TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը

19:31 19.04.2020

Այսօր Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք: 90-ամյա տարեց տղամարդը, որի նմուշառումը գիշերը դրական արդյունք էր տվել, ախտորոշման հաստատումից 1 ժամ անց մահացել է: «Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների մեկը, որի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, պարզվեց, որ տանը խնամում է իր 90-ամյա հայրիկին: Օրեր շարունակ մենք քննարկում էինք պապիկի հոսպիտալացման հարցը, բայց քանի որ […]

̰
Գյումրիի տներից մեկում հայտնաբերվել է բեկորային արկ

18:36 19.04.2020

Այսօր Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Մելիք-Սարգսյան փողոցի տներից մեկում  հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Մելիք-Սարգսյան 4 հասցեի տանը հայտնաբերված պայթուցիկը հետևակի մարտական մեքենայի 60 մմ տրամագծի բեկորային արկ է` իր պայթուցիչով: Արկը տան կցակառույցում հայտնաբերել է սեփականատերը, որը տունը գնելուց հետո կատարել է մաքրման աշխատանքներ: […]

̰
Ամասիայում այրվել է 60 հեկտար խոտածածկ տարածք

19:52 18.04.2020

Այսօր՝ ժամը 13:18-ին, Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ համայնքի հարակից խոտածածկ տարածքն  այրվում է: Ահազանգով դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները պարզվել են, որ այրվում է Ամասիայի Սնխի հանդամասի չոր խոտածածկ տարածքը: «Թե ինչից էր բռնկվել հրդեհը, դեռ հայտնի չէ, կրակը մեծ արագությամբ էր տարածվում, ինչին նպաստում էր նաև քամին: Վտանգ […]

̰
Մարալիկում 9 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել․ քննարկվում է Առողջության կենտրոնի հետագա գործունեության հարցը. Շիրակի մարզպետ

22:07 15.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնապես հաստատեց Մարալիկի առողջության կենտրոնի 9 բուժաշխատողների կորոնավիրուսով վարակված լինելու լուրը: «Հենց նոր պաշտոնապես Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրինությունն ինձ փոխանցեց Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների թեստավորման արդյունքները: Թեստավորում անցկացվել է երեկ, չեմ կարող ասել՝ քանի անձ է թեստավորվել, բայց 9-ը բուժաշխատողների մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Հենց այս […]

̰
Մարալիկի առողջության կենտրոնի գլխավոր բժշկի և 8 բուժաշխատողների մոտ հաստատվել է կորոնավիրուս. նրանք մեկուսացված են

20:43 15.04.2020

Մարալիկում կա կորոնավիրուսով հաստատված 9 դեպք: Ըստ տեղեկությունների` կորոնավիրուս է հայտնաբերվել Մարալիկի առողջության կենտրոնի գլխավոր բժշկուհու և 8 բուժաշխատողների մոտ, նրանք երեկ թեստավորվել են, արդյունքները դրական են եղել: Բուժաշխատողների ընտանիքների անդամները մեկուսացվել են, նրանց ևս կթեստավորեն: Վարակման աղբյուրը դեռ հայտնի չէ: Տարածված տեղեկատվությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, որը […]

̰
Նախորդ տարի Գյումրիում հիմնանորոգված  փողոցները պաշտոնապես շահագործման հանձնված չեն, բոլոր փողոցներում թերություններ կան

21:28 13.04.2020

Պարետի հրամանով այսօրվանից բացօթյա տարածքներում թույլատրվում է  շինաշխատանքներ իրականացնել, ըստ այդմ՝ Գյումրիում վերսկսվել են դեռևս մարտի կեսերից դադարեցված փողոցաշինական աշխատանքները:Մասնավորապես «ԱԱԲ պրոյեկտ» ընկերությունը վերացնում  է դեռևս նախորդ տարվա ընթացքում Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգված Վազգեն Սարգսյան և Գերցեն փողոցներում առկա թերությունները: «Այս փուլում հիմնականում իրականացվում են թերությունների վերացման աշխատանքներ «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ընկերություն կողմից: Մենք […]

