու ավանդույթների պահպանման համար, բակերում ջրհորներ են կառուցում: 65-ամյա Ժորա Մարտիրոսյանը 32 տարի է ջրհորներ է փորում: Այս աշխատանքը վաղուց […]
22:27 21.09.2018
Գյումրին տոնական տեսքով այս տարի էլ չառանձնացավ, իսկ Անկախության տոնին նվիրված միջոցառումները կենտրոնացրել էին հիմնականում մշակութային օջախներում ու թանգարաններում: Արվեստի դպրոցների սաներն ու խմբերը բացօթյա համերգներ էին տալիս, թանգարանների բակերում ցուցադրվում էին պատանիների ու դպրոցականների՝ անկախության թեմայով նկարները, իսկ Աբովյան ճեմափողոցն էլ ամբողջությամբ տրամադրվել էր փոքրիկներին, որտեղ տիկնիկների ցուցադրություն էր կազմակերպվել: Պարելուց, ուրախանալուց հետո մուլտհերոսները […]
23:37 19.09.2018
Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է «Շիրակ» օդանավակայանում մեկնարկած վերանորոգման աշխատանքների մասին ՝ նշելով, որ նոր աշխատատեղերի բացման հեռանկարներ են խոստանում նաև օդանավակայանում իրականացվող վերանորոգման աշխատանքները, որի աշխատանքների ավարտից հետո տարբեր ուղղություններով նոր չվերթների մուտք կապահովվի Գյումրիի օդանավակայանից: «Համոզված եմ, որ չվերթները շատ ավելի մեծ քանակով են իրականացվելու, քննարկումներ ու բանակցություններ […]
22:55 19.09.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային առաջին այցն է կատարել Շիրակի մարզ: Հանդիպումը մարզպետարանի վարչության պետերի, մարզի ուժային կառույցների ղեկավարների և համայնքապետերի հետ տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները, որոնք առնչվում են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը , ճանապարհների վերանորոգմանը, ջրամատակարարման համակարգի վիճակին : Անդրադարձ է կատարվել նաև Գյումրիի փողոցաշինական […]
22:21 19.09.2018
Շիրակի մարզի տնտեսության և զբոսաշրջության ոլորտներն ակտիվացնելու համար նորմալ ենթակառուցվածքներ են պետք, որոնք մարզը չունի: Առաջնայինը մարզի ավտոճանապարհների վերանորոգումն է, այս ուղղությամբ կառավարությունը հստակ ծրագրեր ունի հաջորդ տարվա համար: «Շիրակի մարզի 461 հազար կիլոմետր միջհամայնքային ճանապարհները, մեղմ ասած, գտնվում են շատ վատ վիճակում, այս պահին կառավարությունը կենտրոնացած է միջպետական, միջհանրապետական ճանապարհները հիմնանորոգելու կամ վերանորոգելու վրա, […]
22:00 19.09.2018
1988-ի ավերիչ երկրաշարժից երեսուն տարի անց Գյումրիում դեռևս 2500 անօթևան ընտանիք կա, որ բնակվում է տնակներում կամ վարձակալությամբ: Այս մասին Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում խոսելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նախկինում անօթևանության վերացման քաղաքականությունը սխալ է կազմակերպվել, և խնդիրը անընդհատ մնացել է անլուծելի: Երեսուն տարիների ընթացքում մարդիկ ավելացել են, սերունդներն ու ընտանիքները մեծացել, […]
16:05 17.09.2018
Երերույքի տաճարի կառուցման հստակ թվագրություն չկա, որոշ պատմաբաններ միայն նշում են կառույցի ճարտարապետական նմանությունները հեթանոսության շրջանի մեհյանների հետ: Օտարերկրացիները հետաքրքրված են առեղծվածային Երերույքով, Հայաստանում եզակի համարվող, վաղ քրիստոնեական դարաշրջանի տաճարը հաճախ հայտնվում է ուսումնասիրությունների կենտրոնում: Այն իր գեղեցկությամբ ու խորհրդավորությամբ զարմացնում է օտարազգիներին, որոնք Երերույքի պատմությունն ընդգրկում են Հայաստանի մասին նկարահանվող ֆիլմերում: «Հայկական եկեղեցական ճարտարապետությունն առանձնանում […]
