TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Ես գյումրեցի եմ․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

13:27 14.09.2019

Երեկ Գյումրիում կայացած Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մաեստրոյին ուղղված իր շնորհավորական խոսքից առաջ հայտարարեց, որ ինքը գյումրեցի է։ «Ամեն անգամ, երբ գալիս եմ Գյումրի, ես վերադառնում եմ հայրենիք։ Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ զգացողությունը կար, բայց փաստավորված չէր, և մի քանի տարի առաջ ընտանեկան մի […]

̰
Կովերի նախիրն ամեն օր արոտ է գնում Գյումրիում նոր ասֆալտապատված Գերցեն փողոցով

23:14 12.09.2019

Անանցանելի ջրափոսերով, մշտապես ցեխապատ ու քայքայված Գերցեն փողոցը թեև առայժմ ոչ ամբողջությամբ, բայց վերջապես ասֆալատապատվեց: Ինչպես թաղամասի բնակիչներն են ասում, 30 տարի անց շքերթն իրենց դռնով էլ կանցնի, եթե քաղաքավայել փողոցների միջավայրն ապահովվի: Գերցենի փողոցում գյուղի ու քաղաքի կենցաղը խառնվել է իրար: Նախկինում չէ, բայց հիմա բողոքելու պատճառներ ունեն 4-5 հարևան տներից, որոնք զբաղվում են […]

̰
Ամասիայի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչները կարողացել են մի կերպ դուրս գալ շենքից

23:53 10.09.2019

Այսօր Ամասիայից 11 կմ հեռավորության վրա գտնվող էպիկենտրոնում գրանցված երկրաշարժի ցնցումները Ամասիա համայնքում զգացվել են 5-6 բալ ուժգնությամբ: Բազմաբնակարան շենքերի բնակիչները դուրս են եկել իրենց բնակարաններից, շատերն անգամ տեղափոխվել են հարազատների մոտ ՝ ավելի անվտանգ վայրեր:   Ցնցումը հատկապես ուժեղ է զգացվել համայնքի գրեթե 4-րդ աստիճանի վթարային համարվող քառահարկ շենքերից մեկում, որի 32 բնակարաններից բնակեցված […]

̰
Ամասիայում ու Աշոցքում երկրաշարժին հաջորդում են հետցնցումները

21:27 10.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ […]

̰
Ուժեղ երկրաշարժ Շիրակի մարզում

20:39 10.09.2019

Քիչ առաջ՝ ժամը 20:25-ի սահմաններում, Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել: SHANTNEWS. am-ի տեղեկություններով՝ ցնցումը եղել է բավական ուժգին և ուղեկցվել է դղրդոցով: Ցնցումները զգացվել են Ամասիայում, Աշոցքում, Գյումրիում ու հարակից բնակավայրերում: Որոշ հատվածներում անգամ մարդիկ դուրս են եկել բնակարաններից, բջջային օպերատորների կապը մի քանի րոպեով ընդհատվել է։

̰
Գյումրիի Մուշի բաժնի ոստիկանապետի և Շիրակի մարզի փոխոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի նյութերն ուղարկվել են ՀՔԾ

17:43 10.09.2019

Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի և Գյումրիի Մուշի բաժնի ոստիկանապետ Խորեն Բարխոյանի մասնակցությամբ միջադեպի տեսագրությունները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն` ուսումնասիրելու և նյութեր նախապատրաստելու համար։ «Համացանցում օգտատիրոջ հրապարակած տեսագրություններն ու նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, ուսումնասիրությունից հետո միայն պարզ կդառնա` դատախազությունում քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՀ գլխավոր […]

̰
Գյումրիում խոհարարների, մատուցողների, մաքրուհիների ու ծրագրավորողների պահանջարկը մեծ է

23:59 09.09.2019

Վաղը Գյումրիում կանցկացվի աշխատանքի 12-րդ տոնավաճառը, որին մասնակցության հայտ են ներկայացրել մարզի 36 գործատուներ՝ մոտ 380 թափուր աշխատատեղի համար։ Տոնավաճառների կազմակերպման անհրաժեշտության ու արդյունավետության մասին է «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսի ժամանակ խոսել Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը։ Այս անգամ տոնավաճառում միայն աշխատանքի առաջարկներ չէ, որ կներկայացվեն, կանցկացվեն մասնագիտական կողմնորոշման քննարկումներ ու վարպետության դասեր։ Աշխատանքի […]