̰
Կորոնավիրուս է հայտնաբերվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհու մոտ. նա մեկուսացվել է, վարակակիր են ևս 13 քաղաքացիներ

19:53 09.04.2020

Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Ըստ մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ վարակակիրները հիմնականում մարզի երկու համայնքներից են` Գյումրիից և Անիի տարածաշրջանից: Այս ընթացքում գրանցվել է նաև կորոնավիրուսից բուժման երեք դեպք, հիվանդներից երկուսը Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել հանրապետության այլ բնակավայրերից: «Էս պահին մենք Շիրակի մարզում ունենք մեկ մահվան դեպք, դա Մարալիկ քաղաքի 68-ամյա բնակիչն […]

̰
Կորոնավիրուսից մահացած մարալիկցի 68-ամյա բնակչի հետ շփված «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող մեկուսացվել է

12:42 06.04.2020

«Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից է մեկուսացվել քաղաքի հյուրանոցներից մեկում: Նրանց առողջական վիճակը լավ է, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ու ջերմություն այս պահին չունեն: «Վեց կամ յոթ բժիշկ է, մյուսները միջին բուժանձնակազմից են, հենց այսօր էլ աշխատակիցներից հաղորդագրություն եմ ստացել, որ բոլորի վիճակը լավ է: Մեկին ուղարկել ենք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, մնացած 28-ը մեկուսացված է հյուրանոցներից […]

̰
Էլեկտրահարության դեպք Գյումրիում․ քաղաքացիներից մեկին վերակենդանացրել են, վիճակը ծանր է

15:49 05.04.2020

Այսօր էլեկտրահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Քաղաքում հայտնի շինանյութի խանութներից մեկի մոտից շտապօգնության  մեքենաներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու քաղաքացիներ: «Մեր երկու կարգախմբերը դեռ «Գյումրի» բժշկական կենտրոնից հետ չեն վերադարձել, միայն տեղյակ եմ, որ էլեկտրահարված քաղաքացիներից մեկին մեր բժիշկները տեղում վերակենդանացրել են, մյուսը ունեցել է մարմնական վնասվածքներ: Թե կոնկրետ ինչպես է դեպքը տեղի […]

̰
Կարգախմբերը խիստ վերահսկողություն են իրականացնում Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին

17:00 03.04.2020

Շիրակի մարզ տանող բոլոր միջմարզային  ճանապարհներին իրականացվում է խստացված հսկողություն. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ստորաբաժանման Շիրակի մարզը սպասարկող երրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը: «Ունենք անշարժ պահակակետ Լանջիկ գյուղի մոտակայքում, հսկում ենք մայրաքաղաքից ու այլ մարզերից Շիրակի տարածաշրջան ավտոմեքենաների հոսքը: 24-ժամյա խիստ հսկողություն ենք իրականացնում գիշեր-ցերեկ, անցնել թույլատրում ենք միայն մթերք ու սնունդ […]

̰
Պառավի ուլերն եկան, ձագերն էլ հետը

21:35 02.04.2020

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում կարգին ձմեռ է: Լուսանկարները` SHANTNEWS.am-ի լրագրող Ալեքս Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։

̰
Ապրիլյան պատերազմում զոհված շիրակցի հերոսների շիրիմներին այսօր ծաղիկներ են խոնարհվել

19:15 02.04.2020

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում Շիրակի մարզից զոհվեց 9 քաջորդի՝ Մեծ Մանթաշ գյուղից կապիտան Արգիշտի Արծվիի Գաբոյանն ու սերժանտ Արման Սեյրանի Անդրիասյանը, ախուրյանցի լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանը, գյումրեցիներ՝ փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը, ավագ լեյտենանտներ Հրաչյա Վարդանի Գալստյանն ու Մերուժան Արթուրի Ստեփանյանը, շարքայիններ՝ տանկիստ Տիգրան Աբգարյանը, Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչն ու ՌԴ-ից […]

