TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար մրցույթը կանցկացվի մարտի 2-ին

16:31 20.01.2019

Երեկ կայացել է  Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տևել է մոտ 10 ժամ: Հոգաբարձուների խորհուրդը որոշել է  Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար  մրցույթ հայտարարել, որը տեղի կունենա մարտի 2-ին: Ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթի մասնակցելու համար փաստաթղթերի հանձնումն ավարտվելու է մրցույթի անցկացումից 6 օր առաջ, փետրվարի 22-ը լինելու է  հայտերի ընդունման […]

̰
Շիրակի մարզի Կառնուտ գյուղում 3000 տոննա կարմիր բազուկը մնացել է պահեստներում

22:24 19.01.2019

Աշնանը ստացած բերքի իրացման խնդրից են բողոքում Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ գյուղի տնտեսությունները: Գյուղացիների մեծ  մասը չի կարողանում իրացնել կարմիր ճակնդեղը: Մոտավոր հաշվարկներով՝ գյուղում կա 3000 տոննա բարձր որակի բերք, որը  գյուղացիները  տեսակավորել են, պահել մարագներում ու դեռ սպասում են գնորդներին, որոնք հիմնականում վրացիներ են: Նախորդ տարիներին բերքի իրացումից տնտեսությունները չեն դժգոհել, ժամանակին կարողացել են վաճառել: […]

̰
2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել

22:56 17.01.2019

Այսօր Արթիկի ծննդատանը լույս աշխարհ են եկել 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Սարիբեկի Դանիելյանի երկվորյակ եղբայրները: 40-ամյա մայրը՝ Թինա Թորոսյանը, հուզված ու շփոթված է եղել: Ուրախության և տխրության արցունքներ խառնվել են իրար: Առաջինը լույս աշխարհ եկող մանկանը մոր ցանկությամբ անվանակոչել են Կարեն՝ ի պատիվ զոհված եղբոր: Երկրորդ տղային կոչել են Նարեկ:  

̰
Դժվարանցանելի ճանապարհներ ու մերկասառույց. Շիրակի մարզում բուքը շարունակվում է

17:56 17.01.2019

Շիրակի մարզում ձյան առատ տեղումները շարունակվում են: Ջերմաստիճանի նվազման հետ առավոտյան սկսված բուքը ևս չի դադարում, ճանապարհներին ցածր տեսանելիություն է, առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններում քամու արագությունը հասնում է 17-22 մետր վայրկյանի, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Քեթիի, Ջաջուռի ոլորաններում ու Լանջիկ-Մաստարա մայրուղու որոշ հատվածներում ճանապարհները […]

̰
7 ամիս ձմեռ. Աշոցքի տարածաշրջանում խստաշունչ ձմեռ է

19:30 16.01.2019

Հունվարի 16-ից Հայաստանի հյուսիսային շրջաններում կանխատեսվել է ձյան առատ տեղումներ ու ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով: Ջերմաստիճանի նման նվազումը Հայաստանի հյուսիսում Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում ապրողների համար սովորական երևույթ է: Տեղի բնակիչները հիշում են՝ տարի է եղել, երբ ջերմաստիճանը հասել է մինչև 45 աստիճան ցրտի: Աշոցքի տարածաշրջանի վերջին գյուղը Բավրան է։ Այն ծովի մակերևույթից 2150 մետր […]

̰
Գյումրիի շուկաներում ու վաճառակետերում Ամանորից հետո դեռևս առևտուր չկա

19:30 15.01.2019

Դեկտեմբերի վերջին տասնօրյակում շուկաներում ու սուպերմարկետներում առևտրային եռուզեռ էր: Անգամ փողոցների մայթերին էին տեղադրվել ժամանակավոր փոքրիկ տաղավարներ ու առևտրով էին զբաղվում պատահական մարդիկ, անգամ անչափահասներ: Քաղաքի շուկայամերձ տարածքում առևտուրը դարձել էր անվերահսկելի` հակասանիտարական պայմաններում վաճառվում էր ամեն ինչ՝ միրգ, բանջարեղենից սկսած, մինչև թխվածք ու մսամթերք: Հիմա հակառակ պատկերն է` շուկան թերբեռնված է, իսկ առևտրականները` պարապ: […]

