12:14 17.05.2019
Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը համալսարան հիմելու որոշում է ընդունել, իսկ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ Գյումրիում բացվել է Հայաստանի առաջին համալսարանը։ Այսօր առաջին համալսարանի շենքում, նախկին Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտում, այժմ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի արտագնա նիստը: Եզակի ճարտարապետությամբ […]
08:20 15.05.2019
Սոցիալական ծառայություններում նպաստառուներից վարկային պարտավորությունների մասին տեղեկանքներ չեն պահանջվի: Կառավարությունն այս մասին նոր որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսից ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված կամ նոր փաստագրվող ընտանիքները տարածքային կենտրոններ էին ներկայացնում վարկային պարտավորությունների ու ավանդների մասին տեղեկանքներ, որոնց հիմքով որոշվելու էր նպաստների հասցեականությունը, «Փարոս» համակարգում մնալ-չմնալու հարցը։ Հիմա ոչ թե գործընթացն է կասեցվել, […]
17:25 13.05.2019
Գյումրիի ծայրամասային Սավոյան թաղամասում թափառող շները հարձակվել ու հոշոտել են տասնյակից ավելի ոչխարների ու գառների: Նման բան այս թաղամասում գրանցվում է ոչ առաջին անգամ. Համլետ Մուղդուսյանին պատկանող տնտեսությունն անցած տարի ևս տուժել է թափառող շներից: Սավոյան թաղամասի բնակիչ Համլետ Մուղդուսյանը երկու տարի է, որ ծայրամասային թաղամասում ոչխարներ է պահում: Մանր եղջերավորներին ինքն էլ տանում է […]
20:22 11.05.2019
Շուրջ 9 ժամ տևած մրցույթի արդյունքներով՝ նորից ՇՊՀ ռեկտոր չի ընտրվել։ Ռեկտորի թեկնածուները 4-ն էին: Նախ փակ և գաղտնի քվեարկությամբ 4 թեկնածուներից առավելագույն, բայց հավասար 6-ական ձայն ստացան Անդրանիկ Սարգսյանը և Լուսինե Ֆլջյանը, որից հետո հայտարարվեց մրցույթի երկրորդ փուլ, սակայն երկու թեկնածուից ոչ մեկը չստացավ, ըստ կանոնադրության, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելիի՝ 13 ձայնը։Անդրանիկ Սարգսյանի […]
20:00 09.05.2019
Լենինականում «Մայր Հայաստան» հուշահամալիրի կառուցմանը զուգահեռ այդ տարիներին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով պատրաստվում է իր տեսակով ու չափերով եզակի մի գիրք, որը հետագայում տեղադրվում է հուշարձանի` 21 մետր բարձրություն ունեցող պատվանդանի ներսի հատվածում գտնվող թանգարանում։ Այդ գրքում գրված են 1941-1945 թվականերին պատերազմ մեկնած ու չվերադարձած գյումրեցիների անունները: Հաստափոր գիրքը հիմա գտնվում է Գյումրիի […]
19:30 09.05.2019
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով 1960-ականներից Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, շրջկենտրոններում ու գյուղերում կառուցվում էին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որոնք ունեին միանման հորինվածքներ ու ճարտարապետական լուծումներ: Բայց Գյումրիում այդ տարիներին կարմիր ու սև տուֆից, ստանդարտ աստիճանահարթակներով հուշահամալիր չկառուցվեց: Որոշում են Սև բերդի հարակից բարձունքում տեղադրել Մայր Հայաստանի հավերժության խորհրդանիշ հուշարձանը: […]
00:13 09.05.2019
Արցախյան պատերազմում Շուշի բերդաքաղաքի ազատագրումը նորանկախ Հայաստանի պատմության փառահեղ էջն էր: «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիային ամիսներ անց հաջորդեցին պատմական Արցախի գրավյալ տարածքներից շատերի ազատագրումը: Իսկ հաղթանակները կերտեցին կամավորական ջոկատների ազատամարտիկներն ու երկրապահները: Մարտական գործողություններում դերակատարում են ունեցել նաև «Կումայրի» ջոկատի տղաները: Գյումրեցի Ավետիք Կարապետյանը 27 տարի անց վերհիշում է պատերազմի օրերն ու պատմում հաղթական օրվա […]
23:19 08.05.2019
