TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Հատուկ խնամքի կարիք ունեցող ու հաշմանդամ երեխաները կհաճախեն հանրակրթական դպրոցներ

14:19 26.02.2019

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզն անցնում է համընդհանուր ներառական կրթության համակարգի: Իսկ սա նշանակում է, որ դպրոցներում ստեղծվելու են այնպիսի պայմաններ ու միջավայր, որ, անկախ մտավոր ու ֆիզիկական հնարավորություններից, որևէ  երեխա կրթությունից դուրս չմնա: Համընդհանուր ներառական կրթության ծրագրին անցումը ենթադրում է նաև մարզում գործող հատուկ դպրոցների վերակազմավորում աջակցության կենտրոնների: Այսպիսի փոփոխություն է […]

̰
Դպրոցներում եղել են արտոնյալ ու հովանավորվող տնօրեններ, այդպիսի բան այլևս չի լինելու. Տիգրան Պետրոսյան

00:40 26.02.2019

Շիրակի մարզպետը փետրվարի 25-ին անդրադարձել է մարզի դպրոցներում հայտաբերված չարաշահումներին։ Ըստ մարզպետի՝ հայտնաբերված չարաշահումներն ու հարուցված քրեական գործերը հետևանք են այն բանի, որ որոշ դպրոցների տնօրեններ եղել են արտոնյալներ և ունեցել են հովանավորողներ, գործել են միանձնյա և հիմնականում ներառական կրթության բաղադրիչում կատարել դիրքի չարաշահումներ։ Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է նաև Աշոցքի  համայնքի ղեկավարի՝ ժամանակավոր պաշտոնակատար եղած […]

̰
Շիրակի մարզում վառարանով տաքացվող դպրոցներ այլևս չեն լինելու

22:59 25.02.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ: Հանրակրթության ոլորտում եղած  խնդիրներից խոսելիս մարզպետը նշել է ՝ կան հստակ գծված կարմիր գծեր, որոնցից այն կողմ անցնող դպրոցների տնօրենները կամ կրթական ոլորտում գտնվող մասնագետները կենթարկվեն պատասխանատվության։ «Կլինեն մարդիկ, ովքեր կապահովեն մեր առաջընթացը կրթության ոլորտում, այդ մարդկանց հետ կաշխատենք, նրանց հետ կպայքարենք, այդ […]

̰
Հայտնի են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդների անունները

12:38 25.02.2019

Հայտնի են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած հավակնորդների անունները: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է փետրվարի 22-ին: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներն արդեն ուսումնասիրել են հավակնորդների ներկայացրած փաստաթղթերը, թե դրանք ինչքանով են համապատասխանում ներկայացվող պահանջներին: Այս ուսումնասիրություններից հետո միայն հավակնորդները կճանաչվեն թեկնածուներ: Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 15-ին բուհի նախկին ռեկտոր Սահակ […]

̰
Դիպլոմ արտադրողի կարգավիճակից հարկավոր է անցնել իսկական մասնագետներ մատակարարելուն․ Լևոն Բարսեղյան

16:42 23.02.2019

Հայաստանի պետական 18 բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահները երեկ հանդիպում  են ունեցել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիումը եղել է ոչ պաշտոնական, իսկ քննարկումներն անցել են թեյի սեղանի շուրջ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահների և նախարարի հանդիպմանը հրավիրված է եղել նաև Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ում գնահատմամբ՝  նմանատիպ հանդիպումները  բարձրագույն ուսումնական հաստատությունների […]

̰
Խոշորացված համայնքների բնակիչները կրկին դժգոհ են․ խնդիրները չեն լուծվել

00:13 23.02.2019

Ինչ խնդիրներ  կան խոշորացված համայնքներում և ինչ է փոխվել համայնքների միավորման արդյունքում։ Այս հարցերն են քննարկվելու  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» խորագրով եռօրյա համաժողովի  ընթացքում, որը նախաձեռնել է «Կոմպաս» գիտահետազոտական  ՀԿ-ն: Նախորդ տարի  ձևավորվել է նաև «Համազարկ» կոալիցիան, որի մեջ ընդգրկված են մարզերում և մայրաքաղաքում գործող 34 հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն համայնքերի կարիքների գնահատման մեխանիզմների […]

̰
Հոսանքի հավելագրումները կհասցվեն նվազագույնի. ինդուկցիոն հաշվիչները փոխարինվում են էլեկտրոնայիններով