̰
Սամվել Բալասանյանի՝ բիզնեսը Դուբայ տեղափոխելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

16:23 15.01.2019

Ի պատասխան «Փաստ» օրաթերթի՝ հունվարի 15-ի համարում տպագրված հոդվածի, թե իբր Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ, քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցում պատասխանել է, որ սա հերթական չճշտված տեղեկատվությունն է, որ մատուցվում է հասարակությանը՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով: Նման լուրերի հրապարակումը լրջորեն վնասում է արտադրամասի գործունությանը, ապրանքատեսականու սպառմանը: Նույն այդ հոդվածում, նույն […]

̰
Հայկական լավաշ թխելու և տարեհացի մեջ դրված մետաղադրամի ավանդույթը  գյուղական համայնքներում դեռ պահպանվում է

23:08 12.01.2019

Երբ ենք տոնում հին տոմարով Նոր տարին՝ հունվարի 12-ին, թե՞ 13-ին: Այս ամսաթիվը միշտ վիճելի է տոմարագետների և մարդկանց շրջանում: Այնուամենայնիվ, այն նշելու սովորույթը շատ ընտանիքներում չեն մոռանում, ինչպես չեն մոռացվում հնուց եկած ավանդույթները: Հարազատներով կամ հարևաններով թոնրատանը հավաքվելը հայկական ընտանիքներում կարևոր խորհուրդ է ունեցել։ Հենց փայտաշեն երդիկներով գետնափոր տներում են մարդիկ օդա գնացել ու […]

̰
Բողոքի ակցիա Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց

17:38 12.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHANTNEWS.am-ը, այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության չորրորդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա են իրականացրել նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամները՝ կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, ապա միացել Շիրակացի  փողոցում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց հավաքված քաղաքացիներին։ Այստեղ բողոքի ցույց իրականացնողները նախ՝ մեկ րոպե […]

̰
Տոնական օրերին Շիրակի մարզում ծնվել է 51  երեխա

19:20 10.01.2019

Շիրակի մարզում հունվարի մեկից յոթն ընկած ժամանակահատվածում  ծնվել  է 51 երեխա: Մարզի վեց ծննդատներից ստացված տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ծնունդների թիվն ավելացել է։ Հունվարի առաջին օրերին  ծնվածները արդեն դուրս են գրվել ծննդատներից, իսկ մի քանիսը, ովքեր ենթարկվել են կեսարյան հատման կամ գինեկոլոգիական այլ  վիրահատությունների, գտնվում են մասնագետների հսկողության տակ: Դեկտեմբերի 31-ին  կեսգիշերին   Գյումրիի մոր և մանկան […]

̰
Շիրակի մարզում տոնական օրերին ահազանգերի թիվն ավելացել է

19:44 09.01.2019

Տոնական օրերին ճանապարհային ոստիկանության, փրկարար ծառայության,շտապբուժօգնության ու ոստիկանության մասնագետները աշխատել են առանց հանգստյան օրերի: Շուրջօրյա հերթապահության ընթացքում առաջնային սպասարկման ծառայություններում ստացվել են մեծ թվով ահազանգեր: Վերջին մի քանի օրերին ավելացել են վերին շնչուղիների քրոնիկ բարդացումներով բուժհաստատություններ դիմողների թիվը: «Գյումրի» բժշկական կենտրոն սիրտ-թոքային անբավարարության, վիրուսային ախտանշաններով ու հիպերտոնիկ կրիզներով  հիվանդների հոսքը սկսվել էր անցած տարեվերջից։ Բուժում […]

̰
Ով կլինի Շիրակի մարզպետի պաշտոնակատարը

23:44 07.01.2019

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիրում և օրենքի պահանջով մարզպետի պաշտոնից շուտով հրաժարական կտա: «Օրենքն է այդպես պահանջում, երբ մանդատը ստանում ես, պետք է պաշտոնից հրաժարվես, բայց ես մինչև երդման արարողությունը կլինեմ Շիրակի մարզպետ»,- պարզաբանել է Կարեն Սարուխանյանը: Ըստ Կարեն Սարուխանյանի՝ ամենայն հավանականությամբ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար կլինի երկրորդ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը: «Ժամանակի […]