̰
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է գյումրեցի 7-ամյա աղջկա նամակին

21:02 07.09.2019

Գյումրեցի յոթամյա Նունե Մկրտչյանը «Գյումրիի օր» տոնակատարությանը մայրիկի հետ եկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու և անձամբ նրան իր նամակը փոխանցելու, բայց խառնաշփոթի պատճառով չէին կարողացել մոտենալ վարչապետին: «Ես ուզում էի վարչապետին մոտենալ ու համբուրել, բայց չստացվեց, նաև նախապես տանը նամակ էի գրել, ուզում էի Նիկոլ Փաշինյանին փոխանցել ու  հրավիրել Գյումրի՝ մեր տուն, իմ ծննդյան […]

̰
Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենին 2 հավասար միավորներ ստացած թեկնածուներից կընտրի փոխվարչապետը

22:05 06.09.2019

Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար այսօր անցկացվել է մրցույթ։ Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրեն Շողիկ Ալեքսանյանը մոտ 2 ամիս առաջ, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու Գյումրու քաղաքապետի որոշմամբ նշանակվել քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսօրվա մրցույթին մասնակցում էր 7 թեկնածու, նրանցից 4-ը՝ գյուղական դպրոցներից։ Նրանցից 2-ը Ողջիի […]

̰
Մինաս Ավետիսյանի որմնանկարը ռեստավրացիայից հինգ տարի անց տեղափոխվեց մասնավոր կառույց` ցուցադրության

19:30 06.09.2019

Մինաս Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը վերականգնումից հինգ տարի անց տեղափոխվեց նոր տարածք: Այն 20 որմնանկարներից մեկն է, որոնք Մինասը նկարել է նախկին գործարանների ու ֆաբրիկաների ճաշարանների ու նախասրահների պատերին: «Գորգ են գործում» որմնանկարը գտնվում էր նախկին «Քարհատ մեքենա» գործարանի ճաշարանային մասնաշենքում: 2014 թվականին այն տեղափոխվեց գործարանի տարածքից և տեղակայվեց Գյումրիի Երևանյան խճուղու վերջնամասում գտնվող […]

̰
Երեխայի սպանության մեջ մեղադրվող գյումրեցի 20-ամյա կինը կալանավորվել է

22:13 03.09.2019

Այսօր երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրիում մեկամյա դստերը սպանելու մեջ մեղադրվող երեխայի 20-ամյա մայրը։ Այս մասին SHANTNEWS,am-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Այսօր դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որի հիման վրա նախնական 2 ամսով կալանավորվել է երեխայի սպանության մեջ մեղադրվող գյումրեցի կինը»,- ասել է Արևիկ […]

̰
Գյումրու Ակադեմիական վարժարանը հիմնանորոգվում է

21:40 03.09.2019

Հայաստանում 400-ից ավելի դպրոցներ ունեն շենքային պայմանների բարելավման, նոր մասնաշենքերի կառուցման ու սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրներ։ Որոշ դպրոցներում կոսմետիկ վերանորոգումների ծրագրերը սկսվել են ամռան կեսին:Նոր ուսումնական տարին տեղափոխություններով է մեկնարկել Գյումրու Ակադեմիական վարժարանի համար․ երկու շաբաթ առաջ շենքի հիմնանորոգումներ են սկսվել, վարժարանը դասերը ժամանակավոր անցկացնում է այլ հարմարեցված շենքում:Ակադեմիական վարժարանի տնօրենը հույսով ու համոզվածությամբ ասում […]

