TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Արթուր Ալեքսանյանն ու գյումրեցի մյուս մարզիկները երեք ամիս է՝ մարզվում են բացօթյա տարածքներում

19:00 15.06.2020

Արդեն երեք ամիս է, ինչ ՀՀ պարետի որոշմամբ՝ հանրապետությունում մարզադպրոցների աշխատանքը դադարեցված է, իսկ դահլիճներում մարզումներ անցկացնելը՝ արգելված։ Այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային ու հանրապետական բոլոր մրցաշարերը հետաձգվեցին։ Հայաստանի հավաքականների կազմում ընդգրկված մարզիկները որոշ ժամանակ անց վերսկսեցին իրենց  անհատական մարզումները, իսկ խմբային մարզաձևերը ներկայացնող մարզիկներն այժմ իրենց մարզումներն  անցկացնում են միայն բացօթյա տարածքներում։ Գյումրիի օլիմպիական […]

̰
Ամասիայում գիշերը գայլերը հոշոտել են համայնքի բնակչի ոչխարները

13:58 15.06.2020

Երեկ գիշեր գայլերի ոհմակը հարձակվել ու հոշոտել է Ամասիա համայնքի բնակիչ Տիգրան Հովսեփյանի ոչխարները։ Կենդանիները գիշերը եղել են տան բակում գտնվող բացօթյա փարախում, առավոտյան տանտերը  արյան հետքեր է նկատել բակում, իսկ փարախին մոտենալուց հետո ոչխարներին հայտնաբերել է հոշոտված: 23 ոչխարներից 4-ը հոշոտված է եղել հենց բակում, 10-ին հայտնաբերել են դաշտերից ու տան հարակից տարածքներից։ Մյուս […]

̰
Գյումրիում կեսգիշերին BMW-ն հարվածել է ճամփեզրին կայանած երկու ավտոմեքենաներին

16:23 13.06.2020

Երեկ՝ ժամը 24։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում։ Շիրակացի 177 հասեում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել փողոցի երթևեկելի մասին ու բախվել ճամփեզրին կայանած Mercedes և Opel մակնիշների ավտոմեքենաներին։ Բախման հետևանքով երկու մեքենաների հետնամասերը որոշ հատվածներում վնասվել են։ BMW մակնիշի ավտոմեքենան նույնպես նյութական վնասներ է կրել: Տուժածներ չկան։

̰
ՍԱՏՄ-ը օրական կասեցնում է մոտ 100 տնտեսվարողի գործունեություն, իսկ գաղտնի հարսանիք անող ռեստորանների հանդեպ տուգանքները կխստացվեն

23:33 12.06.2020

Այսօր Շիրակի մարզում հերթական ստուգումներ է կատարել Սննդի անվտանգության տեսչական մարմինը՝ կառույցի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեսչական մարմնի պատասխանատուները ստուգումները սկսել են Մարալիկ քաղաքից, Գյումրիում էլ ուսումնասիրություններ կատարել են կենտրոնում գործող սրճարաններում, հանրային սննդի կետերում ու արտադրամասերում։ Բոլոր տնտեսվարողների մոտ հիմնականում հայտնաբերել են նույն խախտումները, կազմվել են արձանագրություններ, մի քանիսի մոտ խախտումների կրկնակի դեպքեր էին, […]

̰
Շիրակի մարզում ոստիկանական կարգախմբերը հսկողություն են իրականացնում հոգեհանգիստների և հուղարկավորությունների ժամանակ

23:16 12.06.2020

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ոստիկանական կարգախմբերը ուժեղացված հսկողություն են սահմանել հանրային վայրերում։ Հիմնականում սահմանված ռեժիմի կանոնների պահպանմանն են հետևում։ Այս մասին հայտնել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը։ SHANTNEWS-ը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսով վարակվածների թվում արդյոք շատ կան ոստիկաններ։ Վարչության պետի տեղակալը կոնկրետ տեղեկատվություն այս մասին չի հայտնել, միայն անդրադարձել է ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների […]

̰
Գյումրիում վերաբացված 7 մանկապարտեզները կրկին փակվել են, ծնողները խուսափում են երեխաներին մանկապարտեզ տանել