13:28 21.02.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բաժանորդների հաշվիչները փոխարինում է նոր էլեկտրոնայիններով, ինչը թույլ է տալիս նվազեցնել կորուստներն ու խնայել հոսանքի դիմաց վճարվող գումարը: Առաջին փուլում փոխարինվում էին միայն նպաստառուների և սոցիալական այլ խմբերում ընդգրկված բաժանորդների հաշվիչները՝ արտոնյալ պայմաններից օգտվելու համար, իսկ հիմա սկսվել է համակարգից օգտվող բոլոր բաժանորդների հին սերնդի հաշվիչ սարքերը նորով փոխարինելու գործընթացը: Ընկերության […]

̰
Նախնական տվյալներով՝ Աշոցքում հաղթել է ՔՊ-ի թեկնածուն

23:06 17.02.2019

Ձայների հաշվարիկից հետո հայտնի են Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախնական տվյալները: Ամենաշատ ՝ մոտ 1300 քվեն ստացել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը և ըստ նախնական տվյալների՝ ընտրվել է համայնքի ղեկավար: «Այս պահին ձայների հաշվարկի թղթերը չեմ կարողանում գտնել, բայց ես եմ հաղթել, մոտ 1300 ձայն եմ հավաքել»,-  պատասխանել է Կարեն Մանուկյանը, […]

̰
Աշոցքի համայնքապետի արտահերթ ընտրություններին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ

21:11 17.02.2019

Ժամը 20:00-ին Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Թիվ 30  տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 11 բնակավայրերի 12 ընտրատեղամասերում խախտումներ ու միջադեպեր չեն գրանցվել, ընտրությունն անցել է բնականոն ընթացակարգով, հանձնաժողովների անդամներից կամ թեկնածուների վստահված անձանցից բողոքներ չեն ստացել: Ինչպես և  սպասվում էր, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ: […]

̰
Աշոցք խոշորացված համայնքում արտահերթ ընտրություններ են

15:27 17.02.2019

Այսօր Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում անցկացվում են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Համայնքի ղեկավարի թափուր պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու, նրանցից 4-ն Աշոցքի բնակիչներ են, իսկ 3-ը՝ Բավրա, Մեծ Սեպասար և Թավշուտ համայնքներից։ Խոշորացված փնջում գտնվող 11 բնակավայրերում առավոտյան ժամը 8-ից բացվել են 12 ընտրատեղամասեր, որոնցից 2-ը՝ թիվ 30/09-ը և 30/10-ը տեղակայված են Աշոցքի […]

̰
Սուրբ Սարգսի տոնի պատարագ ծերերի խնամքի կենտրոնում

21:03 16.02.2019

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Արագահաս ու ամենակարող սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում  առավոտյան պատարագ է մատուցվել, երիտասարդների և նորապսակների օրհնության կարգ է կատարվել: Ախուրյանի հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը օրվա խորհրդով օրհնության կարգն ու պատարագը կատարել է ոչ թե համայնքի եկեղեցում, այլ Ախուրյանի  ծերերի խնամքի կենտրոնում,որտեղ  միայնակ 22 տարեցներ […]

̰
Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրենի հայցն ընդդեմ նախկին մարզպետի բավարարվել է

22:56 15.02.2019

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդվարդ Նահապետյանի գլխավորությամբ) հրապարակեց Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի (նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյան) և երրրոդ անձ՝ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանի Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրեն նշանակելու մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու և Շիրակի մարզպետի ու Արփինե Նիկողոսյանի […]

̰
Հրդեհից հետո Սարատակի դպրոցում դասերը վերսկսվել են

23:28 14.02.2019

Արթիկի  տարածաշրջանի Սարատակ գյուղի միջնակարգ դպրոցում երեք օր առաջ բռնկված հրդեհի պատճառով դասերը դադարեցվել են: Հրդեհից այրվել է մոտ 50 քմ տարածք, բայց հետևանքները երկհարկանի դպրոցում ավելի մեծ են: Շենքն ամբողջությամբ վնասվել է։ Այժմ դպրոցում մանկավարժների հետ նաև աշակերտներն ու նրանց ծնողները մաքրման աշխատանքներ են կատարում: Պատերից մրոտված ու վնասված ծեփաշերտը գյուղի դպրոցի աշակերտներն ու […]