̰
Նոր մանրամասներ Գյումրիում մահացած 5 ամսական երեխայի մահվան դեպքից

19:25 06.01.2019

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխայի մահվան հետ կապված մանրամասներ է հաղորդել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին: Երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ նոր կոնկրետ գնահատական կտրվի, թե որն է եղել  փոքրիկի մահվան պատճառը: Բժիշկների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու կամ […]

̰
Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցվել է Սուրբ Ծննդյան տոնի պատարագ

16:22 06.01.2019

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Վաղ առավոտից հենց այս խոսքերով էին միմյանց դիմում  Գյումրիի առաքելական եկեղեցիների մոտ խմբված հավատացյալ ժողովուրդը։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առիթով Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ պատարագ է մատուցվել Սուրբ Յոթ Վերք եկեղեցում։ Ճրագալույցին հաջորդած պատարագի ընթացքում Սրբազանը ներկա հավատացյալներին է  փոխանցել օրվա խորհուրդն ու Առաքելական եկեղեցու […]

̰
Արտակարգ դեպք Շիրակի մարզպետարանում

14:37 29.12.2018

Երեկ Շիրակի մարզպետարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Մի քանի քաղաքացի, մտնելով Շիրակի մարզպետի աշխատասենյակը, խոչընդոտել են նրա աշխատանքը, ինչի պատճառով Կարեն Սարուխանյանն ահազանգել է ոստիկանության Մուշի բաժին: «Երեք քաղաքացիներ ընդունելություն էին պահանջել, ես էլ իրենց ընդունեցի ու լսեցի։ Բայց իրենց խնդիրն առնչվում էր  դատական ոլորտին, ես էլ տեղեկացրեցի, որ […]

̰
Սոցփաթեթի շահառուները հաջորդ տարի կանխարգելիչ բուժզննությունը կրկին կանցնեն տեղամասային պոլիկլինիկաներում

12:00 27.12.2018

Հաջորդ տարվանից սոցփաթեթի բոլոր շահառուները նախնական կանխարգելիչ բուժզննությունը պարտադիր կանցնեն տեղամասային ամբուլատորիաներում կամ պոլիկլինիկաներում։ Մեկ տարի առաջ այդ պայմանը հանվել էր և, շահառուն ուներ հաստատությունն ազատ ընտրելու իրավունք։ Կարգի փոփոխությունը կատարվել է դիմելիության բալանսը պահպանելու և հաստատությունների ֆինանսական հոսքերը կանոնակարգելու համար։ 2018 թվականի ընթացքում Շիրակի մարզի բուժհաստատություններում կանխարգելիչ բուժզննություն է անցել սոցփաթեթի մոտ 5700 շահառու, այս […]

̰
Գյումրիի 2019 թվականի բյուջեն հաստատվել է

23:27 21.12.2018

Բյուջեի նախագծի հանրային քննարկումներից ու լսումներից հետո երեկ երեկոյան Գյումրիի ավագանին արտահերթ նիստով հաստատեց քաղաքի 2019 թվականի բյուջեն: Նիստի օրակարգում այլ հարցեր էլ կային, որոնց ավագանին միաձայն կողմ քվեարկեց: Համապատասխան որոշումներով` համայնքային սեփականություն հանդիսացող ինը բնակարաններն ու 12 սոցիալական բնակարանները անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել են անօթևան ընտանիքներին ու միայնակ տարեցներին։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստը […]

̰
Առաջարկում եմ` շուն կրակողները հերթապահություն իրականացնեն 102-րդ ռազմաբազայի մոտակայքում, որ հումանոիդները չվնասեն մեր քաղաքացիներին. Լևոն Բարսեղյան