̰
Շիրակի մարզում առաջին դասարան է հաճախել 3100 առաջին դասարանցի

16:14 01.09.2019

Չնայած օրն աշխատանքային չէր, բայց Շիրակի մարզի բոլոր միջնակարգ, հիմնական ու ավագ դպրոցների բակերում տոնական տրամադրություն էր: Գիտելիքի, գրի և դպրության օրը բարձր դասարանների աշակերտներն ու առաջին դասարանցիները ծաղկեփնջերով ու փուչիկներով, ծնողների, տատիկ-պապիկների ուղեկցությամբ առավոտյան շտապել էին դպրոց: Հենց նրանց համար էլ հնչեց երկար սպասված առաջին զանգը: Գյումրիի Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի բակում կազմակերպված […]

̰
Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, իսկ ֆինանսավորման նոր կարգը կգործի հունվարի 1-ից

23:30 31.08.2019

Շիրակի մարզի տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունն առաջին անգամ տեղի է ունեցել գյուղական համայնքում: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդակցության անցկացման վայրն էր: Նոր ուսումնական տարին դպրոցները սկսում են մի շարք փոփոխություններով: Դրանք վերաբերում են դպրոցների ֆինանսավորման նոր  հաշվարկներին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը և համընդհանուր ներառականության ներդրմանը: Շիրակի մարզի համար լավ նորությունն էլ այն է, […]

̰
Գյումրեցի 20-ամյա կինը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում

22:12 31.08.2019

SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի հետ, որը փոխանցել է, որ բերման ենթարկված երեխայի մայրն այս պահին հարցաքննվում է: SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել նաև, որ բերման ենթարկված կինը 1999 թվականին ծնված Գյումրու Մուշ թաղամասի բնակչուհի է, ամուսնալուծված, երեխային  նետել է Շիրակացի փողոցի Ճերմակ հիվանդանոցի հարևանությամբ տեղադրված աղբամանը՝ կենդանի վիճակում: Ինչպես […]

̰
Մինասի գույներով միջազգային պլեներ՝ Շիրակի մարզում

18:00 31.08.2019

Շիրակի մարզի Թորոսգյուղում անցկացվում է «Մինասի գույները» խորագրով երիտասարդական, նկարչական միջազգային ամենամյա պլեները։ Եռօրյա մշակութային փառատոնն անցկացվում է արդեն ութերորդ անգամ։ Պլեների մասնակիցները բուհերի, քոլեջների և արհեստագործական ուսումնարանների գեղանկարչական բաժինների 16-30 տարեկան ուսանողներն են, ինչպես նաև  անհատ նկարիչները: Նրանք Շիրակի մարզ են եկել հանրապետության տարբեր բնակավայրերից, նաև Ջավախքից ու արտերկրից: Գեղանկարիչները բնապատկերներ ստեղծում են հենց […]

̰
Արթիկի 3-րդ ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ աշակերտները դասերը կանցկացնեն Կենցաղի տան մասնաշենքում

23:20 30.08.2019

Երկու ավագ դպրոցների օպտիմալացումից հետո՝ 2 տարի անց, հիմնանորոգման ծրագիր է սկսվել Արթիկի երրորդ ավագ դպրոցում: Վերակառուցման ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: Որպես ավագ դպրոց այն միակն է Արթիկի տարածաշրջանում, որտեղ աշակերտների թիվը հասնում է 270 -ի: Այս թիվը կրկնապատկվել է լուծարված 7-րդ ավագ դպրոցի աշակերտության տեղափոխության արդյունքում: 2017-ին շենքային վատ պայմանների, վթարայնության պատճառով փակվեց […]

̰
Գյումրիում տոնական միջոցառումների մեկնարկը տրված է

15:24 25.08.2019

Գյումրին նշում է իր տոնը: Թե քանի տարեկան է դառնում քաղաքը, դժվար է ասել, սակայն տարածքից հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված արժեքավոր գտածոները վկայում են, որ  քաղաքն ունի մոտ 3000-ամյա պատմություն, համարվել է Եվրոպական քաղաքակրթության կենտրոններից մեկը։Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական ու Գյումրի դարձած քաղաքը այսօր էլ իր տարբերվող ու չկրկնվող  ճարտարապետությամբ ու վարպետներով շարունակում է հետաքրքրել […]

̰
Եղանակի ու մեղուների անկման պատճառով այս տարի Հայաստանում մեղրի բերքը 3-4 անգամ պակաս է ստացվել