̰
̰
Արտակարգ դրության խստացված ռեժիմի պատճառով Գյումրիի փողոցները գրեթե դատարկ են, խանութները` փակ, իսկ քաղաքացիներից շատերը` ինքնամեկուսացած

20:00 27.03.2020

Տեղաշարժի սահմանափակումների խստացված ռեժիմի 3-րդ օրը SHANTNEWS-ի նկարահանող խումբը դարձյալ շրջայց է կատարել քաղաքի փողոցներով ու թաղամասերով։ Մշտապես ավտոմեքենաներով ծանրաբեռնված փողոցներն ու մարդաշատ վայրերը դատարկ են։ Հազվադեպ քաղաքացիների կարելի է տեսնել, որոնք տնից դուրս էին եկել գնումներ կատարելու կամ խիստ անհրաժեշտության դեպքում։ Մարդկանց մի մասը դիմակներով ու ձեռնոցներով պաշտպանված է, իսկ ոմանք էլ գտնում են, […]

̰
Գյումրիի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսաձայնային էֆեկտներ կստանան

19:30 26.03.2020

Այս տարի Գյումրիում սուբվենցիոն միջոցներով նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր։ Փողոցաշինությունից, կոմունալ ծառայության ավտոպարկը նոր տեխնիկայով համալրելուց բացի, նախատեսվում է արդիականացնել նաև կենտրոնական հրապարակի շատրվանները։ Սուբվենցիոն ծրագրերը հանրային քննարկման դրվել են, բայց շատրվանների դեպքում կարծիքները ոչ միանշանակ էին: Ավագանու որոշ անդամներ առաջարկել են հրապարակի շատրվանը արդիականացնելու փոխարեն վերագործարկել քաղաքի չգործող շատրվանները։ Կենտրոնական հրապարակի շատրվանները կառուցվել […]

̰
Մանրամասներ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում տեղի ունեցած պայթյունից

18:08 25.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝  ժամը 14։00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Լուսակերտ գյուղի բնակիչ Սամվել Իսրայելյանին պատկանող տան հարակից խորդանոցում։ Ստացած մարմնական վնասվածքներից 1970 թվականին ծնված տղամարդը մահացել է։ […]

̰
Շիրակի մարզային օպերատիվ շտաբը կամավորներ է հավաքագրում

17:15 23.03.2020

Կանխարգելիչ միջոցառումների համակարգման մարզային օպերատիվ շտաբի ուշադրության կենտրոնում են բուժհաստատությունները. նրանք փորձում են բնակչության հետ սերտ շփման մեջ գտնվող առաջնային օղակի բուժանձնակազմին ապահովել անհրաժեշտ արտահագուստով ու պարագաներով, ժամանակին կազմակերպել վիրուսի կասկածելի ախտանշաններ ունեցող քաղաքացիների տեղափոխումն ինֆեկցիոն հիվանդանոց կամ ապահովել նրանց հետ շփման մեջ գտնվող մարդկանց ինքնամեկուսացումը։ Մարզային շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ի հետ […]

̰
Գյումրիի փողոցները, կանգառներն ու հասարակական վայրերն ախտահանվում են

11:53 17.03.2020

Շիրակի մարզում ստեղծվել է կանխարգելիչ միջոցառումների օպերատիվ շտաբ, արտակարգ դրության ընթացքում վերահսկողություն է սահմանվելու իրականացվող գործողությունների ուղղությամբ։Մասնավորապես, անվտանգության և սանիտարահիգենիկ պահանջներից  ելնելով՝ քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը կատարում է քաղաքի մարդաշատ վայրերի ախտահանման աշխատանքներ։ «Խորհրդակցության ժամանակ հրահանգ եղավ։ Հիմա ախտահանման աշխատանքներ ենք իրականացնում կանգառներում, աղբարկղերի  մոտ, մարդաշատ վայրերում։ Մեր ունեցած աղբահանության մեքենաներով, տեխնիկայի ու մարդկային ռեսուսներով կանխարգելիչ […]