21:59 15.09.2018
Այսօր մաքուր մոլորակ ակցիայի մասնակիցները եղել են Երերույքի տաճարում: Շիրակի մարզի երիտասարդներն ու դպրոցականները մաքրել են հնագույն,իր ճարտարապետությամբ եզակի տաճարի շրջակայքը: Այս նախաձեռնությունը Գյումրիի զբոսաշրջության զարգացման կենտրոնինն է, որին միացել էին սահմանամերձ Անիպեմզա գյուղի դպրոցականներն ու ուսուցիչները։ Երերույքի տաճար տանող մոտ երեք կիլոմետր երկարության ճանապարհն անցնում է Հայ- թուրքական սահմանի երկայնքով, որտեղից էլ մաքուր մոլորակ […]
23:01 12.09.2018
Նոր ուսումնական տարում Շիրակի մարզի դպրոցներ են ընդունվել 130 հայրենադարձ աշակերտներ։ Մեր հայրենակիցները հայրենիք են վերադարձել հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Թուրքիայից, Սիրիայից ու Եվրոպական երկրներից։ «Հետ ենք վերադարձել, մեծ հույս ունենալով, որ ամեն ինչ պիտի լավ լինի, որ մեր երեխաները մեծանան իրենց հողում, ծանոթ լինեն իրենց հայրենիքին, քանի որ ինչքան էլ ծնողը ուզենա օտար երկրներում […]
23:59 11.09.2018
Գյումրիի ավագանին վերադարձել է երկամսյա արձակուրդից և այսօր անցկացրել է աշնանային նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգում եղել է 30 հարց, որոնց մեծ մասը վերաբերել է նվիրատվություններին ու ֆինանսական հատկացումներին: Կարևոր հարցերից մեկն էլ առնչվել է «Գյումրու օր» տոնական միջոցառումների անցկացման ֆինանսավորմանն ու կազմակերպմանը: Տեղական բյուջեից կհատկացվի այնքան գումար, որքան նախորդ տարի ՝ 8 միլիոն դրամ,որից միայն […]
23:10 11.09.2018
Գյումրիի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու օրակարգային առաջարկները, որոնց համաձայն` «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչումներ ստացան գիտնական Սերգեյ Նազարեթյանը, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը և բարերար Լեոնարդո Գմյուրը։ Վերջինիս կոչումը շնորհվել է հետմահու։ Նորընծա պատվավոր քաղաքացիների կոչումների հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա սեպտեմբերի 30-ին անցկացվելիք «Գյումրիի օր» տոնակատարությունների ժամանակ:
22:13 11.09.2018
Ավագանու անդամները նիստի մեկնարկից ամիջապես հետո սկսեցին քննարկել ու միաձայն կողմ քվեարկել այն հարցերին, որոնք առնչվում էին նվիրատվություններին ու ֆինանսական աջակցություններին: Իսկ երբ հերթը հասավ Գյումրիում եղած պետական հինգ կառույցների վերանորոգման պետական ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի համար տեղական բյուջեից պահանջվող ֆինանսական հատկացումներին, քննարկումն ակտիվացավ , ոչ միայն այն պատճառով, որ ոմանց սրտով չէր, այլև նախագծին […]
22:13 10.09.2018
Այսօր Գյումրի է այցելել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետարանում և Գյումրիի քաղաքապետարանում։ Կալիֆոռնիայի ամենահայաշատ քաղաքի քաղաքապետը Շիրակի մարզպետարանում ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք հետաքրքրված են այս ոլորտներում հետագա համագործակցությամբ : Գլենդելի ու Կալիֆոռնիայի սենատորները Գյումրիում զբոսաշրջության հեռանկարները տեսնում են քաղաքի պատմական միջուկի […]
17:30 10.09.2018
Այսօր մոտ երկու ժամ Անի համայնքի բնակիչները փակ են պահել Գյումրի-Երևան մայրուղին, ինչի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, և մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել Մարալիկ քաղաքի մոտակայքում։ Ցուցարարները մոտ մեկ ամիս է՝ պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականն ու իրականացնում տարաբնույթ ակցիաներ։ Ցուցարարներին ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու պահանջ են ներկայացրել Գյումրիի և […]
