TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

17 փողոցի ասֆալտապատում, հանրային զուգարանների կառուցում, շատրվանների արդիականացում. Գյումրիում քննարկվում է սուբվենցիոն 5 ծրագիր

11:42 29.02.2020

Այս տարի Գյումրիում նախատեսվում է իրականացնել սուբվենցիոն 5 ծրագիր: Պետություն-համայնք ու որոշ դեպքերում նաև մասնավորի  համաֆինանսավորմամբ նախատեսվում է քաղաքում իրականացնել լայնածավալ փողոցաշինական ու բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև թարմացնել կոմունալ ծառայության ավտոպարկը։ Սուբվենցիոն ծրագրերը ներկայացվել են նաև հանրային քննարկման։ Ավագանու մի քանի անդամներից ու քաղաքապետարանի աշխատակիցներից բացի, քննարկմանը մասնակցել են նաև թաղամասերի բնակիչները։ Այս տարվա ընթացքում […]

̰
Գյումրիում այս տարի սուբվենցիոն ծրագրով  նախատեսվում է կառուցել ժամանակակից «խելացի» զբոսայգի

22:05 28.02.2020

Գյումրիում այս տարի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել ժամանակակից «խելացի» զբոսայգի։Այսօր Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կողմից ներկայացվող 2020 թվականին իրականացվելիք սուբվենցիոն և Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ հանրային բաց լսում-քննարկում, որի շրջանակներում քննարկվեց նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի առաջարկը՝ «Գյումրի համայնքում խելացի հանրային […]

̰
Գյումրիի դեղատներում բժշկական դիմակներ չկան, իսկ հիվանդանոցներում եղածն էլ միայն բուժաշխատողների համար է

19:59 27.02.2020

Կորոնավիրուսի  տարածման դեմ Հայաստանում կանխարգելիչ խստացված միջոցառումները սահմանային անցակետերում են։ Անհանգստացնող օղակներն են Իրանը և Վրաստանը, որտեղ վարակակիրներ են հայտնաբերվել։ Հայաստանցիներից շատերի մոտ  վիրուսների նկատմամբ զգուշավորությունը սկսվել է տարեսկզբից ՝ պայմանավորված սեզոնային գրիպով։ Վիրուսներից պաշտպանվելու համար բժշկական դիմակների, ջերմիջեցնող դեղամիջոցների պահանջարկն է ավելացել։ Դեղատներում  պաշտպանիչ դիմակներ գտնել հնարավոր չէ, իսկ եղածն էլ անհատների ձեռքում է, […]

̰
«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքներն ավարտվեցին․ պրեմիերան կինոթատրոններում կլինի ապրիլին

23:15 26.02.2020

Ավարտվեցին «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները։ Ապրիլյան պատերազմի օրերին թիկունքում կատարվող իրադարձությունները նկարագրող պիեսի նկարահանումները մեկնարկել էին փետրվարի սկզբներին։ Մինչ այդ անցկացված  փորձնական նկարահանումների ընթացքում ստեղծագործական խումբը գտել էր դրվագների պատկերավորման դեկորային ու սյուժետային նոր լուծումներ։ Ներկայացման էկրանավորումը կատարվել է դրամատիկական թատրոնի բեմում, որը վերածվել է նկարահանման տաղավարների։ Վերջին դրվագի նկարահանումներն են թատրոնի բեմում։ «Հարսանիք […]

̰
«Շիրակի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը կանցկացվի Աշոցքում

22:28 24.02.2020

Ձմռան օրացուցային վերջին օրը՝ փետրվարի 29-ին, Աշոցքում կանցկացվի «Շիրակի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը։ Վերջին տարիներին մարզի տարածաշրջաններն իրենց բնակավայրերում առանձին էին կազմակերպում այդ միջոցառումը։ Այս տարի որոշվել է վերականգնել հին ավանդույթները և ընդհանուր անցկացնել՝ նաև հաշվի առնելով սակավաձյուն ձմեռը։ Թե ինչ միջոցառումներ են նախատեսված անցկացնել այդ օրը, ներկայացրել են կազմակերպիչները՝ Շիրակի մարզպետարանի և տուրիզմի զարգացման կենտրոնի […]

