TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Մեզ մոտ գարուն չկա, աշուն է ու ձմեռ․ Գարնառիճի բնակիչ

21:33 07.04.2019

Գարնան երկրորդ ամիսն է, բայց Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում՝ կարելի է ասել խորը ձմեռ: Ամասիայի տարածաշրջանի ամենավերջին գյուղն է Գարնառիճը, որից հետո վրացական սահմանն է: Գարնառիճն Արփի լճի ափին է, ծովի մակարդակից մոտ 2100 մետր բարձրության վրա, ձմեռները երկարատև են, բուքը՝ ոչ անսովոր երևույթ: Իսկ բնակավայր բերող ճանապարհները հաճախ են  փակվում: Գարնան կեսին էլ սա […]

̰
Քացախաթթու խմած 21-ամյա երիտասարդին Գյումրիից տեղափոխել են Երևան

23:58 06.04.2019

Կյանքին վերջ տալու նպատակով մեծ քանակությամբ քացախաթթու խմած 21-ամյա երիտասարդին երեկ «Գյումրի բժշկական կենտրոն»-ից տեղափոխել են  «Արմենիա» ՀԲԿ: «Գյումրի բժշկական կենտրոն»-ի փոխտնօրենը SHANTNEWS.am-ին փոխանցել է, որ տղայի վիճակը գնահատվում է ծանր: «Հիվանդը մի քանի ժամ մնացել է մեզ մոտ, արվել է ամեն ինչ կյանքը փրկելու համար, կատարել ենք նաև արհեստական շնչառություն, գիտակցություն ուներ, բայց  հետո […]

̰
Ձյուն, ձմեռ, ձնծաղիկ ու արագիլ․ անոմալ բնապատկերներ Հայաստանի հյուսիսից

00:16 05.04.2019

Չնայած արդեն ապրիլ ամիսն է, բայց Հայաստանի ամենահյուսիսային բնակավայրում ՝ Ամասիայի տարածաշրջանի Գարնառիճ գյուղում, դեռ ձյուն է ու ձմեռ: Բայց արագիլներն արդեն վերադարձել են իրենց բներ: Ի դեպ, սա Հայաստանի միակ տարածաշրջանն է, որտեղ կարելի է հանդիպել նաև Կարմիր գրքում գրանցված սև արագիլների: Իսկ ձյան շերտից ազատված որոշ հատվածներում էլ կարելի է տեսնել գարնանային առաջին […]

̰
Գարնան կեսին մեկ մետր ձյուն ու խստաշունչ ձմեռ Ամասիայի տարածաշրջանում

23:40 04.04.2019

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Արփի Լճի հարակից բնակավայրերում ձմեռը շարունակվում է: Հյուսիսային բնակավայրերում ձյան շերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում է մինչև մեկ մետրի: Արփիի տարածաշրջանում ձմռան տևողությունը 6-7 ամիս է, գարուն գրեթե չեն տեսնում, ինչպես գյուղացիներն են  կատակով նշում՝ մինչև ձյունը հալվում է, միանգամից սկսվում է ամառն ու խոտհունձը: Բարձր լեռնային բնակավայրերում եղանակային կտրուկ փոփոխությունները […]

̰
Գյումրեցի բռնցքամարտիկը Հունաստանում հաղթել է թուրք մրցակցին ու հաղթանակը նվիրել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին

21:47 03.04.2019

Գյումրեցի Սարգիս Պետրոսյանը դարձել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում  կայացած քինգ բոքսինգի ADRENALIN  EXPLOSION  WKF  Mediterranean champion մրցաշարի հաղթող ու նվաճել  WKF  չեմպիոնատության գոտին: Մրցաշարին մասնակցել են յոթ երկրներից հայտնի մարզիկներ, խաղարկվել է աշխարհի Քիգ բոքսինգի ֆեդերացիաների հինգ տարբեր գոտի: Գյումրեցի Սարգիս Պետրոսյանի մրցակիցն է եղել Թուրքիայի ներկայացուցիչ, Քիգ բոքսինգի աշխարհի չեմպիոն Յասին Յավաշը: Սարգիսը մրցահարթակ […]

̰
Ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը կրում է հերոսի անունը

19:30 02.04.2019

Հինգ ամսական Վիտյան հերոս Վիկտոր Յուզիխովիչի եղբայրն է: Մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Վիկտորը Թալիշում զոհվեց իր հրամանատարի՝ Մերուժան Ստեփանյանի հետ 170-րդ դիրքի պաշտպանության ժամանակ: 18 տարեկան որդու կորստից երկու տարի անց 42-ամյա կինը կրկին մայրանալու որոշում կայացրեց: Սա միայն անչափելի կարոտի մասին չէ, որ վկայում է: «Ամեն օր ես էլի իմ Վիտյայիս հետ եմ, ավագ որդուս […]