̰
Բավրայի անցակետում հսկողության խստացված ռեժիմ է. օտարերկրացիների մուտքն արգելված է

15:38 16.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ մարտի 14-ից ժամանակավորապես կասեցվել է երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը, բայց սահմանափակումները բեռնափոխադրումների վրա չեն տարածվել: Հայաստանը Վրաստանի հետ կապող բոլոր անցակետերում սահմանվել է հսկողության խստացված ռեժիմ: Այժմ Շիրակի մարզում գտնվող Բավրայի անցակետում բուժաշխատողներն ու սահմանապահները շուրջօրյա աշխատանքի ընթացքում կատարում են պրոֆիլակտիկ միջոցառումներ ու […]

̰
Ավանդների փոխհատուցումը վերսկսվել է․ 1935-36 թթ․ ծնված ավանդատուներին տրամադրվում է նաև 40% փոխհատուցում

11:10 14.03.2020

Խորհրդային բանկերում ներդրած ավանդների փոխհատուցումը հունվարից վերսկսվել է։ Այս տարի խնայողությունները ստանալու իրավունք ունեն 1935 և 1936 թվականներին ծնված քաղաքացիները, որոնք մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ավանդներ են ունեցել նախկին «Խնայբանկի» մասնաճյուղերում: Այս արտոնյալ խմբերից բացի, այս տարի իրենց խնայողություններն արտահերթ ստանալու իրավունք են ստացել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների, գնդակոծման տակ գտնվող սահմանամերձ […]

̰
Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Տիգրան Պետրոսյան

20:00 13.03.2020

Այսօր մարզպետի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ոլորտային բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ «Պիտի նշեմ, որ մեր մարզում խուճապային տրամադրություններ չկան, մեկ-երկու դեպք է, որ եղել է հանրային ուշադրության կենտրոնում, ամբողջությամբ բացառվել է, ինչ-որ մանկահասակ երեխայի հետ կապված էր եղել մի դեպք, ինֆեկցիոն հիվանդանոցում էր, բայց երեխայի մոտ ևս ոչինչ չի հայտնաբերվել: Էս ընթացքում […]

̰
Գյումրեցի 43-ամյա կինը նախկինում ևս բռնության է ենթարկվել 28-ամյա երիտասարդի կողմից. մանրամասներ

15:58 13.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող 28-ամյա Դավիթ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ։ Ծեծի հետևանքով մահացած կնոջը դատաբժշկական փորձաքննություններից հետո մարտի 11-ին հուղարկավորեցին, իսկ 13-ամյա աղջիկը դեռ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում բռնության այս դեպքին ու […]

̰
Ո՞ր ընտանիքները կարող են դառնալ խնամատար

13:10 11.03.2020

Ի՞նչ ռիսկեր կան խնամատարության գործընթացում և որքանո՞վ է հասարակությունն այսօր պատրաստ օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ հայտնված երեխաներին։ Այս խնդիրների վերլուծությունը հրատապ ու այժմեական է դարձել խնամքի հաստատություններն ու մանկատները փակելու հետևանքով: Աշխարհում գործում է խնամատարության 12 մոդել։ Հայաստանում տեղայնացվել ու կիրառվում է միայն 4-ը։ Այս հարցերի շուրջ քննարկում է անցկացվել Գյումրիում, որին մասնակցել են […]

̰
Գյումրեցի 13-ամյա աղջկա եղբայրն այսօր կլինի Հայաստանում. կքննարկվի քրոջ և եղբոր խնամակալության հարցը

