TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

2020-ից զբաղվածության պետական ծրագրերում նախատեսվում են փոփոխություններ

21:18 26.10.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել ժամանակավոր զբաղվածության ապահովման պետական ծրագրեր, որոնցում ընդգրկվում են գործակալություններում գրանցված աշխատանք փնտրող քաղաքացիները:Բայց ծրագրերում եղած մի շարք  դրույթներ սահմանափակում են շատ գործազուրկների նման ծրագրերից օգտվելու հնարավորությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսել է ծրագրերի չափորոշիչներում մի շարք փոփոխություններ, որոնք նախարարության պատասխանատուները ներկայացրել են Շիրակի մարզի զբաղվածության տարածքային […]

̰
Գյումրիում թափառող շներին կրակելու փոխարեն հաջորդ տարվանից կստերջացնեն

19:59 21.10.2019

Գյումրիում թափառող շների դեմ կպայքարեն ստերջացման եղանակով: Այս մեթոդին կանցնեն հաջորդ տարվանից: Խնդիրը հրատապ օրակարգային դարձավ Ազգային ժողովում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին օրենքի քննարկումներին զուգահեռ: Մինչ այս, քաղաքի կոմունալ բաժինը թափառող շների դեմ պայքարում էր ֆիզիկական ոչնչացման եղանակով՝ կրակելով, ինչն էլ լուրջ բողոքների, քննադատությունների տեղիք է տվել ոչ միայն կենդանասերների շրջանում: Իսկ թափառող […]

̰
Ղափամայի փառատոն ու բերքի գունեղ տոն Շիրակի մարզում

23:50 19.10.2019

Շիրակի մարզի Առափի գյուղում այսօր անցկացվել է Ղափամայի փառատոն։ Հայաստանի բնակավայրերից մասնակիցներն իրենց տաղավարներում ներկայացրել են հայկական ավանդական ճաշատեսակի՝ Ղափամայի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը, իսկ ներկաները հնարավորություն են ունեցել համտեսելու։Տոնը ուղեկցվել է նաև բերքի ցուցադրությամբ։ Գյուղական համայնքները ներկայացրել են ոչ միայն ավանդական բանջարաբոստանային մշակաբույսերը, այլև նոր բուսատեսակներ, որոնք առաջին անգամ են աճեցրել Շիրակի մարզում և […]

̰
Գյումրիի տարեցների տուն-ինտերնատը կլուծարվի. 156 տարեցների ճակատագիրն անհայտ է

19:30 17.10.2019

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատը լուծարվում է: Այս մասին երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները հայտնել են տուն-ինտերնատի աշխատակիցների հետ ունեցած հանդիպմանը: «Փոխնախարարը երեկ եկել էր, ինքը հաստատ համոզված պատասխանեց, որ հունվարի մեկից մենք փրկություն չունենք, բացատրեց, որ թոշակառուներին բոլորին կրճատում են»,- ասել է տուն-ինտերնատի բուժքույր Էլյա Դիլանյանը։ «Մեր կոլեկտիվը չի վստահում որևիցե ՀԿ-ի, իսկ եթե […]

̰
Մինչև տարեվերջ Հայաստան չհասած ավտոմեքենաների համար կտրվի հավելյալ մեկամսյա ժամկետ

11:36 15.10.2019

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ծավալները մոտ հինգ անգամ ավելացել են, և մտավախություն կա, որ մինչև տարեվերջ  արտերկրից պատվիրված բոլոր ավտոմեքենաները չեն հասնի Հայաստան։ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը նշում է, որ օրենքի դրույթներից մեկը հաշվի առնելով՝ այն քաղաքացիներին, որոնց ավտոմեքենաները մինչև դեկտեմբերի 31-ը չեն հասնի Հայաստան, կտրվի մեքենայի մաքսազերծման մեկամսյա արտոնյալ ժամկետ։ «Լավ լուր ունենք ավտոներկրողների […]

̰
Վրաստանից ու Ճապոնիայից ներկրված ավտոմեքենաները հոկտեմբերի 14-ից մաքսազերծվում են Գյումրիի Հյուսիսային մաքսատանը

11:14 15.10.2019

Տարբեր մակնիշի ու պետհամարանիշի ավտոմեքենաները հանրապետության բնակավայրերից բերվել էին Գյումրի: Առավոտից նախ դրանք զննում էին, հետո սկսում փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները։ Ճապոնիայից ու Վրաստանից արտահանված ու հիմնականում Բավրայի, Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրված մեքենաները կմաքսազերծվեն Գյումրիի «Հյուսիսային մաքսատուն» վարչությունում։ Վարորդներն արդեն նշում էին գործընթացի առավելությունները, ժամեր ու օրեր չեն պահանջվի ձևակերպումները կատարելու համար: «Առավոտվանից արդեն սկսել ենք […]