̰
Թափառող շների վնասազերծման հարցը՝ խնդիր գյուղական բնակավայրերի համար

18:00 19.02.2020

Թափառող շների շատանալուց ու հարձակումներից բողոքող մարդկանց թիվն ավելանում է։ Խնդիրը գնալով բարդանում է. սա անհանգստացնում է ոչ միայն Գյումրիի, այլև մյուս բնակավայրերի բնակիչներին։ Ահազանգերը շատ են գյուղական համայնքներից։ Շների դեմ պայքարի, վնասազերծման նախկին մեթոդները կիրառել չեն կարող, այլապես կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ ստերջացման նոր եղանակն էլ համայնքներին ձեռնտու չէ, ավելի հստակ՝ անհասանելի ծառայություն է։ […]

̰
Ամառային զորակոչից լավագույն ծրագրավորող նորակոչիկները ծառայության կանցնեն նորաստեղծ 19-91 ստորաբաժանումում

21:36 18.02.2020

Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծում։ Կիբերանվտանգություն, մեքենաշինություն, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն. սրանք այն ոլորտներն են, որոնցում ապագա զինծառայողները հնարավորություն կունենան մասնագիտանալու նոր՝ 19- 91 ստորաբաժանման կազմում։ Նոր ստորաբաժանումը ստեղծվում է պաշտպանության նախարարության, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի՝ FAST-ի և «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն-հիմնադրամի միջև ձևավորված համագործակցությամբ: Մայրաքաղաքից բացի, ամառային զորակոչի պատանիների համար […]

̰
Տարեցների խնամքի կենտրոնում 85-ամյա պապն ու 70-ամյա տատն ամուսնացել են Սուրբ Սարգսի տոնին

23:00 10.02.2020

Սիրո բարեխոս, զորավար Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր արարողություն է տեղի ունեցել Ախուրյանի «Որդի Գյուլբենկյան» ծերերի խնամքի կենտրոնում։ Այստեղ խնամվող տարեց բնակիչներ` 85-ամյա Գևորգ Դանիելյանը ու 70-ամյա Ջեմմա Գալոյանը որոշել են ամուսնանալ։ Ծերերի խնամքի կենտրոնում ծանոթությունը Գևորգ պապի և Ջեմմա տատի համար վերածվել է մեծ սիրո։ Հարսանիքը կենտրոնի հարկի տակ էր, բայց առանց հարսանեկան զգեստի, խնամի-բարեկամներն […]

̰
Այս տարվանից Հայաստանում մինչև ամուսնությունը զույգերը կանցնեն անվճար բուժզննություն

23:51 07.02.2020

Նախկինում գործող ծառայությունների ֆինանսավորման դադարեցումը նախարարությունը կոմպենսացնում է պոլիկլինիկաներում նոր անվճար ծառայությունների ներդրմամբ, որից կարող են օգտվել զույգերը մինչև ամուսնությունը: Նրանք մինչև ամուսնությունը հնարավորություն կունենան առաջնային օղակներում անվճար օգտվելու լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից։ «Վերնագրված է ծնելիության բարելավում՝ առողջության վիճակով պայմանավորված, ամբողջ իմաստը ծրագրի հենց դա է, որ կարողանանք նպաստել ծնելիության բարելավմանն ու նաև անպտղության բուժմանը»,- նշում […]

̰
Հունվարից պոլիկլինիկաներում անվճար որոշ ծառայությունների մատուցումը դադարեցվել է