̰
Ես չեմ ուզում, որ ՇՊՀ-ն պատրաստի խոպան գնացող մասնագետներ. Լուսինե Ֆլջյան

22:33 12.02.2019

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի առայժմ միակ հայտնի հավակնորդը Լուսինե Ֆլջյանն է: Նա այսօր հանդիպում է ունեցել համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հետ ու ներկայացրել բուհի զարգացման իր ծրագիրը: Լուսինե Ֆլջյանն այս բուհի շրջանավարտն է, 8 տարի դասավանդել  է Գյումրիի մանկավարաժական ինստիտուտի օտար լեզուների ամբիոնում, ապա՝ 5 տարի որպես դեկան ղեկավարել է Երևանի Բրյուսովի […]

̰
Ես ռեկտորի պաշտոնի համար մրցույթին չեմ մասնակցելու. ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

21:20 12.02.2019

Մարտի 2-ին Շիրակի պետական համալսարանում ռեկտորի ընտրություններ են կայանալու: Առայժմ հավանական թեկնածուներից միայն մեկի անունն է հայտնի, սակայն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը SHANTNEWS.am-ին  հայտնեց , որ մինչ այս պահը բուհի հոգաբարձուների խորհուրդ պաշտոնապես դեռ ոչ մի թեկնածու հայտ չի ներկայացրել, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը նաև հավելեց, որ իր թեկնածությունը ևս առաջադրել չի պատրաստվում: […]

̰
Նոր փոփոխություններ ու արտոնություններ ընտանեկան նպաստ համակարգի շահառուների համար

18:00 12.02.2019

Երբ նվազագույն կենսաթոշակի չափը տարեսկզբին ավելացավ, ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված  ընտանիքները սա վերագրեցին նաև նպաստի չափին` կարծելով, թե ընտանեկան նպաստի բազային չափի հաշվարկը ևս փոփոխվել է: Գյումրիի սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ դիմող քաղաքացիներին տեսուչները ամեն օր ստիպված են բացատրել, որ բազային 18 000 հազար դրամը և յուրաքանչյուր երեխային վճարվող գումարի չափը մնացել է նույնը: Փոխվել […]

̰
Գյումրիում մեկնարկեց Եվրամիության երիտասարդական նոր ծրագիրը

21:28 09.02.2019

Այսօր Գյումրիում ազդարարվել է «EU at LOFT in Gyumri»  երիտասարդական ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել և ներգրավել գյումրեցի երիտասարդներին և ավելի իրազեկելու եվրոպական միության անդամ երկրների մշակույթին: Ծրագրի հանդիսավոր բացման միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու երիտասարդներ: «EU at […]

̰
Գյումրիում կայացել է նորակոչիկների զինվորական երդման արարողությունը

20:59 09.02.2019

Այսօր Շիրակի կայազորի հակատանկային- հրետանային զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հայրենիքի սահմաններն ու ռազմական գաղտնիքը պաշտպանելու երդում են տվել 160 երիտասարդներ։Երդման արարողությանը ներկա են եղել նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Վաղ առավոտյան Գյումրիի հակատանկային զորամասի հարակից տարածքում ավտոմեքենաների կուտակում էր սկսվել։ Հանրապետության տարբեր մարզերից հարազատներն ու ծնողները երկար ճանապարհ էին կտրել և հասել Գյումրի, […]

̰
Գողացված տրակտորը Թուրքիայից վերադարձրել են Հայաստան

16:50 08.02.2019

Թուրքիայից Հայաստան է վերադարձվել նախորդ տարվա աշնանը գողացված «Բելառուս» մակնիշի տրակտորը: Դեպքը տեղի էր ունեցել հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող հատուկ պահպանվող տարածքում, որտեղ գտնվում է Ախուրյանի տարածաշրջանի Հայկավան գյուղի խոտհարքների հիմնական մասը: Գողացված տրակտորը Հայկավան գյուղի սեփականությունն է: Հայկավանցի Գոռ Կարապետյանը գյուղի ինժեներ-մեխանիզատորն է, գյուղապետարանին պատկանող գյուղտեխնիկան խոտհունձի սեզոնին ինքն է աշխատեցնում։ Իսկ խոտհարքների մեծ […]