19:11 01.09.2018
Հայկական խեցեգործ իրերը, բացի կենցաղում կիրառելուց, շատերի համար դարձել են նաև լավագույն հուշանվերները։ Խեցեգործական արվեստը հին վարպետներից փոխանցվում է երիտասարդ սերնդին։ Գյումրվա մոռացված կավե չանախների (կավե խորը աման) ու խաշամանների կիրառումն է վերականգնել գեղանկարիչ Վազգեն Գևորգյանը, որը տարիներ առաջ է սկսել զբաղվել խեցեգործությամբ՝ մեկտեղելով արվեստն ու արհեստը՝ ընտանիքի անդամների հետ ստեղծելով ձեռակերտ կավե աշխատանքներ։ Մեքենայի […]
15:59 01.09.2018
Երեկվանից Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի բնակիչներ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով նստացույց են հայտարարել: Երիտասարդները վրաններ են խփել Մարալիկի հրապարակում ու գիշերն անցկացրել դրսում։ Այսօր նրանց ակցիային է միացել ևս մի քանի ցուցարար։ Երիտասարդների անվտանգությունը հսկում են ոստիկանության Անիի բաժնի աշխատակիցները։ Անիի համայնքապետարանի պաշտոնյաներն ու համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը նստացույց հայտարարած բնակիչների հետ չեն հանդիպել։ […]
18:43 31.08.2018
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Սևերսկի թաղամասում տեղակայված Թռչունյան տան շենքի հետնամասում գտնվող նախկին զինվորական հոսպիտալի կիսաքանդ շենքից վայր է ընկել 17-ամյա մի պատանի։ Ըստ նախնական տվյալների՝ պատանին կիսաքանդ շենք է բարձրացել սելֆի անելու նպատակով։ Նրա հետ են եղել նաև երկու ընկերները, որոնք այդ պահին գտնվել են շենքից դուրս և տեսել, թե ինչպես […]
20:54 30.08.2018
Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր, Ձիթհանքով, Լանջիկ, Ձորակապ գյուղերի ու Մարալիկ քաղաքի երիտասարդներն այսօր փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ շարունակելով պահանջել համայնքի ղեկավար, Մարալիկի նախկին քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Սառնաղբյուրի խաչմերուկ էին ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները, մոտ կես ժամ անց մայրուղին բացվել էր, որից հետո ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվել են Անիի համայնքապետարան ու պահանջել հանդիպում Արտակ Գևորգյանի […]
17:05 29.08.2018
Գյումրիի Մուշ և Անի թաղամասերն իրար կապող ճանապարհը հայտնվել է Գյումրիում հիմնանորոգվող 12 փողոցների ցանկում: Հիմքից նոր ճանապարհ է կառուցվում, որն ունենալու է 600 մետր երկարություն, 7 մետր լայնություն: Հողային հին ճանապարհը չի շահագործվի։ Մինչ այս գոյություն ունեցող ճանապարհով կարող էր անցնել ընդամենը մեկ մեքենա: Փողոցը կլայնացվի՝ առկա հողակույտերն հավասարեցնելով: Փողոցը մայթեր էլ է ունենալու։ Սա […]
14:09 28.08.2018
Գյումրիի քաղաքապետարանի նախկին շենքը տրամադրվել է Հայաստանի քննչական կոմիտեին։ Կարմիր ու սև քարերի համադրությամբ հինգհարկանի շենքը քաղաքի կենտրոնում կառուցվել է 80-ականների սկզբին: Այն շատերին հայտնի է եղել «Չափ ու կշեռքի» շենք անվանումով: 1900-ականներին այս շենքում Գյումրիի քաղաքապետարանն էր տեղակայվել: Հիմա նույն շենքում միջսենյակային պատերն են ապամոնտաժում: Շենքն ունենալու է ժամանակակից քննչական գործողությունների համար անհրաժեշտ առանձնասենյակներ […]
20:20 27.08.2018