23:41 07.02.2020

2020 թվականի հունվարից առաջնային բուժսպասարկման հաստատություններում ներդրվել են նոր ծառայություններ, որոնք քաղաքացիներին ավելորդ թղթաբանություններից զերծ պահելու համար են, բայց այս փոփոխությանը զուգահեռ, Առողջապահության նախարարությունը կասեցրել է պոլիկլինիկաներում մինչ այս անվճար մատուցվող որոշ բուժծառայությունների ֆինանսավորումը: Կասեցումները վերաբերում են միայն քաղաքային առաջնային բուժսպասարկման օղակին։ Այլ կաբինետներում մատուցվող հավելյալ ծառայությունները դադարեցվել են Գյումրու 6 պոլիկլինիկաներում։ Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի […]

̰
Քաղաքացիների ահազանգով Գյումրիի երկու սուպերմարկետից վերցված հավի մսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության

09:15 07.02.2020

Սոցիալական ցանցերում ու կայքերում հաճախ են հայտնվում տեսանյութեր գնված սննդամթերքի անորակ կամ ժամկետանց լինելու մասին, որոնք հենց սպառողներն են տեսագրում։ Մի քանի օր առաջ Գյումրիում էր արձանագրվել նման դեպք, սուպերմարկետից գնված սառեցված հավի միսն ունեցել է կասկածելի բաղադրություն։ Ինչպե՞ս է այդ մսամթերքը հայտնվել ոչ թե մեկ, այլ մի քանի վաճառակետերում, և ովքե՞ր են մատակարարները, սպառողի […]

̰
Գյումրիում քնած կինն այրվել է էլեկտրական սալօջախից բռնկված հրդեհից․ վիճակը ծայրահեղ ծանր է

20:37 05.02.2020

Այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում, Գյումրիի Սունդուկյան 187 հասցեից խորը այրվածքներով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 88-ամյա Աղունիկ Գաբրիելյանը։ Կինն ապրում է մենակ։ Նա միացած է թողել էլեկտրական սալօջախը և քնել։ Հագուստն ընկել է միացված տաքացուցիչի վրա ու սկսել այրվել։ Կրակը տարածվել է մարմնի ամբողջ մակերեսվ։ Կինը հասցրել է մի կերպ տնից դուրս գալ, օգնության է […]

̰
Նախնական հայտարարագրով ավտոներկրողները դժգոհում են մաքսային դրույքաչափի  անհարկի բարձրացումներից

19:45 03.02.2020

Այս տարվա հունվարի 1-ից փոխվեցին ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող մոտ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներին են վերաբերում: Հենց սրանով էր պայմանավորված տարեվերջին աննախադեպ քանակության ավտոմեքենաների ներկրումը Հայաստան։Պետեկամուտների կոմիտեն այն ավտոներկրողներին ու անհատներին, որոնք ունեին ժամկետների մեջ տեղավորվելու խնդիր, նախնական հայտարարագրերով մաքսազերծման մեկամսյա ժամկետ սահմանեց։ Բայց որոշ ներկրողներ հայտարարագիր լրացնել չհասցրին, և […]

̰
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. Շիրակի մարզի դատախազ

18:56 03.02.2020

Շիրակի մարզում հանցագործությունների թիվն ավելացել է, ավելացել են նաև հարուցված քրեական գործերը: Մեծ մասը կոռուպցիոն բնույթի է` պաշտոնեական դիրքի չարաշահում, կաշառք տալ և ստանալ, ապօրինի վարձատրություն։ Միայն 2019 թվականին 189 կոռուպցիոն բնույթի նյութերից 138-ի հիման վրա հարուցված քրեական գործերով պետական բյուջե վերականգնվել է մոտ 200 միլիոն դրամ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնել է Շիրակի […]

̰
Ամասիայում և Աշոցքում  բուք է, ճանապարհները` դժվարանցանելի

21:21 31.01.2020

Այս պահին Շիրակի մարզի Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններում բուք է: Երեկոյան սկսված ձյան առատ տեղումներն ուղեկցվում են  ուժեղ քամիներով, ձյան շերտի բարձրությունն այս պահին հասնում է մոտ 20 սմ-ի: Աշոցքի ճանապարհաշինական ընկերությունից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ հյուսիսային տարածաշրջանների բոլոր ճանապարհները դժվարանցանելի են, ընթանում են ձյան շերտի մաքրման աշխատանքներ, սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:

̰
ՃՈ հաշվառման, գրանցման ու քննական կենտրոններում հերթեր են․ տրամադրվում են պլաստիկե վկայագրեր

20:00 31.01.2020

Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման և քննական կենտրոններում սկսվել է վարորդական իրավունքի վկայականների ու տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակավոր վկայագրերը պլաստիկ քարտերով փոխարինման գործընթացը: Ժամանակավոր փաստաթղթերը քաղաքացիներին տրամադրվել էին դեկտեմբեր-հունվար ամիսներին, երբ ավտոմեքենաների ներկրման մեծ ծավալների պատճառով պլաստիկե քարտերի ու պաշտպանիչ թաղանթների դեֆիցիտ առաջացավ։ Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման ու քննական հյուսիսային կենտրոնում քաղաքացիների ակտիվ հոսք է: Ճանապարհային […]

̰
Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսի վիճակը ծանր է

15:23 31.01.2020

Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին։ Սառնաղբյուր գյուղի մոտ` ոլորապտույտ  հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության նպատակով ճամփեզրին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գործելուց հետո գլխիվայր շրջվել։ Ուժեղ հարվածից մեքենայի բեռնախցիկի դուռն ու անիվներից երկուսը պոկվել ու հայտնվել […]

̰
Մարտական ոգին հայ զինվորի գենի մեջ է. Մարտական ծառայության շքանշանակիր Դավիթ Թադևոսյան

23:00 29.01.2020

Զինված ուժերի կազմավորման 28-ամյակի առիթով նախագահի բարձրագույն պարգևին արժանացած ամենաերիտասարդ սպան գյումրեցի Դավիթ Թադևոսյանն է։ 13 տարի առաջ էր, որ ՀՀ զինված ուժերի հատուկ ջոկատային գնդում ծառայության անցավ։ Այս տարիների ընթացքում հանուն հայրենիքի կատարած առաջադրանքների գնահատականը պարգևներն են, առայժմ վերջինը՝ Մարտական ծառայություն մեդալը: Մշտապես դիրքերում ու սահմանին դժվար մարտավարական առաջադրանքներ կատարող սպայի համար շքանշանը համարում […]

̰
Գրիպի բարդացումներով Շիրակի մարզի բուժհաստատություններ քաղաքացիների դիմելիությունն ակտիվացել է

23:48 27.01.2020

Շիրակի մարզի հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում դիմելիությունն ակտիվացել է, պատճառը սեզոնային գրիպի վիրուսն է, իսկ դիմած քաղաքացիների մեծ մասի մոտ արդեն բարդացումներ են, իսկ նման դեպքերում առաջնային բուժսպասարկման օղակից՝ պոլիկլինիկաներից ուղղորդումը հիվանդանոցներ անհետաձգելի են: «Գյումրի» բժշկական կետրոնում, Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային ու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցներում բոլոր մահճակալները զբաղված են: Վերջին 10 օրերին Գյումրիի բուժհաստատություններ այցելողները տարբեր […]

̰
ՇՊՀ-ում գործող ուսխորհուրդն ապօրինի է. նոր բացահայտումներ

23:56 23.01.2020

Ինչ խնդիրներ կան Շիրակի պետական համալսարանում և ներբուհական ինչ մթնոլորտում է կազմակերպվում ուսանողների կրթությունը։ Այս խնդիրներից են այսօր խոսել Ռեստարտ-Գյումրի ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները։ Անցկացրած սոցհարցումներով և ուսումնասիրություններով բուհում շարունակվում են ուսանողական խորհրդի անօրինականությունները, առկա է հովանավորչություն և կոռուպցիա, իսկ կրթությունը չի համապատասխանում որակին:Ռեստարտ-Գյումրի ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամները միայն ՇՊՀ-ի ուսանողները չեն, մյուս  բուհերի ուսանողությունից ևս […]