23:45 20.12.2018

Այսօր կայացել է Գյումրիի ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում հաստատվել է 2019 թվականի բյուջեի նախագիծը: Քննարկման է արժանացել հատկապես քաղաքում թափառող շների ոչնչացման համար նախատեսված 4 միլիոն դրամից ավելի ֆինանսական միջոցների  հատկացման հարցը: «Գալա» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ նշել է, որ շներին կրակելու համար գումարն ավելի նպատակահարմար կլինի հատկացնել զենք ունեցող որսորդներին, բայց […]

̰
Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին

21:08 20.12.2018

Այսօր` ուղիղ ժամը 18։00-ին, վառվել են Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը։ Կենտրոնական հրապարակում տեղադրված տոնածառն այս տարի ևս ներկայացել է անփոփոխ տեսքով ու դիզայնով, այն ունի 28 մետր բարձրություն ու զարդարված է հարյուրավոր գույնզգույն  լույսերով։ Տոնածառի լույսերը գյումրեցի փոքրիկների հետ վառել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու նշել, որ Հանրապետությունում  առաջինը վառվել են հենց Գյումրիի տոնածառի […]

̰
Տեխզննման կտրոնները թանկացել են. հայտնի է պատճառը

20:15 20.12.2018

  Տարեկան մեկ անգամ տեխզննության կտրոն ձեռք բերելու պարտադիր պահանջը տարեվերջին մեծ խնդիրներ է ստեղծել վարորդների համար, իսկ  բանկերում կտրոնների պակասուրդ առաջացրել: Տեխզննման կտրոնի համար վճարում կատարելիս էլ վարորդներին հայտնի է դարձել, որ սակագինն է թանկացել:   Պատճառը բնապահպանական վճարի համար գանձվող հարկի բարձրացումն է: Վարորդները դժգոհում են, բայց չտուգանվելու համար պարտադիր վճարումները կատարում են:   […]

̰
Գյումրիում մարդատար Ford-ը հարվածել է ավտոբուսին

13:41 20.12.2018

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում: Շրջադարձ կատարելիս փողոցի միջնամասում Ford մակնիշի ավտոմեքենան բախվել է առաջին համարի երթուղին ավտոբուսին։ Ուժգին հարվածից բացվել էին ոչ թե ղեկի հատվածում գտվող, այլ մեքենայի սրահում տեղակայված անվտանգության բարձիկները, իսկ ձախակողմյան դռներն ամբողջությամբ ճզմվել են: Վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարված ու փողոցի մեջտեղում մնացած մեքենաների պատճառով խցանում […]

̰
Թռչունների ժանտախտ ու հավերի անկում Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում

16:02 18.12.2018

Վերջին մեկ շաբաթում Մարմաշեն գյուղում հավերի անկման դեպքեր են գրանցվում: Ընտանի թռչուններ են սատկել գյուղի տնտեսությունների մեծ մասում։ Թե ինչ հիվանդություն է տարածված թռչունների մոտ, որևէ մասնագիտական խումբ չի եկել գյուղ, հետազոտություններ չեն արվել։ Մարմաշենցիները պատմել են, որ վիրուսը ծայր է առել մեկ ամիս առաջ, սակայն վարակվածության դեպքերն ավելացել են վերջին մեկ շաբաթում: Գյուղացիներն արտաքին […]

̰
Շիրակի մարզի Արթիկի թիվ 2 հիմնական ու Ազատանի միջնակարգ դպրոցների հին մասնաշենքերը կքանդվեն

20:11 17.12.2018

Կառավարությունը հաստատել է մարզերի այն դպրոցների ցանկը, որոնք համարվում են վթարային: Ուսումնասիրոթյունների արդյունքում առանձնացվել է 26 դպրոց, որոնք հետագա շահագործման համար խիստ վտանգավոր են և ենթակա են քանդման: Շիրակի մարզում այդպիսիք են Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նշված դպրոցներում նաև պայմանները չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ դասասենյակները նեղ են […]

̰
Գործադուլ Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում

21:32 15.12.2018

Շիրակի Պետական համալսարանի ավագ դպրոցի մանկավարժները գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են իրենց 100 տոկոսով վճարել 13-րդ աշխատավարձը: Մանկավարժները պնդում են, որ բուհի տնօրինությունը ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Գիտխորհրդի նիստում որոշում է կայացվել 13-րդ աշխատավարձը 100 տոկոսով վճարել միայն համալսարանի դասախոսներին, իսկ ավագ դպրոցի մանկավարժների համար սահմանել սիմվոլիկ գումար: Ավագ դպրոցի 56 մանկավարժները դասասենյակներում գտնվելու […]