00:00 25.08.2019

Մեղվապահները դժգոհում են մեղրի այս տարվա բերքից: Նախորդ տարվա համեմատ, Շիրակի մարզում ու հանրապետության այլ բնակավայրերում բերքատվության ցուցանիշը 3-4 անգամ պակաս է: Նախորդ տարի ստացված մեղրի ընդհանուր ծավալը մարզում եղել է  մոտ 900 տոննա: Մեղվապահները մի քանի պատճառ են նշում, բայց հիմնականում մեղվաընտանիքների վրա վատ ազդեցություն է ունեցել եղանակը, բացի այդ, մեղուների մեջ տարածված հիվանդություններն […]

̰
Lուսային շոու, շքեղ հրավառություն, տոնական համարգ ու հազարավոր հյուրեր. ինչպես են պատրաստվում «Գյումրու օրվան»

23:05 24.08.2019

Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական վերջին աշխատանքներն են կատարվում Գյումրիի կենտրոնական հրապարակում, վերջին փորձերն են ընթանում մշակութային օջախներում, նաև կարգի են բերվում քաղաքի կենտրոնական այն փողոցները, որտեղ նախատեսված է տոնական միջոցառումների անցկացումը։ Կազմակերպիչները քաղաք այցելող հյուրերին, զբոսաշրջիկներին խոստանում են տպավորիչ, գյումրվա համ ու հոտով համեմված   մշակութային միջոցառումներ, որոնցում ընդգրկված են Գյումրիի մշակութային բոլոր կառույցներն ու […]

̰
Գյումրիի գիշերօթիկ հաստատությունները կլուծարվեն․ աշխատակիցներն ու ծնողները բողոքում են

11:16 23.08.2019

Գյումրիի թիվ 1 և Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունները սեպտեմբերի 1-ից, որպես այդպիսին, չեն գործելու, երեխաների ընդունելություն չի լինելու: Նման որոշման մասին հաստատությունների մանկավարժական հանրույթները տեղեկացել են երեկ: Հապճեպ որոշման դեմ այսօր իրենց բողոքն ու դժգոհությունն են հայտնել: Թեև նման հաստատությունների վերակազմակերպման հարցն    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տարեսկզբից էր քննարկվում, և այն […]

̰
Գյումրիի պատմական միջուկը կարող է դառնալ համաշխարհային ժառանգության մաս. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները Գյումրիում են

21:55 21.08.2019

Գյումրիում ուսումնասիրություններ են կատարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտոնին։ Մասնագետներն ուսումնասիրելու և գնահատելու են քաղաքի պատմական միջուկում գտնվող ճարտարապետական հին կառույցների տեխնիկական վիճակն ու վերականգնման հնարավորությունները։ Սրանք կարևոր նախապայմաններ են Գյումրին` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն, ճանաչելու ուղղությամբ: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիի քաղաքապետի […]

̰
Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցում աշակերտների թիվը նվազում է, դրամահավաք է հայտարարվել

21:10 21.08.2019

Նոր ուսումնական տարին Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցը սկսում է շենքային պայմաններն ու գույքային խնդիրները չկարգավորած: Այս պատճառները հանգեցրել են երբեմնի հեղինակավոր դպրոցում աշակերտների թվի նվազման: Վերջին 5 տարում տնօրինության դիմումները, շենքային խնդիրների լուծմանն ուղղված, անպատասխան են մնացել: Քաղաքի` ֆրանսիական թեքումով միակ դպրոցի հետագա գործունեությունը չվտանգելու համար անհրաժեշտ ֆինանսական լրացուցիչ միջոցներ գտնելու համար մանկավարժներն ու […]

̰
«Պոբեդայի» վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը գտնվում է «Շիրակ» օդանավակայանում

22:22 20.08.2019

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում երեկ երեկոյան՝ 21։05-ին, կոշտ վայրէջք կատարած Boeing 738 ինքնաթիռն այս պահին գտնվում է օդանավակայանի վայրէջքի համար նախատեսված հրապարակում: Վնասվել է պոչային հատվածը, թեև արտաքնապես վնասվածքները  տեսանելի չեն: «Արմենիա» միջազգային օդանավակայանների հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ երկրորդ պտույտից հետո են կարգավարներն ընդունել ինքնաթիռը: Օդանավում եղել է 173 […]