̰
Հայաստանի 12 ՔԿՀ-ներից միայն երեքում է իրականացվում «Բանտային կրթություն» ծրագիրը

19:00 12.10.2019

Հոկտեմբերի 13-ը Բանտային կրթության միջազգային օրն է: 30 տարի առաջ քաղաքացիական հասարակությունը կոչ արեց բանտարկյալների համար կրթության պայմաններ ստեղծել: Այս կոչին արձագանքեցին աշխարհի շատ երկրներ: Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կրթության առկա վիճակն ու արդյո՞ք ապահովում է անազատության մեջ գտնվող դատապարտյալների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Այս հարցերի շուրջ «ԴԻ-Վի-ՎԻ ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակը Գյումրիում […]

̰
6000 տոննա պակաս կարտոֆիլ, 55 հազար տոննա պակաս հացահատիկ. Շիրակի մարզում այս տարի բերքահավաքի ցուցանիշը ցածր է

23:50 10.10.2019

Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին բարենպաստ չէր, սպասվելիք բերքի կեսից ավելին տուժեց 8 անգամ տեղի ունեցած կարկտահարություններից: Այս տվյալներն է մարզխորհրդի նիստում ներկայացրել գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը: Բերքատվության նվազման հետևանք է նաև համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման վատ ցուցանիշը։ Շիրակի մարզի 42 համայնքների ընդհանուր եկամուտները, ըստ նախապես կազմված բյուջեների, մեկ միլիարդ 895 միլիոն դրամ է, բայց […]

̰
Շիրակի մարզպետն Անիի համայնքապետի լիազորությունները դադարեցնելու մասին դատախազի միջնորդությունն ուղարկել է նախարարություն

20:48 10.10.2019

Այսօր մարզխորհրդի նիստից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Անի խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու Շիրակի մարզի դատախազի միջնորդությանը վերաբերող SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` նշել է,որ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն արդեն ուղարկվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, և սպասում են պաշտոնական պատասխանին: «Դատախազից ստացել ենք միջնորդություն Անիի համայնքապետի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին՝ իր հետ կապված քրեական […]

̰
Գյումրիում թերություններով ասֆալտապատված փողոցները քաղաքապետարանը չի ընդունի. թեժ քննարկում

21:24 08.10.2019

Այսօր Գյումրու ավագանին հերթական նիստն է անցկացրել: Օրակարգային հարցերի մեծ մասը դարձյալ առնչվել է անհատ քաղաքացիներին ու տարբեր կառույցների տեղական բյուջեից ֆինանսական հատկացումներին:Օրակարգի 13 հարցերի քննարկումից հետո առաջին անգամ ավագանու անդամների և քաղաքապետարանի տարբեր բաժինների պատասխանատուների միջև  տեղի է ունեցել հարցուպատասխան։ Հետաքրքրող հարցերը վերաբերել են հիմնականում փողոցաշինական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև փողոցների լուսավորությանն ու ճանապարհային […]

̰
Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին ու Ռոբերտ Մլքեյանին շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում

20:00 08.10.2019

Մինչ ավագանու նիստը սկսելը ներկաները մասնակցել են Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Ավագանու որոշմամբ՝ պատվավորի կոչումներ են շնորհվել լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին և արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի դիրիժոր, խմբավար Ռոբերտ Մլքեյանին: Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, իր խոսքում նշել է, որ իր կյանքում Շիրակ աշխարհն ու Գյումրին կարևոր հետք են […]

̰
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի 3 անդամներ հրաժարական են ներկայացրել, ևս մեկի լիազորություններն էլ դադարեցվել են

21:27 05.10.2019

Երեք ամսվա ընդմիջումից հետո այսօր նիստ է անցկացրել ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը: Անհրաժեշտ ձայների քվորում չլինելու պատճառով նիստը սկսվել է նախատեսվածից մեկ ժամ ուշացումով՝ նվազագույն 12 անդամների ներկայությունն ապահովելուց հետո։ Առաջինը քննարկման է դրվել խորհրդի անդամներ Գայանե Շագոյանի և Հայկակ Արշամյանի հրաժարականների դիմումների հարցը: Խորհրդի անդամությունից հրաժարվելու պատճառ Գայանե Շագոյանը ներկայացրել է քաղաքական հայացքների անհամատեղելիությունը, իսկ […]