Երեկ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական միջոցառում ու հյուրասիրություն, որին մասնակցել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորականները, Շիրակի և Լոռու մարզերի պատերազմի վետերանները:Միջոցառմանը հրավիրվել են երկու մարզերի 80 վետերաններ, բայց առողջական խնդիրների պատճառով ներկա էին 30-ը։ Մեծ Հայրենականի վետերաններին հյուպատոսարանի մուտքի մոտ դիմավորել են ծաղիկներով:«18 տարեկանից […]
19:45 07.05.2019
Գյումրիում այսօրվանից սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքները: Մայիսի 6-8-ը` երեկոյան ժամը 18:00-22:00-ը, Գյումրիի կենտրոնական հրապարակ տանող բոլոր ճանապարհները փակ կլինեն ավտոմեքենաների համար: Անցկացվելիք շքերթին մասնակցում են հայկական ու ռուսական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մոտ 1200 զինծառայողներ, որոնք հանդիսավոր քայլերթով կանցնեն հրապարակով, ապա կլինեն ցուցադրական վարժություններ, որի ընթացքում […]
23:57 06.05.2019
Այսօր Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում տեղի է ունեցել տնօրենի թափուր պաշտոնի ամար հայտարարված մրցույթը։ Մեկամսյա ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել հինգ թեկնածու և դրանցից մեկն է միայն այս դպրոցից: Թիվ 19 դպրոցի թեկնածուն դպրոցի փոխտնօրեն Արտակ Մարտիրոսյանն է, մյուս թեկնածուներն էին թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սիլվա Սահակյանը, թիվ 4 դպրոցի փոխտնօրեն Ալեքսան […]
19:52 04.05.2019
Հյուսիս – հարավ մայրուղու 5-րդ տրանշի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Միջանցիկ արագընթաց ճանապարհը Գյումրին շրջանցելու է, բայց անցնելու է Շիրակի մարզի 21 գյուղերի վարչական տարածքներով, և ճանապարհի տակ են մնալու բարձրակարգ վարելահողեր: Իսկ խնդիրը հողատերերի հետ կարգավորվում է փոխհատուցման տարբերակով: Հյուսիս – հարավի Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի հատվածների շինարարության համար հողերի օտարումն […]
19:30 02.05.2019
Անցած տարի հրատապ խնդիրների լուծման ծրագրով կառավարությունը Շիրակի մարզին հատկացրեց 426 միլիոն դրամ։ Բայց դրանցից ոչ բոլորում են աշխատանքները սկսված: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինմրցույթների ուշացումները հետաձգել են աշխատանքների մեկնարկի ժամկետները: Նախորդ տարվա ծրագիրը նոր է սկսվել Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցում: Հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում առաջնահերթություն է տրվել մարզի կրթական հաստատությունների վերանորոգմանը: Հացիկից բացի, […]
22:15 28.04.2019
Այսօր կայացել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած հավակնորդների փաստաթղթերի զննության ու պաշտոնապես թեկնածուներ գրանցելու հարցը: Նիստին հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա են եղել 16-ը: ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 6 հավակնորդ: Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում ևս դիմումները […]
23:55 26.04.2019
Վարուցանքի նոր սեզոնն արդեն սկսվել է,իսկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում դեռ հողագործներն անցած տարվանից պահեստավորած բերքի իրացման հարցերը չեն լուծել: Կառնուտ, Շիրակ, Մանթաշ գյուղերի պահեստարաններում ու մառաններում են մնացել մի քանի հարյուր տոննա ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը։ Որակյալ բերքը ներքին շուկայում չեն կարողանում մեծածախ վաճառել, մրցակցությունը մեծ է, իսկ արտահանման հնարավորություններ էլ այս տարի […]
17:32 25.04.2019
Այսօր առավոտյան` 07.30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ջաջուռի ոլորաններին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տվյալների, կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել 15 մետր խորություն ունեցող ձորակում: Ուժեղ հարվածը կանխել չեն կարողացել նույնիսկ ճամփեզրին տեղադրված մետաղյա արգելապատնեշները։ Պատահարի հետևանքով […]