19:00 12.06.2020

Խիստ սահմանափակումներից հետո Գյումրիում բացված 7 մանկապարտեզները նորից փակվել են։ Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ միայն աշխատող ծնողների երեխաների համար 24 մանկապարտեզից աշխատանքը վերսկսեց 7-ը, իսկ հաճախող երեխաների թիվն ընդամենը 21-ն էր։ Բայց վարակի դեպքերի չնահանջող թվերը մտավախություն առաջացրին ծնողների մոտ. նրանք հրաժարվեցին երեխաներին ուղարկել մանկապարտեզներ։ Քաղաքապետարանի կրթության բաժինը սպասում է պարետատան նոր որոշմանը, որով կհստակեցվի  մանկապարտեզների […]

̰
Շիրակի մարզում այս տարի ցանքատարածություններն ավելացել են, իսկ ջրամբարները լցված են կիսով չափ

19:00 10.06.2020

Շիրակի մարզում  ոռոգման սեզոնը սկսվել է: Իրենց ցանքատարածքներն առաջինը ջրելու հնարավորություն են ստացել Շիր ջրանցքից սնվող գյուղացիական տնտեսությունները: Իսկ որքա՞ն ջուր կա կուտակված մարզի ջրամբարներում, արդյո՞ք ջրային պաշարները բավարար են ոռոգման սեզոնին պահանջարկի բավարարման համար։ Ձմեռը սակավաձյուն էր, գարնանային տեղումների քանակը՝ քիչ: Կուտակված ջուրը խնայողաբար ու առանց կորուստների օգտագործելու համար «Շիրակ» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող […]

̰
Գյումրիի 2 կարի արտադրամասերում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել. արտադրամասերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

14:06 09.06.2020

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրիի երկու խոշոր կարի արտադրամասերում՝ «Լենտեքսում» ու «Սվետտեքսում» կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվ է հաստատվել: Կարի արտադրամասերում թեստավորում անցկացվել է այն բանից հետո,երբ մի քանի աշխատակիցներ դիմել են առաջնային օղակներ բուժօգնություն ստանալու համար։ «Երկու ընկերություններում էլ կատարվել է մեծ թվով աշխատակիցների նմուշառում՝ յուրաքանչյուրում 60-70 աշխատակից։ […]

̰
Շիրակի մարզում ինքնամեկուսացման ցուցում ունի 335 քաղաքացի, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 87 վարակակիր

11:26 03.06.2020

Շիրակի մարզում մարտ, ապրիլ, մայիս ամիսների համեմատ նկատվում է նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մի փոքր նվազում, բայց սա առայժմ չի խոսում վիրուսի նահանջի մասին։ Երեք ամիսների տվյալներով՝ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 263 մարդ, նրանցից 185-ը մարզի բնակիչ են։ Այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 335 քաղաքացի, 37-ը՝ հաստատված դեպքերով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով։ […]

̰
Գյումրիում կայացել է 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական հերթական նիստը

18:08 02.06.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական հերթական նիստը, որին ներկա է եղել ամբաստանյալ Անի Մինասյանը: Նիստի այս փուլում հարցաքննվել են քրեական գործում ներգրաված վկաներից չորսը։ Նախ՝ վկայություն տալու համար նիստերի դահլիճ է հրավիրվել այն բնակարանի սեփականատերը, որտեղ ընտանիքից հեռանալուց հետո վարձով բնակվել է 20-ամյա […]

̰
Գյումրեցի երիտասարդը պատրաստում է երեխայի տրամաբանությունը զարգացնող փայտյա խաղալիքներ

23:33 01.06.2020

Երեխաների մանկությունն առանց խաղերի պատկերացնել հնարավոր չէ: Իսկ ինչ խաղերով ու խաղալիքներով են հետաքրքրված երեխաները 21-րդ դարում, որքանով են փոխվել նրանց հետաքրքրություններն ու նախասիրությունները, երբ համակարգչային ժամանակակից խաղերը գրավել են բակային սիրված խաղերի տեղը: Հետաքրքրությունները պակասել են շատ խաղերի հանդեպ, նորերը ստեղծելու գաղափարներ շատ կան, բայց դրանք դժվար են մտնում իրականություն։ Գյումրեցի 24-ամյա Գևորգ Հովսեփյանը […]