18:30 10.03.2020

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվել է խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ, որտեղ  քննարկվել է 13-ամյա աղջկա ու նրա 17-ամյա եղբոր խնամակալության հարցը։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ասել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։ «Այսօր տեղի է ունեցել նիստ, հանձնաժողովը քննարկել է հարցը։ Թեև աղջկանով ավելի շատ […]

̰
Կանայք սպանվում են Ձեր լռության պատճառով․ բողոքի երթ Գյումրիում

16:42 09.03.2020

Այսօր Գյումրիում երթ է անցկացվել, իսկ առիթն օրեր առաջ Տեքստիլ թաղամասի տներից մեկում կատարված դեպքն էր, երբ դաժան ծեծի հետևանքով 43-ամյա կինը մահացել էր, իսկ նրա 13-ամյա աղջիկը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Երթի նախաձեռնությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայինն էր, որին միացել էին իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ։ Մասնակիցները «Մեղավորը […]

̰
Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը դպրոցում լավ է սովորել. մանրամասներ Գյումրիում կատարված սարսափելի դեպքից

18:13 06.03.2020

Երեկ Գյումրիի Տեքստիլ թաղամասում տեղի ունեցած սարսափելի դեպքից մեկ օր անց Պռոշյան 14 հասցեի բակի ու տան դռները կապարակնքված կամ ժապավենով առանձնացված չէին, հերթապահող ոստիկաններ տարածքում չկային։ Հարևանությամբ գտնվող տների դարպասները փակ էին, թաղամասի  բնակիչները հրաժարվում էին խոսել դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ ու նրա դստեր մասին։ Միայն սպանված կնոջ նախկին ամուսնու ազգականներից մեկը, որը […]

̰
Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա գյումրեցի աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

11:08 06.03.2020

Երեկ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից ռեանիմոբիլով մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր SHANTNEWS-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում փոխանցեց ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը։ Ըստ բժշկուհու՝ աղջիկը դեռ գտնվում է անգիտակից վիճակում, նրան երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն դեռ չկա, երեխայի առողջական վիճակի […]

̰
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 43-ամյա կինը մահացել է․ նրա 13-ամյա աղջիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

20:29 05.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջը և նրա 13 տարեկան դստերը դաժան ծեծի ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել Ոստիկանության Գյումրիի Մուշի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Մասնավորապես՝ կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել ընկերուհուն և նրա դստերը։ Դեպքից ժամեր անց այսօր՝ ժամը 15։40-ի սահմաններում, Տեքստիլ թաղամասի տներից […]

̰
Սպարապետի ծննդյան օրվա առիթով ծաղիկներ են խոնարհել Գյումրիում

15:40 05.03.2020

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Գյումրիում ևս ծաղիկներ են խոնարհել թիվ 19 դպրոցի բակում տեղադրված Սպարապետի կիսանդրու առջև: Միջոցառմանը մասնակցել են նաև Վազգեն Սարգսյանի զինակից ընկերները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, պատանի երկրապահները: Սպարապետը ջերմ հարաբերություններ է ունեցել Կումայրի ջոկատի տղաների հետ: Նրա կոչով 1992 թվականին Շիրակի մարզի ազատամարտիկներից ձևավորված ջոկատը մասնակցեց Շուշիի ազատագրման մարտական գործողություններին։ «Հարսանիք […]

̰
Տանիքից ցած գլորված գյումրեցի 15-ամյա տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր

22:13 03.03.2020

Աստիճաններից ցած գլորված 15-ամյա գյումրեցի տղայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ երեկ տեղափոխվել էր պատանին: «Տղան մեզ մոտ կրկին վիրահատության է ենթարկվել, ունի բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ որովայնի ու գլխի շրջանում, տեղադրված են դրենաժներ: Վնասվածքները կոնքի, որովայնի, թոքերի ու գլխի շրջանում են, տղան գտնվում […]

̰
BACK_TO_TOP