22:03 24.04.2019
Ծնունդով Ջավախքից, Գինեսի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը նոր ուժային հնարքով է առանձնացել: Այսօր Գյումրու կենտրոնական հրապարակում ատամներով միաժամանակ 10 տարբեր մակնիշի ավտոմեքենա է քաշել, որոնց ընդհանուր քաշը կազմել է 40 տոննա։«Ի նկատի ունեինք 24 ավտոմեքենա, քանի որ տեսանք Գյումրիում տարածքը շատ փոքր էր, 24 ավտոմեքենա չկարողացա տեղավորել հրապարակում: Ես էլի պատրաստ եմ էդ ռեկորդը սահմանելուն»,- […]
00:07 24.04.2019
Քիչ առաջ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդ, նրանցից մեկի մոտ ախտորոշվել է մի քանի կտրած-ծակած վերքեր, իսկ մյուսի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք: «Երիտասարդներից մեկին այս պահին վիրահատում են, մոտ մեկ ժամ կլինի, որ փորձում ենք պարզել՝ վերքը թափանցո՞ղ է, թե՞ ոչ, և ի՞նչ օրգաններ են վնասվել»,- փոխանցել է […]
21:48 23.04.2019
Գյումրիում այսօր անցկացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ու մոմերով երթ, որը մեկնարկել է խորհրդանշական՝ 19։15 րոպեին Շառլ Ազնավուրի անվան հրապարակից։ Երթի մասնակիցները հայկական երկու պետությունների դրոշներով անցել են կենտրոնական փողոցներով ու «հատուցում», «ճանաչում» բացականչություններով պահանջել Հայոց մեծ եղեռնի ճանաչում, իսկ Թուրքիայից՝ հատուցում։ Ավանդական դարձած ջահերով երթին մասնակցել են դպրոցականներ, երիտասարդներ, մարզային ղեկավարության ներկայացուցիչներ […]
19:44 22.04.2019
Մուշ 2/2 թաղամասի կառուցվող հրապարակի համար փակցված ցուցանակը վկայում է, որ կառուցման վերջնաժամկետ էր սահմանված 2018 թվականի դեկտեմբերի 1-ը։ Շինարարը չի հասցրել ավարտել կամ գործի մոտ կեսն է արել ու կոնսերվացրել ոչ միայն ցուրտ եղանակի պատճառով: Անցած տարվա մայիսից սկսած գործը չեն կարողացել ավարտել, ու պատճառը դարձյալ նախագիծն է: Մայիսից մինչև դեկտեմբեր նախագիծը փոփոխությունների է […]
16:52 14.04.2019
Այսօր Հայ կաթողիկե բոլոր եկեղեցիներում ևս նշվել է Ծաղկազարդի տոնը։ Շիրակի մարզի Արևիկ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցում պատարագ է մատուցվել Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ, որից հետո կատարվել է նաև մանուկների օրհնության կարգ։ Պատարագին ներկա հավատացյալներին բաժանվել է նաև ուռենու օրհնված ճյուղեր, որոնք կաթոլիկ եկեղեցու հետևորդները որպես օրվա խորհուրդ ու բնության զարթոնքի […]
00:27 13.04.2019
Երեկ՝ ապրիլի 12-ին, կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է եղել 21 հարց, որոնց մեծ մասը վերաբերել է քաղաքացիներին ու համայնքապատկան կառույցներին դրամական միջոցների հատկացմանն ու աճուրդային կարգով հողերի օտարմանը։ Օրակարգային հարցերի հերթականությունն ավագանու այսօրվա նիստում ավագանու անդամները խախտել էին: Կարևորներից կարևոր համարել էին Քաղաքացու օրը նշելու համար դրամական հատկացում կատարելու մասին նախագծի […]
23:43 12.04.2019
«Կումայրի» պատմական միջուկում գտնվող «Մեր մանկության տանգո»-ի հայտնի պատշգամբը դարձել է ամենասիրված ու պահանջված վայրը Գյումրի այցելող հյուրերի և զբոսաշրջիկների համար: Սակայն պատմական կառույցը հիմա գտնվում է փլուզման եզրին: Մինչ այս, բոլոր կառավարությունների, իշխանությունների ու մշակույթի նախարարների կողմից ներկայացվել էին կառույցը փրկելու և պահպանելու տարբեր ծրագրեր, բայց դրանք բոլորն էլ մնացել են թղթի վրա ու […]
23:44 11.04.2019
Գյուղական դպրոցներում տարեցտարի աշակերտների թիվը նվազում է, և դպրոցների մեծ մասում դասապրոցեսը կազմակերպվում է երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարաններում, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում թե՛ մանկավարժների, և թե՛ ծնողների մոտ: Մանկավարժները դժգոհում են կրկնակի կատարվող աշխատանքից, իսկ ծնողները՝ կրթական որակից, երբ ցածր դասարանի երեխան ստիպված է լինում ներկա գտնվել ու լսել նաև բարձր դասարանցիների թեմաները, ինչը […]