̰
Գյումրիում նախկին զորամասի 21 հեկտար տարածքը կվերածվի հանգստի ու ժամանցի գոտու

23:08 06.02.2019

Քաղաքի ծայրամասային թաղամասի տարածքը նախկինում հատուկ պահպանվող գոտի էր, տեղակայված էր հայտնի «Ուռի գունդ» զորամասը, որը զբաղեցնում է 21 հեկտար տարածք։ Մոտ 10-ը տարի առաջ զորամասի նախկին տարածքը կառավարության որոշմամբ հանձնվել է համայնքին, բայց որևէ նպատակի այն չի ծառայել: Տարածքի հանդեպ հետաքրքրությունը վերջին ամիսներին ակտիվացել է: 21 հեկտար տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող էլի ընկերությւոններ կան: […]

̰
Վերսկսվել է ՀԽՍՀ խնայբանկում ներդրած դրամական ավանդների փոխհատուցման ծրագիրը

22:25 06.02.2019

Հունվարից վերսկսվել է ՀԽՍՀ խնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցումը: Այս տարի իրենց խնայողությունները ստանալու իրավունք ունեն 1933 և 1934 թվականներին ծնված քաղաքացիները, որոնք մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ավանդներ են ունեցել նախկին «Խնայբանկ»-ի մասնաճյուղերում: Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել նաև այն տարեցներն, ովքեր երկրից բացակայելու կամ փաստաթղթային անհամապատասխանությունների պատճառով նախորդ տարիներին չեն հասցրել օգտվել արտոնությունից:  […]

̰
Տիգրան Պետրոսյանը կնշանակվի Շիրակի մարզպետ

23:31 05.02.2019

Կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Շիրակի մարզպետ նշանակելու հարցը: Ըստ շրջանառվող լուրերի՝ մարզպետի ամենահավանական թեկնածուն Տիգրան Պետրոսյանն է, որը «Իմ քայլը» դաշինքի  վարկանիշային ցուցակով մասնակցում էր նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններին և ստացել էր 4600 քվե: SHANTNEWS․am-ի հետ զրույցում Տիգրան Պետրոսյանը նշել է, որ տարածված լուրերը մեկնաբանել չի ցանկանում և միայն կառավարության վաղվա նիստի օրակարգի հաստատումից հետո […]

̰
Գյումրեցի դարբինը երկաթի թափոնները վերածում է արվեստի գործերի

00:35 05.02.2019

Հին, ծռմռված ու անգամ ժանգոտած երկաթի թափոնները, երբ հայտնվում  են վարպետների ձեռքերում, վերածվում են կիրառական զարդարվեստի նմուշների: Համոզվելու համար բավական է մտնել գյումրեցի վարպետ Արծրուն Համբարյանի արհեստանոցը: Այստեղ նոր շունչ են առնում մետաղյա առարկաները: Նախկին ոսկերիչը նուրբ մետաղը փոխարինել է երկաթով: Վարպետ Արծրունի աշխատանքները ստեղծվում են առանց գծագրի, մտապատկերում ունեցած երևակայական պատկերները նրբաոճ զարդաքանդակների են […]

̰
Ամռանը Գյումրին կունենա երթուղային նոր ցանց և սմարթ կանգառներ

19:30 02.02.2019

Գյումրիում  երթուղային նոր ցանց է լինելու: Ուսումնասիրություններն ու նախագծման աշխատանքներն արդեն սկսված են։ Մեկ տարի առաջ էր մեկնարկելու փոփոխությունների նախագիծը, որը հետաձգվեց փողոցաշինական ծրագրերի ուշ մեկնարկի ու անավարտ մնալու պատճառով: Քաղաքում երթուղիների սպասարկումը անհամաչափ է կազմակերպված՝ որոշ թաղամասերում տրանսպորտ աշխատում է, մյուսներում երթուղայինների թիվն է քիչ, իսկ երեկոյան ժամերին տրանսպորտը հատկապես ծայրամասային թաղամասերում չի գործում: […]

̰
Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն յոթ թեկնածուներ

11:27 01.02.2019

Փետրվարի 17 -ին կկայանան Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները։ SHANTNEWS-ին թիվ 30  տարածքային ընտրական հանձնաժողովից փոխանցել են, որ համայնքապետի ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել 7 քաղաքացիներ։ 1․Արթուր Ալոյան 2․Կարեն Մանուկյան 3․ Սուրեն Սարգսյան 4․ Կորյուն Սումբուլյան 5․ Գուրգեն Գալստյան 6․Վարդան Ղազարյան 7․Կարեն Մարտիրոսյան Արթուր Ալոյանը խոշորացված համայնքի՝ նոյեմբերի 1-ին անսպասելի հրաժարական ներկայացրած նախկին գյուղապետն […]