̰
Բուհերում պետական ավարտական քննություններն ու դիպլոմայինների պաշտպանություններն անցկացվում են հեռավար

19:15 30.05.2020

Համավարակի պարտադրած խիստ սահմանափակումներն ու կանխարգելիչ միջոցառումներն անցած երկու ամիսներին կրթության համակարգի համար եղան դասավանդման նոր մեթոդների կիրառության փորձաշրջան: Հեռավար դասերի անցան դպրոցները, բուհերն ու կրթական մյուս հաստատությունները: Մի ամբողջ կիսամյակի դասերը չձախողվեցին, բայց դպրոցներում ավարտական ու փոխադրական քննությունները չեղարկվեցին, իսկ բուհերի   ուսանողներն այս օրերին պետական ավարտական քննություններն ու դիպլոմային աշխատանքները հանձնում են հեռավար կարգով։ […]

̰
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է

09:30 28.05.2020

«Մայր Հայաստան» հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները վերսկսվել են։ 2019 թվականի աշնանը սկսված շինարարության ընթացքում որոշ նախագծային փոփոխություններ են կատարվել, ինչն էլ  հետաձգել է ավարտի ժամկետները։ Այն սուբվենցիոն ծրագիր է` համայնքի և կառավարության համաֆինանսավորմամբ: Նախագծա-նախահաշվային արժեքը գնահատվել է 68 միլիոն դրամ, բայց շինարարը մրցույթը շահել է 17 մլն դրամով էժան, իսկ ընթացքում նախագիծ փոխելու և չնախատեսված աշխատանքներ […]

̰
Գյումրեցի Անի Թումասյանը քաղաքի հյուրերին է ներկայացնում լամպերի և սնդուկների  եզակի հավաքածուները

14:10 25.05.2020

Համավարակի ու դրա հետևանքով կիրառվող սահմանափակումների պատճառով դեռ փակ են թանգարաններն ու պատկերասրահները։ Ցուցադրություններին առցանց հետևելու հնարավորություն թեև կա, բայց այն չի կարող փոխարինել կենդանի շփման զգացողությանը: Սահմանափակումները, սակայն, չեն խանգարում մարդկանց այցելել ու ծանոթանալ անհատների հավաքածուներին: Այդպիսի եզակի նմուշներ է հավաքագրել Անի Թումասյանը։ Լամպերի, սնդուկների ու հին լուսանկարների բացառիկ հավաքածու ունի: Դրանք արժեքավոր են […]

̰
Գրանցման, հաշվառման և քննական կենտրոնները հատուկ ռեժիմով կաշխատեն նաև հանգստյան օրերին

10:51 23.05.2020

Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման և քննական կենտրոնները ևս վերսկսել են աշխատանքը: Գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնում քաղաքացիների ու վարորդների ակտիվ հոսք եղել է շաբաթվա սկզբին Արտակարգ դրության պայմաններում երկամսյա աշխատանքային դադարի պատճառով կիսատ գործարքներ են կուտակվել։ Գրանցման, հաշվառման քննական կենտրոն մտնելիս անվտանգության կանոններին ենթարկվելը պարտադիր է։ Գործարքի տեսակն ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը ճշտելուց բացի, […]

̰
Լուսաղբյուրում հրդեհից մահացածները հարս ու սկեսուր էին․ 92-ամյա տատիկն օգնություն է խնդրել, բայց հնարավոր չի եղել տնակին մոտենալ

11:09 19.05.2020

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում գիշերը բռնկված հրդեհից մահացած 2 բնակիչները եղել են հարս ու սկեսուր։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Լուսաղբյուր համայնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։ «Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում […]

̰
Գյումրու մանկապարտեզներն ախտահանվում են․ աշխատանքը կվերսկսվի մայիսի 20-ից, իսկ սնունդը երեխաները կբերեն տնից

23:55 18.05.2020

Պարետի որոշմամբ՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները ևս վերսկսում են իրենց աշխատանքը։ Գյումրու 24 մանկապարտեզները  պատրաստ կլինեն երեխաներին ընդունել մայիսի 20-ից։ Մանկապարտեզների տնօրեններն ունեն հանձնարարական՝ ընդունել միայն աշխատող ծնողների երեխաներին։ Այսօրվանից Գյումրու բոլոր նախադպրոցական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներ էին տանում, ախտահանվում էին մուտքերն ու բակերը, խմբասենյակները, սանհանգույցներն ու խաղալիքները։ Երկու ամիս կարանտինային ռեժիմում մնալուց հետո  քաղաքի բոլոր մանկապարտեզներն […]