̰
Շիրակի մարզը մինչև տարեվերջ կունենա 4 կամ 5 սպանդանոց

21:17 05.10.2019

Մինչև տարեվերջ Շիրակի մարզում շահագործման կհանձնվեն 4 կամ 5 սպանդանոցներ: Այս մասին երեկ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած  հանդիպման ընթացքում հայտնել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Մարզում շուտով կունենանք մոտ 5 սպանդանոց: Գյումրիում գտնվող սպանդանոցը վստահ չեմ կաշխատի,թե՝ ոչ, որովհետև իրենց տեղը շատ վատն է, այսինքն՝ չի համապատասխանում ստանդարտներին, պետք է 300 մետր բնակելի տարածքից դուրս […]

̰
Անասնաբույժների աշխատավարձը կբարձրանա

11:10 05.10.2019

Էկոնոմիկայի նախարարությունն ու սննդի անվտանգության տեսչական մարմինը 2020 թվականից նախատեսում են օրենսդրական փոփոխություններ անասնաբուժասանիտարական ոլորտում։ Մասնավորապես՝ նախատեսվում է լուծարել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, փոխարենը անասնաբույժները կդառնան համայնքային աշխատողներ, ու նրանց աշխատավարձի վճարումը կկատարվի համայնքային բյուջեից։«Այն, ինչ որ արվում էր ՊՈԱԿ-ի միջոցով, դա ծառայության մատուցում էր ընդամենը, 2020-թվականին մենք դրույքաչափն ու գլխաքանակի ներարկման գումարը […]

̰
Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի շինարարության վերջնաժամկետը դարձյալ հետաձգվել է

19:30 04.10.2019

Մուշ 2/2 թաղամասում շուրջ երեք հեկտար տարածքի վրա կառուցվող հրապարակի շինարարությունը մեկուկես տարի անց դեռ անավարտ է: Շինարարը՝ «Վահրադյան» շինընկերությունը, խախտել է պայմանագրի ժամկետները, աշխատանքները կատարել է թերություններով, ինչի պատճառով պատվիրատուն՝ Գյումրիի քաղաքապետարանը, որոշել է ոչ թե լուծարել շինընկերության հետ կնքած պայմանագիրը, այլ հետագա շինարարությունը վստահել է ենթակապալառու կազմակերպության` սա հիմնավորելով կրկնակի մրցույթ չհայտարարելու և […]

̰
Նուբա լեռներում սևամորթ կինն իր երկվորյակ աղջիկներից մեկին հայ բժշկի պատվին անվանակոչել է Արմինե

22:50 03.10.2019

Սուդանի Նուբա լեռներում «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017 թվականի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինային փոխարինած հայ բժիշկ Արմեն Մկրտչյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու կիսվել մի ուրախալի լուրով, որ գիշերը կարողացել է փրկել երկվորյակ նորածիններից մեկի կյանքը, իսկ սուդանցի մայրը, որպես երախտիք, նորածին աղջկան իր պատվին անվանակոչել է Արմինե: «Գիշերն ինձ կանչում են, թե […]

̰
Գյումրեցի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները պարգևատրվեցին

19:59 02.10.2019

Գյումրեցի մարզիկներն ու մարզուհիները աշխարհի, Եվրոպայի հեղինակավոր առաջնություններից ու մրցաշարերից անցած 9 ամիսների ընթացքում վերադարձել են չեմպիոնական կոչումներով ու հաղթանակներով: Մինչև տարեվերջ նոր առաջնություններ և լուրջ սպասելիքներ կան գյումրեցի մարզիկներից: Մրցաշարերի մեկնարկից առաջ քաղաքապետարանում մեծարել են մեդալակիրներին: Պարգևների են արժանացել ծանրամարտի, ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, աթլետիկայի, լողի ու հրաձգության սպորտաձևերում 61 մարզիկ-մարզուհիներն ու նրանց մարզիչները: «Եթե […]

̰
Գյումրիից Ամասիա տանող ճանապարհի ու կամրջի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 20-ին

21:25 01.10.2019

Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մի քանի օր դադարեցված են: 6 կմ երկարության հատվածում մեկ ամիս առաջ մեկնարկած շինարարությունը ժամանակավոր է դադարեցվել: Պատճառը ոչ ֆինանսական է, ոչ էլ նախագծային: Պարզապես աշխատանքներն իրականացնող երկու շինընկերություններն այս պահին ամբողջ շինտեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացրել են միջպետական ճանապարհի ՝ Աշոցք-Բավրա հատվածի ասֆալտապատումը ժամանակին ավարտելու գործին: Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի […]