̰
«Հայաստանի էլեկտրացանցերը» վերսկսել է բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման գործընթացը

23:40 31.01.2019

«Հայաստանի էլեկտրացանցերի» բոլոր մասնաճյուղերում վերսկսվել է բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման գործընթաց, որը մեկնարկել էր դեռ երկու տարի առաջ ՝ 2017 թվականի հունիսի 1-ին։ Փաստաթղթերի ներկայացման ժամկետները մի քանի անգամ  երկարաձգվել են, իսկ պատճառները՝ Շիրակի մարզում պայմանագրերի կնքման ընթացքում առաջացած խնդիրներն են, որոնք հիմնականում կապված են տնակներում բնակվող բաժանորդների թերի փաստաթղթերի հետ։ Ընկերությունը պայմանագրերի վերակնքման գործընթացը […]

̰
2020-21 թթ․-ին Գյումրին կունենա երկրորդ հրշեջ փրկարարական ջոկատը

23:58 29.01.2019

Շիրակի մարզային փրկարարական  վարչությունը ամփոփել է  մարզի քաղաքացիական և բնակչության պաշտպանության համակարգերի 2018 թվականի գործունեության արդյունքները։ Վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում փրկարարական ծառայության իրականացրած հակիրճ հաշվետվությունը, խոսել առաջիկա ծրագրերից, շենքային ու գույքային խնդիրներից։ Քննարկմանը ներկա  խոշորացված համայնքների ղեկավարներն էլ բարձրացրել են սելավատարների մաքրման, հակակարկտային կայանների գործարկման ու  համայնքներում հակահրդեհային համակարգերի բացակայության հարցերը։ Շիրակի մարզային […]

̰
Առաջին համազգեստ, կապի միջոցներ ու զինվորական պարագաներ. Հայկական բանակի՝ պատմություն դարձած նմուշների հավաքածուն

15:03 28.01.2019

Նոր կազմավորվող ԶՈւ զինվորները կամավորական ջոկատների այն տղաներն էին, ովքեր Արցախյան պատերազմում էին կռվում: Այդ տարիներին սահմանը պահող ազատամարտիկին ու զինվորին զինամթերքով, սնունդով, հագուստով ապահովելը գրեթե անլուծելի խնդիրներ էին պատերազմող ու նորանկախ երկրի համար։ Ծառայության էին գնում խորհրդային բանակից մնացած զինատեսակներով ու հանդերձանքով: Շատ դեպքերում զինագործները նորոգում էին որսորդական հրացաններն ու ուղարկում նոր կազմավորված բանակ։ […]

̰
Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը կկայանա փետրվարի 17-ին

12:44 25.01.2019

Աշոցքի համայնքապետարանը տեղակայված է նախկին գործկոմի՝ 60-ականներին կառուցված եռահարկ շենքում: Վերանորոգված նախասրահից բացի, այստեղ այդ ժամանակներից ամեն ինչ նույնն է մնացել: Համայնքի ղեկավարի աշխատասենյակի ցուցանակն էլ Արթուր Ալոյանի հրաժարականից հետո հանվել է: Հրաժարականի մասին գյուղապետի անսպասելի որոշումը, պարզվում է,  հարկերի թերհավաքագրումից բացի, ունեցել է նաև այլ պատճառ: «Հեղափոխությունից հետո հանրապետության վարչապետը կոչ արեց ու հորդորեց, […]

̰
Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

21:13 22.01.2019

Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին: «Ինձ աշխատանքի է ընդունել վարչապետը, ոչ թե մարզպետը, դիմումս էլ ներկայացրել եմ մարզպետարան, որ ուղարկեն վարչապետի  աշխատակազմ: Կարծում եմ՝  2-3 օրվա ընթացքում պատասխան կլինի»,- մեկնաբանել է փոխմարզպետը: Արա Մելիքջանյանն այսօր հանդիպում է ունեցել նաև մարզպետարանի աշխատակիցների հետ ու հայտնել իր […]

̰
BACK_TO_TOP