ԵԿՄ-ն պատրաստվում է նախագահի նոր ընտրության, որը տեղի կունենա սեպտեմբերին։ 1993 թվականին հիմնադրված կառույցը շուրջ 20 տարի ղեկավարում էր Մանվել Գրիգորյանը, որի լիազորությունները հանրությանը քաջածանոթ դեպքերից հետո ԵԿՄ վարչության անդամները կասեցրին, իսկ առաջադրված թեկնածուներն առայժմ երկուսն են։ Նրանցից մեկն Արցախյան պատերազմի մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանն է, որը երեկ իր թիմակիցների հետ եկել էր […]
20:00 22.08.2018
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել Շիրակի մարզի դատախազի տեղակալը, բուհի նախկին ռեկտոր Սամսոն Դավոյանի պաշտպանն ու համալսարանի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը: Պետրոսյանը նշել է, որ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննիչները օրեր առաջ պահանջել են իրենց փոխանցել 2014-2018 թվականների ամփոփաթերթիկները, մատյանների կրկնօրինակներն ու որոշ […]
12:52 22.08.2018
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ: 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի թվով 24 ուսանողներ բուհ չեն հաճախել, չեն մասնակցել ուսումնական դասընթացներին, սակայն փոխադրվել են հաջորդ […]
22:22 21.08.2018
Գյումրիի շուկայամերձ տարածքում ու կենտրոնական հրապարակում, ըստ քաղաքապետարանի, անօրինական գործունեությամբ զբաղվող կարգավարները սկսել են բողոքել։ Նրանք պահանջում են չեղարկել անվճար կայանատեղիների վերաբերյալ՝2015 թվականին ընդունած ավագանու որոշումը`դարձնել կայանատեղիները վճարովի, որ իրենք էլ օրինական դաշտում աշխատեն: Տարիներ առաջ տարեց տղամարդիկ «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ում են աշխատել, գումարը վարորդներից հավաքել ու վճարել են ընկերությանը, հետո, ըստ տեսուչների, պարզվել է, […]
22:10 20.08.2018
Հայաստանում գործող բոլոր բանկային ու վարկային կազմակերպությունները, կառավարության որոշմամբ, զիջում են մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակած վարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն մոտ հարյուր հազար քաղաքացիներ: Օգոստոսի 1-ից գործընթացը մեկնարկել է, յուրաքանչյուր կազմակերպություն վարկառուներին է առաջարկում տուգանքների զիջման իր մոտեցումները: Հիմա բանկերում փաստաթղթերի ընդունման ու վերաձևակերպման գործընթացներ են կատարվում, իսկ տուգանքների զիջման դեպքում հաշվի են առնվում […]
23:50 18.08.2018
Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում արգելապատնեշների բացակայությունն է մեծաթիվ ՃՏՊ-ների պատճառը։ Քսան գյուղեր Գյումրիին կապող միակ՝ Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի միայն Գյումրի-Կապս հատվածն է տարիներ առաջ հիմնանորոգվել, իսկ դեպի Ամասիա ոլորապտույտ մասերը մնացել են գրունտային հիմքով։ Այդ հատվածներում բետոնե հենասյուներ ու արգելապատնեշներ տեղադրված չեն։ Մոտ մեկ ամիս առաջ այդ հատվածում մեքենան հետընթաց կատարելիս Ջրաձորի կիրճն էր գլորվել, ինչի հետևանքով […]
19:20 16.08.2018
Գյումրիի ավագանու որոշմամբ քաղաքում հանրային օգտագործման ավտոկայանատեղիներն անվճար են, իսկ իրականում վճարովի: Այս հակասական իրավիճակը շտկել չի հաջողվում արդեն քանի տարի: Այսօր քաղաքապետարանում հանրային քննարկում էր կազմակերպվել, բայց ոչ թե անօրինական գումար վերցնողների գործողությունները կանխելու, այլ կայանատեղիները օրինական կերպով վճարովի դարձնելու համար։ Նման առաջարկություն է արել իսրայելական ընկերությունը, որը պատրաստակամ է ներդրումներ անել Գյումրիում ավտոկայանատեղիները […]