̰
Գյումրիի «Թռչունյան տուն» գիշերօթիկի երեխաների մի մասը տեղափոխվել է այլ հաստատություններ, մյուսները վերադարձել են ընտանիք

10:27 21.01.2020

Հունվարի 11-ից «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը համարվում է լուծարված: Պատճառը դեռ նախորդ տարվա հունիսից բարերարների ֆինանսավորման դադարեցումն էր, ինչի պատճառով հաստատությունը կուտակել էր շուրջ 20 միլիոն դրամ պարտք ու հայտնվել անելանելի վիճակում: Ոչ միայն գիշերօթիկի, նաև նույն շենքում գործող Հրանտ Դինքի անվան հանրակրթական դպրոցի հետագա գործունեությունը շարունակելու համար Մայր Աթոռն այդպես էլ  նոր […]

̰
Շիրակի մարզի գյուղերի 10 անօթևան ընտանիքներ ստացան բնակարանների գնման վկայագրեր

10:13 21.01.2020

Հունվարի 20-ին բնակարանների գնման վկայագրեր են հանձնվել գյուղական բնակավայրերի՝ անօթևանի կարգավիճակ ունեցող 10 ընտանիքների՝ Շիրակ, Մարմաշեն, Գուսանագյուղ, Ջաջուռ և Բասեն համայնքներից։ Բնակարան ձեռք բերելու համար նրանց տրամադրվում է վեցամսյա ժամկետ, որը սպառելուց հետո, եթե անօթևան ընտանիքն առք ու վաճառքի պայմանագիր չի ներկայացնում մարզպետարան, այն մարվում է, իսկ պետությունը տվյալ ընտանիքի հանդեպ իր պարտավորությունը համարում է […]

̰
Ձնածածկույթ չկա, աշնանացան ցորենի ցանքատարածություններում սերմացուն գրեթե չի ծլել. ահազանգ գյուղացիական տնտեսություններից

18:00 19.01.2020

Ձյան տեղումներին ամենաշատը սպասում էին գյուղացիական տնտեսությունները: Հայաստանի հյուսիսի Շիրակի մարզի բոլոր տարածաշրջաններում տեղումների բացակայության պատճառով աշնանացան ցորենի վեգետացիան վտանգված է: Ոչ միայն բարձր լեռնային, այլև լեռնային շրջաններում աշնանացանը կատարվել է ուշացումով, իսկ չորային եղանակն էլ իր հերթին վնասակար ազդեցություն է ունեցել բույսերի արմատակալման վրա: Ձմռան կեսին ձյան շերտի խիստ պակասը կարող է հանգեցնել բերքի […]

̰
Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրենի պաշտոնի մրցույթում հաղթեց կայանի երկարամյա բժիշկը

23:38 16.01.2020

Այսօր կայացել է Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել երկու թեկնածու։ Թեկնածուների փաստաթղթերում անճշտություններ չկային: Սա առաջին պայմանն է, որը մասնակցության թույլտվություն է տալիս: Տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրևած առաջին թեկնածուն արդեն 5 ամիս է՝ ղեկավարում է Գյումրիի շտապ բուժօգնության կայանը: Նույն հաստատության բժիշկ Արթուր Մանուկյանը […]

̰
Շիրակի մարզում սպանդանոց չկա, բայց մսավաճառներին պարտադրում են վաճառել միայն սպանդանոցային մորթի ենթարկված միս

11:10 16.01.2020

Հունվարի 15-ին շուկայում և հասարակական սննդի օբյեկտներում թույլատրելի է միայն սպանդանոցային ծագման մսի վաճառքը և այսուհետ պարտադիր է դառնում հինգերորդ ձևի տեղականքի առկայությունը, որը տրամադրելու են սպանդանոցները: Նման պահանջներով աշխատել Շիրակի մարզում առայժմ անհնար է, գործող սպանդանոցներ չկան: Իսկ որպես ժամանակավոր այլընտրանք՝ տեղի մսավաճառներին առաջարկել են սպանդանոցային միս ձեռք բերել այլ մարզերից, որից էլ ծախսատարության […]