̰
Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը հայրիկին ճանաչում է լուսանկարներով

16:43 02.04.2019

2016 թվականի Ապրիլյան պատերազմը 90-ականների Արցախյան ազատամարտից հետո առաջին լայնածավալ մարտական գործողությունն էր արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով: Իսկ դիրքերում կռվողները հենց 90-ականների սերունդն էր: 18-20 տարեկան զինվորներն Արցախյան ազատամարտով անցածների զավակներն էին, թոռները: Ու հիմա ունենք հերոսների երկու սերունդ, որոնց կյանքի գինն այսօր Արցախի սահմանին տիրող հարաբերական հանգստությունն է: Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներում այդ օրերի մղձավանջի […]

̰
Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի քրոջ որդուն անվանակոչել են քեռու անունով

16:12 02.04.2019

Փոքրիկ Մերուժանը ծնվել է Արցախում, 2016 թվականին`Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց: Թալիշի դիրքերում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի քրոջ որդին է: Փոքրիկն այլ անուն էր ունենալու, որոշել էին` Նարեկ կամ Դավիթ էին անվանակոչելու, որից երջանկացած էր Մերուժանը: Բայց քրոջ ու զինվորական փեսայի համար ամեն ինչ փոխվեց ավագ լեյտենանտի զոհվելուց  հետո: «Մերուժանը ծնվել է Արցախում, որ […]

̰
Գյումրու պատմական միջուկում շինարարները ստորգետնյա քյարիզ են հայտնաբերել

23:40 01.04.2019

Նախորդ տարվա օգոստոսին փողոցաշինական մեծ ծրագրով Գյումրու պատմական միջուկի Վարպետաց,Ղորղանյան, Ջիվանի փողոցներում ևս շինարարություն սկսվեց: Կարճ հատվածներով ընդամենը 100-150 մետր երկարության փողոցներում նախագծային թերությունների և ուշ մեկնարկի պատճառով հիմնանորոգումներն անցած տարվա դեկտեմբերին չհասան ավարտին: Ժամկետների խախտումներ եղան ոչ միայն 23 ու 8 միլիոն եվրոյի ծրագրում: Համաշխարհային բանկի ֆինանսներով կառուցվող Շիրազի փողոցը ևս անավարտ է: Հիմա […]

̰
Էքսպոզիցիոն ցուցադրություն Գյումրիի Ասլամազյան քույրերի թանգարանում

00:06 30.03.2019

Մարտի 29-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կազմակերպվել է էքսպոզիցիաների փակ ցուցադրություն։ Առաջին անգամ ներկայացվել են նկարչուհի քույրերի պահոցներում գտնվող բացառիկ ստեղծագործությունները։ Էքսպոզիցիոն ցուցադրությանը ներկայացվել են նաև նրանց անձնական իրերն ու արխիվային փաստաթղթեր, որոնց մեծ մասը  պատկերասրահին են նվիրել աշխարհի տարբեր երկրներից Գյումրի այցելած նկարչուհիների մտերիմները։ Ցուցադրությունից առաջ հրավիրված ասուլիսում խոսվել է նաև Գյումրիի […]

̰
Գյումրիում տնակներն ու ժամանակավոր կացարանները հաշվառվում և քարտեզագրվում են

23:54 29.03.2019

Մոտ երեք ամիս է՝ քաղաքապետարանի ներքին հանձնաժողովը ամենօրյա շրջայցեր է անում քաղաքի տնակային թաղամասեր, նորից ու հերթական ճշտումներն են կատարվում Գյումրիի տնակների թիվն ու դրանցում ապրող բնակիչների կարգավիճակները հստակեցնելու համար: Իսկ ներքին հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը առաջ եկավ, երբ վարչապետի հանձնարարությամբ Քաղաքաշինական կոմիտեում ձևավորվեց Շիրակի և Լոռու մարզերի ոչ հիմնական շինությունների հաշվառման աշխատանքային խումբ: Քաղաքապետարանը հավաքագրած […]