̰
Ով է դարձել Գյումրու Ֆոտոն վարժարանի տնօրեն

21:13 01.10.2019

Մեկ անգամ հետաձգվելուց հետո այսօր կայացել է Գյումրու Ֆոտոն վարժարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել միայն մեկ թեկնածու: Նա վարժարանի աշխարհագրության ուսուցչուհի Կարինե Պետոյանն է, որ արդեն 22 տարի դասավանդում է նույն կրթօջախում: Միակ թեկնածուն վարժարանի կառավարման խորհրդին է ներկայացրել իր զարգացման հայեցակարգային ծրագիրը, որից հետո անցկացվել է փակ, գաղտնի […]

̰
Գյումրեցի պատանիները դարձել են շախմատի դպրոցականների աշխարհի չեմպիոններ

19:00 30.09.2019

Աշխարհի առաջնության չեմպիոնական, փոխչեմպիոնական մեդալներ, գյումրեցի ծանրորդներից բացի, նվաճել են գյումրեցի պատանի շախմատիստները: Նրանք դարձել են շախմատի աշխարհի առաջնության չեմպիոններ: Առաջին անգամ անցկացվել է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն, իսկ հյուրընկալող երկիրը Հայաստանն էր: Մրցաշարին մասնակցել է յոթ երկրի 15-18 տարեկան մոտ հարյուր շախմատիստ: Թիմային և հավաքական խաղերում դպրոցականների աշխարհի առաջնության չեմպիոններ են հռչակվել Գյումրիի շախմատի […]

̰
Դա թյուրիմացություն է, ինձ հետ բացարձակ կապ չունի. Սահակ Մինասյանը` իր դեմ առաջադրված մեղադրանքի մասին

20:18 27.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված հաղորդման հիման վրա մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին՝ Սահակ Մինասյանին: Մեկնաբանություն ստանալու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Սահակ Մինասյանի հետ, որը նախ ճշտել է, թե որ քրեական գործի մասին ենք ցանկանում պարզաբանում ստանալ, ապա, լսելով այսօր առաջադրված […]

̰
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը կալանավորվեց

15:01 27.09.2019

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, «Վերածնունդ» հիմնադրամ հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Ավդալյանն այսօր կալանավորվել է։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շիրակի մարզի դատախազության ու քննչական բաժնի համատեղ ներկայացրած կալանավորման միջնորդությունը։ Դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ նիստը կայացել է երեկ, որի ավարտից հետո դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատավորի աշխատակազմից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ կալանավորման մասին […]

̰
90 հազարից ավելի կրակոց մեկ ամսում․ Շիրակի մարզի հակակարկտային կայաններն այս տարի աշխատել են արտակարգ ռեժիմով

23:47 25.09.2019

Շիրակի մարզի հակակարկտային կայանները դեռ կոնսերվացման չեն գնում: Ըստ մասնագետների` վտանգավոր կարկտաբեր ամպերի ակտիվություն հնարավոր է նաև հոկտեմբերին: Մասնագետները շրջում են կայաններում, հետևում տեխնիկական վիճակին և աշխատանքին: Այս տարի Շիրակի մարզի ցանքատարածքները տուժեցին բազմակի կարկտահարություններից, հակակարկտայիններից աննախադեպ քանակի կրակոցներ են եղել, բայց բերքի կորուստներից խուսափել չի ստացվել։ Շիրակի մարզում տեղադրված  կայաններն առայժմ 96-ն են , […]

̰
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

21:17 25.09.2019

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ դռնփակ նիստում քննվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, Վերածնունդ մրցույթ-փառատոնի նախագահ Կարինե Ավդալյանին կալանավորելու միջնորդությունը: Այն դատարան է ներկայացրել Շիրակի մարզի դատախազությունը քննչական բաժնի հետ համատեղ։ Նիստին պատասխանող կողմը ու նրա պաշտպանը ներկա չեն գտնվել: Նիստը տևել է  մոտ 40 րոպե, […]

̰
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն իր թատերաշրջանը ազդարարեց «Թռիչք» ներկայացման առաջնախաղով