̰
ԵՄ-ն կորոնավիրուսի աջակցության շրջանակներում Ամասիա և Սարապատ համայնքներին տրամադրեց 11 հողամշակման մեքենա

21:08 13.05.2020

Հաշվի առնելով երկրում Covid-19-ով պայմանավորված ներկայիս արտակարգ իրավիճակը և խոցելի արտադրողների ՝ փոքրածավալ գյուղատնտեսական տեխնիկայի  կարիքները` Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը  ԵՄ կանաչ  գյուղատնտեսության նախաձեռնություն   (EU-GAIA) ծրագրի շրջանակներում Շիրակի մարզերի համայնքներին այսօր տրամադրվեց հողամշակման փոքրամասշտաբ 11 մեքենա (մոտոբլոկ), ինչը միտված է համավարակի պատճառով գյուղերում ճգնաժամը մեղմելուն: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, […]

̰
Կարանտինից դուրս եկած Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել

17:05 12.05.2020

Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի հարյուր տոկոսանոց վճարում: Բանն այն է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով առողջության կենտրոնի բուժաշխատողների մի մասին տեղափոխել էին բուժման՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներին հրահանգել ինքնամեկուսանալ. բուժհաստատության աշխատանքը կասեցվել էր: Երկուշաբթի օրվանից աշխատանքի վերադարձած բուժաշխատողները տեղեկացել են, որ իրենց հարկադիր պարապուրդի դիմաց ապրիլ ամսվա […]

̰
Վաղ առավոտից Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում

14:40 10.05.2020

Շիրակի մարզի հյուսիսային Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում մի քանի օր անդադար տեղացող հորդառատ անձրևներն այսօր լուսադեմից վերածվել են ձյան տեսքով տեղումների, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիներով: Ամասիայում ու Արփի լճի հարակից գյուղերում ձյան տեսքով տեղումները շարունակվում են, իսկ ձյան շերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում է մոտ 10 սմ-ի: Կանաչած դաշտերը, ծաղիկներն ու նոր բողբոջող ծառերը […]

̰
Ինչպես է պատերազմի ավարտից հետո մարշալ Բաղրամյանը Հայաստանում հանդիպել իր զինվորին

19:11 09.05.2020

 Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ, նրանցից շատերն աչքի ընկան իրենց հերոսական   գործողություններով, ոմանք չվերադարձան ռազմադաշտից: Շիրակի մարզից ևս բազմաթիվ հայորդիներ պատերազմ մեկնեցին ու կռվեցին գերմանական զորքերի դեմ: Նրանցից մեկն էլ Պերճ Թադևոսի Սողոյանն էր Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղից: Նրա թոռը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, […]

̰
Մայիսյան Եռատոնի օրը 10 հազար անվադողերի առաջին խմբաքանակը Գյումրիից ուղարկվեց պաշտպանական դիրքեր

16:00 09.05.2020

Մայիսյան եռատոների օրը հավաքված անվադողերի առաջին խմբաքանակը՝ 1000 տարբեր չափերի անվադողեր, Գյումրիից ուղարկվեց   սահման՝ հյուսիսարևելյան և հարավարևմտյան ուղղություններով: Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը: Անվադողեր հավաքելու և Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ ուղարկելու մտահղացումը Ժորայի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ 2016 թվականին առաջին անգամ այցելեց այն դիրքը, […]

̰
Երեկ կորոնավիրուսից մահացած 64-ամյա կինը գյումրեցի էր

14:20 06.05.2020

Շիրակի մարզում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 6 դեպք: Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 76 քաղաքացի, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչներ են: Թվերի աճը, ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի, պայմանավորված է նաև որոշ սահմանափակումների արգելքների վերացմամբ, ինչի արդյունքում մարդկանց շփումները նախորդ օրերի համեմատ ավելացել են: «Սահմանափակումները հանվեցին, մենք  […]