̰
Գյումրեցի մասնագետների ստեղծած հավելվածները ներդրվել են նաև ԱՊՀ երկրներում

14:18 28.03.2019

Ժամանակի ու ֆինանսական միջոցների խնայողություն, մարդկային գործոնի նվազեցում և սպասարկման որակի բարձրացում: Բիզնեսի գրեթե բոլոր ոլորտներում այսօր այս մոտեցումներով են առաջնորդվում: Նորարարական գաղափարներով երիտասարդները ստեղծում են այնպիսի  բջջային հավելվածներ ու  համակարգչային ծրագրեր, որոնք ֆինանսական շուկան  դարձնում են հեշտ կառավարելի, իսկ սպասարկումը` մատչելի: Սպասարկման ոլորտում մարդկանց հերթ կանգնելու սովորությունը դեռ չի փոխվել` ոմանք կարող են ճարպիկ […]

̰
Գյումրիում «Սաստեքս» ընկերությունը կբացի ևս 150 աշխատատեղ

23:34 26.03.2019

Գյումրիում մեծ  ծավալի տեքստիլ արտադրություն հիմնելու հեռանկարով 2016 թվականից նախկին Երկաթգծի հիվանդանոցի շենքում սկսվեցին աշխատանքները: Ներդրումային մեծ ծրագրի իրականացնողը «Սաստեքս» ընկերությունն է, որը խոստացել էր առաջին աշխատատեղերը բացել դեռ 2017-ին: Սակայն պարտավորությունների ժամկետները խախտվեցին, ինչը ներդրողը պատճառաբանեց շինարարության մեծ ծավալով և սարքավորումների ներկրման խնդիրներով, տարածքի տնակների առկայությամբ:   126 տարի առաջ Նիկոլայ ցարի հրամանով կառուցված […]

̰
Հաշմանդամ երեխաների համար Աշոցքում կանցկացվեն ձմեռային սպորտաձևերի դասընթացներ

19:44 25.03.2019

Հայաստանի ամենից ձյունառատ համայնքի` Աշոցքի դահուկային կենտրոնում տեղի է ունեցել պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավմանը ձմեռային սպորտաձևերում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիչներն ու ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ծրագիրը խթանելու է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների շրջանում բացօթյա միջոցառումներն ու ապրելակերպը, ինչպես նաև բարձրացնելու […]

̰
Հենց հիմա կարող եք դա հայտարարել ու էս ամեն ինչին վերջակետ կդրվի․ Շիրակի մարզպետը՝ Անիի համայնքապետին

21:16 22.03.2019

Այսօր աշխատանքային օրվա ավարտին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչներից մի քանիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Անի համայնքում շուրջ ութ ամիս ընթացող իրավիճակը, երբ մի խումբ բնակիչներ, ժամանակ առ ժամանակ փակելով համայնքապետարանի դուռը, իրենց դժգոհությունն են հայտնում համայնքապետի աշխատանքից ու […]

̰
Ամասիայի և Աշոցքի ճանապարհները մասնակի կհիմնանորոգվեն

19:44 22.03.2019

«Հայավտոճան» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արթուր Հովհաննիսյանը երեկ Շիրակի մարզպետարանում, պատասխանելով SHANTNEWS.am-ի` մարզում առկա հանրապետական ու միջպետական Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների վիճակի ուսումնասիրությունների և վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցին, հայտնել է, որ այս տարի նշված ճանապարհները մասնակի կհիմնանորոգվեն։ «2019 թվականի բյուջեով նախատեսված են Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ կապված այդ հատվածում […]

̰
«Հյուսիս-հարավի» շինարարության ժամկետները հնարավոր է` փոփոխվեն

15:00 22.03.2019

Երեկ Շիրակի մարզպետարանում քննարկվել են «Հյուսիս-հարավ» միջպետական ճանապարհի Լանջիկ-Գյումրի երրորդ տրանշի շինարարության ընթացքում առաջ եկած խնդիրները, որոնք դժգոհությունների առիթ էին տվել հարևան համայնքներում: «Հյուսիս-հարավի» շինարարության ընթացքում ապամոնտաժվել է Ձարակապ գյուղի հողատարածքների ոռոգման  ցանցը։ Շինարարը՝  չինական «Սինոհիդրո» ընկերության փոխմենեջերը, քննարկմանը տեղեկացրել է, որ ոռոգման խողովակաշարի մի հատվածն արդեն վերականգնված է, իսկ Շիրակ գյուղի ոռոգման խողովակները կտեղադրվեն […]

̰
Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին ու ներկա տնօրենների միջև 2 տարի ձգվող դատական վեճը շարունակվում է