̰
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում անցկացվել է ամենամյա ավտոարշավը

23:59 17.08.2019

Արդեն երրորդ տարին է` Աշոցքի և Ամասիայի լեռնային ու դժվարանցանելի տեղանքներում անցկացվում է ավտոարշավ, որի նախաձեռնողն ու  կազմակերպիչը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է։ «Ավտոարշավները դարձել են սիրված զբաղմունք երիտասարդների համար, գալիս ենք, որ մեր հանգստությունը վայելենք, տեսնենք ու կարոտներս առնենք ինչ-որ առումով մեր հայրենի եզերքից, մեր տարածաշրջանից, որն իր ուրույն ու բացառիկ գեղեցկությունն […]

̰
Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն Հովհաննիսյան

22:27 17.08.2019

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը՝ Արծրուն Հովհաննիսյանը, այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Տավուշի մարզի հյուսիսային հատվածում ՀՀ զինուժի 140 հեկտար տարածք ազատագրելու և սահմանային դիտակետերն առաջ տեղաշարժելու մասին լուրերին։ Արծրուն Հովհաննիսյանը, հաստատելով տեղեկատվությունը, նշել է, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ մեր զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին լարվածություն չկա. Արծրուն Հովհաննիսյան

21:39 17.08.2019

«Ինչպես մի անգամ մեր Գլխավոր շտաբի պետն էր ասել, մեր սահմանը կենդանի օրգանիզմ է, և ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, կարող են լինել նաև տարբեր դեպքեր: Ադրբեջանն իրեն  հարիր դրսևորման ձևերով մշտապես փորձում է լարել իրավիճակը սահմանին, լինում են կրակոցներ ու, ցավոք, վիրավորներ ու զոհեր ենք ունենում, և այդ լարված վիճակը կարող է տևել ընդամենը մեկ […]

̰
Աշխատանքային գրքույկների թվայնացման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է

23:54 16.08.2019

Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը։ Նախորդ երկու տարիների ընթացքում Հայաստանում թվայնացվել է մոտ 270 հազար գրքույկ, տվյալները պահվում են էլեկտրոնային շտեմարանում, որը նախատեսված է կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին փաստաթղթային քաշքշուկներից զերծ պահելու համար: Աշխատանքային գրքույկների թվայնացման պարտավորություն կրում են հիմնականում գործատուները: Սոցիալական ապահովության տարածքային կենտրոններին գործընթացի վերջնաժամկետ է տրվել մինչև դեկտեմբերի 31-ը: Սոցիալական ապահովության տարածքային […]

̰
Համընդհանուր ներառական ծրագրում ընդգրկված երեխաների ֆինանսավորման կարգը փոխվել է

19:20 14.08.2019

Շիրակի մարզն այս ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության, և առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն ոչ թե հատուկ, այլ հանրակրթական դպրոցներում: Սեպտեմբերի մեկից ներառական ծրագիրը կտարածվի մարզի բոլոր 169 դպրոցներում: Մինչ այս ներառական կրթություն իրականացնելու իրավունք ունեին քաղաքային ու գյուղական 29 դպրոցներ: Համընդհանուր ներառականությանն անցնելու համար որոշ դպրոցներում շենքային ու գույքային […]

̰
Քրեական գործով անցնող Բյուրակնի դպրոցի տնօրենը վերընտրվել է

22:00 13.08.2019

Երեկ  կայացել է Շիրակի մարզի Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Տնօրենի լիազորությունները դադարեցվել էին պաշտոնավարման  ժամկետը լրանալու պատճառով։ Մրցույթին կառավարման խորհրդի 8 անդամներից ներկա են եղել 7-ը, իսկ մինչ մրցույթի օրը, ժամկետների 3 տարին լրանալու պատճառով փոխվել էին Կառավարման խորհրդի, մարզպետարանի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները։ Տնօրենի թափուր […]

̰
BACK_TO_TOP