19:13 24.09.2019

Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բացեց 154-րդ թատերաշրջանը: Նախօրեին առաջնախաղ էր թատրոնում: Աճեմյանցիները թատերաշրջանը բացել են «Թռիչք» ներկայացմամբ: «Էստեղ թռչունները պայմանական են, որովհետև թռչունի էության մեջ խոսում ենք մարդկային ապրումների ու մարդկային հոգեբանության մասին: Սա ազատության գաղափարի մասին է, իսկ ազատության այդ խորհրդանիշը, որպես այդպիսին, բոլոր ժամանակներում եղել է թռչունը, այսինքն` նրանք, որոնք անմիջականորեն […]

̰
Շիրակի մարզում համապետական ռազմավարական զորավարժությանը կմասնակցեն մի քանի հազար պահեստազորայիններ

23:53 23.09.2019

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվեն համապետական ռազմավարական զորավարժություններ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պահեստազորայինների մասնակցությամբ։ Զորավարժության նպատակն է՝ որոշել մասնակից կառույցների պատրաստվածությունը պայմանական պատերազմական իրավիճակում զինված ուժերին աջակցելու գործում։ Համապետական զորավարժության նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, Գյումրու զինկոմիսարիատում վաղը կընդունեն զորահավաքի մասնակից պահեստազորայիններին ու պետական կառույցների աշխատակիցներին։ Մի քանի օր է՝ Շիրակի […]

̰
Ահազանգ. Արփի լճի ջրային ռեսուրսները կտրուկ նվազել են

23:51 18.09.2019

«Արփի լիճ» ազգային պարկն իր հատուկ պահպանվող գոտիներով անցնում է տեսահսկման: Որսագողությունն ու ապօրինի ձկնորսությունը բացառելու համար մինչ այս իրականացվում էր պարետային ծառայություն: «Կովկասի բնության» հիմնադրամը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում տեղադրել է  տեսահսկման սարքեր, արևային էներգիայի ստացման պանելներ, և հազվագյուտ համարվող դեղին կոկոռի բազմացման համար կառուցվել են պատվարներ: «Արփի լճի» տարածքում են գտնվում 630 […]

̰
Ղազանչի գյուղի բնակիչների մոտ խմելու ջրից թունավորումներ են արձանագրվել

23:59 16.09.2019

Շիրակի մարզի Ղազանչի գյուղի վարչական ղեկավար Լուսինե Սիմավոնյանը համացանցով հայտարարություն էր տարածել այն մասին, որ գյուղում խմելու ջրից թունավորման դեպքեր են գրանցվել, կան հիվանդանոցներ դիմած անձինք, որոնք մեղադրում են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որը անփութություն ու անտարբերություն է ցուցաբերում, չի վերացնում ջրագծերի վթարները: Մարզի 80 տոկոս բնակավայրերին ջուր մատակարարող Ղազանչիում ջրագծերի ներքին ցանցի քայքայման պատճառով հաճախակի […]

̰
Իմ ֆիլմերի երաժշտության մեջ մեծ մասամբ Գյումրին է․ Տիգրան Մանսուրյան

23:03 14.09.2019

«Իմ ֆիլմերի երաժշտությունը մեծամասամբ ես այստեղից եմ տարել, Շիրակից եմ տարել։ Փոքր թիվ են կազմում իմ  ֆիլմերը, որոնք նկարահանված են այլ վայրերում, մեծամասամբ Գյումրիում են նկարվել, որտեղ գյումրվա կենցաղն է իր գեղեցկություններով, իր մարդկային հարաբերություններով։ Այս ամենը շատ սիրելի ու հարազատ է ինձ»,- այսպես է բնորոշել իր երաժշտությունը մաեստրո Տիգրան Մանսուրյանը, որի համար Գյումրին ունեցել […]

̰
Ես ու եղբայրս հայրիկիս երազանքն իրականություն դարձրեցինք. Արաքս Մանսուրյան

17:15 14.09.2019

Տիգրան Մանսուրյանի քույրը` աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանը ժամանել էր Հայաստան` եղբոր հոբելյանական համերգաշարին ներկա գտնվելու համար։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում օպերային երգչուհին հետաքրքիր դրվագներ ու պատմություններ է հիշել իրենց ընտանիքի` Արթիկում անցկացրած տարիներից, մանկության դժվար օրերից ու եղբոր` Տիգրանի երաժշտության հանդեպ ունեցած հետաքրքրություններից։ «Հիշում եմ, որ մենք Արթիկում ունեինք մի ակումբ, այդ ակումբը, որտեղ ֆիլմեր էին […]

̰
BACK_TO_TOP