21:31 20.03.2019

Երկու տարի է, ինչ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրենը դատարաններում վիճարկում  է ներկայիս տնօրենի այդ պաշտոնում նշանակման օրինականությունը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում թեկնածուներից երկուսը ստացել էին հավասար միավորներ, իսկ նման արդյունքի դեպքում, հարցը լուծվում է նշանակումով: Նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ դպրոցի նախկին տնօրենը չնշանակվեց, նախապատվությունը տրվել էր մյուս թեկնածուին, որից […]

̰
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի մրցույթը կկայանա մայիսի 11-ին

21:09 19.03.2019

Այսօր մոտ 7 ժամ տևողությամբ նիստի ընթացքում Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը քննարկել է ռեկտորի թափուր պաշտոնին առաջարկվող պահանջների և մրցույթի անցկացման կարգի փոփոխության հարցերը: Թեկնածուներին ներկայացվող  պահանջները մնացել են անփոփոխ, փոխվել են փաստաթղթերի ընդունման ժամկետներն ու ընթացակարգը: Փաստաթղթերի ընդունումը հանձնաժողովը սկսելու է մրցույթի անցկացման մասին հայտարարություն տարածելուց 15 օր հետո: Ի տարբերություն մինչ այս  […]

̰
Ցեխ ու անանցանելի ջրափոսեր Գյումրիի կենտրոնական ու երկրորդային փողոցներում

21:28 18.03.2019

Գյումրիում կապ չունի տարվա որ սեզոնն ու եղանակն է, բնակիչների բողոքը փողոցների վիճակից է, պահանջն ու հարցումն էլ, թե վերջապես երբ է քաղաքը մաքրվելու ցեխից ու փոշուց: Իսկ պատասխանից առաջ արդեն ինչքան ժամանակ է շինարարության պատվիրատուն ու շինարարները ներողություն են հայցում: Այս մոտեցումը շարունակելի է, հավանաբար, եթե հաշվի առնենք հետևյալը, 15 փողոցում կիսատ թողածն են […]

̰
Աշոցքում բքի պատճառով կան ձյան մեջ արգելափակված մեքենաներ

14:14 18.03.2019

Ձյան առատ տեղումների և ուժեղ քամու հետևանքով երեկվանից փակ են Աշոցքի տարածաշրջանի գյուղական  բնակավայրերի ճանապարհները։ Առավոտից «Աշոցքի ճանշին» ընկերության աշխատակիցներն սկսել են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Այս կադրերը նկարահանել են վերոնշյալ ընկերության աշխատակիցները և տրամադրել են մեզ: Սալուտ, Մուսայելյան և ձորի գյուղերի տարածքներից առավոտյան դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ Ձյան մաքրման […]

̰
Սփյուռքահայ և օտարազգի երիտասարդները  կամավորական աշխատանք են կատարում Գյումրիում

00:27 15.03.2019

Ինչու են տարբեր երկրների երիտասարդները նախընտրում կամավորական գործունեությունը  Հայաստանում: Նախ, որ իրենց երկրներում  հիմնական աշխատանքի անցնելուց առաջ կամավորական փորձը ամենակարևոր պայմաններից մեկն է համարվում և հետո` Հայաստանից ամենաշատն է փորձի փոխանակման պահանջ ներկայացվում կրթական, առողջապահական ու մշակութային ոլորտներում։ Վերջին տարիներին նաև ավելի շատ կամավորներ են նախընտրում աշխատել Գյումրիում: «Դեպի Հայք» և ԿԱԶԱ հիմնադրամների ծրագրերով այժմ […]

̰
Շիրակի մարզում  ավելացել է բնակարանային գողությունների թիվը

23:37 12.03.2019

Շիրակի մարզում բնակարանային գողությունների թիվն աճել է: Հանցագործների թիրախում են հիմնականում բազմաբնակարան շենքերը: Խնդիրը դարձել է գլխավոր դատախազությունում քննարկման թեմա: Անվտանգության միջոցառումներ են նախատեսվում ձեռնարկել    Գյումրիում և խոշորացված համայնքներում: Քննարկվում են  թիրախավորված թաղամասերում ու շենքերում տեսանկարահանող սարքերի ու անվտանգության համակարգերի  տեղադրման հնարավորություննները։ Բնակարաններից ու ավտոմեքենաներից գողության դեպքերն ավելացել են, բայց    հանցագործությունների բացահայտման ցուցանիշը […]

̰
Գյումրիի «Կարոնա» սուպերմարկետի քրեական գործով ձերբակալված անձ չկա. Կարեն Գաբրիելյան