̰
Արգենտինահայ երգահան Ալին Դեմիրճյանը բնակություն է հաստատել Գյումրիում

18:45 14.01.2020

Արգենտինահայ երգչուհի Ալին Դեմիրճյանը Հայաստանում իրականացրել է «Մեկ մարզ, մեկ երգ» երաժշտական նախագիծը։ Ստեղծագործական թիմի հետ Ալինը շրջել է Հայաստանի մարզերով, Արցախով և երաժիշտների հետ ձայնագրել մեկ համատեղ երգ ու նկարահանել տեսահոլովակ, որը պատմում է տվյալ մարզի կենցաղի ու միջավայրի մասին: Նախագիծը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև մշակութային կամուրջ կարող է դառնալ: Ալին Դեմիրճյանի նախաձեռնություններն […]

̰
Ձմեռային պատանեկան Oլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի աշոցքցի 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը

22:55 12.01.2020

Հունվարի 9-22-ը Շվեյցարիայի Լոզան քաղաքում կանցկացվեն պատանեկան երրորդ ձմեռային Oլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը կներկայացնի Աշոցքի 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը: Պատանի դահուկորդը միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցության իրավունքը նվաճել է ունեցած վարկանիշային միավորների շնորհիվ, որոնք հրապարակել է դահուկավազքի միջազգային ֆեդերացիան: Հայաստանի միակ ներկայացուցիչը վերջին մարզումերն է անցկացնում ծննդավայր Աշոցքի ձյունապատ սարերում, որն այս տարի ձմեռային սպորտաձևերի սիրահարների […]

̰
Գյումրիի տուն-ինտերնատում անորոշություն է. Կարմիր խաչը դեռ չի ստանձնել տարեցների խնամքը

19:14 11.01.2020

Կառավարության դեկտեմբերի 12-ի որոշմամբ` Գյումրիի տարեցների տուն-ինտերնատը լուծարվեց, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրվեց հասարակական կազմակերպության, տվյալ դեպքում՝ հայկական Կարմիր խաչին: Ընկերության հետ կառավարությունը կնքել է պարտավորությունների ստանձնման հուշագիր, սակայն տարեսկզբից նախատեսված ընթացակարգով կազմակերպությունը տուն-ինտերնատի տարեցների խնամքը դեռ չի ստանձնել: Հիշեցնենք, որ Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի լուծարման մասին առաջին ծանուցումները աշխատակազմն ու տնօրինությունը ստացել էին 2019թ. հոկտեմբերի 16-ին: […]

̰
Մարալիկի ծննդատան փակման հարցը քննարկվել է Շիրակի մարզպետարանում․ վերջնական որոշումը կկայացվի մի քանի օրից

20:57 08.01.2020

Այսօր Մարալիկում անցկացված բողոքի ակցիայից հետո Առողջապահության նախարարության աշխատանքային խմբի անդամներն այցելել են Շիրակի մարզպետարան ու ծննդաբերական բաժանմունքի փակման հարցի շուրջ քննարկում ունեցել մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Մոտ կես ժամ տևած փակ քննարկումից հետո Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանը SHANTNEWS.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում քննարկման մանրամասներն ու  […]

̰
Շղթայական ավտովթար ու մեքենաների խցանում Գյումրիի ավտոմաքսատան մոտակայքում. մանրամասներ

23:53 29.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Գյումրի  ավտոճանապարհին: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ Ա., ծնված 1987 թ.), «Opel Astra» (վարորդ՝ Էդգար Լ., ծնված 1986 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Մեսրոպ Մ., ՌԴ […]

̰
BACK_TO_TOP