̰
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը հրաժարակա՞ն է տվել

20:44 15.12.2018

Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուրի հավաստիությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Կարինե Ավդալյանի հետ, որը հայտնել է, որ գտնվում է աշխատավայրում և տարածված լուրերը բամբասանք են։ «Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, կաշխատեմ մինչև իմ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, դրանից հետո ես  կհեռանամ […]

̰
Նոր մանրամասներ Արթիկի վթարից տուժածների առողջական վիճակի մասին

23:41 14.12.2018

Դեկտեմբերի 13-ին Արթիկ քաղաքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել երկու անչափահասների, այնուհետ բախվել բետոնե պատնեշին: «ՈւԱԶ»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Մեքենայում եղել է նաև կալանավոր, նա ևս տուժել է, նրան տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի […]

̰
Քննարկվում է Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի տեղահանման հարցը

20:02 13.12.2018

Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի տեղափոխման հարցը կրկին հայտնվել է օրակարգում: Մի քանի տասնամյակ ձգձգվող հարցը կախված է Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներից, որի շինարարությունն անավարտ է մնացել 1989 թվականից: Ջրամբարի նախատեսված ծավալները հաշվի առնելով՝ դեռևս 1970-ականներին էր խնդիր դրված գյուղը տեղափոխել: Նույն թվերին սկսվել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները, որոնք հետագայում կասեցվել են, իսկ կառուցված մի […]

̰
Հայտնի են 2018-ի գյումրեցի լավագույն մարզիկների անունները

23:55 12.12.2018

Մարզական մեկնաբանները, մարզիչներն ու մարզական կազմակերպություններն այսօր ամփոփել են գյումրեցի մարզիկների հաջողություններն ու կազմել մեծահասակների, երիտասարդների ու պատանիների լավագույն տասնյակները: Ընտրությանը մասնակցող 46 ներկայացուցիչներին տրամադրվել են թերթիկներ, որոնցում աշխարհի, Եվրոպայի միջազգային հեղինակավոր մրցաշարերում լավագույն արդյունքներ ցուցաբերած ու հաղթական հորիզոնականներ նվաճած  գյումրեցի մարզիկների անուններն են եղել: Մեծահասակների, պատանիների ու երիտասարդների ցուցակներից յուրաքանչյուրում 16 թեկնածու կար, մեդալներ […]

̰
Շիրակի մարզը հայտնվել է ձյան առատ տեղումների գերակայության ներքո

11:41 12.12.2018

Երեկոյան սկսված ու այժմ էլ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով այս պահին Շիրակի մարզում փակ, անանցանելի ավտոճանապարհներ չկան։ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը հասնում է 15-20 սմ-ի: «Աշոցքի Ճանշին» ընկերության աշխատակիցներն սկսել են ձյան մաքրման ու ավազային խառնուրդով մշակման աշխատանքները: Քեթիի ոլորաններում և Վարդաղբյուր գյուղի մոտակայքում գիշերն արգելափակված բեռնատարներն ու թեթև մարդատար ավտոմեքենաները […]

̰
Գյումրիի երկու ընտրատեղամասեր հոսանքազրկվել են

19:08 09.12.2018

Մուշ 2/2 նորակառույց թաղամասում գործել է 4 ընտրատեղամաս, դրանցից երկուսը նույն շենքում են, բայց տարբեր մուտքերով: Տեղամասերը թիվ 23 միջնակարգ դպրոցի մասնաշենքում են: Այս թաղամասի ամենաշատ ընտրողն ունի թիվ 31/16 տեղամասը, որտեղ ընտրողների թիվը 1987 էր: Մեկ ժամ առաջ այս տեղամասում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը 800-ն էր: Այստեղ լրացուցիչ ցուցակներով ընտրողներ չեն եղել: Այստեղ եղել […]

̰
BACK_TO_TOP