23:13 11.04.2019
Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցներում այսօր շատ խնդիրներ կան, որոնք արմատական լուծման կարիք ունեն: Գլխավոր խնդիրները բովանդակային, ծրագրային ու դասավանդման հին ձևերն են: «Առհասարակ ավագ դպրոցների մոդելի մեջ մենք հիմա բարեփոխումների փուլում ենք գտնվում, և վերանայվելու են հանրակրթական բոլոր ծրագրերը և առարկայական չափորոշիչները ՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին: Ավագ դպրոցների ամենամեծ խնդիրն […]
22:43 11.04.2019
Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ փոփոխության է ենթարկվել առաջին դասարանցիների ընդունելության կարգը: Երևանում այս տարի առաջին դասարանցիների գրանցումն ու դասարանների բաշխվածությունը կանցկացվի էլեկտրոնային եղանակով: «Ունենք դպրոցներ, որոնք գերծանրաբեռնված են և այս կամ այն պատճառներով հիմնականում աշակերտների ընդունելություն չեն կատարում, կամ կատարում են իրենց հարազատ-բարեկամ ձևով: Բոլոր նեգատիվ երևույթները վերացնելու համար կանցնենք գրանցման էլեկտրոնային համակարգին, որն […]
21:58 11.04.2019
Դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում, դրանցից շատերը նույնիսկ անցնում են լարված ու մրցակցային թեժ պայքարով: Երբեմն դպրոցների կառավարման խորհուրդների անդամները բարձրաձայնում են մրցույթները խախտումներով և ոչ օբյեկտիվ անցկացնելու մասին: Այս ամենը հաշվի առնելով՝ Կրթության և գիտության նախարարությունն արմատապես փոխել է դպրոցների տնօրենների մրցույթների անցկացման կարգը: «Տնօրենների նշանակման և […]
21:15 11.04.2019
Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր են ստացվել, որ երկու օր է՝ ծորակներից կեղտոտ, կասկածելի բաղադրության ջուր է հոսում և անգամ տհաճ հոտ ունի: «Առավոտյան նկատեցինք ջրի պղտորվելը, վախենում էինք օգտագործելուց, փոքր երեխաներ կան տանը, ինֆեկցիաներից վախեցանք»,- ասել է գյումրեցի կինը։ «Պղտոր է եղել ջուրը, մենք վախեցանք օգտագործելուց, հիմի էլ կուգա շատ բարակ, էլի պղտոր ջուր […]
11:22 10.04.2019
Կրթության և գիտության նախարարի հրամանով զբաղեցրած պաշտոնից երեկ ազատվել է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Աստղիկ Ավետիսյանը տնօրենի պաշտոնից ազատման դիմում էր գրել ապրիլի 2-ին, որից հետո այլևս աշխատանքի չէր ներկայացել: Նախարարության ղեկավարությանն ու դպրոցի անձնակազմին այդպես էլ չհաջողվեց Աստղիկ Ավետիսյանի հետ կապ հաստատել։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գյումրու […]
23:49 09.04.2019
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ֆոնդը համալրվել է յոթ նոր ցուցանմուշներով։ Ռեստավրացվել և թանգարանի ցուցասրահ են վերադարձվել Վարպետի կոստյումը, մակինդոժը ՝ ջրակայուն վերարկուն, փողկապը և գլխարկը։ «Շատ պատասխանատու աշխատանք էր և այստեղ կիրառվել է վերականգնման թաղիքով չոր տեխնիկայի մեթոդը, հագուստի մաշված հատվածները վերականգնվել են, և արդեն թանգարանի այցելուները կարող են տեսնել մեր աշխատանքի արդյունքը»,- Վարպետի հագուստները ներկայացնելով՝ […]
19:20 09.04.2019
Կումայրի պատմական միջուկի հուշարձան տների անձնագրավորման գործընթացը, որը սկսվել է 2016 թվականից, դեռ չի ավարտվել: Ալեքպոլի եզակի ճարտարապետությամբ շինությունների հաշվառումը, այնուհետ պահպանումը երկարատև գործընթաց է: Անցած երեք տարիների ընթացքում մասնագիտական խումբը հայտնաբերել է այնպիսի կառույցներ, որոնք գույքագրման քարտեզներում ներառված չեն եղել: Վարպետաց փողոցի տներից մեկի բակում հին աղոթատեղի է հայտնաբերվել, որը, ըստ նախնական ուսումնասիրության` թվագրվում […]