̰
Լուսադեմին Գյումրիի բնակելի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

12:17 05.05.2020

Այսօր լուսադեմին՝ ժամը 05:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խանջյան փողոցի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել «Գյումրի» հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կրակը բռնկվել է 231/219 տնակի պատուհանի հարակից հատվածից: Հրդեհաշիջման  աշխատանքներ  իրականացնելու համար տնակը հոսանքազրկվել է: Թիթեղապատ տնակում կրակը մեկուսացվել է ժամը 06:10-ին, […]

̰
Գյումրեցի կոմպոզիտորը ստեղծել է Հայաստանում ռիթմի թելադրությունների առաջին ձեռնարկը

10:15 03.05.2020

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է ուսումնամեթոդական մի ձեռնարկ, որը նախատեսված է երաժշտական ուսումնարանների, քոլեջների ուսուցիչների ու Կոնսերվատորիայի նախապատրաստական բաժինների դասախոսների ու սաների համար: Ձեռնարկը վերնագրված է «Ռիթմ- թելադրություններ», իսկ հեղինակը գյումրեցի կոմպոզիտոր,Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Բելա Հովհաննիսյանն է: Նման ձեռնարկ ունենալու գաղափարն ու  անհրաժեշտությունն առաջացել է  Հայաստանում անցկացվող միջազգային մրցույթից հետո, երբ մասնակիցներին ռիթմի թելադրություն […]

̰
Պայթյուն գազալցակայանում․ 40-ամյա աշխատակիցը տեղում մահացել է

21:57 02.05.2020

Այսօր՝ ժամը 20:40-ի սահմաններում, Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Սեպասար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «Վազ 21 21 ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, իսկ լցակայանի աշխատակիցը տեղում մահացել է: «Պայթյունը տեղի […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 դեպք, որից 16-ը՝ Շիրակի մարզից. Տիգրան Պետրոսյան

13:22 02.05.2020

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 դեպք, որից 16-ը՝ Շիրակի մարզից: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացված քաղաքացիների մի մասի կարանտինի 14-օրյա ժամկետն ավարտվել էր, դուրս գրվելուց առաջ երեկ անցկացվել է թեստավորում: Ասեմ, որ նրանք այս ընթացքում չէին թեստավորվել, քանի որ հիվանդությանը բնորոշ գանգատներ ու ախտանշաններ […]

̰
Փլուզում Գյումրիի վթարային տներից մեկում․ տուժածներ չկան

23:45 26.04.2020

Այսօր՝ ժամը 21:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները պարզել են, որ  փլուզվել է տան միջսենյակային պատերից մեկը: «Միջսենյակային պատն է փլվել, առաստաղը կախվել է ներքև: Քարերը լցվել էին պահարանների ու գույքի վրա, տանը բնակվում են […]

̰
Աշոցքում վթարային շենքում փլուզում է գրանցվել

13:40 23.04.2020

Այսօր Աշոցքում փլուզում է տեղի ունեցել: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 10:06-ին, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: «Ահազանգը ստացվել է համայնքի ղեկավարից: Դեպքի վայր հասնելուն պես պարզվեց, որ փլուզումը տեղի է ունեցել հրապարակում գտնվող երկհարկանի շենքի առաջին հարկում: Փլուզվել է դիմային պատի հատվածից 10 քմ հատված, […]

̰
Ռուսաստանի հայերի միությունը Շիրակի մարզին տրամադրել է 2000 սննդային փաթեթներ

17:20 22.04.2020

Ռուսաստանի հայերի միությունը Շիրակի մարզին տրամադրել է 2000 սննդային փաթեթներ։ 1500 սննդային փաթեթները բաշխվելու են գյուղական համայնքներում: «Փաթեթները տրամադրվել են մարզի բոլոր համայնքներին` ըստ բնակչության թվի: Նախապես ներկայացված ցուցակներ չեն եղել, ամեն համայնք փաթեթները կտրամադրի առավել խոցելի և կարիքավոր ընտանիքներին: Գործընթացը կազմակերպվում է առավել թափանցիկ, հետագայում մենք դոնոր կազմակերպությանը կփոխանցենք բոլոր համայնքներից ստացված ցուցակները, որոնք […]

̰
BACK_TO_TOP