19:30 12.03.2019

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն անդրադարձել է Գյումրիի «Կարոնա» սուպերմարկետի մոտ տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով կտրած-ծակած վերքերով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սուպերմարկետի 47-ամյա աշխատակիցը: Դատախազը նշել է, որ հանցագործություն կատարած անձի կամ անձանց շրջանակը դեռ ճշտվում  է։ «Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն` հանցագործության ամբողջական […]

̰
Ռուս զինծառայողի կողմից սպանված գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվում է

15:58 12.03.2019

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, անդրադառնալով 2018 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի  կողմից դաժան ծեծի հետևանքով սպանված Ջուլիետա Ղուկասյանի դեպքին, նշել է, որ քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի: «Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի հետ կապված մենք ունենք հարուցված քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում, մենք ունենք նաև որպես մեղադրյալ ներգրավված անձ, որը գտնվում է կալանքի […]

̰
Կանայք, որոնք ապահովում են երկաթգծի անվտանգ ու անխափան աշխատանքը

19:44 11.03.2019

Ինչո՞ւ են տղամարդկանց հատուկ մասնագիտությունները գրավում կամ հետաքրքրում կանանց: Սա ամենևին գենդերային հավասարության կամ գենդերային քաղաքականության հետ կապ չունի: Ժամանակն է ցույց տվել, որ կանայք մեծ հաջողություններ են ունենում  նաև այնպիսի  մասնագիտություններում, որտեղ տղամարդիկ են եղել առաջատար դիրքերում։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության սարքավորումների վերանորոգման կենտրոնում ամեն օր կանայք  վերանորոգում ու կարգավորում են այն սարքավորումները, որոնց ճշգրիտ […]

̰
Ցուցարարները շարունակում են փակ պահել Անիի համայնքապետարանի դուռը, աշխատակիցները տեղափոխվել են Սառնաղբյուր

22:13 05.03.2019

Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջողները համայնքապետարանի դուռը ամիսներ առաջ փակել էին  նստարաններով ու  մետաղալարերով։ Այս անգամ այսպիսի առարկաներից հրաժարվել էին, երեկվանից թույլ  չեն տալիս համայնքի ղեկավարին ու իր աշխատակազմին ներս մտնել:  Երեք ամիս բողոքների հարաբերական դադարն էլ  մասնակիցները  պատճառաբանեցին, թե ինչի հետ էր կապված: Երեք ամիս Անի խոշորացված համայնքի 17 գյուղերով շրջել են […]

̰
Գյումրիում Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը կունենա սեփական մասնաշենք

19:51 04.03.2019

Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, բազմակի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը Գյումրիի Տեքստիլ թաղամասից կտեղափոխվի Նորավան թաղամաս: Մարզադպրոցին հատկացվել է նոր մասնաշենք,որի վերանորոգման համար քաղաքային բյուջեից կծախսվի 21 միլիոն դրամ: Նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են, որի ավարտից է կախված շինմրցույթի անցկացումը: Բայց այս ընթացակարգերը չեն խանգարում մասնաշենքից աղբի տեղափոխման կամ միջնապատերի քանդման աշխատանքների ձեռնարկմանը, որոնք մարզիկներն ու մարզիչներն […]

̰
Անի համայնքի բնակիչները կրկին փակել են համայնքապետարանի մուտքը

15:55 04.03.2019

Այսօր Անի խոշորացված համայնքի բնակիչները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները։ Նրանք կրկին պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցներից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ առավոտյան ժամը 8։30-ից փակել են համայնքապետարանի մուտքն ու թույլ չեն տվել աշխատակիցներին ներս մտնել։ Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, հանդիպելով ցուցարարների դիմադրությանը, հեռացել է  տարածքից և այլևս աշխատավայր չի վերադարձել։ «Վերսկսել ենք […]

̰
Գյումրիում տեղադրված Սումգայիթյան զոհերի հիշատակի խաչքարը երկրաշարժից կոտրվել էր

23:28 28.02.2019

Սումգայիթի ոճրագործությանը զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակն այսօր հարգել են Գյումրիում, ծաղիկներ են խոնարհել Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգում տեղադրված խաչքարին: Ծաղկեդրմանը մասնակցել են Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները: Սումգայիթի զոհերի հիշատակին կառուցված խաչքարի հեղինակը վաստակավոր քանդակագործ Զավեն Կոշտոյանն է։ «Հայրս պատմում էր,որ երկրաշարժի ժամանակ հուշարձան-խաչքարը  շրջվել ու կոտրվել էր, բաժանվել բազմաթիվ մասերի: Հետո հայրս  նորից վերականգնեց խաչքարը, […]

̰
BACK_TO_TOP